ՀԽ անդամներ

ԳԱԲՐԻԵԼ ՋԵՄԲԵՐՋՅԱՆ

Բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում:

Ավարտել է տեղի Կրթասիրաց վարժարանը, ապա մշտական բնակություն հաստատել Դամասկոսում:

Նրա նախաձեռնությամբ 1998թ. ստեղծվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, որի պատվավոր նախագահն է մինչ օրս։

Հայաստանում հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է 2008 թ. դեկտեմբերին: Հիմնադրամը գործունեության ընթացքում իրականացրել է մեծածավալ ծրագրեր` ներառելով Հայաստանի և Սփյուռքի կրթության, գիտության, մամուլի, եկեղեցաշինության և բազմաթիվ այլ ոլորտներ:

Գաբրիել Ջեմբերջյանի անմիջական նախաձեռնությամբ 2009-2010թթ. հիմնադրամը Երևան քաղաքին նվիրել է 145 խաղահրապարակ, որոնք տեղադրվել են քաղաքի մանկապարտեզներին կից և բակերում, ինչպես նաև օժանդակել է Երևանում տարբեր միջոցառումների և ծրագրերի իրագործմանը:

Ջեմբերջյան մեծապես աջակցել է նաև Դամասկոսում Հայաստանի դեսպանատան հիմնադրմանը, նպաստել հայ-սիրիական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Գաբրիել Ջեմբերջյանն ընդգրկվել է Հայոց ցեղասպանության 100- ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմում:

2018 թ․ ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։


Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close