ՀԽ անդամներ

ԱՐՄԵՆ ԲԱԼԴՐՅԱՆ

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն

Ծնվել է 1963 թ. հունվարի 19-ին:

1969-1979 թթ. սովորել է Երևանի թիվ 87 միջն.դպրոցում:

1979-1984 թթ. Կարլ Մարկսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում:

1986-1989 թթ. սովորել է Կոմետա կետրոնական ԳՀԻ ասպիրանտուրայում:

1992 թ. առ այսօր մասնակցում է գիտական, տեխնիկական և գործնական ուսուցումների:

Ունի գիտական արտոնագիր «Տիեզերական Ակտիվ Անտենային համակարգ» թեմայով և երեք գիտական հոդված:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1984-1989 թթ.՝ Կոմետա ԿԳՀԻ-ավագ ինժեներ

1989-1991 թթ.՝ «Նաիրի» կոոպերատիվ-ավագ ինժեներ-ծրագրավորող

1991-1992 թթ.՝ «Նաիրի-91» ՍՊԸ-փոխտնօրեն

1992-1996 թթ.` Նաիրի-91 ՍՊԸ-տնօրեն

1996 թ. առ այսօր՝ «Յունիքոմփ» ՓԲԸ Գլխավոր և գործադիր տնօրեն

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ

ՀՀ վարչապետին կից ՏՏ-ի զարգացմանն աջակցող խորհրուրդ (ՏՏԶԱԽ) Խորհրդի անդամ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ

«Հայ Տեք կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ Խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության կրթության եվ գիտության նախարարության կոլեգիայի անդամ

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի անդամ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» ընտրական կոմիտեի անդամ

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ

ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ

«Intel Solution Provider Advisory Council» խորհրդի անդամ

ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

2005 թ.՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան Ոսկե մեդալ

2005 թ.՝ դիպլոմ ՀՀ Ազգային ժողովի խոսնակի կողմից ՀՀ տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար

2006 թ.՝ դիպլոմ և «Մերկուրի» մրցանակ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից «Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների բնագավառում զգալի ձեռքբերումների համար»

2010 թ.՝ «Անանիա Շիրակացի» մեդալ (ՀՀ Նախագահի հրամանագրով)

2015 թ.՝ Բիզնես գերազանցության մրցանակ Հայկական առևտրային ցանցի կողմից

2018 թ.՝ Դիպլոմ և «Մերկուրի» մրցանակ՝ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից «Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների բնագավառում զգալի ձեռքբերումների համար»

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close