ՀԽ անդամներ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 3-ին Երևանում:

1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը:

1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

1984-1987 թթ. ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում։ Բանասիրական գիտությունների (ժուռնալիստիկա) թեկնածու։

Մասնակցել է լրագրողական վերաորակավորման ծրագրերի Ֆրանսիայում (1998), ԱՄՆ-ում (2002), Իսրայելում (2004), Ավստրիայում (2004)։

1987-1992 թթ. եղել է ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկանի տեղակալը, պատմության դասախոս, այնուհետև ավագ դասախոս։

1990-1992 թթ.՝ «Հայք» շաբաթաթերթի միջազգային մեկնաբան։

1991-1992 թթ.՝ Հայաստանի պետական հեռուստատեսության քաղաքական տեսաբան։

1993-1996  թթ.՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար։

1996-1997  թթ.՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության և մշակութային կապերի գծով խորհրդական։

1997 թ.՝ ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտի տնօրեն։

1998 թ.՝ Հայաստանի Ազգային հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական-վերլուծական գործակալության տնօրեն։

1998-1999  թթ.՝ «Ժամանակ» շաբաթաթերթի միջազգային մեկնաբան։

1998 թվականից Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ է։

1999-2001  թթ. աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում՝ որպես «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի ղեկավար, քաղաքական մեկնաբան։

2001-2003  թթ.՝ «Պրոմեթևս», ապա «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան։

2002-2006  թթ.՝ «Պրոմեթևս», ապա «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան։

2002-2006  թթ.՝ Երևանի մամուլի ակումբի խորհրդի անդամ, 2003-2006  թթ.՝  ակումբ վարչության անդամ։

2005-2006  թթ.՝ Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն։

2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար։ 2007-2010 թթ. եղել է Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010-2012 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2007-2012 թթ. եղել է ԵԱՀԿ Խորհրդարանական Ասամբլեայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը:

2007-2012 թթ. միաժամանակ հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը:

2012 թ. դեկտեմբերից առ այսօր հանդիսանում է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ:

2014 թ. մայիսից Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողն է:

2017 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ Մոսկվայում լույս է տեսել Արամ Սաֆարյանի հեղինակած «Հայ գրահրատարակչական գործը Ռուսաստանում 19-րդ դ. Երկրորդ կեսին» մենագրությունը:

2017 թ. ռուս գործընկերների համահեղինակությամբ Մոսկվայում լույս է տեսել «Հայաստան-Ռուսաստան փոխգործակցությունը և Եվրասիական ինտեգրումը մենագրությունը»:

2019 թ․ ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։

Թեմատիկ հոդվածներ

Նաև
Close
Back to top button
Close