ՀԽ անդամներ

ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հայաստանի Առաջադիմական Միացյալ Կոմունիստական կուսակցության հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր
 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1950 թ. հունիսի 6-ին Երևանում:

1967 թ. ավարտել է Երևանի Ա. Խանջյանի անվան միջնակարգ դպրոցը:

1969-71 թթ. ծառայել է խորհրդային բանակում, պահեստի ավագ լեյտենանտ է:

1976թ. ավարտել է երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարության ֆակուլտետի  «Քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն» բաժինը և ստացել է ինժեներ-շինարարի որակավորում:

Որպես ինժեներ կոնստրուկտոր՝ աշխատել է «Հայկոմուննախագիծ», «Հայարդնախագիծ» ինստիտուտներում:

1982 թ. ընդունվել է աշխատանքի «Հայտրանսշին» տրեստում: Զբաղեցրել է տրեստի  տեխնիկական և արտադրության կազմակերպման բաժինների ղեկավարի պաշտոնը:

2000 թ. նշանակվել է տրեստի կառավարչի տեղակալ կոմերցիոն քաղաքականության գծով:

1986-1990 թթ. սովորել է Մոսկվայի բնակարանային շինարարության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, ուսումնասիրել է բարձրամուր ամրանների տեղական թուլացումների ազդեցությունը երկաթբետոնե կոնստրուկցիաներում: Ունի գիտական հոդվածներ թեմայի վերաբերյալ:

1991 թ.մեծամասնական կարգով ընտրվել է Երևանի Էրեբունու շրջանային խորհրդի պատգամավոր:

1992 թ. վերականգնել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Էրեբունու շրջկոմը և ընտրվել շրջկոմի առաջին քարտուղար:

1994 թ. ընտրվել է Հայկոմկուսի Երևանի քաղկոմի առաջին քարտուղար:

1995 թ. համամասնական ընտրակարգով ՝ հայկոմկուսի ընտրական ցուցակով, ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

1997 թ. դեկտեմբերին հիմնադրել է Հայաստանի Առաջադիմական Միացյալ Կոմունիստական կուսակցությունը (ՀԱՄԿ), որը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, 1999թ. ստացել է 2.49  % ձայն, 2003թ՝ 2.06 %  :

1998 թ. ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում գործուղվել է Բաքու՝ մասնակցելու  ՄԱԿ-ի կազմակերպած միջտարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ ելույթ է ունեցել «Կանանց իրավունքները, մարդու իրավունքները. Կանայք և հակամարտությունները»  թեմայով:

1999 թ. մարտին հիմնադրել է Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միությունը (ՀԱՄ),  որտեղ ընդգրկված են մի քանի հարյուր տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ և անհատ ձեռներեցներ:  Նույն թվականի հունիսին դարձել է Ապրանքարտադրողների միջազգային միության հիմնադիր անդամ, որի մեջ ներգրավված  են Ռուսաստանի, Ուկրաինայի,  Բելառուսի, Ղազախստանի, Բուլղարիայի, Մոլդովայի, Չեխիայի, Լեհաստանի և Հարավսլավիայի համանման միությունները:

1989 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործում կատարած աշխատանքների համար պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով:

2015 թ. պարգևատրվել է Կառավարության ոսկե հուշամեդալով:

2015 թ. ՌԴ Արտաքին գործերի նախարարի հրամանով «Միջազգային համագործակցության մեջ ներդրման համար» պարգևատրվել է նախարարության  «Պատվո նշանով»:

2018 թ. ընտրվել է Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ:

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close