ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1944 թ․ նոյեմբերի 24-ին Իջևանում:
Ավարտել է Իջևան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1963–1968 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
1983–1985 թթ. սովորել է Բարձրագույն կուսակցական դպրոցում։
2005 թ. Ստրասբուրգում մասնակցել է Եվրախորհրդի դասընթացների:
1968-1970 թթ. աշխատել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։
1970–1977 թթ. եղել է Կոմերիտմիության Իջևանի շրջկոմի 1-ին քարտուղար։
1977–1983 թթ. եղել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Իջևանի շրջկոմի կազմակերպչական բաժնի վարիչը։
1983–1987 թթ. եղել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Իջևանի շրջկոմի 2-րդ քարտուղար։
1989–1991 թթ.՝ «Նաիրի» թերթ, պատասխանատու քարտուղար։
1992-1994 թթ․՝ «Ազատ գոտի» թերթ, գլխավոր խմբագիր։
1994-1996 թթ․՝ «21-րդ ԴԱՐ» ՍՊ ընկերություն, փոխտնօրեն։
1996-1998 թթ․՝ ՀՀ մշակույթի նախարարություն, բաժնի վարիչ։
1999-2000 թթ․՝ «Տիրաստ» հրատարակչություն, փոխտնօրեն։
2004-2007 թթ․՝ ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր։
2009 թվականից՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։
2007 թ.-ից Հայաստանի Գրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, բանաստեղծությունների յոթ ժողովածուների հեղինակ:
2001 թ.-ից՝ ՀՀ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասոցիացիայի փոխնախագահն է։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1986 թ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Աշխատանքի գերազանցության համար» մեդալ։
2011 թ.՝ ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ։
2011 թ.՝ Գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ։
2011 թ.՝ «Վազգեն 1-ին» ոսկե հուշամեդալ։
2011 թ.՝ «Հակոբ Մեղապարտի անվան» հուշամեդալ։
2014 թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկե հուշամեդալ։
2017 թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ։
2017 թ.՝ ՀՀ Ազգային ժողովի «Արիության համար» մեդալ։
2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ։