ՀԽ անդամներ

ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1960 թ. հուլիսի 6-ին Ապարանի շրջանի Ծաղկաշեն գյուղում։

1978 թ. ոսկե մեդալով  ավարտել է Արագածի միջնակարգ դպրոցը:

1978-1984 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը:

1984-1985 թթ. «Մալաթիա» հիվանդանոցում անցել է ինտերնատուրա:

2002 թ․ Մասնակցել է  ԱՄՆ Պետդեպարտամենտի Հակաահաբեկչական ծրագրի Փոստային կենսաքիմիական աղետների ժամանակ օգնության կազմակերպման դասընթացներին:

2000 թ. մասնակցել է Առողջապահության կառավարման բարձրագույն դպրոց-ֆակուլտետի և Ալաբամայի Համալսարանի (ԱՄՆ) կողմից անցկացված Արդյունավետ կառավարման գործիքներ թեմայով դասընթացներին:

2005 թ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից Լևոն Գրիգորյանին շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2006 թ. Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից տրվել է սերտիֆիկատ՝ «Հիվանդանոցային ղեկավարում և հիմնական կառավարում» ոլորտում կատարելագործման համար:

1985-1986 թթ. աշխատել է Ապարանի Շրջանային կենտրոնական հիվանդանոցում՝ որպես թերապևտ, 1986-1988 թթ.՝ որպես նույն հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ, 1988-1996 թթ .՝ որպես գլխավոր բժիշկ:

1996-2000 թթ. եղել է «Աշտարակի հիվանդանոց» ՓԲԸ տնօրենը:

2000-2002 թթ. աշխատել է «Երևանի Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն:

2002-2003 թթ. աշխատել է «Առաջին կլինիկական ծննդատուն» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

2003 թ. առ այսօր աշխատում է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում՝ որպես տնօրեն:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

2001 թ. պարգևատրվել է պատվոգրով՝ Երկրորդ համահայկական խաղերի բուժսպասարկման կազմակերպման գործում ներդրած մեծ ավանդի համար:

2002 թ. պարգևատրվել է  Պատվոգրով՝ Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար:

2013 թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար:

2018 թ․ նոյեմբերին ընտրվել է Հանրային խորհրդի Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ։

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close