ՌՈՒԶԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

«Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ նախագահ, մարզերի և համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար և խորհրդատու
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1964 թ. մայիսի 16-ին:
1981-86 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ:
1983-85 թթ. սովորել է ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի Արվեստագիտության բաժնում:
1986-1997 թթ. աշխատել է Վայոց ձորի մարզի Վայքի բուժմիավորումում՝ որպես բժիշկ-լաբորանտ, բջջաբան
1997-2001 թթ. աշխատել է Վայոց ձորի մարզ Վայք քաղաքի Զբաղվածության պետական տարածքային կենտրոնում՝ որպես աշխատանքի տեսուչ:
2001 թ. առ այսօր «Աշխատանք և հայրենիք» ՀԿ հիմնադիր նախագահն է, որի շրջանակներում իբրև խորհրդատու, փորձագետ, դասախոս և ծրագրերի ղեկավար՝ մասնակցել և ծրագրեր է իրականացրել գյուղական համայնքների, փոքր և միջին բիզնեսի, գյուղատնտեսության, սոցիալական և այլ ոլորտների զարգացման ողղությամբ:
Հեղինակել է՝
«Վայոց ձոր» տուրիստական գիրք-ուղեցույց, 2004 թ․
Բնապահպանական կրթության և դաստիարակության ձեռնարկ մանկապարտեզների դաստիարակների համար, 2006 թ.
«Վայոց ձոր․ հնամենի մշակույթ, հրաշալի բնություն, արևահամ բարիքներ» պատկերազարդ գիրք-ուղեցույց, 2010 թ․
«Վայոց ձորի ավանդական խոհանոց», 2012 թ.
«Հյուրատան կառավարում», ձեռնարկ, 2013 թ.
ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՈՒՄՆԵՐ
2015 թ.՝ պատվոգիր Տեղական ինքնակառավարման ոլորտում ունեցած ներդրման համար-ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
2011 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագիր՝ զբոսաշրջության բնագավառում ներդրած ավանդի համար:
2010, 2011, 2012 թթ. ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրեր: