ՀԽ անդամներ

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ

Հ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Ախալցխա քաղաքում։

1972-1982 թվականներին սովորել է Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցում, ապա ընդունվել և ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը («Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժին)։

1995-1996 թվականների ընթացքում ավարտել է Խորհրդային Միության Մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» Բարձրագույն սպայական դասընթացը՝ ստանալով «Գնդի և Բրիգադի հրամանատարի» որակավորում։

1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին։  Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ Ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ։

1994 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում` որպես սպա։

1994-1996 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում։

1995-1996 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային ռազմական ակադեմիան՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում։

1996 թվականին զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից։

2001-2008 թվականներին աշխատել է Պեյո Յավորովի անվան № 131 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։

1996-1999 թվականներին աշխատել է Գյումրու «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն։

Հիմնադրել և ղեկավարում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբակը:

1987 թվականից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի  ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ 1987-2001 թվականներին «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրյա մի շարք շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր։

2001 թվականին հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։

Այցելելով գյուղեր՝ գրի է առել բազմաթիվ պարերի նկարագրություններ՝ վերականգնելով 36 պար։

2007 թվականին հիմնել է «Ազգագրության թատրոնը» և իր ղեկավարած «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակած 3 ներկայացում։

2010 թ․ հանդիսանալով «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հայ ավանդական պարի փորձագետ՝ հեղինակել է Հայկական պարի առաջին DVD-պարուսույցը։

«Ինստիգեյթ» կազմակերպության կողմից ստեղծված Սրբուհի Լիսիցյանի Կինետոգրաֆիայի (շարժումների գրառում) համակարգի՝ պարերի գրառման համակարգչային «Կաքավագիր» ծրագրի համահեղինակն է (2014)։

Ազգային պարը ՀՀ հանրակրթական համակարգ ներդնելու՝ «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրի հեղինակն է (2014)։

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչման։

Տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական և այլ կարգի բազմաթիվ պարգևների:

2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close