ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, Ոստիկանության Երևան քաղաքի Վետերանների խորհրդի նախագահ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1952 թ. Երևանում:
Սովորել է Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 դպրոցում:
1970 թ. ավարտել է Երևանի մեքենաշինական տեխնիկումը:
տեխնիկումում սովորելու տարիներին աշխատել է Երևանի թիվ 100 դպրոցում՝ որպես ավագ ջոկատավրա, այնուհետև դասավանդել է Կերպարվեստ և գծագրություն առարկաները:
1970 թ. ընդունվել է Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ:
1971-1973 թթ. ծառայել է ԽՍՀՄ թ. զինված ուժերում:
Ծառայությունից հետո աշխատանքը շարունակել է թիվ 100 դպրոցում մինչև 1978 թ.:
1978-1980 թթ. աշխատել է “Հայէլեկտրոմոնտաժ” տրեստի 2-րդ մոնտաժային վարչությունում՝ որպես արտադրության բաժնի առաջատար ինժեներ:
1989-93 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին:
1993 թ. ծառայության է անցել ՆԳՆ Մալաթիայի բաժնում՝ որպես պետի տեղակալ:
1993-1997 թթ. սովորել է ՆԳՆ Միլիցիայի բարձրագույն դպրոցում:
2009 թ. հոկտեմբերին անցել է կենսաթոշակի:
2011 թ. Ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիայի բաժնի Վետերանների խորհրդի նախագահն է:
2018 թ. հուլիսից՝ Երևան քաղաքի Ոստիկանության Վետերանների խորհրդի նախագահն է:
2018 թ. ընտրվել է Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ: