ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ

Քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ․՝ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1940 թ․ թվականի փետրվարի 22-ին Երևանում։
1960 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1970 թ.՝ Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան։
1965-1967 թթ. աշխատել է Երևանի կենտրոնական գիտահետազոտական ղեկավարման համակարգերի լաբորատորիայում՝ որպես մաթեմատիկական մոդելավորման բաժնի վարիչ։
1967-1968 թթ. աշխատել է պետպլանի տնտեսագիտության ինստիտուտի մոդելավորման բաժնում՝ որպես ավագ տնտեսագետ։
1970-1990 թթ. աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես ավագ դասախոս, գիտաշխատող։
1990-1995 թթ. ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 62 ընտրատարածքից։
1992 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
1990-1995 թթ. եղել է Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ։
1995-1999 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 11 ընտրատարածքից (ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺՄ խմբակցության անդամ)։
1999-2003 թթ.ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից (ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺՄ խմբակցության անդամ):
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Արդարություն» խմբակցության անդամ)։
2001 թ. հիմնել և ղեկավարում է ԱԺԴ կուսակցությունը
2011 թվականic «Ազգային համագործակցություն» հիմնադրամի տնօրենն է։
2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի անդամ։