ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ

Հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1958թ. մայիսի 20-ին, Ալավերդի քաղաքում:
1981թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը:
1981-90 թթ. աշխատել է «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումում՝ որպես ինժեներ-ֆիզիկոս:
1992-96 թթ. աշխատել է «Հայք» թերթի խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, ապա գլխավոր խմբագիր:
1997 թ. եղել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի քաղաքական մեկնաբանը:
1997-2018 թթ. աշխատել է բնապահպանության նախարարությունում՝ որպես մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի խորհրդական:
1992 թ. առ այսօր հանրապետական մամուլում հանդես է գալիս քաղաքական հոդվածներով, հարցազրույցներով:
1999-2006 թթ. վարել է «Ար» հեռուստաընկերության «Հետագիծ», «Կամ-կամ», «Ճանապարհ», իսկ Կենտրոն հեռուստաընկերությունում՝ «Վերելք» հաղորդաշարերը:
Ներկայում վարում է Livenews.am կայքի «Վերելք» հեռուստահաղորդաշարը:
Հրատարակել է «Հուլիոս Կեսար», «Ալեքսանդր՝ որդի Ամմոնի», «Կալիգուլա», «Այրվելու գնացողը», «Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ», «Դուք ինձ չեք ճանաչում. իմ անունն է Բոնապարտ», «Վերադարձ կամ Տիգրան Մեծ» վեպերը, «Խորհելու ժամանակը», «Կոնսերվատիվ հեղափոխություն», «Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին» գրքերը, որոնցում ներկայացվում են մեր երկրի առջև ծառացած խորքային խնդիրները և դրանց լուծման ուղիները:
2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի անդամ։