ՀԱՅՐԱՊԵՏ ԳԱԼՍՏՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1939թ. օգոստոսի 31-ին Երևանում:
1960 թ․ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։
1965 թ. ընդունվել է ասպիրանտուրա և 1967թ. Երևանում պաշտպանել ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1975 թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1960 թ․ ուղեգրվել է աշխատանքի Թալինի շրջ. բուժմիավորում:
1962 թ. ընդունվել է աշխատանքի Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀ ինստիտուտում՝ որպես կլինիկական օրդինատոր-վիրաբույժ, որից հետո շարունակել է աշխատանքը նույն ինստիտուտում՝ որպես կրտսեր, իսկ 1969թ.՝ ավագ գիտաշխատող:
1975-1981 թթ. ղեկավարել է նույն ինստիտուտի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքը, որից հետո մինչև 2002 թ.՝ ընդհանուր և որովայնային ուռուցքաբանության վիրաբուժական բաժանմունքը:
1981-2002 թթ. եղել է ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ գիտության գծով, միաժամանակ Առողջապահության նախարարության բժշկական գիտական խորհրդի նախագահի տեղակալ (1981-1983թթ.):
2002-2014 թթ. եղել է ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն։
1996-2011 թթ. ԱԱԻ, իսկ 2011թ. առ այսօր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի վարիչն է:
Ներկայումս ուռուցքաբանության ազգային կենտրոնի վարչական խորհրդի նախագահն է, ինչպես նաև նույն կենտրոնի գիտական խորհրդի նախագահ, Պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի անդամ:
Գիտական գործունեություն
1967 թ.՝ բժշկական գիտությունների թեկնածու, 1975 թ.՝ բժշկական գիտությունների դոկտոր, 1981 թ.՝ պրոֆեսոր, 1997 թ.՝ ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, 1998 թ.՝ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, 2000 թ.՝ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, 2001 թ.՝ ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, 2002-2008 թթ.՝ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների փորձագիտական հանձնաժողովի նախագահ, 2007 թ. ընտրվել է Վրաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատվավոր դոկտոր:
Բազմիցս եղել է ԽՍՀՄ, Անդրկովկաս, ԱՊՀ և ՀՀ ուռուցքաբանությանը ու ճառագայթային բուժմանը նվիրված գիտաժողովների ու ամսագրերի կազմկոմիտեի, գիտական կոմիտեի փոխնախագահ կամ նախագահ։
2001-2013 թթ. եղել է բժշկական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան շնորհող գիտական խորհրդի նախագահ, ներկայումս՝ նախագահի տեղակալ։
2008 թ. առ այսօր՝ Եվրոպայի օնկոլոգների միության անդամ։
2010 թ. առ այսօր՝ Եվրասիայի օնկոլոգների դաշնության գիտական կոմիտեի անդամ։
2011 թ. առ այսօր՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ։
2013, 2015 և 2017 թթ.՝ ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ։
2001-2011 թթ.՝ Երևանի Պետական Բժշկական համալսարանի շրջանավարտների պետական ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ։
2004-2014 թթ.՝ ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան։
2004 թ. առ այսօր՝ Հայկական ուռուցքաբանների ասոցիացիայի պատվավոր նախագահ։
Պարգևներ և կոչումներ
1998 թ. պարգևատրվել է Երևանի Մ. Հերացու անվ. մեդալով։
2006 թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման։
2006 թ. շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։
2009 թ. Արցախի հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
2011 թ. պարգևատրվել է Արցախի 20-ամյա անկախությանը նվիրված ոսկե հուշամեդալով։
2013 թ. պարգևատրվել է Ֆ. Նանսենի անվ. ոսկե մեդալով։
2015 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ստացել է “Ս. Սահակ և Մ.Մաշտոց” ոսկե շքանշան։
Պարգևատրվել է նաև մեծ թվով շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով Եվրոպական, ռուսաստանյան ու հայաստանյան ակադեմիաների, գիտակրթական ու հասարակական կազմակերպությունների կողմից:
2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի անդամ։