ՀԽ անդամներ

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հզոր հանրություն» զարգացման հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրեն

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1977 թ․ օգոստոսի 24-ին Սևան քաղաքում։

Ավարտել է Սևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

1994-1999 թթ. սովորել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում (էկոնոմիկա և կառավարում մասնագիտություն, տնտեսագետ-ինժեների որակավորում):

1999-2000 թթ.  դասընթացներ է անցել Մարդու իրավունքների հայկական դպրոցում (ՄԻՀԴ, Մարդու իրավունքների մասնագետի որակավորում), 2002 թ.` Մարդու իրավունքների միջազգային ամառային դպրոցում (Վարշավա, Լեհաստան), 2003 թ.՝ «Երիտասարդների կրթության վերապատրաստման ծրագրով»՝ Եվրոպայի խորհրդում (Բուդապեշտ, Հունգարիա), 2002-2004 թթ. «Կրթության մեթոդաբանություն» ծրագրի շրջանակներում ուսումնասիրել է կրթության կազմակերպման  համագործակցային եղանակներն ու մեթոդները։ 2009 թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (Հայաստան) կողմից ստացել է որակավորված վարպետ-ուսուցանողի կոչում։

1999 – 2001 թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես Մարդու իրավունքների և Միջազգային իրավունքի ուսուցիչ։

2002-2009 թթ․ աշխատել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ում՝ որպես հանրային հարաբերությունների բաժնի վարիչ։

2005-2007 թթ. եղել է ՄԱԶԾ և ՀՀ կառավարության հակակոռուպցիոն համատեղ երկու ծրագրերի Լոռու մարզի համակարգողը։

2005-2007 թթ.՝ Կովկասյան ՀԿ-ների CRINGO ցանցի (ՌԴ-ի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի շուրջ 120 անդամ ՀԿ-ներ) համանախագահ, համակարգող խորհրդի անդամ, միջազգային դրամաշնորհային ծրագրերի գնահատման հանձնաժողովի անդամ։

2008-2009 թթ․՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Լրագրության բաժնի դասախոս ( «ԶԼՄ և օրենսդրություն», «Հանրային կապեր»)։

2008-2012 թթ․` «Հզոր հասարակություն» հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրեն։

2011-2015 թթ․՝ «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի պետ։

2012-2013 թթ․՝ «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկային կոմիտեի անդամ։

2013 – 2014 թթ․՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) Համայնքային զարգացման ծրագրի բիզնես-խորհրդատու։

2014-2018 թթ․՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն։

2018 թ․-ից՝ «Հզոր հանրություն» զարգացման հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրեն։

Մասնագիտացած է, ինչպես նաև տեղական և միջազգային մակարդակներում գործնական փորձառություն ունի հետևյալ ոլորտներում` Ինստիտուցիոնալ զարգացում, Ռազմավարական պլանավորում, Բիզնեսի կառավարում, Գնահատում և մոնիթորինգ, Հակակոռուպցիոն քաղաքականություն, Մարքեթինգ, Հանրային հարաբերություններ, Կրթություն, Մարդու իրավունքներ և այլն։

Որպես դասընթացավար, փորձագետ և խորհրդատու` աշխատել է բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպություններում և ծրագրերում:

2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close