ՀԽ անդամներ

ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼՅԱՆ

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1975 թ. Երևանում։

1997 թ. ավարտել է Ռուսաստանի պետական ֆինանսական ակադեմիան՝ մասնագիտանալով միջազգային տնտեսագիտության մեջ։

2000 թ. Մոսկվայի պետական համալսարանում ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։

Ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ հասարակական, պետական և մասնավոր ոլորտներում։ Մասնավոր սեկտորում նրա փորձառությունը ներառում է բանկային և անշարժ գույքի ոլորտը։

Աշխատել է Ռուսաստանում գործող մի շարք ընկերություններում` «Սեվերստալ Գրուպ», «Պրոմսվյազբանկ», «Գազպրոմբանկ» և «Norman Asset Management»։

Եղել է նաև տնտեսական գծով խորհրդական Ռուսաստանում գործող Բրիտանական միջազգային զարգացման գործակալությունում (DFID)։

Զբաղեցրել է ՀՀ սփյուռքի փոխնախարարի պաշտոնը՝ ղեկավարելով հատկապես հայրենադարձության, ԱՊՀ երկրների և երիտասարդական ծրագրերը։

2012 թվականին դարձել է Repat Armenia («Վերադարձ Հայաստան») հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն։

«Արար» հիմնադրամի խորհրդի և «5165» ակումբի անդամ է, ինչպես նաև «Աջակցենք մեր պաշտպաններին» ու «Երևան Կիսամարաթոն» նախաձեռնությունների ակտիվ մասնակից և աջակից։

2018 թ. ընտրվել է Հանրային խորհրդի անդամ:

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close