ՀԽ անդամներ

ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1958 թ. հունիսի 3-ին Երևանում։

Սովորել է Երևանի Պարույր Սևակի անվան միջնակարգ դպրոցում։

1975 թթ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը։

1975-1980 թթ․ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետում։

1984-1987 թթ․ սովորել է Մոսկվայի Բուդնիկովի անվան շինարարական նյութերի և կոնստրուկցիաների գիտա-հետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։

1989 թ․ ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։

2008 թ․ ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանում անցել է բիզնեսի բարձրագույն կառավարման դասընթացներ։

2011 թվականին արժանացել է Հայաստանի Եվրոպական Ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչման։ Շուրջ 23 գիտական աշխատանքների և մեկ գյուտի հեղինակ է։

1980-1984 թթ.՝ աշխատել է Էջմիածնի տնաշինական կոմբինատում՝ որպես ավագ ինժեներ, բաժնի պետ, կոմբինատի արտադրության պետ։

1988-1989 թթ․ եղել է Էջմիածինշին տրեստ-հատուկ էքսպերիմենտալ բյուրոյի պետը։

1989-1992 թթ․ զբաղվել է մասնավոր բիզնեսով։

1993-1995 թթ․ աշխատել է ՀՀ կառավարությունում՝ որպես փոխվարչապետի օգնական, արտաքին կապերի գլխավոր մասնագետ։

1996-1997 թթ․ եղել է Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը։

1998-2003 թթ․ եղել է «Լեդա Սիսթեմս» ամերիկյան ընկերություն-գլխավոր տնօրենը։

2004 թ․ առ այսօր «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրենն է։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման- հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգողն է։

ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի  հանձնաժողովի նախագահն է։

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահն է։

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Երևանի պետական համալսարանի կառավարման/հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամ է։

«Հայ Թեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ է։

ՀՀ գիտության և կրթության նախարարության կոլեգիայի/ հասարակական խորհրդի անդամ է։

Հայաստանի և Ռուսաստանի  ճարտարագիտական ակադեմիաների անդամ է։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

2006 թ․ ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով: 2008 թ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալով, 2008 թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով, 2008 թ․՝ Առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» մրցանակով, 2009 թ.՝ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով, 2009 թ․՝ Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով, 2011 թ․՝ Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակի հուշամեդալով, 2015 թ․՝ Արցախի համալսարանի ոսկե մեդալով, 2012 թ․՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով, 2012 թ․՝ Հայաստանի գործարարների միության ոսկե մեդալով, 2012 թ.՝ Եվրոպական Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի ոսկե մեդալով, 2013 թ. Երիտասարդների ռազմա-հայրենասիրական դաստիարակության մեջ ունեցած ավանդի համար՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2014 թ.՝ Մանկավարժական համալսարանի ոսկե մեդալով, 2014 թ․՝ ՀՀ անկախության 23-ամյակի կապակցությամբ՝ Երախտագիտություն մեդալով, 2017 թ․՝ Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի ոսկե հուշանշանով։

2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close