ՀԽ անդամներ

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՏԱՃԱՏՅԱՆ

Փաստաբան, «Տեր-Տաճատյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, «Կոնվերս» բանկի խորհրդի նախագահ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 3-ին:

1989թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1991-1993 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես գլխավոր խորհրդական, 1992-1993թթ.` ՀՀ Գերագույն խորհրդի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ:

1991-1993 թթ. դասախոսել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (իրավագիտության դասեր): Միևնույն ժամանակ աշխատել է ՀՀ պետական հեռուստաընկերությունում՝ որպես «Իրավունք» ծրագրի մեկնաբան։

1991-1998թթ. եղել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալը:

Իրավագիտության ոլորտում Արմեն Տեր-Տաճատյանն ունի իրավաբանական խորհրդատվության մոտ 15 տարվա փորձ, կատարել է վերլուծական աշխատանքներ, օրենքների և իրավական ակտերի նախագծերի պատրաստում:

1998 թվականին հիմնադրել է «Տեր-Տաճատյան» իրավաբանական խորհրդատվական ՓԲ ընկերությունը և մինչև օրս հանդիսանում է ընկերության հիմնադիր-տնօրենը:

2007 թ․ դարձել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի անդամ։

2008-2009 թթ․՝ բանկի խորհրդի նախագահ:

2011թ.-ից կրկին «Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահն է: 

2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close