Հանրային խորհրդի նախագահ

Ստյոպա Սաֆարյան
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1973 թ. հոկտեմբերի 7-ին Տավուշի մարզի Ոսկևան գյուղում:
1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:
1997 թ. ավարտել է ՀՀ կառավարման դպրոցի (այժմ՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիա) պետական կառավարում և տեղական ինքնակառավարում ֆակուլտետը:
1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։
Անգլիայի Յորքի համալսարանում ստացել է հակամարտությունների լուծում և քաղաքագիտություն մասնագիտացումը:
1993-1994 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես հերթապահ սեյսմոլոգ:
1995-2000 թթ.` ծառայության դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա բաժնի վարիչ:
1998-2002 թթ. աշխատել է ՀՀ կառավարման ակադեմիայում՝ իբրև «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքական հիմունքներ», «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման իրավական հիմունքներ» կրթաբլոկների ղեկավարի տեղակալ և ասիստենտ:
2002-2004 թթ. աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում՝ իբրև իրավական և քաղաքական հարցերով փորձագետ, 2004-2005 թթ.` հետազոտությունների համակարգող, 2005-2007 թթ.` հետազոտությունների ղեկավար:
2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից։ 2007-2009 թթ.՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար։
2009-2012 թթ.՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։
2012 թ. հունիսի 2-ին ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար։
2013 թ. «Բարև Երևան» խմբակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2014 թ. հիմնադրել և ղեկավարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը:
Հարյուրավոր հոդվածների, տասնյակ գրքերի, դասագրքերի հեղինակ (համահեղինակ) է:
2019 թ. մարտի 29-ին ՀՀ վարչապետի առաջարկով ՀՀ կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:
2019 թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի առաջարկով ՀՀ կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ։