ԿԱՌԼՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1940 թ․ Բաքվում։
1962 թ․ ավարտել է Օրջոնոկիձեի Ս.Մ. Կիրովի անվան ռազմական ակադեմիան։
1968 թ․ ավարտել է Մոսկվայի Մ․Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան”
1975-77 թթ․ սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիան։
1977-1983 թթ․ եղել է ՀԽՍՀ ներքին գործերի մինիստրի տեղակալը։
1990 թ․՝ ՀԽՍՀ ներքին գործերի մինիստրի առաջին տեղակալ։
1990-1991 թթ․՝ ՀՀ ներքին գործերի մինիստր։
1991-1993 թթ․ աշխատել է ՀՀ կառավարությունում։
1993-1997 թթ․ աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում։
1997-1999 թթ․՝ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ։
1999-2000 թթ․՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։
2001-2008 թթ․՝ «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ։
2008-2010 թթ․՝ «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզաբազայի տնօրեն։
2010 թվականից՝ «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ։
2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: