ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ

Շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1958 թ․ ապրիլի 14-ին։
1982 թ. ավարտել է ՖԿՀՊ ինստիտուտը՝ շախմատի մարզիչ մասնագիտությամբ։
2002 թ. հիմնադրել և առ այսօր նախագահում է Հայաստանի շախմատի ակադեմիան։
2004 թ․ եղել է ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը։
2018թ.՝ ՖԻԴԵ-ի Շախմատը կրթական համակարգում հանձնաժողովի ղեկավար:
2018թ՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։
2004-2012 թթ. եղել է ՀԱՕԿ-ի «Արդարացի խաղ» հանձնաժողովի նախագահը:
2013 թ․ եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ։
2012 թ․-ից առ այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ։
Կոչումներ
1984թ.՝ Միջազգային կարգի գրոսմայստեր։
2009թ.՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ։
2013 թ՝ ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ։
Մարզական նվաճումներ
2006 թ.՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։
1978, 1980, 1998, 2001թթ.՝ Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոն։
1999 թ.՝ Եվրոպայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն:
1986, 1988, 1994, 1995 թթ.՝ Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի չեմպիոն:
1982 թ.՝ Աշխարհի ուսանողների թիմային առաջնության չեմպիոն։
1982 թ.՝ ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն։
Պարգևներ
2008 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալ։
2006թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ։
1999 թ.՝ ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալ։