ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1954 թ. փետրվարի 11-ին Երևան քաղաքում, ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Էդգար Էլբակյանի ընտանիքում:
1970 թ․ ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:
1974 թ․ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը:
1975-1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1981 թ․ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:
1974-1988 թթ․ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում՝ որպես ռեժիսոր-բեմադրիչ և դերասան:
1988-1994 թթ. աշխատել է Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար:
1989-2012 թթ. աշխատել է Երևանի պետական թատերական ինստիտուտում՝ որպես դերասանական կուրսի ղեկավար, դոցենտ:
1994 թ․ հիմնադրել է «Էդգար Էլբակյան» թատրոնը, որտեղ 1994-2009 թթ. աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն:
2000-2015 թթ. եղել է Երևանի խամաճիկների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը:
2012 թ. առ այսօր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի ամբիոնի վարիչն է:
2015 թ․ առ այսօր Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
Արմեն Էլբակյանը մի շարք պիեսների և հոդվածների հեղինակ է:
2015 թ․ հրատարակվել է Արմեն Էլբակյանի «Ռեժիսուրա. Զրույց հողմաղացի հետ» գիրքը:
Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոնների:
Պարգևներ, կոչումներ
2003 թ․ շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:
2007 թ․ շնորհվել է պրոֆեսորի կոչում:
2012 թ․պարգևատրվել է «Գրիքոր Նարեկացի» հուշամեդալով:
2017 թ․ Էլբակյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։
Արմեն Էլբակյանի աշխատանքներն արժանացել են մի շարք մրցանակների Հայաստանում և արտերկրում։
2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի անդամ։