ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1960 թ. փետրվարի 13-ին Երևանում։
1977 թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 18 միջնակարգ դպրոցը։
1982 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը։
1985 թ. ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի ասպիրանտուրան (մասնագիտությունը՝ կրոնագիտություն)
1986-1990 թթ. աշխատել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում՝ որպես փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս։
1986-1992 թթ.՝ աշխատել է Կրոնագիտության և էթիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս։
1991-1993 թթ. եղել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի կրոնագիտության ֆակուլտետի դեկանը։
1991-1992 թթ. աշխատել է Ոստիկանական ակադեմիայում՝ որպես դասախոս, համատեղության կարգով՝ մի քանի ձեռնարկությունների իրավախորհրդատու։
1993 թ. առ այսօր «Ապավեն» ՍՊԸ միջազգային փոխադրումների հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է։
2001 թ. առ այսօր՝ Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահն է։
1997 թ. առ այսօր Հայ-թուրքական բիզնեսի զարգացման խորհրդի համանախագահ է։
2002 թ. առ այսօր Համաշխարհային բանկի առևտրի և տրանսպորտի հանձնաժողովի համանախագահ է։
2013 թ. առ այսօր Սևծովյան տնտեսական համագործակցության տնօրենների աշխատանքային խորհրդի անդամ է և ՀՀ ներկայացուցիչը։
2015 թ. առ այսօր ԵԱՏՄ գործարար խորհրդի անդամ է։