ՀԽ անդամներ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈԲՅԱՆ

Կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1959 թ. նոյեմբերի 7-ին Երևանում։

1976 թ. ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը:

1981 թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբերնետիկա» և «Բժշկական կիբերնետիկա» ֆակուլտետները կարմիր դիպլոմներով, իսկ 1990 թ., պաշտպանելով թեկնածուական թեզը կառավարման գծով, ստացել է «Տեխնիկական գիտությունների թեկնածու» կոչումը։

1981 թ. մինչ օրս դասավանդում է Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երում:

1988 թ. փետրվարից ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը, 1992 թ. մեկնել է ռազմաճակատ, ծանր վիրավորվել:

1991-2005 թթ. աշխատել է բանկային համակարգում, որտեղ մասնավորապես`

  • 1992 թ. համակարգել է դեպի Հայաստան տեղափոխվող ցորենի խոշոր խմբաքանակի բանկային սպասարկումը:
  • 1994 թ. ՀՀ կենտրոնական բանկում եղել է ՀՀ դրամի փոխարժեքի կայունացման աշխատանքների պատասխանատուներից մեկը, ինչպես նաև մասնակցել է Հայաստանում բորսայական գործունեության հիմնադրման աշխատանքներին:
  • 1999 թ., լինելով Ֆինանսաբանկային քոլեջի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, կազմակերպել է այս հաստատության աշխատանքների մեկնարկը և կայացումը:
  • 2001 թ. նշանակվել է «Հայկապ» (ներկայումս` «Արարատ») բանկի անվճարունակության գործերով միանձնյա կառավարիչ և 2004 թ. ամբողջությամբ առողջացրել է այն:
  • 2003-2005 թթ. միանձնյա կառավարել է «Նաիրիտ» գործարանի վերագործարկման, առողջացման, ինչպես նաև օֆշորից 100% բաժնետոմսերի Հայաստան վերադարձման և աշխատակցիների մինչ այդ կուտակված աշխատավարձերի պարտքերի մարման աշխատանքները:

2011 թ. հայտարարվել է Հայ-Ռուսական համալսարանի «Լավագույն դասախոս»:

Մինչ օրս ավելի քան 35 տարբեր ոլորտների բիզնես և պետական կառույցների հակաճգնաժամային կառավարման գծով խորհրդական և փորձագետ է:

Հեղինակ է ավելի քան 30 ուսումնական մոդուլների, 40 գիտական աշխատությունների, 100 նորմատիվային ակտերի տարբեր բիզնես և պետական կառույցներում, 500 հրապարակային նյութերի:

Ստացել է հետևյալ հավաստագրերը`

  • 1991 թ. ԽՍՀՄ-ի Վնեշտորգբանկի “Международные расчеты и кредитование по современным формам внешнеэкономических связей”.
  • 1997 թ. Համաշխարհային բանկի “Sound Bank Management” Training-of-Trainers.
  • 2002 թ. ՀՀ արդարադատության նախարարության «Անվճարունակության գործերով կառավարիչ»:

2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close