ՀԽ անդամներ

ՄԱՐԱՏ ԱՏՈՎՄՅԱՆ


Փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1975թ. հուլիսի 30-ին Երևանում:

Ավարտել է  Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը, Երևանի Տնտեսա-իրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը:

Արտադրական պրակտիկա է անցել քննչական բաժնում և ՀՀ հարկային տեսչության իրավաբանական վարչությունում:

2006-2019 թթ. ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ, ԱՄԿ, ԵԱՀԿ, ՄԱԶԾ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի ծրագրերով աշխատել է որպես ազգային և միջազգային փորձագետ, իրավական հարցերով փորձագետ, հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Մենթորների խմբի համակարգող/արդարադատության և հարակից ոլորտների մենթոր: 

2005-2006 թ.թ. աշխատել է Վորլդ Վիժն (World Vision) միջազգային կազմակերպությունում՝ որպես պայմանագրերի համակարգող:

2004-2005 թթ. աշխատել է որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալական հարցերով ներկայացուցիչ, Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության խմբի ղեկավար:

1999-2004 թթ. աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության  գիտաուսումնական կենտրոնում՝ որպես գիտաշխատող:

2002-2003 թթ. աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում՝ որպես Պետաիրավական, սոցիալ-տնտեսական և երիտասարդության հարցերով վերլուծաբան:

1999 թ. փետրվար-ապրիլ ամիսներին աշխատել է Մշակույթի աշխատողների արհմիության հանրապետական խորհրդում՝ որպես իրավական տեսուչ:

1998-1999 թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում՝ որպես փախստականների և միգրացիայի վարչության իրավաբանական ծառայության ղեկավար:

1998 թ. փետրվար-հուլիս ամիսներին աշխատել է ՀՀ սոցիալական սպահովության նախարարության փախստականների և միգրացիայի գլխավոր վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ–իրավախորհրդատու:

1997-1998 թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում՝ որպես աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի առաջին կարգի մասնագետ:

1996-1997 թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում՝ որպես աշխատանքային հարաբերությունների և սոցիալական երկխոսության բաժնի առաջին կարգի մասնագետ:

Որպես կառավարական հանձնաժողովների միջգերատեսչական աշխատանքային խմբերի անդամ՝ մասնակցել է ձեռնարկությունների և կազմակերպությունների ստուգումների՝ աշխատավարձերի վճարման ուշացման կապակցությամբ, Գյումրիում բնակֆոնդի բաշխման և  Երևանում ընտանեկան նպաստների տրամադրման ստուգումներին:

1999-2001 եղել է ՄԱԶԾ Ազգային փորձագետ կանանց իրավունքների հարցերով:

Դասավանդել է Տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի Մոսկվայի պետական համալսարանի կրթական տարածաշրջանային կենտրոնում, Ժամանակակից  հումանիտար համալսարանի հայկական  մասնաճյուղում, Հայաստանի  ֆրանսիական համալսարանում:

Հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի, Եվրոպական իրավունքի և Բարեխղճության և հակակոռուպցիոն դպրոցների, Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և որակավորման բարձրացման Արևելյան Ղազախստանի տարածաշրջանային կենտրոնի հրավիրված դասախոս:

Դասավանդում է Եվրոպական համալսարանում, Երևանի «Գլաձոր» համալսարանում, Եվրասիա միջազգային համալսարանում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:  

Որպես միջազգային փորձագետ՝ ուսումնական հաստատությունների և ՔՀԿ-րի ներկայացուցիչների համար բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաներով դասախոսություններ է կարդացել Հայաստանում,  Վրաստանում, Ռուսաստանում, Ղրղզստանում և Տաջիկիստանում:  Որպես միջազգային ժյուրիի անդամ՝ մասնակցել է ուսումնական իրավիճակների (case study) մրցույթներին:

Մարդու իրավունքների, բարեխղճության, լավ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Արցախի պետական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, Նովոսիբիրսկի պետական տեխնիկական համալսարանում, Սիբիրի կառավարման ինստիտուտում, ՌԴ քննչական կոմիտեի որակավորման բարձրացման ինստիտուտի Նովոսիբիրսկի մասնաճյուղում, ՌԴ  հաշվիչ պալատի  համակարգային վերլուծության պետական գիտահետազոտական ինստիտուտի Սիբիրի դաշնային մարզի մասնաճյուղում, Ղրղզստանի կառավարությանն առընթեր պետական իրավաբանական ակադեմիայում, Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարանում, Ղրղզստանի ազգային համալսարանի իրավաբանական ինստիտուտում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, Թիֆլիսի պետական համալսարանում:    

Հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահաստիքային փորձագետ:  

Որպես փորձագետ համագործակցել է մի շարք ՀԿ-րի հետ:

Հանդիսացել է սանդա-ուշուի հանրապետական կարգի մրցավար:

Որպես դատավոր մասնակցել է Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի Հայաստանյան փուլին և «Ինտերակտիվ մարդու իրավունքներ» Եվրոպական իրավունքի դատախաղ մրցույթին, եղել է ժյուրիի անդամ մարդու իրավունքերի վերաբերյալ աշակերտական օլիմպիադայում:

Հանդիսացել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր փորձագիտական խորհրդի անդամ,  «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան»  ծրագրի կառավարման խորհրդի անդամ,  Արևելյան գործընկերության Հայաստանի քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի անդամ:

Հանդիսացել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով և Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի անդամ: 

Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ է, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Շվեյցարիայի շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ է, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՀՀ  Գլխավոր դատախազի կողմից արժանացել է շնորհակալագրի ՀՀ Գլխավոր դատախազության հետ համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարում էական ներդրման համար:

Մարատ Ատովմյանի նախաձեռնությամբ հակակոռուպցիոն և բարեխղճության դասընթացները ներառվել են Հայաստանի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերում և մի շարք բուհ-երի կրթական ծրագրերում: Մշակել է կրթության ոլորտում հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից:  

Մոտ 30 գիտական հոդվածների և երկու մենագրության հեղինակ է: 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Արժանացել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի որակավորման բարձրացման ինստիտուտի  Նովոսիբիրսկի մասնաճյուղի և ՌԴ  հաշվիչ պալատի  համակարգային վերլուծության պետական գիտահետազոտական ինստիտուտի  Սիբիրի դաշնային մարզի մասնաճյուղի,   Եվրոպական համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորների շնորհակալագրերի: Արժանացել է Ղրղզստանի մարդու իրավունքների պաշտպանի հուշանվերի:

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close