ՀԽ անդամներ

ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆ


1999-2018  ՀՀ  միգրացիոն ծառայության ղեկավար,
«Միգրացիայի կառավարում» հատուկ դասընթացի հեղինակ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1956 թ․ Արցախում։

1972-77 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։

1977-1980 թթ․ սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Տնտեսագիտության թեկնածու է (1981թ.):

2000 թ․ Սան Ռեմոյի Հումանիտար իրավունքի միջազգային դպրոցում մասնակցել է Փախստականների իրավունքի դասընթացին։

1992-2002 թթ. Համաշխարհային բակի, ԱՄՀ-ի և ՎԶԵԲ-ի կողմից  համատեղ հիմնադրված Վիեննայի  ինստիտուտում մասնակցել է “Շուկայական տնտեսության հիմունքներ”, պետական ծախսերի կառավարման, սոցիալական քաղաքականության ու միգրացիոն քաղաքականության մշակաման թեմաներով 2-4 շաբաթ տևողությամբ 4 տարբեր դասընթացերի։

1999-2018 թթ․ եղել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետը։

1999 թ. ակտիվորեն ներգրավվել է Միգրացիոն  Ծառայության հիմնադրման գործընթացին։

2000 թ․ Եգանյանի ղեկավարությամբ Հայաստանում սկզբնավորվել է օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի տրամադրման համակարգի ձևավորումը, 2016-2017թթ. ընթացքում մշակվել է Հայաստանում բնակություն հաստատած երկարաժամկետ իմիգրանտների ու փախստականների  ինտեգրման քաղաքականությունը, իսկ 2018թ-ից՝ դրա գործնական իրականացումը։

Սկսած 2002 թ.-ից ղեկավարել է տարբեր երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագրերի կնքման բանակցությունները վարող հայկական  պատվիրակությունները:

1998 թ․ ապրիլից մինչև 1999 թ․ հունիս եղել է Հայաստանի Հանրապետության Սոցիալական պաշտպանության և աշխատանքի նախարարը։

1990 թ․ հունիսից մինչև 1998 թ․ ապրիլ եղել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

1983 թ․ ապրիլից մինրև 1990 թ․ հունիս աշխատել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդում՝ որպես Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության  գլխավոր մասնագետ։

1981-1983 թթ․ դասախոսել է ՀԽՍՀ պետական տնտեսագիտական համալսարանում։

14-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է, որոնցից չորսը՝ մենագրություններ։

«Միգրացիայի կառավարում» հատուկ դասընթացի հեղինակն է և դասավանդում է Երևանի պետական համալսարանում (2000 թ-ից) և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում (2002-2017թթ.):

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈԻԹՅՈՒՆ

  • Եվրոպայի խորհրդի Միգրացիայի Եվրոպական կոմիտեի (CDMG) բյուրոյի անդամ (2003-2010 թթ.):
  • Եվրոպայի խորհրդի էմիգրացիայի հարցերով փորձագետների կոմիտեի փոխնախագահ (MG-R-PE) 2006-2007 թթ.
  • Եվրոպայի խորհրդի Միգրացիայի Եվրոպական կոմիտեի (CDMG) բյուրոյի փոխնախագահ 2008-2009թթ

ՊԱՐԳԵՎՆԵՐ

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Շնորհվել է ՀՀ նախագահի կողմից 2006թ.։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի մեդալ (2006թ.)։
  • Նանսենի անվան պարգև։
  • ՀՀ նախագահի երախտագիտության մեդալ (2017թ.)։
  • ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության 20 ամյակի մեդալ (2012)։
  • ՌԴ սոցիալական անվտանգության և աշխատանքի նախարարության ճանաչման մեդալ (2009թ.)։

2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի Ժողովրդագրական և սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության դրսևորման դեմ հարցերի հանձնաժողովի նախագահ։

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close