ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1947թ. սեպտեմբերի 20-ին Երեւանում:
1965 թ․ ավարտել է Երևանի թ.127 միջնակարգ դպրոցը;
1970թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1972-1981թթ. աշխատել է Երևանի թիվ 103 դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ։
1981-1989թթ. աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ժողկրթբաժնում որպես մեթոդիստ։
1989-1998թթ. աշխատել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում որպես փոխտնօրեն։
1999-2007թթ. աշխատել է Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում որպես տնօրեն։ 2001 թ.ԿԳՆ-ի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և թիվ 27 դպրոցի միջև կնքված պայմանագրով Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ դպրոցում ներառական կրթություն է իրականացվել:
2014 թ․ համահեղինակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների մասին» ՀՀ օրենքը, որով հանրապետությունում համընդհանուր ներառական կրթությունը հռչակվել է պետական քաղաքականություն:
2012 թ.-2017թ. աշխատել է Կրթության ազգային ինստիտուտում որպես փոխտնօրեն:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2004 թվականից «Ժառանգություն» կուսակցության անդամ է։
2007թ. մայիսի 12-ին «Ժառանգություն» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով:
2013 թ․ հունիսին «Բարև Երևան» դաշինքով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2017 թ․ հունիսին «Ելք» դաշինքով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
2018 թ․ դեկտեմբերին ընտրվել է Հանրային խորհրդի անդամ։