2011 թ․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
2011թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրային խորհրդի լիագումար և փոքր խորհրդի նիստեր 3
Հանրային խորհրդի աշխատանքային խմբեր 5
Հանրային խորհրդի միջազգային կապեր 6
Հանրային խորհրդին ուղղված նամակներ, դիմումներ 7
Հանրային խորհրդի հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ 12
ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով 12
ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով 15
ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի
հանձնաժողով 21
ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով 23
ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողով 25
ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով 26
ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով 26
ՀԽ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի
հանձնաժողով 27
ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով 28
ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի
հանձնաժողով 29
ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության
հարցերի հանձնաժողով 34
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողով 36
Եզրակացություններ և առաջարկություններ 45
Հանրային խորհրդի լիագումար և փոքր խորհրդի նիստեր
Հաշվետու ժամանակաշրջանում Հանրային խորհուրդը անցկացրել է 4 լիագումար և 10 փոքր խորհրդի նիստ: ՀԽ լիագումար նիստերի ընթացքում քննարկվել է 9 օրակարգային հարց, որոնցից 6-ի վերաբերյալ ընդունվել է որոշում և 3-ի վերաբերյալ տրվել է տեղեկատվություն: 2011 թ. 1-ին և 2-րդ լիագումար նիստերը եղել են ընդլայնված` ՀԽ ենթահանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:
ՀԽ 1-ին ընդլայնված լիագումար նիստը նվիրված էր Երևան քաղաքի ներկա վիճակին և ապագա զարգացմանը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար` Արմեն Գևորգյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նիստի ընթացքում բարձրացվել են հետևյալ հարցերը.
- Երևան քաղաքի բնապաշտպանությունն ապահովող գործողությունների համալիր ծրագրի մշակման վերաբերյալ /այդ թվում նաև` Երևանի գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի վերանայման, կանաչ տարածքների ընդլայնման, խտացման, և ոռոգման քաղաքային ցանցի վերակառուցման, կետային կառուցապատման պրակտիկայից հրաժարվելու, քաղաքի էկոլոգիական ոստիկանության և էկոխորհրդի վերականգնման հարցերը/: Հարցը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը:
- Ներքաղաքային տրանսպորտի արդիականացման, ուղևորների քաղաքակիրթ սպասարկման ժամանակակից տրանսպորտային համակարգի ձևավորման համալիր ծրագրի մշակման վերաբերյալ /այդ թվում նաև քաղաքային երթևեկության կարգավորման և վերգետնյա ավտոկայանման խնդիրները, ինչպես նաև` ստորգետնյա կապուղիների և անցումների հետ կապված հարցերը/: Հարցը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը:
- Բազմաբնակարան շենքերի, դրանց բակերի պահպանման, ինչպես նաև համատիրությունների գործունեությունն արդի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրների վերաբերյալ /այդ թվում նաև` վերելակների հիմնանորոգման աշխատանքների իրականացումն ապահովող համակարգի ձևավորման հարցը/: Հարցը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ-ի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:
- Երևանի բնակչությանը թարմ և մատչելի գյուղմթերքներով (միրգ, բանջարեղեն և բոստանային այլ կուլտուրաներ) ապահովելու նպատակով Երևանում քաղաքին հարակից համայնքների գյուղացիական տնտեսությունների աճեցրած գյուղմթերքների վաճառքի ժամանակավոր բաց շուկաների կազմակերպման հարցը: Այն ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ-ի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:
ՀԽ 2-րդ ընդլայնված լիագումար նիստը նվիրված էր ՀՀ Հանրային խորհրդի 29.05.2009-31.12.2010թ.թ. գործունեության ամփոփմանը: ՀԽ անդամները հավանություն տվեցին ներկայացված փաստատթղթին, և որոշում ընդունվեց այն ներակայացնել ՀՀ Նախագահին:
ՀԽ 3-րդ լիագումար նիստում ընդգրկված էր 4 օրակարգային հարց`
- Ա.Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի հետագա ճակատագրի հարցը /զեկուցող` ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյան/: Այս հարցի վերաբերյալ ՀԽ 2011թ. սեպտեմբերին դիմում էր ստացել ինստիտուտի մի խումբ աշխատակիցներից` կապված ՀՀ կառավարության 01.09.2011թ. ընդունած որոշման հետ, որով փոխվում է այդ ինստիտուտի իրավաբանական կարգավիճակը: Դիմումն ուղղվել է ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովին, որն անցկացրել է մի շարք լսումներ և քննարկումներ: Եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀԽ լիագումար նիստին:
- ՀՀ 6 մայր ջրանցքների ոռոգման համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագրի վերաբերյալ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի առաջարկությունների քննարկում: /զեկուցող` ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյան, ՀԽ անդամ Ռոբերտ Աթոյան/: Հարցը քննարկվել է հանձնաժողովի կոլեգիայի նիստում, արժանացել հավանության և ներկայացվել ՀԽ լիագումար նիստին:
- Կենսաչափական տվյալներով անձնագրերի մասին հարցը /ՀԽ քաղաքացիական հասարկության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ` Հովհաննես Հովհաննիսյան/: Այս հարցը նույնպես քննարկվել է հանձնաժողովում և որոշվել է առաջարկել այն ներառել ՀԽ լիագումար նիստի օրակարգում: Ընդ որում, այս հարցի վերաբերյալ ՀԽ նախագահը գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ նախագահին:
- Ընտանիքի տարի հայտարարելու մասին հարցը /զեկուցող` ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյան/: Այս հարցը քննարկվել է հանձնաժողովում և ներկայացվել ՀԽ լիագումար նիստին:
ՀԽ 4-րդ լիագումար նիստում քննարկվել են հետևյալ հարցերը`
- Հաշմանդամ օդաչուների քաղաքացիական իրավունքների խախտումների մասին հարցը: Այդ մասին տեղեկատվությունը տրամադրել է ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը:
- Հեռուստառադիոեթերի մշտադիտարկման խորհրդի կողմից կատարված որոշ դիտարկումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ՀԽ անդամ Հայկ Դեմոյանը: Որոշվել է ակտիվացնել մշտադիտարկման խորհրդի գործունեությունը և եզրակացությունները ներկայացնել ՀՀ Նախագահին:
- ՀՀ-ում վարելահողերի օգտագործման վիճակի մասին հարցը: Այն ներկայացրել է ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը: Հանձնաժողովի և ՀՀ պետական ագրարային համալսարանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը 2011թ. ընթացքում ուսումնասիրել է վարելահողերի օգտագործման վիճակը, որը քննարկվել է նաև հանձնաժողովի կոլեգիայում, և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մշակված եզրակացությունները ներկայացվել են ՀԽ լիագումար նիստին և ՀՀ կառավարությանը;
- ՀՀ-ում ժողովրդագրական վիճակի և նրա բարելավման մասին հարցը, որը ներկայացրել է ՀԽ անդամ, ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը:
Հանրային խորհրդի 10 փոքր խորհրդի նիստերում քննարկվել են լիագումար նիստերի օրակարգերում ընդգրկվող հարցերը, դրանց պատրաստ լինելու աստիճանը, տարբեր խնդիրների շուրջ ՀԽ աշխատանքային խմբեր ստեղծելու, լսումներ կազմակերպելու նպատակահարմարությունը: Մասնավորապես, 2011թ. ընթացքում ձևավորվել են աշխատանքային խմբեր հետևյալ խնդիրները քննարկելու համար.
- Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցելու վերաբերյալ;
- ՀՀ-ում արտագաղթի չափերի և պատճառների ուսումնասիրման վերաբերյալ;
- Ալիխանյանի անվան ֆիզիակայի ինստիտուտի /ազգային լաբորատորիայի/ հետագա ճակատագրի հետ կապված;
- Գիտության ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ;
- Աշխատանքի ժամանակ հաշմանդամ դարձած աշխատողներին անաշխատունակության հետ կապված նպաստների վճարման հետ կապված ՀՀ աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ պատրաստելու վերաբերյալ:
Քննարկվել են նաև այլ հարցեր, մասնավորապես, ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում վաղաժամկետ ազատման ենթակա դատապարտվածների վիճակը, Արշակ Սադոյանը՝ Երևան քաղաքի փողոցային կրպակների ապամոնտաժման հարցը, Վազգեն Սաֆարյանը՝ Հրազդանի երկաթի հանքերի շահագործման հարցը, ինչպես նաև սեփականաշնորհված, սակայն մինչ օրս չաշխատող հիմնարկների հարցը, Կորյուն Առաքելյանը՝ տարածքների զարգացման և համայնքների խոշորացման հարցը, Հովհաննես Հովհաննիսյանը՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման հայեցակարգի հարցը, Գագիկ Մանասյանը՝ ՀՀ պետական խորհրդանիշների շարքում ՀՀ Նախագահի շտանդարտ ունենալու հարցը:
Հանրային խորհրդի աշխատանքային խմբեր
2011թ. ապրիլին ՀԽ շրջանակներում ստեղծվել է Երևանի քաղաքապետի հետ համագործակցելու համար աշխատանքային խումբ հետևյալ կազմով /Խ.Հարությունյան, Ռ.Աթոյան, Կ.Դանիելյան, Յու.Ջավադյան, Կ.Առաքելյան, Հ.Հովհաննիսյան/: Աշխատանքային խումբը փորձել է ներկայացնել Երևան քաղաքի բազմաթիվ խնդիրները /բնապահպանական, քաղաքաշինական, բարձրահարկ շենքերի վերելակների, կառուցապատման, երևանցիների սեփականության իրավունքների խախտման, աղբահանության, տրանսպորտի և երթևեկության և այլն/: Սակայն նախկին քաղաքապետի հետ այդ համագործակցությունը չի ստացվել: Նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով ՀԽ կողմից ներկայացված առաջարկությունները, համաձայնել է քաղաքապետին կից ստեղծել էկոխորհուրդ:
Վերը նշված աշխատանքային խումբը շարունակելու է համագործակցությունը նոր քաղաքապետի հետ` Երևան քաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծումներ գտնելու նպատակով:
2011 թ. ապրիլին ստեղծվել է ևս մեկ ՀԽ աշխատանքային խումբ` նվիրված ՀՀ-ում արտագաղթի չափերի և պատճառների ուսումնասիրմանը /Կ.Առաքելյան, Խ.Հարությունյան, Դ.Դումանյան, Ռ.Սաֆրաստյան, Կ.Դանիելյան, Ել.Վարդանյան, Ա.Սադոյան/: Այս հարցի վերաբերյալ ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը 2011թ. հոկտեմբերին անցկացրել է նիստ, որտեղ` ”Միգրացիոն հոսքերի վիճակի մասին” զեկույցով հանդես է եկել ՀՀ միգրացիայի պետական վարչության պետ Գ.Եգանյանը: Հարցը քննարկվել է նաև հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներին, որտեղ ներկա են եղել ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման, էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարություններից, ինչպես նաև ՀՀ միգրացիայի պետական վարչությունից:
2011 թ. ընթացքում ՀՀ կառավարությունը մշակել է “Անկանոն միգրացիայի դեմ պայքարի” հայեցակարգ, որին մասնակցել է նաև ՀԽ անդամ, ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը /վերջինս նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի անդամ է/:
Վերը նշված հարցը Կ.Առաքելյանը տեղեկատվության կարգով ներկայացրել է ՀԽ 4-րդ լիագումար նիստի ընթացքում:
2011 թ. սեպտեմբերին ՀԽ շրջանակներում ձևավորվել է Ա.Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի /ազգային լաբորատորիայի/ հետագա ճակատագրին նվիրված աշխատանքային խումբ հետևյալ կազմով /Ա.Ղուկասյան, Վ.Մանուկյան, Բ.Հարությունյան, Ռ.Աթոյան, Խ.Հարությունյան, Էդ.Ղազարյան, Կ.Թումանյան, Յու.Չիլինգարյան/: Հարցը համակողմանիորեն քննարկվել է հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստում` ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Այնուհետև, տեղի են ունեցել ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Ղուկասյանի կողմից կազմակերպված քննարկումներ տարբեր ձևաչափերով, ինչպես նաև քննարկում, ֆիզիակայի ինստիտուտում ՀՀ կրթության, գիտության նախարար Ա.Աշոտյանի մասնակցությամբ:
Աշխատանքային խմբի եզրակացությունները և առաջարկությունները ներկայացվել են ՀԽ լիագումար նիստին, որտեղ ընդունվել է համապատասխան որոշում և ներակայացվել ՀՀ Նախագահին ու ՀՀ Վարչապետին:
2011 թ. դեկտեմբերին ստեղծվել է ՀԽ աշխատանքային խումբ /Ա.Տեր-Տաճատյան, Գ.Բադիրյան, Հ.Հովհաննիսյան, Վ.Սաֆարյան, Դ.Դումանյան/, որը քննարկել է աշխատանքի ժամանակ հաշմանդամ դարձած աշխատողներին անաշխատունակության հետ կապված նպաստների վճարման հետ կապված հարցը: Այս հարցն առաջացել է հաշմանդամ օդաչուների կողմից ՀԽ նախագահին ուղղված դիմումի հիման վրա: Հարցի վերաբերյալ ՀԽ անդամ Ա.Տեր-Տաճատյանի կողմից պատրաստվել է գրություն և ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին: Քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ նմանատիպ հարցերի լուծումները պահանջում են օրենսդրական փոփոխություններ, ինչի համար էլ ստեղծվել է վերը նշված աշխատանքային խումբը:
Հանրային խորհրդի միջազգային կապեր
2011թ. հուլիսին ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը մասնակցել է Հռոմում կայացած Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի /ՏՍԽՀԻՄԱ/ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին, որտեղ պաշտպանել է ՌԴ ՀՊ առաջարկությունը՝ ռուսերեն լեզուն այդ միջազգային կառույցի աշխատանքային լեզու դարձնելու հարցը:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ Հանրային խորհուրդը կնքել է համագործակցության երկկողմանի պայմանգրեր Պորտուգալիայի Հանրային խորհրդի և Չինաստանի սոցիալական և տնտեսական խորհրդի հետ, վերջինիս պատվիրակության Երևան կատարած այցի ժամանակ /2011թ. սեպտեմբեր/: ՀՀ Հանրային խորհրդի, Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի և Ուկրաինայի Եռակողմ տնտեսական և սոցիալական խորհրդի միջև համաձայնություն է կնքվել ՏՍԽՀԻՄԱ շրջանակներում ասոցիացիա ստեղծելու մասին /Երևանում, ՌԴ ՀՊ պատվիրակության այցի ընթացքում, 2011թ., հոկտեմբեր/:
ՀՀ Հանրային խորհրդի` Մոսկվա կատարած այցի ժամանակ /2011թ., հուլիս/ տեղի է ունեցել հանդիպում նաև Իսպանիայի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության հետ: 2012թ. Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք միջազգային ասոցիացիայի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսվում է կնքել համագործակցության համաձայնագրեր Մոնակոյի, Բրազիլիայի, Իսպանիայի հանրային խորհուրդների հետ: 2012 թ. մարտին Երևան կատարվելիք այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր նաև Հունաստանի տնտեսական և սոցիալական կոմիտեի հետ:
2011թ. Ղազախստանի նախագահի և ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու նպատակով ԵԱՀԿ շրջանակներում որպես կարճաժամկետ դիտորդ գործուղվել է ՀԽ հարկային, տուրքային, մաքսային, վճարային, սակագնային գույքի կառավարման հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Արմինե Խզմալյանը:
Հանրային խորհրդին ուղղված նամակներ, դիմումներ
Հաշվետու ժանակահատվածում ՀՀ Հանրային խորհուրդը ստացել է 322 գրություններ, դիմումներ և առաջարկություններ, այդ թվում` դիմումներ ուղղված ՀԽ նախագահին` 222 /որոնցից 163-ը վերահասցեագրվել են ՀԽ հանձնաժողովներին/, առաջարկներ` 16, պաշտոնական գրություններ` 47, տարբեր այլ գրություններ` 36:
ՀԽ հանձնաժողովներին վերահասցեագրված դիմումների և առաջարկությունների քանակական պատկերը`
- Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության
և սպորտի հարցերի հանձնաժողով 18
- Պետաիրավական հարցերի հանձնաժողով 32
- Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով 13
- Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով 22
- Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով 23
- Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով 11
- Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման
հարցերի հանձնաժողով 13
- Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության
հարցերի հանձնաժողով 7
- Ձեռնարկատիրական և սպառողների պաշտպանության հարցերի
հանձնաժողով 5
- Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով 1
- Ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողով 1
- Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով 17
Ելքային գրությունների քանակը կազմում է` 247:
Հանրային խորհուրդը ստացել է 47 պաշտոնական գրություն, մասնավորապես`
- ՀՀ Նախագահից` ՀՀ քրեակատարողական հաստատություններում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովներում ՀԽ ներկայացուցիչներ գործուղելու վերաբերյալ /ուղղվել է ՀԽ անդամներ` Գ.Բադիրյանին, Ա.Տեր-Տաճատյանին և Հ.Հովհաննիսյանին/;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` ՀՀ-ում ոչխարաբուծության զարգացման վերաբերյալ ծրագիրը /ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է նախարարությանը/;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` ՀՀ-ում գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման վերաբերյալ ծրագիրը /ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը նախարարությանը ներկայացրել է իր կարծիքը/;
- ՀՀ կրթության և գիտության նախարարությունից` վերջինիս կարծիքը ՀԽ-ի կողմից մշակված հանրակրթության ոլորտին առնչվող առաջարկությունների վերաբերյալ;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հրավեր՝ մասնակցելու սերմնաբուծության հարցերով միջկառավարական համակարգող խորհրդի հերթական նիստին;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` ՀՀ գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի վերաբերյալ /ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը նախարարությանը ներկայացրել է իր եզրակացությունը/;
- Զարգացման հայկական գարծակալությունից` Հայ-ռուսական առաջին միջազգային հանձնաժողով` պետական մարմինների, ղեկավարների հետ համատեղ համաժողովին մասնակցելու վերաբերյալ;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հրավեր՝ մասնակցելու Ճապոնիայի կառավարության տրամադրած պաշտոնական օժանդակության հետ կապված ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` կենդանիների հիվանդությունների կանխարգելման հայեցակարգի վերաբերյալ /ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը նախարարությանն է ներկայացրել իր եզրակացությունը/;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` վարարումների և սելավների ռիսկերի պաշտպանությանն ուղղված ծրագրի վերաբերյալ /ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը նախարարությանը ներկայացրել է իր եզրակացությունը` հիմք ընդունելով ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանի կարծիքը/;
- ՀՀ կրթության և գիտության նախարարությունից` ՀՀ միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի վերաբերյալ /ուղղվել է ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով/;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` ՀՀ գյուղատնտեսության մասին օրենքի նախագծի վերաբերյալ /ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը նախարարությանը ներկայացրել է իր եզրակացությունը/;
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից` տնտեսական մրցակցության հարցերով հասարակական խորհրդի կազմում ՀԽ ներկայացուցիչ գործուղելու վերաբերյալ /ուղղվել է ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողով; Ա.Սադոյանը գործուղվել է որպես ՀԽ ներկայացուցիչ/;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` “Սպառողական կոոպերացիայի մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների մասին ՀԽ առաջարկությունների վերաբերյալ գրությունը;
- ՀՀ վարչապետից` ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակի վերաբերյալ որոշումը /ուղղվել է ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով/;
- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից` շնորհակալական գրություն հայ-թուրքական հարաբերությունների և հիմնախնդիրների հարցին ակտիվ մասնակցելու համար;
- ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից` “Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության” վերաբերյալ ծրագիրը /ուղղվել է ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է նախարարությանը/;
- ՀՀ վարչապետից` եգիպտացորենի արտադրության զարգացման և սերմերի ներմուծման վերաբերյալ որոշումը /ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով/;
- ՀՀ վարչապետի խորհրդական Վ.Կարապետյանից` գյուղի և գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագրի վարաբերյալ քննարկմանը մասնակցելու;
- ՀՀ վարչապետից` գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու վերաբերյալ որոշումը /ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով/;
- ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից` ՀՀ համայնքների խոշորացման վերաբերյալ հայեցակարգը /ուղղվել է ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է նախարարությանը/;
- ՀՀ արդարադատության նախարարությունից` ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀԽ կողմից առաջակություններ ստանալու մասին /ուղղվել է ՀԽ համապատասխան հանձնաժողովներ/;
- ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից` Ջերմուկում կայացած համաժողովում ՀԽ ակտիվ մասնակցության վերաբերյալ;
- ՀՀ միգրացիոն պետական ծառայությունից` “ՀՀ անկանոն միգրացիայի ուսումնասիրության և դրա կանխարգելման” հայեցակարգը /ուղղվել է ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է նախարարությանը/;
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` 2011-2020թթ. Դեղագործության, կոնյակագործության և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտային ռազմավարության վերաբերյալ նախագծերը /ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով/;
- ՀՀ բնապահպանության նախարարությունից` “Քիմիական նյութերի մասին” ՀՀ օրենքի նախագիծը /ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, ինչպես նաև ՀԽ անդամ Կ.Դանիելյանին/;
- ՀՀ կառավարությունից` տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշումը /ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով/;
- ՀՀ կառավարությունից` “Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին” և դրանից բխող ՀՀ օրենքներում մի շարք այլ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀԽ կարծիքը ստանալու մասին /ուղղվել է ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով, որը քննարկել է վերը նշված հարցը կոլեգիայի նիստում և կարծիքը կներկայացվի ՀՀ կառավարություն/;
- ՀՀ սփյուռքի նախարարությունից ՀԽ երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանին հասցեագրած շնորհակալագիրը “Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց” ծրագրին ակտիվորեն մասնակցելու համար:
ՀՀ քաղաքացիները և հասարակական կազմակերպությունները Հանրային խորհուրդ են ներկայացնել նաև տարաբնույթ առաջարկություններ, որոնց թվում են`
- Քաղաքացի Ռոմիկ Հովնանյանից` Սողոմոն Թեհլիրյանին հետմահու “Արդարության մեդալով” պարգևատրելու համար /ուղղվել է ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով, որի ենթահանձնաժողովներից մեկում այս հարցը քննարկվել և տրվել է դրական եզրակացություն/;
- Քաղաքացի Գագիկ Մկրտչյանից` ՀԴՄ կտրոնների վիճակահանության նոր տարբերակի մասին /ուղղվել է ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողով/;
- Քաղաքացի Բակուր Կարապետյանից` ՀԽ շրջանակներում Արցախի հետ կապված միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ /ուղղվել է ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով, եղել է դրական եզրակացություն, այն է` ստեղծել Արցախի հարցերով ՀԽ միջհանձնաժողովային աշխատանքային խումբ/;
- Քաղաքացի Ալբերտ Լալայանից` անտառշահագործման փորձարարական ձեռնարկություն ստեղծելու մասին /ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով/;
- Էլեկտրոնային փոստով` առաջարկություն ՀՀ որոշ տնտեսական ուղղությունների և օբյեկտների ազգայանցման մասին /ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով/;
- ՀՀ ՊՆ առընթեր հանրային խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանից` ՀՀ ԶՈՒ համալրման կարգի, ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների հիմնական արձակուրդի, նախազորակոչիկների ու տարկետում ստացած զորակոչիկների բուժման կազմակերպման վերաբերյալ /ուղղվել է ՀԽ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով/;
- Քաղաքացի Տիգրան Կյուրեղյանից՝ Զինվորի տուն հիմնելու, ԼՂՀ ազատագրված տարածքների վերաբնակեցման վերաբերյալ /հարցի լուծումը պահանջում է պետական ատյանների միաջամտություն և հովանավորություն/:
Հանրային խորհուրդը ստացել է բազմաթիվ դիմումներ, որոնց ընթացքը գտնվում է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի անմիջական հսկողության տակ: Դրանց թվում են՝
- Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանից՝ ստորգրությունը կեղծելու և անօրինական սեփականաշնորհում իրականացնելու վերաբերյալ: ՀԽ գրություն է ուղղել ՀՀ գլխավոր դատախազություն, նշանակվել է փորձաքննություն, գործը ընթացքի մեջ է;
- Քաղաքացի Լուիզա Գրիգորյանից՝ Քարակերտում հողի հարկի վերաբերյալ: ՀԽ գրություն է ուղղվել Արմավիրի մարզպետին: Հարցը լուծվել է;
- Քաղաքացի Ռոլանդ Ավետիսյանից՝ “Դալմայի այգիներ”-ի հողօգտագործողների սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ: ՀԽ-ում անցկացվել են բազմաթիվ քննարկումներ, գրություն է ուղղվել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Հարցը լուծում է ստացել և գրությունում ընգրկված շահառուներին տրվել է փոխհատուցում` գործող օրենսդրությանը համապատասխան;
- Քաղաքացի Ռ.Առուշանյանից՝ Մենեջմենթի համալսարանի լիցենզիայի կասեցման վերաբերյալ: ՀԽ գրություն է ուղղել ՀՀ վարչապետին: Հարցը չի լուծվել համալսարանի կողմից լիցենզավորման պայմանների կոպիտ խախտման պատճառով;
- Քաղաքացի Տիգրան Հովհաննիսյանից՝ ավտոմեքենաների մաքսազերծման պայմանների պատճառով առաջացած տուգանքների վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ վարչապետին: Հարցի լուծումը ընթացքի մեջ է:
- Քաղաքացի Հասմիկ Գրիգորյանից՝ որպես բռնադատվածի ժառանգ հողատարածք հատկացնելու վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է Երևանի քաղաքապետին: Հարցը լուծվել է;
- Քաղաքացի Ջոն Մանուկյանից՝ շենքի բակի ծաղկանոցում շինության կառուցման վերաբերյալ: Հարցի լուծումը ընթացքի մեջ է;
- Քաղաքացի Դավիթ Դավթյանից՝ հաշմանդամ օդաչուների վերաբերյալ /տես ՀԽ աշխատանքային խմբեր բաժնում/;
- ՀՀ նախկին պատգամավոր Վիգեն Շիրինյանի այրի Գալինա Շիրինյանից՝ պատգամավորական թոշակի վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ Նախագահին: Հարցը լուծում կստանա 2012թ. փետրվար-մարտ ամիսներին;
- ԱՄՆ քաղաքացի Նշան Փիրումյանից՝ սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ Նախագահի օգնական Գ.Կուտոյանին: Հարցի լուծումը ընթացքի մեջ է;
- Քաղաքացի Վլադիկ Աբրահամյանից՝ վերջինիս կողմից ղեկավարվող ՍՊԸ-ի հանդեպ անհիմն տուգանքների վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ պետեկամուտների կոմիտե: հարցը ստացել է մասնակի դրական լուծում;
- “Ջերմուկ 1”, “Ջերմուկ Գոլդ”, “Սուպեր Գրուպ, “Հավերժական թագուհի” ձեռնարկությունների սեփականատերերից` ՀՀ կառավարության կողմից ընդունված “Աշխարհագրական նշումների մասին” օրենքում փոփոխություններ կատարելու հետևանքով վերը նշված ձեռնարկությունների գարծունեության դադարեցման վերաբերյալ: ՀԽ գրություն է ուղղել ՀՀ Նախագահին;
- ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի անդամ Ի.Գասպարյանից՝ ասորի ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցման վերաբերյալ: ՀԽ գրություն է ուղղել Երևանի քաղաքապետին: Հուշարձանի կառուցումը ժամանակավոր դադարեցվել է մինչև բոլոր կողմերի համաձայնության գալը;
- Գյուղատնտեսական կոոպերացիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Համբարձումյանից՝ տնտեսական սելիտրայի մենաշնորհը կանխելու վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ Նախագահին: Հարցի լուծումը ընթացքի մեջ է:
ՀԽ ուղղված բազմաթիվ դիմումներ փոխանցվել են ՀԽ անդամներին, մասնավորապես՝
ՀԽ անդամ Կարինե Դանիելյանին՝
- Էրեբունի-Նուբարաշեն համայնքում ծառատունկ կազմակերպելու հետ կապված;
- Կոտայքի մարզի Հրազդանի և Աբովյանի սև մետաղի հանքավայրերի հնարավոր շահագործման արդյունքում առաջացող թափոնների շրջակա միջավայրը աղտոտելու և ընդհանուր առմամբ հանքարդյունաբերությանն առնչվող բնապահպանական ռիսկերի վերաբերյալ;
- Արզնիի ձորում գտնվող պտղատու այգիների ջրամատակարարման վերաբերյալ;
- “Քիմիական նյութերի մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ կարծիք ներկայացնելու հետ կապված;
- Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի կառուցման հետ կապված:
ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանին`
- Գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման և օգտագործման արդյունավետության բարձրացման միջացառումների ծրագրի վերաբերյալ;
- Միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի վերաբերյալ;
- Հողերի միավորման հայեցակարգի վերաբերյալ;
- Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և բնակչության գույքը վարարումների ու սելավների ռիսկից պաշտպանելու միջոցառումների ծրագրի վերաբերյալ;
- Գյուղատնտեոսության մասին ՀՀ օրենքի նախագծի հետ կապված:
ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանին՝
- Աճառյանի անվան դպրոցի վերանորոգման հետ կապված;
- Հակակարկտային համակարգերի գործարկման վերաբերյալ;
- “Սպառողական կոոպերատիվների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանին՝
- Քաղաքացի Ելենա Աթոյանի սեփականության իրավունքի հետ կապված;
- “Սամոշ” ՍՊԸ-ի հետ կապված;
- Հայկական ավիաուղիների օդաչուների հաշմանդամության փոխհատուցման վերաբերյալ;
- “Սպառողական կոոպերատիվների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
ՀԽ անդամ Գագիկ Մանասյանին՝
- ՀՀ հուշարձանների վերականգման համար նոր կառույց ստեղծելու վերաբերյալ;
- ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում գմբեթի կառուցման հետ կապված;
- “Շիրակ” հկ-ից՝ Մինասի որմնանկարների տեղափոխման հետ կապված;
- “Սայաթ-Նովա” համույթին պետական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ;
- Ս.Սպանդարյանի արձանը տեղափոխելու վերաբերյալ:
ՀԽ անդամ Ստեփան Գիշյանին՝
- Գյուղատնտեսական վարկեր տրամադրելու հետ կապված;
- Համայնքների խոշորացման հայեցակարգի մասին կարծիք ներկայացնելու վերաբերյալ:
ՀԽ անդամ Հայկ Դեմոյանին՝
- “Մաշտոց” մշակույթային կենտրոն ստեղծելու վերաբերյալ;
- Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ պատմության կենտրոն ստեղծելու վերաբերյալ:
ՀԽ անդամ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին՝
- Եռաբլուրի եկեղեցու ոչ պատշաճ գործունեության վերաբերյալ:
Եղել են նաև բազմաթիվ դիմումներ, որոնք քննարկվել են ՀԽ հանձնաժողովներում և ենթահանձնաժողովներում:
Հանրային խորհրդի հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ
ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով
- թվականի ընթացքում հանձնաժողովը անցկացրել է լիագումար 3 նիստ, կոլեգիայի 11 նիստ, ենթահանձնաժողովի 6 նիստ, այդ թվում՝ գյուղատնտեսական հարցերի ենթահանձնաժողովի՝ 4 և բնապահպանական հարցերի ենթահանձնաժողովի` 2 նիստ, ինչպես նաև 14 լսումներ:
Հանձնաժողովի կոլեգիայի նիստերի ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.
- 2011 թվականի հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը;
- Շրջակա միջավայրի պահպանության մասին «ՀՀ օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտեցումների» մասին;
- «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագծի քննարկում /բնապահպանական հարցերի ենթահանձնաժողովի ներկայացրած առաջարկությունները/;
- ՀՀ-ում բուծվող գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման հայեցակարգի քննարկում: ՀՀ-ում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, դրանց դեմ պայքարի աջակցության հիմնադրամի ստեղծման հայեցակարգը;
- ՀՀ-ում 2011թ. «Վարելահողերի օգտագործման վիճակի մասին» կազմված հարցաթերթ-հարցաշարի հաստատումը;
- Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագրերի քննարկում /արոտավայրերի ջրարբիացում/;
- ՀՀ-ում ոռոգման 6 մայր ջրանցքների համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագիրը;
- «ՀՀ գյուղատնտեսության մասին» օրենքի նածագիծը;
- «Հայկական միրգ» ԲԲԸ ստեղծումը;
- ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին հավանություն տալու հարցը;
- ՀՀ-ում 2011 թ. վարելահողերի օգտագործման վիճակը:
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում քննարկվել ենՀՀ ջերմոցային տնտեսությունների զարգացման հայեցակարգի հարցըևՀՀ վարելահողերում գետնատանձի մշակման առաջարկությունը:
Լսումների ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.
- ՀՀ ոչխարաբուծության զարգացման ծրագիրը /3 անգամ/;
- Սերմնաբուծական տնտեսությունների զարգացումը;
- Տոհմային անասնաբուծության զարգացումը;
- Ջերմոցային տնտեսությունների ներկա վիճակը և դրանց զարգացման հեռանկարները;
- Գյուղական մեծ համայնքների տնտեսական զարգացման ծրագիրը;
- Գյուղացիական տնտեսությունների միավորման հայեցակարգը:
Հանձնաժողովը ՀՀ լիագումար նիստում քննարկել է ՀՀ ոռոգման 6 մայր ջրանցքների համակարգում ավտոմատ ջրաչափության կառավարման ծրագրի հարցը և ՀՀ-ում 2011թ. վարելահողերի օգտագործման վիճակի մասին հարցը:
Հանձնաժողովը ստացել է թվով 23 նամակ /դիմումներ, բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր/: Բոլոր դիմումներն ուսումնասիրվել և քննարկվել են: Դրական լուծում են ստացել որոշ դիմումներ, մասնավորապես՝ գյուղտեխնիկայի ապահովման, վարկ ստանալու, ՀՀ մարզերում գյուղմթերքի պահպանման, փաթեթավորման և մատակարարման, Մասիս քաղաքի ջրամատակարարման հետ կապված հարցերը և այլն: Այդ թվում եղել են նաև առաջարկություններ, որորնք քննարկվել են և որոնց հնարավորինս լուծում է տրվել: Օրինակ՝ գյուղի զարգացման ծրագրի վերաբերյալ, ՀՀ-ում ձկնաբուծության վերաբերյալ, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ, հանքարդյունաբերության վնասակար հետևանքների վերաբերյալ, բիոգազի արտադրության կազմակերպման վերաբերյալ, ՀՀ-ում ձիաբուծության վերաբերյալ և այլն:
Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի երթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի կատարված աշխատանքները
Գյուղատնտեսական հարցերի ենթահանձնաժողով
- Գյուղատնտեսության արտադրակազմակերպաիրավական և օժանդակ արտադրության հարցերի աշխատանքային խումբ՝
- Սերմնաբուծության ներկայիս վիճակը և դրա զարգացման հարցերը, էլիտային սերմնաբուծության զարգացումը և սերմաբուծական տնտեսություններին աջակցության հարցերը;
- Անասնաբուծության, մասնավորապես` ոչխարաբուծության զարգացման հարցերը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և ՀՀ Պետական Ագրարային Համալսարանի մասնագետների հետ համատեղ;
- Կոոպերատիվների կազմակերպման հարցերը;
- 2011թ. գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի օգտագործման վիճակը, մասնավորապես վարելահողերինը;
- Վարելահողերի բերրիության վիճակը;
- Արարատյան դաշտավայրի հողերի մելիորատիվ վիճակը;
- Պարարտանյութերի, մասնավորապես գրանուլացված թռչնաղբի արտադրության կազմակերպման հարցը:
- Գյուղատնտեսության արտադրանքի իրացման և վարելամշակման ու սննդի անվտանգության հարցերի աշխատանքային խումբ՝
- Գյուղատնտեսական մթերքների պահեստավորման նպատակով մարզերում սառնարանների կառուցման, փաթեթավորման հարցերը, մասնավորապես քննարկվել է “Изобило Рycь” ընկերության առաջարկությունը։ Առաջարկվել է օգտագործել Անիի տարածաշրջանում կառուցված սառնարանը;
- ՀՀ մայրաքաղաքում և մեծ քաղաքներում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման հարցը;
- Պետության կողմից քվոտավորման հետ կապված հարցը:
- Գյուղատնտեսության ենթակաոուցվածքների հարցերի աշխատանքային խումբ՝
- Արարատյան դաշտավայրի կոլեկտորա-դրենաժային ցանցի վիճակը և դրա բարելավման (մաքրման) հարցը;
- Ոռոգման և ջրամատակարարման հարցերը, մասնավորապես` գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու, ջրի չափման և տրման հարցը;
- Ոռոգման ցանցերի վերականգնման, ջրաչափության ավտոմատացման և 6 մայր ջրանցքների ավտոմատ կառավարման հարցերը;
- Հեռագնա արոտավայրերի ջրարբիացման համակարգերի վերակառուցման հարցերը;
- Նյութատեխնիկական և գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման, ՀՀ գյուղ մեքենաների արտադրության կազմակերպման հարցերը;
- Բույսերի պաշտպանության, պարարտացման մեքենայացման հարցերը:
- Գյուղատնտեսական ֆինանսատնտեսական հարցերի աշխատանքային խումբ՝
- Գյուղատնտեսության հարկման հետ կապված, մասնավորապես ջերմոցային տնտեսություններում ԱԱՀ, ներկրվող սարքավորումների մաքսային տուրքերի վերաբերյալ հարցերը;
- Գնագոյացման, գյուղատնտեսության արտադրանքի ինքնարժեքի, շուկային վերաբերվող հարցերը;
- Գյուղատնտեսության սուբսիդավորման և բյուջետային հատկացումների հարցը, մասնավորապես լեռնային և սահմանամերձ համայնքների պետական աջակցության հարցը;
- Կոոպերատիվին լիզինգով հատկացվող գյուղատնտեսական մեքենաների և գործիքների հարցը։
Բնական ռեսուրսների օգտագործման եեթահանձնաժողով
- Բնօգտագործման վերականգնվող ռեսուրսների հարցերի աշխատանքային խումբ
- Մակերևութային և ստորգետնյա ջրերի օգտագործման վիճակը, մասնավորապես Արարատյան դաշտավայրի Արտեզյան ավազանի ջրերի օգտագործման վիճակի հարցը;
- Արարատյան դաշտավայրի շատրվանող հորատանցքերի շահագործման վիճակի, դրանց կահավորումը ջրաչափերով և փականային ռեժիմի բերման հարցը;
- Ձկնաբուծական տնտեսությունների կողմից շահագործվող հորերը ջրաչափերով կահավորելու հարցը:
- Բնօգտագործման չվերականգնվող ռեսուրսների հարցերի աշխատանքային խումբ`
- Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման վիճակի բարելավման, հողերի խոշորացման, միավորման, կոոպերատիվների կազմակերպման հարցերը;
- Հողերի դաշտային և լաբորատոր փորձարկումների արդյունքների քննարկումը;
- Անտառվերանորոգման, անտառշինության հարցերի քննարկումը;
- Արոտավայրերի, մասնավորապես հեռագնա արոտավայրերի օգտագործման վիճակի բարելավման, ջրարբիացման համակարգերի վերաբերյալ:
Բնապահպանական հարցերի ենթահանձնաժողով
- Բնական ռեսուրսների պահպանման աշխատանքային խումբ՝
- Օդային ավազանի պահպանության հարցը;
- Մակերեսային և ստորգետնյա ջրային ռեսուրսների պահպանության, մասնավորապես Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի դինամիկ վիճակի, ջրերի սպառման կանխարգելման հարցերը;
- Մակերեսային ազատ հոսքերի կարգավորման և կուտակման հարցը ջրամբարների, մասնավորապես փոքր ջրամբարների կառուցման միջոցով:
- Կենսաբազմազանության և կենսաանվտանգության պահպանության աշխատանքային խումբ
- Բնության հատուկ պահպանվող հարցերի քննարկում /Խոսրովի անտառի, Թռչկանի ջրվեժի պահպանման հարցը/;
- Կենցաղային թափոններին և վնասակար արտանետումներին վերաբերվող հարցերը, մասնավորապես` Սևանա լճի ափամերձ տարածքներին վերաբերվող հարցը;
- Շրջակա միջավայրի և ընդերքի օգտագործման ՀՀ օրենքի նախագծի քննարկման հարցը:
- Քաղաքների և այլ բնակավայրերի պահպանման հարցերի աշխատանքային խումբ՝
- Քաղաքաշինությունը բնական աղետներից և ռիսկերից պաշտպանելու, մասնավորապես, Երևան քաղաքի բազմահարկ շենքերի կառուցման վերաբերյալ հարցերը:
Աշխատանքային խմբերում քննարկված բոլոր հարցերը և առաջարկությունները քննարկվել են հանձնաժողովի կոլեգիայի նիստում և կազմակերպված լսումների ընթացքում:
ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով
ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովը 2011թ հրավիրել է 18 նիստ, որտեղ քննարկվել են հետևյալ հարցերը`
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած “Արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի” քննարկման ընթացքում ընդունված առաջարկությունները ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և համատեղ քննարկվել նախարարի մասնակցությամբ;
- Ֆիզիկայի ինստիտուտում քննարկվել է արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի անդամ Դ.Դավիդյանի զեկույցը` կապված “Միջուկային սառը սինթեզի” հետ /հանձնաժողովը նպատակահարմար է գտնում կառավարության կողմից առաջիկայում ստեղծվելիք վենչուրային հիմնադրամից միջոցներ հատկացնել նախագծի փորձարկման համար/;
- “Սոցիալական բնակարանաշինություն” ծրագրի ընդունման անհրաժեշտության և իրականացման հնարավորությունների ու ուղիների մասին /առաջարկություն` ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ քննարկել սեյսմիկ գործող նորմերին չհամապատասխանող շենքերի վերնահարկերում հակասեյսմիկ բարձիկների միջոցով մեկուսացված հարկի ստեղծմամբ բարձրացնել շենքերի սեյսմակայունությունը գործող նորմերին համապատասխան, իսկ առաջացած հարկաբաժինները օգտագործել որպես սոցիալական բնակարաններ/;
- Քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման խնդիրների կարգավորման օպտիմալացման մասին /ընդունվել է որոշում` դիմել ՀՀ կառավարությանը հանձնարարելու ՀՀ քաղաքաշինության նախարարությանը “Լիցենզավորման կարգի մասին” գործառույթում շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր քննարկումներ անցկացնելու համար/;
- “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի ապամոնտաժման և տեղում Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման և ՀՀ կառավարության տան թիվ 1 շենքի տարածքում գմբեթի հնարավոր կառուցման մասին հարցերը: Ընդունվել է որոշում` դիմել Հանրային խորհրդի նախագահին` հորդորելու ՀՀ վարչապետին ձեռնպահ մնալու այդ կառույցների իրականացման մտադրությունից` հաշվի առնելով հասարակության մեծամասնության և մտահոգ ճարտարապետների բացասական վերաբերմունքը;
- Տուրիզմի զարգացման հայեցակարգի քննարկումը և ԱՄՆ քաղաքացի Արմեն Վարդանյանի կողմից մշակած “Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում” ծրագիրը: Ընդունվել է որոշում` դիմել Հանրային խորհրդի նախագահին` ընթացք տալու հանձնաժողովի նախագահության ընդունած որոշմանը;
- Ազգային դրամի պատկերներով բացօթյա պուրակ ստեղծելու հարցը: Նամակ է հասցեագրվել Երևանի քաղաքապետին` քննարկելու առաջարկությունը և հնարավորինս աջակցելու ծրագրին;
- 0.4; 6; 10; 35 կվ էլեկտրական գծերի շահագործման տեխնիկական վիճակի, էլեկտրական ցանցերում առկա հնարավոր կորուստների, էներգետիկ կառույցների շինարարության մրցույթների /տենդերների/ անցկացման կարգի մասին հարցերը: Քննարկմանը մասնակցել է “Հայաստանի Էլեկտրացանցեր” ՓԲԸ ղեկավարությունը: Ընդունվել է որոշում` առաջարկել “Հայաստանի Էլեկտրացանցեր” ՓԲԸ ղեկավարությանը` բարձրացված հարցերին ընթացք տալ և մրցույթների կազմակերպման գործառույթում նախապատվություն տալ սպառող – ներդրող – կապալառու տեղական շղթայի հնարավոր ապահովմանը;
- Նոր ատոմակայանի կառուցման հետ առնչվող խնդիրների մասին հարցը /hանձնարարվել է ենթահանձնաժողովին` ուսումնասիրել հասարակական և մասնագիտական կարծիքը հետագա քննարկումների համար/:
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության “Հայաէրոնավիգացիա” ՓԲԸ-ի հայ կարգավարների աշխատանքային և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման մասին հարցը: Քննարկմանը մասնակցել են Քաղավիացիայի, “Աէրոնավիգացիայի” ղեկավարները, ավիակարգավարների արհմիութենական կոմիտեի ղեկավարը և ավիակարգավարներ: Ընդունվել է որոշում` դիմել Քաղավիացիայի և “Աէրոնավիգացիայի” ղեկավարությանը` աշխատանքային հարաբերություններում հնարավորինս բացառել լարվածությունը և առաջիկայում անցկացվելիք որակավորման քննությունները կազմակերպել անկողմնակալ ու պատշաճ մակարդակով, նկատի ունենալով ավիակարգավարների բացառիկ դերակատարությունը օդագնացության անվտանգության հարցերում:
- Արտագնա նիստ Ստեփանակերտում` կապված տեղի օդանավակայանի արդյունավետ շահագործման հետ, պայմանավորված Հայաստանի Քաղավիացիայի և “Զվարթնոց” օդանավակայանի հետ առաջիկայում ձևավորվելիք տնտեսա-իրավական հարաբերություններով: Կազմվել է համապատասխան արձանագրություն, ներկայացվել Հանրային խորհրդի նախագահին և խնդրահարույց հարցերը լուսաբանվել են “Շանթ” հեռուստատեսության “Հեռանկար” ծրագրով: Անհրաժեշտ է ուսումնասիրել “Հայկական միջազգային օդանավակայաններ” ընկերությունում գործող սակագների մասնաբաժինը վաճառվող ավիատոմսերում` կատարելով համեմատական վերլուծություն այլ օդանավակայաններում գործող սակագների և տոմսերի արժեքի հետ;
- Սև մետալուրգիայի զարգացման հեռանկարը Կոտայքի մարզի Հրազդանի և Աբովյանի սև մետաղի հանքավայրերի հնարավոր շահագործման պայմաններում, ինչպես նաև դրա արդյունքում առաջացած թափոնների շրջակա միջավայրում պահելու կապակցությամբ առաջացած հարկային պարտավորությունների օրենսդրական կարգավորման և բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին հարցերը: Քննարկմանը մասնակցել են բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Հրազդան քաղաքի 500-ից ավելի բնակիչների շահերի պաշտպան-ներկայացուցիչները, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները: Հարցերի վերաբերյալ ընդունվել է որոշում, ներկայացվել է Հանրային խորհրդի նախագահին, ում կողմից համապատասխան 30 էջից բաղկացած նամակ-հիմնավորում է ուղղվել ՀՀ կառավարություն, որի արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարի մոտ կազմակերպվել է ընդարձակ քննարկում և ընդունվել են համապատասխան որոշումներ /հանք շահագործողը ներկայացնելու է աշխատանքային նախագծի նոր տարբերակ, որը պետք է անցնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր փորձաքննությունները/:
- ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարության ներկայացրած “Ընդերքի մասին” ՀՀ օրենսգրքի նախագծի քննարկում, որին մասնակցել են բնապահպանության, էներգետիկայի, ֆինանսների նախարարությունների համապատասխան մասնագետները, ՀՀ վարչապետի խորհրդականը: Քննարկման արդյունքում ձևավորված առաջարկությունները ուղարկվել են ՀՀ կառավարություն, որոնք էլ ներառվել են “Ընդերքի մասին” ՀՀ օրենսգրքում: Քննարկվել է ներմուծվող ավտոմեքենաների վրա կիրառվող մաքսավճարների օպտիմալացման մասին հարցը: Համապատասխան նամակներ են ուղարկվել ֆինանսների նախարարություն:
- Անց է կացվել ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված հարկային փաթեթի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հանրային քննարկում, որի արդյունքում հնարավորինս բարելավվել է հարկային փաթեթը հօգուտ սպառողների և գործարարների:
- Կազմակերպվել է քննարկում հասարակության լայն շրջանակներին ֆինանսական միջոցների հասանելիության, հասանելի միկրոպրոդուկտների ապահովում ցածր եկամտաբերության խավերի համար:
- Քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակած “Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության” հայեցակարգի հիմնադրույթները:
- Քննարկվել է նոտարական ծառայության ոլորտում ՀԴՄ-ի կիրառման հարցը:
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի հետ երկու համատեղ նիստերի ընթացքում քննարկվել են ջերմատնային տնտեսությունների աջակցման և զարգացման հայեցակարգը և կենսաբանական պարարտանյութերի արտադրության կազմակերպման մասին հարցը:
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի հետ անց է կացվել համատեղ նիստ “Սիս, Մասիս և Նոր Հայաստան” բիզնես-ծրագրի և դրա հետ կապված Եղվարդի ջրամբարի կառուցման հարցը, որը նախապես քննարկվել էր մի շարք ենթահանձնաժողովներում: Վերը նշված ծրագրի վերաբերյալ դրական եզրկացությունները ներկայացվել են ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին:
ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովները քննարկել են`
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի արդյունաբերական հարցերով ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները`/նախագահ՝ Կ.Պետրոսյան/
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական վարչության աշխատակիցների հետ քննարկվել և տրվել են առաջարկներ արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ;
- Լսվել է ենթահանձնաժողովի անդամ Դ.Դավիդյանի “Սառը սինթեզի որոշակի խնդիրների մասին” թեմայով զեկույցը ֆիզիկայի ինստիտուտում;
- Հողի հարկի և գույքահարկի գծով հաշվարկված տույժերի և տուգանքների զիջման և ապառքների համապատասխան ժամանակացույցով վճարման մասին հարցը բարձրացվել է ՀՀ ֆինանսների և տարածքային կառավարման նախարարությունների առջև:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի քաղաքաշինության և Ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները`/նախագահ՝ Գ.Ազիզյան/
- Քննարկվել է “սոցիալական բնակարանային ֆոնդ” ծրագիրը;
- “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի ապամոնտաժման, տեղում Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման և ՀՀ Կառավարության տան թիվ 1 շենքի տարածքում գմբեթի հնարավոր կառուցման մասին հարցերը;
- Սայաթ Նովա, Նալբանդյան, Թումանյան և Ավագ Պետրոսյան փողոցներով շրջափակված շենքերի բակում բնակիչների կողմից բարձրացված հարցը` կապված այդ բակի մանկապարտեզի տեղում բազմաբնակարան շենք կառուցելու հետ;
- Տերյան, Աղայան փողոցների հատման կետում գտնվող շենքի բնակիչների բողոքը` կապված այդ շենքի դիմաց Տերյան փողոցի վրա նոր կառուցված շենքի պատճառով լուսավորության նորմերի խախտման հետ;
- Ս.Սպանդարյանի արձանը ապամոնտաժելու և Գ.Նժդեհի արձանը նույն տեղում տեղադրելու մասին հարցը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի բանկային և ֆինանսական հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները՝ /նախագահ՝ Ս.Սարգսյան/
- Կազմակերպվել են քննարկումներ` հասարակության լայն շրջանակներին ֆինանսական միջոցների հասանելիության, հասանելի միկրոպրոդուկտների ապահովման հարցերը` ցածր եկամտաբերության ունեցող խավերի համար;
- Ստվերային շուկայի նվազեցում` “գործատու-ֆինանսական կառույց” հարաբերություններում տեղեկատվության անորոշության մեղմացման և հասարակության համար բանկային ծառայությունների առավել բարձր հասանելիության ապահովման հարցերը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տուրիզմի, առողջ ապրելակերպի, կուրորտների/առողջարանների, հանգստյան տների, ռեկրացիոն հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները/նախագահ՝ Կ.Հարությունյան/.
- ԱՄՆ քաղաքացի Արմեն Վարդանյանի “Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում” բիզնես-ծրագրի քննարկումը;
- “Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի” ցածր եկամուտներ ունեցող շուրջ 100 ուսուցիչների սոցիալական բնակարաններ ձեռք բերելու հարցի մասին;
- Հայաստանում գործող առողջ ապրելակերպի /ֆիտնեսի/ կենտրոնների քանակի, դրանց գործունեության և բնակչությանը մատչելի լինելու մասին;
- տուրիզմի զարգացման հիմնադրամի արդյունավետության մասին:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի էներգետիկայի հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները՝ /նախագահ՝ Լ.Միքայելյան/
- 0.4; 6; 10 35 կվ էլեկտրական գծերի շահագործման տեխնիկական վիճակի մասին հարցը;
- էներգետիկ կառույցների շինարարության մրցույթների /տենդերների/ անցկացման կարգը` տեղական կազմակերպությունների ներգրավվածության համատեքստում;
- էլեկտրական ցանցերում առկա կորուստների հավանական չափը և հնարավոր առաջարկությունները` դրանք նորմատիվ կորուստներին համապատասխանեցնելու համար;
- նոր ատոմակայանի կառուցման հետ առնչվող անվտանգության խնդիրների մասին հարցը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հարցերով աշխատանքային հարաբերությունների, աշխատանքային օրենսգրքին առչնվող հարցերի ենթահանձնաժողովի 2011թ կատարած աշխատանքները /նախագահ՝ Ս.Մուրադյան/.
- առաջարկությունների փաթեթ` աշխատանքային հարաբերություններում, աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ;
- ոչ նորմալ զբաղվածների աշխատանքային հարաբերությունները կանոնակարգելու վերաբերյալ:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի բյուջետային հարցերով ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ն. Նահապետյան/.
- Եռամսյակային պետական բյուջեի մուտքերի և ծախսերի դինամիկայի, նախորդ տարիների արդյունքների համեմատման վերաբերյալ հարցը;
- Հանրապետությունում չհիմնավորված գնաճի կարգավորման ծրագրի մշակումը համապատասխան մարմինների հետ, գյուղատնտեսական ապրանքարտադրողների արտադրանքի պաշտպանման հարցը` համադրված կանոնակարգված ու իրավական հարկային և մաքսային դաշտի հետ:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հարկային, մաքսային, պետ.գույքի և սակագների կարգավորման հարցերով ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ա.Խզմալյան/.
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության “Հայաէրոնավիգացիա” ՓԲԸ-ի հայ կարգավարների աշխատանքային և սոցիալ-տնտեսական վիճակի մասին հարցը;
- Ծխախոտի, ալկոհոլի և բենզինի ակցիզային տոկոսադրույքի բարձրացման հետ կապված հիմնախնդիրները;
- Տնտեսության զարգացման արդյունավետության վրա ՀՀ ձևավորված հարկային և մաքսային քաղաքականության ազդեցության հարցը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի գիտա-արդյունաբերական և ինովացիոն տեխնոլոգիաների հարցերով ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ի.Հովակիմյան/.
- Արդյունահանող սև մետալուրգիայի արդյունաբերության զարգացման անհրաժեշտության և դրա հետևանքները Հրազդանի և Աբովյանի տարածաշրջաններում հարցը;
- Հայաստանում նանոտեխնոլոգիայի զարգացման հեռանկարները /անդրոն-տեխնոպարկ ԳՀԻ-ի ՓԲԸ ռուս-հայկական համատեղ ձեռնարկության գործունեությունը` արհեստական ճանապարհով ադամանդի ստացման գործում/;
- Արծաթի հետքային պարունակությամբ ջրային լուծույթի, որպես հարմար և մատչելի վարակազերծիչ և ախտահանիչ միջոցի մասին հարցը /ՀՀ ԳԱԱ շրջակա միջավայրի գիտակառավարման կենտրոն/:
- ՀՀ ՀԽ ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի օդային տրանսպորտի հարցերով ենթահանձնածողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Դ.Աթբաշյան/.
- Ստեփանակերտի օդանավակայանի արդյունավետ շահագործման հետ կապված հարցերը ՀՀ Կառավարությանն առընթեր ՔԱԳՎ-ի հետ Երևան-Ստեփանակերտ ավիաուղու ընտրության օպտիմալացման, ավիա կոդով և ազդակոչով ապահովելու, “Զվարթնոց” օդանավակայանում ավիածառայությունների հատուկ սակագներ սահմանելը և այլ հարցեր:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի արդյունաբերական ներքին կոոպերացիայի և հանքահումքային հարցերով 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ղ.Ղալումյան/.
- “Զանգեզուր” հանքարդյունաբերական իրավաբանական անձանց հոլդինգի ստեղծման նպատակահարմարության մասին հարցը;
- ՀՀ Ազգային Ժողով ՀՀ կառավարության կողմից ներկայացված “Ընդերքի մասին” ՀՀ օրենսգրքի, “Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին” և ”Պետական տուրքի մասին ” ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունների քննարկումը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի միջազգային տնտեսական կապերի հարցերով ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ի.Մուրադյան/.
- Հայ-չինական գիտամշակութային կապերի ազդեցությունը տնտեսական հաբերությունների զարգացման վրա, Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի ներգրավվածության մասին հարցը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ավտոտրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Տ.Հովհաննիսյան/.
- Ներմուծվող ավտոմեքենաների վրա կիրառվող մաքսավճարների օպտիմալացման մասին հարցը;
- Մարդատար տաքսի ծառայությունների ոլորտում հավասար հարկային դաշտ ապահովելու խնդիրները:
- Կապի, հեռահաղորդակցության և փոստային ծառայությունների հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ռ.Ավոյան/.
- հեռահաղորդակցության ոլորտում գործող սակագների ձևավորման հարցը, միասնական սակագների անցման և ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ առաջարկությունները;
- փոստային ծառայությունների արդյունավետության բարձրացման մասին հարցը:
- ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի որակի ենթակառուցվածքը Հայաստանում ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ն.Օհանյան/.
- “Որակի ենթակառուցվածքը Հայաստանում” ՀՀ կառավարության ծրագրի նախագծի քննարկումը;
- Համակարգչի շահագործման արդյունքում ճառագայթման թույլատրելի սահմանի մասին հարցը;
- ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տեխնիկական վերահսկողության գնումների և չափագրումների հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ղ.Ղազարյան/.
- շինարարության իրավունքի լիցենզավորման նոր կարգի սահմանման վերաբերյալ հարցը;
- պետլեռտեխհսկում, տեխնիկական սարքավորումների անվտանգ շահագործման հսկողություն իրականացնող պատկան մարմինների և սպասարկվող ոլորտում իրականացվող աշխատանքների մասին հարցը:
ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով
ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը 2011 թ. մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այն հարցերը, որոնք արդիական են տարածքային զարգացման, հատկապես նրանց համաչափության ապահովման, տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման, կառավարության կողմից ընդունված հայեցակարգերի մշակման և դրանց կիրառման ուղղությամբ:
Հանձնաժողովը համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ, նախագահ Կ. Առաքելյանը մշտապես մասնակցում է նախարարության կոլեգիայի նիստերին, տարբեր հարցերի քննարկման ժամանակ ներկայացնում հանրության, Հանրային խորհրդի և հանձնաժողովի կարծիքը: Հանձնաժողովը համագործակցում է նաև ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների, Քաղաքաշինության, Էկոնոմիկայի նախարարությունների հետ:
Տարբեր հարցերի քննարկման ժամանակ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման նախարարության փոխնախարարներ Վ. Տերտերյանը և Ա.Բախշյանը, բաժնի պետ Ա.Սարգսյանը, Կ.Բակոյանը, վարչության պետ Գ.Եգանյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ Ե.Աթայանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի պետ Ա.Եգանյանը, հասարակական կազմակերպությունների նախագահներ:
Քննարկումներին ակտիվորեն մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ, հանձնաժողովների նախագահներ:
2011թ. ընթացքում Ճարտարապետների միության, Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի, Ավ.Իսահակյանի անվան գրադարանի դահլիճների գումարվել են հանձնաժողովի չորս լիագումար նիստեր, որտեղ քննարկվել են հետևյալ հարցերը.
- Ապրիլի 21-ին՝ «Համայնքների խոշորացումը` որպես տեղական ինքնակառավարման բարելավման արդյունավետ միջոց» /զեկ. Կ.Բակոյան՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության բաժնի պետ/;
- Հուլիսի 14-ին՝ «Տարածքային զարգացման նոր հայեցակարգը» /զեկ. Ա.Սարգսյան՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության բաժնի պետ/;
- Հոկտեմբերի 10-ին՝ «Միգրացիոն հոսքերի վիճակը» /զեկ. Գ. Եգանյան՝ ՀՀ միգրացիոն գործակալության պետ/;
- Դեկտեմբերի 15-ին՝ «Բազմաբնակարան շենքերի կառավարման բարելավմանն ուղղված ռազմավարական ծրագիր» /զեկ. Ե.Աթոյան՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ/: Քննարկումների ընթացքում եղած առաջարկություններն ու դիտողություններն ուղարկվել են ՀՀ կառավարություն, համապատասխան նախարարություններ: Նիստերի աշխատանքները լուսաբանվել են հեռուստատեսությամբ և ռադիոյով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում: Մեկ հարցի շուրջ անց են կացվել լսումներ (թեման՝ ՀՀ-ից միգրացիոն հոսքերի վիճակը):
2011թ. հրավիրվել է հանձնաժողովի կոլեգիայի 6 նիստ:
- Հունվարի 27-ին՝ «Համատիրությունների գործունեության բարելավումը բազմաբնակարան շենքերի կառավարման հնգամյա ծրագրում» /զեկ. Ա.Եգանյան` ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի պետ/;
- Մարտի 30-ին՝ «Անտառների արդյունավետ օգտագործման այլընտրանքային ծրագրերի իրագործման անհրաժեշտության մասին» /զեկ. Գ.Շախկյան՝ «Թեղուտ» հասարակական կազմակերպության նախագահ/;
- Ապրիլի 15-ին՝ «ՀՀ համայնքներում, ուսումնական հաստատություններում բարեկարգման և կանաչապատման տարվա անցկացում» /զեկ. Կ. Դանիելյան, Կ. Առաքելյան/: Այս հարցերի վերաբերյալ հրավիրվել է մամուլի ասուլիս, որին մասնակցել են Կ. Առաքելյանը և Գ. Շախկյանը;
- Հունիսի 1-ին՝ «Կրթական նոր համակարգի առանձնահատկություններն ու թերութունները» /զեկ. Լ. Ֆլջյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Բրյուսովի անվ. Ինստիտուտի պրոռեկտոր/;
- Հոկտեմբերի 20-ին՝ «Համայնքների խոշորացման ուղղությամբ արված առաջարկությունների» /զեկ. Կ. Առաքելյան/: Արված առաջարկություններն ուղարկվել են ՀՀ կառավարություն և ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն և տեղ են գտել համանուն հայեցակարգում:
- Դեկտեմբերի 15-ին՝ «2012թ. հանձնաժողովի գերակա ուղղություններ» /զեկ. Կ. Առաքելյան/:
Առաջարկությունները քննարկվել են լիագումար նիստում: Ընդունվել են հետևյալ առաջարկությունները.
- Համայնքների խոշորացման հայեցակարգին համապատասխան գործընթաց /Յ. Խալաթյան/;
- Տարածքների զարգացման ծրագրի շրջանակներում համայնքների կառուցապատման նախագծային ապահովում /Ս.Օհանյան/;
- Բազմաբնակարան շենքերի կառավարման ռազմավարական ծրագրի իրագործում /Ա.Սիմոնյան/;
- ՀՀ ժողովրդագրության իրավիճակը և միգրացիոն հոսքերը /Կ. Առաքելյան/:
Բարեկարգման և կանաչապատման ծրագիրը տեղ է գտել գյուղական համայնքների կազմավորման 15-ամյակի կառավարական միջոցառումների մեջ: Հանձնաժողովի նախագահ Կ. Առաքելյանը ընդգրկվել է կառավարական հանձնաժողովի կազմում: Ծրագրի իրականացման արդյունքներն ամփոփվել են Ջերմուկ քաղաքում ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի մասնակցությամբ: Սեկցիոն քննարկումներում ելույթներ է ունեցել Կ. Առաքելյանը:
Հանձնաժողովը Հանրային Խորհրդի լիագումար նիստերի քննարկմանն է ներկայացրել 2 հարց՝
1. «Բազմաբնակարան շենքերի, դրանց բակերի պահպանման արդիական համակարգի և համատիրությունների գործունեությունը» /մարտի 22-ին, զեկ. Կ.Առաքելյան/;
2. «ՀՀ ժողովրդագրության ներկա վիճակը և միգրացիոն հոսքերը» /դեկտեմբերի 13-ին, զեկ. Կ.Առաքելյան/:
ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի 4 ենթահանձնաժողովները` Տարածքային կառավարման, Տեղական ինքնակառավարման, Տարածքային զարգացման և Համայնքային ծառայության գումարել են 3-ական նիստեր:
Ենթահանձնաժողովների գործունեությունը հիմնականում կենտրոնացել է հանձնաժողովներում և կոլեգիայի նիստերում քննարկվող հարցերի նախապատրաստության վրա:
2011թ. ընթացքում 3 խմբեր` մշակույթի և կրթության, բնապահպանության, բնակավայրերի բարեկարգման և կառուցապատման, հարցեր են նախապատրաստել կոլեգիայի նիստերում քննարկելու համար:
Հանձնաժողովի լիագումար նիստում հաստատված 4 գերակայությունները` ենթադրվող լրացուցիչ հարցերով, պարբերաբար կքննարկվեն հանձնաժողովի լիագումար նիստերում, կոլեգիայի նիստերում և ենթահանձնաժողովներում:
Ընթացիկ տարում հանձնաժողովը համալրվել է 3 նոր անդամներով: 3 տարիների ընթացքում հանձնաժողովը համալրվել է 37 անդամներով:
Հանձնաժողովի 1 անդամ մահացել է, 4 անդամներ մեկնել են հանրապետությունից, 1-ը ծառայում է բանակում, 1-ը տեղափոխվել է այլ հաձնաժողով, 2-ը այլ հանձնաժողովներից` այս հանձնաժողով:
Հանձնաժողովում քաղաքացիներից ստացված նամակները համապատասխան ընթացք են ստացել: Այսպես`
- Վայոց ձորից երկրապահի բնակարանի վերանորոգման պահանջով նամակի առնչությամբ Կ. Առաքելյանը անձամբ հանդիպել է մարզպետի և նրա տեղակալի հետ: Պայմանավորվածության համաձայն նամակն ուղարկվել է ՀՀ կառավարություն:
- Տավուշի մարզի Կոթիի համայնքից ստացված նույն բովանդակությամբ նամակի առթիվ հարցի լուծման խոստում է տվել մարզպետ Ա. Ղուլարյանը: Ասլանյանից ստացված նամակն ուղարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Վայոց ձորից երկրապահ Վահան Վարդանյանի դիմումը դրական լուծում է ստացել և ՀՀ առողջապահության նախարարությունում ձևակերպվել է պետպատվեր:
- Հանձնաժողովը պատշաճ ձևով համագործակցել է ՀՀ Հանրային խորհրդի աշխատակազմի հետ:
- 2012թ., գերակա հարցերից բացի, կուսումնասիրվեն և կքննարկվեն նաև հողերի խոշորացման և Տավուշի մարզի սահմանամերձ գոտի այցելության ժամանակ բնակիչների կողմից բարձրացված հարցերի լուծման եղանակները:
ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով
Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը անց է կացրել կոլեգիայի 5 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են նոր խմբագրությամբ ՀՀ Ընտրական օրենսգրքի հայեցակարգը, դրա վերաբերյալ տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների գնահատականներն ու մոտեցումները, ՀՀ Ընտրական օրենսգրքի և “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման և գենդերային ու ժողովրդագրական հարցերի հանձնաժողովների դիտարկումներն ու առաջարկությունները, Երևանի քաղաքապետարանին ներկայացվելիք հարցերի ու առաջարկությունների փաթեթը, Ադրբեջանահայ փախստականների հիմնահարցերը և նրանց միավորող նոր հասարակական կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ ՀԽ դիրքորոշման հարցը:
2011թ. ընթացքում անց են կացվել 4 լսումներ, որոնց օրակարգում են եղել հետևյալ հարցերը՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման, կրթության և առողջապահության հարցերի ասպարեզում ՀԽ-ի գործառույթները և կատարած աշխատանքները (կանանց կազմակերպությունների լիդերների և ակտիվիստների մասնակցությամբ), երիտասարդ հոգեբանների և նրանց աջակցող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հեռուստաեթերի որակի և դրանում առկա խոտանի դեմ պայքարի խնդիրները, «Կենսաչափական տվյալներով անձնագրերի», «Նույնականացման քարտերի» և «Հանրային ծառայությունների համարանիշի» մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները, Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2005թ. ընդունված «Պաշտպանելու պարտավորություն»(R2P) նորմը:
Տեղի է ունեցել ենթահանձնաժողովի 2 նիստ, որտեղ քննարկվել են նոր խմբագրությամբ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած փոփոխությունների և դրա վերաբերյալ առաջարկությունների ներկայացման հարցը և «Կենսաչափական տվյալներով անձնագրերի», «Նույնականացման քարտերի», ինչպես նաև «Հանրային ծառայությունների համարանիշի» մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերը:
Ընդհանուր առմամբ քննարկվել են հետևյալ հարցերը.
- Նոր խմբագրությամբ ՀՀ Ընտրական օրենսգրքի դրույթները, ներկայացվել են առաջարկություններ (մասնավորապես առաջարկվել են համամասնական ընտրացուցակներում գենդերային զուգակշռվածությունը երաշխավորող, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիների քվեարկության իրավունքի իրացումն ապահովող, տեղական դիտորդական կազմակերպությունների իրավունքները չստորադասող, դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման կանոնադրական և գործառույթային չափորոշիչները սահմանող, դիտորդների դերակատարությունն ընտրական գործընթացում հստակեցնող դրույթներ);
- «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության լրամշակված տարբերակը;
- Առաջարկությունները Երևանի քաղաքապետարանին;
- Առաջարկությունները «Կենսաչափական տվյալներով անձնագրերի», «Նույնականացման քարտերի» և «Հանրային ծառայությունների համարանիշի» մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ (մասնավորապես առաջարկվել է ամրագրել նույնականացման քարտերի և հանրային ծառայությունների համարանիշների համակարգի ներդրման աստիճանականության և նախնական շրջանում դրանց ձեռքբերման կամավորության սկզբունքները, բացառել հին նմուշի անձնագրեր կրող քաղաքացիների աշխատանքի իրավունքի սահմանափակման դեպքերը, օրենքում հստակ սահմանել էլեկտրոնային պահոցներում ամրագրվելիք կեսաչափական և անձնական տվյալների ամփոփ ցանկը, այդ ցանկի փոփոխությունների բացառիկ իրավունքը վերապահել միայն օրեսդիր իշխանությանը);
- ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման հայեցակարգի անհրաժեշտության խնդիրը;
- Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման, կրթության և առողջապահության ոլորտներում առկա հարցերի լուծման ասպարեզում ՀԽ-ի գործառույթներն ու կատարած աշխատանքները (հանդիպում կանանց կազմակերպությունների լիդերների և ակտիվիստների հետ);
- Ադրբեջանահայերի հիմնահարցերի և նրանց միավորող նոր հասարակական կազմակերպություն ստեղծելու կապակցությամբ ՀԽ դիրքորոշումը;
- Հեռուստաեթերի որակի և դրանում առկա խոտանի վերացման խնդիրները երիտասարդ հոգեբանների և նրանց աջակցող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ;
- Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2005թ. ընդունված «Պաշտպանելու պարտավորություն»(R2P) նորմը:
ՀԽ լիագումար նիստ են բերվել հետևյալ հարցերը.
- Առաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր խմբագրված տարբերակի նախագծի վերաբերյալ /ՀԽ կից գրությամբ ուղղվել են ՀՀ ԱԺ/;
- Առաջարկություններ Երևանի քաղաքապետարանին /փոխանցվել են քաղաքապետին/;
- Առաջարկություններ “Կենսաչափական տվյալներով անձնագրերի”, “Նույնականացման քարտերի” և “Հանրային ծառայությունների մասին” ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ /ՀԽ կից գրությամբ ուղղվել են ՀՀ ԱԺ, ՀՀ ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն/:
Հանձնաժողովը 2011թ. ստացել է 13 նամակ /դիմումներ, բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր/: Բոլոր դիմումները ուսումնասիրվել և քննարկվել են, ինչից հետո 6-ը համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են պետական կառավարման իրավասու մարմիններին /ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզի վարչություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Գլխավոր դատախազություն և այլն/, դիմումներից 3-ում տեղ գտած առաջարկությունները քննարկվել են կազմակերպված լսումների, կոլեգիաների և ենթահանձնաժողովների նիստերի ընթացքում, իսկ 4-ն ընդունվել են ի գիտություն:
Հանձնաժողովը պատրաստում է “Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման” հայեցակարգը, որը կներկայացվի ՀՀ Հանրային խորհրդին 2012թ:
ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողով
Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը անցկացրել է լիագումար 2 նիստ, հանձնաժողովի կոլեգիայի 4 նիստ, որոնցից մեկը ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովի հետ համատեղ: Նիստերում քննարկվել են հետևյալ հարցերը.
- Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակի նախագծի քննարկում և ՀՀ ԱԺ լսումներին առաջարկություններ ներկայացնելու հարցը;
- “Ընտանիքի տարի” հայտարարելու մասին հարցը, որն ընդգրկվել է ՀԽ լիագումար նիստի օրակարգում և արժանացել հավանության;
- “Ընտանիքի տարի” համալիր ծրագրի ընդունման առաջարկությունը, որն ուղղվել է ՀՀ կառավարություն;
- Միգրացիայի, ժողովրդագրական և գենդերային հիմնախնդիրները;
- ՀՀ կառավարության “Պետական գենդերային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրի” քննարկումը;
- “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների երաշխիքների մասին” օրենքի նախագծի քննարկումը /շարունակելի է 2012թ/:
Հանձնաժողովը ստացել է առաջարկություններ՝
- Կանանց Հանրապետական խորհրդի կողմից մասնակցելու “Ընտանիքի տարի” առաջարկի ստորագրահավաքին /մասնակցել և կազմակերպել ենք/;
- Քննարկել ՀԽ-ում ակտիվ քաղաքացիական գործունեություն ծավալող կանանց պետական պարգևների ներկայացնելու հարցը, որը քննարկվել է ՀԽ փոքր նիստում: Առաջարկվել է ուսումնասիրել պետական պարգևների շնորհման կարգը, առաջարկվել են փոփոխություններ:
Հանձնաժողովի նախագահը մասնակցել է միգրացիայի հիմնահարցը քննարկող միջհանժնաժողովային աշխատանքային խմբի աշխատանքներին:
ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով
2011 թվականի ընթացքում ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքարամասնությունների հարցերի հանձնաժողոցը անցկացրել է 3 հանձնաժողովի, 4 ենթահանձնաժողովի և 3 կոլեգիայի նիստեր, ինչպես նաև կազմակերպել է 1 լսում:
2011 թ. ընթացքում հանձնաժողովը ստացել է 2 դիմում՝ Թուրքիայում ասորիների ցեղասպանության Հուշարձան-կոթողի կառուցման ու տեղադրման, ինչպես նաև Ֆիալետովո գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որոնք քննարկվել են ենթահանձնաժողովի նիստերում և տեղափոխվել հանձնաժողովի լիագումար նիստ: Հանձնաժողովը բացի վերոնշյալ հարցերից քննարկել է նաև.
- ՌԱԵՀ-ի /Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով/ զեկույցը Հայաստանի վերաբերյալ;
- ՀՀ ազգային փոքրամասնությունների դիմումը՝ մարզպետարաններում իրենց համակարգող մարմին նշանակելու վերաբերյալ;
- ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը, որի քննարկումը շարունակական բնույթ է կրում և տեղափոխվել է 2012թ. աշխատանքային պլանների մեջ:
Հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվել է Ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային օրենսդրության և Հայաստանի ազգային օրենսդրության համատեղելիության հարցը:
ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով
2011 թվականի ընթացքում ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հատուկ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող խմբերի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը ունեցել է 3 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են զինծառայողներին և սոցիալապես անապահով խավերին վերաբերող հարցեր: Շրջայցեր են կատարվել զորամասեր և մանկատներ, որոնց ընթացքում տրվել են նվերվեր և պարգևատրումներ:
Սոցիալական ապահովության հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը անց է կացրել 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ինտեգրված ծառայությունների հետ կապված բարեփոխումների ծրագիրը և մանկատների բեռնաթափման հարցը:
Առողջապահության, հանրային առողջության և դեղաքաղաքականության հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը ունեցել է 4 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝
- ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հիմնախնդիրները` քաղաքական, տնտեսական, նորմատիվային-իրավական կարգավորման:
- ՀՀ Կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» թիվ 581 որոշմամբ հաստատված կարգում կատարված փոփոխությունները:
- Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության կազմակերպման և իրականացման արդի խնդիրները:
- ՀՀ բնակչության առողջական վիճակը և այն պայմանավորող որոշ գործոնների համալիր դինամիկ գնահատականը;
Մոր և մանկան առողջության պահպանման ենթահանձնաժողովը անց է կացրել 1 նիստ, որի ընթացքում քննարկել է մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին հարցը:
Հանձնաժողովի կոլեգիան հաշվետու ժամանակահատվածում գումարել է 3 նիստ, որի ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝
- ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հիմնախնդիրները;
- ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» թիվ 581 որոշմամբ հաստատված կարգում կատարված փոփոխությունները;
- «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀԽ հանձնաժողովի եզրակացությունը:
ՀԽ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով
2011թ. հանձնաժողովը (63 անդամ)` բաղկացած 4 ենթահանձնաժողովներից, իր գործունեությունն իրականացրել է Հանրային խորհրդի շրջանակներում՝ արձագանքելով հանրությանը հուզող հարցերին:
Հանձնաժղովի պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ուսումնասիրություններ և վերլուծություններ են կատարել ՀՀ ՊՆ բանակային կորպուսների, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, ինժեներասակրավորային վարչություններում և նրանց ենթակա զորավաչություններում:
Ուսումնասիրությունների և վերլուծությունների ընդհանուր պատկերը հետևյալն է՝
- նվազել են ծանր հանցագործությունների և մահվան դեպքերի քանակը;
- նվազել են ավտովթարների և նրանց հետևանքով առաջացած ծանր հետևանքները;
- բարձրացել է մարտական պատրաստականության որակը;
- նվազել են զինվորական կարգապահության խախտումները;
- ՀՀ ՊՆ զորամասերը համալրվել են ժամանակավոր տեխնիկայով և սպառազինությամբ;
- մեծ շինարարական աշխատանքներ են տարվել ՀՀ ՊՆ զորամասերում (կառուցվել և վերանորոգվել են զորանոցներ, բնակելի շենքեր, ճաշարաններ և այլն):
Ենթահանձնաժողովի կողմից հայտնաբերվել են թերություններ՝
- զինվորական կարգապահության մակարդակը բարձր չէ;
- զորամասերի սպայական և ենթասպայական կազմը, պայմանագրային զինծառայողներն ապահովված չեն բնակարաններով;
- բավականին մեծ թիվ են կազմում շարային ծառայությանը ոչ պիտանի զինվորները;
- բավարար մակարդակով կազմակերպված չէ զինառների (военторг) գործունեությունը;
- հանրակրթական դպրոցներում լավ հիմքերի վրա դրված չէ հայրենասիրական դաստիարակությունը;
- բանակ են թափանցում տարբեր կրոնական հակումներ ունեցող անձինք, որը հետևանք է հանրապետությունում ստեղծված իրավիճակի և համապատասխան կառույցների ոչ բավարար աշխատանքի:
Ենթահանձնաժողովի կարծիքները և առաջարկությունները քննարկվել են զորամասերում սպայական կազմի հետ:
Ներքին գործերի (ոստիկանության) ենթահանձնաժողովը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 354 “Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումներ” ծրագրի որոշման կատարման ընթացքը: Ուսումնասիրություններից պարզվել է, որ ծրագիրը կատարելու նպատակով ոստիկանությունում գործում են աշխատանքային խմբեր: Ընդհանուր համակարգումը իրականացվում է ոստիկանության պետի տեղակալի գլխավորությամբ: Ծրագրի լիարժեք կատարման պայմաններում իրագործելով մի շարք համալիր միջոցառումներ, կբարձրանա ոստիկանության հանդեպ հանրային վստահության անվտանգության աստիճանը: Ուսումնասիրությունների կատարման ընթացքում ոստիկանության համապատասխան օղակներում տեղի են ունեցել քննարկումներ և վերլուծություններ:
Աշխատանքներն, ըստ էության, շարունակվում են. հանձնաժողովն իրականացնում է քաղաքացիների ընդունելություններ և տալիս է համապատասխան լուծումներ, որի արդյունքում էլ կրճատվել է դիմում-բողոքների քանակը:
ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով
2011 թվականի ընթացքում ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովը անցկացրել է կոլեգիայի 3 և ենթահանձնաժողովի 19 նիստ:
Հանձնաժողովը կոլեգիայի նիստերից մեկում քննարկել և որոշել է հանձնաժողովի շրջանակներում ստեղծել Արցախի հարցերով աշխատանքային խումբ:
Հանձնաժողովի՝ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը /նախագահ՝ Ժ. Ասրյան/ 2011թ. քննարկել և կայացրել է որոշումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
- Գ. Նժդեհի անվան (նախկին Սպանդարյանի) հրապարակից Ս. Սպանդարյանի արձանի ապամոնտաժման և նրա տեղում Գ. Նժդեհի արձանի տեղադրման մասին;
- ՀՀ մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կառավարական տան թիվ 1 շենքի բակում թմբուկի կառուցման մասին (որոշումը բացասական է);
- Գանձասարի եկեղեցական համալիրի շրջպարսպի և Վաճառի եկեղեցու ոչ մասնագիտական վերանորոգման մասին (այս հարցի վերաբերյալ ենթահանձնաժողովի նախագահի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀԽ նախագահի և հաձնաժողովի նախագահի համաձայնությամբ աշխատանքային խումբը գործուղվել է ԼՂՀ հարցը տեղում ուսումնասիրելու համար: Վերջնական արդյունքները ենթահանձնաժողովի նախագահը մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է հանրությանը);
- “Հանուն արդարության” կառավարական մեդալ հիմնելու, դրանով առաջինը հայ ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանին հետմահու պարգևատրելու մասին;
- “Հայկական ազգային դրամի զբոսայգի” կառուցելու մասին /որոշվել է առաջարկ-նախագիծը մերժել/;
- Երևանի քաղաքապետին առաջարկություններ ներկայացնելու հետ կապված:
Հանձնաժողովի կրոնի ենթահանձնաժողովը /նախագահ՝ Ս. Նադարյան/ 2011թ. քննարկել է.
- Արտագաղթի հարցը;
- ԶԼՄ-ում բարոյական և մշակութային արժեքների պահպանման հարցը;
- “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որտեղ ընդունվել է հայտարարություն՝ կապված “ՀՀ քրիստոնեական, ազգային և բարոյական արժեհամակարգի ոչնչացման սպառնալիքների վերաբերյալ”;
- Նոր անձնագրային համակարգի (անհատական քարտեր) վերաբերյալ;
- Հանձնաժողովի 2011թ ընթացքում քննարկվող հարցերը:
Հանձնաժողովի միջազգային ինտեգրման ենթահանձնաժողովը /նախագահ՝ Ա. Կարախանյան/ 2011թ. քննարկել է.
- Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների քննարկմանը և արտաքին քաղաքականության օրակարգի մշակմանը ՀԽ մասնակցության վերաբերյալ հարցը:
Հանձանժողովի սփյուռքի ենթահանձնաժողովը /նախագահ՝ Ա. Շաքարյան/ 2011թ. կազմակերպել է մի շարք միջոցառումներ` մասնակցելով
- ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի նախապատրաստական աշխատանքներին (սփյուռքահայ երիտասարդների հետ աշխատելու նախաձեռնությունը եղել է ենթահանձնաժողովի 2010թ. քննարկումների արդյունքում, որից հետո ծրագրի առաջարկը ներկայացվել է ՀՀ Սփյուռքի նախարարություն): Որոշվել է նաև ՀՀ Սփյուքի նախարարության հետ համատեղ ստեղծել Համահայկական Երիտասարդական Ցանց /նախնական/՝ սկզբում համացանցային կայքի միջոցով:
ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով
2011թ. ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը գումարել է 1 լիագումար նիստ: Օրակարգում՝
- ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի 2011թվականի հաշվետվությունը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի կոլեգիան գումարել է 2 ընդլայնված նիստ, որոնց ընթացքում քննարկվել են հետեւյալ հարցերը.
- Գիտության պետական կոմիտեի կողմից դրամաշնորհների տրամադրում /մասնակցել են՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը/: Գիտության ֆինանսավորումը ավելացնելու մասին առաջարկությունը որոշվել է ներկայացնել հանրապետության ղեկավարությանը:
- Ա.Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի /ազգային լաբորատորիայի/ կարգավիճակը /մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը/: Համակողմանի քննարկման ընթացքում եկել են այն եզրակացության, որ ֆիզիկայի ինստիտուտի կարգավիճակի փոփոխությունը պատճառաբանված չէ: Որոշում է ընդունվել հարցը տեղափոխել ՀԽ առաջիկա լիագումար նիստ և ՀԽ եզրակացությունները ներկայացնել ՀՀ Նախագահին եւ ՀՀ կառավարությանը: ՀԽ լիագումար նիստում զեկույցով հանդես են եկել ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Ղուկասյանը, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները; ընդունվել է համապատասխան որոշում:
Կրթության և գիտության հարցերի ենթահանձնաժողով
Հաշվի առնելով ենթահանձնաժողովի անդամների մեծաքանակ թիվը` ենթահանձնաժողովի աշխատանքները կազմակերպվել են աշխատանքային խմբերով` նախատեսվող համապատասխան աշխատանքների ցանկով: Կազմակերպվել են նաև քննարկումներ և համապատասխան գործառույթներ` ուղղորդվելով ստացված 13 նամակներով:
Նամակներում բարձրացրած հարցերի ուսումնասիրության և համապատասխան լուծում տալու նպատակով կազմակերպվել են հանդիպումներ նամակների հեղինակների հետ, այն հիմնարկների և պետական կառույցների ղեկավարների հետ, որոնց միջոցով հնարավոր է լուծում տալ առաջադրված խնդիրներին. դրանք են` տարրական դասարանների դասագրքեր մանկապարտեզներում և դպրոցներում, դաստիարակչական աշխատանքների կազմակերպում, մարզերում ավագ և միջնակարգ դպրոցների կազմակերպում, պետբյուջեում կրթության և գիտության համար 2012 թվականի նախատեսվող գումարներ, գյուտերի պատենտավորման հարցեր և այլ:
Աշխատանքային խմբերը կազմակերպվել են հանդիպումներ դպրոցի ուսուցիչների և տնօրենների հետ, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության և գիտության ներկայացուցիչների հետ: Արդյունքում կազմվել է հարցաշար, որտեղ ընդգրկվել են առաջնային լուծում պահանջող հարցերը:
Ենթահանձանաժողովի կողմից քննարկվել են հետևյալ հարցերը.
- Մարզերում և Երևանի 7 ավագ դպրոցներում ուսուցողական աշխատանքների կազմակերպումը /ուսումնական, առարկայական ծրագրերը/: Որոշում է ընդունվել, որ անհրաժեշտ է վերանայել առաջին հերթին ուսումնական ծրագրերը և ուսուցանվող առարկաների ցանկը և 2012թ. կազմակերպել հանդիպումներ ԳԿ նախարարության համապատասխան կոմիտեների և վարչությունների հետ;
- Նախադպրոցական հաստատությունների վիճակը, որը քննարկվել է աշխատանքային խմբում և ընդգրկվել ավելի խորը քննարկում պահանջող հարցերի ցանկում: /վճարովի և անվճար, ուսումնադաստիրակչական ծրագրեր/;
- Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հիմնադրամի վերակազմավորումը, որը քննարկվել է ենթահանձնաժողովի աշխատանքային խմբում, կոլեգիայի նիստում, ՀԽ փոքր նիստում և ՀԽ լիագումար նիստում;
- ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից գիտական թեմաների բաշխման ընթացքն ու արդյունքները /քննարկվել է աշխատանքային խմբում, կոլեգիայի ընդլայնված նիստում/;
- Դպրոցի տնօրենների քննությունների անցկացման ընթացքը և արդյունքները /կազմակերպվել է ենթահանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությունը քննությանը` դիտորդի կարգավիճակով/;
- Մանե Հակոբյանի կողմից կրթության և գիտության համակարգի ձևավորման մասին առաջարկը /նախարարությունում կայացել է քննարկում/;
- Գիտության զարգացման հեռանկարները:
“Գիտություն” աշխատանքային խմբի նիստում քննարկվել են.
- գիտության ասպարեզում ստեղծված իրավիճակը և խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, գիտության կոմիտեի ղեկավարության կողմից աշխատանքների կազմակերպման ձևերի և որակի արդյունքում ոլորտում ստեղծված իրավիճակը.
- ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից դրամաշնորհների տրամադրման հետ կապված հարցերը» /հրավիրվել է կոլեգիայի ընդլայնված նիստ/: Հրավիրված են եղել ՀԽ անդամներ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս.Հարությունյանը, գիտության դոկտորներ Գ.Բարսեղյանը, Ս.Հայրապետյանը, Ս.Աղբալյանը, Դ.Սեդրակյանը, Բ. Հարությունյանը:
- Դասագրքերի հրատարակման գործընթացը հրատարակչությունների կողմից, ինչպես նաև գրքերի ձևավորման հարցը;
- Դասագրքերի բովանդակության, որակի, ինչպես նաև դպրոցների ուսումնական և առարկայական ծրագրերին առնչվող խնդիրներ;
- Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողի դիմումի հիման վրա համալսարանի ռեկտորի հետ կազմակերպված քննարկումը;
- Միջին մասնագիտական հաստատությունները բուհերին կցելու նպատակահարմարությունը /քննարկվել է աշխատանքային խմբի ղեկավար Մ.Գևորգյանի առաջարկությունը/;
- ՀՊՃՀ-ի պրոֆ. Է.Մանուկյանի դիմումը` իր գիտական խմբի կողմից մշակված «Լեզվական գիտելիքների ինտերնետային կենտրոն»-ի շահագործման կազմակերպմանը պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ;
- ՀՀ ԳԱԱ-ի Ռադիոֆիզիկայի ինստիտում վարվող կադրային և վարձատրման քաղաքակունությունը /հարցը քննարկվել է ինչպես ինստիտուտի ղեկավարության հետ, այնպես էլ ԳԱԱ-ում/:
2011թ ՀԽ-ի քննարկման համար նախատեսված, բայց ՀԽ նիստերի օրակարգում չընդգրկված հարցերը անհրաժեշտ է 2012թ. դարձնել քննարկման առարկա: Այստեղ կարևոր է՝
- ՀԽ–ում «Դասագրքաստեղծ աշխատանքների կազմակերպում» թեմայով լսումներ կազմակերպելու առաջարկությունը;
- «ՀԽ ձևավորման և աշխատանքների կազմակերպման կանոնակարգի» վերաբերյալ քննարկումը:
Մշակույթի հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովն անցկացրել է 8 նիստ, քննարկվել են օրակարգով հաստատված հարցեր, այդ թվում նաև 12 առաջարկություններ /10-ը կատարման ընթացքում են, լրացուցիչ քննարկումներից հետո կտրվի բավարար պատասխան/ և 1 բողոք-նամակ: 6 հարց տեղափոխվել է 2012թ.: ՀԽ լիագումար նիստերում ներկայացվել է 10 հարց:
Ենթահանձնաժողովը քննարկել է հետևյալ հարցերը.
- Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում Թամանյանական ճարտարապետությանը անհարիր կառուցվող նոր շենքի՝ թմբուկի վերաբերյալ /բացասական եզրկացություն/;
- Հայոց պետականության խորհրդանիշի վերաբերյալ /երգահան Էդգար Գյանջումյանի առաջարկով փոփոխություններ մտցնել զինանշանի, դրոշի և օրհներգի մեջ/;
- Հանրապետության հրապարակում Լենինի արձանի նախկին տեղում նոր ճարտարապետական կառույց տեղադրելու վերաբերյալ /ճարտարապետ Լաերտ Թովմասյանի առաջարկությունը/;
- Ազգային դրամի զբոսայգու նախագծի վերաբերյալ /նախագծի հեղինակ Կարեն Կոմենդարյանն առաջարկում է Երևանի տեսարժան վայրերից մեկում կառուցել ազգային դրամի զբոսայգի/: Ստացել է դրական եզրակացություն;
- Պետական խորհրդանշանների` մասնավորապես պետական դրոշի հայրենասիրական և քաղաքացիական դաստիարակության գործառույթի մասին /առաջարկություն Պետական խորհրդանշանների շարքում ՀՀ Նախագահի դրոշ՝ շտանդարտ ունենալու մասին/: Ստացել է դրական եզրակացություն;
- Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ “Հայաստանի պատմության և մշակույթի գիտահետազոտական կենտրոն” ստեղծելու մասին;
- “Հայաստանի ազգագրության և ազգագրական պայքարի պատմության Սարդարապատի Ազգային թանգարանի” մասին:
- Հայ մեծ գուսան Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի միջոցառումների կատարման վերաբերյալ /աշուղական անսամբլին պետական կարգավիճակ շնորհելու առաջարկության մասին/;
- Երևանում “Մշակույթի միջնակագ դպրոց” հիմնելու մասին;
- Անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, փետրվարի 18-ով փոխարինելու վերաբերյալ /Պարույր Հայրիկյանի առաջարկությունը/;
- Հայաստանի Հանրապետության մարզերում ավանդական մշակույթի զարգացման ծրագրի վերաբերյալ;
- Տարրական դպրոցի բարեփոխման մասին արված առաջարկների վերաբերյալ;
- ”Արարատ” մշակութային ալիքի փակման վերաբերյալ;
- Օտար լեզվի դասավանդման մակարդակի բարձրացումը հայերենի հաշվին իրականացնելու խնդիրների վերաբերյալ:
Երիտասարդության հարցերի ենթահանձնաժողով
Երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովը 2011 թվականին անցկացրել է 19 նիստ: Ստորև ներկայացված հարցերը քննարկվել են ՀԽ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի կոլեգիայի նիստերում, ինչպես նաև ներկայացվել ՀԽ լիագումար նիստում.
- Տեղի են ունեցել հանդիպում – քննարկումներ մի շարք բուհերի Ուսանողական խորհուրդների հետ՝ տվյալ բուհի ուսանողությանն առնչվող խնդիրների վերաբերյալ /առաջիկայում նախատեսվում է հանդիպել ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարի հետ` ներկայացնելով առաջարկների փաթեթ` կազմված այդ խնդիրներից:
- Քննարկվել է օդանավերի տոմսերի չափազանց բարձր արժեքըը, ինչը թույլ չի տալիս սփյուռքահայ երիտասարդներին գալ Հայաստան տարբեր ծրագրերին մասնակցելու նպատակով /հարցը քննարկվել է ավելի քան 10 երկրներում ապրող և Հայաստանում գտնվող հայ երիտասարդների հետ հանդիպման ընթացքում, ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում/: Ենթահանձնաժողովն առաջարկել է սահմանել հատուկ զեղչային համակարգ բոլոր այն երիտասարդական ծրագրերի համար, որոնք ուղղորդված կլինեն արտերկրից դեպի Հայրենիք: Այս խնդրի լուծումը մեծապես կնպաստի Հայրենիք – Սփյուռք կապի ամրապնդմանը:
- Քննարկվել են Հայաստանում և հատկապես Երևանում գործող հասարակական տրանսպորտի խնդիրները /այս խնդիրը հուզում է հատկապես ուսանողությանը/: Ենթահանձնաժողովն առաջարկել է բացել տրանսպորտային նոր ուղիներ, որոնք նախատեսված կլինեն միայն ուսանողների համար և կուղևորվեն միայն դեպի ԲՈՒՀ-եր: Լինելով վճարովի` այդ տրանսպորտային միջոցները կկարողանան մեղմել հասարակական տրանսպորտի այսօրվա վիճակը: Քննարկվել է ավտոբուսների թվի ավելացման, ամբողջական և օբյեկտիվ տեխնիկական զննում կատարելու և հնացած տրանսպորտային միջոցները շահագործումից հանելու անհրաժեշտությունը:
- Քննարկվել է 2011թ. մեկնարկած առցանց դրամաշնորհային համակարգի աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման հարցը /մինչ այսօր դրամաշնորհ է տրամադրվել միայն 2010 թվականի երրորդ եռամսյակի համար դիմած եւ անկախ փորձագիտական քննության արդյունքում դրական գնահատական ստացած ծրագրերին/:
- Քննարկվել է ՀՀ պետբյուջեի համապատասխան տողով նախատեսված դրամաշնորհների կատարողականը չապահովելու հարցը /բողոքը ուղղվել է 21 հասարակական կազմակերպությունների կողմից/: Այդ կապակցությամբ նամակ է ուղղվել ՀՀ վարչապետին եւ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին:
- Քննարկվել է երիտասարդների ռազմա-հայրենասիրական դաստիարակության հարցը /առաջարկվել է բուհերում անցկացնել նախնական զինվորական պատրաստվածության դասընթացներ, որին կմասնակցեն նաև աղջիկները/:
Բոլոր այն խնդիրները, որոնք իրենց լուծումները չեն ստացել 2011 թվականին, կբարձրաձայնվեն նաև 2012թ.:
Սպորտի հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովը 2011 թվականի ընթացքում գումարել է հինգ նիստ, մասնակցել է հանձնաժողովի կոլեգիաի նիստերին, Հանրային խորհրդի կողմից կազմակերպված քննարկումներն և միջոցառումներին:
Ենթահանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել են “Ֆիզիկական կուլտուրայի” և սպորտի բնագավառում առկա մի շարք խնդիրներ: Առանձնացվել և ներկայացվել են մի քանիսը, որոնք ունեն կարևոր նշանակություն բնագավառի հետագա զարգացման համար: Դրանք են.
- Մարզադպրոցներում աշխատող մարզիչ մանկավարժների աշխատավարձերի բարձրացման հարցը /ենթահանձնաժողովն առաջարկում է հավասարեցնել մարզիչների դրույքաչափերը հանրակրթական դպրոցների“ֆիզիկական կուլտուրա” առարկայի ուսուցիչների դրույքաչափերին/: Ենթահանձնաժողովը նպատակահարմար է գտնում մարզադպրոցների մարզիչ մանկավարժերի աշխատավարձի բարձրացումը նախատեսել 2013թ. ՀՀ պետբյուջեում:
- Հանրակրթական դպրոցներում “ֆիզիկական կուլտուրա” առարկայի դասավանդման առկա խնդիրները /հանրակրթական դպրոցներում վերը նշված առարկան ոչ միշտ է դասավանդվում ուսումնական ծրագրերին, դասաժամերին, չափորոշիչներին, “Մանկապատանեկան սպորտի մասին” ՀՀ օրենքում ամրագրված դրույթներին համապատասխան/:
Համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից Երևանի հանրակրթական դպրոցներում 2009-2010 թվականներին իրականացված մոնիտորինգի արդյունքների և բնագավառի հեղինակավոր մասնագետների կարծիքների, կարելի է նշել.
- Դպրոցների մեծ մասում մարզադահլիճները հիմնանորոգման կարիք ունեն, իսկ մի քանիսը գտնվում են վթարային վիճակում, որոշակի թվով դպրոցներ չունեն բացօթյա խաղահրապարակներ, համարյա բոլոր դպրոցներն ունեն մարզագույքի կարիք,
- «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերի կառուցվածքը, բեռնվածությունը, որակը կարիք ունեն լուրջ բարելավման,
- Գրեթե բացակայում է հատուկ խմբերի առկայությունը հանրակրթական դպրոցներում:
Քննարկման արդյունքում ենթահանձնաժողովը կատարել է հետևյալ առաջարկությունները`
- Անդրադառնալով հանրակրթական դպրոցների մարզադահլիճների հիմնախնդրին` պետք է ամրագրել, որ մինչև 450 աշակերտ ունեցող դպրոցները կարող են բավարարվել մեկ մարզադահլիճով, իսկ ավել աշակերտներ ունեցողներին անհրաժեշտ է ոչ պակաս, քան երկու մարզադահլիճ: Մարզադահլիճները պետք է ջեռուցվեն, ունենան հիգիենայի պահանջներին համապատասխան հանդերձարաններ և լոգարաններ, հագեցած լինեն անհրաժեշտ մարզագույքով,
- Անչափ կարևոր է լուծել դպրոցականներին արտադասարանական մարզական խմբակներում ընդգրկելու խնդիրը, որը ներկայումս գրեթե չի իրականացվում,
- Դպրոցականների ֆիզիկական դաստիարակության տեսությունը նախատեսում է ֆիզիկական արատներ կամ առողջական խնդիրներ ունեցող աշակերտների համար վերականգնել հատուկ բժշկական խմբերը` ֆիզկուլտուրայի դասերին մասնակցելու նպատակով:
2012թ. ենթահանձնաժողովի կողմից նախատասվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`
- Հանրային խորհրդի քննարկմանը ներկայացնել մարզադպրոցներում աշխատող մարզիչ մանկավարժների աշխատավարձի բարձրացման հարցը,
- Ուսումնական հաստատություններում “Ֆիզիկական կուլտուրա” առարկայի դասավանդման հետ կապված հիմնական խնդիրները վերհանել և վերլուծել,
- Մարզադպրոցների մարզիչների հետ հանդիպումներ կազմակերպել,
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում առկա խնդիրները վերհանել և քննարկել:
ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողով
2011թ. ընթացքում գումարվել է հանձնաժողովի և կոլեգիայի 36 նիստ և ամսական պարբերությամբ անցկացվել են ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի հավաքներ:
Տարվա ընթացքում հանձնաժողովը ստացել է բազմաթիվ դիմումներ, առաջարկություններ, բողոքներ, որոնք քննարկվել են կոլեգիայի, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերում և անհրաժեշտության դեպքում կայացվել համապատասխան որոշումներ, մասնավորապես՝
1. Բողոքների հիման վրա քննարկվել է մենաշնորհային դիրք ունեցող “ՀՀ էլեկտրական ցանցեր” ընկերության կողմից ուժային տրանսֆորմատորների տեղադրումն ապահովելու համար չկատարված աշխատանքների դիմաց գումարներ պահանջելու խնդիրը: Այդ հարցով հանձնաժողովը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, խնդրի հետ կապված հարուցվել է վարչական վարույթ, կատարվել են ուսումնասիրություններ, և պարզվել է, որ համապատասխան գործարքները կատարվել են Հանրային ծառայությունները կարգավորղող հանձնաժողովի որոշումների հիման վրա: Այդ պատճառով ընկերության նկատմամբ վարչական վարույթը կասեցվել է, առաջարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` վերանայել իր որոշումները:
2. Քաղաքացիների կողմից արված առաջարկությունների հիման վրա նորից է քննարկվել ՀԴՄ կտրոնների խաղարկության հետ կապված հարցը, քննարկումների արդյունքներն ուղարկվել են ՊԵԿ` ուսումնասիրության:
3. Մայրաքաղաքի տարբեր շրջաններում առևտրի և ծառայությունների սպասարկման նպատակով տրամադրված կրպակների զանգվածային ապամոնտաժման հետ կապված հարցերով ստացված բազմաթիվ դիմում-բողոքները ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովը կազմակերպել է ընդլայնված կազմով քննարկումներ: Քննարկումների արդյունքում ընդունված առաջարկություններն ուղարկվել են քաղաքապետարան:
4. Առևտրի և ձեռնարկատիրական գործունեության հարցերի ենթահանձնաժողովների նախաձեռնությամբ նորից են քննարկվել մաքսային սահմանում ապրանքների ներմուծման ընթացքում կողմնորոշիչ գների կիրառմամբ գնահատման ժամանակ ծագող բարդությունները: ՊԵԿ-ին կրկին դիմում է գրվել` անդրադառնալ այդ բարդություններին, առաջարկվել է գտնել ավելի մեղմ տարբերակներ:
5. Հատուկ ուսումնասիրվել են նաև ՊԵԿ-ում առկա դրական տեղաշարժերը` կապված էլեկտրոնային համակարգերի ներդրման հետ, որոշվել է աջակցել, որ կազմակերպվի համացանցային սոցիոլոգիական ուսումնասիրություն հետևյալ հարցով. Ինչպես են գնահատում գործարարները համապատասխան բարեփոխումները հարկային, մաքսային համակարգում:
Հանձնաժողովի աջակցությամբ www.sociology.am կայքում կազմակերպված հարցումների արդյունքները քննարկվել են կոլեգիայի նիստում և տրամադրվել ՊԵԿ-ին:
6. Ձեռնարկատիրական գործունեության հարցերի, փոքր և միջին ձեռներեցության աջակցության ենթահանձնաժողովների և տեղեկատվական հարցերի աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումների հիման վրա կոլեգիայի նիստում որոշվել է աջակցել “Ազգային համագործակցություն” հիմնադրամին՝
6.1. փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներին համացանցում անվճար կայքէջեր տրամադրելու հարցում, օգնել, որ մշակվեն օրինակելի ձևեր, նպաստել տեղեկացման, խորհրդատվական, քարոզչական համապատասխան գործընթացներին
6.2. ստեղծել փոխօգնության ազգային կառույց, որի մասնակիցները փոխադարձ աջակցությամբ կարողանան էապես կրճատել հեռակապի, հեռահաղորդակցման վրա կատարվող իրենց ծախսերը` շարունակելով օգտվել համացանցային որակյալ ծառայություններից, ունենալ իրենց անհատական էջերը կառույցի կայքում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը կկարողանա տեղադրել իր ապրանքների, ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, որը կարող է տրամադրել փոխօգնության մյուս մասնակիցներին: Իրենց էջերում նրանք հնարավորություն կունենան նաև տեղադրել տեղեկատվություն, թե իրենց իրավունքների ազատության ոտնահարման ինչպիսի դեպքեր են եղել, ինչ պաշտպանության կարիք ունեն:
7. Հանրության հետ կապերի և ինֆորմացիոն տեղեկատվական հարցերի աշխատանքային խմբերի նախաձեռնությամբ կոլեգիայում քննվել է Հանրային խորհրդի համար ուղիղ տեսաձայնային կապով համացանցային ակումբ ձևավորելու հարցը: Որոշվել է առաջարկել <<Ազգային համագործակցություն>> հիմնադրամին հանձնաժողովի աջակցությունը` հիմնադրամի համապատասխան կառույցի ձևավորման հարցում՝ պայմանով, որ համացանցային այդ կառույցից պետք է օգտվեն Հանրային խորհուրդն ու նրա հանձնաժողովները: Տեխնիկական աշխատանքները հիմնականում ավարտվել են, 2012թ հունվարին նախատեսվում է անցկացնել համացանցային անդրանիկ միջոցառումը:
8. Քննարկվել է Առևտրի հարցերի ենթահանձնաժողովի և ինֆորմացիոն տեղեկատվական հարցերի աշխատանքային խմբի առաջարկությունը՝ գյուղացիական տնտեսություններին աջակցելու, սննդամթերքի շուկաներում վերավաճառողների թելադրանքից ազատվելու նպատակով հեռահաղորդակցման ժամանակակից միջոցների օգտագործմամբ արտադրող-սպառող անմիջական փոխադարձ կապը կազմակերպելու հարցը: Այդ նպատակով առաջարկվել է համացանցում ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի և “Ազգային համագործակցություն” հիմնադրամի հետ համատեղ ձևավորել հատուկ տեղեկատվական կայք (www.farmers.am), որտեղ հանրապետությունում գործող 200 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ՝ սերմեր, գյուղատնտեսական տեխնիկա և այլ ծառայություններ մատուցող, ինչպես նաև սննդամթերք արտադրող կազմակերպությունների վերաբերյալ կտեղադրվի անհրաժեշտ տեղեկատվություն համացանցային առևտրի ժամանակակից ձևով փոխանակումներ իրականացնելու համար:
9. Ծառայությունների հարցերի ենթահանձնաժողովի, ինֆորմացիոն տեղեկատվական հարցերի և հանրային, կոմունալ ծառայությունների աշխատանքային խմբերի նախաձեռնությամբ հավասար հնարավորությունների ապահովման նպատակով առաջարկվել է դիմել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բաժանորդին հնարավորություն տալ օպերատորին փոխելու դեպքում պահպանել իր գործող հեռախոսահամարը: Առաջարկվել է նաև ստեղծել հեռակապի գործուն համակարգ, որի օգնությամբ հանձնաժողովի բոլոր անդամները (մայրաքաղաքից դուրս բնակվողները) հնարավորություն ունենան տեսաձայնային հեռաքննարկումների միջոցով անմիջականորեն մասնակցել կենտրոնի աշխատանքներին:
10. հանրային, կոմունալ ծառայությունների հարցերով աշխատանքային խմբի, սպառողների հարցերի ենթահանձնաժողովի և հանրության հետ կապերի աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կոլեգիայում քննարկվել է.
10.1. համացանցում սպառողների առաջարկները, բողոքները, դիտարկումները ներկայացնող տեղեկատվական բազա ունենալու նպատակահարմարության հարցը
10.2. շուկայում լայն սպառման առարկաների մասին “Սպառողի հանրագիտարան” համացանցային տեղեկագրքերի ձևավորման հարցերը:
11. Առևտրի և ծառայությունների ոլորտում սպառողների, մասնավորապես թերակշռումների և ժամկետանց ապրանքների, դեղերի մասին դիտարկումների տեսանյութերի արխիվացման և համապատասխան կայքերում տեղադրելու հարցերը:
Ստանալով sociology.am կայքի ադմինիստրացիայի համաձայնությունը` որոշվել է կայքում 2012թ. բացել “Սպառողի հանրագիտարան” տեղեկագիրքը, բողոքի և առաջարկությունների բաժին, կազմակերպել տեսանյութերի հավաքագրում և տեղադրումը:
12. Հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվել է նաև շրջիկ և շրջածախ առևտրի կազմակերպման տարբերակների, ինտերնետ-խանութների, 09000 վճարովի ծառայության, բազմաբնակարան շենքերում վերելակների անմխիթար վիճակի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների շարունակական կատարման, հանգստյան տների, առողջարանների, զբոսաշրջության հետ կապված հարցերը: Որոշվել է 2012թ. ևս անդրադառնալ վերոնշյալ խնդիրներին:
Առաջիկա տարվա ընթացքում նախատեսվում է արագացնել փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողների էլեկտրոնային կայքերի անվճար տրամադրման աջակցման հետ կապված հարցերը, ձևավորել խորհրդատվական, փորձի փոխանակման նորարարական և նորամուծությունների հետ ծանոթացման աշխատանքները ներկայացնող համացանցային ծառայություն ստեղծելու խնդիրը:
Մշակվում է լայն սպառման ապրանքների նկատմամբ ներկայացվող պահանջների չափանիշների մասին տեղեկատվական բազայի ձևավորումը: Նախատեսված է ավարտին հասցնել սպառողի հանրագիտարանի ձևավորման գործընթացը, ինչպես նաև շարունակել անավարտ մնացած հարցերը:
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողով
Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովը 2011թ. գործունեության ընթացքում անցկացրել է կոլեգիայի 14 նիստ :
Հանձնաժողովի անդամները մասնակցել են տարբեր հարցերի վերաբերյալ հանրային լսումներին, իսկ մի շարք քաղաքացիների անհատական դիմումների հիման վրա տարբեր դատական նիստերի ժամանակ ապահովվել է հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:
Բազմաթիվ քաղաքացիների դիմումների հիման վրա բարձրացված հարցերը ոլորտային ենթահանձնաժողովներում քննարկելու արդյունքում նամակներ և առաջարկություններ են ուղարկվել պետական տարբեր գերատեսչությունների և հիմնարկների ղեկավարների:
Ենթահանձնաժողովների նիստերը հրավիրվել են համապատասխան նախագահաների կողմից հանձնաժողովի նախագահի հետ համատեղ, և դրանց մեծամասնությունը անցկացվել է Գրիգոր Բադիրյանի նախագահությամբ:
Ենթահանձնաժողովների կոլեգիայի նիստերի շրջանակներում բարձրացվել և քննարկվել են մի շարք խնդիրներ:
Պետական շինարարության և ընտրական հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 7 նիստ:
Ենթահանձնաժողովի կողմից անց են կացվել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ և ներկայացվել 100-ից ավելի առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է:
Մասնավորապես առաջարկությունները ներառել են նախընտրական հիմնադրամներում իրավաբանական անձանց կողմից վճարումների արգելումը, մեկ թեկնածուով ընտրությունների բացառումը, քվեարկության ողջ ընթացքի նկարահանման հնարավորությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առանձին բաժնի ստեղծումը, որտեղ կտեղադրվեն ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների նախընտրական ծրագրերը և միջազգային դիտորդների զեկույցները, կայքից ընտրողների ցուցակների բեռնման հնարավորությունը, քարոզչական պաստառների տեղադրման կանոնակարգումը, հաշմանդամների քվեարկության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, վերահաշվարկի ընթացակարգը, քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում հանձնաժողովի նախագահի կողմից քվեաթերթիկի ցուցադրումը ներկաներին և այլն:
Այս գործընթացի շրջանակներում ՀՀ Ազգային Ժողովի և միջազգային կառույցների կողմից հրավիրվել է համաժողով, մի շարք հասարակական, քաղաքական կազմակերպությունների կողմից կազմակերպվել են քննարկումներ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել են խորհրդարանական լսումներ և այլ քննարկումներ ու միջոցառումներ:
Սահմանադրաիրավական հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 6 նիստ:
Մշակվել և պետաիրավական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել մի շարք հարցեր կապված ՀՀ Սահմանդրության մեջ ամրագրված Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների արտացոլմանը ենթասահմնադրական իրավական ակտերում ի կատարումն ՀՀ Սահմանդրության 117-րդ հոդվածի։ Ենթանձնաժողովի կողմից մշակված նյութերում անդրադարձ է կատարվել «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին, որը համապատսխան փոփոխություն չի կրել 2005թ. Սահմանդրական փոփոխություններից հետո, «Վերահսկիչ պալատի մասին» օրենքին, որի որոշակի դրութներ հստակեցման կարիք ունեն, պետական հսկողությունը և վերահսկողոթյունը կանոնակարգող «Ստուգումների մասին» և ՀՀ այլ օրենքներին, որոնցով սահմանված չէ ստուգման ընդգրկող ժամակաշրջան, ինչը ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն պետք է հստակեցվի։
Քննարկման են ներկայացվել ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցումն անցած «Պահնորդային ծառայության» մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները, որոնք վերաբերում են օրենքի գրեթե 10 հոդվածներում համապատասխան լրացումներ, ճշգրտումներ կամ այլ ձևակերպումներ իրականացնելուն։
Հանրային ծառայության և աշխատանքային օրենսդրության հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 9 նիստ, որոնց օրակարգային խնդիրները ներառել են՝
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի մշակումը, դրա վերաբերյալ առաջարկությունների փաթեթի մշակումը, ինչը քննարկվել է նաև կոլեգիայի տարբեր նիստերում :
- ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները, որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդին /ՀՀ ՔԾԽ/:
ՀՀ ՔԾԽ, ԵՊՀ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Հայ պետական ծառայողների միության միջև կնքված հուշագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում /երկու փուլով/, որի ընթացքում հանձնաժողովի կողմից մշակված նոր ուսումնական ծրագրով այս տարի վերապատրաստվել են 25 քաղաքացիական ծառայողներ:
Հաշվետու տարում հանձնաժողովի կողմից քաղաքացիներից դիմումներ չեն ստացվել:
Մասնավորապես ենթահանձնաժողովի գործունեությունը ներառել է հետևյալ աշխատանքները`
- Աշխատանքային քննարկման արդյունքներով մշակվել է հանրային ծառայողների էթիկայի կանոնների նախագիծը:
- Ենթահանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունները ձևավորել են համագործակցային ցանցեր, որոնց միջոցով իրականացվել են մի շարք ոլորտների մասնակցային մոնիտորինգ, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական ծառայության մրցույթների և ատեստացիաների ու նոտարական գրասենյակների:
- Ենթահանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբերը մշակել են “Ամբողջականության հիմունքները պետական ծառայությունում” կրթական նոր մոդուլ, որը հետագայում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ` ներդրվել է քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման ծրագրում:
- Քաղծառայողների վերապատրաստման մշակված և ներդրված նոր ծրագրին աջակցելու նպատակով համագործակցության հուշագիր է կնքվել Հայ պետական ծառայողների միության, Երևանի պետական համալսարանի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև:
- Ենթահանձնաժողովի աշխատանքային խմբերում փորձագիտական քննարկման է ենթարկվել “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկման արդյունքներով առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովին, այնուհետև Հանրային խորհրդի կոլեգիայի նիստին:
Փաթեթում ներառված առաջարկությունները և նկատառումները մասնավորապես վերաբերում են հետևյալին.
- Անհրաժեշտ է նոր օրենքից հանել քաղաքական և հանրային ծառայության համակարգից դուրս գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող դրույթները, քանի որ մասնագիտական ծառայության համակարգի ներդրման հայեցակարգային եզրերից մեկն էլ քաղաքական կոնյուկտուրայի և պետական ապարատում պրոֆեսիոնալ գործառույթներով օժտված աշխատակազմերի տարանջատումն էր:
- Կարևորելով քաղաքական և հանրային ծառայությունից դուրս գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների էթիկական վարքագծի ձևավորումը` առաջարկվում է այդ հատվածը հիմնավոր կերպով համալրելուց և լրամշակելուց հետո ներառել այլ օրենքի նախագծում, որը կարելի է, օրինակ, անվանել` “ՀՀ Քաղաքական և բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի մասին” ՀՀ օրենք:
- “Հանրային ծառայության մասին” օրենքի նախագծում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններով ապահովել հանրային ծառայության մասը կազմող տարբեր ծառայություններում պաշտոնների և դասային աստիճանների համադրելիությունը /օրինակ` մաքսային ծառայողի և դիվանագիտական ծառայողի կամ Ազգային Ժողովում պետական ծառայողի և այլն/:
- “Հանրային ծառայության մասին” օրենքի նախագծում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններով ապահովել տարբեր ծառայությունների միջև ռոտացիայի հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի ներդրմանը հանրային ծառայությունում:
- “Հանրային ծառայության մասին” օրենքի նախագծում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններով ապահովել աստիճանական անցումը բոլոր ծառայությունները կենտրոնաձիգ կերպով մեկ մարմնի կողմից համակարգելու կառուցակարգին, որը կարող է կատարվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի բազայի վրա, կամ էլ հետագայում նոր մարմին ստեղծելու միջոցով: Այդուհանդերձ, օրենքի նախագծում պետք է ներառել թե այդ անցման սկզբունքները և թե հանրային ծառայության ոլորտում քաղաքականության իրականացումն ու համակարգման գործառույթները կրող պետական գերատեսչության ստեղծման նորմատիվ իրավական հիմնավորումը:
- Վերը նշված 5-րդ կետով նախատեսված փոփոխության դեպքում “Հանրային ծառայության մասին” օրենքի նախագծում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններով ապահովել այլ ծառայությունները կարգավորող օրենքների աստիճանական մարումն ու դրանց ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերը:
Քննարկումների արդյունքում նաև առաջարկվել է “Հանրային ծառայության մասին”օրենքի նախագծով ենթադրվող այլ ենթաօրենսդրական փաստաթղթերի /օրինակ` Հանրային ծառայողների էթիկայի կանոնագրքի, շահերի բախումները կարգավորող օրենքի և այլն/ մշակումն իրականացնել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի կամ այդ հանձնաժողովի շրջանակներում գործող և ՀՀ Նախագահի կողմից անմիջականորեն լիազորված աշխատանքային խմբի կողմից:
Դատախազության և իրավապահ մարմինների հետ կապված հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 8 նիստ:
Նիստերի ընթացքում քննարկվել են ինչպես ՀՀ գործող օրենքներին, օրենքների նախագծերին վերաբերող, այնպես էլ այլ հարցեր:
Ենթահանձնաժողովում ուսումնասիրվել են “Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին”, ”Կուսակցությունների մասին”, “ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին”, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին” և “ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին” ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերը և դրանց վերաբերյալ արվել են առաջարկություններ:
Ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողովի ձևավորած աշխատանքային խմբի կողմից կազմված “ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի” 25 գլխից բաղկացած ընդհանուր մասը:
Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովն իր դիրքորոշումն ունի մինչ-դատական վարույթում դատախազի լիազորությունների (հոդ. 46, 5-6 կետեր),քննիչի լիազորությունների (հոդ.48,15կետ), տուժողը` որպես սուբսիդիար մեղադրող ( հոդ. 54) և առանձին այլ հոդվածների վարաբերյալ: Հանձնաժողովը վերջնական առաջարկություն կներկայացնի օրենսգրքի նախագիծը ամբողջովին մշակելուց և հանրությանը ներկայացնելուց հետո:
Հաշվետու տարում քննարկվել է նաև քաղաքացիներից ստացված 2 դիմում,որոնց օրինականության շրջանակներում տրվել են համապատասխան լուծումներ, ինչի մասին դիմումատուները ժամանակին տեղեկացվել են:
Արդարադատության, դատարանակազմության և փաստաբանության հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 11 նիստ:
- 21.01.2011թ. գումարել է ենթահանձնաժողովի նիստ օրակարգային հետևյալ հարցերով`
- ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի հետ համագործակցությունը,
- “Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկումը,
- Փաստաբանական գործունեությունն ավելացված արժեքի հարկից ազատելու առաջարկությունը,
- Դատական գործերի մակագրությունը:
Այս հարցերի քննարկման արդյունքներով ենթահանձնաժողովը որոշել է`
- համագործակցել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի հետ:
- “Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին” ՀՀ օրենքի կիրառումը փաստաբանների նկատմամբ համարել ոչ իրավաչափ:
- նախաձեռնել փաստաբանական գործունեությունը ավելացված արժեքի հարկից ազատելու հարցը:
- սահմանել, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում ներմուծել դատական գործերի համակարգչային մակագրման մոդելը:
Բարձրացված հարցերի վերաբերյալ ներկա իրավիճակը`
- ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցությունն առկա է;
- “Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին” ՀՀ օրենքի նախագծում համապատասխան փոփոխություններ են կատարվել, ինչով փաստաբանների անկախության և գաղտնիքի հրապարակման ռիսկերը հաշվի են առնվել;
- փաստաբանական գործունեությունը ավելացված արժեքի հարկից ազատելու հարցը դեռևս չի լուծվել;
- Հայաստանի Հանրապետությունում 15.12.2011թ. ներդրվել է դատական գործերի համակարգչային մակագրման մոդելը:
- Ենթահանձնաժողովը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննված թիվ ԵԱՔԴ/0010/01/11 քրեական գործով փաստերի վերաբերյալ 24.06.2011թ. կազմել է եզրակացություն (տեղեկանք): Նշված քրեական գործն էական նշանակություն ունի քրեական և քաղաքացիական գործերի սահմանները ճշգրտելու հարցի միատեսակ լուծման համար :
- Ենթահանձնաժողովը 28.11.2011թ. կազմել է եզրակացություն հետևյալ հարցերի վերաբերյալ`
- կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը (« ԴԱՀԿ մասին » ՀՀ օրենքի 24-րդ հոդված),
- ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքների ընդունելության համար ՀՀ քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցի իրավաչափությանը:
Առաջարկվել է`
- Կատարողական թերթը առաջին անգամ ներկայացնելու և հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտերի դեպքում նախատեսել առանձնահատկություն:
- ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցի վերաբերյալ կազմակերպել համապատասխան քննարկումներ /հարցը կոլեգիալ մի քանի նիստերում քննարկումների արդյունքում վերախմբագրվել է /:
- Կազմվել են 7 գրությունների նախագծեր քաղաքացիների դիմումների հիման վրա:
- Մեկ գործով կատարվել է դիմումատուի հետ հանդիպում և քննարկում :
- Երևանի քաղաքապետի հետ հանդիպման նախապատրաստման նպատակով կազմվել է վարչարարության հետ կապված խնդրի վերլուծություն և առաջարկություն:
Քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրության հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 5 նիստ:
Հաշվետու ժամանկահատվածում ենթահանձնաժողովի կողմից հիմնականում կատարվել է ՀՀ քրեական օրենսդրության ուսումնասիրոււթյուն՝ դրա դրույթների և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համապասասխանության առումով: Մասնավորապես, առաջ է քաշվել երկու հիմնական խնդիր, որոնք բազմիցս շեշտվել են նաև միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներում.
- ՀՀ քրեական օրենսգրքում առկա խոշտանգման հանցակազմի համապատասխանության հարցը ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» Կոնվենցիայի դրույթներին:
Գործող օրենսգրքով խոշտանգմանը տրված է ակնհայտ թերի բնորոշում, մասնավորապես հիմք է ընդունվել Կոնվենցիայով ամրագրված սոսկ այն դրույթը, որ խոշտանգումը անձին դիտավորյալ կերպով ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելն է: Հոդվածում բացարձակապես բացակայում է որևէ դրույթ` արարքի շարժառիթների, նպատակների և հանցակազմի հատուկ սուբյեկտի վերաբերյալ: Մշակվել են համապատասխան առաջարկություններ, որոնք օգտագործվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի խոշտանգման վերաբերյալ հոդվածները լրամշակելիս:
- Եվրոպայի Խորհրդի Գրեկոյի խմբի առաջարկները կապված ՀՀ քրեական օրենսգրքում առկա կոռուպցիոն հանցագործությունների հետ: Այստեղ խնդիր կար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունները համապատասխանեցնել «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» ԵԽ կոնվենցիայի դրույթներին: Այս առումով ևս մշակվել են համապատասխան առաջարկներ և ներկայացվել են նախագծի հեղինակներին: Առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է:
Կանանց, երեխաների, հաշմանդամների, անձանց սոցիալ–տնտեսական և մշակութային իրավունքների հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 5 նիստ:
Հաշվետու ժամանկահատվածում ենթահանձնաժողովի կողմից վերլուծության է ենթարկվել «Զինապարոտության մասին» ՀՀ օրենքը` մասնավորապես օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը:
Համաձայն վերը նշված օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի (ա) ենթակետի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, ով ունի`
ա) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ…:
Նույն հոդվածը նաև պարզաբանում է «անաշխատունակ ծնողներ» ձևակերպումը, համաձայն որի`
« …անաշխատունակ ծնողներ են`
– ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը,
– առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը.
– դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը»:
Վերը նշված օրենսդրական դրույթի «անաշխատունակ հայր և մայր» ձևակերպման բառացի մեկնաբանությունը և վերլուծությունը թույլ են տալիս անել այն հետևությունը, համաձայն որի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետումը կիրառելի է միայն այն զորակոչիկի դեպքում, ով ունի անաշխատունակ և‘ հայր և‘ մայր: Սա նշանակում է, որ օրենսդիրը անտեսել է այն հաշմանդամ ծնողի իրավունքները, ով, ունի զորակոչման տարիքի հասած զավակ և աշխատունակ ամուսին:
Նշվածը ունի ինչպես իրավական, այնպես էլ պրակտիկ կիրառական հիմավորումներ:
Հաշմանդամություն ունեցող ծնողը ունի խնամքի կարիք և միևնույն ժամանակ պետք է ունենա սոցիալական ապահովության որոշակի նվազագույն շեմ: Իսկ նշված օրենսդրական դիսպոզիտիվ ձևակերպումը վերջինիս զրկում է և մեկից, և մյուսից:
Օրենքի վերոհիշյալ դրույթը հակասում է ինչպես ազգային օրենսդրության մի շարք նորմատիվ իրավական ակտերին, ինչպիսք են ՀՀ Սահմանադրությունը և «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, այնպես էլ միջազգային օրենսդրությանը` ի դեմս «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաի:
Վերոհիշյալ նորմատիվ իրավական ակտերի վերլուծությունից հստակ երևում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ներքո առաջին հերթին պետք է ընկալել
- հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը, ինչը տնտեսական, սոցիալական և իրավական միջոցառումների համակարգ է, որը հաշմանդամների համար ապահովում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու (փոխհատուցելու) պայմաններ և ուղղված է հասարակական կյանքում նրանց մասնակցության համար մյուս քաղաքացիներին համարժեք հնարավորությունների ապահովմանը:
«Յուրաքանչյուր քաղաքացի ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք»:
- Կոնվենցիայով նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունների հավասարության և հանրային կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցության և ներգրավվածության սկզբունքների պահպանումը:
Հետևաբար առաջարկվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի (ա) ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, ով ունի` ա) անաշխատունակ հայր և/կամ մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ…»:
Ենթահանձնաժողովի կողմից անց կացված քննարկումների մի մասն ուղղված են եղել ՄԱԿ–ի Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք պարտավորությունների վերլուծությանը, որոնց կատարման ուղղությամբ այսօր փորձում է քայլեր ձեռնարկել:
Այդ կապակցությամբ վերլուծության են ենթարկվել “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” ՀՀ օրենքի նախագիծը և հաշմանդամության սահմանման նոր մոդելը:
ա/ Ենթահանձնաժողովի կողմից քննարկվել և վերլուծության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին» նախագիծը:
բ/ Ենթահանձնաժողովի կողմից տեղի են ունեցել քննարկումներ և առաջարկություններ են ներկայացվել «Ծերացման հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության» և Գործողությունների ծրագրի վերաբերյալ:
գ/ Հրավիրված նիստերի ընթացքում նաև վերլուծության է ենթարկվել “Սոցիալական աջակցության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ինչպես նաև առանձին քննարկումներ են անցկացվել ճյուղային և կազմակերպությունների մակարդակով կոլեկտիվ պայմանագրերի կնքման առկա իրավիճակի վերաբերյալ, որի արդյունքում ներկայացվել են հետևյալ առաջարկությունները.
- Ճյուղային և ձեռնարկության մակարդակներում կոլեկտիվ բանակցություններն ակտիվացնելու և խթանելու նպատակով բարելավել օրենսդրական դաշտը;
- Ամրապնդել սոցիալական գործընկերների կարողությունները և բանակցելու ունակությունները;
- Իրականացնել կոլեկտիվ բանակցությունների վարման փորձնական ծրագիր որևէ ճյուղում;
- Ստեղծել սոցիալական գործընկերության տեղեկատվական բազա;
- Քննարկել կոլեկտիվ պայմանագրերի գրանցման գործնական կիրառման հարցը;
- Քննարկել աշխատանքային վեճերի գրանցման նպատակահարմարության հարցը;
Հանրային խորհրդի մյուս հանձնաժողովների գործունեության իրավական ապահովման հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 12 նիստ:
Հաշվետու ժամանակաշրջանում ենթահանձնաժողովի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.
1. Ենթահանձնաժողովի ղեկավարը ՀԽ պետաիրավական հանձնաժողովի կոլեգիայի նիստերի ընթացքում ներկայացրել է որոշ հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են քաղաքաշինությանը, Երևան քաղաքի տրանսպորտային կանգառներում ուղևորների անվտանգությանը, միջմարզային ուղևորափոխադրումների սակագներին, ծառայողական գործուղումների վարձատրությանը և այլն: Այսպես,
ա/ Երևան քաղաքում օրեցօր ավելանում են վճարովի ավտոկանգառները: Դժվար է գտնել մի փողոց, հրապարակ կամ այլ հանրային վայր, որտեղ ավտոմեքենան կայանելու համար չպահանջեն 100-200 դրամ: Հասկանալի չէ, թե ով է տալիս դրա թույլտվությունը և ուր են գնում այդ գումարները: Նույն մոտեցումը տիրում է նաև հանրապետության տարբեր վայրերում, որտեղ բնության գրկում հանգստանալ ցանկացողներից ինչ-որ մարդիկ գումարներ են պահանջում:
բ/ Դեռևս շարունակվում է շենքերի բակերում բազմահարկ շենքերի կառուցումը: Հաճախ դա արվում է կանաչ գոտիների, մանկական խաղահրապարակների հաշվին և խանգարում է կողքի շենքերի բնակիչների լուսավորությանը և այլն: Այս ամենը հետագայում կարող է առաջ բերել լուրջ խնդիրներ, քանի որ որոշ դեպքերում չեն պահպանվում քաղաքաշինական, սեյսմիկ, բնապահպանական, հրշեջ անվտանգության, սանիտարական և այլ նորմեր:
գ/ Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 25-ի ՙԾառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին թիվ 2335-Ն որոշման 21 հոդվածի` Հայաuտանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ծառայողական գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ oրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախuը` uույն կարգով uահմանված նվազագույն գումարի չափով:
Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող oրապահիկի ծախuերի չափը` 2000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց հետո գործուղման ծախuերը հաuտատող փաuտաթղթերը ներկայացնելու դեպքում 5 աշխատանքային oրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախuի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան uույն կարգով uահմանված առավելագույն չափը:
Համաձայն կառավարության վերոնշյալ որոշման 22 հոդվածի “ՀՀ տարածքում և ԼՂՀ գործուղվող աշխատողների համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում հիմնական աշխատանքի վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ են համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագները”:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության www.mtc.am ինտերնետային կայքի ”Տրանսպորտ” բաժնի “Ավտոտրանսպորտ” ենթաբաժնում ներկայացված սակագների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ ուղղություններով ավտոբուսային երթուղիները բացակայում են, և ուղևորափոխադրումը իրականացվում է միկրոավտոբուսների միջոցով: Օրինակ` Երևան-Վաղարշապատ-Երևան, Երևան-Արմավիր-Երևան, Երևան-Եղվարդ-Երևան, Երևան-Գավառ-Երևան, Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Աշտարակ-Երևան, Երևան-Կապան-Երևան, Երևան-Իջևան-Երևան և այլ ուղղություններով:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ ուղություններով չկա գործող ավտոբուսային երթուղիներ, առաջարկում ենք կատարել փոփոխություն վերոնշյալ որոշման մեջ և ճանապարհածախսի նվազագույն չափը` ոչ պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում, նույնպես սահմանել միկրոավտոբուսային երթուղիների սակագներին համապատասխան:
2. Ենթահանձնաժողովի անդամները ՀԽ շահառուների խնդրանքով ՀՀ դատական ատյաններում դիտարկել են դատական նիստեր:
3. Ենթահանձնաժողովի անդամները ՀԽ որոշ շահառուների տրամադրել են իրավաբանական աջակցություն:
4. Ենթահանձնաժողովը գործնական սերտ կապեր է հաստատել Երևանի շահերի պաշտպանության և աջակցության /ՇՊԱԿ/ կենտրոնի հետ: Մասնավորապես, մինչ օրս ՀՀ Հանրային խորհուրդ դիմած մոտ 10 քաղաքացիներ ուղղորդվել են ՇՊԱԿ, որտեղ իրենց տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն:
5. Ենթահանձնաժողովի ղեկավարը և անդամները մասնակցել են մարդու իրավունքների տարբեր ասպեկտներին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող սեմինարների և դասընթացների:
Եզրակացություններ և առաջարկություններ
Հանրային խորհուրդը փաստում է, որ չնայած դատական համակարգում 2011թ. իրականացված որոշ բարեփոխումներին, դեռևս անհրաժեշտ են այնպիսի արմատական փոփոխություններ, ինչը քաղաքացիների մոտ հավատ կներշնչի դատական ատյանների կողմից արդարադատության իրականացման նկատմամբ, ինչը իր հերթին կվերականգնի հասարակության հավատը խաթարված արդարության նկատմամբ: Վերը նշված փոփոխությունները միաժամանակ պետք է հանգեցնեն այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացառմանը:
Այդպիսի փոփոխությունները կապված են համակարգում առկա կադրային խնդիրների /ազնիվ, պարկեշտ և արհեստավարժ դատավորներ ներգրավելու/, դատավորի անկախությունը դատական համակարգի ներսում ապահովելու, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու հարցում միատեսակ չափանիշներ սահմանելու հետ:
Հարկավոր է նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացնել քայլեր` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեությունը բարելավելու ուղղությամբ:
Քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերը հաշվետու ժամանակահատվածում բազմաթիվ են: Դրանք ուղղակիորեն կապված են դատական ատյանների կողմից անարդարացի որոշումներ ընդունելու, կադաստրի պետական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների, նոտարական գրասենյակների, տեղական իշխանությունների անբավարար աշխատանքի, նաև օրենքների անկատարությամբ պայմանվորված կոռուպցիոն ռիսկերի հետ:
2011 թ. ընթացքում Հանրային խորհուրդը բազմիցս առնչվել է հանքահումքային արդյունաբերությունում տիրող ոչ բարվոք վիճակին, այդ թվում նաև շրջակա միջավայրի վրա հանքերի շահագործման բացասական ազդեցության, տնտեսությանը հասցրած վնասի և այդ վնասի դիմաց պետությանը չվճարվող գումարների հետ:
Հանրային խորհրդի մի շարք անդամներ այն կարծիքի են, որ հաշվի առնելով այս ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար, միգուցե նպատակահարմար է հետազոտել, քննել և, անհրաժեշտության դեպքում, վերանայել հանքահումքային ոլորտում վերջին տարիներին իրականացված սեփականշնորհման գործընթացի արդյունքները, այն է` ազգայնացնել այս ոլորտը կամ օրենքով ամրագրել հանքերի շահագործման ընթացքում պետության մասնաբաժնի առկայությունը մասնավոր ընկերությունների կողմից:
ՀԽ նպատակահարմար է գտնում առաջարկել ՀՀ ԱԺ ընդունել միջազգային չափանիշներին համապատասխան և զարգացած երկրներում կիրառվող ազգայնացման մասին օրենք:
Հանրային խորհուրդը իր ուշադրության կենտրոնում է պահել նաև գիտության հիմնախնդիրները, մասնավորապես` գիտության ֆինանսավորման հարցը: Հանրային խորհուրդը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պետք է վերանայի գիտության ֆինանսավորման կարգը, էապես ավելացնելով հատկապես հիմնարար գիտություններին հատկացվող ֆինանսական միջոցները:
Հանրային խորհուրդը կարևորում է մի շարք դպրոցական դասագրքերի վերանայման հարցը, բուհական համակարգի բարեփոխումների ընթացքը, հետբուհական կրթության կազմակերպման խնդիրները:
2011թ. Հանրային խորհրդի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև առկա է սերտ համագործակցություն: Ոլորտին առնչվող խնդիրների լուծման վերաբերյալ ՀԽ անդամների հստակ մոտեցումները, նրանց բազմամյա փորձը թույլ են տալիս 2012թ. մշակել քայլեր՝ գյուղացիական կոոպերացիայի զարգացմանը նոր թափ հաղորդելու և համակարգված մոտեցում ցուցաբերելու ուղղությամբ:
Հանրային խորհուրդը իր ուշադրության կենտրոնում պահելով 2010-2020թթ. գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված առաջնահերթություններն ապահովող աշխատանքների ընթացքը, նպատակահարմար է գտնում առաջարկել ՀՀ կառավարությանը ձեռնարկել քայլեր գյուղատնտեսական մեքենաների և գործիքների տեղական արտադրության ավելացման, ոռոգման համակարգերի արդիականացման, վարելահողերի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև ջերմոցային տնտեսութունների զարգացման ուղղությամբ:
Հանրային խորհուրդը մտահոգված է Հայաստանում մենաշնորհային տնտեսության և պետական պաշտոնյաների կողմից իրականացվող ձեռներեցության առկայությամբ, դրանց հետևանքների խորացումով: Համաշխարհային ճգնաժամի և մեր երկրի շրջափակման պայմաններում այս ամենը այլ խնդիրների հետ մեկտեղ բերում է անհիմն գնաճի և խոչընդոտում է տնտեսության զարգացմանը:
Այս հարցի լուծման համար կարևոր դեր ունի ՀՀ կառավարությունը՝ մշակելով համապատասխան քայլեր և ծրագրեր մենաշնորհային տնտեսությունից դեպի իրական մրցակցային տնտեսության անցնելու ուղղությամբ:
Ոչ կառավարական կազմակերպությունների, զանգվածային լրատվության ոլորտում օրենսդրական փոփոխությունների, իրավական ակտերի ընդունման և դրանց վերաբերյալ առաջարկությունների վերջին տարիների փորձի վերլուծությունը վկայում է դրանց` շատ դեպքերում իրավիճակային բնույթի և ոչ համակարգվածության մասին:
Հասարակության առջև ծառացած խնդիրների լուծումը էապես պայմանավորված է քաղաքացիական մասնակցության խթանման, հանրային ներուժի կոնսոլիդացման և ուղղորդման գարծընթացներով, որտեղ էական դեր ունեն քաղաքացիական հասարակության ինստիտուտները:
ՀՀ Հանրային խորհուրդը, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության հաստատությունների զարգացման բնագավառում իրականացվող քաղաքականության կանոնակարգման, սկզբունքների հստակեցման ու արդյունավետության բարձրացման անհարժեշտությունը և այդ գործում հիմնարար հայեցակարգային փոստաթղթի կարևորությունը ստանձնում է “Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման” հայեցակարգի մշակումը` ներգրավվելով բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հանրային խորհուրդը մտահոգված է ազգային նկարագիրը խաթարող հեռուստաեթերի աղտոտվածության, հայերեն լեզվի օրեցօր խորացող աղավաղումների, անիմաստ և մշակութային արժեք չներկայացնող հաղորդումների մակարդակով և բովանդակությամբ:
2010թ. ՀԽ շրջանակներում մշակվեց և գրեթե բոլոր հեռուստաընկերությունների կողմից ստորագրվեց “ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիա”-ն, որը ցանկալի արդյունք չտվեց:
ՀԽ գտնում է, որ պետք է ձեռնարկվեն քայլեր նոր չափանիշների մշակման, դրանց խախտման պարագայում հեռուստաընկերություններին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել հեռուստաեթերի մշտադիտարկում` շահագրգիռ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ Հանրային Խորհրդի ավելի քան երկամյա գործունեության և նրա արդյունքների վերլուծությունը հուշում է, որ աշխատանքների արդյունավետությունը կարող է էապես բարելավվել, եթե հստակեցվեն և կանոնակարգվեն Հանրային Խորհրդի և պետական իշխանության մարմինների` ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարություն և պետական կառավարման մարմինների, գործառնական փոխհարաբերությունները:
Օտարերկրյա փորձը վկայում է, որ Հանրային Խորհրդի և պետական այլ մարմինների փոխհարաբերությունների կարգավորման առավել արդյունավետ եղանակը` օրենքների միջոցով կարգավորումն է` “Հանրային Խորհրդի մասին” օրենքի և դրան համապատասխան ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում և ՀՀ կառավարության գործունեությունը կարգավորող օրենսդրական ակտերում համապատասխան փոփոխությունների տեսքով: Այդպիսի փոփոխությունները պետք է ներառեն լրացուցիչ լիազորություններ ՀԽ-ին ՀՀ ԱԺ և ՀՀ կառավարությունում քննարկվող հարցերի վերաբերյալ իր եզրակացությունները ներկայացնելիս: