ՀԽ անդամներ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն, ՀՀ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման խորհրդի անդամ, IFAD Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1955 թ․ նոյեմբերի 13-ին Արարատի մարզի Դալար գյուղում։  

1978-1983 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում (հիդրոինժեներ)։

1984 թ․ աշխատել է Արաքսի ջրհանկայանի վարչության տեղամասում՝ որպես տեղամասի պետ։

1984-1986 թթ․ աշխատել է Արտաշատի շրջանի գյուղատնտեսության վարչությունում՝ որպես ինժեներ-հիդրոտեխնիկ։

1986-1990 թթ․ աշխատել է Արտաշատի շրջանի ագրոարդյունաբերական միավորումում՝ որպես ավագ ինժեներ-հիդրոտեխնիկ, գլխ. ինժեներ։

1990-1991 թթ․ աշխատել է Ագրոշինմեքենայացման  վարչությունում՝ որպես օժանդակ տնտեսության տնօրեն։

1991-1995 թթ․ եղել է Արտաշատի բնակչության կենցաղսպասարկման վարչություն տնօրենը։

1995-1998 թթ․ աշխատել է Արարատի մարզի Առևտրի և սպասարկումների վարչությունում՝ որպես գլխավոր տնօրեն։

1998-2000 թթ. եղել է«Արարատառսպաս» պետական տեսչության պետ։

2001-2006 թթ. աշխատել է «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ում՝ որպես կոորդինատոր և տեխնոլոգիական տնօրեն։

2006 թ․ առ այսօր՝ «Մասիս Տոբակո» ՍՊԸ տնօրենն է։

2010 թ․ առ այսօր FREDA ՀՀ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների  խորհրդի անդամ է:

2010 թ․ եղել է ԼՂՀ-ում Գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացման հանձնաժողովի անդամ։

2012 թ․ առ այսօր IFAD  Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ։

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close