ԱՆԱՀԻՏ ԱՂՈՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1959 թ. Արթիկի շրջանի Անուշավան գյուղում:
1977 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է դպրոցը:
1984 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և աշխատանքի անցել Արթիկի սանիտարահամաճարակային կայանում որպես բժիշկ-հիգիենիստ:
1996-2000 թթ. հիմնական աշխատանքին զուգահեռ դասավանդել է Երևանի պետական բժշկական ուսումնարանի մարզային մասնաճյուղում:
2000-2003 թթ. աշխատել է Արաբկիրի վարչական շրջանի սանիտարահամաճարակային կայանում՝ որպես աշխատանքի հիգիենայի բաժնի վարիչ:
2006-2014 թթ. աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարության Պետական համաճարակային հիգիենիկ տեսչությունում (ՊՀՀՏ)` որպես փորձագիտական կենտրոնի «Նաիրի» մասնաճյուղի տնօրեն:
2014 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» ազգային կենտրոնում՝ որպես «Կոտայք» մասնաճյուղի «Նաիրի» ստորաբաժանման ղեկավար:
2003 թ. մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, 2005թ. առաջադրվել է Նոր-Հաճըն քաղաքի քաղաքապետի թեկնածու: Երկու դեպքում էլ նրա թեկնածությունը պաշտպանվել է ԱԺՄ կուսակցության կողմից:
1999 թ. Վարշավայում մասնակցել է քաղաքական վերապատրաստման դասընթացին:
2000 թ. մինչ օրս զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ: ԵԱՀԿ ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների Վարշավայի գրասենյակի ծրագրի շրջանակներում 2006 թ., որպես փորձագետ, մասնակցել է սեմինարների տեղական ինքնակառավարման համակարգում ընտրական գործընթացների նախապատրաստման և անցկացման հիմնախնդիրների ոլորտում:
2000թ.-ից «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» վարչության անդամ է, ղեկավարում է ասոցիացիայի քաղաքացիական նախաձեռնությունների Կոտայքի մարզային կենտրոնը:
2006 թ. մասնակցել է Պրահայում կազմակերպված քաղաքական վերապատրաստման դասընթացներին` “Political Party Study Tour on Election Campaign” և ստացել սերտիֆիկատ:
2008-2012 թթ. որպես փորձագետ ընդգրկված է եղել «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրում: Հայաստանի ամբողջ տարածքում թիրախ խմբերի հետ՝ իրավապահներ, մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, անցկացրել է տեղեկատվական և կրթական պարապմունքներ իրազեկության բարձրացման և գենդերային բռնությունը Հայաստանում նվազեցնելու նպատակով:
2008թ. որպես փորձագետ ընդգրկված է եղել “British council” բրիտանական խորհրդի ծրագրերում:
Մինչև 2014 թ. Համագործակցել է Ամերիկայի ժողովրդավարության ինստիտուտի հայկական գրասենյակի հետ, որի շրջանակներում եղել է «Կին առաջնորդ» ֆորումի անդամ:
Որպես քաղաքացիական հասարակության, գենդերային հիմնախնդիրների, ժողովրդավարության, լիդերության ոլորտների փորձագետ ընդգրկված է մի շարք միջազգային և տեղական ծրագրերում:
Բազմաթիվ հոդվածների հեղինակ է փորձագիտական թեմաների շրջանակներում:
2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: