ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1955 թ. օգոստոսի 16-ին Աբովյանի շրջանի Գառնի գյուղում:
Ավարտել է 1972 թ. ավարտել է Գառնիի թիվ 1 դպրոցը:
1973-1979 թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական
ֆակուլտետում:
1979 թ. ընդունվել է աշխատանքի՝ որպես Գառնիի մշակույթի տան տնօրեն:
1982 թ. նշանակվել է ՀՀ Գրողների միության նախագահի ավագ ռեֆերենտ:
1980-1989 թթ. նշանակվել է տարբեր պաշտոնների ՀԼԿԵՄ Կենտկոմում:
1991 թ. նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի գծով խորհրդական:
1992 թ. եղել է «Հայ Զինվոր» թերթի գլխավոր խմբագիր:
1994 թ. եղել է Կոտայքի Շրջխորհրդի մշակույթի բաժնի պետ:
1997 թ. եղել է Կոտայքի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ:
2000 թ. եղել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ:
2002-2007 թթ. եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար:
2007 թ.-ից առ այսօր Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի տնօրենն է:
2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ։