ՀԽ անդամներ

ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ


Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1942 թ․ Երևանում։

1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։

1975-1984 թթ․ եղել է ԵրՊԻ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչը։

1987-88 թթ․ եղել է Խ.Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։

1993-99 թթ․ եղել է ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչը և պրոռեկտոր։

1999-2001 թթ․ եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար։

2002-2004 թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ ֆիզ.մաթ. և տեխ. գիտ.-ի բաժանմունքի ակադ.-քարտուղար։

2004-2006 թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար։

2000-2006, ապա 2011 թ․ առ այսօր՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ է։

2006-2012 թթ․ եղել է Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչը։

2008-2012 թթ․ եղել է Հայ-ռուսական համալսարանի մագիստրատուրայի գծով ռեկտորի տեղակալ։

2012-2018 թթ․ եղել է Հայ-ռուսական համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն։

2018 թ․ Հայ-ռուսական համալսարանի գլխավոր գիտական խորհրդատու։

Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել  է ավելի քան 40 թեկնածուական և 9 դոկտորական ատենախոսություն: Միջնակարգ դպրոցների յոթերորդից մինչև 12-րդ դասարանների ֆիզիկայի հիմնական դասագրքերի համահեղինակ է: ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում»  հանրահայտ ամսագրի  հիմնադիր խմբագիրն է:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր գիտ. և տեխ. բնագավառում (1974)

ՀՀ Նախագահի մրցանակ ֆիզիկայի բնագավառում  (2011)

Անանիա Շիրակացու անվ. մեդալ (2011)

Պետական մրցանակ ճշգրիտ և բնագիտական գիտությունների բնագավառում (2012)

Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում (2017)

2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի անդամ

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close