ՀԽ անդամներ

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1948թ. ՀՀ Արագածոտնի մարզի Սուսեր գյուղում:

1970 թ. ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ:

1990 թ. Մոսկվայում ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

1975-1980 թթ. աշխատել է ԵՊՀ-ում և ԵրԺՏԻ-ում։

1980-1988 թթ.՝ Հայաստանի ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես բաժնի վարիչ։

1989-1990 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմում՝ որպես խորհրդատու։

1991-1993 թթ. եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջին փոխնախարար:

1994 թ․-ից աշխատում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում:  Եղել է «Կառավարման և գործարարության» ամբիոնի հիմնադիր վարիչը:

2000 թ. առ այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանն է:

Հեղինակ է 170-ից ավելի գիտական հոդվածի և զեկույցի, ինչպես նաև 17 մենագրության և ուսումնական ձեռնարկի:

2011 թ. Սինգապուրի «Ասիայի լավագույն տնտեսագիտական դպրոցների պարգև» մրցանակաբաշխությունում արժանացել է «Տնտեսագիտության լավագույն պրոֆեսոր» մրցանակին:

2014 թ. ստացել է ՀՀ պետական պարգև՝ «Անանիա Շիրակացի» մեդալ:

2018 թ․ ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ:

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close