ՀԽ անդամներ

ՎԱԶԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆ

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1962թ. Սիրիայի Դամասկոս քաղաքում։

Սովորել է Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանում, ստացել քաղաքացիական ճարտարագիտության ոլորտում բակալավրի աստիճան։

1985 թվականից ղեկավարում է Սիրիայում ամենամեծ շինարարական ընկերություններից մեկը (ԼԱՅՔ – Սիրիա՝ ընտանեկան բիզնես, որը հիմնադրվել է 1923 թվականին): Նաև հանդիսանում է «Փյուզանթ և Լեոն Յակուբյան Թրեյդինգ և Քոնթրաքթինգ (ՓԼՅԹՔ – Սիրիա)» ընկերության գործընկերը և գլխավոր տեխնիկական տնօրենը:

2012 թվականին Յակուբյանը հիմնել և ղեկավարում է «Լեոն Ա. Յակուբյան Քոնթրաքթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ԼԱՅՔ – Հայաստան), որը բազմապրոֆիլ ընկերություն է՝ մասնագիտացած շինարարական նախագծերի կառավարման, «Turn-Key» լուսավորության լուծումների և խելացի տրանսպորտային համակարգերի մեջ:

2015 թվականից հանդիսանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահը:

2006 թվականից ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ է. ներկայացնում է Միջին Արևելքի շրջանները և մասնաճյուղերը (Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Իրաք, Իրան և Կիպրոս) և պատասխանատու է Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրներում ՀԲԸՄ հանրայնացման համար:

2010-2014 թթ. եղել է Դամասկոսի հայ ուղղափառ եկեղեցու թեմի քաղաքական ժողովի ատենապետ: Ակտիվորեն անդամակցում է տարբեր հայկական ռազմավարական զարգացման կազմակերպությունների և կրթական հաստատությունների (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամ (IDeA), Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում «Այբ» և «Մոնթե Մելքոնյանի անվան» դպրոցներ, «Հայոց ցեղասպանության թանգարան
ինստիտուտ» հիմնադրամ, «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամ, Երևանի պետական համալսարան), ինչպես նաև ոչ հայկական պրոֆեսիոնալ և մշակութային կազմակերպությունների ու ընկերությունների խորհուրդներին:

2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի անդամ։

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի Երախտագիտության մեդալով՝ Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած իր նշանակալի ավանդի և երկարամյա ազգանվեր գործունեության համար:

Նվագում է ջութակ և ակտիվորեն խթանում է դասական երաժշտությունը Սիրիայում և Հայաստանում:

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close