2009-2014 թթ․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
2009-2014թթ.
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ընդհանուր նկարագիր 3
Հանրային խորհրդի լիագումար նիստեր 5
Այլ հարցեր 37
Հանրային խորհրդի այցը մարզեր 43
Հանրային խորհրդի միջազգային կապեր 44
Հանրային խորհրդին ուղղված նամակներ, դիմումներ,
առաջարկություններ, պաշտոնական գրությունների 45
Հանրայի խորհրդի հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ 68
ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի
հանձնաժողով
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողով
ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով
ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով
ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով
ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով
ՀԽ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով
ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողով
ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով
ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողով
ՀԽ կորնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով
Եզրակացություններ ու առաջարկություններ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
ՀՀ Նախագահի 2008 թվականի հուլիսի 13-ի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը: 2009 թ. հաստատվեց ՀԽ կանոնադրությունը, նշանակվեցին ՀԽ առաջին 12 անդամները, ձևավորվեցին 12 ոլորտային հանձնաժողովները, ընտրվեցին հանձնաժողովների նախագահները և ՀԽ կանոնադրության համաձայն` ընտրվեցին երրորդ 12 ՀԽ անդամները /ընդհանուր թիվը` 36/:
2009 թվականի մայիսի 29-ին ՀՀ Հանրային խորհուրդը, ձևավորելով իր ամբողջական կազմը, սկսեց իր գործունեությունը, ինչն ամրագրվեց ՀՀ Նախագահի հրամանագրով:
Հանրային խորհրդի անդամներն են
Վազգեն Մանուկյան` ՀԽ նախագահ
Ռոբերտ Ամիրխանյան
Աննա Ասատրյան
Լիլիթ ասատրյան
Կարեն Բեքարյան
Էմիլ Գաբրիելյան (մահացել է)
Գագիկ Մանասյան
Անելկա Գրիգորյան
Աստղիկ Գևորգյան
Հայկ Դեմոյան
Հովհաննես Զանազանյան
Խոսրով Հարությունյան (ՀՀ ԱԺ պատգամավոր)
Վլադիմիր Մովսիսյան
Արտուշ Ղուկասյան (ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ)
Գրիգոր Բադիրյան (ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ)
Հովհաննես Հովհաննիսյան (ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ)
Վազգեն Սաֆարյան (ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ)
Յուրիկ Ջավադյան (ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ)
Դերենիկ Դումանյան (ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ), (ՀՀ առողջապահության նախարար)
Հայրապետ Գալստյան (ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ)
Կորյուն Առաքելյան (ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ)
Կառլոս Ղազարյան (ՀԽ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ)
Արշակ Սադոյան (ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ)
Գրիգոր Ասատրյան (ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ)
Սուրեն Զոլյան (ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով նախագահ)
Ելենա Վարդանյան (ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովԻ նախագահ)
Ռուբեն Սաֆրաստյան (ՀԽ կորնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ)
Ռոբերտ Աթոյան
Ստեփան Գիշյան
Կարինե Դանիելյան
Հովհաննես Թադևոսյան
Բաբկեն Հարությունյան (մահացել է)
Հենրիկ Հովհաննիսյան
Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան
Արա Մինասյան
Հովիկ Մուսայելյան
Սոս Սարգսյան (մահացել է)
Հայկ Սարգսյան
Արմեն Տեր-Տաճատյան
Հանրային խորհրդի հանձնաժողովների կազմում ընդգրկված 2084 անդամները ներկայացնում են մոտ 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ և ուսումնական հաստատություններ, մարզերը ներկայացված են մոտ 500 անդամներով /23.8%/: ՀԽ 12 ոլորտային հանձնաժողովներում աշխատում են 342`գիտություների թեկնածուներ և 132` դոկտորներ, պրոֆեսորներ: ՀԽ հանձնաժողովներում պահպանված է նաև գենդերային հավասարությունը` կանայք ակտիվ մասնակցում են Հանրային խորհրդի աշխատանքներին: 2084 ՀԽ հանձնաժողովների անդամներից 683 /32.8%/` կանայք են:
Կանանց մասնակցությունը ըստ հանձնաժողովների բաշխվել են հետևյալ կերպ`
Կրթության, գիտության, մշակույթի 37.9%
Պետաիրավական 32.4%
Քաղհասարակության 39.1%
Ֆինանսատնտեսական 25.6%
Գյուղատնտեսական և բնապահպանական 22.8%
Առողջապահական և սոցիալական 30.8%
Տարածքային 19.8%
Պաշտպանության 10.8%
Ձեռնարկատիրական 18.8%
Ազգային փոքրամասնությունների 38.7%
Գենդերային 76.5%
Միջազգային ինտեգրման, կրոնի, սփյուռքի 42.4%
Տարիքային կտրվածքով ՀԽ-ի հանձնաժողովի անդամների տարիքը բաշխվում է հետևյալ կերպ` 18-30 տարեկաններ` 13%, 31-45 տարեկաններ`22.9%, 46-60 տարեկաններ`32.7%, 61 և ավելի տարեկաններ` 31.4%: Տարիքային վիճակագրությունը հանձնաժողովներում հետևյալն է`
հանձնաժողովներ | 18-30 տար. | 31-45 տար. | 46-60 տար. | 61-ից բարձր |
Կրթության, գիտության մշակույթի, սպորտի, երիտասարդության | 56` 13.1% | 91` 21.3% | 129` 30.2% | 151` 35.4% |
Պետաիրավական | 62` 33.7% | 56` 30.4% | 33` 17.9% | 33` 17.9% |
Քաղհասարակության | 22` 14% | 37` 23.6% | 57` 36.3% | 41` 26.1% |
Ֆինանսատնտեսական | 26` 10.7% | 51` 21% | 74` 30.5% | 92` 37.8% |
Գյուղատնտեսական և բնապահպանական | 4` 2.7% | 27` 18.7% | 53` 36.8% | 60` 41.7% |
Առողջապահության և սոցիալական | 15` 7.2% | 47` 22.5% | 80` 38.3% | 67` 32.1% |
Տարածքային կառավարման | 22` 13.8% | 35` 22% | 62` 39% | 41` 25.8% |
Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության | 8` 11.4% | 11` 15.7% | 21` 30% | 30` 42.9% |
Ձեռնարկատիրական | 7` 8.4% | 19` 22.9% | 32` 38.6% | 25` 35.1% |
Ազգային փոքրամասնությունների | 9` 11.7% | 9` 11.7% | 30` 39% | 29` 37.7% |
Գենդերային | 6` 10.8% | 15` 23% | 28` 43.1% | 16` 24.6% |
Միջազգային ինտեգրման, կորնի, սփյուռքի | 29` 12.9% | 69` 30.8% | 68` 30.3% | 58` 25.9% |
Համաձայն ՀԽ կանոնադրության Հանրային խորհուրդը բարձրացրած հարցերը քննարկում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում իր լիագումար նիստերում: Խնդիրների մասին իր եզրակացություններն ու առաջարկությունները կարող է ներկայացնել նաև ՀԽ նախագահը: Բացի այդ, ՀԽ հանձնաժողովները իրավունք ունեն ինքնուրույն ներկայացնել հարցեր, եզրակացություններ ու առաջարկություններ համապատասխան պետական մարմիններին: ՀԽ շրջանակներում գործում են 70 ենթահանձնաժողովներ, որոշակի հարցեր քննարկելու համար` աշխատանքային խմբեր:
ՀԽ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԵՐ
Հաշվետու ժամանակաշրջանում անցկացվել են ՀԽ 18 լիագումար նիստ, որոնցում քննարկվել է 51 օրակարգային հարց, ընդունվել է 37 որոշում և լսվել տարբեր խնդիրների վերաբերյալ 20 տեղեկատվություն: Հանրային խորհուրդը անցկացրել է նաև 62 փոքր խորհրդի նիստեր, որոնցում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև հրատապ, նախապատրաստվել են նյութեր ՀՀ Նախագահի հանդիպմանը, ՀԽ լիագումար նիստերին ներկայացնելու համար և այլն:
ՀԽ լիագումար նիստերում քննարկված հարցերի թվում են`
- «2009թ. Համաներում հայտարարելու վերաբերյալ ՀՀ Նախագահին առաջարկ ներկայացնելու մասին»: Այս հարցի քննարկումը ՀԽ հանձնարարել է ՀՀ Նախագահը, ինչի վերաբերյալ ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը.
Հանրային Խորհրդի անդրանիկ նիստում անդրադարձ կատարելով հասարակության լայն շրջանակներում և զանգվածային լրատվության միջոցներում քննարկվող համաներման հարցին, ինչպես նաև արձագանքնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հանրային Խորհրդի կողմից համաներում հայտարարելու վերաբերյալ առաջարկություն անելու դիմումին, Հանրային Խորհուրդը իր 12 հանձնաժողովներում կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում համաներում հայտարարելու վերաբերյալ քննակումներ:
Քննարկումներին մասնակցել են հանձնաժողովներում ներգրավված, հասարակության տարբեր շերտեր ներառող շուրջ 1500 անդամներ, որոնք ներկայացնում են 960 հասարակակական կազմակերպություններ, միություններ և հիմնադրամներ:
Համաներման` հասարակակական հնչեղության և կարևորության հարցի նման ձևաչափով քննարկումը նորույթ է մեր իրականության մեջ, որը պայմանավորված է Հանրային Խորհրդի ստեղծմամբ:
Քննարկումների արդյունքում դրսևորվեցին համաներման հայտարարման նկատմամբ հասարակության մեջ ձևավորված ամենատարբեր կարծիքներ և մոտեցումներ:
Կարևորելով համաներման մարդասիրական նշանակությունը և ելնելով հանրապետությունում առկա լարվածության թուլացման անհրաժեշտությունից, Հանրային Խորհրդի հանձնաժողովներում մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաև 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների կապակցությամբ և նշվեց, որ դրանց մասնակիցների նկատմամբ համաներման` որպես իրավական միջոցի կիրառումը, ելնելով արարքի ծանրության աստիճանից, կարող է նպաստել անհանդուրժողականության մթնոլորտի մեղմացմանը և հանրային կյանքում փոխադարձ վստահության ամրապնդմանը:
Համաներումը` որպես լայնամասշտաբ միջոցառում, դրականորեն են ընկալում հանրության լայն շերտերը: Քննարկումների ժամանակ, անշուշտ, արվել են նաև հարցադրումներ համաներման արդյունքում հանցավորության ակտիվացման վտանգի վերաբերյալ և առաջարկվել է համաներման ծավալները և սկզբունքները որոշելիս հաշվի առնել վերը նշված մտահոգությունը:
Հանրային Խորհուրդը, ամփոփելով քննարկումների արդյունքները, հիմք ընդունելով արտահայտված կարծիքները, գտնում է, որ համաներումը` որպես մարդասիրական, քաղաքական, սոցիալական և իրավական նշանակության միջոցառում, կարող է նպաստել հասարակության մեջ առողջ մթնոլորտի ձևավորմանն ու պետական իշխանության մարմինների հանդեպ հանրային վստահության հաստատմանը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում համաներման հասարակական առկա պահանջը, ինչպես նաև Հանրային Խորհրդի հանձնաժողովներում և խորհրդում կայացած լայն քննարկումների արդյունքները, ղեկավարվելով Հանրային Խորհրդի կանոնադրությամբ` Հանրային Խորհուրդը որոշում է.
1. Կարևորելով համաներում հայտարարելու անհրաժեշտությունը, դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին` համաներում հայտարարելու մասին:
2. Ամփոփել և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հանրային Խորհրդի հանձնաժողովների առաջարկած համաներման ենթակա խմբերի ընտրության սկզբունքները:
- “Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին” և “Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին” 2009թ. օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: ՀՀ Նախագահը դիմել է Հանրային խորհրդին քննարկել այս հարցը ՀԽ հանձնաժողովներում և ներկայացնել կարծիք:
Այս հարցի վերաբերյալ ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը.
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» նախաստորագրված արձանագրությունները լայն արձագանք են ստացել Հայաստանում ու Սփյուռքում:
Որպես կարևոր պետական ու ազգային հարց, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը դարձել է նախադեպը չունեցող համազգային քննարկումների առարկա, որոնց ընթացքում արտահայտվում են ամենատարբեր կարծիքներ ու մտահոգություններ և տրվում են տարբեր գնահատականներ:
Հանրության մեջ առկա կարծիքների ուսումնասիրման, վերլուծության և ընդհանրացման նպատակով, Հանրային Խորհրդի հանձնաժողովներում, որոնցում ներկայացված են 960 հասարակական կազմակերպություններ, միություններ և հիմնադրամներ (շուրջ 1750 անդամներ), տեղի են ունեցել լսումներ ու քննարկումներ: Հանձնաժողովների նիստերում հնարավորինս վեր են հանվել հիշատակված արձանագրությունների վերաբերյալ առկա դիրքորոշումները, ինչպես նաև դրանց վավերացման հնարավոր հետևանքների դրական և բացասական կողմերը:
Ամփոփելով լսումների և քննարկումների արդյունքները, Հանրային Խորհուրդը արձանագրում է, որ մասնակիցների գերակշռող մեծամասնությունը կողմ է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանները բացելուն, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն և երկկողմ հարաբերություններ զարգացնելուն:
Բոլորը միակարծիք են, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի փաստացի ապաշրջափակումն է:
Կարևորվում էր նաև, որ այդ ապաշրջափակումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանը դուրս կբերեն տարածաշրջանում տնտեսական և կոմունիկացիոն մեկուսացումից, որը կնպաստի Հայաստանի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը և առաջխաղացմանը, հնարավորություն կընձեռի անմիջականորեն կապվելու Արևմտյան Հայաստանի պատմական տարածքների, դրանցում առկա գույքի, մեր ժողովրդի մշակութային ժառանգության արժեքների հետ, նպաստավոր պայմաններ կստեղծի դրանց պահպանության, վերականգնման, ինչպես նաև դրանց հանդեպ միջազգային համաձայնագրերով սահմանված իրավունքների ճանաչման համար:
Միևնույն ժամանակ Հանրային խորհրդի հանձնաժողովներում հնչեցին մտահոգություններ`
– որ արձանագրությունների վավերացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի վրա, քանի որ արձանագրությունների մեջ զետեղված պատմական հարցերին նվիրված ենթահանձնաժողովի ստեղծմամբ երկու ժողովուրդների պատմական անցյալին վերաբերող իրադարձությունների քննարկումը կարող է ընկալվել որպես Հայոց Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու միջոց: Միևնույն ժամանակ նշվեց, որ առանց կասկածի տակ դնելու Հայոց Ցեղասպանության հարցը, այդ հիմնախնդրի քննարկումը պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով կարող է լրացուցիչ լիցք հաղորդել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և նպաստել թուրք հասարակության իրազեկմանը,
– որ այն կարող է լուրջ խնդիրներ հարուցել միգրացիայի, տնտեսական էքսպանսիայի, անշարժ գույքի անվերահսկելի ձեռքբերման գործում` ՀՀ օրենսդրության անկատարության հետևանքով,
– որ արձանագրությունների վավերացումը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայանպաստ լուծումների հնարավորությունները,
– որ, կապված սահմանների փոխադարձ ճանաչման հարցում արձանագրություններում ՙերկկողմ պարտավորություններ՚ արտահայտության մեջ կա անորոշություն:
Հարգանքով վերաբերվելով մտահոգություն արտահայտողների տեսակետներին` ուղղված նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելուն, Հանրային Խորհուրդը գտնում է, որ դա փաստորեն նշանակում է անորոշ ժամանակով հետաձգել երկու երկրների միջև բնականոն հարաբերությունների հաստատումը: Մենք գիտակցում ենք, որ երկկողմ բանակցությունների ընթացքում ցանկացած պահի ձևավորված փաստաթուղթ չի կարող արտահայտել միայն մեկ կողմի շահերը: Միևնույն ժամանակ, այդպիսի փաստաթուղթը մշտապես պարունակում է դրույթներ, որոնք յուրաքանչյուր կողմին հնարավորություն են տալիս իր պետական շահերից բխող մեկնաբանություններ անել:
Տվյալ փաստաթղթերում մեր պետական և ազգային շահերն արտահայտված են նրանում, որ Թուրքիան առաջին անգամ իր կողմից իրականացվող շրջափակումից հրաժարվելը /որի դրական հետևանքների մասին նշվել է նախորդիվ/ կարծր և բացահայտ կերպով չի պայմանավորում Ղարաբաղի հարցի կարգավորմամբ և Հայոց Ցեղասպանության հիմնախնդրով, որոնք նախկինում ներկայացվում էին որպես նախապայմաններ: Կարծում ենք, որ դա պայմանավորված է այն հանգամանքներով, որ ներկա ժամանակաշրջանում, տարբեր նկատառումներից ելնելով, աշխարհի տարբեր պետությունների շահերը համընկնում են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում: Սխալ կլինի չօգտվել աշխարհաքաղաքական այդ բարենպաստ իրողությունից:
Միաժամանակ, հաշվի առնելով արձանագրությունների դրույթների հետ կապված մտահոգությունները, Հանրային խորհուրդն առաջարկում է ՀՀ Ազգային Ժողովին` նախաստորագրված արձանագրությունները վավերացնելու դեպքում հաշվի առնել հանձնաժողովներում հնչեցված առաջարկությունները` այդ փաստաթղթերը մեր պետության ու ժողովրդի շահերին հնարավորինս օգտակար դարձնելու նպատակով:
– Հանրային խորհուրդը գտնում է, որ միջկառավարական ենթահանձնաժողովի օրակարգը ձևավորելիս Հայոց Ցեղասպանության պատմական փաստը չպետք է դառնա քննարկման առարկա: Այն գիտականորեն ուսումնասիրված և բազմիցս ապացուցված պատմական իրողություն է: Հեղինակավոր ցեղասպանագետների համաշխարհային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՙՑեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՚ և ՙՀոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվողների ընկերակցությունը՚ 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացված բռնությունները պաշտոնապես բնորոշել են որպես ցեղասպանություն: Բացի այդ, բազմաթիվ երկրներ և հեղինակավոր կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:
Հանրային խորհուրդը անհրաժեշտ է համարում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այսուհետ ևս հետամուտ լինեն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և շարունակեն աջակցել Սփյուռքի համապատասխան կառույցներին` աշխարհի տարբեր երկրներում և միջազգային ատյաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում:
– Հանրային խորհուրդը գտնում է, որ վերլուծության և փոփոխման ենթակա են` միգրացիոն, ստանդարտների, տրանսպորտային` ներառյալ տարանցիկ հաղորդակցության, մաքսային` ներառյալ գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ներմուծման և արտահանման,, էներգետիկայի, հեռահաղորդակցության, տնտեսական մրցակցության պաշտպանության խնդիրները` հաշվի առնելով միջազգային կառույցներին անդամակցությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության պարտավորությունները:
Հանրային խորհուրդը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է մշակի առաջիկա մարտահրավերներին դիմակայելու գործողությունների ծրագիր` հստակ մատնանշելով մեր երկրի հետագա զարգացման մարտավարության և ռազմավարության առաջնահերթությունները:
– Հանրային խորհուրդը գտնում է, որ Արձանագրություններում ԼՂՀ հիմնահարցը որպես նախապայման բացահայտ կամ քողարկված ձևով արտահայտված չէ և չի կարող հանդիսանալ մտահոգությունների և շահարկման առարկա:
– Հանրային խորհուրդը համարում է, որ փաստացի գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանները և դրանց հաստատման կամ ճշգրտման հետ կապված միջազգային կամ երկկողմ պայմանագրերի հարցը պահանջում են միջազգային իրավունքի մասնագետների պարզաբանում:
Ամփոփելով վերոշարադրյալը, Հանրային Խորհուրդը կողմ է արտահայտվում նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը և գտնում է, որ դա իրական հնարավորություն է ստեղծում երկու պետությունների փոխհարաբերությունների կարգավորման համար, հանդիսանում է առաջին կարևոր քայլը այդ գործընթացի երկար ու բարդ ճանապարհին:
Այդ ճանապարհը պահանջելու է նոր մոտեցումներ երկրի կառավարման և կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Հանրային խորհուրդը համոզմունք է հայտնում, որ նախաստորագրված արձանագրությունների վավերացումով ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ հայությունը մտնում են զարգացման նոր ժամանակաշրջան` նոր հնարավորություններով և նոր մարտահրավերներով, որը կպահանջի ավելի մեծ համախմբվածություն ու ազգային միասնականության ոգով հայության բոլոր հատվածների ամենասերտ համագործակցություն:
- «1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ազգային ծրագրի կատարման մասին»: Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի խաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ` Կառլոս Ղազարյան: Այս հարցի վերաբերյալ ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախխագահին և ՀՀ վարչապետին.
- Ողջունել ՀՀ Կառավարության կողմից 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված հիմնական միջոցառումների ազգային ծրագրի հաստատումը: Միաժամանակ ՀՀ Հանրային խորհուրդը մտահոգությունն է հայտնում մի շարք խնդիրների ոչ լիարժեք լուծման վերաբերյալ: Մասնավորապես`
- վետերանների թոշակների բարձրացման;
- բանկերում գտնվող վետերանների ավանդների վերադարձման;
- վետերաններին` կոմունալ սպասարկման ծախսերից ազատման;
- հաղթանակի 65-րդ ամյակի կապակցությամբ վետերաններին միանվագ գումարի հատկացման
2. ՀՀ Հանրային խորհրդի կանոնադրության 2-րդ գլխի, 8-րդ կետի, 6-րդ ենթակետի համաձայն ՀՀ Հանրային խորհուրդը հասարակական վերահսկողության տակ է վերցնում վերը նշված խնդիրների լուծմանը ուղղված ՀՀ Կառավարության կողմից իրականացվելիք միջոցառումները:
- «ՀՀ կառավարությանը և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու մասին»: Զեկուցող` ՀՀ հանրային խորհրդի անդամ, ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանման հարցերի հանձնաժողովի նախագահ` Արշակ Սադոյան: Այս հարցի վերաբերյալ ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվեց ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
- Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում բարձր եւ տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաները ճանաչված են գերակա ճյուղ,
- Քննելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության, մասնավորապես ինտերնետ հասանելիության ծառայությունների անբավարար որակի եւ բարձր սակագների հետ կապված խնդիրները,
- Մտահոգությամբ արձանագրելով, որ իրականում գերիշխող դիրք գրավող օպերատորների կողմից վերջնական օգտագործողներին պարտադրվում են այնպիսի հրապարակային պայմանագրեր, որոնցով սպառողների իրավունքներն ու շահերը անհրաժեշտ չափով պաշտպանված չեն, ավելին, հնարավորություն են ընձեռում օպերատորներին նույնիսկ իրենց մեղքով չմատուցված ծառայությունների դիմաց գումարներ գանձել սպառողներից,
- Հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում առկա խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտությունը,
- Բարձր գնահատելով ՀՀ Կառավարության ջանքերը ձևավորել համընդհանուր տեղեկատվության ժամանակակից հասարակություն,
- Ողջունելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման հարցերում համագործակցելու` ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատրաստակամությունը,
- Հիմք ընդունելով “ՀՀ քաղաքացիական օրենսգրքի” 442-րդ, 780-րդ հոդվածների, “Հանրային ծառայութունները կարգավորող մարմնի մասին” ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի, “Էլեկտրոնային հաղորդակցույթան մասին” ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ 2-29-րդ հոդվածների, “Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին” ՀՀ Օրենքի 6-րդ հոդվածի դրույթները, ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
Ա. Առաջարկել ՀՀ Կառավարությանը ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման գործընթացներում ներգրավել հասարակական կազմակերպությունների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների:
Բ. Առաջարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին`
1. Հանձնաժողովի վրա դրված պարտավորության համաձայն դասակարգել ինտերնետ հասանելիության և տվյալների հաղորդման ծառայություններն ու ցանցի ենթակառուցվածքները:
2. Ֆիքսված հեռախոսագծերի օգտագործմամբ ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայում “Արմենտել” փակ բաժնետիրական ընկերությանը ճանաչել գերիշխող դիրք զբաղեցնող օպերատոր, ինչպես նաև մշակել կանոնակարգ այլ կազմակերպությունների կողմից “ԱրմենՏել”-ի տնօրինման տակ գտնվող ենթակառուցվածքներից օգտվելու համար:
3. Հաշվարկման հիմքում դնելով փոխանակված տեղեկատվության ծավալի (ՄԲայթ) միավորը, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային տարանցման առկայության կամ բացակայության հանգամանքը` սահմանել փոխկապակցման, բոլոր օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների արդարացի եւ ողջամիտ սակագներ:
4. Սահմանել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների կողմից ծառայությւոնների մատուցան պարտադիր կանոններ /մասնավորապես` կապված փոխկապակցմանն ու փոխգործելիությանը/, որակի և պահպանման չափանիշներ, այդ թվում` արագության տատանումների եւ ծառայության մատուցման ընդհատումների առավելագույն թույլատրելի սահմանաչափեր` դրանց խախտման պարագայում նախատեսելով վերջնական օգտագործողների շահերի պաշտպանությանը ոըղղված փոխհատուցման, տույժերի, տուգանքների մեխանիզմներ:
Այս որոշումը, ինչպես նաև ՀԽ շրջանակներում բազմաթիվ լսումներն ու քննարկումները բերեցին բնակչությանը տրամադրվող ինտերնետ ծառայության սակագների նվազեցմանը և որոշակի բարձրացմանը:
- «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին»: Զեկուցողներ`ՀՀ Հանրային խորհրդի անդամներ` Խ. Հարությունյան, ՀՀ ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ` Յու. Ջավադյան: Այս հարցի վերաբերյալ ՀԽ ընդունե; է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
Հանրային խորհուրդը նշում է, որ ագրոպարենային համակարգը կարևորագույն տեղ է գրավում հանրապետության տնտեսության մեջ և կարող է վճռական դեր խաղալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և պարենային պաշտպանվածության ապահովման գործում: Ագրոպարենային համակարգին բաժին է ընկնում երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 25%-ը, այդ թվում գյուղատնտեսությանը` 18%: Արտաքին ապրանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմում է 20-21%, իսկ արտահանված արտադրանքի մեջ այն կազմում է ավելի քան 19%: Հանրապետության գյուղատնտեսությունում զբաղված են տնտեսությունում ընդհանուր զբաղվածների 46%:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անցած տարիների ընթացքում պետության կողմից ծավալուն ներդրումներ են կատարվել և բազմաթիվ նպատակային ծրագրեր են իրականացվել գյուղատնտեսության բարեփոխումների իրականացման և ոլորտի արդյունավետությունը բարձրացնելու համար: 2002թ -ին հաստատվել և գործում է “ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը”, որում ներառված 51 ծրագրերի լիարժեք կատարումը կարող է որակական տեղաշարժեր առաջացնել ագրարային հատվածի բոլոր ոլորտներում:
Դրա հետ մեկտեղ Հանրային խորհուրդը գտնում է, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրված ռեսուրսների ու իրականացված բարեփոխումների արդյունավետությունը ընդհանուր առմամբ բարձր չի եղել, քանի որ այսօր գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների քիչ թե շատ արդյունավետ գյուղացիական տնտեսություն վարելու արտադրական և սոցիալական հնարավորությունները եղել և մնում են սահմանափակ:
Հանրապետության ագրարային հատվածում առկա են հանրային մեծ կարևորության խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում եմ պահանջում: Առանց այդ խնդիրների լուծման հնարավոր չէ ձևավորել անհրաժեշտ նախադրյալներ ոլորտի հետագա կայուն և արդյունավետ զարգացման համար, նոր թափ հաղորդել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումներին:
Հանրային խորհուրդը այդ խնդիրների շարքին է դասում`
1. Գյուղացիական տնտեսությունների արտադրական ցածր կարողությունների և եկամուտների խնդիրը:
Հողի սեփականաշնորհումից հետո հանրապետությունում ձևավորվել են ավելի քան 339 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 1.3 հեկտար վարելահող: Ըստ էության սակավահող հանրապետությունում գյուղատնտեսությունը վարվում է 1միլիոն 284 հազար հողակտորների վրա: Այսօր յուրաքանչյուր ֆերմերային տնտեսությանը միջին հաշվով բաժին է ընկնում 1.5 գլուխ տավար, 1.7 գլուխ ոչխար և յուրաքանչյուր 5 տնտեսությանը` 1 գլուխ խոզ:
Նման պայմաններում գրեթե անհնարին է արտադրության առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը, աշխատանքների մեքենայացումը, գյուղմթերքների ինքնարժեքի իջեցումն ու արտադրողականության բարձրացումը: Գյուղացիական տնտեսություններում գերակշռում է ձեռքի աշխատանքը:
Դա է հիմնական պատճառը, որ սակավահող հանրապետությունում գյուղատնտեսության կարևորագույն ռեսուրսային ներուժը հանդիսացող վարելահողերի զգալի մասը չի օգտագործվում: Վերջին հինգ տարիներին միջին հաշվով նպատակային չեն օգտագործվել շուրջ 145 հազ. հա վարելահողեր կամ դրանց ընդհանուր տարածքի 32%-ը: Մտահոգիչ է արոտավայրերի օգտագործման ցածր մակարդակը: Հողերի մասնատվածությունը անհնար է դարձնում փոքր հողակտորներում համակարգված ցանքաշրջանառության կազմակերպումը, ոռոգման, պարարտացման և ագրոտեխնոլոգիական այլ անհրաժեշտ միջոցառումների արդյունավետ իրականացումը:
Գյուղացիական տնտեսությունների ճնշող մեծամասնությունը վեր է ածվել փակ նատուրալ տնտեսության` առավելագույնը լուծելով իր ընտանիքի կենսաապահովման խնդիրը: Որպես կանոն գյուղացին օգտագործում է սեփականաշնորհված հողի այնքան մասը, որքան անհրաժեշտ է իր սեփական կարիքները հոգալու համար:
Հանրային խորհուրդը գտնում է, որ փոքր հողակտորների վրա միայնակ տնտեսություն վարող գյուղացիական տնտեսությունները իրենց արտադրական ներկա հնարավորություններով ու եկամուտների ներկա մակարդակով, գյուղացիական տնտեսություն վարելու և գյուղմթերքների արատադրություն կազմակերպելու այսօրվա մակարդակով չեն կարող դառնալ դինամիկ զարգացող և հանրապետության պարենային անվտանգությունը երաշխավորող գյուղատնտեսության հիմքը: Իրավիճակը պահանջում է համակարգային բնույթի հրատապ փոփոխություններ:
Դրա հետ մեկտեղ հայտնի է նաև, որ գյուղատնտեսական արտադրությունը բացի տնտեսական բնույթի ռիսկերից կրում է տարերային աղետներով պայմանավորված կորուստներ: Գյուղատնտեսական արտադրության բարձր ռիսկայնությունը` մի կողմից և գյուղացիական տնտեսությունների ցածր վճարունակությունն ու եկամուտների անկայունությունը` մյուս կողմից, ոլորտի վարկավորումն ու ռիսկերի ապահովագրումը ֆինասավարկային և ապահովագրական ընկերությունների կողմից օբյեկտիվորեն դարձնում են տնտեսապես ոչ հետաքրքիր: Ըստ էության, այսօր գյուղատնտեսությանը վարկավորելու գործում բացառապես գերիշխում են կոմերցիոն բանկերը` գյուղմթերք արտադրողների հնարավորություններից բարձր վարկավորման տոկոսադրույքներով:
Մինչդեռ, առավել քան ակնհայտ է, որ գյուղմթերք արտադրողների համար ցածր տոկոսադրույքներով մատչելի վարկային ռեսուրսները, գյուղատնտեսության ֆինանսական աջակցության պետական ծրագրերն, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների ռիսկերի ապահովագրումը` ճյուղի կայուն զարգացման և ներդրումային դաշտի բարելավման համար կարևոր նախապայմաններ են: Սակայն նման մեծամաշտաբ խնդիրները չեն կարող հաջողությամբ իրականացվել մասնատված, տնտեսապես թույլ և վարկավորման համար բավարար երշախիքներ չունեցող հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսությունների պայմաններում:
2. Գյուղմթերքների իրացման խնդիրները:
Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լիարժեք չեն գործում գյուղմթերքների իրացման և վերամշակման բոլոր ենթակառուցվածքներն ու ստորաբաժանումները:
Արտադրված գյուղմթերքների մի զգալի մասը (հացահատիկի 42,5%, կաթի և կաթնամթերքի 42%, պտղի, կարտոֆիլի և բանջարեղենի 20-28%) օգտագործվում է տնտեսություններում, իսկ 20-25%-ը` իրացվում է ապրանքափոխանակության կարգով:
Անբավարար է գյուղմթերքների վերամշակման գործը: Վերջին չորս տարիներին հանրապետության բոլոր վերամշակող ձեռնարկությունները միջին տարեկան կտրվածքով վերամշակել են արտադրված բանջարեղենի 5.5%-ը, պտղի` 5.7%-ը և խաղողի` 67-68%-ը:
Չափազանց անհանգստացնող են գյուղմթերքների արտահանման ցուցանիշները: Վերջին տարիներին արտահանվել է հանրապետությունում արտադրված բանջարեղենի մինչև 1%-ը, պտղի` 2.5-3%-ը և խաղողի` 1-1.5%-ը:
2008թ. տվյալներով պարենամթերքի ներմուծումը հանրապետություն 3,6 անգամ գերազանցում է արտահանման ծավալները: Ծայր աստիճան անբավարար է ներմուծվող գյուղմթերքները սեփական արտադրության մթերքներով փոխարինելու աշխատանքների տեմպերը:
Տարօրինակ է, բայց փաստ, որ գյուղտնտեսական մթերքների թերարտադրության պարագայում նույնիսկ, հանրապետությունում առկա է դրանց իրացման խնդիրը: Գյուղմթերքների իրացման ոլորտում ձևավորվել են ստվերային մեծածախ “միջնորդներ”, որոնք, օգտվելով գյուղացիական տնտեսությունների մասնատվածությունից, ոչ կազմակերպված լինելուց և բերքի իրացման առումով անելանելի վիճակից, պարտադրելով նրանց արտադրանքի գնման նվազագույն գներ, գյուղացիներից ձեռք են բերում դրանք և վերավաճառում են սպառողներին` բարձր գներով: Գյուղմթերքների իրացման ոլորտում ձևավորված եկամուտների մի չնչին մասն է բաժին ընկնում այդ արժեքը ստեղծող արտադրողին` գյուղացուն, չապահովելով նրան նույնիսկ պարզ վերարտադրության համար նվազագույն միջոցներով:
Մասնատված գյուղմթերք արտադրողների նման անօգնական վիճակը ուղղակիորեն խթանում է գյուղմթերքների իրացման ոլորտում ստվերային մենաշնորհների ձևավորումը, նպաստում պարենային շուկայում գնագոյացման ձևախեղմանը և գների անհիմն բարձրացմանը:
3. Գյուղատնտեսության արտադրատեխնիկական բազայի խնդիրները:
Հանրապետությունում իրականացված բարեփոխումների ընթացքում սեփականաշնորհվեցին նաև նախկին կոլտնտեսություններին, խորտնտեսություններին և միջտնտեսային ձեռնարկություններին պատկանող գյուղատնտեսական տեխնիկան և արտադրության այլ միջոցները:
Միաժամանակ տնտեսությունների փոքր չափերի պայմաններում սեփական տեխնիկա ունենալը ոչ միշտ է նպատակահարմար:
2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ (անկախ սեփականության ձևից) հանրապետությունում առկա է 1410 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 296 միավոր կերահավաք կոմբայն, 14663 միավոր բեռնատար ավտոմեքենա, գյուղատնտեսական նշանակության 14732 միավոր տարբեր տեսակի տրակտոր:
Սակայն գյուղատնտեսական տեխնիկայի տարիքային կազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ տրակտորների ընդհանուր թվի 15,4%-ը շահագործվում են 30 տարուց ավելի, 32,8%-ը` 20-30 տարի, 46,2%-ը` 10-25 տարի և միայն 5,6%-ը` մինչև 10 տարի: Փաստորեն, շահագործվող տրակտորների 94,4%-ն օգտագործվում է 10 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները:
Մաշված տեխնիկայի շահագործումը հանգեցնում է վառելանյութի և քսայուղերի գերածախսի, բերքի գերնորմատիվային կորուստների, թանկացնում նորոգման և տեխսպասարկման աշխատանքները:
Թեպետ վերջին տարիներին հանրապետությունում որոշակի աշխատանք է կատարվել գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման ուղղությամբ (ՉԺՀ-ի, Ճապոնիայի և Հնդկաստանի կառավարությունների դրամաշնորհների հաշվին 1998-2009թթ. ընթացքում ներմուծվել են ընդամենը 116 հացահատիկահավաք կոմբայն և 818 տրակտոր`իրենց գյուղգործիքներով), այդուհանդերձ այդ ծավալները չեն կարող ապահովել գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման հարաճուն պահանջները:
Հանրային խորհուրդը գտնում է, որ գյուղատնտեսության արտադրատեխնիկական բազայի նման վիճակի պատճառով այդ ծառայությունները գյուղացիական տնտեսությունների համար դառնում են թանկ և ոչ մատչելի: Այդ իսկ պատճառով գյուղացիական տնտեսությունները համապատասխան գյուղտեխնիկայով ապահովելու, ինչպես նաև արդյունավետ տնտեսություն վարելու համար անհրաժեշտ այլ ագրոսպասարկումների մակարդակը բարձրացնելու խնդիրները համարվում են գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ կարգավորում պահանջող խնդիրներ :
4. Հանրային խորհրդի առաջարկություններն ու եզրակացությունները:
Հանրային խորհուրդը գտնում է, որ վերը նշված խնդիրները երկրի ագրարային հատվածում առկա բազմաթիվ հիմնախնդիրներից ամենաառանցքային ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն են և համոզված է, որ առանց դրանց արմատական լուծման անհնար է դառնում գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը և երկրի պարենային ապահովվածությանն ուղղված ցանկացած քաղաքականության, ցանկացած երկարաժամկետ և միջնաժամկետ ծրագրի իրականացումը:
Վերը շարադրված փաստերն ու վերլուծությունը վկայում են, որ ագրարային սեկտորում պետական քաղաքականությունը կտրուկ փոփոխության կարիք ունի: Այդ փոփոխության առանցքային նպատակը պետք է լինի մասնատված գյուղարտադրողներին իրենց ընդհանուր հետաքրքրությունների և շահերի շուրջ վերամիավորելը` պահպանելով նրանց տնտեսական ինքնուրույնությունն ու ազատությունները:
Միջազգային փորձը, և նախևառաջ, զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ չի կարող պետական քաղաքանությունը գյուղատնտեսության ոլորտում լինել արդյունավետ և զարգացում խոստացող, եթե այն չի խարսխված գյուղացիական տնտեսությունների հորիզոնական և ուղղահայաց կոոպերացիայի բազմապրոֆիլ և բազմաշերտ համակարգի վրա, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև ուղղակիորեն խրախուսվում պետության կողմից:
Այդ նույն միջազգային փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսությունում այնպիսի ֆունկցիաների իրականացման համար, ինչպիսիք են նյութատեխնիկական ապահովվածությունը և սպասարկումը, արտադրանքի փաթեթավորումը, պահպանումը, տեղափոխումը, իրացումը, մասնագիտական խորհրդատվությունների կազմակերպումը և այլն, պարտադիր չէ ստեղծել կառավարչական առանձնացված մարմիններ (վարչություն, դիրեկտորատ և այլն): Դրանք լավագույնս լուծվում են կոոպերացիայի շրջանակներում: Գյուղացիական տնտեսությունների ուղղահայաց կոոպերացիան հնարավորություն է տալիս ստեղծելու սպառողական, վարկային, ապահովագրական, վերամշակման, մեծածախ առևտրի, խորհրդատվական և այլ կոոպերատիվներ:
Ուշադրության է արժանի նաև այն, որ կոոպերատիվները գործնականում դառնում են տնտեսության մեջ մոնոպոլիզացված ձեռնարկատիրությանը հակադրվելու լավագույն միջոց:
Հանրային խորհուրդը գտնում է, որ Հայաստանի պարագայում, հաշվի առնելով գյուղատնտեսության բացառիկ կարևոր դերը երկարաժամկետ հատվածում հանրապետության տնտեսական զարգացումը երաշխավորելու խնդրում, պետության քաղաքականության կտրուկ շրջադարձը դեպի գյաղացիական տնտեսությունները, դեպի գյուղատնտեսական կոոպերացիոն շարժումը այսօր այլևս հրամայական անհրաժեշտություն է և պետք է դառնա ագրարային քաղաքականության ամենաառաջնային և անհետաձգելի խնդիրը:
Հանրային խորհուրդը համոզված է, որ գյուղատնտեսության ոլորտում անցած տարիների ընթացքում ներդրած միջոցներն ու կիրառված ջանքերը անհամեմատ մեծ արդյունքների կբերեին, եթե գիտակցվեր գյուղացիական կոոպերացիայի կարևորությունը ագրոպարենային սեկտորի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
Հանրային խորհուրդը համոզված է նաև, որ, չնայած վերջին տարիներին գյուղացիական կոոպերատիվների ձևավորման ուղղությամբ կատարված որոշ մասնավոր նախաձեռնությունների, այդուհանդերձ կոոպերացիան ագրարային հատվածում գտնվում է սաղմնային վիճակում և այն չի կարող կայանալ ու հաջողություններ արձանագրել, քանի դեռ բացակայում է կոոպերացման գործընթացի արմատավորման համակարգված պետական քաղաքականությունը:
Գյուղացիական կոոպերատիվների ստեղծումը և զարգացումը, նրանց հարաբերությունները տնտեսական գործունեության այլ սուբյեկտների հետ շատ երկրների օրենսդրական պրակտիկայում ավանդաբար կարգավորվում է քաղաքացիական իրավունքի, իչպես նաև վարչական, ֆինանսական, հողային, աշխատանքային օրենսդրությունների հիման վրա: Սակայն իրավունքի նշված ճյուղերից ոչ մեկը չի կարող իրականացնել գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության բազմակողմանի կարգավորումը: Անհրաժեշտ է քաղաքացիական օրենսդրությունը հարստացնել նոր դրույթներով, ինչպես նաև ընդունել գյուղատնտեսության որլորտում կոոպերացմանը նպաստող օրենսդրական այլ ակտեր:
Օրենքով առանձնահատուկ պետք է ամրագրել այն սկզբունքը, համաձայն որի կոոպերատիվների մասնակիցները հողերի և արտադրական մյուս միջոցների համատեղ օգտագործման դեպքում չեն կորցնում դրանց նկատմամբ իրենց սեփականության իրավունքը` թե կոոպերատիվներում միավորվելու և թե դրանցից դուրս գալու դեպքում:
Հաշվի առնելով հարցի բարդությունն ու կարևորությունը Հանրային խորհուրդը գտնում է, որ գյուղատնտեսության կոոպերացիայի զարգացման և արմատավորման գործընթացում պետության աջակցությունը պետք է պարտադիր լինի, հատկապես արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների ստեղծման և դրանց գործունեության բարելավման, նոր տեխնոլոգիաների, մեքենաների ու մեխանիզմների ներդրման ծրագրերի իրականացման, հարկային ու մաքսային աջակցության և վարկերի մատչելիության ապահովման, հողերի բերիության բարձրացման, մասնագիտական խորհրդատվությունների տրամադրման, ներքին շուկայի զարգացման և միջպետական հարաբերություններում արտադրողների շահերի ներկայացման ուղղություններում:
Գյուղատնտեսության կոոպերացման քաղաքականության հիմքում պետք է դրվի իշխանությունների և կոոպերատիվների միջև գործընկերային փոխհարաբերություններ ձևավորելու սկզբունքը:
Անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել Համաշխարհային Բանկի, ՄԱԿ-ի Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի, Միջազգային պարենային ու մյուս կազմակերպությունների հետ գյուղատնտեսության ոլորտում բազմապրոֆիլ և բազմաշերտ կոոպերատիվ համակարգի վարկավորմանը ուղղված ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:
Հանրային խորհուրդը կարևորում է գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ձեռնարկությունների նպատակային պետական աջակցության (սուբսիդավորման) մեխանիզմների կատարելագործման և վարկավորման խնդիրների լուծումը:
Հանրային խորհրդի կարծիքով գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և կոոպերատիվների կայացմանն ու ամրապնդմանը զգալիորեն կնպաստի գյուղատնտեսության ոլորտում պետության աջակցությամբ վարկավորման և ապահովագրության համակարգի ստեղծումն ու աստիճանական արմատավորումը` վարկային և ապահովագրական կոոպերատիվների ձևավորման խթանման ճանապարհով:
Միջազգային փորձը վկայում է, որ պետական աջակցությամբ այդպիսի վարկային և ապահովագրական կոոպերատիվների հիմնադիրները պետք է լինեն գյուղացիական տնտեսություններն ու կոոպերատիվները և դրանք յուրատեսակ “կամուրջի” դեր կխաղան ֆինասական շուկայում քաղաքացիների և այլ սուբյեկտների խնայողությունները և կոոպերատիվների միջոցները միացնելու և դրանց արդյունավետ կիրառումը ապահովելու համար:
Հանրային խորհուրդը անհրաժեշտ է համարում սեղմ ժամկետում մշակել գյուղացիական կոոպերատիվների մասնակցությամբ մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծման հայեցակարգը, հստակ ձևավորել դրանց նպատակը և խնդիները, միջազգային փորձից ելնելով որոշել մեծածախ շուկաների ստեղծման և գործունեության մեխանիզմները:
Հանրային խորհուրդը գտնում է նաև, որ գյուղատնտեսության արտադրատեխնիկական ու ագրոտեխնոլոգիական սպասարկումների բարելավման հիմնական ճանապարհը այդ բնագավառներում սպասարկման կոոպերատիվների ստեղծումն է, որոնք միաժամանակ կդառնան գյուղացիական տնտեսությունն արդյունավետ վարելու այդ կարևոր ծառայությունների կազմակերպման գործում պետության աջակցող քաղաքականության իրական շահառուներն ու վստահելի գործընկերը:
Սպասարկման կոոպերատիվների համար նյութատեխնիկական բազա պետք է հանդիսանա միավորվել ցանկացող տնտեսավարողների սեփական միջոցները, պետական դրամաշնորհային, վարկային, լիզինգային ծրագրերով հանրապետություն ներկրվող գյուղատնտեսական տեխնիկան:
Նշված կոոպերատիվները, բացի գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման ծառայություններից, պետք է իրականացնեն նաև գյուղացիական կոոպերատիվներին և ֆերմերային տնտեսություններին սերմերով, պարարտանյութերով, բույսերի պաշտպանության միջոցներով սպասարկելու, մասնագիտական խորհրդատվական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական սպասարկումներ և նորոգման աշխատանքներ իրականացնելու ֆունկցիաներ:
Հանրային խորհուրդը կարևոր է համարում, որ կոոպերատիվ շարժման, կոոպերտիվների կազմակերպման ու ներդրման ողջ գործընթացը պետք է ուղեկցվի լայնամասշտաբ բացատրական և քարոզչական աշխատանքներով, որի ընթացքում պետք է քննարկվեն և բացատրվեն կոոպերացման բոլոր առավելություններն ու ակնկալվող արդյունքները, ներկայացվեն միջազգային փորձի արդյունքները:
Անհրաժեշտ կլինի մշակել և իրականացնել ոլորտի համար կադրեր պատրաստելու և վերապատրաստելու, համապատասխան ֆիլմեր ստեղծելու, մասնագիտական գրքեր և նորմատիվային փաստաթղթեր հրատարակելու կոնկրետ ծրագրեր:
Միաժամանակ Հանրային խորհուրդը առանձնահատուկ ընդգծում է, որ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիան կարող է իրականանալ բացառապես կամավորության սկզբունքով, դրա նպատակահարմարության և օգտակարության մեջ գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների գործնականում համոզվածության հիման վրա:
Ավելին, հնարավոր է, որ ոչ բոլոր տնտեսվարողները ցանկութուն կհայտնեն ներգրավվել կոոպերատիվների մեջ` հատկապես դրանց ձևավորման սկզբնական շրջանում և ոլորտում զուգահեռաբար կգործեն թե կոոպերատիվները և թե անհատ ձեռներեցները, որը սակայն չպետք է խանգարի պետությանը` գյուղացիական կոոպերատիվների և անհատ ձեռներեցների տնտեսական փոխշահավետ համագործակցության ձևավորմանը նպաստող քաղաքականություն իրականացնելու համար:
Միաժամանակ Հանրային խորհուրդը հարկ է համարում նշել, որ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի համակարգի ձևավորումը աշխատատար և ռեսուրսատար գործընթաց է, մինչդեռ այսօր գյուղացիական տնտեսությունների առջև ծառացած են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ և կոոպերացիայի համակարգի ձևավորման գարծընթացը որևէ կերպ չի կարող ստվերել պետության կողմից այդ խնդիրների ընթացիկ կարգավորման հրատապությունը:
Հանրային խորհուրդը որոշում է`
1. Հանրապետության գյուղատնտեսության համակարգի հետագա զարգացմանը, դրա արդյունավետության բարձրացմանը և մրցունակության ապահովմանը նպատակաուղղված գյուղացիական կոոպերացիայի համակարգի ներդրման և զարգացման, գյուղատնտեսական կոոպերատիվների միջոցով գյուղմթերքների արտադրության և իրացման խնդիրների արմատական լուծման, գյուղատնտեսության արտադրատեխնիկական և ագրոտեխնոլոգիական սպասարկման ծառայությունների կազմավորման, գյուղացիական տնտեսությունների վարկավորման և ապահովագրման հիմնահարցերը համարել հանրային հնչեղության և կարևորության խնդիրներ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը գյուղացիական կոոպերացիայի համակարգի ձևավորումը հռչակել որպես ոլորտում պետական քաղաքականության գերակա առաջնահերթություն և հնարավոր կարճ ժամկետում մշակել ու հաստատել հանրապետությունում կոոպերատիվ շարժման ծավալման համակողմանի ծրագիր` հիմնվելով այդ ոլորտում միջազգային հարուստ փորձի ուսումնասիրության վրա:
3. Հանրային խորհրդի առաջարկությունները ագրոպարենային ոլորտում պետական քաղաքականության մեջ շեշտակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ` ուղղված ՀՀ գյուղատնտեսության հետագա ինտենսիվ զարգացմանը, արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը և երկրի պարենային անվտանգության ապահովմանը, ներկայացնել ՀՀ Նախագահի քննարկմանը:
4. Հանրային խորհուրդը պատրաստակամություն է հայտնում իր ակտիվ մասնակցությունը բերել կոոպերատիվ շարժման ծավալման և ամրապնդման գործընթացը կազմակերպելու գործում, հետևողականորեն նպաստել իշխանությունների և կոոպերատիվների միջև գործընկերային փոխհարաբերությունների ստեղծմանը` կարևորելով դրանցում Հանրային խորհուրդի հանձնաժողովներում և հատկապես գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովում ներկայացված հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավումը:
Վերը նշված եզրակացությունները ներառվել են ՀՀ կառավարության կողմից ընդունված «ՀՀ գյուղատմտեսության 2010-20թթ. կայուն զարգացման ռազմավարության» մեջ:
- «ՀՀ ՀԽ-ի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության ու օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի դիմումը ՀՀ ՀԽ-ին Մ. Սարյանի տուն-թանգարանի ոչ բարվոք պայմանների կապակցությամբ վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ»: Այս հարցի վերաբերյալ ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
Մարտիրոս Սարյանի 130-ամյակի կապակցությամբ դիմել ՀՀ Կառավարությանը վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` ֆինանսական աջակցություն ցույց տալու Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին:
- «Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնի հետագա ճակատագրի մասին» Զեկուցող` ՀՀ հանրային խորհրդի Քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյան: ՀԽ ընդքունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
Հաշվի առնելով
- որ Երևանի “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի ապամոնտաժման հարցը ստացել է հանրային հնչեղություն /նաև 23 հազարից ավելի ստորագրություններ են հավաքվել ապամոնտաժման դեմ/,
- ՀՀ Հանրային խորհրդի 4 ենթահանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները.
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
- Առաջարկել ՀՀ Կառավարությանը Երևան քաղաքի “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը վերականգնել “Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի” մեջ:
- Դիմել ՀՀ Կառավարությանը` սեփականատերերի և այլ շահագրգիռ կողմերի հետ միասին քննարկել կինոթատրոնի ամառային դահլիճի հետագա ճակատագիրը:
Ներկայումս հարցի լուծումը սառեցվել է:
- «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրոնքներում փոփոխություններ կատարելու մասին” :
Զեկուցող` ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
ՀՀ Կառավարությունը ՀՀ Ազգային ժողով նախագիծ է ներկայացրել “Լեզվի մասին” ՀՀ Օրենքում փոփոխություններ կատարելու և “Հանրակրթության մասին” ՀՀ Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ըստ որի` ՀՀ տարածքում թուլատրվելու են օտարալեզու հանրակրթական ուսումնական հաստատություններ հիմնելը և միջազգային հանրակրթական այլընտրանքային դպրոցների մուտքը ՀՀ կրթական տարածք:
ՀՀ Հանրային խորհուրդը նույնպես կարևորում է օտար լեզուների դասավանդման մակարդակի բարձրացումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և արդիական ուսման ձևերի կիրառումը մեր կրթական համակարգում:
Այնուամենայնիվ ՀՀ Հանրային խորհուրդը գտնում է, որ վերը նշված նախագծում առաջարկվող փոփոխությունները չեն բխում մեր ազգային և պետական շահերից:
Հիմք ընդունելով վերը նշվածը և ՀՀ Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված կարծիքը, Հանրային խորհուրդը առաջարկում է ՀՀ Կառավարությանը` վերը նշված խնդրի լուծման համար գտնել այլ ճանապարհներ:
ՀԽ այս որոշումը ստիպեց ՀՀ ԱԺ ընդունել վերը նշված օրենքների մեջ փոփոխուփյունների փողզիջումային տարբերակը:
- «ՀՀ պետական դրոշի տոնի հիմնադրման մասին»: Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ կարեն Բեքարյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին:
Հաշվի առնելով
- Պետական խորհրդանիսշների հանդեպ հատկապես երիտասարդ սերնդի մոտ հարգանք սերմանելու անհրաժեշտությունը,
- Հանրային խորհրդի հանձնաժողովներում քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների կողմից ստացած առաջարկությունները` ՀՀ խետական դրոշի տոն հիմնելու վերաբերյալ ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է.
Հավանություն տալ ՀՀ պետական դրոշի տոնի հիմնադրման նախաձեռնությանը:
Այս հարցը ստացել է լուժում:
10. «Ազգային համագործակցության ցանցի վերաբերյալ»: Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների պաշտպանման հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Սադոյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
- Համոզված, որ տեղեկատվության և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտներում առկա նվաճումներից արդյունավետ օգտվելով միայն կարող է մեծ Սփյուռք ունեցող մեր ժողովուրդը իր արժանի տեղն ու դերը գրավել աշխարհաքաղաքական արդի զարգացումներում.
- Ողջունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած էլեկտրոնային հասարակության ձևավորման գործընթացի մեկնարկը.
- Քննարկելով Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի առաջարկը` աջակցել «Ազգային համագործակցության ցանց» բազմակողմանի ծառայություններ մատուցող հեռահաղորդակցման կառույցի ձևավորման գործընթացին.
- Գտնելով, որ մասնագիտական լուրջ կարողություններ ունեցող Հանրային խորհրդի հանձնաժողովների անդամներից շատերը կարող են էապես նպաստել «Էլեկտրոնային հասարակության» ձևավորման գործընթացին:
Հանրային խորհուրդը որոշում է`
- Իր բոլոր հնարավորություններով աջակցել «Էլեկտրոնային հասարակության» ձևավորման գործընթացին,
- Առաջարկել Հան րային խորհրդի հանձն աժողովների անդամներին` ակտիվորեն մասնակցել «Ազգային Համագործակցության Ցանց» կառույցի համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությանը:
Ներկայումս ստեղծվել է հիմնադրամ, իրականացվում են աշխատանքներ:
11. «Երևանում գորգարվեստի թանգարան հիմնելու առաջարկություն»: Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռ.Սաֆրաստյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
ՀՀ Հանրային խորհուրդը նշում է, որ հայ ժողովուրդը հսկայական ավանդ ունի համաշխարհային գորգագործության և ձեռագործության, որպես գեղարվեստական մշակույթի արժեքների, ստեղծման ու զարգացման բնագավառում:
- Արժևորելով դարերի ընթացքում ստեղծված հայկական կարպետների, գորգերի և ձեռագործ աշխատանքների քանգարանային ֆոնդի պահպանման և համաշխարհային հանրությանը ներկայացնելու դերը, որպես մշակութային և ազգային բացառիկ արժեքներ;
- Հաշվի առնելով Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի քննարկումների արդյունքները,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է.
դիմել ՀՀ կառավարությանը` լրացուցիչ միջոցառումներ իրականացնել հայկական գորգերի, կարպետների և ձեռագործ աշխատանքների թանգարանային ֆոնդը պահպանելու, զարգացնելու և միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ:
12. «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը»: Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղհասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հ.ՀովհաննիսյանԼ ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
- Քննարկելով ոչ կառավարական կազմակերպությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու` ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության 2009-2010թթ. նախաձեռնությունները,
- Նկատի ունենալով ոչ կառավարական կազմակերպությունների կարևոր դերը քաղաքացիական հասարակության կայացման գործընթացներում և նրանցից ստացված կարծիքներն ու առաջարկությունները,
- Հաշվի առնելով ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի եզրակացությունները օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է`
- Հավանություն տալ ««Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերջին տարբերակի վերաբերյալ ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի եզրակացությանն ու առաջարկություններին` ներկայացնելով այն ՀՀ կառավարություն և ՀՀ ԱԺ,
- Դրական համարելով ««Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի»` ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծում կատարված որոշակի փոփոխությունները, առաջարկել ՀՀ կառավարությանը վերախմբագրել վերոհիշյալ օրինագծի վերջին տարբերակը` կրկնակի վարչարարության, կրկնակի ստուգումների ու հաշվետվությունների պրակտիկան բացառելու և հասարակական կազմակերպությունների գործունեության վերահսկողության ոլորտում բյուրոկրատական բեռ չավելացնելու նպատակով,
- Առաջարկել ՀՀ կառավարությանը` վերանայել 2010թ. օգոստոսի 5-ի թիվ 1042-Ն «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» անորոշ ձևակերպմամբ և տարընթերցումների ու տարաձայնությունների տեղիք տվող որոշումը, որը չի ներդաշնակվում
- ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի («Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:),
- ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 3-րդ ենթակետի («Բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում … 3) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը»:),
- «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի («Արգելվում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձնաց միջամտությունը կազմակերպության գործունեությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:), ինչպես նաև
- «ՀՀ-ում տեսչական համակարգի բարեփոխումների հայեցակարգի» հիմնադրույթների հետ,
- Առաջարկել ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, ինչպես նաև ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովին` ուսումնասիրել ՀՀ պետական կառույցների կողմից ոչ կառավարական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման (ուղղակի կամ անուղղակի) ընթացակարգերի բարելավման հարցը:
Առաջարկությունները ներկայացվեցին ՀՀ արդարադատության նախարարություն, որը սկզբից դրանք չընդունեց: Սակայն միջազգային փորձաքննության եզրակացությունից հետո հանձնաժողովի առաջարկությունների մեծ մասը հաշվի առնվեց և ընդունվեց ՀՀ ԱԺ կողմից:
13. «ԱՄՆ նախկին նախագահ Վ.Վիլսոնի հիշատակը հավերժացնող միջոցառումներ իրականացնելու մասին հարցը»: Զեկուցող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռ.Սաֆրաստյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
Հաշվի առնելով ԱՄՆ նախկին նախագահ Վ.Վիլսոնի հետևողական գործունեությունը Հայկական Հարցի արդարացի լուծման ուղղությամբ և նրա կողմից 1920թ. նոյեմբերի 22-ին հրապարակած իրավարար որոշման անժխտելի նշանակությունը,
Հիմք ընդունելով ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի ու միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի առաջարկը` այդ որոշման 90-ամյակի կապակցությամբ իրականացնելու մի շարք միջոցառումներ,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշում է` դիմել ՀՀ կառավարությանը` մշակելու և իրականացնելու ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող միջոցառումներ (գիտաժողով, փողոցի կամ հրապարակի անվանակոչում, հուշարձանի կառուցում և այլն):
Հարցի լուծումը հանձնարարվել է ՀՀ սփյուռքի նախարարությանը, որն իրականացրել է որոշման մեջ առկա դրույթները
14. «Ա.Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի հետագա ճակատագրի հարցը»: Զեկուցող` ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Ղուկասյան: Այս հարցի վերաբերյալ ՀԽ 2011թ. սեպտեմբերին ստացել է դիմում ինստիտուտի մի խումբ աշխատակիցներից: Դիմումի հիման վրա ՀԽ շրջանակներում եղել են լսումներ և քննարկումներ: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
ՀՀ կառավարության 20.05.2009թ. N416Ա որոշման համաձայն Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (այսուհետ` ԵրՖԻ) վիճակը և զարգացման հեռանկարները վերլուծելու նպատակով ստեղծվել է ֆիզիկայի բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներից բաղկացած միջազգային փորձագիտական հանձնաժողով, որը ներկայացրել է իր եզրակացություններն ու առաջարկությունները:
Հանձնաժողովը արձանագրել է, որ ԵրՖԻ-ը ֆիզիկայի բնագավառում եզակի գիտական կենտրոն է Հայաստանում և տարածաշրջանում: Ինստիտուտի գիտնականները մասնակցում են Եվրոպայում և ԱՄՆ-ում խոշոր գիտական նախագծերի մշակմանը: Հանձնաժողովը առաջարկել է շարունակել զարգացնել բարձր էներգիայի ֆիզիկայի ուղղությունները /մասնավորապես` տիեզերական ճառագայթների, տարրական մասնիկների ու տեսական ֆիզիկայի/, քանի որ այդ բնագավառների նվաճումները ստացել են միջազգային ճանաչում, խորացնել երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը գիտական ծրագրերի մեջ, ՀՀ կառավարությանը` ավելացնել ինստիտուտի ֆինանսավորումը և այլն:
ԵրՖԻ-ի կառուցվածքի ու կագավիճակի տեսակետից միջազգային հանձնաժողովը նպատակահարմար է գտել հետևյալը. “… ԵրՖԻ-ի` Հայաստանում և Հայաստանից դուրս բազմապլան գիտական աշխատանքների հետ կապված, ինչպես նաև կիրառական ուղղություններով գործունեությունը զարգացնելու համար, գերադասելի է ինստիտուտին տալ Միջուկային ֆիզիկայի ազգային կենտրոնի կարգավիճակ /ըստ ամերիկյան դասակարգման` Ազգային լաբորատորիա/”, որը պետք է ունենա “…թափանցիկ և միասնական պետական ենթակայություն”:
Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա կառավարությունը 2010թ. հունիսի 17-ին ընդունել է որոշում` ֆինանսավորման ավելացման և այլ հարցերի լուծման հետ մեկտեղ, Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը` Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (այսուհետ` ԱԱԳԼ) վերանվանելու մասին /ընդ որում, շատ մասնագետներ բացասական են վերաբերվել ինստիտուտի անվանումից ֆիզիկա բառի բացակայությանը, քանի որ “Երևանի ֆիզիկայի ինստիտուտը” հանդիսանում է միջազգային բրենդ/:
Այնուհետև վերը նշված միջազգային հանձնաժողովը վերակազմավորվել է ավելի փոքրաթիվ հանձնախմբի, որը շարունակել է ներկայացնել իր վերլուծությունները ավելի նեղ մասնագիտացված առումով:
2011թ. սեպտեմբերի 1-ին ընդունվել է կառավարության մեկ այլ 1301 – Ն որոշում` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) հիմնադրամի վերակազմավորելու մասին: Ընդ որում, համաձայն այդ հիմնադրամի կանոնադրության, վերջինիս հոգաբաձուների խորհուրդը փաստորեն ստանձնում է կազմակերպության թե գիտական, թե վարչատնտեսական կառավարման ողջ պատասխանատվությունը:
ՀՀ Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի կողմից մասնագետ-գիտնականների և ոլորտը կառավարող լիազոր մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետագա ճակատագրի հետ կապված քննարկումներ և լսումներ:
Քննարկումների ընթացքում ՀԽ արձանագրել է, որ ԱԱԳԼ-ի կազմակերպաիրավական կարգավիճակի նման փոփոխությունը կարող է բերել մի շարք բարդությունների: Այն է`
- ԱԱԳԼ-ի կոլեկտիվի առաջատար գիտնականները կարող են զրկվել կազմակերպության գիտական քաղաքականության մշակման և համապատասխան որոշումների ընդունման գործընթացին պատասխանատու մասնակցություն ունենալու հնարավորությունից;
- ԱԱԳԼ-ն կարող է հետագայում զրկվել պետական որևէ ֆինանսավորումից, քանի որ ՊՈԱԿ-ի պարագայում ԳԳԳՄ օրենքի 23 հոդվածի 4-րդ մասի համաձայն գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման կարևորագույն ձևն է` բազային ֆինանսավորման հատկացումը պետական գիտական կազմակերպություններին պարտադիր է, իսկ հիմնադրամի դեպքում` ոչ:
ՀԽ գտնում է նաև, որ լսումների և քննարկումների ընթացքում չի հնչել ուրևէ լուրջ փաստարկ, որը հիմնավորեր ԱԱԳԼ-ի կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությունը ՊՈԱԿ-ից հիմնադրամի:
Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց.
- Դիմել ՀՀ կառավարությանը` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հիմնադրամի վերակազմավորելու գործընթացը ժամակավորապես դադարեցնել և ԱԱԳԼ կազմակերպաիրավական կարգավիճակի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելու ևս մեկ քննարկում` այնպիսի լուծումներ գտնելու համար, որոնք չվտանգելով Հայաստանում տասնամյակների ընթացքում ֆիզիկայի բնագավառում ստեղծված գիտական պոտենցիալը, թույլ կտան ապահովել գիտական գերազանցությունը միջազգային մակարդակով;
- Դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, մինչև կազմակերպաիրավական հարցերի հստակեցնումը վերականգնել ԱԱԳԼ-ի գիտական խորհուրդը իր լիազորություններով, ինչպես նաև լուծել կուտակված այլ խնդիրները (գիտնականների որակավորման, ֆինանսավորման թափանցիկության, ինստիտուտի գիտական ծրագրի հարցը և այլ հարցեր);
- Հանձնարարել ՀՀ Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովին անհրաժեշտություն առաջանալու դեպքում, կազմակերպել խնդրի շուրջ լրացուցիչ լսումներ և քննարկումներ:
- «ՀՀ 6 մայր ջրանցքների ոռոգման համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագրի վերաբերյալ ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի առաջարկությունների քննարկում»: Զեկուցող` ՀԽ գյուղատմտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յու. Ջավադյան, ՀԽ անդամ` Ռոբերտ Աթոյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
ՀՀ Հանրային խորհուրդը քննարկելով ՀԽ-ի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի առաջարկությունները հանրապետությունում 6 մայր ջրանցքների ոռոգման համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագրի վերաբերյալ նշում է, որ ծրագրի իրականացումը պայմաններ կստեղծի`
- Տնտեսել գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նպատակով օգտագործվող ջրային պաշարները;
- Բարձրացնել ջրօգտագործման արդյունավետությունը և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը;
- Ջրաչափության գործընթացներում ամբողջությամբ վերացնել մարդկային գործոնը և բարձրացնել ջրապահովվածությունը;
- Ջրօգտագործողը մշտապես ստանալով տեղեկատվություն հողի խոնավության վերաբերյալ, հնարավորություն կունենա ճշգրտելու մշակաբույսերի ոռոգման ժամկետները, ապահովելու բերքատվությունը, խնայողաբար ծախսելու ոռոգման ջուրը և ջրի վարձավճարները մուծելու իրական օգտագործված ջրի չափաքանակին համապատասխան:
Հաշվի առնելով ծրագրի արդիականությունն ու տնտեսական արդյունավետությունը, ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց`
Հավանություն տալ ՀԽ-ի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված “ՀՀ ոռոգման 6 մայր ջրանցքների համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագրին” և ներկայացնել ՀՀ կառավարությանը` “Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի” մեջ ընդգրկելու համար:
- «Կենսաչափական տվյալներով անձնագրերի մասին » հարցը: Զեկուցող` ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ` Հովհաննես Հովհաննիսյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
ՀՀ Հանրային խորհուրդը քննարկելով ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված “ՀՀ քաղաքացու անձնագրի մասին”, “Նույնականացման քարտերի մասին” և “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հանրային խորհուրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի 2011թ հուլիսի 24-ի լսումների արդյունքները որոշեց առաջարկել ՀՀ Կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին.
- Օրենքի մակարդակով ամրագրել նույնականացման քարտերի և հանրային ծառայությունների համարանիշների ձեռքբերման կամավորության և դրանց աստիճանական ներդրման սկզբունքը:
- Ստեղծել իրավական երաշխիքներ բացառելու համար անձը հաստատող նոր նմուշի փաստաթղթերից հրաժարվող և դրանց փոխարեն հին անձնագրեր կրող քաղաքացիների աշխատանքի իրավունքի սահմանափակման դեպքերը, նրանց աշխատանք տրամադրող գործատուների նկատմամբ վարչական պատժամիջոցների կիրառման պրակտիկան, ինչպես դա արձանագրվում է սոցիալական քարտերի բացակայության դեպքում:
- “ՀՀ քաղաքացու անձնագրի մասին”, “Նույնականացման քարտերի մասին” ՀՀ օրենքների նախագծերում հստակ սահմանել էլեկտրոնային պահոցներում ամրագրվելիք կենսաչափական և անձնական տվյալների ամփոփ ցանկը` բացառելով «այլ տվյալներ», «ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված այլ տվյալների էլեկտրոնային տեղեկատվություն և այլ հավաստագրեր»` տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող արտահայտությունները և այդ ցանկի փոփոխությունների իրավունքը վերապահել միայն օրենսդիր իշխանությանը:
- Օրենսդրական գործուն երաշխիքներ սահմանել ՀՀ քաղաքացիների վերաբերյալ անհատական տվյալների բազայի անվտանգության և անձեռնմխելիություն անհրաժեշտ մակարդակի ապահովման համար:
- Նպաստել անձը հաստատող նոր փաստաթղթերի համակարգերի ներդրման վերաբերյալ հանրային քննարկումների ծավալմանը, իրականացնել քարոզչական-բացատրական ծրագրեր:
Որոշման մեջ առկա դրույթները հաշվի են առնվել համապատասխան գերատեսչությունների կողմից հետագա աշխատանքները կազմակերպոլու համար:
- «Ընտանիքի տարի հաստատելու մասին»: Զեկուցող՝ ՀԽ գենդերային, ժողովրդագրական հարցերի հանձանժողովի նախագահ Ե.Վարդանյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
ՀՀ Հանրային խորհուրդը ի գիտություն ընդունելով ՀԽ-ի Ժողովրդագրական եւ գենդերային հարցերի հանձնաժողովի 16.06.2011թ. նիստում քննարկված 2012 թվականը “Ընտանիքի տարի” հայտարարելու առաջարկությունը և դրա հիմնավորումները, կարևորելով ընտանիքի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից համալիր ծրագրի մշակման անհրաժեշտությունը, նրանում նեռառելով ծնելիության խթանման, երիտասարդ ընտանիքների կրթություն ստանալու, բնակարան եւ աշխատանք ձեռք բերելու արտոնությունների տրամադրման, ընտանիքների արտագաղթի կանխման, ընտանեկան արժեքների քարոզչությանը ուղղված լրատվական մարտավարության եւ ռազմավարության իրականացման խնդիրների լուժումը ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց`
- Դիմել ՀՀ կառավարությանը` 2012 թվականը հայտարարել “Ընտանիքի տարի”,
- Ձեռնամուխ լինել հատուկ համալիր ծրագրի մշակմանը,
“Ընտանիքի տարվա” միջոցառումերի ֆինանսավորման հարցը ներառել 2012թ.-ի պետական բյուջեում:
18. «ՀՀ-ում վարելահողերի օգտագործման վիճակի մասին հարցը»: Զեկուցող՝ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յու. Ջավադյան: Այս հարցը ուսումնասիրվել է վերը նշված հանձնաժողովի և ՀՀ պետական ագրարային համալսարանի կողմից ստեղծված աշխատանքային խմբում, ինչի հիմնա վրա մշակվել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
ՀՀ Հանրային խորհուրդը քննարկելով Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունները` ՀՀ-ում 2011թ. վարելահողերի օգտագործման վիճակի մասին, նշում է.
ՀՀ Հանրային խորհուրդը Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության Ծրագրի քննարկումների ընթացքում, ծրագրի իրականացման հիմնարար ուղղություններից առանձնացրել էր վարելահողերի օգտագործման ներկայումս առկա անբավարար վիճակը: Ստեղծված անբավարար իրավիճակի պատճառների ուսումնասիրման, 2011թ. դրությամբ չմշակվող վարելահողերի տարածքների ճշգրտման և վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ մշակելու նպատակով ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովը ՀՀ պետական ագրարային համալսարանի մասնագետների հետ համատեղ մշակեց <<ՀՀ-ում վարելահողերի չօգտագործման պատճառների բացահայտման վերաբերյալ հարցաթերթ-հարցաշար>> (հավելված 1): Հարցաթերթ-հարցաշարում ընդգրկվել է 21 հարց, որոնց լիարժեք պատասխանները հնարավորություն տվեցին 95 %-ի ճշտությամբ գնահատել չմշակվող վարելահողերի տարածքները և բացահայտել դրանց չօգտագործման պատճառները:
Հարցաթերթ-հարցաշարի վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո բացահայտվել է, որ 2011թ. վարելահողերի չմշակման հիմնական պատճառներն են՝
- հողերի ճահճացումը,
- հողերի գերխոնավացումը,
- կոլեկտորա-դրենաժային ցանցի անսարքությունը,
- հողերի երկրորդային աղակալումը,
- ոռոգման ցանցի անսարքությունը,
- ոռոգման ջրի անհասանելիությունը կամ անբավարարությունը, ոչ մատչելիությունը,
- գյուղատնտեսական մեքենաների և գործիքների պակասը,
- որակյալ սերմերի անբավարար քանակությունը և բարձր գները,
- պարարտանյութերի և թունաքիմիկատների ձեռք բերման բարձր գներն ու ոչ մատչելիությունը,
- վարելահողերի մասնատվածությունն ու փոքր չափերը,
- վարելահողերի բնակավայրերից հեռու գտնվելը,
- մատուցած ծառայությունների բարձր գները,
- գյուղացիական տնտեսությունների ոչ բավարար ֆինանսական կարողությունները:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված վարելահողերի չմշակման հիմնական պատճառները մեղմելու, ՀՀ վարելահողերի լրիվ և արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով` ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց՝
Հիմք ունենալով ՀՀ կառավարության կողմից վարվող ագրարային քաղաքականության խնդիրները և պարենային ապահովության մակարդակի բարձրացման դրույթները` հանրապետությունում գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, վարելահողերի չմշակման պատճառները մեղմելու և արդյունավետ օգտագործելու նպատակով, հավանություն տալ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված <<ՀՀ-ում 2011թ. վարելահողերի օգտագործման վիճակի մասին>> առաջարկություններին և ներկայացնել վերջիններս ՀՀ կառավարություն:
19. «Հայաստանի քաղավիացիայի հեռանկարների մասին»: Զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը , որն ուղղվել է ՀՀ նախագաին և ՀՀ վարչապետին:
Վերջին շրջանում հանրության մեջ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը խիստ մտահոգություն է առաջացրել: “Արմավիա” ավիաընկերության կողմից հայտարարված սնանկացման գործընթացի սկսումը և չվերթների փաստացի դադարեցումը լուրջ վնաս է հասցրել ուղևորների շահերին (ավիատոմսերի գների ժամանակավոր կտրուկ աճ, որոշ չվերթների դադարեցում և այլն): Մտահոգիչ է նաև այն, որ տեղական ավիափոխադրողից զրկվելը վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությանն ու պաշտպանվածությանը: Այս ամենը հակասում է “ՀՀ ավիացիայի մասին օրենքի” հիմնական գաղափարին` “…հասարակական պահանջների բավարարում,… պետության պաշտպանության և անվտանգության ապահովում…”:
Ստեղծված իրավիճակը հետևանք է “Արմավիայի” մենաշնորհային դիրքի, ընկերության կողմից վարած ոչ ճիշտ ֆինանսատնտեսական, կառավարման և մարկետինգային քաղաքականության, “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ի և “Արմավիայի” միջև մշտապես առկա հակասությունների և շահագրգիռ համագործակցության բացակայության, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության ոչ արդյունավետ միջամտության: Այս ամենը պայմանավորված է նաև պետության կողմից Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ հստակ հեռանկարի, գործող օրենքում լիազոր մարմնի իրավունքների և լիազորությունների ամբողջական սահմանման ու պատասխանատվության բացակայությամբ:
ՀՀ Հանրային խորհուրդը գտնում է, որ խիստ անհրաժեշտ է տեղական ավիափոխադրողներ ունենալը` նպաստելով նրանց միջև հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: Դրա հետ միասին հարկավոր է ապահովել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը, ինչը պայմանվորված է համաշխարհային քաղավիացիայի ոլորտում առկա միտումներով:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ Հանրային խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է`
- Առաջարկել ՀՀ կառավարությանը քայլեր մշակել տեղական ավիափոխադրողներ պարտադիր ունենալու ուղղությամբ (սեփականության ձևը, պետության մասնաբաժնի առկայությունը, կառավարման տեսակը, դրսի օպերատորի առկայությունը ենթակա են լրացուցիչ քննարկման);
- Դիմել ՀՀ կառավարությանը նպաստել տեղական ավիափոխադրողների և օդանավակայանի միջև ծագող բոլոր վիճելի հարցերը լուծել փոխհամաձայնությամբ` ձգտելով ապահովել այնպիսի ողջամիտ պայմաններ, որոնք թույլ կտան տեղական ավիափոխադրողին լինել ավելի մրցունակ` բացառելով օդանավակայանի մենաշնորհային դիրքը ծառայությունների մատուցման ոլորտում;
- Դիմել ՀՀ կառավարությանը ստեղծել պայմաններ “Արմավիա” ավիաընկերության արհեստավարժ օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման և հետագայում օգտագործելու ուղղությամբ;
- Առաջարկել ՀՀ կառավարությանը ավիափոխադրողների միջև գործող պայմանագրերում, որպես պարիտետային ելակետ, ընդունել այնպիսի պայմաններ, որոնք բխում են տեղական ավիափոխադրողի շահերից;
- Գտնել նպատակահարմար ՀՀ կառավարության կողմից ընդունելու “Օդային օրենսգիրք”` համաձայն ICAO-ի RER 01/901 նմուշի, որը կկանոնակարգի քաղավիացիայի իրավական գործունեության դաշտը, կդարձնի այն առավել թափանցիկ, կտարանջատվեն օրենսդրական, գործադիր գործառույթները, ինչը նաև թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեությունը:
20. «Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի օգտագործման մասին»: Զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յու. Ջավադյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
ՀՀ Հանրային խորհուրդը արձագանքել է հասարակության անհանգստությանն` կապված այն լուրերի հետ, թե ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքվել է <<Համաձայնագիր>>` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ Իրանի տնտեսվարող սուբյեկտներին հանձնելու վերաբերյալ:
ՀՀ Հանրային խորհուրդն, ուսումնասիրելով հեռագնա ամառային արոտավայրերի ոլորտը, փաստում է, որ համաձայն ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012թ. հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում է 1056.3 հազ. հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա., մերձգյուղային` 369.0 հազ. հա: Այդ արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.5 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն, որոնք հիմնականում պահվում են գյուղամերձ արոտներում: Այս ամենը վկայում է տվյալ ոլորտի ոչ արդույնավետ օգտագործման և զարգացման մասին, ինչը չի նպաստում հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը և աշխատուժի ռացիոնալ օգտործմանը:
ՀՀ Հանրային խորհուրդը ողջունում է Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համատեղ ծրագիրը <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության (ՀԳ Ռ.Կ.Մ.) ծրագրի>> իրականացումը, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՀԽ ՈՐՈՇՈՒՄ Է`
- Գտնել ոչ նպատակահարմար հանրապետության հեռագնա արոտավայրերը օտարերկրյա իրավաբանական անձնանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը;
- Դիմել ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության նախարարության կողմից “Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի” համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` հանրապետության բոլոր մարզերում բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ստացվել է արձագանք, որն ոչ բավարար է:
21. «Զինանշանագիտության հարցերով հասրակական խորհուրդ ստեղծելու մասին»: Զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանսյան: ՀԽ ընդունել է հետևյալ որշումը, որը ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
ՀՀ Հանրային Խորհրդին “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից հասցեագրված դիմում-նամակով առաջարկվել է ստեղծել “ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ”: Նշված հարցը Հանրային խորհրդի հանձնարարությամբ և հրավիրված մասնագետների մասնակցությամբ քննարկվել է մշակույթի ենթահանձնաժողովում: Քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ տարածքային մարմինների և պետական կառույցների կողմից սահմանվող խորհրդանշանների, շքանշանների ու մեդալների ստեղծման և կիրառման ոլորտում հաստատված են այնպիսի խորհրդանշաններ, շքանշաններ ու մեդալներ, որոնք երբեմն անհեթեթ են և ունեն հերալդիկ և գաղափարական խիստ թերություններ:
ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովը պարզել է նաև, որ նմանատիպ խորհուրդներ գործում են ԱՊՀ մի շարք երկրներում (Ռուսաստնա, Ղազախստան, Ուկրաինա ե այլն), ընդ որում տվյալ երկրի նախագահին կից, իսկ գործառույթները ամրագրվել են նախագահի հրամանագրերով, կամ օրենքով (Ուկրաինա, Վրաստան):
Առաջարկվող “ՀՀ Պետական և Ազգային Խորհրդանշանների Խորհուրդը” հանդիսանալու է խորհրդատվական մարմին, որի հիմնական խնդիրներն են`
- Պետական խորհրդանշանների ոլորտում իրավիճակի մասին տեղեկատվության ժողովում, համակարգում և տրամադրում ՀՀ Նախագահին և ՀՀ բարձրագույն ու տեղական իշխանության մյուս մարմիններին,
- Պետական խորհրդանշանների, շքանշանների ու մեդալների ստեղծման և կիրառման կանոնակարգի մշակում` հաշվի առնելով զինանշանագիտության ոլորտում միջազգային փորձը, ներդաշնակելով այն հայոց պատմական զինանշանային ավանդույթների հետ,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդանշանների վերաբերյալ մասնագիտական փորձագիտության և խորհրդատվության տրամադրում,
- Պետական խորհրդանշանների կիրառման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի քննարկում և համապատասխան եզրակացությունների պատրաստում,
- Պետական Զինանշանային մատյանի (ռեգիստրի) հիմնում և վարում,
- ՀՀ պետական խորհրդանշանների մասին տեղեկությունների տարածում,
- Զինանշանագիտության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրություն, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացում հայ զինանշանագիտության ոլորտում:
Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ Հանրային խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է`
Սույն ոլորտի հետագա աշխատանքները արդյունավետ համակարգելու, միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով առաջարկել ՀՀ Նախագահին ստեղծել “ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ”:
ՀՀ մշակույթի նախարարությունը, ում հանձանարավել է լուծել այս հարցը դրական որոշում է ընդունել:
22. Հեռահաղորդակցման ոլրտի արդիականացմանն ուղղված առաջարկություններ: Զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ ձեռնարկատիրական եւ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ա.Սադոյանը: ՀԽ ընդունել է հետևյալ որշումը, որը ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին.
Քննարկելով «Ազգային համագործակցություն» հիմնադրամի առաջարկությունները` ՀՀ Հանրային խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է`
Առաջարկել ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին նոր ձևավորվող կառավարության ծրագրում ընդգրկել հետևյալ դրույթները`
- Գիտելիքահենք հասարակության ձևավորմանը նպաստելու, քաղաքակրթական արդի զարգացումներում մեր ուրույն, արժանի տեղն ու դերը գրավելու նպատակով, Մեծ եղեռնի 100-ամյա հոբելյանին ընդառաջ համացանցում ձևավորել ազգային միասնական տեղեկատվական տարածք: Նյութերի դասակարգման, որոնման, ուղեցույցների, հղումների կազմակերպում ընդհանուր համակարգով: Այդ տարածքում պետք է ներկայացված լինեն մեր ժողովրդին, նրա պատմությանը, մշակույթին, տնտեսությանը, բնակավայրերին, հանրային կյանքին, նրա ներկայի և ապագային առնչվող տեղեկանյութեր պարունակող բոլոր կայքերը, տեղեկագրքերը, տեքստային և տեսաձայնային բազաները, հանրագիտարանները:
- Խնդիր դնելով կազմակերպել հանրային և մասնավոր հատվածների, սփյուռքահայ գործարարների ակտիվ մասնակցությունն ու գործուն աջակցությունը` ձեռնամուխ լինել`
ա) որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համայնքներում ձևավորվել անհրաժեշտ սարքավորումներ ունեցող հեռակապի կենտրոններ` իրենց տեղեկատվական այցեքարտ- կայքերով, համացանցային քննարկումների, խորհրդակցությունների, հեռավար ուսուցման դասընթացների կազմակերպման հնարավորություններով,
բ) աջակցել, որ նշված համայնքներում հաճախ օգտագործվող տարածքները ծածկվեն օպտիկական կապուղիների ճյուղավորված ցանցերով` համացանցին միացած Wi-Fi հասանելիության կետերի ծածկույթով,
գ) արդիականացնելով ընկերությունների, հիմնարկների և կազմակերպությունների հեռահաղորդակցման ներքին ցանցերը` պայմաններ ստեղծել, որ ապահովվի զանգվածային անցումը բազմապատիկ էժան, հարմար IP տեսաձայնային հեռակապի:
23. «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցը: Զեկուցողներ` ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյան, ՀԽ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Գագիկ Մանասյան: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որն ուղղվել է ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին և ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետին:
2013թ. օգոստոսի 15-ին ՀՀ Հանրային խորհուրդը ստացել է նամակ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանից` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրի վերաբերյալ ՀԽ-ի հետ համատեղ քննարկում կազմակերպելու մասին:
Նամակը, ՀԽ կանոնադրության համաձայն, ուղղվել է համապատասխան ոլորտային հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ` քննարկման: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներիին տեղի են ունեցել ՀԽ`
- քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի,
- ավիացիայի ենթահանձնաժողովի,
- ազգային-պատմական արժեքների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի,
- մշակույթի ենթահանձնաժողովի, ինչպես նաև
- տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի
ընդլայնված նիստեր, որտեղ բարձրացված հարցը քննարկվել է հասարակության ներկայացուցիչների ու մասնագետների մասնակցությամբ:
Նիստերում հնչած ընդհանրացված մոտեցումները հետևյալն են`
- «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը երևանցիների համար դարձել է խորհրդանիշ, միևնույն ժամանակ համարվում է ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը, և այլ երկրներում այսպիսի շենքերը վերցված են պաշտպանության տակ: Վերջերս Վիեննայում կայացած ճարտարապետական կոնգրեսում բացառիկ կարևորություն է տրվել ճարտարապետական այս դպրոցին և ուղղությանը:
Այդ իսկ պատճառով ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կոլեգիան ու ՀԽ վերոնշյալ ենթահանձնաժողովները դեմ են արտահայտվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի քանդմանը և համոզմունք հայտնել, որ այն պետք է ներառվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
- Անհրաժեշտ է համարվել անցկացնել անկախ փորձաքննություն «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի տեխնիկական վիճակը պարզելու համար;
- «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի հետագա օգտագործման տարբեր եղանակների վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ այլ առաջարկներ, այդ թվում`
- Բիզնես-ծրագրերի իրականացում (ռեստորաններ, ազատ տնտեսական գոտի, խանութներ, հյուրանոցներ), ինչպես նաև աճուրդով այլ կազմակերպության հանձնում;
- Տեղական կամ այն երկրների ավիափոխադրումների սպասարկման իրականացում, որտեղ չի պահանջվում մուտքի արտոնագիր, ինչպես նաև շահագործում որպես տարանցիկ գոտի;
- Շենքի արդիականացման արդյունքում այն որպես պահուստային, օժանդակ օդանավակայան օգտագործելու հնարավորություն` հաշվի առնելով Հայաստանի շրջափակման և անավարտ պատերազմի իրողությունը
Եղել են նաև առաջարկներ շենքի մի հատվածում Հայաստանի ավիացիայի թանգարան հիմնադրելու կամ շենքը Հայաստանի փոքր ավիացիայի զարգացման համար օգտագործելու վերաբերյալ:
Սակայն բոլոր քննարկումների արդյունքներն ամփոփելու ընթացքում բաց էին մնում մի շարք հարցեր` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը շահագործող Կոնցեսիոները ի՞նչ նպատակներով է ցանկանում քանդել “Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը, արդյոք առկա՞ են եղել հին համալիրի քանդման մասին հիշատակումներ վարձակալության պայմանագրում, նախորդ երկու մաստեր-պլաններում, և թե ինչպե՞ս է համալիրի քանդումը հիմնավորվում նոր մաստեր-պլանի մեջ:
Այս հարցերի պատասխանները ստանալու համար ՀԽ գրությամբ (2013թ. հոկտեմբերի 14-ին) դիմել է ՀՀ ԿԱ ՔԱԳՎ` խնդրելով ստանալ համապատասխան փաստաթղթերը:
Միևնույն ժամանակ, ՀԽ աշխատանքային խումբը ս.թ. հոկտեմբերի 31-ին հրավիրել է ՀԽ փոքր խորհրդի համատեղ նիստ, որին ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովների նախագահների հետ մեկտեղ մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետ Ա.Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի ենթակառուցվածքների տնօրեն Լուկաս Մոնսալոն, օդանավակայանի տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը:
ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ի և Կոնցեսիոների ներկայացուցիչները, պատճառաբանելով «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի քանդման անհրաժեշտությունը, պնդել են, որ`
- Գործող ուղևորահամալիրի սրահները նախատեսված են տարեկան 2.5 մլն. ուղևորափոխադրումների համար: Ներկայումս ուղևորափոխադրումները կազմում են 1.7 մլն., իսկ մոտակա տարիներին, նկատի ունենալով նաև Հայաստանի կողմից որդեգրված «բաց երկնքի» քաղաքականությունը, պետք է հասնեն մինչև 4 մլն.:
Չնայած այն հանգամանքին, որ 2002թ. ՀՀ կառավարարության և Կոնցեսիոների միջև կնքած պայմանագրում, ինչպես նաև Կոնցեսիոների կողմից ներկայացվող հնգամյա մաստեր-պլաններում ներառված չի եղել որևէ դրույթ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի քանդման վերաբերյալ` բանավոր խոսակցություններից ելնելով` Կոնցեսիոները եկել է այն համոզմանը, որ հին համալիրի պահպանումը որպես պարտադիր խնդիր դրված չի եղել Կոնցեսիոների առջև, ուստի նոր համալիրի ենթակառուցվածքների շինարարությունը կատարվել է այն հաշվարկով, որ օդանավակայանի հետագա զարգացումը պետք է լինի հին համալիրի ուղղությամբ: Այժմ, երբ առաջացել է օդանավակայանի ընդլայնման անհրաժեշտություն, Կոնցեսիոների կողմից ծախսերի տեսանկյունից օպտիմալ տարբերակը համարվել է հենց այդ ուղղությամբ զարգանալը: Ըստ որում` նոր սրահների կառուցումը կարժենա 20-30 մլն. ԱՄՆ դոլար, իսկ հին (կլոր) համալիրի քանդումը` 1մլն. 800 հազար ԱՄՆ դոլար;
- «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը հնարավոր չէ օգտագործել ավիացիայի կարիքների համար;
- «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը գտնվում է վթարային վիճակում, և պահանջվում է մոտ 12 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում այն հետագա շահագործման համար պիտանի դարձնելու համար:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնը ներկայացրել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի հետազոտության արդյունքները` նշելով, որ այն կարող է դիմանալ մինչև 8 բալ երկրաշարժի (ըստ MSK սանդղակի):
Ս.թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ի կողմից ստացված փաստաթղթերում որևէ նոր տեղեկություններ չեն ավելացել ՀԽ փոքր խորհրդի համատեղ նիստի ժամանակ իրենց կողմից բերված փաստարկների համեմատ:
Նկատի ունենալով բոլոր քննարկումները, մասնագետների ու շահագրգիռ կողմերի կարծիքները` ՀՀ Հանրային խորհուրդը արձանագրում է հետևյալը`
- Հանրային խորհուրդը չի ստացել հիմնավոր հաշվարկներ պարունակող որևէ փաստաթուղթ, որը կապացուցեր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի քանդման խիստ անհրաժեշտությունը: Չկան նաև այլընտրանքային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային համեմատել հաշվարկները: Բացակայում են դեպի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի ուղղության հետ մեկտեղ այլընտրանքային ուղղություններով նոր կամ ընդլայնվող սրահների կառուցման հետ կապված ֆինանսական հաշվարկներ;
- Բացակայում են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման և հետագա շահագործման վերաբերյալ ճշգրիտ հաշվարկները;
- Հասարակության լայն շերտերի համար «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը ընկալվում է որպես Երևանի խորհրդանիշ, այն գնահատվում է որպես պատմամշակութային արժեք, որը պետք է ներառվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և պահպանվի:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց դիմել ՀՀ կառավարությանը`
- Չհամաձայնել Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը քանդելու առաջարկությանը:
- Պահանջել Կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար:
- Կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը:
- Հանձնարարել համապատասխան կառույցին քննարկելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
ՀԽ որոշումը ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին: 2013թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ում տեղի ունեցել ՀՀ վարչապետի 2004թ. օգոստոսի 15-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որտեղ մասնակցել են նաև ՀԽ ներկայացուցիչները: Դեկտեմբերի 23-ին ՀԽ 4 ենթահանձնաժողովների ևս մեկ անգամ քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի հետագա ճակատագրի հարցը և արտահայտել են իրենց բացասական կարծիքը համալիրի քանդման վերաբերյալ: Դրան հաջորդաց ՀՀ կառավարության նիստում Կոնցեսիոների կողմից առաջարկած մաստեր-պլանը հաստատվել է: 2014թ. Կոնցեսիոները որոշում է ընդունել չքանդել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը` ներկայացնելով դրա հետագաօգտագործման վերաբերյալ առաջարկություններ:
Հանրային խորհրդի 2011թ. մարտի 22-ին կայացած 12-րդ լիագումար նիստը ընդլայնված էր՝ ՀԽ անդամներից բացի մասնակցում էին ՀԽ հանձանժողովների ենթահանձնաժողովների նախագահները: Նիստն ամբողջությամբ նվիրված էր Երևան քաղաքի հարցերին, որին հրավիրված էր Երեւանի քաղաքապետ Կ.Կարապետյանը: ՀԽ անդամները բարձրացրեցին մի շարք հարցեր եւ առաջարկեցին լուծումներ՝
1. Մշակել Երևանի էկոլոգիական պաշպանությունն ապահովող գործողությունների համալիր ծրագիր` առանձնապես կարևորելով այդ նպատակով Երևանի գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի վերանայման, կանաչ տարածքների ընդլայնման և խտացման, կանաչ տարածքների ոռոգման քաղաքային ցանցի վերակառուցման, կետային կառուցապատման պրակտիկայից հրաժարվելու, քաղաքի էկոլոգիական ոստիկանության և էկոխորհրդի վերականգնման, էկովերահսկողության ցանցի ձևավորման հարցերը և այլն: Ներկայացնող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյան:
2. Մշակել ներքաղաքային տրանսպորտի արդիականացման, ուղևորներին քաղաքակիրթ սպասարկելու ժամանակակից տրանսպորտային համակարգի ձևավորման համալիր ծրագիր` ընդգրկելով նաև քաղաքային երթևեկության կարգավորման խնդիրները` այն հետիոտնի և վարորդների համար ավելի դյուրին և անվտանգ դարձնելու նպատակով: Մասնավորապես կանոնակարգել վերգետնյա ավտոկայանման խնդիրները (շատ խանութներ կամ օֆիսներ ապօրինի խոչընդոտում են մեքենաների կայանմանը իրենց հարող տարածքում), մշակել քաղաքի գլխավոր փողոցների հետ կապ ունեցող և նրանց ֆունկցիոնալ առումով լրացնող միակողմանի երթևեկությամբ երկրորդական փողոցների ցանց (որը դյուրին կդարձնի այդ փողոցներում ավտոկայանման և հետիոտնի տեղաշարժման պայմանները, կմեղմի գլխավոր փողոցներում ավտոկայանման լարվածությունը), սիստեմավորել ՚պառկած ոստիկաններիՙ կիրառումը և այլն: Ներկայացնող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյան:
3. Բազմաբնակարան շենքերի և դրանց բակերի պահպանման v արդիական համակարգերի, ինչպես նաև համատիրությունների գործունեությունը այսօրվա պահանջներին համապատասխանեցնելու խնդիրները` առանձնահատուկ կարևորելով վերելակների հիմնանորոգման աշխատանքների իրականացումն ապահովող համակարգի ձևավորման անհրաժեշտությունը:
Ներկայացնող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ–ի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյան:
4. Երևանի բնակչությանը թարմ և մատչելի գյուղմթերքներով (միրգ, բանջարեղեն և բոստանային այլ կուլտուրաներ) ապահովելու նպատակով և ի կատարումն ՀՀ Կառավարության 2010-2020թթ. ՀՀ Գյուղատնտեսության կայուն զարգացման Ռազմավարության ծրագրով նախատեսված պահանջների, Երևանում կազմակերպել քաղաքին հարակից համայնքների գյուղացիական տնտեսությունների աճեցրած գյուղմթերքների վաճառքի ժամանակավոր բաց շուկաներ: Ներկայացնող` ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ–ի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյան:
Լրացուցիչ հարցեր
- Մշակել Երևանի հին (1960-70- ական թվականներին կառուցված Խրուշչովյան բնակելի շենքների) շենքերի սեյսմակայունության վիճակի ուսումնասիրման և գնահատման, սեյսմաանվտանգության ապահովման (վերականգման) համարժեք գործողությունների միջնաժամկետ և երկարաժամկետ համալիր ծրագրիր: Այս համատեքստում առանձնահատուկ կանոնակարգել մանսարդային հարկերի կառուցումը և նորակառույց շենքերի սեյսմիկ անվտանգության վերահսկողության իրականացումը:
- Երևանի ստորգետնյա կապուղիների և անցումների հարցերը:
Հանրային խորհրդի 2014թ. հունիսի 4-ին կայացած 18-րդ լիագումար նիստին քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Սահմնադրական բարփոխումների» հայեցակարգի նախագծի մասին հարցը, որին մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Սահմանադրական բարեփոխումների հետ կապված վերջինիս ՀԽ անդամների կողմից ուղղվեցին մի շարք հարցապնդումներ, որոնք ներկայացվում են ստորև.
1. Հայաստանի ներկա կյանքի ի՞նչ թերություններ է առաջացրել գործող Սահմանադրությունը, որոնք առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի լինի շտկել:
Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջեւ դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը:
2. Ինչո՞վ է պատճառաբանված կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկությունը: Ի՞նչ առավելություններ և ի՞նչ թերություններ են սպասվում կառավարան համակարգը փոխելու դեպքում: Փոփոխությունների արդյունքում մեկ ընտրություն պակաս է անցկացվելու: Ժողովուրդը չի ընտրելու նախագահ: Չնայած որ նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանում երբեմն բերում է անկայուն իրավիճակի, սակայն դա այն ընտրությունն է, որի հետ ժողովուրդն ամենաշատ հույսերն է կապում` իր կյանքի դրական փոփոխության տեսանկյունից:
Նոր Սահմանադրությամբ, եթե մարդկանց որևէ մի խումբ` կուսակցություն, «հաջողացնի» ԱԺ ընտրությունները, ապա նրան կպատկանի և՛ Նախագահը, և՛ Կառավարությունը, և՛ Ազգային ժողովը: Արդյոք դա վտանգավո՞ր չէ Հայաստանի ներկա պայմաններում:
3. Ինչո՞վ է պատճառաբանված դատական համակարգը եռաստիճանից երկաստիճան դարձնելը: Կլուծի՞ դա առաջ եկած խնդիրները: Սահմանադրական դատարանը մասամբ վերցնելու՞ է իր վրա վճռաբեկ դատարանի դերը:
4.Ի՞նչ նոր սկզբունքներ են առաջարկվում տարածքային և համայնքային կառավարման վերաբերյալ (մասնավորապես, նախատեսվու՞մ է, արդյոք, մարզպետների ընտրությունների անցկացում ուղղակի եղանակով` ժողովրդի կողմից):
5. Ազգային ժողովի ընտրությունների սկզբունքը` մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական:
6.Ինչո՞ւ նախատեսված չէ հանրաքվեի անցկացման հնարավորություն ժողովրդի նախաձեռնությամբ (որոշակի քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում):
7.Ինչո՞ւ նախատեսված չէ երկքաղաքացիություն ունեցող և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող քաղաքացիների՝ Ազգային Ժողովում ընտրվելու իրավունքը, ինչպես մի շարք երկրներում (Իտալիա, Հունգարիա եւ այլն):
8. Անհրաժեշտություն կա՞ քննարկել Հանրային խորհրդի գոյության հիշատակումը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մեջ ներառելու հարցը` առավել ևս, որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտից տեղափոխվում է հանրային դաշտ:
Հանրային խորհրդի լիագումար նիստերի ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր, որոնց մեծ մասը ընդունվել է ի գիտություն հետագայում անդրադառնելու համար, այդ թվում նաև՝
- Կրթության վերաբերյալ հարցեր: Այդ հարցերը ուսումնասիրելու համար ստեղծվել էր աշխատանքային խումբ ՀԽ կրթության, գիտության հարցերի հանձանժողովի կոլեգիայի անդամ, ակադեմիկոս Էդուրադ Ղազարյանի գլխավորությամբ: Լիագումար նիստում քննարկվելուց հետո, խումբը վերամշակել էր առաջարկությունների փաթեթը («ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ») և ներկայացվեց ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ: Փաթեթում տեղ գտած առաջարկությունների մի մասն ընդունվեց ԿԳ նախարարության կողմից:
Մեր երկրում հանրությանը հուզող բազմաթիվ խնդիրներից առանձնահատուկ կարևորություն ունեն կրթության համակարգի հետ կապված հարցերը: Շատերի մոտ այն համոզմունքը կա, որ տարիների ընթացքում կրթության ոլորտը ոչ թե զարգացում, այլ որոշակի նահանջ է ապրել: Հանրային խորհուրդը որակյալ կրթությունը կարևորում է այսօր որպես և անհատի անձնական կյանքը կարգավորելու, և մեր հասարակության ու պետության զարգացումն ապահովելու համար` պահպանելով մեր ազգային ինքնությունը, լեզվամտածողությունը և մշակութային արժեքները:
Ելնելով դրանից` Հանրային խորհուրդը վերջին մի քանի ամիսների ընթացքում իր ուշադրությունը սևեռել է հանրակրթության ոլորտում տիրող իրավիճակին, կազմակերպել է մի շարք քննարկումներ, արել է համապատասխան եզրակացություններ, որոնք հիմնված են կրթության և գիտության ենթահանձնաժողովի ու հատուկ ստեղծված աշխատանքային խմբի համատեղ ուսումնասիրությունների, քննարկումների, քաղաքացիների և ուսուցիչների առաջարկությունների վրա:
Հանրակրթության կառավարման համակարգ
Օգտակար համարելով հանրակրթության կազմակերպման և կառավարման համակարգում ապակենտրոնացման գործընթացները` ՀԽ-ը, միևնույն ժամանակ, կարևորում է այդ համակարգի որոշակի կենտրոնացումը` նպատակ ունենալով ապահովելու միասնական և վերահսկելի քաղաքականություն կադրերի նշանակման ոլորտում և ուսումնական գործընթացների կազմակերպման մեջ: Այդ տեսակետից ՀԽ-ը դրական է համարում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից վերջերս ընդունված դպրոցի տնօրենի պաշտոնի թեկնածուների հավաստագրման և ընտրության նոր կարգը և նախարարության ներկայացուցչի ներառումը դպրոցական խորհուրդների կազմում: Միևնույն ժամանակ ՀՀ ՀԽ-ը նպատակահարմար է գտնում նախարարության շրջանակներում գործող տեսչական կառույցի գործառույթները ավելացնել, ապահովել նրա ինքնուրույնությունը և անկախությունը:
Դպրոցի կառուցվածք
Անկախություն ստանալուց ի վեր կրթական համակարգի առջև առաջացավ խնդիր` կրթության մակարդակը մեր երկրում համապատասխանեցնել մեր ներքին չափորոշիչներին, և միևնույն ժամանակ ներդաշնակել այն աշխարհում ընդունված սկզբունքներին ու չափանիշներին: Այդ նպատակով Հայաստանը ստորագրել էր բազմաթիվ միջազգային պայմանագրեր, այդ թվում նաև “Բոլոնյան սկզբունքներ”, համաձայնագիր Համաշխարհային բանկի հետ և այլն:
ՀԽ-ի շրջանակներում դպրոցական ծրագրերի և ուսումնական ծանրաբեռնվածության մակարդակի, ինչպես նաև դասագրքերի բովանդակությանը վերաբերող հարցերի քննարկումներից տպավորություն է ստեղծվում, որ անցումը 12-ամյա ուսուցման համակարգին իրականացվել է առանց լուրջ բովանդակային փոփոխությունների` ելնելով միայն միջազգային պայմանավորվածություններից: Այնուհանդերձ, ի նկատի ունենալով Հայաստանում 12-ամյա դպրոցի իրողությունը, ՀԽ-ն անհրաժեշտ է համարում մեկ անգամ ևս կարևորել ուսումնական ծրագրերի “բեռնաթափման” և աշակերտների ծանրաբեռնվածության թեթևացման խնդիրը, քանի որ ուսումնական տարիների ավելացումն ի սկզբանե պայմանավորվել և հիմնավորվել է հենց այս հարցադրումով:
ՀԽ-ն կարևորում է նաև 12-ամյա հանրակրթության վերջին աստիճանի` ավագ դպրոցի բովանդակային կայացման դեռևս չլուծված հիմնախնդիրը` որակյալ ծրագրեր ու դասագրքեր, դասավանդման առաջադեմ ու նորարար մեթոդներ, աշակերտների գիտելիքների օբյեկտիվ գնահատում, արհեստավարժ ուսուցիչներ, նորոգված դասասենյակներ, ժամանակակից լաբորատորիաներ ու տեխնիկական միջոցներ: Որպես առանձին միավոր գործող ավագ դպրոցների պարագայում, նշված բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտությամբ հանդերձ, կարևոր են նաև դպրոցների նպատակահարմար տեղաբաշխման, ուսումնական տարածքների արդյունավետ օգտագործման, աշակերտական համակազմի ճիշտ ձևավորման հարցերը:
Հաշվի առնելով վերը նշված խնդիրները` ՀԽ-ը առաջարկում է ՀՀ կրթության և գիտության նախարարության շրջանակներում ստեղծել մշտական գործող մարմին, որտեղ ներգրավված կլինեն կրթական բնագավառի մասնագետներ, դպրոցի ուսուցիչներ, տնօրեններ: ՀԽ-ը իր կողմից պատրաստակամություն է հայտնում մասնակցել այդ մարմնի աշխատանքներին:
Բացի այդ, Հանրային խորհուրդն առաջարկում է`
- քննարկել 12-ամյա հանրակրթական դպրոցի կառուցվածքի մեջ փոփոխությունների նպատակահարամարությունը, կապված տարրական, հիմնական և ավագ դպրոցի տևողության հետ:
- մարզերի օրինակով քաղաքներում նույնպես թույլ տալ` որոշակի անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում ավագ դպրոցը կազմակերպել նույն դպրոցում:
- թույլ տալ նախարարության կողմից մշակված չափորոշիչներին համապատասխանող նախադպրոցական հաստատություններին իրականացնել առաջին դասարանցիների ուսուցում` ապահովելով վեց տարեկան երեխաների համար անհրաժեշտ պայմանները` երկարօրյա ռեժիմ, հանգիստ, սնունդ, տնային աշխատանքների կատարում:
- մշակել նպատակային ծրագիր, որը կաջակցի նախադպրոցական հաստատությունների ստեղծմանն ու կայացմանը:
ՀԽ-ում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել են մի շարք առաջարկություններ, որոնք ներկայացվում են ստորև:
- Պետական պատվերի շրջանակներում ուսումնական հեռուստահաղորդումների վերականգնում, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում հեռավար ուսուցման համակարգերի կիրառում:
- Մանկավարժական բուհերում նախապատրաստական կուրսերի վերականգնում ` անապահով ընտանիքների երեխաների համար:
- Սահմանամերձ և բարձր լեռնային շրջանների գյուղական դպրոցներում 3 տարի դասավանդող երիտասարդ ուսուցիչներին ՀՀ բանակում ծառայելուց ազատել` համարելով այն այլընտրանքային ծառայություն:
- Քննարկել սահմանամերձ և բարձր լեռնային շրջաններում գյուղական դպրոցներում աշխատող ուսուցիչների համար լրացուցիչ պայմաններ ստեղծելու հարցը /կենցաղ, տնամերձ, ուսուցչի տուն/:
- 50%-ի չափով կրճատել բուհի այն ուսանողների վարձը, որոնց երկու ծնողները ուսուցիչներ են:
- Խստորեն պահպանելով բուհերի ընդունելության թեստերի բովանդակության համապատասխանությունը դպրոցական ծրագրերին` բուհի քննությունների համար նախատեսված թեստերի տասնապատիկ ավելի տարբերակներն առնվազն 6 ամիս առաջ հրապարակել մամուլում և տեղադրել նախարարության ինտերնետային կայքում: Ոչ պետական բուհերում դիմորդների ընդունելությունը կազմակերպել պետական բուհերի համար սահմանված ծրագրերով և նույն ընթացակարգով:
- Նվազեցնել ուսուցիչների ուսումնական ծանրաբեռնվածությունը` 1 դրույքաչափին համապատասխանող շաբաթական ծանրաբեռնվածությունը դարձնելով առավելագույնս 18 ժամ:
- Դպրոցի տնօրենի կողմից ուսուցիչների կամայական կրճատման հնարավորությունը բացառելու համար տնօրենի և ուսուցչի միջև համաձայն “Աշխատանքային օրենսգրքի” 109-րդ հոդվածի 2-րդ կետի, նոր պայմանգիր չկնքելու պատճառաբանությունը պարտադիր ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
Կան բազմաթիվ հարցեր, կապված դպրոցական ուսումնական ծրագրերի, դասագրքերի և այլնի հետ, որոնց ՀԽ-ը մտադիր է անդրադառնալ հետագայում` նույնպես առաջարկելով որոշակի մոտեցումներ: Դրանց թվում են.
- Դասագրքերի, ուսումնամեթոդական նյութերի ստեղծման, ուսումնական ծրագրերի և տարբեր չափորոշիչների մշակման խնդիրները, դասագրքերի մրցույթի անցկացման պայմանները: Այստեղ ՀԽ-ը, մասնավորապես, առաջարկում է չտարածել դասագրքերի մրցույթը այն դասագրքերի վրա, որոնք գրեթե չունեն թերություն, այլ` վերահրատարակել, իսկ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրել նախարարության կայքում:
- Փոփոխություններ կատարել դպրոցական գնահատականների ներկայումս գործող սխեմայի մեջ:
- Ուսումնալաբորատոր սարքավորումների արտադրության կազմակերպում:
- Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քննարկումներ և առաջարկությունների մշակում:
Հանրային խորհուրդը կարևրելով կրթության ոլորտի բացառիկ ռազմավարական նշանակությունը մեր պետության համար, անհրաժեշտ է համարում համակարգը զերծ պահել քաղաքականացումից:
Մեր կարծիքով նպատակահարմար է ՀՀ կրթության և գիտության նախարարությունից առանձնացնել հանրակրթական բլոկը, որպես կառավարման ինքնուրույն միավոր` ստեղծելով լուսավորության նախարարություն, նրանում ներառելով մանկավարժական կադրեր պատրաստող բոլոր ուսումնական հաստատությունները:
Ցանկալի է, որպեսզի նախարարի նշանակումը կատարվի հաշվի առնելով ոչ թե կուսակցական պատկանելությունը, այլ ոլորտում նրա ծառայությունները, մասնագիտական և կազմակերպչական ունակությունները` դուրս բերելով վերը նշված պաշտոնը քաղաքական կոալիցիայի պայմանավորվածությունների տիրույթից:
Հարկավոր է նաև բացառել ուսուցիչների և դպրոցների ղեկավար աշխատողների ներգրավումը քաղաքական ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներում:
- Հայաստանի պատմա-մշակութային հուշարձանների վերկանգնման խնդիրները, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված եկեղեցիների պահպանման եւ վանքապատկան հողերի օգտագործման հիմնահարցերը: Զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Գ. Մանսյան:
- Սեփականաշնորհված մշակութային օջախների ներկա իրավիճակի («Հայֆիլմ» կինոստուդիա, Երևանի պետական կրկես), Երևանի եւ մարզերի կինոթատրոնների (Դիլիջան, Մարտունի եւ այլն) մասնագիտական գործունեության փոփոխությունների, նրանց ոչ նպատակային օգտագործումը հանրային շահերի տեսանկյունից հարցերը: Զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Գ.Մանսյան:
- Հայաստանի հելիոֆիկացիայի եւ հելիոտեխնիկական արդյունաբերությունը զարգացնելու հարցերը: Զեկուցող՝ Վ. Համազասպյան:
- Հայկական հեռուստաեթերի որակական եւ բովանդակային արժեհամակարգի վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդի հանձնախմբի միջանկյալ հաշվետվությունը: Զեկուցողներ՝ ՀԽ անդամներ՝ Հ.Դեմոյան եւ Հ.Մուսայելյան: Այս հարցի վերաբերյալ ընդունվել է հետևյալ որոշումը:
– Հաշվի առնելով ՀՀ Նախագահի հետ Հանրային խորհրդի անդամների առաջին հանդիպման ժամանակ բարձրաձայնած մտահոգությունները հայկական հեռուստաեթերի հաղորդումների բովանդակության շուրջ, ինչպես նաև վերջին մեկ ամսվա ընթացքում Հանրային խորհրդի կողմից հանրությանը հուզող այս հիմնախնդրի շուրջ ծավալված քննարկումները տարբեր կրթօջախներում և Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներում,
– Կարևորելով հանրային ցանկությունը հեռուստաեթերում հայկական մշակույթի, պատմության ու հիշողության մասսայականացման, ռազմահայրենասիրական դաստիարակության, մանկապատանեկան ու ինտելեկտուալ բնույթի հաղորդումներ ընդգրկելու անհրաժեշտությունը,
– Ելնելով հայկական հեռուստաեթերում առկա հիմնախնդիրներին անդրադառնալու, ստեղծված իրավիճակին համապատասխան գնահատական տալու և լուծումներ առաջարկելու անհրաժեշտությունից, ինչպես նաև տառացիորեն վերջերս Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված չափորոշիչների շուրջ քննարկումների մեկնարկը,
– Հիմնվելով ՀՀ օրենսդրության, այդ թվում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, խոսքի և մամուլի ազատության, ինչպես նաև հեռուստառադիոհաղորդումների վերաբերյալ օրենսդրական նորմերի ու որոշումների դրույթների վրա,
ՀՀ Հանրային խորհուրդը որոշեց`
- Հավանություն տալ Հանրային խորհրդի անդամներ Հայկ Դեմոյանի և Հովիկ Մուսայելյանի կողմից` հայկական հեռուստաեթերի բարոյահոգեբանական հետևանքների շուրջ հանրային քննարկումների անցկացման, առկա իրավիճակի ու հետևանքների շուրջ վերլուծության, ինչպես նաև առաջարկների ներկայացման նախաձեռնությանը,
- Հանրային խորհրդին կից ստեղծված հայկական հեռուստաեթերի հաղորդումների բովանդակությանն ու դրա հետևանքներն ուսումնասիրող հանձնախմբի կազմավորումից հետո, Հանրային խորհուրդը հարմար համարեց դրան տալ մշտական գործող մոնիթորինգային և խորհրդակցական հանձնախմբի կարգավիճակ, որը պարբերաբար ուսումնասիրելու և համապատասխան առաջարկություններ է ներկայացնելու հայկական հեռուստաեթերի բովանդակության շուրջ:
- ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման մասին: Զեկուցող՝ ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ՝ Դ.Ադբաշյան:
- ՀԽ–ի ֆինանստնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի առաջարկությունները Հայաստանում արդյունաբերության զարգաման հայեցակարգի ուրվագծի մասին: Զեկուցող՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վ.Սաֆարյան: Հայեցակարգը պատրաստվել եւ ուղարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարաություն:
- Գազի սակագնի ձեւավորման մասին: Զեկուցող՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանասատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձանժողովի նախագահ Վ.Սաֆարյան: Այս հարցը այնուհետև քննարկվել է ՀԽ-ում, բոլոր շահագրգիռ կողոմերի մասնակցությամբ:
Հանրային խորհրդի լիագումար նիստերում ՀԽ անդամները ներկայացրել են տեղեկատվություններ հետեւյալ հարցերի վերաբերյալ, մասնավորոպես՝
- «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն» ծրագրի կատարման ընթացքը ուսումնասիրող աշխատանքային խմբի կողմից: Զեկուցող՝ ՀՀ ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձանժողովի նախագահ՝ Յու. Ջավադյան:
- ՀՀ բնակչության շրջանում ոստիկանության աշխատանքը գնահատելու վերաբերյալ անցկացրած հարցախույզի արդյունքների մասին: Զեկուցող՝ ՀՀ Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Կ.Ղազարյան:
- ՀՀ-ում ոռոգելի երկրագործության արդյունավետության բարձրացման ուղիների մասին: Զեկուցող՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վ.Մովսիսյան:
- Հանրապետությունում 2010 թվականին գյուղմթերքների իրացման կազմակերպման խնդիրների մասին: Զեկուցող՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վ.Մովսիսյան:
- Տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման վերաբերյալ Հանրային խորհրդի նախաձեռնության իրականացման ընթացքի մասին (գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիային նվիրված գիտաժողովի մասին: ) Զեկուցող՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ Խ. Հարությունյան:
- Երեւան քաղաքում տիրող բնապահպանական իրավիճակի մասին /սանիտարահիգիենիկ , քաղաքաշինական և կառուցապատման հարցեր/: Զեկուցող՝ ՀԽ անդամներ Կ. Դանիելյան, Յու. Ջավադյան:
- Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների դիմում-բողոքների ընթացքի հետ կապված հարցեր: Զեկուցող՝ ՀԽ անդամ Կ.Ղազարյան:
- Սյունքի մարզում ուրանի հանքավայրի ուսումնասիրման աշխատանքների մասին /Վ.Սաֆարյան/:
- Հաշմանդամ օդաչուների քաղաքացիական իրավունքների խախտումների մասին հարցը: զեկուցող՝ ՀՀ ՀԽ անդամ Ա.Տեր-Տաճատյան:
- Հեռուստառադիոեթերի մշտադիտարկման խորհրդի կողմից կատարված որոշ դիտարկումների վերաբերյալ: Զեկուցող՝ ՀԽ անդամ Հ.Դեմոյան:
- ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի և նրա բարելավման մասին հարցը: Զեկուցող՝ ՀԽ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կ.Առաքելյան:
- Գյուղատնտեսության մի շարք ուղղությունների զարգացման վերաբերյալ ՀԽ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձանժողովի առաջարկությունների մասին: Զեկուցող՝ ՀԽ գյուղատնտեսության եւ բանպահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յու. Ջավադյան:
- ՄԱԿ-ի եվրոպական որոշ գրասենյակների Թուրքիա տեղեփոխելու եւ դրա հետեւանքների մասին: Զեկուցող՝ ՀԽ անդամ Կ.Դանիելյան:
- Հայաստանի Հանրապետությունում կաշվե հումքի մթերման, վերամշակման եւ օգտագործման խնդիրների մասին: Զեկուցող՝ ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողվի նախագահ Վ.Սաֆարյան:
- Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի շինարարության կարեւորության եւ անհարժեշտության մասին: Զեկուցող՝ ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողվի նախագահ Վ.Սաֆարյան:
- Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրաեկան գործի վերաբերյալ տեղեկատվություն: Զեկուցող՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ ՝ Հ.Հովհաննիսյան:
- Արտագաղթի պատճառների վերաբերյալ հարցեր: Այն նաեւ բարձրացվել է ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ:
- Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ տարբեր երկրների Հանրային խորհուրդներին ՀԽ-ի կողմից ուղված դիմումի և դրա արձագանքի մասին: Զեկուցող` ՀԽ անդամ, ՀԽ կրոնի, սփյուռքի ու միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյան:
2014թ. փետրվարի 28-ին ՀԽ անդամները հանդիպեցին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին: Դրան նախորդաց ՀԽ փոքր խորհրդի մի շարք նիստերում քննարկվել էին հանդիպմանը ներկայացվելիք հարցերը: Դրանք էին.
- Վ. Մանուկյան` ներածական խոսք (այդ թվում նաև` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման և “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումների ներկա փուլի հետ կապված):
- Հ. Գալստյան` սոցիալապես անապահով հիվանդների բուժման համար հիվանդանոցների կողմից կատարած գերածախսը պետության կողմից ֆինանսավորելու կամ փոխհատուցելու անհրաժեշտության հարցը (մինչդեռ գերածախսը համարվում է որպես շահույթ եւ հարկվում է պետության կողմից):
- Ա.Գևորգյան (ի լրումն Հ.Գալստյանի)` քաղցկեղով հիվանդների վիրահատության համավճարը վերանայել` դարձնելով պետպատվեր, ինչպես նաև կանանց մամոգրաֆիկ ստուգումները կատարել պետպատվերով:
- Ա.Ղուկասյանը` կրթության և գիտության ոլորտի հարցեր (ավագ դպրոցներ, Բոլոնյան համակարգի հետ կապված խնդիրներ, գիտության ֆինանսավորում):
- Վ.Սաֆարյան`
- Երեւանի ՋԷԿ-ի 400 մգվտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկի կառուցման հարցը;
- Մաքսային միությանն անդամակցելու շրջանակներում Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի կառուցման հարցը: (ՌԴ նախագահի կողմից հայտարարվեց, որ ՀՀ երկաթգծի զարգացման համար ՌԴ-ի կողմից կհատկացվի 500մլն դոլար եւ 30 մլն դոլար` Դիլիջան-Իջեւան երկաթգծի սողանքային հատվածների վերացմանը՝ մնացած գումարը հատկացնել Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությանը);
- Վրաստանից տարեցտարի ազոտական պարարտանյութի ներմուծման փոխարեն, որը սովորաբար իրականացվում է բյուջետային միջոցների փոխհատուցմամբ, սուբսիդավորվող միջոցներ հատկացնել, ինչպես նաեւ որոշակի արտոնություներ տրամադրել Վանաձորի քիմիական կոմբինատի վերագործարկմանը ազոտական պարարտանյութ արտադրելու համար:
- Հայաստանում կովերի մորթից առաջացող կաշին տեղական արտադրության մեջ օգտագործելու հարցը (հարկավոր է սահմանել մաքսատուրքեր դրա արտահանումը կասեցնելու համար, որպեսզի այն օգտագործվի տեղական արտադրության մեջ);
- Տնտեսության մեջ փոքր եւ միջին ձեռնարկությունների դերակատարության մասին;
- “Շահութահարկի մասին” եւ “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների մասին հարցը, որոնք ըստ էության, կխոչընդոտեն արտասահմանյան ներդրումների հոսքը;
- Ժամկետանց հարկային պարտավորություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պարտքերի մարման ժամանակացույցի կիրառման մասին հարցը, քանի որ նրանց նկատմամբ ֆինանասական միջոցների կալանքի կիրառումը բերում է տնտեսվարողների սնանկացմանը:
- Ադրբեջանի հետ սահմանային երկու տասնյակ գյուղերը ազատ տնտեսական գոտիներ համարելու հարցը, որը կխթանի գյուղերում փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեությունը:
- Հով.Հովհաննիսյանը` ՀՀ–ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցարգացման ամբողջական հայեցակարգ ունենալու կարևորության մասին հարցը: ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ու պետական կառավարման միջև սոցիալական գործընկերության մեխանիզմների, տեղական աղբյուրներից ՔՀկ-ներին դրամաշնորհների տրամադրման գործընթացի բարելավման նպատակով Քաղ. հասարակության աջակցության հինադրամր ձևավորման հարցերը:
- Յ.Ջավադյան` Արարատյան հարթավայրի ջրային ռեսուրսների օգտագործման բարելավման, ձկնային տնտեսությունների փակ և կիսափակ համակարգերի անցնելու և ավտոմատ կառավարման համակարգերի տեղադրման հարցը:
- Կ.Դանիելյան` մայրաքաղաքում կետային կառուցապատման և դրա հետևանքով ստեղծված բնապահպանական իրավիճակի մասին հարցը:
- Ա.Սադոյան` այլ հեռախոսային օպերատորի ծառայություններից օգտվելու դեպքում գործող բջջային հեռախոսահամարի պահպանման հնարավորությունը տարածել նաև ֆիքսված հեռախոսահամարների վրա:
2014թ. հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀԽ անդամների հանդիպումը ՀՀ Նախագահին, որի ընթացքում բարձրացվեցին հասարակության լայն շրջանակներին հուզող մի շարք հարցեր, ներկայացվեցին լուծման եղանակաները, արվեցին առաջարկություններ: Վերը նշված հանդիպմանը քննարկված հարցերը հետևյալն էին.
- Արտագաղթի իրական չափերը, պատճառներն ու հետևանքները:
ՀԽ մտահոգված է արտագաղթի չափերով (բնակչության բնական աճը գերազանցող), որը հարվածում է երկրի անվտանգությանը, իսկ անընդհատ շարունակվելու դեպքում` հարցականի տակ կարող է դնել հայկական պետության հետագա գոյությունը: Արտագաղթի պատճառները և՛ իրական են, և՛ հոգեբանական:
Դրանք են`
- աշխատատեղերի ոչ բավարար քանակը և եղած աշխատատեղերի մեծ մասի ոչ բավարար վարձատրությունը,
- սեփական բիզնես սկսելու բարդությունները կապված օրենքների անկատարության, հավասար մրցակցային պայմաններ չապահովելու, փոքր շուկայի հետ,
- բարեկեցիկ պայմաններում ապրելու բնական ձգտումը (առկա է նաև տեղեկատվության պակաս արդեն մեկնածների իրական կարգավիճակի մասին),
- անավարտ պատերազմը,
- օրենքի անխուսափելի կիրառման իրական կամ թվացյալ բացակայությունը բոլորի համար անխտիր,
- խուճապային տրամադրություններ սերմանող ներքին և արտաքին քարոզչությունը, որը հանգեցնում է երկրի ապագայի նկատմամբ վստահության բացակայությանը` նպաստելով երկրից արտագաղթելու հոգեբանական վիճակի ձևավորմանը:
- Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:
ՀԽ համամիտ է Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության անհրաժեշտության հետ` ելնելով անվտանգության հարցերից, ինչպես նաև գիտակցելով, որ տնտեսության որոշ ոլորտների համար միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից այդ անդամակցությունը շահավետ է և չունի այլընտրանք:
Քանի որ ԵՏՄ նոր է սկսել ձևավորվել, ուստի Հայաստանի անդամակցության որոշումը.
- հնարավորություն է տալիս մասնակցել ԵՏՄ ստեղծման գործընթացներին,
- Հայաստանին կենսական նշանակություն է հաղորդում ներկայումս սկիզբ առած նոր, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում ավելի խորը և լայնածավալ ներգրավվածությունը ինտեգրացիոն գործընթացներին:
Ինչպես պետությունների ամեն մի դաշինքում (առավել ևս սկզբնական շրջանում), այս դեպքերում էլ տվյալ պետությունների շահերի միջև գոյություն ունեն բնական հակասություններ: Հետևաբար`
- ԵՏՄ հնարավորությունները լավագույնս օգտագործելու նպատակով անհրաժեշտ է ակտիվ լինել նրա կառույցների ստեղծման աշխատանքներում, ինչը հնարավորություններ կտա ստեղծելու մեխանիզմներ շահերը ներդաշնակելու ու հակասությունները մեղմելու համար,
- Դաշինքի բոլոր անդամ երկրների հետ հարկավոր է ակտիվորեն խորացնել նաև երկկողմ հարաբերությունները,
- Պետք է մեծացնել ՀԿ-ների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի դերը ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում, օգտագործել ՀԽ դերակատարումը:
- ՀԽ կողմնակից է ավելի համակարգված ձևով զուգահեռ իրականացնել մերձեցում արևմտյան կառույցների, առաջին հերթին Եվրամիության հետ` խորացնելով Հայաստանում դրանից բխող բարեփոխումները բոլոր այն դեպքերում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ի անդամակցության գործընթացին:
ՀԽ առաջարկում է մշակել ՀՀ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, որը հիմնված կլինի ազգային ինքնության առանձնահատկությունների վրա և կօգտագործի “Small Smart State” մոտեցման տարրերը:
- Սահմանամեձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովումը:
Դիպուկահարների կրակոցները սահմանի վրա, դիվերսիոն խմբերի ներթափանցումը մեր սահման ցույց են տալիս, որ անհրաժեշտություն կա ոչ միայն սահմանը ամրացնել ժամանակակից տեխնիկական միջոցներով, այլ նաեւ պետք է արձանագրել, որ առանց սահմանամերձ գոտու բնակչության ներգրավման, հնարավոր չէ ապահովել սահմանի պատշաճ պաշտպանությունը:
Առաջանում է երկու կարեւոր խնդիր.
- Սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական սկզբունքով կազմել զինված ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օժանդակել սահամանապահ զինվորական ստորաբաժանումներին, ապահովել բնակչության անվտանգությունը:
- Ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի սահմանամերձ գոտուց կանխվի արտագաղթը: Դրան պետք է նպաստեն այն լրացուցիչ արտոնությունները, որոնք պետք է տրվեն այդ գոտու բնակիչներին:
Արտոնությունները պետք է լինեն ոչ միայն սոցիալական (առողջապահություն. կրթություն, թոշակներ), այլեւ արտոնություններ, որոնք կնպաստեն սեփական աշխատանքով բարիքներ ստեղծելուն, զարգանալուն եւ այդ հողի վրա ապրելուն (հարկերի նվազում` ընդհուպ վերացում, չնչին տոկոսադրույքներով վարկավորման ֆոնդերի ստեղծում, գյուղատնտեսության պետական կամ փոքր գումարներով ապահովագրություն և այլ):
Վերջին տարիներին առանձին որոշումներով սահմանամերձ գոտու բնակչության նկատմամաբ կիրառվել են որոշ արտոնություններ: 2013թ. Կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով սահմանամերձ վտանգավոր գոտու համայնքների բնակիչները ազատվեցին հողի հարկից, իսկ ոռոգման ջրի դիմաց վճարում են 50%-ի չափով: Մասնակի ծրագրեր են իրականացվում տարբեր նախարարությունների կողմից:
Առանձին շատ կարևոր որոշումներ էլ դադարել են գործելուց: 2001թ. Կառավարության N773 որոշմամբ հաստատվել է պաշտպանված դպրոցների ցանկ, որոնք ֆինանսավորվել են` անկախ երեխաների թվաքանակից: Այդ որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 01.01.2007թ., որի արդյունքում սահմանամերձ գոտու շատ դպրոցների աշակերտների թվի սակավության պատճառով ֆինանսավորումը կատարվում է ավելի պակաս, քան փաստացի կազմում են անհրաժեշտ ծախսերը:
Անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը մշակի համապատասխան ծրագիր, որն ընդգրկի բոլոր բնագավառները, և որ ամենակարևորն է` սահմանամերձ գոտու բնակիչները զգան դրա արդյունավետությունը, ինչը կնպաստի բնակիչների սահմանամերձ գոտում ամրապնդմանը:
- Անկախության տարիներին հանքերն օգտագործման իրավունքով տալու և դրանց շահավետության մասին հարցը:
Ընդերքի ոչ ռացիոնալ օգտագործման էքստենսիվ զարգացումը զգալի վնաս է հասցնում էկոհամակարգերին և ազգաբնակչության առողջությանը, իսկ արդյունահանված հումքը դուրս է բերվում երկրից` մինիմալ տնտեսական օգուտ տալով երկրին, իսկ առաջացած թափոնների համար համապատասխան վճարներ նախատեսված չեն:
Ստեղծված իրավիճակը զգալի հարված է հասցնում նաև տնտեսության մյուս ճյուղերին` հատկապես գյուղատնտեսությանը և տուրիզմին, ակտիվանում են սողանքները` վնաս հասցնելով կոմունիկացիաներին և բնակավայրերին:
Մի շարք մետաղական հանքեր առանց բիզնես պլանների, առանց համապատասխան ֆինանսական միջոցների ապահովման տրվել են օգտագործման ՀՀ քաղաքացիներին: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության Հոդված 10-ի դրույթները` հարկավոր է հատուկ ուսումնասիրել այդ հանքերի` պետական շահերից բխող օգտագործումը և դրանց շահագործման նպատակահարմարությունը, քննել որոշ հանքերի վերավաճառքի արդյունքում արդեն ստացված կամ ապագայում ստացվելիք չարդարացված գերշահույթները:
Անհրաժեշտ է վերանայել օրենքով նախատեսված բնապահպանական վճարները, ինչպես նաև մշակել այլ վարչաիրավական և տնտեսական մեխանիզմներ, որոնք կխթանեն.
- արդյունաhանված հումքի համալիր օգտագործումը և դրա մշակման աստիճանի բարձրացումը հնարավորին չափով վերջնական արտադրանք ստանալու նպատակով,
- պոչամբարների օգտագործումը որպես հումքի տեխնոգեն սկզբնաղբյուր,
- օգտագործած հանքերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումը:
Նպատակահարմար է նաև վերանայել նոր տրված արտոնագրերի պայմանները` ապահովելով այդ հանքերի շահագործումը փակ եղանակով, ինչպես նաև մտցնել հարկ արտադրված թափոնների համար:
- Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին:
Էլոկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հարվածում է հասարակության, սոցիալապես անապահով շերտին, իսկ տեղական արտադրությունը դարձնում էլ ավելի անմրցունակ:
ՀԽ քննարկումների ընթացքում ձևավորվել է այն համոզմունքը, որ էներգետիկ հզորությունների գործող համակարգը ոչ բավարար չափով է արդյունավետ, վերահսկելի ու թափանցիկ: Վերը նշվածի հետևանքով առաջացած թերություններն ու սխալները հանգեցրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանը: Միևնույն ժամանակ, առաջացած խնդիրները հնարավոր կլիներ լուծել այլ ճանապարհով:
ՀԽ առաջարկում է ՀՀ Նախագահի գլխավորությամբ և Հանրային խորհրդի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մասնագետների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն` քննարկելու էներգետիկայի զարգացման հեռանկարները և սակագների ձևավորման հարցերը:
- Կուտակային կենսաթոշակների համակարգի ազդեցությունը ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև մի շարք այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:
Համոզված լինելով Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտության հարցում` Հանրային խորհուրդը 2013թ. վերջին ներկայացրել էր իր առաջարկությունները վերը նշված համակարգի վերաբերյալ: ՀԽ համոզմամբ այդ առաջարկությունները պետք է նպաստեին հասարակության դժգոհության մեղմացմանը և բարձրացնեին այդ համակարգի կիրառման նկատմամբ վստահությունը: Այդ առաջարկությունների մի մասը հաշվի առնվեց օրենքի նոր տարբերակում, ընդ որում` դրա Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ՀԽ կողմից չի քննարկվում:
Սակայն հասարակության ամենախոցելի շերտը` կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության համակարգում աշխատողները, ինչպես նաև մի շարք բյուջետային աշխատողներ մնում են սոցիալապես անմխիթար վիճակում, քանի որ վերջիններիս աշխատավարձերի չնչին բարձրացումը չի փակում սննդի գների բարձրացումը, կոմունալ ծախսերի ավելացումը և դրան ավելացած կուտակայինի 5%-ը:
Տվյալ օրենքի շրջանակներից դուրս հարկավոր է ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ` այդ շերտի վրա առաջացող սոցիալական բեռը մեղմելու ուղղությամբ:
- ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:
Հանրային խորհուրդն իր լիագումար նիստում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի մասնակցությամբ քննարկել է ՀՀ Սահմանադրության մեջ բարեփոխումների նախագիծը, ներկայացրել որոշակի առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է նախագծի հեղինակների կողմից:
ՀԽ համաձայն է այն գաղափարի հետ, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում սահմանադրության մեջ իրականացնել փոփոխություններ, և այդ տեսանկյունից` ՀՀ Սահմանադրությունը նույնպես հարկավոր է բարեփոխել` մասնավորապես կապված իրավունքի գերակայության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ապահովման հետ:
Մեր կարծիքով, Սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծի դրույթը, երբ ՀՀ Նախագահը ընտրվում է ՀՀ ԱԺ-ի կողմից, «հեղափոխական» փոփոխություն է: Այդ հարցը վիճելի է և պահանջում է լուրջ հիմնավորում:
ՀԽ կարևորում է նաև հիմնավոր պատճառաբանություների և հիմնավորումների ներկայացումը ՀՀ Սահմանդրության մեջ դատական համակարգը եռաստիճանից երկաստիճան դարձնելու վերաբերյալ (կլուծի՞ դա առաջ եկած խնդիրները; Սահմանադրական դատարանը մասամբ վերցնելու՞ է իր վրա վճռաբեկ դատարանի դերը), ինչպես նաև տարածքային կառավարման և համայնքային ինքնակառավարման նոր սկզբունքների կիրառման վերաբերյալ (մասնավորապես, նախատեսվու՞մ է, արդյոք, մարզպետների ընտրությունների անցկացում ուղղակի եղանակով` ժողովրդի կողմից):
Անհրաժեշտություն կա նաև քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մեջ Հանրային խորհրդի սահմանումը ներառելու հարցը` առավել ևս, որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտից տեղափոխվում է հանրային դաշտ:
Արձագանքելով հասարակության լայն շերտերի պահանջներին` Հանրային խորհուրդը քննարկումներ է անցկացրել “կարմիր գծերի” օգտագործման վերաբերյալ: Քննարկման խնդիրները հետևալն էին.
- այս ոլորտում պետական և մասնավոր հատվածների մասնակցության անհեթեթ և անհասկանալի համամասնությունը,
- տեխնիկական սպասարկման տարրական պահանջների բացակայությունը;
- քաղաքացիների անձնական հաշիվների վրա ոչ համաչափ կալանք դնելը:
Գոհունակությամբ պետք է նշենք, որ բարձրացված հարցերը մտել են լուծման փուլ և Հանրային խորհուրդը ուշադրությամբ հետևելու է խնդրի հանգուցալուծման ընթացքին (անհասկանալի է մնում այն, թե ինչո՞ւ չէր կարելի ի սկզբանե կիրառել համաշխարհային պրակտիկայում ընդունված և գործող չափանիշները):
Հանրային խորհրդի հետ համաձայնեցված հարցերի ցուցակի հետ մեկտեղ, ՀԽ երեք անդամներ սեփական նախաձեռնությամբ ցանկություն հայտնեցին բարձրացնել հետևյալ հարցերը.
- ՀԽ անդամ, ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյան:
Հայոց Արևելքի (Հյուսիսարևելյան Հայաստան և Արևմտյան Մերձկասպյան տարածք) մշակութային ժառանգության համակարգված հավաքագրման, ուսումնասիրման և պատշաճ ներկայացման համար (վիրտուալ թանգարանի ստեղծում):
- ՀԽ անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյան:
Դատական համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների, հանրային կարծիքում բացասական արձագանքների, ինչպես նաև պետական հաստատությունների գործառույթներում խոչընդոտների առաջացման վերաբերյալ (կոնկրետ դեպքի օրինակով. Դատական գործ` ՎԴ/2951/05/13):
- ՀԽ անդամ, ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյան:
Շնորհալի պատանիներին ու աղջիկներին աջակցելու մշակույթի հիմնադրամ ստեղծելու մասին:
ՀԽ անդամները ցանկանում են նաև ՀՀ Նախագահի հետ քննարկել Հանրային խորհրդի ապագա գործունեության և կատարվելիք փոփոխությունների հետ կապված հարցերը:
ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
- 2012թ. ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը մշակել է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման հայեցակարգը»: Այն ներկայացվել է հասրակական կազմակերպությունների, հանրության լայն շերտերի քննարկմանը, և նախագծի տեսքով ՝ ՀՀ իշխանություններին: Այնուհետև բրոշյուրի տեսքով հրատարակվել է: Ամբողջական տեսքը կարելի է գտնել ՀԽ կայքում www.publiccouncil.am:
- Հանրային խորհուրդը ստեղծումից ի վեր ստացել է բազմաթիվ բողոքներ և դիմումներ՝ հայկական հեռուստաեթերի բովանդակության հետ կապված: Այդ հարցը բարձրացվել է ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀԽ անդամներ Հ.Դեմոյանի և Հ.Մուսայելյանի կողմից: ՀԽ շրջանակներում ստեղծված մշտական գործող աշխատանքային խումբը ուսումնասիրելով խնդիրը առաջարկեց ՀՀ հեռուստաընկերություններին ստորագրել «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիա»:
Մենք` Հայաստանում գործող հեռուստառադիոհեռարձակողներս,
Ա) գիտակցելով հեռուստատեսության և ռադիոյի առանձնահատուկ առաքելությունը`
• յուրաքանչյուր քաղաքացու ազատ մտաարտահայտման և հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքի ապահովման համատեքստում,
• ազգային և համամարդկային քաղաքակրթական արժեքների քարոզման ու պաշտպանության, նոր սերնդի դաստիարակության առումով,
• հասարակության զարգացման համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորման ու կայացման, պետական շինարարության ասպարեզում,
• գիտակցելով սեփական պատասխանատվությունը մասնագիտական գործունեության սոցիալական հետևանքների համար,
Բ) նկատի ունենալով, որ ԶԼՄ-ների գործառույթների արդյունավետ իրականացումը պայմանավորված է ոչ միայն ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործմամբ, այլև ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության պայմաններում ինքնակարգավորման համակարգի կարևոր բաղադրատարր հանդիսացող մասնագիտական էթիկայի կանոններով, ընդունեցինք մասնագիտական գործունեությունը կարգավորող վարքականոնների մասին սույն խարտիան և պարտավորվում ենք մեր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամավոր կերպով և անշեղորեն հետևել ստորև սահմանված նորմերին ու վարքականոններին:
1.Ապահովել խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելու և ստանալու հնարավորությունը որպես ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ձևավորման պայմաններում մարդկանց անօտարելի իրավունք:
2.Հասարակության վստահությունը շահելու և լսարան գրավելու համար չկիրառել անբարեխիղճ միջոցներ, այլ մատուցել ճշմարիտ ու արժեքավոր տեղեկություններ` խուսափելով շահագրգիռ գնահատականներից ու պիտակավորումներից:
3.Զերծ մնալ հասարակական տարբեր արատները` հանցագործություն, խաղամոլություն, կոռուպցիա, թմրամոլություն, հարբեցողություն, հովանավորչություն և այլ շեղված վարքաձևերը դրական համատեքստում ներկայացնող և դրանց նկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնող հրապարակումներից:
4.Արագ և ամբողջությամբ ուղղել մեր եթերում տեղ գտած սխալներն ու անճշտությունները: Ապահովել խնդրի նկատմամբ շահագրգիռ կողմերի` խոսքի իրավունքից օգտվելու հավասարության և կարծիքների բազմազանության սկզբունքը:
5.Ձեռնպահ մնալ հասարակայնորեն դրական գնահատվող արժեքների (ազնվության, մարդասիրության, անկաշառության, հասարակության այլ անդամների նկատմամբ հարգալից վերաբերմունքի, հայրենասիրության, հոգևոր ազգային և գիտակրթական իդեալների) ոգով դաստիարակության դերը նսեմացնող, դրանց նկատմամբ հեգնանք, արհամարհանք, ծաղր պարունակող հրապարակումներից:
6.Նպաստել հասարակության, ոչ կառավարական հաստատությունների, զանգվածային լրատվամիջոցների, քաղաքական կազմակերպությունների և պետական իշխանության մարմինների միջև կառուցողական քննադատության մթնոլորտի և առողջ երկխոսության զարգացմանը, հասարակության տարբեր խմբերի ու խավերի միջև փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտի ձևավորմանը:
7.Հնարավորություն տալ լսարանին տարբերելու բուն փաստը և դրա մասին անկողմնակալ տեղեկատվությունը վարկածներից ու ենթադրություններից, ինչպես նաև դրանց մեկնաբանություններից և գնահատողական վերլուծություններից:
8.Հարգել անհատի անձնական կյանքի մասին տեղեկությունների (անձնական և ընտանեկան գաղտնիք, սեռական կողմնորոշում, կրոնական հայացքներ, ընկերական հարաբերություններ, ժամանցի կազմակերպման ձևեր, գրագրության, հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցման բովանդակություն) անձեռնմխելիությունը: Խուսափել առանց անհատի համաձայնության նման հրապարակումներից` բացառությամբ այն դեպքերի, երբ խնդիրն ակնհայտորեն առնչվում է հասարակական շահին (սահմանադրական կարգի պաշտպանության անհրաժեշտություն, հասարակական կարգի և անվտանգության սպառնալիքի կանխարգելում, հանցագործության բացահայտում կամ կանխում, հասարակության և նրա անդամների առողջության ու անվտանգության պաշտպանություն, հասարակությանը մոլորեցնելուն ուղված գործողությունների կանխում):
9.Դրվատել ազգային միաբանության, ինքնության, պետականության ու ազգային իղձերի մարմնավորում հանդիսացող գաղափարները, խորհրդանիշերը, ստեղծագործություններն ու հերոսներին:
10.Չխուսափելով ՀՀ զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող իրավական նորմերի քննարկումներից, այնուհանդերձ, պահպանել դրանք սահմանված ժամանակահատվածում, նպաստել օրինապահության մշակույթի ձևավորմանը:
11.Բացառել անօրինական և ոչ պատշաճ միջոցներին դիմելու գործելակերպը տեղեկություններ ստանալու նպատակով, հարգել իրավաբանական և ֆիզիկական անձանց` տեղեկություններ չտալու և լրագրողի հարցերին չպատասխանելու իրավունքը` բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկություններ տալու պարտավորությունն ամրագրված է օրենքով:
12.Բացառել փաստերի խեղաթյուրված ներկայացումն ու աղավաղված մեկնաբանությունները, զրպարտությունները, ինչպես նաև հավաստի տեղեկությունները թաքցնելու գործելաոճը:
13.Հարգել ստեղծագործական գործունեության ցանկացած ձևից բխող հեղինակային իրավունքները: Բացառել եթերահենությունն ու գրագողությունը, այլոց ստեղծագործություններից օգտվելիս կատարել անհրաժեշտ հղումներ:
14.Բացառել գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ ու անբարո ապրելակերպի քարոզչություն պարունակող նյութերի, ծրագրերի պատրաստումն ու հեռարձակումը, քրեական ապրելակերպի ռոմանտիզացման և դրվատման տարրեր պարունակող հեռուստառադիոարտադրանքի մատուցումը:
15.Բացառել կազմակերպությանը և անհատին վարկաբեկող չճշգրտված տեղեկությունների տարածումն ու չարամիտ պիտակավորման գործելաոճը: Զերծ մնալ հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչների անձնական կյանքի մանրամասներն առանց նրանց համաձայնության հրապարակելուց, եթե դրանք չեն առնչվում նրանց մասնագիտական, պաշտոնական և հանրային գործունեությանը:
16.Օրենքով սահմանված և չարգելված բոլոր միջոցներով պայքարել մասնագիտական գործառույթներից բխող գործելակերպի համար հետապնդումների ենթարկվող գործընկերների ու լրատվամիջոցների մասնագիտական ազատությունների և իրավունքների պաշտպանության համար:
17.Եթերից մատուցել մաքուր, քերականապես ճիշտ և օրինակելի խոսք: Զերծ պահել այն չարդարացված օտարամուծություններից, կենցաղային-պարզունակ ոճական դրսևորումներից, ժարգոններից, գռեհկաբանություններից, անճաշակ արտահայտություններից ու հայհոյախոսություններից: Ոչ նորմատիվ լեզվի, ոճի և արտահայտությունների կիրառումը թույլատրելի համարել միայն այն դեպքերում, երբ դա պայմանավորված է մատուցվող նյութի բովանդակությամբ, չի կրում քարոզչական բնույթ և գերակշռող չէ տվյալ հրապարակման մեջ:
18.Անթույլատրելի համարել զանգվածային անկարգություններ և խուճապ առաջացնող չճշտված տեղեկության միտումնավոր տարածումը:
19.Խուսափել բռնության, կտտանքների, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառող գործողությունների, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների անհարկի ներկայացումից և դրանց նմանակումներից` վախի, տագնապի, անելանելիության և սոսկումի տհաճ զգացումներ չառաջացնելու նպատակով:
Սահմանելով վերը նշված սկզբունքներն ու գործելակերպի կանոնները, սույն խարտիան ստորագրող հեռուստառադիոհեռարձակող կազմակերպությունները պարտավորվում են հետևողականորեն պահպանել դրանք և նշված սկզբունքների իրագործումը վերահսկելու նպատակով ՀՀ Հանրային խորհրդի մշտական հանձնախմբի կազմում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պարբերաբար կանրադառնա Խարտիայում ներկայացված պահանջների կատարմանը:
Սույն Խարտիան բաց է ՀՀ տարածքում գործող հեռուստառադիոհեռարձակողների համար:
- Աշխատանքի ժամանակ հաշմանդամ դարձած աշխատողներին անաշխատունակության նպաստների վճարման հետ կապված ՀՀ աշխատանքյին օրենգրքում համապատասխան փոփխություններ իրականացնելու հարցը: ՀԽ շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, պատրաստվել է գրություն եւ ուղղվել ՀԽ նախագահին:
- Ջրային պաշարների արդյունավետ օգտագործամն հարցը: Մասնավորապես՝ Արարատյան հարթավայրում ավանդական հոսքային ձկանբուծական համակարգերից կիսափակ ջրօգտագործման համակարգերի անցման վերաբերյալ (հարցը ներկայացվել է ՀՀ Նախագահին, ստացել դրական արձագանք, լուծման ընթացքի մեջ է):
- «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը՝ ԲՈՀ-ի գործառույթների հետ կապված (ՀԽ առաջարկություններ ուղղվել են ՀՀ վարչապետին եւ ընդունվել են):
- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը: Այն ենթարկվել է փորձաքննության և քննարկվել ՀԽ-ում, առաջարկությունները ՀՀ կառավարության կողմից ընդունվել են ոչ ամբողջությամբ:
- Համագործակցության և փոխօգնության ազգային կառույցի ձեւավորման խնդիրը: 2012թ. անցակվել է հիմնադիր ժողով:
- Հայաստանում պղնձի խտանյութից կատոդային պղինձ ստանալու հարցը: Այն ներկայացվել է ՀՀ Նախագահին, քննարկվել նաեւ ՀԽ պատվիրակության կողմից Չինաստան կատարած այցի ժամանակ եւ համապատասախան հիմանվորումն ուղղվել է ՀՀ վարչապետին:
- ՀՀ ընդերքի օգտագործման հայեցակարգի հարցը: Այն բարձարացվել է ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում եւ արժանացել հավանության:
- Պետականն ներդրումային հիմանդրամ ստեղծելու մասին հարցը: Այն բարձարացվել է ՀՀ նախագահի մոտ եւ համապատասախն գրությունն ուղղվել է ՀՀ վարչապետին:
- Գյուղատնտեսության ոլորտում հրատապ կարգավորում պահանջող որոշ խնդիրների վերաբերյալ առաջարկությունները: Այն ներառում է գյուղացիական տնտեսությունների արտադրական գործունեության պետական սուբսիդավորման, գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրները, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսությունների գյուղտեխնիկայով ապահովելու հարցը: Առաջարկությունների փաթեթը ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին:
- ՀՀ–ում ժողովրդագրական վիճակի եւ դրա բարելավմանն ուղղաված գործողությունների մասին: ՀԽ շրաջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ:
- Գիտության ոլորտի ֆինանսական հարցը:
- Քրեակատարողական հիմնարկներում վաղաժամկետ ազատման ենթակա դատապարտյալների ազատ արձակման հետ կապված խնդիրները:
- Հանրային խորհրդի հետագա աշխատանքների արդյունավետության բարձրացաման հետ կապված «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի մշակման հարցը: Այն ներկայացվելու եւ ընդունվելու է մինչև գործող Հանրային խորհրդի ժամկետների ավարտը:
- «Նոյան Տապան» բիզնես-ծրագիրը: ՀԽ–ի մի շարք ենթահանձնաժողովներ քննարկել են ծրագիրը եւ իրենց եզրակացություններն են ներկայացրել հանրությանը:
- «Ընտանքի զարգացման ու հզորացաման հատուկ պետական համալիր ծրագրի» մշակաման հարցը:
- ՀՀ իշխանությունների կողմից բոլոր որոշումների եւ օրենքների նախագծերի սոցիալական բաղադրիչի ու սոցիալական հետևանքների հաշվառվածության պարտադիր փորձաքննություն անցակցնելու մասին առաջարկությունը:
- ՀՀ պետական պաշտոնյաների, քաղաքացիական ծառայողների մասնագիտական-պաշտոնական գործունեության էթիկական նորմերի հռչակագրի մշակաման հարցը:
- Երեւանի Հ.Շիրազի անվան թիվ 169 դպրոցին ավագ դպրոցի կարգավիճակ տալու հարցը (ՀՀ ԿԳ նախարարությունը մերժել է հարցի լուծումը):
- «Դիլիջան ազգային պարկ» Պարզ լճի շրջակայքում տիրող բանպահպանական իրավիճակի մասին հացը (ՀՀ բնապահպանության նախարարությունը խոստացել է բարձրացված հարցի վերաբերյալ անցկացնել ստուգումներ):
- «Մանթաշյանի անվան թանգարան» հիմնելու հարցը:
- Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն Էդուարդ Միրզոյանի անունով անվանակոչելու հարցը(գտնվում է ընթացքի մեջ):
- Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի աշակերտների նկատմամբ աշխատակիցների կողմից հակաօրինական գործողությունների կապակցությամբ և լրագրող Մ.Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի անաչառ ընթացքն ապահովելու հարցը: Արդյունքում Մ.Սուխուդյանին առաջադրված մեղադրանքները հանվեցին, և հակաօրինական և հակաբարոյական արարքներ կատարած իրական անձինք ենթարկվեցին քրեական պատասխանատվության եւ պատժի:
- Արհմիությունների հետ կապված «ՀՀ աշախատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը: ՀԽ շրջանակներում կազմակերպված լսումների ընթացքում, որին մասնակցում էին բոլոր արհմիությունների ներկայացուցիչները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ համապատասախան հանձանժողովի նախագահը, վերը նշված օրինագիծը քննարկվեց, և ՀԽ առաջարկությունների մի մասն ընդունվեց:
- Հրազդանի երկաթի հանքերի շահագործման հարցը (ՀՀ բնպահպանության նախարարությունը պատրաստ է հարցը քննարկել հանրության հետ, անցկացնել հանրային լսումներ և միայն դրանից հետո որոշում ընդունել):
- Գյումրիից Մինաս Ավետիոսյանի որմանանկարների տեղափոխման հարցը:
- Կենսաթոշակներ ստանալու ժամանակային սահմանափակման հետ կապված, կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը:
- Արտտգործնախարարության շենքի վաճառքի նպատակահարմարության հարցը.(Կառավարության Թիվ 2 շենք): Այն բարձրացվել է ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում ավելի լայն ձեւակերպումով՝ կապված Հանրապետության Հրապարակի զարգացման կոնցեպցիայի հետ (ՀԽ դիմումներ է ստացել Հանրապետության Հրապարակում խորհրդանիշների տեղադրման հետ կապված):
- Մարզերից պատմական հուշակոթող-քարերի՝ Երեւանի պատմության թանգարան տեղափոխման հարցը:
- 2010թ. հունիսի 6-ին ՀԽ էր դիմել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստաման մասին» օրենքի մեջ փոփխություններ կատարելու վերաբերյալ ՀԽ–ի եզրակացությունը ստանալու խնդրանքով: ՀԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում հարցը համակողմանիորեն քննարկելուց հետո ՀԽ-ն իր եզրակացությունը ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարան:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վ.Սաֆարյանի կողմից բարձրացված՝ կաշվի արտադրության խթանման, ներքին կոոպերացիայի զարգացման, տեղական շուկան սեփական արտադրանքով մեծացնելու հարցը: ՀԽ հանձնաժողովում քննարկելուց հետո առաջարկությունները ներկայացվել են ՀՀ վարչապետին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել են, որ բոլոր առաջարկությունները հաշվի են առնվել նախարարության կազմած փաստաթղթերում և պատրաստ են հետագա համագործակցության:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վ.Սաֆարյանի կողմից Հայաստանում մանր եղջերավոր անասունների բրդի մշակման, մթերման և տեղական արտադրությունում օգտագործման վերաբերյալ հարցը: ՀԽ իր եզրակացությունը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ ստացել դրական արձագանք:
- «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հարցը: Այն քննարկելու համար ՀԽ շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ՀԽ փոքր խորհրդի նիստին (10.12.2013թ.) ներկայացրել է իր եզրակացությունները: ՀԽ ընդունել է հետևյալ որոշումը, որn ուղղվել է ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին:
Քննարկելով աշխատանքային խմբի կողմից կազմված փաստաթուղթը` Հանրային խորհուրդը, բարձր գնահատելով այն դրական միտումները, որոնք ընկած են քննարկվող օրենքի հիմքում, միաժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնում օրենքի կիրառման հետեւանքով Հայաստանում ստեղծվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ բարոյահոգեբանական մթնոլորտի կապակցությամբ:
Հանրային խորհուրդը որոշում է դիմել ՀՀ Նախագահին եւ ՀՀ Կառավարություն` առաջարկելով մինչեւ 2014 թ. հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` մինչ այդ համապատասխան մասնագետների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի եւս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները եւ համաձայնության գալու դեպքում կատարվեն որոշակի փոփոխություններ այդ օրենքի մեջ:
2014թ. ՀՀ ԱԺ կողմից ընդունվեց «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի փոփոխված տարբերակը, որը մասամբ ներառեց ՀԽ առաջարկությունները և մեղմացրեց սոցիալական լարվածությունը:
ՀԽ ԱՅՑԸ ՄԱՐԶԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում ՀԽ գյուղատնտեսության հարցերին նվիրված աշխատանքային խումբն այցելել է Արմավիրի մարզի Լուկաշին և Քարակերտ համայնքներ, հանդիպել համայնքերում ստեղծված կոոպերատիվների անդամների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Մանրամասն քննարկումներից հետո որոշվել է խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը:
ՀԽ համապատասախան աշխատանքային խոումբն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին և այցելության արդյունքում մշակված եզրակացությունները ներկայացրել ՀՀ կառավարություն:
ՀԽ աշախատանքային մեկ ուրիշ խումբ այցելել է ցմահ դատապարտյալներին՝ վերջիններիս բազմաթիվ դիմում-խնդրանքներով:
ՀԽ երիտասարդական ենթահանձնաժողովի անդամները կազմակերպել են բարեգործական ակցիա՝ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի անապահով ընտանիքներին բաժանելով գրքեր ու նվերներ:
ՀԽ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐ
2010 թվականի ընթացքում ՀԽ պատվիրակությունները պաշտոնական այցով եղել են ԼՂՀ –ում, որտեղ բանակցել են ԼՂՀ իշխանությունների հետ և Մոսկվայում, որտեղ կնքվել է երկկողմանի հուշագիր Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի հետ:
2010թ. հուլիսի 7-ին Նյու-Յորքում ՀՀ Հանրային խորհուրդն անդամակցել է Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային /AICESIS/ եւ մասնակցել այդ միջազգային կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին (այդ միջազգային կառույցին անդամկացում են 66 երկրների հանրային խորհուրդների կամ համանման կառույցների ներկայացուցիչներ):
2011թ. հուլիսին ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը մասնակցել է Հռոմում կայացած ՏՍԽՀԻՄԱ Գլխավոր Ասամբլեայի աշախատանքներին, որտեղ պաշտպանել է ՌԴ ՀՊ առաջարկությունը՝ ռուսերենն այդ միջազագային կառույցի աշխատանքային լեզու դարձնելու հարցը:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ Հանրային խորհուրդը կնքել է համագործակցության երկկողմանի պայմանագրեր Պորտուգալիայի Հանրային խորհրդի և Չինաստանի սոցիալական և տնտեսական խորհրդի հետ՝ վերջինիս պատվիրակության Երեւան կատարած այցի ժամանակ /2011թ. սեպտեմբեր/: ՀՀ Հանրային խորհրդի, Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի և Ուկրաինայի Եռակողմ տնտեսական եւ սոցիալական խորհրդի միջև համաձայնություն է կնքվել ՏՍԽՀԻՄԱ շրջանակներում ասոցիացիա ստեղծելու մասին /Երեւանում, ՌԴ ՀՊ պատվիրակաության այցի ընթացքում, 2011թ. հոկտեմբեր/:
ՀՀ Հանրային խորհրդի Մոսկվա կատարած այցի ժամանակ /2011թ. հուլիս/ տեղի է ունեցել հանդիպում նաեւ Իսպանիայի տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատվիրակության հետ: 2012թ. Ռիո-Դե-Ժանեյրոյում կայացած միջազգային ասոցիացիայի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կնքվել է համագործակցության համաձայանագրեր Մոնակոյի, Բրազիլիայի և Իսպանիայի Հանրային խորհուրդների հետ:
2011թ. Ղազախստանի նախագահական եւ ՌԴ պետդումայի, ինչպես նաեւ 2012թ. Թուրքմենստանում նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով ԵԱՀԿ շրջանակներում՝ որպես կարճաժամկետ դիտորդ, գործուղվել է ՀԽ հարկային, տուրքային, մաքսային, վճարային, սակագնային գույքի կառավարման հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Արմինե Խզմալյանը:
2012թ. մարտին Երեւան կատարած այցի ընթացքում ստորագրվել է համաձայանգիր նաև Հունաստանի տնտեսական և սոցիալական կոմիտեի հետ:
2012թ. ՀԽ պատվիրակությունը մասնակցել է Ռիո-դը–Ժանեյռոյում կայացած ՏՍԽՀԻՄԱ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին, այնուհետև ՀԽ երկու այլ պատվիրակություններ Չինաստանի սոցիալական եւ տնտեսական խորհրդի եւ Հունաստանի տնտեսական եւ սոցիալան կոմիտեի հրավերով այցելել են Պեկին և Աթենք:
2013թ. մայիսին ՀԽ պատվիրակությունը այցելել է Ռուսաստանի Իրկուտսկ քաղաք, որտեղ ՌԴ Հասարակական պալատը անցկացնում էր կոնֆերանս ասիական հանրային խորհուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ:
2013թ. սեպտեմբերին Ալժիրում ՀԽ պատվիրակությունը մասնակցել է ՏՍԽՀԻՄԱ հերթական Գլխավոր ասամբլեայի աշախատանքներին, որտեղ մասնակցում էին արդեն 75 երկրների հանրային խորհուրդների կամ հասարակական պալատների պատվիրակներ:
2013թ. դեկտեմբերին Մադրիդում, Իսպանիա կայացել է «Տնտեսական և սոցիալական խորհուրդների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսական և գործազրկության ճգնաժամին ի պատասխան» թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցել են ՀԽ պատվիրակությունը: Համաժողովին քննարկվել են համաշխարհային տնտեսական, ֆինանսական և աշխատանքային ճգնաժամի հիմնախնդիրներն ու դրանց դեմ ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ հարցեր: Քննարկվել է նաև սոցիալական երկխոսության միջոցով ճգնաժամից դուրս գալու հնարավորությունը: Մասնավորապես կարևորվել է այդ ուղղությամբ տնտեսական, սոցիալական, հանրային խորհուրդների դերն ու նշանակությունը:
2014թ. հունիսին Բուխարեստում (Ռումինիա) ՀԽ պատվիրակությունը մասնակցել է ՏՍԽՀԻՄԱ հերթական Գլխավոր ասամբլեայի աշախատանքներին, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվում էր «Հանրային խորհուրդների, քաղաքացիական և սոցիալական երկխոսությունների դերը կոռուպցիայի և տնտեսական ոճրագործությունների դեմ պայքարում» թեման: Այդ հարցի շուրջ ելույթով հադես եկավ ՀԽ անդամ Հ.Մուսայելյանը: Ստորև ներկայացվում է վերջինիս ելույթը.
Հարգարժան նախագահող,
Հարգելի գագաթաժողովի մասնակիցներ,
Հայաստանի հանրապետության հանրային խորհրդի պատվիրակության անունից թույլ տվեք ողջունել գագաթաժողովի մասնակիցներին եւ ցանկանալ արդյունավետ աշխատանք:
Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում հասարակական շարժումներին եւ բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիները հստակորեն նշում էին, որ հենց կոռուպցիան է իր տարբեր դրսուորումներով հանդիսանում իրենց պետությունների եւ հասարակությունների բարդ հիմնախնդիրների գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը:
Հայաստանում կոռուպցիան տարածված է կառավարման տարբեր մակարդակներում, ուստի կառավարման եւ տնտեսական հարաբերությունների վերահսկման գործում մեծ դեր է կատարում: Ըւտ Transparency International կազմակերպության, Հայաստանը 2012թ.-ին առաջընթաց է գրանցել կոռուպցիայի ինդեքսի հարցում, սակայն կոռուպցիայի մակարդակը շարունակում է բարձր մնալ, ինչի արդյունքում երկիրը կոռուպցիայի մակարդակով 176 երկրների շարքում զբաղեցնում է 105-րդ տեղը: Զեկույցում նշվում է, որ «չնայած ընտրությունների եւ կուսակցությունների ֆինանսավորման հարցում օրենսդրական փոփոխություններին՝ կոռուպցիան կամ նույն մակարդակում է շարունակվում, կամ էլ այլ տեսքով է շարունակվում»:
Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն հիմնական ինստիտուտներն են «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը» /որը գլխավորում է հանրապետության վարչապետը/ եւ «Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը»: Արդյունավետ գործունեություն ծավալելու համար այս հակակոռուպցիոն մարմինը պետք է լինի. 1. Ապաքաղաքական/անկողմնակալ, 2. Քաղաքական ուժերից բացարձակապես անկախ գրասենյակ, 3. Իր գործունեւոթյան մերջ ներգրավի միջազգային կազմակերպությունների:
Կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ խորհրդում ընդգրկված են ֆինանսների, արդարադատության նախարարները, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խրհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, Հանրային խորհրդի նախագահը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակաության 3 ներկայացուցիչ:
Հայաստանի հանրապետության Հանրային խորհուրդն արդեն իսկ արտահայտել է իր կարծիքը «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու եւ խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
Մենք կարծում ենք, որ ներկայացված փաստաթղթի նախագիծը կարիք ունի վերամշակման, մասնավորապես՝
- Չբավարարվել կոռուպցիայի ընդհանուր սահմանմամբ, այլ մանրամասնելով այդ հասկացությունը, նշել բոլոր այն երեւույթները, որոնց դեմ պետք է պայքարել;
- Հստակեցնել ինչպես խորհրդի նպատակները, լիզորություններն ու պատասխանատվությունը, այնպես էլ քարտուղարությանը վերապահված համապատասխան իրավասությունները;
- Ելնելով վերը նշված հստակեցումներից՝ համալրել խորհրդի կազմը /քննարկել նաեւ Ազգային ժողովի որոշ հանձնաժողովների նախագհների ներառումը խորհրդի կազմի մեջ/:
Հանրային խորհուրդը գտնում է, որ կառավրությունն ինքն առաջին հերթին պետք է շահագրգռված լինի կոռուպցիոն դրսեւորումների բացահայտման մեջ: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք՝ հասարակությունը, որը գիտակցում է, որ երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Կոռուպցիայի դեմ պճայքարում ոչ իշխանությունը, ոչ ընդիմությունը եւ ոչ էլ հասարակությունը հաջողության չեն հասնի, եթե չլինի համագործակցություն եւ Հանրային խորհդի գործունության կարեւորագույն խնդիրներից մեկն էլ հանդիսանում է գտնել այդ համագործակցության ճիշտ ձեւաչափը: Մեր խորին համոզմամբ պետք է բացահայտել առաջնային մի քանի ռիսկային ոլորտները եւ ուժերը կենտրոնացնել կոռուպցիոն երեւույթներ ծնող պատճառների վրա:
2008թ.-ին ՀՀ քրեական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվել՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար ավելի արդյունավետ մեխանիզմներ ապահովելու նպատակով: 2011թ.-ին որոշ նախարարություններում եւ պետական գործակալություններում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես՝ անձնագրերի, ընկերությունների գրանցման եվ վարորդական իրավունքի ձեռքբերման նոր ընթացակարգեր են սահմանվել՝ նման փաստաթղթերի ձեռքբերման համար կոռուպցիոն սողանքները վերացնելու նպատակով:
Փորձը ցույց է տալիս, որ չնայած վերը նշված նախաձեռնություններին, հակակոռուպցիոն քաղաքականությունը բավարար կամ արդյունավետ չէ: Չնայած, ըստ կառավարության, բարեփոխումները զգալի արդյունքներ են տալիս, 2011թ-ին հրապարակված ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի /GRECO/՝ մեղադրանքների գնահատման զեկույցում նշվում է, որ Հայաստանը պետք է շարունակի օրենսդրության եւ դրա կիրարկման ուղղությամբ բարեփոխումները՝ ԵԽ կոռուպցիայի վերաբերյալ Քրեական օրենքի կոնվենցիային համապատասխանելու նպատակով: Նշված բարեփոխումը Հայաստանին հնարավորություն կտա արտերկրի քաղաքացիների կողմից կաշառքի պահանջի եւ կաշառակորությանը վերաբերվող օրենքի խախտումները հետապնդել: Այդւոհանդերձ, վերջին շրջանում Հայաստանում կաշառակերության համար ձերբակալված եւ պատասխանատվության ենթարկված պաշտոնյաների թիվն աճել է: 2011թ. Նոյեմբերին ՀՀ Վարչապետի նախաձեռնությամբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հիմնականում գյուղատնտեսության, ֆինանսների, կրթության եւ առողջապահության նախարարություններից, ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից:
Հայաստանի պետական կառավարման համակարգի եւ բիզնեսների միջեւ առկա ամուր կապը կառավարությանը թույլ չի տալիս անկախ լինել: Օրենքով պետական պաշտոնյաներին թույլ չի տրվում ներգրավվել բիզնես գործունեւության մեջ, սակայն իրական կյանքում նրանք հաճախ գործարար շահեր ունեն: Շատ ԱԺ պատգամավորներ եւ պետական պաշտոնյաներ սեփական ընկերություններ ունեն եւ բիզնես գործունեությամբ են զբաղվում:
Կարծում եմ, որ ավելորդ չէ նշել, որ Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության առումով վերջին տարիներին լուրջ պոզիտիվ արդյունքներ են գրանցվել եւ տարածաշրջանում այն կարելի է նույնիսկ օրինակելի համարել:
Զանգվածային լրատվամիջոցները պարբերաբար գրում են արդեն իսկ նշված բացասական երեույթների մասին: Եթե այս փաստին ավելացնենք նաեւ, որ կառավարության ընթացիկ գործունեությունը պարբերաբար մոնիտորինգի տակ է գտնվում նոր ձեւավորվող բավական կազմակերպված քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի կողմից, ապա կարելի է նաեւ հուսադրող կանխատեսումներ անել առաջիկա տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում Հանրային խորհրդի, քաղհասարակության եւ զանգվածային լրատվամիջոցների աճող դերի մասին:
Մենք վստահ ենք նաեւ, որ երկրի զարգացման համար այս կարեւորագույն գործընթացում էական նշանակություն կունենա նաւ միջազգային տարբեր կազմակերպությունների, մասնավորապես AICESIS-ի եւ Transparency International եւ այլ դոնոր կազմակերպություների աջակցությունը:
Շնորհակալություն:
2014թ. հուլիսին ՀԽ գործուղել էր ք.Մոսկվա ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյանին` մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոորդինացիոն խորհրդի նիստին, որի կազմում ընդգրկվելու է Հայաստանի Ապրանքարտադրողների միությունը:
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ, ԴԻՄՈՒՄՆՐ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակհատվածում ՀՀ Հանրային խորհուրդը ստացել է 1782 դիմումներ, առաջարկություններ, պաշտոնական գրություններ, այդ թվում՝ դիմումներ ուղղված ՀԽ նախագահին՝ 1339 (որոնցից 951-ը վերահասցեագրվել են ՀԽ հանձնաժողովներին), պաշտոնական գրություններ՝ 188, տարբեր այլ գրություններ: Ելքային գրությունների քանակը կազմում է 1173:
ՀԽ հանձանաժողովներին վերահասցեգրված դիմումների եւ առաջարկությունների քանակական պատկերը՝
- Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության
եւ սպորտի հարցերի հանձնաժողով 99
- Պետաիրավական հարցերի հանձնաժողով 254
- Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի
հանձնաժողով 79
- Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողով 167
- Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով 101
- Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողով 91
- Տարածքային կառավարաման եւ տեղական ինքնակառավարման
հարցերի հանձնաժողով 69
- Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային
անվտանգության հարցերի հանձնաժողով 50
- Ձեռնարկատիրական եւ սպառողների շահերի
պաշտպանությա հարցերի հանձնաժողով 37
- Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով 9
- Ժողովրդագրական եւ գենդերային հարցերի հանձնա-ողով 6
- Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրամն հարցերի հանձնաժողով 38
Հանրային խորհուրդը ստացել է 188 պաշտոնական գրություն, մասնավորապես՝
- ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գ.Ալավերդյանից` գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական միջոցառումների ցանկի վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ Սահմանադրական դատարան Գ.Հարությունյանից` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մասին;
- ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ.Նազարյանից` ՀՀ գազամատակարարման համակարգի 2007թ.-ի հունվարից գործող սակագների հաշվարկների հետ կապված (ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողով, փաստաթղթի հիման վրա կազմվել է հակափաստարկ-տեղեկանք և ներկայացվել հանրությանը);
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` արձանագրություն ՀՀ գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության նախագիծ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, ինչպես նաև ՀԽ անդամներ Վ.Մովսիսյանին ու Խ.Հարությունյանին);
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` ՀՀ վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու հետ կապված;
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` արձանագրություն ՀՀ վարչապետի մոտ 2010թ. ապրիլի 1-ին կայացած Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նիստի հետ կապված (ուղղվել է ՀԽ նախագահ Վ.Մանուկյանին);
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանից` «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստման մասին» ՀԽ քննարկումներ կազմակերպելու և մասնակցելու հետ կապված (ուղղվել է ՀԽ առողջապահական և քաղհասարակության կայացման հարցերի հանձնաժողովներ, որոնք իրենց համատեղ նիստում մշակել են եզրակացություն);
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանից` ՀՀ կառավարության որոշում- ՀՀ Գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2010-2020թթ կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանից` ՀՀ Նախագահի 2001թ. հուլիսի ՆՀ-174-Ն հրամանագրում լրացումներ կատարելու մասին;
- ՀՀ Սահմանադրական դատարան Գ.Հարությունյան` «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստման մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀԽ-ի եզրակացությունը 3 հարցերի հետ կապված (ուղղվել է ՀԽ առողջապահական և քաղհասարակության կայացման հարցերի հանձնաժողովներ, որոնք իրենց համատեղ նիստում մշակել են եզրակացություն, որն ուղղվել է ՀՀ Սահմանադրական դատարան);
- ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանից` ՀԽ կարծիքը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների հետ կապված (ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով);
- ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանից` ՀԽ կարծիքը «ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 2-ի «ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փոձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին»» նախագծի վերաբերյալ (ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային, ինչպես նաև տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովներ);
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` արձանագրություն 2010-2020թթ. գյուղատնտեսության կայուն զարգացման ծրագրի հետ կապված;
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` արձանագրություն 2010թ. հուլիսի 28-ին գյուղատնտեսական արտադրատեխնիկական սպասարկման մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է ՀՀ գյուղնախարարություն);
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանից` ՀՀ կառավարության որոշում N-971-Ն ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության ծրագրի հետ կապված (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է ՀՀ գյուղնախարարություն);
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանից` գյուղատնտեսական ծրագիր` ՀՀ-ում հողի առանց վարի մշակության տեխնոլոգիայի վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է ՀՀ գյուղնախարարություն);
- ՀՀ կառավարության աշխատակազմ Դ.Սարգսյանից` «Հայեցակարգ. Ագրարային ոլորտի խորհրդատվական և տեղեկատվական համակարգի զարգացման մասին» (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է ՀՀ գյուղնախարարություն);
- ՀՀ կառավարության աշխատակազմ Դ.Սարգսյանից` «Հայեցակարգ. Գյուղացիական տնտեսությունների խոշորացման մասին» (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է ՀՀ գյուղնախարարություն);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ.Ալավերդյանից` Հհ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշման նախագիծը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է ՀՀ գյուղնախարարություն);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ.Ալավերդյանից` «Ցորենի սերմնաբուծության և սերմ արտադրության զարգացման ծրագրի» արդյունավետ իրականացման համար ՀԽ ներկայացուցիչ գործուղելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է ՀՀ գյուղնախարարություն);
- ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ.Հակոբյանից` 2010թ. հունիսի 24-ի արտահերթ նիստին մասնակցելու համար ՀԽ ներկայացուցիչ գործուղելու վերաբերյալ;
- ՀՀ Ազգային ժողով Ս.Սաֆարյանից և Ն.Զոհրաբյանից` 2010թ. սեպտեմբերի 23-ին ԱԺ-ում կազմակերպվելիք ՀՀ կառավարության կողմից ներկայացված օրենսդրության քննարկմանը ՀԽ ներկայացուցիչ գործուղելու վերաբերյալ;
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա.Շաբոյանից` իրենց խորհրդի կազմում ՀԽ ներկայացուցիչ ընդգրկելու հետ կապված (ուղղվել է ՀԽ ձեռնարկատիրական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանից առաջարկություն` ՀԽ-ի շրջանակներում դպրոցական դասագրքերի շուրջ կազմակերպելու հետ կապված հասարակական և մասնագիտական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ;
- ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանից` ՀՀ Տավուշի մարզի զարգացման գյուղատնտեսական ծրագրի հետ կապված;
- ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանից`Եվրոպայի Խորհուրդ-Հայաստանի կառավարություն պլան- նախագիծ ՏԻՄ բարեփոխումների հետ կապված (ուղղվել է ՀԽ քարածքային կառավարման հարցերի հանձնաժողով);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանից` Գյուղատնտեսական միջոցառումների և 2011թ. գերակա խնդիրների ցանկը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանից`ի կատարումն ՀՀ վարչապետի նոյեմբերի 8-ի հանձնարարականի ”ֆերմերների ազգային միավորում” հ/կ ”գյուղատնտեսական մթերքների արտահանման և ներկրման առևտրայինընկերությունների գործունեության ծրագիր” վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն);
- ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանից` որոշում ՀՀ գյուղատնտեսության և գյուղի 2010-2020թթ. Կայուն զարգացման վերաբերյալ;
- ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանից` ոլորտի կոռուպցիայի վերաբերյալ;
- ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանից` ՀՀ ”Հասարակական կազմակերպությունների մասին” օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ քաղհասարակության կայացման հարցերի հանձնաժողով, որն իր եզրակացությունները ներկայացրել է ՀԽ լիագումար նիստին);
- ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանից` ՀՀ քրեակատարողական հաստատություններում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովներում ՀԽ ներկայացուցիչներ գործուղելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ անդամներ Գ. Բադիրյանին, Ա. Տեր-Տաճատյանին, Հ. Հովհաննիսյանին);
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից`ՀՀ-ում գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման վերաբերյալ ծրագիրը (ուղղվել է ՀՊ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը նախարարությանը ներկայացրել է իր կարծիքը);
- ՀՀ կրթության և գիտության նախարարությունից` վերջինիս կարծիքը ՀԽ-ի կողմից մշակված հանրակրթության ոլորտին առնչվող առաջարկությունների վերաբերյալ;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հրավեր` մասնակցելու սերմնաբուծության հարցերով միջկառավարական համակարգող խորհրդի հերթական նիստին;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` ՀՀ գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի վերաբերյալ (ուղղվել ` ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը նախարարությանը ներկայացրել է իր եզրակացությունը);
- Զարգացման հայկական գործակալությունից` Հայ-ռուսական առաջին միջազգային հանձնաժողով`պետական մարմինների, ղեկավարների հետ համատեղ հանձնաժողովին մասնակցելու վերաբերյալ;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հրավեր` մասնակցելու Ճապոնիայի կառավարության տրամադրված պաշտոնական օժանդակության հետ կապված ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին;
- ՀՀ գյուղատնտեսության նախարարություից` կենդանիների հիվանդությունների կանխարգելման հայեցակարգի վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը նախարարությանն է ներկայացրել իր եզրակացությունը);
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` վարարումների և սելավների ռիսկերի պաշտպանությաննուղղված ծրագրի վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը նախարարությանը ներկայացրել է իր եզրակացությունը` հիմք ընդունելով ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանի կարծիքը);
- ՀՀ կրթության և գիտության նախարարությունից` ՀՀ միջին մասնագիտական կրթական ծրագրի լիցենզավերման կարգի վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպոևտի հարցերի հանձնաժողով);
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` ՀՀ գյուղատնտեսության մասին օրենքի նախագծի վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը նախարարությանը ներկայացրել է իր եզրակացությունը);
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից` տնտեսական մրցակցության հարցերոց հասարակական խորհրդի կազմում ՀԽ ներկայացուցիչ գործուղելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողով; Ա. Սադոյանը գործուղվել է որպես ՀԽ ներկայացուցիչ);
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից` ”սպառողական կոոպերացիայի մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների մասին ՀԽ առաջարկությունների վերաբերյալ գրությունը;
- ՀՀ վարչապետից` ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակի վերաբերյալ որոշումը (ուղղվել է ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով);
- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից` շնորհակալական գրություն հայ-թուրքական հարաբերությունների եւ հիմնախնդիրների հարցին ակտիվ մասնակցելու համար;
- ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից` “Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության” վերաբերյալ ծրագիրը (ուղղվել է ՀԽ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է նախարարությանը):
- ՀՀ վարչապետից` եգիպտացորենի արտադրության զարգացման եւ սերմերի ներմուծման վերաբերյալ որոշումը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ վարչապետի խորհրդական Վ.Կարապետյաից` գյուղի եւ գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագրի վերաբերյալ քննարկմանը մասնակցելու;
- ՀՀ Վարչապետից` գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու վերաբերյալ որոշումը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ՀՀ համայնքների խոշորացման վերաբերյալ հայեցակարգը (ուղղվել է ՀԽ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է նախարարույանը);
- ՀՀ արդարադատության նախարարույթունից` ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀԽ կողմից առաջարկություններ ստանալու մասին (ուղղվել է ՀԽ համապատասխան հանձնաժողովներ):
- ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից` Ջերմուկում կայացած համաժողովում ՀԽ ակտիվ մասնակցության վերաբերյալ;
- ՀՀ միգրացիոն պետական ծառայությունից` “ՀՀ անկանոն միգրացիայի ուսումնասիրության եւ դրա կանխարգելման” հայեցակարգը (ուղղվել է ՀԽ տարածքային կառավարման եւ տեղական ինքանկառավարման հարցերի հանձնաժողով, որն իր կարծիքը ներկայացրել է նախարարությանը):
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` 2011-2020թթ. Դեղագործության, կոնյակագործության եւ ճգրիտ ճարտարապետության ոլորտային ռազմավարության վերաբերյալ նախագծերը (ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հացրերի հանձնաժողով);
- ՀՀ բնապահպանության նախարարությունից` “Քիմիական նյութերի մասին ՀՀ օրենքի նախագիծը” (ուղղվել է ՀԽ գոյւղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով, ինչպես նաեւ ՀԽ անդամ Կ. Դանիելյանին):
- ՀՀ կառավարությունից` տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշումը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ կառավարությունից` Մարդու վերարտադրողական առողջության եւ վերրտադրողական իրավունքների մասին եւ դրանից բխող ՀՀ օրենքներում մի շարք այլ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀԽ կարծիքը ստանալու մասին (ուղղվել է ՀԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողով, որը քննարկել է վերը նշված հացրը կոլեգիայի նիստում եւ կարծիքը ներկայացրել է ՀՀ կառավարություն):
- ՀՀ սփյուռքի նախարարության ՀԽ երիտասարդության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանին հասցեագրած շնորհակալագիրը Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց ծրագրին ակտիվորեն մասնակցելու համար;
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ.Մուրադյան` ՀՀ օրենքը “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” (քննարկվել է ՀԽ-ում դռնփակ):
- ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանին` “Քիմիական նյութերի մասին” ՀՀ օրենքի նախագիծը ՀԽ շրջանակներում քննարկում կազմակերպելու համար (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժոքղով, ինչպես նաեւ ՀԽ անդամ Կ.Դանիելյանին, որոնք իրենց եզարակացությունները ներկայացրել են ՀՀ բնապահպանության նախարարություն);
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` ՀՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիետեում անցկացված մշտադիտարկման դրական արդյունքների վերաբերյալ:
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանից` ազգային փոքրամասնություններին վերաբերող ԵԽ փորձագետների զեկույցի հետ կապված (ուղղվել է ՀԽ ազգային փոքրամասնություննրի հարցերի հանձփնաժողով):
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանից` որոշում` Երեւան քաղաքում կառուցապատման համար միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին եւ ՀԽ ներկայացուցիչ այդ հանձնաժողովում գործուղելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ անդամ Ա.Տեր-Տաճատյանին);
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` Արձանագրություն-Երեւանի Տրանսպորտի աշխատանքի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ եւ հարցի քննարկմանը ՀԽ ներկայացուցիչ գործուղելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանից` կառավարման համակարգի բարելավմանն ուղղված քաղաքացիական հասարակության ներգրավմամբ ամերիկա-բրազիլական նախաձեռնության վերաբերյալ
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Հովակիմյանից` Ռիո+20 համաշխարհային գագաթաժողովին ՀՀ մասնակցության հետ կապված, ինչպես նաեւ Ռիո+20 ազգային գնահատման զեկույցի նախագծի քննարկման հետ կապված (ուղղվել է ՀԽ մի շարք անդամների):
- ՀՀ վարչապետ Տ.Սագսյանից` արդյունաբերական խորհրդի նիստի վերաբերյալ;
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` ՀԲ-ի կողմից բնափայտի մթերման եւ իրացման կանոնակարգի նախագիծը անտառտնտեսոթւյան ոլորտի մոնիտորինգի համակարգի զարգացման դրամաշնորհի օգտագործման վերաբերյալ ՀԽ կարծիք ստանալու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ.Տերտերյան` Ս.Զոլյանի գրության պատասխանի` ագզային փոքրամասնություններին իրենց լեզվով տեղեկանք տրամադրելու կապակցությամբ (ուղղվել է ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով);
- ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ.Տերտերյան` “տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀԽ կարծիք ստանալու հետ կապված (ուղղվել է ՀԽ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողով);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` գյուղատնտեսության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովում ՀԽ ներկայացուցիչ գործուղելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը իր եզրակացությունները ներկայացրել է ՀՀ գյուղնախարարություն);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` “Գների կարգավորման հանձնաժողովի մասին” ՀՀ օրենքի նախագծի հետ կապված (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով):
- ՀՀ նախագահ Ս.Սարգսյան Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի միջոցառումների վերաբերյալ;
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյան` Արձանագրություն արդյունաբերական խորհրդի 2012թ. հուլիսի 24-ի նիստի վերաբերյալ;
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` ՀՀ գյուղացիական կոոպերատիվի զարգացման հայեցակարգում ՀԽ առաջարկությունների եւ առարկությունների հետ կապված (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով, ինչպես նաեւ ՀԽ անդամներ` Վ.Մովսիսյանին, Խ.Հարությունյանին, Ա.Տեր-Տաճատյանին);
- ՀՀ վարչապետ Տ.Սարսգայնից` ՀՀ կառավարության որոշում` բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման եւ հատկացումների փարի հաշվառման կարգը, մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու հետ կապված (ուղղվել է ՀԽ անդամ Կ.Դանիելյանին);
- ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանից` բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման եւ հատկացումների չափի հաշվառման կարգը, մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու եւ ՀԽ ներկայացուցիչ գործուղելու մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով, ինչպես նաեւ ՀԽ անդամ Կ.Դանիելյանին: Եզրակացությունը ներկայացվել է նախարարություն):
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Հովակիմյանից` ԵԱՀԿ-ի 3 անդամներից բաղկացած պատվիրակության այցի մասին;
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` “Գյուղկոոպերացիայի մասին եւ գյուղատնտեսության մասին” ՀՀ օրենքի մշակման համար ՀԽ ներկայացուցիչ գործուղելու վերաբերյալ;
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանից` ՀՀ վարչապետի մոտ կայանալիք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ՀԽ ներկայացուցչի մասնակցելու հետ կապված (ուղղվել է ՀԽ պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողով);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիներին արհեստական սերմնավորման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ ՀԽ առաջարկները եւ առարկությունները ներկայացնելու հետ կապված (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով, ինչպես նաեւ ՀԽ անդամներ Ա.Տեր-Տաճատյանին եւ Վ.Մովսիսյանին: Եզրակացոթւյունը ներկայացվել է նախարարություն):
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` “Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ` կապված ԲՈՀ-ի լիազորությունների հետ (ուղղվել է ՀԽ կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողով, որը իր եզրակացոթւյունները ներկայացրել է ՀԽ);
- ՀՀ ԱԺ տարածքային հարցերի հանձնաժողովի նախագահ Ս.Մարգարյանից` հրավեր ԱԺ-ում ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումները լսումներին մասնակցելու համար;
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանից` Արզնի-Շամիրամ մայր ջրագծի վերաբերյալ (ուղղվել է ՀՀ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողով, ինչպես նաեւ ՀԽ անդամ Ռ.Աթոյանին, եզրակացությունները ներկայացվել են ՀՀ վարչապետին);
- ՀՀ արդարադատության նախարար Հ.Թովմասյանից` մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի եւ տվյալ ռազմավարության հավելվածի 47-րդ կետով նախատեսված 2013-2016թթ. գործողությունների ծրագրի վերաբերյալ ՀԽ առաջարկություններ ներկայացնելու հետ կապված (ուղղվել է ՀԽ քաղհասարակության կայացման հարցերի հանձնաժողով);
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանից` ավտոմատ ջրաչափերի տեղադրման վերաբերյալ քննարկման մասին (ուղղվել է ՀՀ գյուղատնտեսական հարցերի հյանձնաժողով):
- ՀՀ գյուղատնտեսոթւյան նախարարի տեղակալ Ռ.Մակարյանից` գոյւղատնտեսական տեխնիկայի իրացման մրցութային հանձնաժողովի կազմում ՀԽ-ից ներկայացուցիչ ընդգրկելու հետ կապված (ուղղվել է ՀՀ գոյւղատնտեսական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսւթյան պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանից`է ՀՀ վարչապետի մոտ կայացած ՀՀ սակավաջուր տարածքներում անհետաձգելի միջոցառումների իրականացման մասին խորհրդակցության արձանագրություն;
- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանից` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների եւ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցով միջգերատեսչական հանձնաժողովում ՀԽ ներկայացուցիչ գործուղելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ քաղհասարակության կայացման հարցերի հանձնաժողով);
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Հովակիմյանից` մարտի 5-7-ը ՀՀ ում է Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի պատվիրակության այցի վերաբերյալ (ուղղվել է ՀԽ ազգային փոքրամասնությունների հացրերի հանձնաժողով);
- ՀՀ վարչապետ Տ/Սարգսյանից` Որոշում Գյումրիում թիվ 12 ավագ դպրոց ՊՈԱԿ վերանվանելու եւ ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի թիվ 1392 եւ 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 958 որոշումներում փոփոխություններ եւ լարցումներ կատարելու մասին;
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` կենսաթոշակային ապահովագրական համակարգի վերաբերյալ (ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտագության, ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ.Նահապետյանից` Հրավեր` “Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում, ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն” թեմայով ԱԺ լսումներին ՀԽ ներակայցուցչի մասնակցության հետ կապված (ուղղվել է ՀԽ պաշտպանության ու ներքին գործերի հարցերի հանձնաժողով);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` ՀՀ գյուղացիական տնտեսությունում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին հավանություն տալու մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը իր եզրակացությունները ներկայացրել է ՀԽ);
- ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղակաան ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Ս.Մարգարյանից` ”Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին (ուղղվել է ՀԽ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողով);
- ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Ա.Ալեքսանյանից` “Ինտերնետ կառավաարման սկզբունքները հաստատելու մասին” արձանագրային որոշման նախագծի քննարկմանը ՀԽ ներկայացուցչի մասնակցության հետ կապված (ուղղվել է ՀԽ ձեռնարկատիրական հարցերի հանձնաժողով):
- ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ.Նահապետյանից` Թափանցիկության պաշտպանության կառավարման ոլորտում թեմայով լսումներին ՀԽ ներկայացուցչի մասնակցության հետ կապված;
- ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գ.Բեգլարյանից` ՀԽ քննարկմանը ներակայցված “Ավտոմոբիլային տրանսպորտի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին գրությունը:
- ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գեւորգյանից` Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` արձանագրություն` 2013թ. հունիսի 17-ի նիստի Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսության փակ եւ կիսափակ ջրօգտագործման համակարգերի ներդրման վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ա.Ավոյանից` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նիստի արձանագրություն;
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` ՀՀ-ում Խաղողագործության զարգացման ռազմավարությունը ՀԽ քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հացրերի հանձնաժողով);
- ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանից` աշխատանքային խումբ ստեղծելու մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վ.Գաբրիելյանից` ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ` ձկնաբուծության ջրերի օգտագործման հարցի մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հացերի հանձնաժողով);
- ՀՀ Նախագահից եւ Հ.Դեմոյնաից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կոչը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Արամ Ա-ի հայտարարությունը` Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական եկեղեցիներչը, եկեղեցապատկան կալվածքներն ու հոգեւոր-մշակութային արժեքները հետ վերադարձնելու պահանջի կապակցությամբ;
- ՀՀ էկոնոմիկայի նախարար Վ.Ավանեսյանից` Ասիական բանկ + գիրք անգլերեն լեզվով;
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանից` ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոննեի ծրագրի վերաբերյալ` 2013թ. օգոստոսի 14-ին աշխատանքային հանդիպման մասին (ուղղվել է ՀԽ տարծքային կառավարման հարցերի հաձնաժողով);
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանից` ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման ծրագրի հետ կապված հայեցակարգային հաշվետվությունները և ՀԽ-ին ուղղված շնորհակալություն` հայտնում համագործակցելու համար;
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանից` «ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական զարգացման պլանը, ճանապարհային քարտեզը և երկարաժամկետ ներդրումային պլանը», որը փոխանցվել է ՀԽ տարծքային կառավարման հարցերի և ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հաձնաժողովներ: Այնուհետև, ՀԽ-ին ուղղվել է «Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման տեխնիկական հիմնավորում» ծրագիրը` ՀԽ դիրքորոշումը պարզելու համար: ՀԽ համապատասխան հանձնաժողովի կոլեգիան անցկացրել է նիստ և տեղեկացրել նախարարությանը դիրքորոշման մասին;
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանից` ՀՀ-ում ՏԻՄ տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգի ներկայացման հետ կապված (ուղղվել է ՀԽ տարծքային կառավարման հարցերի և ձեռնարկատիրական հարցերի հանձնաժողով): Վերջինիս եզրակացությունը զետեղված է իր հանձնաժողովի հաշվետվության մասում;
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանից` Ջերմուկ քաղաքում գյուղական համայնքների կայուն զարգացման վերաբերյալ “Գյուղական համայնքների 3-րդ համաժողովը” մասնակցելու հրավերք (փոխանցվել է ՀԽ տարծքային կառավարման հարցերի հանձնաժողով);
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա.Մովսիսյանից`առաջարկություն քննարկելու “Զվարթնոց” օդանավակայանի հին (կլոր) համալիրի հետագա ճակատիգիրը և “Արմենիա” միջազգային օդանավակայանների 5 տարվա զարգացման ծրագիրը (ուղղվել 4 ենթահանձնաժողովների, որոնք քննարկել և ներկայացրել են իրենց եզրակացությունները);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` “ՀՀ գյուղատնտեսական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին հավանություն տալու մասին: ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի լիամշակված տարբերակը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` “Ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի շրջանառության մեջ ներգրավման նպատակային ծրագիրը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշմամ նախագիծը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` “Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների կանոնակարգը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի` տեղակալ Ռ. Մակարյանից` գյուղատնտեսական տեխնիկան չիրացված աճուրդով իրացնելու հարցը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար` Ս.Կարապետյանից` “Անասնաբուժության մասին”, “Սննդամթերքի անվտամգության մասին”, “Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասին”, “ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` “Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին” ՀՀ օրենքը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով): Եզրակացությունները ուղղվել է նախարարին:
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից` “Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացման ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին”, “ՀՀ կառավարության 2011թ. մարտի 31-ի N 349-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին, ՀՀ կառավարության որոշումների և “Բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևի” նախագծերը (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով): ՀԽ հանձնաժողովը ներկայացրել է իր կարծիքը:
- ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ.Նահապետյանից` “ՀՀ-ում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ ազդարարման և դիմակայման համակարգի ստեղշումը և զարգացումը” թեմայով լսումներին ՀԽ ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու համար (ուղղվել է ՀԽ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողով);
- ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ.Նահապետյանից` “Մարդու իրավունքները զինված ուժերում” թեմայով լսումներին ՀԽ ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու համար (ուղղվել է ՀԽ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողով);
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանից` “Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ արդարադատության նախարար Հ.Թովմասյանից` «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ՀԽ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելու մասին (ուղղվել է ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով);
- ՀՀ aրդարադատության նախարար Հ.Թովմասյան` «Սեփականության արդյունավետ օգտագործման վերաբերյալ հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ՀԽ կարծիքը իմանաու հետ կապված (փոխանցվել է ՀԽ անդամ Ա.Տեր-Տաճատյանին);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյան` «Ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի շրջանառության մեջ ներգրավման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» նախագիծը ՀԽ քննարկամանն է ներկայացնելու մասին: (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով, որը քննարկել է այն իր կոլեգիայի նիստում իր առաջարկությունները ներկայացրել նախարարությանը);
- ՀՀ կառավաևրության աշխատակազմի ղեկավար-նախարար Վ.Գաբրիելյանից` ՝«Ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի շրջանառության մեջ ներգրավման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» լրամշակված որոշման նախագիծը ևս մեկ անգամ ՀՀ ֆինանսների նախարարության հետ քննարկելու մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով, և քանի որ ՀԽ բոլոր առաջարկությունները և դիտողությունները ընդունվել են կառավարության կողմից` հավանություն տալ հայեցակարգին);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանից` «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀԽ կողմից դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով, ինչպես նաև ՀԽ անդամ Կ.Դանիելյանին);
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանից` բնական գազի կալորիականությանն առնչվող խնդրիներն ուսումնասրիելու և առաջարկություններ ներկայացնեու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին (ՀԽ գործուղել է ՀԽ և ՀԽ հանձնաժողովների կազմից ներկայացուցիչներ);
- ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգույան և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանից` «Ոստիկանության հաշվետվողականությունը և խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով լուսումներին մասնակցելու մասին (ՀԽ գործուղել է ՀԽ անդամներ` Կ. Ղազարյանին, Հ. Հովհաննիսյանին և Ա. Տեր-Տաճատյանին);
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանից՝ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀԽ-ից առաջարկությունները ներկայացնելու մասին;
ՀՀ քաղաքացիները եւ հասարակական կազմակերպոթւյունները Հանրային խորհուրդ են ներկաացրել նաեւ տարաբնույթ առաջարկություններ, որոնց թվում են`
- Քաղաքացի Ռոմիկ Հովնանյանից` Սողոմոն Թեհլերյանին հետմահու “Արդարության մեդալով” պարգեւատրելու համար (ուղղվել է ՀԽ կրոնի, սփյուռքիեւ միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով, որի ենթահանձնաժողովներից մեկում այս հարցը քննարկվել եւ տրվել է դրական եզրակացություն):
- ՀԽ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի անդամ` Դուստրիկ Մխիթարյանից` 2010թ. մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների աջակցման հետ կապված (ուղղվել է ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողոքվ, որի առաջարկությունները քննարկվել են ՀԽ լիագումար նիստում);
- ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի անդամ Գայանե Ներսիսյանից` Երեւանում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրելու վերաբերյալ (առաջարկությունը քննարկվել է ՀԽ եւ ստացել դրական եզրակացություն);
- “Կոալիցիա” համագործակցություն հանուն ժողովրդավարության զարգացման հ/կ նախագահ Գագիկ Ճաղարյանից` “Զարգացման ժողովրդավարական համակարգ” ծրագիրը հանրայն քննարկման ներկայացնելու մասին;’
- Տեխիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանից` Հայաստանի հելիոֆիկացիայի եւ Հայաստանում հելիոտեխնիկական արդյունաբերությունը զարգացնելու մասին (ուղղվել է ՀԽ կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողով), այնուհետեւ քննարկվել է ՀԽ լիագումար նիստում եւ ստացել դրական եզրակացություն:
- Քաղաքացի Գագիկ Մկրտչյանից ՀԴՄ կտրոնների վիճակահանության նոր տարբերակի մասին (ուղղվել է ՀԽ ձեռնարկատիրական եւ սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողով);
- ՀԽ անդամ Սոսո Սարգսյանից եւ այլ մտավորականներից ` “Նոյան տապան” գիտակրթական պատմամշակութային համալիր հաղթանակի զբոսայգում ստեղծելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ մշակույթի հարցերի ենթահանձնաժողով, որը ներկայացրել է իր եզրակացությունը);
- ՀՀ քաղաքացի Ա.Ոսկանյանից` առաջարկութուն օձի, կարիճի եւ այլ կենդանական թույների դեմ հակաթույն ստեղծելու մասին (ուղղվել է ՀԽ առողջպահության եւ ֆինանսատնտեսական հացերի հանձնաժողոներին);
- ՀՀ քաղաքացի Բակուր Կարապետյանից` ՀԽ շրջանակներում Արցախի հետ կապված միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով, եղել է դրական եզրակացոթւոյւն, այն է` ստեղծել Արցախի հարցերով ՀԽ միջհանձնաժողովային աշխատանքային խումբ);
- Քաղաքացի Ալբերտ Լալայանից` անտառշահագործման փորձարարական ձեռնարկություն ստեղծելու մասին (ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողով);
- Էլեկտրոնային փոստով` առաջարկություն ՀՀ որոշ տնտեսական ուղղությունների եւ օբյեկտների ազգայնացման մասին (ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողով);
- “Նոյի աղավնի բարեգործական միություն” հ/կ նախագահ Ռ.Գեւորգյանից` Երեւանի Հանրապետության հրապարակում “Վերածնունդ” հուշակոթող տեղադրելու նախագիծ առաջարկի մասին (ուղղվել է ՀԽ մշակույթի եւ քաղաքաշինության հարցերով ենթահանձնաժողովներ);
- ՀՀ քաղաքացի Վ.Ոսկանյանից` արտոնագրված գյուտերի ֆինանսավորման հիմնադրամ ստեղծելու մասին (ուղղվել է ՀԽ կրթության եւ գիտության հարցերի հնձնաժողով);
- ՀՀ քաղաքացի Ռ.Սահրադյանից` առաջարկ ՀՀ-ում իրավական համակարգի բարեփոխումների մասին (ուղղվել է ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողով);
- ՀՀ քաղաքացի Ս.Տոնոյանից` այլընտրանքային էներգիայի համալիր զարգացման ծրագիր-առաջարկի վերաբերյալ (ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողով);
- “Արմավիա” ավիաընկերության տնօրեն Ն.Բելլույանից` ընկերության առաջարկները ՀՀ-ում ազգային ավիափոխադրողի ձեւավորման եւ զարգացման գործընթացն ապահովելու մասին (քննարկվել է ՀԽ լիագումար նիստում եզրակացությունները ուղղվել են ՀՀ Նախագահին);
- ՀՀ քաղաքացի Մ.Խուդավերդյանից` սահմանամերձ գյուղերի հողօգտագործողներին հողի հարկի վճարից ազատելու մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովներ, լուծվել է դրական);
- ՀՀ միշարք մտավորականներից` Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն Է.Միրզոյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ մշակույթի հարցերի ենթահանձնաժողով):
- ՀՀ ՊՆ առընթեր հանրային խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանից` ՀՀ ԶՈՒ համալրման կարգի ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների հիմնական արձակուրդի, նախազորակոչիկների ու տարկետում ստացած զորակոչիկների բուժման կազմակերպման վերաբերյալ (ուղղվել է ՀԽ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողով);
- ՀՀ քաղաքացի Տիգրան Կյուրեղյանից` Զինվորի տուն հիմնելու, ԼՂՀ ազատագրված տարածքների վերաբնակեցման վերաբերյալ (հարցի լուծումը պահանջւմ է պետական ատյանների միջամտություն եւ հովանավորություն):
- “Մենք” հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանից` ՀՀ Նախագահին կից “ՀՀ պետական եւ ազգային խորհրդանշանների խորհուրդ” ստեղծելու մասին (ուղղվել է ՀԽ կրոնի, սփյուռքի հարցերի հանձնաժողովին, ինչպես նաեւ ՀԽ մշակույթի հարցերի ենթահանձնաժողովին, ստացել է դրական եզրակացություն):
- “Արեգ” կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանից` իսլամացված հայերի ուսումնասիրությունների համար կառավարության կողմցի գումար հատկացնելու մասին (ուղղվել է ՀԽ մշակույթի հարցերի ենթահանձնաժողովին);
- “Գյուղի Կին” հ/կ նախագահ Վերա Զաքարյանից` երիտասարդությանը գյուղատնտեսական գիտելիքներ տալու համար գյուղերում անվճար դասընթացներ բացելու վերաբերյալ (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողով);
- “Բալետ 2021” հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի ազգային բալետի գլխավոր Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանից` Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված միջազգային ցանկում ներառել “Տիեզերական Մեսսա” բալետը (ուղղվել է ՀԽ անդամ Հ.Դեմոյանին);
- ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյանից` “Արարատ 73” ֆուտբոլային դիմի 40-ամյա հոբելյանը նշելու համար “Հրազդան” մարզադաշտի տարածքում հայկական ֆուտբոլի պատմութան թանգարան հիմնելու մասին;
- “Համահայկական գիտական խորհուրդ” հ/կ նախագահ Սիներիկ Հայրապետյանից` ՀՀ գործող գիտավարչական համակարգի բարեփոխման եւ գիտության ֆինանսավորման հետ կապված ( ուղղվել է ՀԽ կրթության, գիտության հարցերի հանձնաժողով):
- “Գյուղատնտեսական մեքենայացման ԳՀԻ” ՓԲԸ գիտական գծով տնօրեն Ստեփան Խոյեցյանից` մշակել է սելիտրան տեղական արտադրության գրանուլացված պարարտանյութով փոխարինելու տեխնոլոգիա;
- ՀԽ հանձնաժողովի անդամ Գ.Մկրտչյանից` ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: ՀԽ պլանավորել է առանձին անդրադառնալ այս հարցին, ստեղծելով աշխատանքային խումբ:
- Քաղաքացի Է.Շմավոնյանից` ԽՍՀՄ ավանդների մարման գործընթացի վիճակի վերաբերյալ (ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողով);
- “Շիրակ տեխնոպարկ” ՓԲԸ գլխավոր կոնստրուկտոր Հրայր Մելքոնյանից` Հայաստանում լուսատեխնիկական արդյունաբերության զարգացմանը նպաստելու հետ կապված (ուղղվել է ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետաին հարցերի հանձնաժողով);
- ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Եվգենիա Օհանյանից` գիտությանը նպաստելու համար գիտատեխնիկայի և տեխնոլոգիայի թանգարան ստեղծելու մասին, ինչը հանդես կգա որպես համապարփակ քարոզչական և կրթական համակարգ (ուղղվել է ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով, որը դրական եզրակացություն է արտահայտել և դիմել համապատասխա մարմիններին);
- Քաղաքացի Թ,Նազարյանից` նախկինում եղած մեղվաընտանիքների քանակությունը պետական տնտեսություններում վերականգնելու մասին (ուղղվել է ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով):
Հանրային Խորհուրդը ստացել է բազմաթիվ դիմումներ, որոնց ընթացքը գտնվել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի անմիջական հսկողության տակ: Դրանց թվում են
- Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանից` ստորագրությունը կեղծելու եւ անօրինական սեփականաշնորհում իրականացնելու վերաբերյալ: ՀԽ գրութուն է ուղղել ՀՀ գլխավոր դատախազություն, նշանակվել է փորձաքննություն, գորը ընթացքի մեջ է:
- Քաղաքացի Լուիզա Գրիգորյանից` Քարակերտում հողի հարկի վերաբերյալ ՀԽ գրություն է ուղղվել Արմավիրի մարզպետին: Հարցը լուծվել է:
- Քաղաքացի Ռոլանդ Ավետիսյանից` “Դալմայի այգիներ” հողօգտագործողների սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ: ՀԽ-ում անցկացվել են բազմաթիվ քննարկումներ, գրություն է ուղղվել ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն: Հարցը լուծում է ստացել եւ գրությունում ընգրկված շահառուներին տրվել է փոխհատուցում` գործող օրենսդրությանը համապատասխան
- Տեխնիկական գիտությունների դոկտոր Է.Մանուկյանից` ինտերնետի ավտոմատ հայերենացման մասին: ՀԽ նախագահը այս հարցով դիմել է ՀՀ վարչապետին` ծրագիրը իրականացնելու համար լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու համար: Հարցը լուծվել է մասնակի:
- Քաղաքացի Ռ.Առուշանյանից` Մենեջմենթի համալսարանի լիցենզիայի կասեցման վերաբերյալ: ՀԽ գրություն է ուղղել ՀՀ վարչապետին: Հարցը չի լուծվել համալսարանի կողմից լիցենզավորման պայմանների խախտման պատճառով;
- Քաղաքացի Տիգրան Հովհաննիսյանից` ավտոմեքենաների մաքսազերծման պայմանների պատճառով առաջացած տուգանքների վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ վարչապետին: Հարցը լուծվել է:
- ՀՀ ԱՆ “Վարդաշեն” ՔԿՀ դատապարտյալ Հ.Վարդանյանից` կուրության պատճառով ազատվելու եւ անօրինական ճանապարհով պետական մարմինների կողմից խոչընդոտներ ստեղծելու հետ կապված: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ արդարադատության նախարարութուն, որտեղից տեղեկացրել են, որ ախտորոշումը ճշտելու նպատակով նշանակվել է լրացուցիչ հետաքննություն, որի արդյունքներով հետագայում կայացվել է ազատման որոշում: Հարցը լուծվել է:
- Քաղաքացի Հասմիկ Գրիգորյանից` որպես բռնադատվածի ժառանգ հողատարածք հատկցնելու վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է Երեւանի քաղաքապետին: Հարցը լուծվել է:
- Քաղաքացի Ջոն Մանուկյանից` շենքի բակի ծաղկանոցում շինության կառուցման վերաբերյալ: Հարցի լուծումը ընթացքի մեջ է:
- Հրազդանի թիվ 1 դպրոցի (մտավոր թերզարգացած երեխաների) տնօրեն Ա.Գյուլումյանից` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի կողմից Ա.Գյուլումյանին աշխատանքից ապօրինի ազատման հետ կապված: ՀԽ նախագահի հանձնարարությամբ հարցը քննարկվել է ՀԽ կրթության հանձնաժողովում: Դատարանը ուժի մեջ է թողել մարզպետի որոշումը: Հարցը չի լուծվել:
- Քաղաքացի Դավիթ Դավթյանից` հաշմադամ օդաչուների վերաբերյալ: Հարցը չի լուծվել:
- ՀՀ նախկին պատգամավոր Վիգեն Շիրինյանի այրի Գալինա Շիրինյանից` պատգամավորական թոշակի վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ Նախագահին: Հարցը լուծվել է:
- ԱՄՆ քաղաքացի Նշան Փիրումյանից` սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ Նախագահի օգնական Գ.Կուտոյանին: Հարցի լուծումը ընթացքի մեջ է:
- Լոռու մարզի գ. Ջիլիզա, Գումակ Թաղամասի բնակիչ Ա.Լալայանից` հայ-վրացական սահմանին գտնվող թաղամասի ազատ տեղաշարժի, անվտանգ երթեւեկության եւ փակ սահմանի պաճառով առաջացած տնտեսական խնդիրների վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանին: Հարցի լուծումը ընթացքի մեջ է:
- Քաղաքացի Ա.Գյուրջինյանից` կալանավոր կնոջ` Սիլվա Ասատրյանին պատիժ կրելուց կիսաբաց ռեժիմը փոխարինել բաց ռեժիմով` վերջինիս կողմից իր իրավունքներից օգտվելու հնարավորություն ստանալու հետ կապված: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ Բախագահի աշխատակազմ` քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչության պետ` Ջ.Հակոբյանին: Հարը լուծվել է:
- “Մասիս 3” կոոպերատիվի անդամներից` Նորաշեն թաղամասի թիվ 11 կիսակառույց շենքի 90 բնակարանների հարդարմանը 110 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ: ՀԽ գրութունը ուղղվել է ՀՀ վարչապետին: Հարը չի լուծվել:
- Արթիկի “Ստեկլոմաշ” ԲԲԸ տնօրեն Վ.Մկրտչյանից` ընկերության հաշվարկային հաշիվների վրա դրված անօրինական արգելանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ վարչապետին: Հարցը լուծվել է:
- Կոտայքի մարզի, Արտավազ գյուղի բնակիչներից` համայնքին պատկանող 1300 հա հողատարածքը ՀՀ կառավարության կողմից գերակա հանրային շահ ճանաչելու եւ այն “Էյ ԷԱ Ռեյր” ընկերությանը հանձնելու մասին: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ վարչապետին, ՀՀ կոնոմիկայի նախարարությանը: Հարցը լուծվել է մասնակի:
- Հեռաբժշկության ոլորտի հայ-ռուսական երկկողմանի աշխատանքային խմբի անդամ Հ.Խաչատրյանից` հեռաբժշկության ոլորտի գիտահետազոտական ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ վարչապետին: Հարցը չի լուծվել:
- “Քարեր եւ Աստղեր 2010” միջազգային ուսանողական ծրագրի ղեկավար Մ.Վարդանյանից` “Զորաց քարեր բնակատեղի” պետական արգելոց մասնաճյուղի տարածքում հուշարձանախմբի չափագրման, լազերային սկանավորման եւ նկարահանման աշխատանքների թույլտվություն ստանալու հետ կապված: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ վարչապետին: Հարցը լուծվել է:
- Օդային երթեւեկության կառավարման ծառայության (ՕԵԿ) արհեստավարժ կարգավարմների արհեստակցական կազմակերպոթւյան նախագահ Ս.Եփրեմյանից (76 ստորագրություններ)` ավիակարգավարներին ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության կոմղից վիրավորելու, ստորացնելու եւ ահաբեկելու միջոցով ժամավճարի անցնելու, ինչպես աեւև որոշներին աշխատանքից ազատելու վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է “Զվարթնոց” օդանավակայանի տնօրինություն եւ ՀՀ Քաղավիացիայի գլխավորև վարչություն: Պարզաբանումները ճանաչվել են ոչ բավարար: Հարցը չի լուծվել:
- Ջերմուկ “Ջերմուկ-Սուպեր”-ի տնօրեն Ս.Բալայանից, ինչպես նաեւ եւս 3 ընկերութուններից` Աշխարհագրական նշումների մասին“ օրենքում փոփոխությունների հետ կապված, ինչը սահմանափակում է միավորումների գործունեությունւը: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ վարչապետին: Հարցը չի լուծվել:
- Կոտայքի մարզի, գ.Պռոշյան Պ.Ղեւոնդյանի անվան միջնակարգ դպրոցի խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանից` դպրոցի տնօրենի ընտրության մրցույթի ոչ օրինական անցացնելու մասին: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունը, որը ուսումնասիրության արդյունքում առաջարկել է դիմումատուի դիմել դատարան: դատարանը մերժել է: Հարցը չի լուծվել:
- Քաղաքացի Վլադիկ Աբրահամյանից` վերջինիս կողմից ղեկավարվող ՍՊԸ-ի հանդեպ անհիմն տուգանքների վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ պետեկամուտների կոմիտե: Հարը ստացել է մասնակի դրական լուծում:
- “Ջերմուկ 1”, “Ջերմուկ Գոլդ”, “Սուպեր Գրուպ”, “Հավերժական թագուհի” ձեռնրկությունների սեփականատերերից` ՀՀ կառավարության կողմից ընդունված “Աշխարհագրական նշաւոմների մասին” օրենքում փոփոխոթւյուններ կատարելու հետեանքով վերը նշված ձեռնարկությունների գործունեության դադարեցման վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղել է ՀՀ Նախագահին;
- ՀԽ ազգային փորամասնութունների հարցերի հանձնաժողովի անդամ Ի.Գասպարյանից ասորի ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությանը նվիրված հուշարջանի կառուցման վերաբերյալ: ՀԽ գրություն է ուղղել Երեւանի քաղաքապետին: Հուշարձանի կառուցումը ժամանակվոր դադարեցվել է մինչեւ բոլոր կողմերի համաձայնության գալը:
- Գյուղատնտեսական կոոպերացիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Համբարձումյանից` տնտեսական սելիտրայի մենոշնորհը կանխելու վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղել է ՀՀ Նախագահին: Հարցը ստացել է մասնակի լուծում:
- Կրեդիտ ԱՄ ՍՊԸ տնօրեն Ա.Մանուկյանից` “Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան” ծրագրով հիփոթեքային վարկ ստանալու կարգի եւ գործող օրենսդրության միջեւ հակասության հետ կապված: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ ֆինանսների նախարարություն եւ Բնակարան երիտասարդներին վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի: Հարցի լուծումը ընթացքի մեջ է:
- Քաղաքացի Թ.Աղաջանյաինց` “Ակբա Կրեդիտ Ագրիկոլ” բանկից վարկ վերցնելու եւ ժամանակին վճարները չվճարելու պաճառով բնակարաից զրկվելու վտանգի հետ կապված: ՀԽ նախագահը հեռախոսազանգով կարգավորել է հարցը:
- Քաղաքացի Ս.Հակոբյանից` Աջափնյակ համայնքի Շինարարների փողոցի հասցեում գտնվող իր եղբոր շենքի 4-րդ կարգի վթարային լինելու եւ տվյալ տարածքում բնակարան հատկացնելու վերաբերյալ: ՀԽ գրութունը ուղղվել է քաղաքապետարան: Հարցի լուծումը ընթացքի մեջ է:
- Ապարան քաղաքի ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Մ.Պետրոսյանից ՀՀ ԳԱԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ ստեղծված վերը նշված դպրոցի ՀՀ ԿԳՆ կողմից լուծարման գործընթացի եւ զբաղեցրած տարածքը դեռեւս չգործող ՀՀ ԿԳ նախարարության Ապարանի ռազմական վարժարան ՊՈԱԿ-ի հետ կապված: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Հարցը չի լուծվել:
- “Մունետիկ” հ/կ նախագահ Հ.Համբարձումյանից`է կավագործության սիմպոզիումի համար Արագածոտնի մարզի Լուսագյուղի անտառամերձ բացատը Հայանտառ ՊՈԱԿ-ի կողմից “”Մունետիկ” հ/կ-ին տրամադրելու վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ մշակույթի նախարարությանը: Հարցը լուծվել է;
- “Քաղաքների Բնապահպանության խմբի” ղեկավար Մ.Հակոբյանից` Կասպից ծովի ադրբեջանական սեկտորից եւ Ադրբեջաի մերձկասպյան տարածքներից երկարաժամկետ , ինտենսիվ նավթարդյունահանմամբ եւ գազարդյունահանմամբ պայմանավորված սեյսմիկ-գեոդինամիկ խիստ վտանգավոր տենդենցների մասին: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ վարչապետին: Հարցը լուծումը ստացել է դրական գործընթաց:
- Քաղաքացի Գ.Մատինյանից` վերջինիս որպես Արցախյան Պատերազմի մասնակցի, աչքի վիրահատության վարձավճարի հարցում պետպատվերի շրջանակներում բուժման հետ կապված: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ ՊՆ: ՀՀ ՊՆ բացատրել է հարցի լուծման եղանակները:
- Քաղաքացիներ Վ.Տեր-Ղազարյանից, Հ.Կարապետյանից` Վարդենիսի լեռնաշղթայի Սելիմի լեռնանցքի մերձակայքում դեռ 1950-ական թվականներին աստղադիտարան կառուցելու մասին: Հարցի լուծումը ընթացքի մեջ է:
- “Ֆ.Նանսենի անվան իրավունքների պաշտպանության կենտրոնի” տնօրեն Հ.Սարգսյանից` Մարնեուլի շրջանի հատվածում հայ-վրացական սահմանի երկու կողմերում բնակվող ագաբնակչության համար այդ սահմանի հատման պարզեցված կարգի հետ կապված: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ վարչապետին:
- “Արմավիա” ավիաընկերության տնօրեն Ն.Բելլույանից` ՀՀ-ում ազգային ավիափոխադրողի ձեւավորման եւ զարգացման գործընթացը ապահովելու համար “Արմավիա” ավիաընկերության առաջարկների հետ կապված: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ վարչապետին: Առաջարկությունները ուսումնասիրվել են:
- “Թռչունյան տուն” մանկատան տնօրեն Ս.Սիմոնյանից` մանկատանը, որտեղ սովորում եւ կրթվում են 6-17 տարեկան ծնողազուրկ, լքված, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, պետական բյուջեով միջնակարգ դպրոցների համար նախատեսված գումարը տրամադրելու միջնորդության հետ կապված: ՀԽ գրությունըւ ուղղվել է ՀՀ վարչապետին: Այս հարցը բարձրացվել է նաեւ 2013թ. ՀՀ Նախագահի եւ ՀԽ անդամների հանդիպման ժամանակ: Սակայն ՀՀ ԿԳՆ անհիմն մերժել է ՀԽ դիմումը: Հարցը չի լուծվել:
- “Գյուղատնտեսական Ասոցիացիաների ֆեդերացիայի” նախագահ Վ.Համբարձումյանից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ուղարկված գրության վերաբերյալ, որտեղ առանց համապատասխան լիցենզիայի բույսերի պաշտպանության քիմիական եւ կեսնաբանական միջոցների վաճառքով զբաղվող սուբյեկտների ցանկի մեջ սխալմամբ ներառվել է վերը նշված հ/կ: Հարցը լուծվել է բանավոր միջամտությամբ;
- Քաղաքացի Ռ.Ներսիսյանից` իր զինծառայող որդու` մայոր Արսեն Ներսիսյանցի բնակարանային հաշվառումից դուրս մնալու վերաբերյալ: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ ՊՆ խորհրդական Գ.Հարութունյանին: Հարցը մասնակիորեն լուծվել է:
- ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյանից` “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ին պատկանող էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի անվտանգ շահագործման, կատարվող ներդրումների արդյունաբերության եւ միջին տեխնիկական մասնագետների պատրաստման եւ վրապատրաստման նպատակով ուսումնական կենտրոնի ստեղծման մասին: ՀԽ գրությունը ուղղվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հարցը չի լուծվել:
- “Սիթի Պետրոլ գրուպ” ՍՊԸ տնօրեն Ս.Սալազարյանից` Վրաստանի Փոթի նավահանգստի նոր սեփականատիրոջ կողմից նավթամթերքի ներմուծման խոչընդոտների եւ նախկինում կնքված պայմանագրի կետերը չկատարելու հետ կապված: Հարցը լուծվել է:
- “Քաղաքացիական դիրքորոշում” ՀԿ նախագահ Գ.Դոստուրյանից` տաքսիների դեղին համարանիշների կիրառման օրենքով նախատեսված կարգը կանխելու վերաբերյալ: հարցի լուծումը մնացել է անորոշ:
- Քանդակագործ Տ.Արզումանյանից`”Դվին” հյուրանոցի տարածքում տեղադրված` իր կողմից հեղինակած եւ վերջին տարիներին կողոպտված “Լեռնային պար” քանդակը վերականգնելու հետ կապված: ՀԽ գրությունը ուղղվել է Երեւանի քաղաքապետարան: հարցի լուծումը ընթացքի մեջ է:
- Մի շարք մտավորկաններից` ցմահդատապարտված Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի հանդեպ 2 փախուստների փաստը ներում շնորհելու ժամանակ չկիրառելու հետ կապված: ՀԽ գրwuթւյունն ուղղվել է ՀՀ Նախագահին:
Հարցի լուծումը ընթացքի մեջ է:
- Տավուշի մարզի մի շարք համայնքներից` “սնունդ աշխատանքի դիմաց” ծրագիրը վերականգնելու վերաբերյալ”: ՀԽ գրությունն ուղղվել է ՀՀ աշխատանքի եի սոցիալական հարցերով նախարարություն: Հարցի լուծումն ընթացքի մեջ է:
- Քաղաքացի Վ.Առաքելյանից` մայրաքաղաքում հրթիռակոծության վերածվող հրավառությունների արգելման վերաբերյալ: ՀԽ գրությունն ուղղվել է ՀՀ վարչապետին: Հարցի լուծումն ընթացքի մեջ է:
- “Գոլդեն Ֆիլդ” ՍՊԸ-ի տնօրեն Մ.Գաբրիելյանից` Չնաստանից հումք ներմուծմանը մաքսային ծառայությունների կողմից խոչընդոտներ հարուցելու և դրա հետևանքով տույժեր կիրառելու վերաբերյալ: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Սաֆարյանի կողմից ՀԽ նախագահին միջնորդություն ներկայացնելուց հետո վերջինս գրություն է ուղղել ՀՀ վարչապետին, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացվել է բացասական պատասխան;
- Ռ.Իշխանյանի անվան N-153 դպրոցի տնօրեն Ա.Սարգսյանից` դպրոցը առաջնահերթության կարգով դպրոցների հիմնանորոգման ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: ՀԽ նախագահի կողմից ուղղվել է միջնորդություն ՀՀ վարչապետին: Հարցի լուծումը ստացել է դրական ընթացք;
- ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանից` «կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու և խորհուրդի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ կապված առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ: Վ.Մանուկյանը իր առաջրկությունները ներկայացրել է ՀՀ կառավարություն;
- «Լճկաձոր» սպառողական կոոպերատիվի նախագահ Ռ.Անտոնյանից` ՄԱԿ-ի Պարենի «սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի վերսկսման մասին (այն գործել է մինչև 2013թ., սակայն, 2013թ. այս ծրագիրը կառավարության կողմից որակվել է անարդյունավետ և 1 տարի է ինչ չի գործում): Վ.Մանուկյանը դիմել է ՀՀ վարչապետին, ընթացքը ՀԽ անդամ Հ.Թադևոսյանի ուշադրության կենտրոնում է;
- «Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միություն» խորհրդի նախագահ Հովհաննես Պետրոսյանից` «Ոստիկանական պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հետևանքով պահնորդական գործունեությանը խոչընդոտներ ի հայտ գալու մասին: ՀԽ նախագահ Վ.Մանուկյանի կողմից հարցը բարձրացվել է ՀՀ վարչապետի հետ ՀԽ անդամների հանդիպման ժամանակ: ՀՀ վարչապետի կողմից տրվել են բանավոր հիմնավորումներ: Կայացել են համդիպումներ բոլոր շահագրգիռ կողմերի ամսնակցությամբ;
ՀԽ ուղղված բազմաթիվ դիմումներ փոխանցվել են ՀԽ անդամներին, մասնավորապես`
ՀԽ անդամ Կարինե Դանիելյանին`
- Էրեբունի-Նուբարաշեն համայնքում ծառատունկ կազմակերպելու հետ կապված;
- Կոտայքի մարզի Հրազդանի եւ Աբովյանի սեւ մետաի հանքավայրերի հնարավոր շահագործման արդյունքում առաջացող թափոնների շրջակա միջավայրը աղտոտելու ե ընդհանուրառմամբ հանքարդյունաբերությանն առնչվող բնապահպանական ռիսկերի վերաբերյալ;
- Արզնու ձորում գտնվող պտղատու այգիների ջրամատակարարման վերաբերյալ;
- “Քիմիական նյութերի մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ կարծիք ներկայացնելու մասին;
- Հյուսիսային պողոտային բարձրահարկ շենքերի կառուցման հետ կապված;
- Ռիո +20 համաշխարհային գագաթնաժողովին ՀՀ մասնակցության հետ կապված;
- ՄԻՊ “Խտրականության դեմ” ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը մասնակցելու վերաբերյալ
- ՄԱԿ-ի որոշ գրասենյակներ Թուրքիա տեղափոխելու հետ կապված;
- Բնապահպան Մարիամ Սուխուդյանի հանդեպ իրականացված անօրինական գործողությունների հետ կապված;
- ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտակա կենտրոնի կենսաբանական թանգարանի վերականգնման եւ պահպանման խնդրանքի վերաբերյալ;
- Նոր սխեմայով աշխատող էներգետիկ համակարգեր ստեղծելու առաջարկություն;
- Երեւանի Աբովյան փողոցում ծառահատված պուրակում (Ուսանողական այգի) կառուցման ապօրինի շինության մասին;
- Թիվ 11 օժանդակ դպրոցի շրջանավարտների դիմումը` դպրոցի տնօրենի աշխատանքից հեռացման վերաբերյալ;
- Հայաստանի կանաչների միության կողմից “Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին” ՀՀ օրենքի իրենց տարբերակն առաջարկելուվերաբերյալ;
- Քանաքեռ ՀԷԿ մոտակայքում եղեւնիների այգու պահպանման վերաբերյալ;
- Քաղաքում շենքերի վերջնահարկում ծածկահարկ կառուցելու բացասական հետեւանքների վերաբերյալ;
- “Խոսրովի անտառ” արգելոցի վրա “Գիլյան” արգելավայր հիմնելու մասին;
- Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում ոռոգման ջրիմատակարարման հարց;
- Տերյան-Աղայան փողոցի շենքերի բակի մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ;
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ;
- ՀԽ դիտողությունները և առաջարկությունները «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
ՀԽ անդամ Վլադիմիր Մովսիսյանին`
- Գյուղատնտեսական տեխնիկայի վերազինում եւ օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ;
- Միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի վերաբերյալ;
- Հողերի միավորման հայեցակարգի վերաբերյալ;
- Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները եւ բնակչության գույքը վարարումների ու սելավների ռիսկից պաշտպանելու միջոցառումների ծրագրի վերաբերյալ;
- Գյուղատնտեսության մասին ՀՀ օրենքի նախագծի հետ կապված
- Բնափայտի մթերման եւիրացման ՀՀ օրենքի նախագծի հետ կապված;
- “Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օերնքի նախագծի վերաբերյալ;
- “Գների կարգավորման հանձնաժողովի մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ;
- Մանե Հակոբյանի “Տեխնածին երկրաշարժերի գեներացման տեսության” զեկույցի վերաբերյալ;
- ՀՀ Գյուղկոոպերատիվի զրագացման հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ;
- Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին;
- Արզնի-Շամիրամ մայր ջրագծի վերաբերյալ;
- Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսության փակ և կիսափակ ջրօգտագործման համակարգերի ներդրման վերաբերյալ;
- Ժ. Սեֆիլյանից ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանք;
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանից` “Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ ներկայացնելու մասին:
ՀԽ անդամ Աստղիկ Գևորգյանին`
- Դիմումատուին բնակարան ապահովելու վերաբերյալ:
ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանին`
- Աճառյանի անվան դպրոցի վերանորոգման հետ կապված;
- Հակակարկտային համակարգերի գարծարկմա վերաբերյալ;
- Սպառողական կոոպերատիվների մասին ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելու վերաբերյալ;
- Քաղաքապատարանի ապօրինություների հետ կապված;
- Հասարակական օբյեկտների կառուցման վերաբերյալ;
- Գրախանութ կառուցելու թույլտվության հետ կապված;
- Ընդհանուր օգտագործման հողամասը սեփականաշնորհելու հետ կապված:
ՀԽ անդամ Հովհաննես Թադևոսյանին`
- Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Բերքաբեր գյուղի (արքայախնձորի այգիներ) ոռոգման և խմելու ջրի վերաբերյալ;
- Հայաստան հիմնադրամի կողմից Տավուշի մարզի 6 գյուղերի գյուղատնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու հետ կապված;
- Նոյեմբերյան քաղաքի շենքերից մեկի տանիքի վերանորոգման կամ գումարի փոխհատուցման մասին:
ՀԽ անդամ Էմիլ Գաբրիելյանին`
- Փախստականին անվճար դեղորայք տրամադրելու մասին:
ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանին`
- Քաղաքացի Ելենա Աթոյանի սեփականության իրավունքի հետ կապված;
- «Սամոշ» ՍՊԸ հետ կապված;
- Հայկական ավիաուղիների օդաչուների հաշմանդամության փոխհատուցման վերաբերյալ;
- «Սպառողական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքումփոփոխություններ կատարելու վերաբերյալ;
- Անհատ ձեռներեցի կողմից խնդրանք` միջնորդություն ներկայացնել հարկային մարմիններին տուգանքի չափը նվազեցնելու վերաբերյալ;
- ՀՀ օրենքը «Արտակարգ դրության իրավական ռեժինի մասին»;
- Արամի 2 շենքի վթարային վիճակի վերաբերյալ;
- «Օրինապահ-91» կոոպերատիվի անդամից` մուծումներ կատարելու, բայց բնակարան չստանալու վերաբերյալ և 2002թ. մարտի 12-ին ՀՀ կառավարության N 229 որոշման հիման վրա փոխհատուցում ստանալու հարցի մասին;
- Սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ;
- Բնափայտի մթերման և իրացման կանոնակարգի նախագծի վերաբերյալ, ինչպես նաև անտառի մոնիտորինգի համակարգի զարգացման դրամաշնորհի մասին;
- Երևանի ծայրամասում 650քմ տիրազուրկ հողի սեփականաշնորհման հարցի վերաբերյալ;
- Եկմալյան փ. 5 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ;
- Քարակերտ գյուղի բնակչից ջրային տնտեսությանը ուղղված դիմումի մերժման պարզաբանման խնդրանքի վերաբերյալ;
- Գանգատ ԴԱՀԿ-ից տունը աճուրդով վաճառելու վերաբերյալ;
- “Մասնավոր պահնորդական գործունեության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանին`
- Հեռուստաընկերություններով անբարոյականություն տարածելու վերաբերյալ;
- Մի խումբ գիտնականներից` աշխատանքից ազատված Եփրաքսյա Գրիգորյանին աշխատանքի վերականգնելու վերաբերյալ:
ՀԽ անդամ Ստեփան Գիշյանին`
- Գյուղատնտեսական վարկեր տրամադրելու հետ կապված;
- Համայնքների խոշորացման հայեցակարգի մասին կարծիք ներկայացնելու վերաբերյալ:
ՀԽ անդամ Հայկ Դեմոյանին`
- Մաշտոց մշակութային կենտրոն ստեղծելու վերաբերյալ;
- Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակի տարելիցի կապակցությամբ պատմության կենտրոն ստեղծելու վերաբերյալ;
- Աջակցություն Ցեղասպանության հարցերով համահայկական գիտաժողով անցկացնելու վերաբերյալ;
- Հեռուստաալիքների անբավարար գործունեության վերաբերյալ;
- Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հեղինակային 3 նախագծերի մասին;
- «Բալետ 2021» հիմնադրամի հիմնադիր Ռուդոլֆ Խառատյանից` Տիեզերական Մեսսա բալետը Հայոց ցեղասպանության միջոցառումների ցանկում ներառելու վերաբերյալ;
- Սումգայիթի, Մարաղայի և Բաքվի ջարդերի հետ կապված առաջարկություն փոխհատուցման չափերը հաշվառելու վերաբերյալ;
- Հայոց լեզվի մաքրության պահպանման հետ կապված;
- Հաճընի հերոսամարտի 90-ամյակի մասին ֆիլմ նկարահանելու վերաբերյալ;
ՀԽ անդամ Գագիկ Մանասյանին`
- Հայաստանի ծայրամասային տարածաշրջաններում մշակութային զարգացման հեռանկարային ծրագրի վերաբերյալ;
- Ազգային դրամի զբոսայգի հիմնելու վերաբերյալ;
- ՀՀ հուշարձանների վերականգնման համար նոր կառույց ստեղծելու վերաբերյալ;
- ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում գմբեթի կառուցման հետ կապված;
- Շիրակ հկ-ից` Մինասի որմնանկարների տեղափոխման հետ կապված;
- Սայաթ-Նովա համույթին պետական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ;
- Ս.Սպանդարյանի արձանը տեղափոխելու վերաբերյալ;
- Բիզնես-ծրագիր Երևանի Հաղթանակ զբոսայգու բարձունքում Նոյան Տապան պատմամշակութային գիտակրթական համալիր կառուցելու վերաբերյալ (քննարկվել է, բացասական կարծիք են հայտնել, բայց որևէ որոշում չի կայացվել);
- «Մարդկության փրկության օր» հիշատակման տոն ընդունելու մասին;
- «Մասյաց տոն»` ժողովրդի և մարդկության փրկության խորհրդանիշը համարվող տոնախմբության ընդունման հետ կապված;
- Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովում ՀԽ ներկայացուցիչ ընդգրկելու վերաբերյալ;
- Երևանի Հանրապետության հրապարակում խորհրդանիշ կառուցելու առաջարկ-ծրագրի մասին;
- Հայաստանի ազգագրության թանգարանի Սարդարապատի հիմնահարցը` հավաքածուների և այլ հարցերի վերաբերյալ;
- Մանթաշյանի անվան հիմնադրամ թանգարան հիմնելու վերաբերյալ;
- Հրազդան մարզադաշտի տարածքում առևտրի և սպասարկման բազմահարկ կենտրոն կառուցելու վերաբերյալ;
- ՀՀ Նախագահին կից ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ ստեղծելու հարցը (լսվել է ՀԽ լիագումար նիստում և ներկայացվել է ՀՀ Նախագահին);
- Դվին հյուրանոցի տարածքում տեղադրված Լեռնային պար քանդակը կողոպտելու և դրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ;
- Հայֆիլմ կինոստուդիայի հետագա ճակատագրի մասին;
- ԼՂՀ Գանձասարի եկեղեցական համալիրի պարսպի երեսապատման ոչ մասնագիտական մոտեցման մասին:
- Երևանի փոքր կենտրոնի պուրակներից մեկում կամ մշակութային օջախներից մեկի բակում հայ դերասան Կիմ Երիցյանի արձանի տեղադրման հարցը;
- Հայ անվանի երգչուհի Լուսինե Զաքարյանի բնակարանի վերաբերյալ հարցը;
- “Զվարթնոց” օդանավակայանի հին (կլոր) շենքի քանդման հարցը:
ՀԽ անդամ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին`
- Եռաբլուրի եկեղեցու ոչ պատշաճ գործունեության վերաբերյալ:
ՀԽ անդամ Հայկ Դեմոյանին`
- Փախստականների համար մշակութային թանգարան ստեղծելու մասին:
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ հանձնաժողովներ
- Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողով
Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը ամենամեծն է ՀԽ-ում /402 անդամ/ և աշխատանքներն ընթանում են ավելի շատ ենթահանձնաժողովներում և աշխատանքային խմբերում: Հանձաժողովը բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 11 անդամ: Հաշվետու ժամանակաշրջանում անցկացվել է 3 լիագումար և կոլեգիայի 11 նիստեր: Կրթության և գիտության ենթահանձնաժողովը անցկացրել է 4, մշակույթի ենթահանձնաժողովը` 5, սպորտի` 6 և երիտասարդության`12 նիստեր:
ՀԽ նախաձեռնել է կրթական համակարգում ծառացած խնդիրների քննարկում և առաջարկությունների փաթեթի մշակում: Կրթության և գիտության ենթահանձնաժողովը, ինչպես նաև հանրակրթության ոլորտին նվիրված աշխատանքային խումբը 8-ամսյա քննարկումներից հետո ՀՀ Նախագահին ներկայացրել են հանկրակրթության մասին առաջարկությունների փաթեթ:
Կրթության և գիտության ենթահանձնաժողովը աշխատանքը կազմակերպել է հիմնականում 10 աշխատանքային խմբերով, այն է` նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, բարձրագույն կրթություն, գիտություն, օրենսդրություն, տեղեկատվություն և նամակներ, միջին մասնագիտական, բարոյահոգեբանական դաստիարակություն, կրթության որակի ապահովում, նորարական ներդրումներ և արտոնագրում: Ենթահանձնաժողովը քննարկել է գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ավարտական և ընդունելության քննությունների ընթացքը և դպրոցական դասագրքերի որակի հարցը:
Մշակույթի ենթահանձնաժողովը ՀԽ նիստին ներկայացրել է Հայաստանի պատմա-մշակութային հուշարձանների վերականգնման խնդիրները, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված եկեղեցիների պահպանման և վանքապատկան հողերի օգտագործման հիմնահարցերը, լսվել են այդ խնդիրն ուսումնասիրելու համար անցկացված ստուգայցի արդյունքները /մասնավորապես, “Հաղարծին” համալիրին վերաբերող վանքապատկան հողերում առկա ապօրինի շինությունների օտարման մասին/: Բացի այդ, ենթահանձնաժողովը բաց քննարկումներ է կազմակերպել Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնի հետագա ճակատագրի, հանրակրթության ոլորտում տիրող իրավիճակի, ՀՀ մարզերում ավանդական մշակույթի զարգացման հեռանկարային ծրագրի վերաբերյալ:
Երիտասարդության ենթահանձնաժողովը քննարկել է`
- երիտասարդների հետբուհական զբաղվածության,
- ուսանողների սոցիալական պաշտպանվածության և երիտասարդ ընտանիքների սոցիալ – տնտեսական վիճակի,
- բանակում մի շարք առարկաների ուսուցում կազմակերպելու,
- կրթաթոշակների,
- բուհերում անվճար տեղերի կրճատումների հետ կապված հարցերը:
Ընթացքում է գտնվում առաջարկությունների փաթեթի մշակումը` կապված հայկական բանակի սպաների պատրաստման գործընթացի և զինվորների կրթական մակարդակի ուսումնասիրության հետ:
Սպորտի ենթահանձնաժողովը ընթացիկ հարցերից բացի քննարկել է հանրակրթական դպրոցներում աշխատող ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների և մարզադպրոցներում աշխատող մարզիչ մանկավարժների աշխատավարձերի համահավասարեցման նախաձեռնության հարցը:
2011թ. ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը գումարել է 1 լիագումար նիստ: Օրակարգում՝
- ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի 2011թվականի հաշվետվությունը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի կոլեգիան գումարել է 2 ընդլայնված նիստ, որոնց ընթացքում քննարկվել են հետեւյալ հարցերը.
- Գիտության պետական կոմիտեի կողմից դրամաշնորհների տրամադրում /մասնակցել են՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը/: Գիտության ֆինանսավորումը ավելացնելու մասին առաջարկությունը որոշվել է ներկայացնել հանրապետության ղեկավարությանը:
- Ա.Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի /ազգային լաբորատորիայի/ կարգավիճակը /մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը/: Համակողմանի քննարկման ընթացքում եկել են այն եզրակացության, որ ֆիզիկայի ինստիտուտի կարգավիճակի փոփոխությունը պատճառաբանված չէ: Որոշում է ընդունվել հարցը տեղափոխել ՀԽ առաջիկա լիագումար նիստ և ՀԽ եզրակացությունները ներկայացնել ՀՀ Նախագահին եւ ՀՀ կառավարությանը: ՀԽ լիագումար նիստում զեկույցով հանդես են եկել ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Ղուկասյանը, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները; ընդունվել է համապատասխան որոշում:
Հաշվի առնելով ենթահանձնաժողովի անդամների մեծաքանակ թիվը` ենթահանձնաժողովի աշխատանքները կազմակերպվել են աշխատանքային խմբերով` նախատեսվող համապատասխան աշխատանքների ցանկով: Կազմակերպվել են նաև քննարկումներ և համապատասխան գործառույթներ` ուղղորդվելով ստացված 13 նամակներով:
Նամակներում բարձրացրած հարցերի ուսումնասիրության և համապատասխան լուծում տալու նպատակով կազմակերպվել են հանդիպումներ նամակների հեղինակների հետ, այն հիմնարկների և պետական կառույցների ղեկավարների հետ, որոնց միջոցով հնարավոր է լուծում տալ առաջադրված խնդիրներին. դրանք են` տարրական դասարանների դասագրքեր մանկապարտեզներում և դպրոցներում, դաստիարակչական աշխատանքների կազմակերպում, մարզերում ավագ և միջնակարգ դպրոցների կազմակերպում, պետբյուջեում կրթության և գիտության համար 2012 թվականի նախատեսվող գումարներ, գյուտերի պատենտավորման հարցեր և այլ:
Աշխատանքային խմբերը կազմակերպվել են հանդիպումներ դպրոցի ուսուցիչների և տնօրենների հետ, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության և գիտության ներկայացուցիչների հետ: Արդյունքում կազմվել է հարցաշար, որտեղ ընդգրկվել են առաջնային լուծում պահանջող հարցերը:
Ենթահանձանաժողովի կողմից քննարկվել են հետևյալ հարցերը.
- Մարզերում և Երևանի 7 ավագ դպրոցներում ուսուցողական աշխատանքների կազմակերպումը /ուսումնական, առարկայական ծրագրերը/: Որոշում է ընդունվել, որ անհրաժեշտ է վերանայել առաջին հերթին ուսումնական ծրագրերը և ուսուցանվող առարկաների ցանկը և 2012թ. կազմակերպել հանդիպումներ ԳԿ նախարարության համապատասխան կոմիտեների և վարչությունների հետ;
- Նախադպրոցական հաստատությունների վիճակը, որը քննարկվել է աշխատանքային խմբում և ընդգրկվել ավելի խորը քննարկում պահանջող հարցերի ցանկում: /վճարովի և անվճար, ուսումնադաստիրակչական ծրագրեր/;
- Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հիմնադրամի վերակազմավորումը, որը քննարկվել է ենթահանձնաժողովի աշխատանքային խմբում, կոլեգիայի նիստում, ՀԽ փոքր նիստում և ՀԽ լիագումար նիստում;
- ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից գիտական թեմաների բաշխման ընթացքն ու արդյունքները /քննարկվել է աշխատանքային խմբում, կոլեգիայի ընդլայնված նիստում/;
- Դպրոցի տնօրենների քննությունների անցկացման ընթացքը և արդյունքները /կազմակերպվել է ենթահանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությունը քննությանը` դիտորդի կարգավիճակով/;
- Մանե Հակոբյանի կողմից կրթության և գիտության համակարգի ձևավորման մասին առաջարկը /նախարարությունում կայացել է քննարկում/;
- Գիտության զարգացման հեռանկարները:
“Գիտություն” աշխատանքային խմբի նիստում քննարկվել են.
- գիտության ասպարեզում ստեղծված իրավիճակը և խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, գիտության կոմիտեի ղեկավարության կողմից աշխատանքների կազմակերպման ձևերի և որակի արդյունքում ոլորտում ստեղծված իրավիճակը.
- ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից դրամաշնորհների տրամադրման հետ կապված հարցերը» /հրավիրվել է կոլեգիայի ընդլայնված նիստ/: Հրավիրված են եղել ՀԽ անդամներ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս.Հարությունյանը, գիտության դոկտորներ Գ.Բարսեղյանը, Ս.Հայրապետյանը, Ս.Աղբալյանը, Դ.Սեդրակյանը, Բ. Հարությունյանը:
- Դասագրքերի հրատարակման գործընթացը հրատարակչությունների կողմից, ինչպես նաև գրքերի ձևավորման հարցը;
- Դասագրքերի բովանդակության, որակի, ինչպես նաև դպրոցների ուսումնական և առարկայական ծրագրերին առնչվող խնդիրներ;
- Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողի դիմումի հիման վրա համալսարանի ռեկտորի հետ կազմակերպված քննարկումը;
- Միջին մասնագիտական հաստատությունները բուհերին կցելու նպատակահարմարությունը /քննարկվել է աշխատանքային խմբի ղեկավար Մ.Գևորգյանի առաջարկությունը/;
- ՀՊՃՀ-ի պրոֆ. Է.Մանուկյանի դիմումը` իր գիտական խմբի կողմից մշակված «Լեզվական գիտելիքների ինտերնետային կենտրոն»-ի շահագործման կազմակերպմանը պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ;
- ՀՀ ԳԱԱ-ի Ռադիոֆիզիկայի ինստիտում վարվող կադրային և վարձատրման քաղաքակունությունը /հարցը քննարկվել է ինչպես ինստիտուտի ղեկավարության հետ, այնպես էլ ԳԱԱ-ում/:
2011թ ՀԽ-ի քննարկման համար նախատեսված, բայց ՀԽ նիստերի օրակարգում չընդգրկված հարցերը անհրաժեշտ է 2012թ. դարձնել քննարկման առարկա: Այստեղ կարևոր է՝
- ՀԽ–ում «Դասագրքաստեղծ աշխատանքների կազմակերպում» թեմայով լսումներ կազմակերպելու առաջարկությունը;
- «ՀԽ ձևավորման և աշխատանքների կազմակերպման կանոնակարգի» վերաբերյալ քննարկումը:
Մշակույթի հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովն անցկացրել է 8 նիստ, քննարկվել են օրակարգով հաստատված հարցեր, այդ թվում նաև 12 առաջարկություններ /10-ը կատարման ընթացքում են, լրացուցիչ քննարկումներից հետո կտրվի բավարար պատասխան/ և 1 բողոք-նամակ: 6 հարց տեղափոխվել է 2012թ.: ՀԽ լիագումար նիստերում ներկայացվել է 10 հարց:
Ենթահանձնաժողովը քննարկել է հետևյալ հարցերը.
- Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում Թամանյանական ճարտարապետությանը անհարիր կառուցվող նոր շենքի՝ թմբուկի վերաբերյալ /բացասական եզրկացություն/;
- Հայոց պետականության խորհրդանիշի վերաբերյալ /երգահան Էդգար Գյանջումյանի առաջարկով փոփոխություններ մտցնել զինանշանի, դրոշի և օրհներգի մեջ/;
- Հանրապետության հրապարակում Լենինի արձանի նախկին տեղում նոր ճարտարապետական կառույց տեղադրելու վերաբերյալ /ճարտարապետ Լաերտ Թովմասյանի առաջարկությունը/;
- Ազգային դրամի զբոսայգու նախագծի վերաբերյալ /նախագծի հեղինակ Կարեն Կոմենդարյանն առաջարկում է Երևանի տեսարժան վայրերից մեկում կառուցել ազգային դրամի զբոսայգի/: Ստացել է դրական եզրակացություն;
- Պետական խորհրդանշանների` մասնավորապես պետական դրոշի հայրենասիրական և քաղաքացիական դաստիարակության գործառույթի մասին /առաջարկություն Պետական խորհրդանշանների շարքում ՀՀ Նախագահի դրոշ՝ շտանդարտ ունենալու մասին/: Ստացել է դրական եզրակացություն;
- Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ “Հայաստանի պատմության և մշակույթի գիտահետազոտական կենտրոն” ստեղծելու մասին;
- “Հայաստանի ազգագրության և ազգագրական պայքարի պատմության Սարդարապատի Ազգային թանգարանի” մասին:
- Հայ մեծ գուսան Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի միջոցառումների կատարման վերաբերյալ /աշուղական անսամբլին պետական կարգավիճակ շնորհելու առաջարկության մասին/;
- Երևանում “Մշակույթի միջնակագ դպրոց” հիմնելու մասին;
- Անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, փետրվարի 18-ով փոխարինելու վերաբերյալ /Պարույր Հայրիկյանի առաջարկությունը/;
- Հայաստանի Հանրապետության մարզերում ավանդական մշակույթի զարգացման ծրագրի վերաբերյալ;
- Տարրական դպրոցի բարեփոխման մասին արված առաջարկների վերաբերյալ;
- ”Արարատ” մշակութային ալիքի փակման վերաբերյալ;
- Օտար լեզվի դասավանդման մակարդակի բարձրացումը հայերենի հաշվին իրականացնելու խնդիրների վերաբերյալ:
Հրավիրվել է 7 նիստ, որոնցում քննարկվել է 9 հարց
24.03.2013 ներկայացված էր երեք հարց
Հարց. Մշակույթի մի խումբ ներկայացուցիչների կողմից առաջարկվել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանակոչել մշակույթի ականավոր գործիչ Էդվարդ Միրզոյանի անունով: Առաջարկությունը դրվեց քվեարկության, անցավ միաձայն, ընդունվեց որոշում կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանակոչել կոմպոզիտորների անունով:
Հարց. Արվեստագետների մի խումբ, ցանկություն էր հայտնել N 44 դպրոցը անվանակոչել Ժող. նկարիչ Հ. Ռուխկյանի հիշատակին: Քվեարկության արդյունքով առաջարկը անցավ միաձայն դպրոցը անվանակոչել նկարչի անունով:
3հարց Նինա Հովսեփյանը, /Մանթաշյան/ որը հանդես էր գալիս մեծ բարերարի ծոռնուհի, ցանկություն էր հայտնել Երևան քաղաքում տուն-թանգարան ստեղծել մեծ բարերարի անունով, մի քանի իրարամերժ փաստաթղթեր ներկայացվեց քվեարկության, արդյունքում հնարավորություն տրվեց հեղինակին փաստաթղթերը կարգավորել և օրինական ձևով նոր առաջարկությամբ ներկայանալ հարցի քննարկման:
16.02.2013 Հեղինակը Ռ.Գևորգյանը փաթեթով ներկայացրել է ՀՀ ենթահանձնաժողովին, նախկին Լենինի հրապարակի արձանի տեղում կառուցել մեծ թանգարանային համալիր անվանակոչելով <<Նոյի Հրապարակ>>: Երկարատև քննարկումից հետո հեղինակի առաջարկը մերժվեց մի շարք թերությունների և նախագիծը շատ ծախսատար լինելու կապակցությամբ:
15.03.2013 <<Մենք>> ազգային արժեքների պահպանման հիմնադրամը, ոչ պետական կազմակերպություն է, որի հիմնական ծրագրային նպատակն է ՀՀ պետական խորհրդանշանների պահպանում, արժեվուրումը և հռչակումը: Հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ ՀՀ Նախագահի աշխատակազմին կից << ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ - ԽՈՐՀՈՒՐԴ >> ստեղծելու ծրագիր:
8.05.2013 Նիստի օրակարգում առկա էր մեկ հարց
<<Լեռնային պար>> խմբաքանդակի ճակատագիրը. Նիստը վարող Գ.Մանասյանի հարցը ներկայացնելուց հետո բազմակողմանի և երկարատև քննարկումից հետո որոշվեց ենթահանձնաժողովի նիստի որոշման հիման վրա, դիմել հետևյալ գերատեսչական մարմիններին, որպեսզի ենթահանձնաժողովի որոշումն իրականացնի
1. ՀՀ Կառավարություն
2.ՀՀ Ոստիկանություն
3. ՀՀ Պետական Գույքի կառավարման վարչություն
Որպեսզի վերջինս վերականգնողական աշխատանքներ իրականացնի և հետևի գործընթացին:
2.10.2013 Ենթահանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվում էր երեք հարց
1 Արամ Խաչատրյան 110 ամյակը:
<<Զարդ>> մշակութային Հ Կ –ն ստեղծել է աշխատանքային խումբ 2013-2014թ.տարիների ընթացքում իրագործել հստակ ծրագիր, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված համերգ, միջոցառումներ: Ենթահանձնաժողովը քվեարկությամբ միաձայն որոշեց հեղինակներին տալ հնարավորություն ծրագիրը իրականացնելու համար:
09.10.2013թ. կայացավ մշակույթի ենթահանձնաժողովի նիստ.
օրակարգում առկա էր մեկ հարց
1 Հարց. <<Զվարթնոց>> օդանավակայանի <<կլոր>> շենքի քանդման հարցը:
Լսվեց – Նիստը վարում էր ՀՀ Հանրային Խորհրդի անդամ Գ. Մանասյանը: Նիստի մասնակիցներին ներկայացվեց հեղինակին` Անահիտ Թարխանյանին: Վերջինս հանգամանորեն մանրամասնեց հարցը: Քննարկվող հարցին հրավիրված էին ճարտարապետներ և մասնագետներ` Մկրտիչ Մինասյանը, Շասուր Քալաշյանը, Թեմիկ Խալափյանը, Վլադիմիր Պողոսյանը: Վերջիններս հայտնեցին իրենց մասնագիտական կարծիքը, որից հետո նիստը վարող Գ. Մանասյանը հարցը դրեց քվեարկման, անցավ միաձայն, ենթահանձնաժողովը ընդունեց որոշում <<Զվարթնոց>> օդանավակայանի /կլոր/ շենքը չքանդվելու մասին: Կատարվելու է ամրացման աշխատանքներ, հետագայում օդանավակայանը կշահագործվի որպես տարանցիկ օդանավակայան: Որոշումը տեղափոխեցինք ՀՀ Հանրային Խորհուրդ:
Երիտասարդության հարցերի ենթահանձնաժողով
Երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովը 2011 թվականին անցկացրել է 19 նիստ: Ստորև ներկայացված հարցերը քննարկվել են ՀԽ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի կոլեգիայի նիստերում, ինչպես նաև ներկայացվել ՀԽ լիագումար նիստում.
- Տեղի են ունեցել հանդիպում – քննարկումներ մի շարք բուհերի Ուսանողական խորհուրդների հետ՝ տվյալ բուհի ուսանողությանն առնչվող խնդիրների վերաբերյալ /առաջիկայում նախատեսվում է հանդիպել ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարի հետ` ներկայացնելով առաջարկների փաթեթ` կազմված այդ խնդիրներից:
- Քննարկվել է օդանավերի տոմսերի չափազանց բարձր արժեքըը, ինչը թույլ չի տալիս սփյուռքահայ երիտասարդներին գալ Հայաստան տարբեր ծրագրերին մասնակցելու նպատակով /հարցը քննարկվել է ավելի քան 10 երկրներում ապրող և Հայաստանում գտնվող հայ երիտասարդներիհետ հանդիպման ընթացքում, ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում/: Ենթահանձնաժողովն առաջարկել է սահմանել հատուկ զեղչային համակարգ բոլոր այն երիտասարդական ծրագրերի համար, որոնք ուղղորդված կլինեն արտերկրից դեպի Հայրենիք: Այս խնդրի լուծումը մեծապես կնպաստի Հայրենիք – Սփյուռք կապի ամրապնդմանը:
- Քննարկվել են Հայաստանում և հատկապես Երևանում գործող հասարակական տրանսպորտի խնդիրները /այս խնդիրը հուզում է հատկապես ուսանողությանը/: Ենթահանձնաժողովն առաջարկել է բացել տրանսպորտային նոր ուղիներ, որոնք նախատեսված կլինեն միայն ուսանողների համար և կուղևորվեն միայն դեպի ԲՈՒՀ-եր: Լինելով վճարովի` այդ տրանսպորտային միջոցները կկարողանան մեղմել հասարակական տրանսպորտի այսօրվա վիճակը: Քննարկվել է ավտոբուսների թվի ավելացման, ամբողջական և օբյեկտիվ տեխնիկական զննում կատարելու և հնացած տրանսպորտային միջոցները շահագործումից հանելու անհրաժեշտությունը:
- Քննարկվել է 2011թ. մեկնարկած առցանց դրամաշնորհային համակարգի աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման հարցը /մինչ այսօր դրամաշնորհ է տրամադրվել միայն 2010 թվականի երրորդ եռամսյակի համար դիմած եւ անկախ փորձագիտական քննության արդյունքում դրական գնահատական ստացած ծրագրերին/:
- Քննարկվել է ՀՀ պետբյուջեի համապատասխան տողով նախատեսված դրամաշնորհների կատարողականը չապահովելու հարցը /բողոքը ուղղվել է 21 հասարակական կազմակերպությունների կողմից/: Այդ կապակցությամբ նամակ է ուղղվել ՀՀ վարչապետին եւ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին:
- Քննարկվել է երիտասարդների ռազմա-հայրենասիրական դաստիարակության հարցը /առաջարկվել է բուհերում անցկացնել նախնական զինվորական պատրաստվածության դասընթացներ, որին կմասնակցեն նաև աղջիկները/:
Բոլոր այն խնդիրները, որոնք իրենց լուծումները չեն ստացել 2011 թվականին, կբարձրաձայնվեն նաև 2012թ.:
Սպորտի հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովը 2011 թվականի ընթացքում գումարել է հինգ նիստ, մասնակցել է հանձնաժողովի կոլեգիաի նիստերին, Հանրային խորհրդի կողմից կազմակերպված քննարկումներն և միջոցառումներին:
Ենթահանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել են “Ֆիզիկական կուլտուրայի” և սպորտի բնագավառում առկա մի շարք խնդիրներ: Առանձնացվել և ներկայացվել են մի քանիսը, որոնք ունեն կարևոր նշանակություն բնագավառի հետագա զարգացման համար: Դրանք են.
- Մարզադպրոցներում աշխատող մարզիչ մանկավարժների աշխատավարձերի բարձրացման հարցը /ենթահանձնաժողովն առաջարկում է հավասարեցնել մարզիչների դրույքաչափերը հանրակրթական դպրոցների“ֆիզիկական կուլտուրա” առարկայի ուսուցիչների դրույքաչափերին/: Ենթահանձնաժողովը նպատակահարմար է գտնում մարզադպրոցների մարզիչ մանկավարժերի աշխատավարձի բարձրացումը նախատեսել 2013թ. ՀՀ պետբյուջեում:
- Հանրակրթական դպրոցներում “ֆիզիկական կուլտուրա” առարկայի դասավանդման առկա խնդիրները /հանրակրթական դպրոցներում վերը նշված առարկան ոչ միշտ է դասավանդվում ուսումնական ծրագրերին, դասաժամերին, չափորոշիչներին, “Մանկապատանեկան սպորտի մասին” ՀՀ օրենքում ամրագրված դրույթներին համապատասխան/:
Համաձայն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից Երևանի հանրակրթական դպրոցներում 2009-2010 թվականներին իրականացված մոնիտորինգի արդյունքների և բնագավառի հեղինակավոր մասնագետների կարծիքների, կարելի է նշել.
- Դպրոցների մեծ մասում մարզադահլիճները հիմնանորոգման կարիք ունեն, իսկ մի քանիսը գտնվում են վթարային վիճակում, որոշակի թվով դպրոցներ չունեն բացօթյա խաղահրապարակներ, համարյա բոլոր դպրոցներն ունեն մարզագույքի կարիք,
- «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերի կառուցվածքը, բեռնվածությունը, որակը կարիք ունեն լուրջ բարելավման,
- Գրեթե բացակայում է հատուկ խմբերի առկայությունը հանրակրթական դպրոցներում:
Քննարկման արդյունքում ենթահանձնաժողովը կատարել է հետևյալ առաջարկությունները`
- Անդրադառնալով հանրակրթական դպրոցների մարզադահլիճների հիմնախնդրին` պետք է ամրագրել, որ մինչև 450 աշակերտ ունեցող դպրոցները կարող են բավարարվել մեկ մարզադահլիճով, իսկ ավել աշակերտներ ունեցողներին անհրաժեշտ է ոչ պակաս, քան երկու մարզադահլիճ: Մարզադահլիճները պետք է ջեռուցվեն, ունենան հիգիենայի պահանջներին համապատասխան հանդերձարաններ և լոգարաններ, հագեցած լինեն անհրաժեշտ մարզագույքով,
- Անչափ կարևոր է լուծել դպրոցականներին արտադասարանական մարզական խմբակներում ընդգրկելու խնդիրը, որը ներկայումս գրեթե չի իրականացվում,
- Դպրոցականների ֆիզիկական դաստիարակության տեսությունը նախատեսում է ֆիզիկական արատներ կամ առողջական խնդիրներ ունեցող աշակերտների համար վերականգնել հատուկ բժշկական խմբերը` ֆիզկուլտուրայի դասերին մասնակցելու նպատակով:
2012թ. ենթահանձնաժողովի կողմից նախատասվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`
- Հանրային խորհրդի քննարկմանը ներկայացնել մարզադպրոցներում աշխատող մարզիչ մանկավարժների աշխատավարձի բարձրացման հարցը,
- Ուսումնական հաստատություններում “Ֆիզիկական կուլտուրա” առարկայի դասավանդման հետ կապված հիմնական խնդիրները վերհանել և վերլուծել,
- Մարզադպրոցների մարզիչների հետ հանդիպումներ կազմակերպել,
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում առկա խնդիրները վերհանել և քննարկել:
2012թ.ենթահանձնաժողովին հասցեագրված էր ընդամենը 3 նամակ :
1.Նամակներում բարձրացրած հարցերը հիմնականում անձնական բնույթի էին`աշխատանքից չհիմնավորված հեռացում: Ենթահանձնաժողովի անդամները քննարկման համար ներկայացրեցին մի շարք հարցեր,որոնք կապված էին հանրակրթական դպրոցի ոչ ճիշտ կազմված ուսումնական պլանների և առարկայական դասընթացների չափորոշիչներին: Պրոբլեմը նաև այն էր, որ վերահրատարակվող դասագրքերի հիմքում գտնվում են այդ չափորոշիչները:
2.Ենթահանձնաժողովին դիմել էին նաև չորս պետական ԲՈՒՀ-երի <Ճարտարագիտական գրաֆիկա >ամբիոնների վարիչները, որոնք իրենց վրդովմունք էին հայտնել այն հանգամանքի վերաբերյալ, որ ԳԿ նախարարի որոշմամբ <Գծագրություն> առարկան հանվել է հանրակրթական դպրոցի ուսումնական պլանից: Այն ներառվել <Տեխնոլոգիա>առարկայի մեջ որպես <Գրաֆիկա> մոդուլ:
Այդ որոշման արդյունքում փակվեց Պետական Մանկավարժական համալսարանի <Գծագրական երկրաչափության> ամբիոնը:
Կազմակերպվեց քննարկում նաև Հայաստանի Կրթության Ազգային ինստիտուտում :
Արդյունքում ընդունվեց համատեղ որոշում `վերանայել <Տեխնոլոգիա>առարկայի չափորոշիչները ,իսկ <Գծագրություն> առարկան ուսանել բնագիտական և տեխնիկական հոսքեր ունեցող ավագ դպրոցներում :
3.Քննարկվել է նաև Երևան քաղաքի մանկապարտեզներում առաջացած խնդիրը այն է`մանկապարտեզներում չկան բավարար տեղեր ցանկացողների համար,իսկ մասնավոր մանկապարտեզներում վճարը բավականին բարձր է `80000-100000 դրամի սահմաններում:
2013 թ.
2013 թ.Քննարկվել են ավագ դպրոցներում ստեղծված իրավիճակը`ԲՈւՀ-երին չկցված ավագ դպրոցներում հիմնականում պրոբլեմ է առաջանում դասագրքերի և տարբեր հոսքերի չհղկված ուսումնական պլանները:
Պրոբլեմային է նաև իրավիճակը Միջին մասնագիտական քոլեջներում: Պրոբլեմը նույնն է `ուսումնական պլաններն և առարկայական ծրագրերը,միայն այս դեպքում “հեղինակը” այդ գործընթացների ՄԿու ԶԱԿ-ին է: Ստեղծվեց աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված էին ինչպես հանրակրթության, ԲՈՒՀ-երի և Քոլեջների ղեկավարները, այնպես էլ ՀԿ-երի ներկայացուցիչներ: Որոշվեց –ավելի հանգամալի ուսումնասիրել ավագ դպրոցներում և քոլեջներում ստեղծված իրավիճակը և որպես առաջին քայլ` մասնակցել ԲՈՒՀ ընդունվելու նպատակով միասնական քննություն- ներին ,ուսումնասիրել ավագ դպրոցների շրջանավարտների քննական աշխատանքները, խոսել շրջանավարտների հետ: Սակայն ԿԳ նախարարությունը նպատակահարմար չգտավ մեր խմբի այցելությունը նշված քննություններին:
Կազմակերպվեց նաև հանդիպում ՄԿ ու ԶԱԿ-ի համապատասխան կառույցների հետ որոշ քոլեջների կրթական ծրագրերի փոփոխման նպատակով:Բայց նշված կառույցները ցանկություն չհայտնեցին որևէ փոփոխություն կատարելու համար,իսկ հանրային խորհուրդը ազդեցության այլ լծակներ չունի:
Ենթահանձնաժողովի նախագահը Կ.Թումանյանը հանդիպում ունեցավ ԱԺ ԳԿ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ ենթահանձնաժողովի հետևյալ հարցերը պարզաբանելու համար`հանրակրթական դպրոցի երկակի ենթակայության խնդիրը; Պետական ԲՈՒՀ-երի դասախոսների մանկավարժական ստաժի հասկացության վերականգնումը: Պետական ԲՈՒՀ-երի դասախոսներին սոցիալական փաթեթի անարդարացի բացակայությունը: Սակայն բոլոր հարցերը իրենց լուծումը առայժմ չեն ստացել և անգամ չեն ընդգրկվել ԿԳ և ԱԺ քննարկման օրակարգում:
Քննարկվել է ԲՈՒՀ-երի որոշումը ուսանողների վարձի բարձրացման վերաբերյալ:
Քննարկվել է թիվ 27 հանրակրթական դպրոցի աշխատանքից ազատված ուսուցիչների և աշխատողների բողոքը տնօրենի սխալ որոշման վերաբերյալ:
Երկու թեմաների շրջանակներում “Արմենիա” հեռուստ. “Մարդկային գործոն” հաղորդաշարը կազմակերպեց քննարկում, որտեղ մասնակցեց ԳԿ ենթահանձնածողովի նախագահ Կ.Թումանյանը, նա էլ ներկայացրեց ենթահանձնաժողովի կարծիքը:
Նշված հարցերը ներկայացվեցին ԳԿՄՍ և Ե հանձնաժողովի կոլեգիայի նիստում:
Հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկված կարեւոր հարցերից են նաեւ Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի հիմնանորոգման հարցը, “Տաթեւ” ոչ պետական դպրոցի` պետության կողմից ֆինանսավորվելու հարցը: Առաջին հարցի վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Ա.Ղուկասյանը նամակով դիմել է Վ.Մանուկյանին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի կառավարությանը` թիվ 153 դպրոցը հիմնանորոգման ծրագրում ընգրկելու վերաբերյալ, ինչը եւ արվել է: Իսկ “Տաթեւ” ոչ պետական դպրոցի պետության կողմից ֆինանսավորման վերաբերյալ եկավ այն եզրակացության, որ քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ հարցը գլոբալ լուծում է պահանջում:
Մշակույթի ենթահանձնաժողով
Մշակույթի ենթահանձնաժողովը 2012-2013 թվականներին ծավալել է աշխույժ գործունեություն, ենթահանձնաժողովին հասցեագրված բազմաթիվ նամակները վերաբերում էին մշակութային ամենատարբեր հարցերի: Ենթահանձնաժողովը օպերատիվ քննարկումներ է անցկացրել բոլոր նամակների առնչությամբ, որին մասնակցել են նաեւ մամուլի եւ հեռուստատեսության ներկայացուցիչներ: Քննարկված հարցերի մեջ շատ էին Հանրային հնչողություն ունեցող հարցեր, դրանք էին.
1.Տարբեր հեռուստաընկերությունների ցուցադրած սերիալների ցածրորակությունը, բուռն քննարկումների արդյունքում հարցը տեղափոխվեց ՀԽ լիագումար նիստ:
2. Հաղթանակ զբոսայգում”Նոյան տապան”, գիտակրթական պատմամշակութային համալիր կառուցելու մասին ծրագրի քննարկումից հետո այն մերժվեց:
3. Երևանի Մաշտոց պողոտայի ծածկած շուկայի քանդման հարցի շուրջ լիագումար նիստը վարում էր պրն. Վազգեն Մանուկյանը:
Ենթահանձնաժողովի նիստերում քննարկվել են նաեւ “ՄԱՍՅԱՑ ՏՈՆ”ծրագիրը, /հեղինակ <<Հայ Ասպետ>> Կ.Բ.Հ.-ի Տնօրեն ՝ Կ. Տոնոյան/ , որը խրախուսվեց ենթահանձնածողովի կողմից, <<Վերածնունդ>> հուշակոթող համալիր – թանգարան (Լենինի արձան տեղում) կառուցելու համար ծրագիրը, որը չընդունվեց ծախսատար և վերացական լինելու պատճառով; Հայաստանի Ազգագրության Թանգարանի <<Սարդարապատ>>-ի հիմնահարցը, որը բարձրացրել էր Սուսաննա Մելիքյանը , (Ազգագրության Թանգարանի գիտական բաժնի նախկին վարիչ), քվեարկության արդյունքում հարցը ուղարկվեց բարձր ատյաններ; <<Մշակույթի միջնակարգ դպրոց>> ստեղծելու վերաբերյալ նախաձեռնող խմբի առաջարկությունը, այս հարցը նույնպես ուղղվել է մշակույթի եւ կրթության նախարարություններին; “Հրազդան” ստադիոնի շրջակայքում բարձրահարկ կենտրոն կառուցելու վերաբերյալ հարցը, որը քննարկելուց հետո մերժվեց անավարտ լինելու պատճառով:
Երիտասարդության ենթահանձնաժողով
2012-2013թթ. Երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովը իր գործունեության ընթացքում անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնցից մասնավորապես`
Երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովը մինչև Ազգային ժողովի ընտրությունների մեկնարկը պարբերաբար անցկացրել է հանդիպումներ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորական թեկնածուների հետ, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունենցան ծանոթանալու երիտասարդության հարցերին առնչվող ծրագրերին, քննարկելու երիտասարդությանը հուզող խնդիրներ:
Ապրիլի 25-ին, Հանրային խորհրդում երիտասարդները հյուրընկալցին մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գարեգին Նուշիկյանին:
Հանդիպման ընթացքում բարձրացվեցին երիտասարդությանը հուզող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բարձրագույն կրթության մատչելիությունն ու որակը, ուսանողությանը որոշակի արտոնություններ տրամադրելու անհրաժեշտությունը, աշխատատեղերի բացակայությունը, երիտասարդների արտագաղթը, մասնագիտական ներուժի ոչ արդյունավետ օգտագործումը և այլն:
Չնայած որ Գարեգին Նուշիկյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները վերաբերում են տնտեսության ոլորտին, այնուամենայնիվ նա նշեց, որ այդ հարցերը նույնպես իր նախընտրական ծրագրի մաս են կազմում, քանի որ բխում են տնտեսական հիմնախնդիրներից:
Ապրիլի 27-ին հանդիպում ԲՀԿ-ի կողմից համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արամ Սաֆարյանի հետ:
Ապրիլի 28-ին հանդիպում «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սաթիկ Սեյրանյանի, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում ընգրկված Դավիթ Սանասարյանի, «ՕԵԿ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Դավիթ Կարապետյանի և թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, անկուսակցական Տիգրան Գրիգորյանի հետ:
Թեկնածուները ներկայացրեցին երիտասարդության խնդիրների վերաբերյալ իրենց նախընտրական ծրագրերի դրույթները, քննարկվեցին երիտասարդներին հուզող ամենահրատապ խնդիրները՝ կրթության, զբաղվածության, արտագաղթի և այլ ոլորտներում:
Հուլիսի 9-ին Երիտասարդության ենթահանձնաժողովում քննարկվեցին հեռուստաեթերի խնդիրների և բարեփոխման անհրաժեշտության հարցերը:
Քննարկմանը մասնակցում էին ենթահանձնաժողովի անդամներ, մի շարք երիտասարդական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
Ենթահանձնաժողովը բարձրացրեց հեռուստաեթերի խնդիրներն ու ներկայացրեց բարեփոխմանն ուղղված առաջարկներ: Կարևորվեցին հատկապես օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից պարբերաբար հանրային քննարկումներ անցկացնելու և հեռուստաեթերի վերլուծություն իրականացնելու, ինչպես նաև հեռուստատեսության սոցիալ-մշակութային քաղաքականության մշակման անհրաժեշտությունը: Մասնավորապես հնչեցին ինտելեկտուալ, ճանաչողական, մանկապատանեկան-դաստիարակչական, սփյուռքի հեռուստալսարանին ուղղված հատուկ հաղորդաշարերի ստեղծման առաջարկներ:
Ընդգծվեց, որ քննադատության թիրախը ոչ թե ողջ հեռուստաեթերն է, այլ դրա բացասական կողմերը: Մատնանշվեցին որոշ դրական հաղորդաշարեր, որոնք կարող են ուղենիշ դառնալ հեռուստաեթերի սոցիալ-մշակութային քաղաքականության մշակման գործում:
Հուլիսի 14-ին Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովը Հալեպ-Երևան ավիատոմսերի բարձր գների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու պահանջով հանդես եկավ:
Նոյեմբերի 7-ից 30-ը Հանրային խորհրդում կազմակերպվեց Ռազմական գործընթացները մեր տարածաշրջանում՝ հայկական ռազմուժի համատեքստում
Ռազմական ոլորտով հետաքրքրվող լրագրողների վերապատրաստման ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր գիտական հիմքի վրա քննարկումների, զեկուցումների, հանդիպումների միջոցով գործող լրագրողներին փորձել ներկայացնել տարածաշրջանի երկրների ռազմական պոտենցիալը, տեսանելի ապագայում ոլորտի զարգացումներն, ինչպես նաև հայկական բանակի առանձնահատկությունները, զարգացման միտումներն ու խնդիրները՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
Դասընթացները ընթացան հետևյալ թեմաներով.
· Թուրքիայի բանակի պատմության վերջին 30 տարին՝ զարգացման միտումներն ու դերը տարածաշրջանում:
· Ադրբեջանական բանակի կառուցվացքային առանձնահատկություններն ու ռազմական հագեցվածությունը:
· Իրանի բանակի պատմության վերջին 30 տարին, զարգացման միտումները:
· Վրաստանի ռազմաքաղաքական փոփոխությունների վերջին քսան տարին, Վրաստանի բանակի զարգացման միտումները:
· Արցախյան պատերազմի տարեգրություն:
· Հայկական բանակի հիմնական զինատեսակների մարտավարատեխնիկական բնութագրիչները:
· Ռազմական քարոզչության առանձնահատկությունները:
Ծրագրի կազմակերպիչներն էին` ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողով և ԱՐՄՍԵՍ գիտակրթական կենտրոն հկ:
23 հուլիսի 2013թ. – Բաց նամակ Վարչապետին`
ՀՀ Վարչապետ
պրն. Տ.Սարգսյանին
Մեծարգո Վարչապետ,
Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսի 20-ին տրանսպորտի գների թանկացումից հետո Հայաստանի Հանրապետությունում անցավ դժգոհությունների ու բողոքների մի ալիք, որը տեղի ունեցավ ցույցերի և դժգոհությունների տեսքով: Մենք չէինք կարող անտեսել այդ գործընթացները, քանի որ մեր կարծիքով նրանք ժողովրդի տրամաբանական արձագանքն են մի որոշման, որը հակասում է ՀՀ քաղաքացիների շահերին: Այս պահի դրությամբ հայկական ԶԼՄ-ներում տարածվում է միտք, որի համաձայն այդ քաղաքացիական դժգոհությունը անհիմն և անտրամաբանական քաղաքական վարքագիծ է: Սակայն մենք կարծում ենք, որ եթե նայել ճշմարտությանը պետք է ընդունել այդ գործողությունների օրինաչափությունը: Այն փաստը, որ մեր պետության բնակչության մեծ մասը ստանում է շատ ցածր աշխատավարձ հայտնի է բոլորին: Պետք չէ նաև մոռանալ մի ուրիշ փաստ, որի համաձայն Հայաստանի քաղաքացիների մեծ տոկոսը գործազուրկ են: Քանի որ տրանսպորտը ամենակարևոր ծառայություններից մեկն է, ստացվում է, որ այն ժամանակ, երբ քաղաքացիների ծախսերը աճում են, եկամուտը մնում է նույնը: Այդ գնային քաղաքականությունը բացասական ձևով կազդի աղքատ խավի սոցիալական վիճակին:
Բացի այդ, մեզ անհանգստացնում է այն փաստը, որ պետության և քաղաքացիական հասարակության միջև այս պահին տեղի է ունենում կոնֆլիկտ: Լինելով հասարակական և քաղաքական կայունության կողմնակից` մենք խնդրում ենք Ձեզ մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք դուրս կբերեն մեր երկիրը առկա իրավիճակից: Մեր կարծիքով հարցի լավագույն լուծումը կայանում է` պետության քաղաքացիների հետ համաձայնության մթնոլորտի ստեղծման մեջ: Քանի որ ակնհայտ է, որ մարդիկ պատրաստ չեն գնալու զիջումների այս հարցի շուրջ, մեր կարծիքով տրանսպորտի թանկացման որոշման չեղյալ համարումը այս հարցի լավագույն լուծման տարբերակն է:
Հուսով ենք, որ Դուք կլսեք մեր առաջարկությունը` հանուն սոցիալական կայունության և ի շահ ՀՀ քաղաքացուն:
Հարգանքով`
ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի
Երիտասարդության ենթահանձնաժողով
2013թ. հուլսից-ից մինչ այսօր Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը 5 բուհերում ուսման վարձերի թանկացումները կասեցնելու հարցով է հանդես գալիս` ակնկալելով հարցի արդյունավետ լուծում` հօգուտ մեր երիտասարդության:
Հարցի լուծման շրջանակներում`
§ Բաց նամակ Կրթության և գիտության նախարարին`
ՀՀ կրթության և գիտության նախարար
պրն. Արմեն Աշոտյանին
Հարգելի պարոն Աշոտյան,
ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը մտահոգված լինելով ՀՀ 5 բուհերում ուսման վարձերի թանկացման խնդրով` մի շարք ուսանողների անունից խնդրում է Ձեզ վերահսկողություն հաստատել և ի բարօրություն մեր երկրի երիտասարդ սերնդի ապագայի փոխշահավետ լուծում տալ այս հարցին:
2013 -2014թթ. ուս.տարվա ուսման վարձերի թանկացումներ են ակնկալվում ՀՀ հետևյալ բուհերում`
- Երևանի պետական համալսարանում,
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում,
- Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում,
- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում,
- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
Սպասվելիք 20-100 հազար դրամի փոխարեն վարձերը բարձրացել են 100 – 200 հազար ՀՀ դրամով: Հարկ է նշել, որ բուհերում վարձերի թանկացումը շատ ծանր կանդրադառնա առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող հայ ընտանիքների վրա և անմիջական ազդեցություն կունենա թե քանակական, թե որակական առումներով:
Նախևառաջ բարձր վարձավճարի արդյունքում նվազելու է բուհ ընդունվողների քանակը, քանի որ ընդունվել կարողանալու են միայն վճարունակ ընտանիքների երեխաները, ինչն իր հերթին ազդելու է ուսման որակի վրա: Բացի այդ, սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված արտոնությունները դժվար թե լինեն բավարար բոլորի համար: Այս պահին բավարար և արդյունավետ կհամարվի միայն ուսման նախկին վարձավճարին վերադառնալը, քանի որ վարձերի բարձրացումով չեն լուծվի ո՛չ կոռուպցիայի հետ կապված խնդիրները, ոչ էլ ներբուհական ոչ արդյունավետ կառավարումը:
Կրթությունը հանդիսանում է ՀՀ պետական քաղաքականության կարևորագույն ճյուղերից մեկը և ունի ռազմավարական նշանակություն: Կառավարությունը մեկ անգամ չէ, որ նշել է պետության զարգացման և բարգավաճման գործընթացում “մարդկային կապիտալի” կարևորության մասին:
Այսպիսով, խնդրում ենք Ձեզ օրակարգ մտցնել այս խնդրի շուտափույթ լուծման հարցը` հաշվի առնելով հայ երիտասարդության` մասնավորապես ուսանողների կարծիքը:
Հուսով ենք, որ մեր ձայնը լսելի կլինի, իսկ արդյունքները կլինեն գոհացուցիչ: Հարգանքով`
ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողով
§ Հանդիպում – քննարկումներ այն ԲՈՒՀ-երի Ուսանողական խորհրդի նախագահների հետ, որտեղ թանկացրել են ուսման վարձերը,
§ Հանդիպում – քննարկումներ երիտասարդական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք մտահոգ են խնդրով,
§ Հանդիպում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Երիտասարդության ենթահանձնաժողովը հետևողականորեն զբաղվելու է խնդրով` իր ուշադրության կենտրոնում պահելով մասնավորապես սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին:
Մշակութի երիտասարդ գործիչների եվրոպական կառույցներին
ինտեգրման ենթահանձնաժողով
Այս ենթահանձնաժողովը սկսած 2012թ.-ից պարբերաբար ակտիվ հանդիպումներ է իրականացրել ՀՀ մարզերի, քաղաքների, մասնավորապես Գյումրիի, Իջևան,Ապարան քաղաքների, ինչպես նաև Երևանի ակտիվ հասարակական կազմակերպությունների, երիտասարդ գործիչների հետ` նպատակ ունենալով ծանոթանալու նրանց հուզող խնդիրներին և իրենց կողմից առաջարկվող լուծումներին:
Ենթահանձնաժողովի անդամները, ծանոթանալով նրանց կողմից բարձրացված խնդիրներին, փորձել են աջակցել դրանց իրավական լուծումներ գտնելու հարցերում: Խնդիրները եղել են հիմնականում ազատ հասարակական գործուներություն ծավալելու վերաբերյալ, քաղաքացիական ինքնաբուխ ակցիաների ազատ իրականացման հետ կապված: Ենթահանձնաժողովը որոշ հարցերում կարողացել է հասնել դիմողների խնդիրների դրական լուծումներին` այդպիսով օգնելով նրանց իրականացնել իրենց նախաձեռնությունները: Օրինակ մեզ դիմած <<Մունետիկ>> մշակութային հկ-ին օգնել է լուծելու նրանց հասարակական գործունեությանը խոչընդոտող անհատ գործարարների, նախարարությաններին հետ ունեցած հարցում` միջնորդելով, որպեսզի ՀԿ-ին տրամադրվի անտառամերձ տարածք ՀՀ օրենքով սահամանված կարգով հասարակական գործունեություն իրականացնելու համար: Ենթահանձնաժողովը այս հարցի դրական լուծմանը հասնելու համար համագործակցել է Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրինության հետ: Ենթահանձնաժողովը ստեղծման օրից ամիսը երկու անգամ ունենում է նիստեր, որտեղ քննարկվում են տարատեսակ հարցեր: Ենթահանձնաժողովի նիստերը տեղի են ունենում՝ Սարյան 27 հասցեում գտնվող գեղագիտական արվեստանոցում: Ենթահանձնաժողովի ակտիվ գործունեության շնորհիվ Հայաստանի մարզերում կազմակերպվել են մշակութային սիմպոզիումներ՝ 2012թ-ին, միջազգային սիմպոզիում 2013թ-ին, երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ քննարկումներ, կլոր սեղաններ:
<<Երիտասարդ մշակութային գործիչների Եվրոպական կառույցների ինտեգրման ենթահանձնաժողովը>> այս տարի նախատեսում է շարունակել անցած ամիսների ընթացքում ձեռք բերված համագործակցությունը տարբեր հասարակական կազմակերպությունների հետ` վեր հանելով տարատեսակ խնդիրներ և աջակցելով դրանց իրավական լուծմանը:
“Թանգարանների հարցերով” ենթահանաձնաժողովի
2013թ. մարտին 27-ին ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի կազմում ստեղծվեց Թանգարանների հարցերով ենթահանաձնաժողովը: Ենթահանձնաժողովի կազմում ներառված են 17 անդամ, որից 3 գիտությունների դոկտոր են , 4` թեկնածու:
Ենթահանձնաժողովի գոյության 6 ամսվա ընթացքում ստեղծվել է 3 աշխատանքային խումբ.
1. Արամ Խաչատուրյանի 110 ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերով, ղեկավար Կարեն Շահգալդյանը:
Աշխատանքային խմբի անդամները հաստատել են միջոցառումների ցանկի նախագիծը` նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդության հետաքրքրությունը հայ երաժշտության նկատմամբ
2. Գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների թանգարանի հիմնադրման և միասնական վերականգնողական կենտրոնի ստեղծման հարցերով, ղեկավար է ընտրվել Հրաչյա Շահազիզյանը:
Վ.Մորոզովը ներկայացրել է “Թանգարանների զարգացման հեռանկարները Հայաստանում” թմայով զեկույց:
Աշխատանքային խմբի նիստին հրավիրվել էին մի խումբ գիտնականներ Արթուր Իշխանյանի գլխավորությամբ, որոնք համաձայնել են համագործակցել աշխատանքային խմբի հետ վերը նշված հարցերով:
3. Եղեռնի թանգարանի հարցերով, ղեկավար է ընտրվել Լիպարիտ Մելիքջանյանը:
2. Պետաիրավական հարցերի հանձնաժողով
Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովը /181 անդամ/բաղկացած է 10 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդրկում է 12 անդամ: Հաշվետու ժամանակահատվածում գումարվել է 4 լիագումար նիստ /այդ թվում և ընդլայնված/ և կոլեգիայի 8 նիստ:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ մասնակցել է “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Նշված նախագծով նախատեսվել է`
ա/ ստեղծել փաստաբանական դպրոց.
բ/ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու մասով սահմանել սոցիալական անապահով խմբերը, որոնք կարող են իրավաբանական օ•նություն ստանալ նաև քաղաքացիական, սահմանադրական և վարչական գործերով.
գ/ հստակեցնել փաստաբանների պալատի ներկառուցվածքային խնդիրները.
դ/ տարբերակել փաստաբանական կազմակերպությունները, որպես մասնագիտական կազմակերպություններ.
ե/ սահմանել և հստակեցնել փաստաբանների իրավունքները և երաշխիքները:
Ներկայումս, նախագիծը գտնվում է ՀՀ ազգային ժողովում:
Հանձնաժողովը ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ մշակում է նաև ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված դատական ծախսերի մեջ ներառված փաստաբանական ողջամիտ ծախսերին վերաբերող միջին գնացուցակի նախագիծը: Հանձնաժողովն այս նախագիծը լայն քննարկման է դրել և ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հաստատմանը:
Նույն կազմակերպության հետ իրականացվել են նաև փաստաբանական գաղտնիքի և մարդու ազատությունների խախտման հետ կապված քննարկումներ, որոնց արդյունքում կազմվել են համապատասխան առաջարկություններ:
Կատարվել է պետության կարիքների համար իրականացվող գործարքների հետ կապված իրավիճակի ուսումնասիրություն և կազմվել է համապատասխան տեղեկանք:
Բացի այդ, հանձնաժողովը “ՀՀ-ում անպտղության աճի”, դպրոցներում սեռական դաստիարակության թեմաներով կազմակերպել են քննարկումներ: Հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել նաև մանկատան երեխաների ետմանկատնյան կյանքին վերաբերող հարցերը և առաջիկա անելիքները տվյալ ոլորտում, նրանց սոցիալական իրավունքների պաշտպանության հարցերը ՀՀ-ում: Քննարկվել են նաև հաշմանդամների զբաղվածության և աշխատանքային իրավունքների հիմնախնդիրների ներպետական օրենսդրության և միջազգային-իրավական ակտերի համապատասխանության հարցերը:
Հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԱԺ-ի հանձնաժողովներում, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված խորհրդաժողովներում ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի քննարկումներին և ՀՀ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացրել հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ:
Պետաիրավական հանձնաժողովը կազմակերպել և պատրաստել է մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, ինչպես նաև կազմակերպել և մասնակցել է բազմաթիվ օրենքների կամ օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Ձևավորվել է համագործակցային ցանցեր, որոնց միջոցով իրականացվել են մի շարք ոլորտների, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական ծառայության մրցույթների և ատեստացիաների ու նոտարական գրասենյակների մասնակցային մոնիտորինգ:
Հանձնաժողովում մշակվել է ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի նախագիծ, որի հիմնարար դրույթները տեղ են գտել 12 հեռուստաընկերությունների կողմից ստորագրված Խարտիայի վերջնական տարբերակում:
Հանձնաժողովի ստեղծած աշխատանքային խմբերը մշակել են “Ամբողջականության հիմունքները պետական ծառայությունում” կրթական նոր մոդուլ, որը հետագայում, մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ` ներդրվել է քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման ծրագրում:
Հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ՀԽ դիմած շահառուների խնդրանքով մասնակցել կամ ներկա են գտնվել այդ անձանց վերաբերյալ գործերով դատական նիստերին:
Դիմող կողմի և նրա հակառակորդ կողմի վեճի կապակցությամբ վերջիններիս և իրենց փաստաբանների անմիջական մասնակցությամբ քննարկումներ են կազմակերպվել, որի արդյունքում երկու կողմերին առաջարկվել է այլընտրանքային լուծում` հաշտության տարբերակով:
Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովը 2011թ. գործունեության ընթացքում անցկացրել է կոլեգիայի 14 նիստ :
Հանձնաժողովի անդամները մասնակցել են տարբեր հարցերի վերաբերյալ հանրային լսումներին, իսկ մի շարք քաղաքացիների անհատական դիմումների հիման վրա տարբեր դատական նիստերի ժամանակ ապահովվել է հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:
Բազմաթիվ քաղաքացիների դիմումների հիման վրա բարձրացված հարցերը ոլորտային ենթահանձնաժողովներում քննարկելու արդյունքում նամակներ և առաջարկություններ են ուղարկվել պետական տարբեր գերատեսչությունների և հիմնարկների ղեկավարների:
Ենթահանձնաժողովների նիստերը հրավիրվել են համապատասխան նախագահաների կողմից հանձնաժողովի նախագահի հետ համատեղ, և դրանց մեծամասնությունը անցկացվել է Գրիգոր Բադիրյանի նախագահությամբ:
Ենթահանձնաժողովների կոլեգիայի նիստերի շրջանակներում բարձրացվել և քննարկվել են մի շարք խնդիրներ:
Պետական շինարարության և ընտրական հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 7 նիստ:
Ենթահանձնաժողովի կողմից անց են կացվել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ և ներկայացվել 100-ից ավելի առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է:
Մասնավորապես առաջարկությունները ներառել են նախընտրական հիմնադրամներում իրավաբանական անձանց կողմից վճարումների արգելումը, մեկ թեկնածուով ընտրությունների բացառումը, քվեարկության ողջ ընթացքի նկարահանման հնարավորությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առանձին բաժնի ստեղծումը, որտեղ կտեղադրվեն ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների նախընտրական ծրագրերը և միջազգային դիտորդների զեկույցները, կայքից ընտրողների ցուցակների բեռնման հնարավորությունը, քարոզչական պաստառների տեղադրման կանոնակարգումը, հաշմանդամների քվեարկության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, վերահաշվարկի ընթացակարգը, քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում հանձնաժողովի նախագահի կողմից քվեաթերթիկի ցուցադրումը ներկաներին և այլն:
Այս գործընթացի շրջանակներում ՀՀ Ազգային Ժողովի և միջազգային կառույցների կողմից հրավիրվել է համաժողով, մի շարք հասարակական, քաղաքական կազմակերպությունների կողմից կազմակերպվել են քննարկումներ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել են խորհրդարանական լսումներ և այլ քննարկումներ ու միջոցառումներ:
Սահմանադրաիրավական հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 6 նիստ:
Մշակվել և պետաիրավական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել մի շարք հարցեր կապված ՀՀ Սահմանդրության մեջ ամրագրված Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների արտացոլմանը ենթասահմնադրական իրավական ակտերում ի կատարումն ՀՀ Սահմանդրության 117-րդ հոդվածի։ Ենթանձնաժողովի կողմից մշակված նյութերում անդրադարձ է կատարվել «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին, որը համապատսխան փոփոխություն չի կրել 2005թ. Սահմանդրական փոփոխություններից հետո, «Վերահսկիչ պալատի մասին» օրենքին, որի որոշակի դրութներ հստակեցման կարիք ունեն, պետական հսկողությունը և վերահսկողոթյունը կանոնակարգող «Ստուգումների մասին» և ՀՀ այլ օրենքներին, որոնցով սահմանված չէ ստուգման ընդգրկող ժամակաշրջան, ինչը ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն պետք է հստակեցվի։
Քննարկման են ներկայացվել ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցումն անցած «Պահնորդային ծառայության» մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները, որոնք վերաբերում են օրենքի գրեթե 10 հոդվածներում համապատասխան լրացումներ, ճշգրտումներ կամ այլ ձևակերպումներ իրականացնելուն։
Հանրային ծառայության և աշխատանքային օրենսդրության հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 9 նիստ, որոնց օրակարգային խնդիրները ներառել են՝
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի մշակումը, դրա վերաբերյալ առաջարկությունների փաթեթի մշակումը, ինչը քննարկվել է նաև կոլեգիայի տարբեր նիստերում :
- ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները, որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդին /ՀՀ ՔԾԽ/:
ՀՀ ՔԾԽ, ԵՊՀ, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Հայ պետական ծառայողների միության միջև կնքված հուշագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում /երկու փուլով/, որի ընթացքում հանձնաժողովի կողմից մշակված նոր ուսումնական ծրագրով այս տարի վերապատրաստվել են 25 քաղաքացիական ծառայողներ:
Հաշվետու տարում հանձնաժողովի կողմից քաղաքացիներից դիմումներ չեն ստացվել:
Մասնավորապես ենթահանձնաժողովի գործունեությունը ներառել է հետևյալ աշխատանքները`
- Աշխատանքային քննարկման արդյունքներով մշակվել է հանրային ծառայողների էթիկայի կանոնների նախագիծը:
- Ենթահանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունները ձևավորել են համագործակցային ցանցեր, որոնց միջոցով իրականացվել են մի շարք ոլորտների մասնակցային մոնիտորինգ, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական ծառայության մրցույթների և ատեստացիաների ու նոտարական գրասենյակների:
- Ենթահանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբերը մշակել են “Ամբողջականության հիմունքները պետական ծառայությունում” կրթական նոր մոդուլ, որը հետագայում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ` ներդրվել է քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման ծրագրում:
- Քաղծառայողների վերապատրաստման մշակված և ներդրված նոր ծրագրին աջակցելու նպատակով համագործակցության հուշագիր է կնքվել Հայ պետական ծառայողների միության, Երևանի պետական համալսարանի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև:
- Ենթահանձնաժողովի աշխատանքային խմբերում փորձագիտական քննարկման է ենթարկվել “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկման արդյունքներով առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովին, այնուհետև Հանրային խորհրդի կոլեգիայի նիստին:
Փաթեթում ներառված առաջարկությունները և նկատառումները մասնավորապես վերաբերում են հետևյալին.
- Անհրաժեշտ է նոր օրենքից հանել քաղաքական և հանրային ծառայության համակարգից դուրս գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող դրույթները, քանի որ մասնագիտական ծառայության համակարգի ներդրման հայեցակարգային եզրերից մեկն էլ քաղաքական կոնյուկտուրայի և պետական ապարատում պրոֆեսիոնալ գործառույթներով օժտված աշխատակազմերի տարանջատումն էր:
- Կարևորելով քաղաքական և հանրային ծառայությունից դուրս գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների էթիկական վարքագծի ձևավորումը` առաջարկվում է այդ հատվածը հիմնավոր կերպով համալրելուց և լրամշակելուց հետո ներառել այլ օրենքի նախագծում, որը կարելի է, օրինակ, անվանել` “ՀՀ Քաղաքական և բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի մասին” ՀՀ օրենք:
- “Հանրային ծառայության մասին” օրենքի նախագծում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններով ապահովել հանրային ծառայության մասը կազմող տարբեր ծառայություններում պաշտոնների և դասային աստիճանների համադրելիությունը /օրինակ` մաքսային ծառայողի և դիվանագիտական ծառայողի կամ Ազգային Ժողովում պետական ծառայողի և այլն/:
- “Հանրային ծառայության մասին” օրենքի նախագծում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններով ապահովել տարբեր ծառայությունների միջև ռոտացիայի հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի ներդրմանը հանրային ծառայությունում:
- “Հանրային ծառայության մասին” օրենքի նախագծում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններով ապահովել աստիճանական անցումը բոլոր ծառայությունները կենտրոնաձիգ կերպով մեկ մարմնի կողմից համակարգելու կառուցակարգին, որը կարող է կատարվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի բազայի վրա, կամ էլ հետագայում նոր մարմին ստեղծելու միջոցով: Այդուհանդերձ, օրենքի նախագծում պետք է ներառել թե այդ անցման սկզբունքները և թե հանրային ծառայության ոլորտում քաղաքականության իրականացումն ու համակարգման գործառույթները կրող պետական գերատեսչության ստեղծման նորմատիվ իրավական հիմնավորումը:
- Վերը նշված 5-րդ կետով նախատեսված փոփոխության դեպքում “Հանրային ծառայության մասին” օրենքի նախագծում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններով ապահովել այլ ծառայությունները կարգավորող օրենքների աստիճանական մարումն ու դրանց ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերը:
Քննարկումների արդյունքում նաև առաջարկվել է “Հանրային ծառայության մասին”օրենքի նախագծով ենթադրվող այլ ենթաօրենսդրական փաստաթղթերի /օրինակ` Հանրային ծառայողների էթիկայի կանոնագրքի, շահերի բախումները կարգավորող օրենքի և այլն/ մշակումն իրականացնել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի կամ այդ հանձնաժողովի շրջանակներում գործող և ՀՀ Նախագահի կողմից անմիջականորեն լիազորված աշխատանքային խմբի կողմից:
Դատախազության և իրավապահ մարմինների հետ կապված հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 8 նիստ:
Նիստերի ընթացքում քննարկվել են ինչպես ՀՀ գործող օրենքներին, օրենքների նախագծերին վերաբերող, այնպես էլ այլ հարցեր:
Ենթահանձնաժողովում ուսումնասիրվել են “Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին”, ”Կուսակցությունների մասին”, “ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին”, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին” և “ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին” ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերը և դրանց վերաբերյալ արվել են առաջարկություններ:
Ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը և դրա հիման վրա օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողովի ձևավորած աշխատանքային խմբի կողմից կազմված “ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի” 25 գլխից բաղկացած ընդհանուր մասը:
Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովն իր դիրքորոշումն ունի մինչ-դատական վարույթում դատախազի լիազորությունների (հոդ. 46, 5-6 կետեր),քննիչի լիազորությունների (հոդ.48,15կետ), տուժողը` որպես սուբսիդիար մեղադրող ( հոդ. 54) և առանձին այլ հոդվածների վարաբերյալ: Հանձնաժողովը վերջնական առաջարկություն կներկայացնի օրենսգրքի նախագիծը ամբողջովին մշակելուց և հանրությանը ներկայացնելուց հետո:
Հաշվետու տարում քննարկվել է նաև քաղաքացիներից ստացված 2 դիմում,որոնց օրինականության շրջանակներում տրվել են համապատասխան լուծումներ, ինչի մասին դիմումատուները ժամանակին տեղեկացվել են:
Արդարադատության, դատարանակազմության և փաստաբանության հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 11 նիստ:
- 21.01.2011թ. գումարել է ենթահանձնաժողովի նիստ օրակարգային հետևյալ հարցերով`
- ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի հետ համագործակցությունը,
- “Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկումը,
- Փաստաբանական գործունեությունն ավելացված արժեքի հարկից ազատելու առաջարկությունը,
- Դատական գործերի մակագրությունը:
Այս հարցերի քննարկման արդյունքներով ենթահանձնաժողովը որոշել է`
- համագործակցել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի հետ:
- “Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին” ՀՀ օրենքի կիրառումը փաստաբանների նկատմամբ համարել ոչ իրավաչափ:
- նախաձեռնել փաստաբանական գործունեությունը ավելացված արժեքի հարկից ազատելու հարցը:
- սահմանել, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում ներմուծել դատական գործերի համակարգչային մակագրման մոդելը:
Բարձրացված հարցերի վերաբերյալ ներկա իրավիճակը`
- ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցությունն առկա է;
- “Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին” ՀՀ օրենքի նախագծում համապատասխան փոփոխություններ են կատարվել, ինչով փաստաբանների անկախության և գաղտնիքի հրապարակման ռիսկերը հաշվի են առնվել;
- փաստաբանական գործունեությունը ավելացված արժեքի հարկից ազատելու հարցը դեռևս չի լուծվել;
- Հայաստանի Հանրապետությունում 15.12.2011թ. ներդրվել է դատական գործերի համակարգչային մակագրման մոդելը:
- Ենթահանձնաժողովը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննված թիվ ԵԱՔԴ/0010/01/11 քրեական գործով փաստերի վերաբերյալ 24.06.2011թ. կազմել է եզրակացություն (տեղեկանք): Նշված քրեական գործն էական նշանակություն ունի քրեական և քաղաքացիական գործերի սահմանները ճշգրտելու հարցի միատեսակ լուծման համար :
- Ենթահանձնաժողովը 28.11.2011թ. կազմել է եզրակացություն հետևյալ հարցերի վերաբերյալ`
- կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը (« ԴԱՀԿ մասին » ՀՀ օրենքի 24-րդ հոդված),
- ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքների ընդունելության համար ՀՀ քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցի իրավաչափությանը:
Առաջարկվել է`
- Կատարողական թերթը առաջին անգամ ներկայացնելու և հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտերի դեպքում նախատեսել առանձնահատկություն:
- ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցի վերաբերյալ կազմակերպել համապատասխան քննարկումներ /հարցը կոլեգիալ մի քանի նիստերում քննարկումների արդյունքում վերախմբագրվել է /:
- Կազմվել են 7 գրությունների նախագծեր քաղաքացիների դիմումների հիման վրա:
- Մեկ գործով կատարվել է դիմումատուի հետ հանդիպում և քննարկում :
- Երևանի քաղաքապետի հետ հանդիպման նախապատրաստման նպատակով կազմվել է վարչարարության հետ կապված խնդրի վերլուծություն և առաջարկություն:
Քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրության հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 5 նիստ:
Հաշվետու ժամանկահատվածում ենթահանձնաժողովի կողմից հիմնականում կատարվել է ՀՀ քրեական օրենսդրության ուսումնասիրոււթյուն՝ դրա դրույթների և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համապասասխանության առումով: Մասնավորապես, առաջ է քաշվել երկու հիմնական խնդիր, որոնք բազմիցս շեշտվել են նաև միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներում.
- ՀՀ քրեական օրենսգրքում առկա խոշտանգման հանցակազմի համապատասխանության հարցը ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» Կոնվենցիայի դրույթներին:
Գործող օրենսգրքով խոշտանգմանը տրված է ակնհայտ թերի բնորոշում, մասնավորապես հիմք է ընդունվել Կոնվենցիայով ամրագրված սոսկ այն դրույթը, որ խոշտանգումը անձին դիտավորյալ կերպով ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելն է: Հոդվածում բացարձակապես բացակայում է որևէ դրույթ` արարքի շարժառիթների, նպատակների և հանցակազմի հատուկ սուբյեկտի վերաբերյալ: Մշակվել են համապատասխան առաջարկություններ, որոնք օգտագործվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի խոշտանգման վերաբերյալ հոդվածները լրամշակելիս:
- Եվրոպայի Խորհրդի Գրեկոյի խմբի առաջարկները կապված ՀՀ քրեական օրենսգրքում առկա կոռուպցիոն հանցագործությունների հետ: Այստեղ խնդիր կար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունները համապատասխանեցնել «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» ԵԽ կոնվենցիայի դրույթներին: Այս առումով ևս մշակվել են համապատասխան առաջարկներ և ներկայացվել են նախագծի հեղինակներին: Առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է:
Կանանց, երեխաների, հաշմանդամների, անձանց սոցիալ–տնտեսական և մշակութային իրավունքների հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 5 նիստ:
Հաշվետու ժամանկահատվածում ենթահանձնաժողովի կողմից վերլուծության է ենթարկվել «Զինապարոտության մասին» ՀՀ օրենքը` մասնավորապես օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը:
Համաձայն վերը նշված օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի (ա) ենթակետի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, ով ունի`
ա) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ…:
Նույն հոդվածը նաև պարզաբանում է «անաշխատունակ ծնողներ» ձևակերպումը, համաձայն որի`
« …անաշխատունակ ծնողներ են`
– ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը,
– առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը.
– դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը»:
Վերը նշված օրենսդրական դրույթի «անաշխատունակ հայր և մայր» ձևակերպման բառացի մեկնաբանությունը և վերլուծությունը թույլ են տալիս անել այն հետևությունը, համաձայն որի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետումը կիրառելի է միայն այն զորակոչիկի դեպքում, ով ունի անաշխատունակ և‘ հայր և‘ մայր: Սա նշանակում է, որ օրենսդիրը անտեսել է այն հաշմանդամ ծնողի իրավունքները, ով, ունի զորակոչման տարիքի հասած զավակ և աշխատունակ ամուսին:
Նշվածը ունի ինչպես իրավական, այնպես էլ պրակտիկ կիրառական հիմավորումներ:
Հաշմանդամություն ունեցող ծնողը ունի խնամքի կարիք և միևնույն ժամանակ պետք է ունենա սոցիալական ապահովության որոշակի նվազագույն շեմ: Իսկ նշված օրենսդրական դիսպոզիտիվ ձևակերպումը վերջինիս զրկում է և մեկից, և մյուսից:
Օրենքի վերոհիշյալ դրույթը հակասում է ինչպես ազգային օրենսդրության մի շարք նորմատիվ իրավական ակտերին, ինչպիսք են ՀՀ Սահմանադրությունը և «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, այնպես էլ միջազգային օրենսդրությանը` ի դեմս «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաի:
Վերոհիշյալ նորմատիվ իրավական ակտերի վերլուծությունից հստակ երևում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ներքո առաջին հերթին պետք է ընկալել
- հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը, ինչը տնտեսական, սոցիալական և իրավական միջոցառումների համակարգ է, որը հաշմանդամների համար ապահովում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու (փոխհատուցելու) պայմաններ և ուղղված է հասարակական կյանքում նրանց մասնակցության համար մյուս քաղաքացիներին համարժեք հնարավորությունների ապահովմանը:
«Յուրաքանչյուր քաղաքացի ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք»:
- Կոնվենցիայով նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունների հավասարության և հանրային կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցության և ներգրավվածության սկզբունքների պահպանումը:
Հետևաբար առաջարկվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի (ա) ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, ով ունի` ա) անաշխատունակ հայր և/կամ մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ…»:
Ենթահանձնաժողովի կողմից անց կացված քննարկումների մի մասն ուղղված են եղել ՄԱԿ–ի Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք պարտավորությունների վերլուծությանը, որոնց կատարման ուղղությամբ այսօր փորձում է քայլեր ձեռնարկել:
Այդ կապակցությամբ վերլուծության են ենթարկվել “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” ՀՀ օրենքի նախագիծը և հաշմանդամության սահմանման նոր մոդելը:
ա/ Ենթահանձնաժողովի կողմից քննարկվել և վերլուծության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման հիմնական կանոնները և նորմերը հաստատելու մասին» նախագիծը:
բ/ Ենթահանձնաժողովի կողմից տեղի են ունեցել քննարկումներ և առաջարկություններ են ներկայացվել «Ծերացման հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության» և Գործողությունների ծրագրի վերաբերյալ:
գ/ Հրավիրված նիստերի ընթացքում նաև վերլուծության է ենթարկվել “Սոցիալական աջակցության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ինչպես նաև առանձին քննարկումներ են անցկացվել ճյուղային և կազմակերպությունների մակարդակով կոլեկտիվ պայմանագրերի կնքման առկա իրավիճակի վերաբերյալ, որի արդյունքում ներկայացվել են հետևյալ առաջարկությունները.
- Ճյուղային և ձեռնարկության մակարդակներում կոլեկտիվ բանակցություններն ակտիվացնելու և խթանելու նպատակով բարելավել օրենսդրական դաշտը;
- Ամրապնդել սոցիալական գործընկերների կարողությունները և բանակցելու ունակությունները;
- Իրականացնել կոլեկտիվ բանակցությունների վարման փորձնական ծրագիր որևէ ճյուղում;
- Ստեղծել սոցիալական գործընկերության տեղեկատվական բազա;
- Քննարկել կոլեկտիվ պայմանագրերի գրանցման գործնական կիրառման հարցը;
- Քննարկել աշխատանքային վեճերի գրանցման նպատակահարմարության հարցը;
Հանրային խորհրդի մյուս հանձնաժողովների գործունեության իրավական ապահովման հարցերի ենթահանձնաժողով
Ենթահանձնաժողովի կողմից հրավիրվել է 12 նիստ:
Հաշվետու ժամանակաշրջանում ենթահանձնաժողովի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.
1. Ենթահանձնաժողովի ղեկավարը ՀԽ պետաիրավական հանձնաժողովի կոլեգիայի նիստերի ընթացքում ներկայացրել է որոշ հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են քաղաքաշինությանը, Երևան քաղաքի տրանսպորտային կանգառներում ուղևորների անվտանգությանը, միջմարզային ուղևորափոխադրումների սակագներին, ծառայողական գործուղումների վարձատրությանը և այլն: Այսպես,
ա/ Երևան քաղաքում օրեցօր ավելանում են վճարովի ավտոկանգառները: Դժվար է գտնել մի փողոց, հրապարակ կամ այլ հանրային վայր, որտեղ ավտոմեքենան կայանելու համար չպահանջեն 100-200 դրամ: Հասկանալի չէ, թե ով է տալիս դրա թույլտվությունը և ուր են գնում այդ գումարները: Նույն մոտեցումը տիրում է նաև հանրապետության տարբեր վայրերում, որտեղ բնության գրկում հանգստանալ ցանկացողներից ինչ-որ մարդիկ գումարներ են պահանջում:
բ/ Դեռևս շարունակվում է շենքերի բակերում բազմահարկ շենքերի կառուցումը: Հաճախ դա արվում է կանաչ գոտիների, մանկական խաղահրապարակների հաշվին և խանգարում է կողքի շենքերի բնակիչների լուսավորությանը և այլն: Այս ամենը հետագայում կարող է առաջ բերել լուրջ խնդիրներ, քանի որ որոշ դեպքերում չեն պահպանվում քաղաքաշինական, սեյսմիկ, բնապահպանական, հրշեջ անվտանգության, սանիտարական և այլ նորմեր:
գ/ Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 25-ի ՙԾառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին թիվ 2335-Ն որոշման 21 հոդվածի` Հայաuտանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ծառայողական գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ oրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախuը` uույն կարգով uահմանված նվազագույն գումարի չափով:
Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող oրապահիկի ծախuերի չափը` 2000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց հետո գործուղման ծախuերը հաuտատող փաuտաթղթերը ներկայացնելու դեպքում 5 աշխատանքային oրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախuի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան uույն կարգով uահմանված առավելագույն չափը:
Համաձայն կառավարության վերոնշյալ որոշման 22 հոդվածի “ՀՀ տարածքում և ԼՂՀ գործուղվող աշխատողների համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում հիմնական աշխատանքի վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ են համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագները”:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության www.mtc.am ինտերնետային կայքի ”Տրանսպորտ” բաժնի “Ավտոտրանսպորտ” ենթաբաժնում ներկայացված սակագների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ ուղղություններով ավտոբուսային երթուղիները բացակայում են, և ուղևորափոխադրումը իրականացվում է միկրոավտոբուսների միջոցով: Օրինակ` Երևան-Վաղարշապատ-Երևան, Երևան-Արմավիր-Երևան, Երևան-Եղվարդ-Երևան, Երևան-Գավառ-Երևան, Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Աշտարակ-Երևան, Երևան-Կապան-Երևան, Երևան-Իջևան-Երևան և այլ ուղղություններով:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ ուղություններով չկա գործող ավտոբուսային երթուղիներ, առաջարկում ենք կատարել փոփոխություն վերոնշյալ որոշման մեջ և ճանապարհածախսի նվազագույն չափը` ոչ պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում, նույնպես սահմանել միկրոավտոբուսային երթուղիների սակագներին համապատասխան:
2. Ենթահանձնաժողովի անդամները ՀԽ շահառուների խնդրանքով ՀՀ դատական ատյաններում դիտարկել են դատական նիստեր:
3. Ենթահանձնաժողովի անդամները ՀԽ որոշ շահառուների տրամադրել են իրավաբանական աջակցություն:
4. Ենթահանձնաժողովը գործնական սերտ կապեր է հաստատել Երևանի շահերի պաշտպանության և աջակցության /ՇՊԱԿ/ կենտրոնի հետ: Մասնավորապես, մինչ օրս ՀՀ Հանրային խորհուրդ դիմած մոտ 10 քաղաքացիներ ուղղորդվել են ՇՊԱԿ, որտեղ իրենց տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն:
5. Ենթահանձնաժողովի ղեկավարը և անդամները մասնակցել են մարդու իրավունքների տարբեր ասպեկտներին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող սեմինարների և դասընթացների:
- Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը /156 անդամ/ բաղկացած է 5 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ունի 11 անդամ: Հանձնաժողովը անցկացրել է 4 լիագումար և կոլեգիայի 7 նիստ: Հանձնաժողովը երկու անգամ փորձաքննության է ենթարկել “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը և ներկայացրել է իր դիրքորոշումն ու առաջարկությունները, որոնք ՀՀ արդարադատության նախարարությունը սկզբից չէր ընդունել, սակայն միջազգային փորձաքննության եզրակացությունից հետո հանձնաժողովի առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել:
Հանձնաժողովն առաջարկել ու մշակել է ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիայի նախագիծ, որը հիմք է հանդիսացել 12 հեռուստաընկերությունների ստորագրած Խարտիայի վերջնական տարբերակի համար:
Հանձնաժողովը ներկայացրել է նաև “ԶԼՄ-ների մասին” ՀՀ օրենքում և ՀՀ “Քաղաքացիական օրենսգրքում” փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ իր կարծիքը, հանդես է եկել 2009թ. համաներման դրույթները ընտրակեղծիքներ և լրագրողների նկատմամբ բռնություն հանդիսացող հանցագործությունների նկատմամբ չտարածելու առաջարկությամբ: Հարց է բարձրացրել ՀՀ կառավարության 05.08.2010թ. 1042-Ն որոշման վերանայման /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին ու ՀՀ ԱԺ/, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սովորողների նկատմամբ աշխատակցների կողմից իրականացված հակաօրինական գործողությունների կապակցությամբ և լրագրող Մ.Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի անաչառ ընթացքն ապահովելու վերաբերյալ:
Հանձնաժողովում ընդգրկված իրավաբան-մասնագետներն անվճար իրավաբանական խոհրդատվություն են տրամադրել մոտ երկու տասնյակ դիմումատու քաղաքացիների: Քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներում բարձրացված խնդիրները ներկայացվել են ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազություն:
Հանձնաժողովի անդամները բազմիցս մասնակցել են քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներին նվիրված տարաբնույթ տեղական և միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների, սեմինարների, այդ թվում նաև` ՀՀ ԱԺ-ում “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրիանգծերի և “ՀՀ ընտրական օրենսգրքի” նոր խմբագրությամբ տարբերակի լսումներին:
Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը անց է կացրել կոլեգիայի 5 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են նոր խմբագրությամբ ՀՀ Ընտրական օրենսգրքի հայեցակարգը, դրա վերաբերյալ տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների գնահատականներն ու մոտեցումները, ՀՀ Ընտրական օրենսգրքի և “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման և գենդերային ու ժողովրդագրական հարցերի հանձնաժողովների դիտարկումներն ու առաջարկությունները, Երևանի քաղաքապետարանին ներկայացվելիք հարցերի ու առաջարկությունների փաթեթը, Ադրբեջանահայ փախստականների հիմնահարցերը և նրանց միավորող նոր հասարակական կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ ՀԽ դիրքորոշման հարցը:
2011թ. ընթացքում անց են կացվել 4 լսումներ, որոնց օրակարգում են եղել հետևյալ հարցերը՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման, կրթության և առողջապահության հարցերի ասպարեզում ՀԽ-ի գործառույթները և կատարած աշխատանքները (կանանց կազմակերպությունների լիդերների և ակտիվիստների մասնակցությամբ), երիտասարդ հոգեբանների և նրանց աջակցող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հեռուստաեթերի որակի և դրանում առկա խոտանի դեմ պայքարի խնդիրները, «Կենսաչափական տվյալներով անձնագրերի», «Նույնականացման քարտերի» և «Հանրային ծառայությունների համարանիշի» մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները, Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2005թ. ընդունված «Պաշտպանելու պարտավորություն»(R2P) նորմը:
Տեղի է ունեցել ենթահանձնաժողովի 2 նիստ, որտեղ քննարկվել են նոր խմբագրությամբ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած փոփոխությունների և դրա վերաբերյալ առաջարկությունների ներկայացման հարցը և «Կենսաչափական տվյալներով անձնագրերի», «Նույնականացման քարտերի», ինչպես նաև «Հանրային ծառայությունների համարանիշի» մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերը:
Ընդհանուր առմամբ քննարկվել են հետևյալ հարցերը.
- Նոր խմբագրությամբ ՀՀ Ընտրական օրենսգրքի դրույթները, ներկայացվել են առաջարկություններ (մասնավորապես առաջարկվել են համամասնական ընտրացուցակներում գենդերային զուգակշռվածությունը երաշխավորող, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիների քվեարկության իրավունքի իրացումն ապահովող, տեղական դիտորդական կազմակերպությունների իրավունքները չստորադասող, դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման կանոնադրական և գործառույթային չափորոշիչները սահմանող, դիտորդների դերակատարությունն ընտրական գործընթացում հստակեցնող դրույթներ);
- «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության լրամշակված տարբերակը;
- Առաջարկությունները Երևանի քաղաքապետարանին;
- Առաջարկությունները «Կենսաչափական տվյալներով անձնագրերի», «Նույնականացման քարտերի» և «Հանրային ծառայությունների համարանիշի» մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ (մասնավորապես առաջարկվել է ամրագրել նույնականացման քարտերի և հանրային ծառայությունների համարանիշների համակարգի ներդրման աստիճանականության և նախնական շրջանում դրանց ձեռքբերման կամավորության սկզբունքները, բացառել հին նմուշի անձնագրեր կրող քաղաքացիների աշխատանքի իրավունքի սահմանափակման դեպքերը, օրենքում հստակ սահմանել էլեկտրոնային պահոցներում ամրագրվելիք կեսաչափական և անձնական տվյալների ամփոփ ցանկը, այդ ցանկի փոփոխությունների բացառիկ իրավունքը վերապահել միայն օրեսդիր իշխանությանը);
- ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման հայեցակարգի անհրաժեշտության խնդիրը;
- Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման, կրթության և առողջապահության ոլորտներում առկա հարցերի լուծման ասպարեզում ՀԽ-ի գործառույթներն ու կատարած աշխատանքները (հանդիպում կանանց կազմակերպությունների լիդերների և ակտիվիստների հետ);
- Ադրբեջանահայերի հիմնահարցերի և նրանց միավորող նոր հասարակական կազմակերպություն ստեղծելու կապակցությամբ ՀԽ դիրքորոշումը;
- Հեռուստաեթերի որակի և դրանում առկա խոտանի վերացման խնդիրները երիտասարդ հոգեբանների և նրանց աջակցող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ;
- Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2005թ. ընդունված «Պաշտպանելու պարտավորություն»(R2P) նորմը:
ՀԽ լիագումար նիստ են բերվել հետևյալ հարցերը.
- Առաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքի նոր խմբագրված տարբերակի նախագծի վերաբերյալ /ՀԽ կից գրությամբ ուղղվել են ՀՀ ԱԺ/;
- Առաջարկություններ Երևանի քաղաքապետարանին /փոխանցվել են քաղաքապետին/;
- Առաջարկություններ “Կենսաչափական տվյալներով անձնագրերի”, “Նույնականացման քարտերի” և “Հանրային ծառայությունների մասին” ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ /ՀԽ կից գրությամբ ուղղվել են ՀՀ ԱԺ, ՀՀ ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն/:
Հանձնաժողովը 2011թ. ստացել է 13 նամակ /դիմումներ, բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր/: Բոլոր դիմումները ուսումնասիրվել և քննարկվել են, ինչից հետո 6-ը համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են պետական կառավարման իրավասու մարմիններին /ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզի վարչություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Գլխավոր դատախազություն և այլն/, դիմումներից 3-ում տեղ գտած առաջարկությունները քննարկվել են կազմակերպված լսումների, կոլեգիաների և ենթահանձնաժողովների նիստերի ընթացքում, իսկ 4-ն ընդունվել են ի գիտություն:
Հանձնաժողովը պատրաստում է “Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման” հայեցակարգը, որը կներկայացվի ՀՀ Հանրային խորհրդին 2012թ:
2012-2013թթ. հաշվետու ժամանակահատվածում hանձնաժողովը անցկացրել է 1 ընդլայնված լիագումար նիստ, կոլեգիայի 4 նիստեր, 2 լսումներ: Դրանց ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագծի հիմնադրույթները, դրանց վերաբերյալ տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, փորձագետների գնահատականներն ու մոտեցումները, ՀՀ Ազգային ժողովի 2012թ ընտրություններում կանանց մասնակցության ընդլայնման ինստիտուցիոնալ և իրավական մեխանիզմների ձևավորման հիմնահարցերը:
Հանձնաժողովը նախաձեռնել ու մշակել է «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծ: Կազմակերպել է այդ նախագծի հիմնադրույթների մի շարք քննարկումներ տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև Ազգային ժողովի և նախարարությունների պատասխանատուների մասնակցությամբ: Մշակվել են նաև առաջարկություններ ՀՀ Ազգային ժողովի 2012թ ընտրություններում կանանց մասնակցության ընդլայնման ինստիտուցիոնալ և իրավական մեխանիզմների ձևավորման վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամները մասնակցել են քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներին նվիրված տեղական և միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների, սեմինարների, այդ թվում՝ Հայաստանում Եվրոմիության Խոհրրդատվական խմբի կողմից կազմակերպված «Մասնակցային ժողովրդավարություն. քաղաքացիական հասարակության դերը», «Ժողովրդավարական կառավարման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի հզորացում» միջազգային խորհրդաժողովներին, Եվրանեսթի(EuroNest) խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին (22-23-ը փետրվարի, Երևան, 2012), «ՀՀ ԱԺ 1012թ ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելու նախադրյալները» կոնֆերանսին, «ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները և քաղաքացիական հասարակության և իրավապահ մարմինների համագործակցությունը» խորհրդաժողովին, «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովին, ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի նիստին, ԵՄ ԱԼԳ ՔՀՖ Հայստանյան ազգային պլատֆորմի համաժողովներին:
Ընդհանուր առմամբ քննարկվել են հետևյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի անհրաժեշտությունը:
- ՀՀ Ազգային ժողովի 2012թ ընտրություններում կանանց մասնակցության ինստիտուցիոնալ և իրավական մեխանիզմների հզորացման, մասնավորապես համամասնական ընտրացուցաներում կանանց համար սահմանվող քվոտայի ավելացման նպատակահարմարությունը:
ՀԽ լիագումար նիստ է բերվել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագծին հավանություն տալու և ՀՀ իշխանությունների քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու հարցը:
Հանձնաժողովում ընդգրկված իրավաբան-մասնագետներն անվճար իրավաբանական խոհրդատվություն են տրամադրել մոտ մեկ ու կես տասնյակ դիմումատու քաղաքացիների: Քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներում բարձրացված խնդիրները ներկայացվել են ՀՀ ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, դիմուններում ներկայացված առաջարկությունները քննարկվել են հանձնաժողովի, կոլեգիայի նիստերի և լսումների ընթացքում:
4. Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը /180 անդամ/ բաղկացած է 16 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 22 անդամ: Հանձնաժողովը անցկացրել է 5 լիագումար և հանձնաժողովի կոլեգիայի 15 նիստեր: Մասնավորապես, հանձնաժողովը իր շրջանակներում քննարկել, մշակել և ներկայացրել է առաջարկություններ և եզրակացություններ`
- ՀՀ ինովացիոն քաղաքականության մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
- ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգի մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
- Հայաստանի հելիոֆիկացիայի եւ հելիոտեխնիկական արդյունաբերությունը զարգացնելու հարցերը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին ՀՀ վարչապետին/:
- Ոչ մետաղական հանքանյութերի նոր արտադրատեսակների արտադրության մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
- Հայ-իրանական երկաթգծի շինարարական աշխատանքների մասին /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/:
Հանձնաժողովի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի ներկայացմամբ ՀԽ որոշում է կայացրել հանրային հնչեղություն ունեցող մեկ այլ հարցի` Երևանի “Մոսկվա” ամառային կինոթատրոնի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Հանձնաժողովում, այնուհետև ՀԽ-ում քննարկվել և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացվել գրություն` գազի սակագնի ձևավորման մասին ՀԽ եզրակացությունները:
Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը ՀԽ-ի նիստերին տեղեկատվություն է ներկայացրել Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի ուսումնասիրման աշխատանքների մասին, ինչպես նաև հայկական երկաթգծի կամուրջների վթարային վիճակի մասին:
Հանձնաժողովը քննարկել է նաև`
- “Նաիրիտ գործարան” ՓԲԸ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը խոչընդոտող հանգամանքների հարցը;
- վերականգնվող էներգիայի ստացման նոր աղբյուրների վերաբերյալ հայտնագործությունների ներդրման հարցը;
- ՀՀ-ում փոքր ավիացիայի վերականգման հարցը;
- Քանաքեռ-Զեյթուն համայնքի ուսանողական թաղամասում երկաթգծի կիսակայարան կառուցելու անհրաժեշտության մասին հարցը /ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյանի կողմից ուղղվել է Երևանի քաղաքապետին/;
- հարկային վարչարարության դեպքեր;
- “Հայկական ազգային դրամի զբոսայգի” հիմնելու մասին հեղինակային ծրագիրը /դրական եզրակացություն/;
- 2003 թվ. ընդունված “ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի” իրականացման գործընթացը /ընթացքի մեջ է/;
- “Ակցիզային հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության առաջարկությունները /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/;
- Երկաթգծի կամուրջների վթարային վիճակի վերաբերյալ հարցը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/;
- “Մեքենաշինարարների մասնագիտական տոն” հիմնելու մասին հարցը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/;
- Նոր Կյուրիի բնակիչների դիմումը` ճանապարհը ասֆալտապատելու մասին /ՀԽ-ի նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/
Հանձաժողովի կոլեգիայի անդամները 2010 դեկտեմբերի 14-ին հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետի հետ և քննարկել ՀՀ արդյունաբերության զարգացման հետ կապված խնդիրները:
ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովը 2011թ հրավիրել է 18 նիստ, որտեղ քննարկվել են հետևյալ հարցերը`
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած “Արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի” քննարկման ընթացքում ընդունված առաջարկությունները ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և համատեղ քննարկվել նախարարի մասնակցությամբ;
- Ֆիզիկայի ինստիտուտում քննարկվել է արդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի անդամ Դ.Դավիդյանի զեկույցը` կապված “Միջուկային սառը սինթեզի” հետ /հանձնաժողովը նպատակահարմար է գտնում կառավարության կողմից առաջիկայում ստեղծվելիք վենչուրային հիմնադրամից միջոցներ հատկացնել նախագծի փորձարկման համար/;
- “Սոցիալական բնակարանաշինություն” ծրագրի ընդունման անհրաժեշտության և իրականացման հնարավորությունների ու ուղիների մասին /առաջարկություն` ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ քննարկել սեյսմիկ գործող նորմերին չհամապատասխանող շենքերի վերնահարկերում հակասեյսմիկ բարձիկների միջոցով մեկուսացված հարկի ստեղծմամբ բարձրացնել շենքերի սեյսմակայունությունը գործող նորմերին համապատասխան, իսկ առաջացած հարկաբաժինները օգտագործել որպես սոցիալական բնակարաններ/;
- Քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման խնդիրների կարգավորման օպտիմալացման մասին /ընդունվել է որոշում` դիմել ՀՀ կառավարությանը հանձնարարելու ՀՀ քաղաքաշինության նախարարությանը “Լիցենզավորման կարգի մասին” գործառույթում շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր քննարկումներ անցկացնելու համար/;
- “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի ապամոնտաժման և տեղում Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման և ՀՀ կառավարության տան թիվ 1 շենքի տարածքում գմբեթի հնարավոր կառուցման մասին հարցերը: Ընդունվել է որոշում` դիմել Հանրային խորհրդի նախագահին` հորդորելու ՀՀ վարչապետին ձեռնպահ մնալու այդ կառույցների իրականացման մտադրությունից` հաշվի առնելով հասարակության մեծամասնության և մտահոգ ճարտարապետների բացասական վերաբերմունքը;
- Տուրիզմի զարգացման հայեցակարգի քննարկումը և ԱՄՆ քաղաքացի Արմեն Վարդանյանի կողմից մշակած “Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում” ծրագիրը: Ընդունվել է որոշում` դիմել Հանրային խորհրդի նախագահին` ընթացք տալու հանձնաժողովի նախագահության ընդունած որոշմանը;
- Ազգային դրամի պատկերներով բացօթյա պուրակ ստեղծելու հարցը: Նամակ է հասցեագրվել Երևանի քաղաքապետին` քննարկելու առաջարկությունը և հնարավորինս աջակցելու ծրագրին;
- 0.4; 6; 10; 35 կվ էլեկտրական գծերի շահագործման տեխնիկական վիճակի, էլեկտրական ցանցերում առկա հնարավոր կորուստների, էներգետիկ կառույցների շինարարության մրցույթների /տենդերների/ անցկացման կարգի մասին հարցերը: Քննարկմանը մասնակցել է “Հայաստանի Էլեկտրացանցեր” ՓԲԸ ղեկավարությունը: Ընդունվել է որոշում` առաջարկել “Հայաստանի Էլեկտրացանցեր” ՓԲԸ ղեկավարությանը` բարձրացված հարցերին ընթացք տալ և մրցույթների կազմակերպման գործառույթում նախապատվություն տալ սպառող – ներդրող – կապալառու տեղական շղթայի հնարավոր ապահովմանը;
- Նոր ատոմակայանի կառուցման հետ առնչվող խնդիրների մասին հարցը /hանձնարարվել է ենթահանձնաժողովին` ուսումնասիրել հասարակական և մասնագիտական կարծիքը հետագա քննարկումների համար/:
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության “Հայաէրոնավիգացիա” ՓԲԸ-ի հայ կարգավարների աշխատանքային և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման մասին հարցը: Քննարկմանը մասնակցել են Քաղավիացիայի, “Աէրոնավիգացիայի” ղեկավարները, ավիակարգավարների արհմիութենական կոմիտեի ղեկավարը և ավիակարգավարներ: Ընդունվել է որոշում` դիմել Քաղավիացիայի և “Աէրոնավիգացիայի” ղեկավարությանը` աշխատանքային հարաբերություններում հնարավորինս բացառել լարվածությունը և առաջիկայում անցկացվելիք որակավորման քննությունները կազմակերպել անկողմնակալ ու պատշաճ մակարդակով, նկատի ունենալով ավիակարգավարների բացառիկ դերակատարությունը օդագնացության անվտանգության հարցերում:
- Արտագնա նիստ Ստեփանակերտում` կապված տեղի օդանավակայանի արդյունավետ շահագործման հետ, պայմանավորված Հայաստանի Քաղավիացիայի և “Զվարթնոց” օդանավակայանի հետ առաջիկայում ձևավորվելիք տնտեսա-իրավական հարաբերություններով: Կազմվել է համապատասխան արձանագրություն, ներկայացվել Հանրային խորհրդի նախագահին և խնդրահարույց հարցերը լուսաբանվել են “Շանթ” հեռուստատեսության “Հեռանկար” ծրագրով: Անհրաժեշտ է ուսումնասիրել “Հայկական միջազգային օդանավակայաններ” ընկերությունում գործող սակագների մասնաբաժինը վաճառվող ավիատոմսերում` կատարելով համեմատական վերլուծություն այլ օդանավակայաններում գործող սակագների և տոմսերի արժեքի հետ;
- Սև մետալուրգիայի զարգացման հեռանկարը Կոտայքի մարզի Հրազդանի և Աբովյանի սև մետաղի հանքավայրերի հնարավոր շահագործման պայմաններում, ինչպես նաև դրա արդյունքում առաջացած թափոնների շրջակա միջավայրում պահելու կապակցությամբ առաջացած հարկային պարտավորությունների օրենսդրական կարգավորման և բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին հարցերը: Քննարկմանը մասնակցել են բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Հրազդան քաղաքի 500-ից ավելի բնակիչների շահերի պաշտպան-ներկայացուցիչները, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները: Հարցերի վերաբերյալ ընդունվել է որոշում, ներկայացվել է Հանրային խորհրդի նախագահին, ում կողմից համապատասխան 30 էջից բաղկացած նամակ-հիմնավորում է ուղղվել ՀՀ կառավարություն, որի արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարի մոտ կազմակերպվել է ընդարձակ քննարկում և ընդունվել են համապատասխան որոշումներ /հանք շահագործողը ներկայացնելու է աշխատանքային նախագծի նոր տարբերակ, որը պետք է անցնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր փորձաքննությունները/:
- ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարության ներկայացրած “Ընդերքի մասին” ՀՀ օրենսգրքի նախագծի քննարկում, որին մասնակցել են բնապահպանության, էներգետիկայի, ֆինանսների նախարարությունների համապատասխան մասնագետները, ՀՀ վարչապետի խորհրդականը: Քննարկման արդյունքում ձևավորված առաջարկությունները ուղարկվել են ՀՀ կառավարություն, որոնք էլ ներառվել են “Ընդերքի մասին” ՀՀ օրենսգրքում: Քննարկվել է ներմուծվող ավտոմեքենաների վրա կիրառվող մաքսավճարների օպտիմալացման մասին հարցը: Համապատասխան նամակներ են ուղարկվել ֆինանսների նախարարություն:
- Անց է կացվել ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված հարկային փաթեթի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հանրային քննարկում, որի արդյունքում հնարավորինս բարելավվել է հարկային փաթեթը հօգուտ սպառողների և գործարարների:
- Կազմակերպվել է քննարկում հասարակության լայն շրջանակներին ֆինանսական միջոցների հասանելիության, հասանելի միկրոպրոդուկտների ապահովում ցածր եկամտաբերության խավերի համար:
- Քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակած “Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության” հայեցակարգի հիմնադրույթները:
- Քննարկվել է նոտարական ծառայության ոլորտում ՀԴՄ-ի կիրառման հարցը:
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի հետ երկու համատեղ նիստերի ընթացքում քննարկվել են ջերմատնային տնտեսությունների աջակցման և զարգացման հայեցակարգը և կենսաբանական պարարտանյութերի արտադրության կազմակերպման մասին հարցը:
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի հետ անց է կացվել համատեղ նիստ “Սիս, Մասիս և Նոր Հայաստան” բիզնես-ծրագրի և դրա հետ կապված Եղվարդի ջրամբարի կառուցման հարցը, որը նախապես քննարկվել էր մի շարք ենթահանձնաժողովներում: Վերը նշված ծրագրի վերաբերյալ դրական եզրկացությունները ներկայացվել են ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին:
ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովները քննարկել են`
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի արդյունաբերական հարցերով ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները`/նախագահ՝ Կ.Պետրոսյան/
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական վարչության աշխատակիցների հետ քննարկվել և տրվել են առաջարկներ արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ;
- Լսվել է ենթահանձնաժողովի անդամ Դ.Դավիդյանի “Սառը սինթեզի որոշակի խնդիրների մասին” թեմայով զեկույցը ֆիզիկայի ինստիտուտում;
- Հողի հարկի և գույքահարկի գծով հաշվարկված տույժերի և տուգանքների զիջման և ապառքների համապատասխան ժամանակացույցով վճարման մասին հարցը բարձրացվել է ՀՀ ֆինանսների և տարածքային կառավարման նախարարությունների առջև:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի քաղաքաշինության և Ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները`/նախագահ՝ Գ.Ազիզյան/
- Քննարկվել է “սոցիալական բնակարանային ֆոնդ” ծրագիրը;
- “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի ապամոնտաժման, տեղում Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման և ՀՀ Կառավարության տան թիվ 1 շենքի տարածքում գմբեթի հնարավոր կառուցման մասին հարցերը;
- Սայաթ Նովա, Նալբանդյան, Թումանյան և Ավագ Պետրոսյան փողոցներով շրջափակված շենքերի բակում բնակիչների կողմից բարձրացված հարցը` կապված այդ բակի մանկապարտեզի տեղում բազմաբնակարան շենք կառուցելու հետ;
- Տերյան, Աղայան փողոցների հատման կետում գտնվող շենքի բնակիչների բողոքը` կապված այդ շենքի դիմաց Տերյան փողոցի վրա նոր կառուցված շենքի պատճառով լուսավորության նորմերի խախտման հետ;
- Ս.Սպանդարյանի արձանը ապամոնտաժելու և Գ.Նժդեհի արձանը նույն տեղում տեղադրելու մասին հարցը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի բանկային և ֆինանսական հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները՝ /նախագահ՝ Ս.Սարգսյան/
- Կազմակերպվել են քննարկումներ` հասարակության լայն շրջանակներին ֆինանսական միջոցների հասանելիության, հասանելի միկրոպրոդուկտների ապահովման հարցերը` ցածր եկամտաբերության ունեցող խավերի համար;
- Ստվերային շուկայի նվազեցում` “գործատու-ֆինանսական կառույց” հարաբերություններում տեղեկատվության անորոշության մեղմացման և հասարակության համար բանկային ծառայությունների առավել բարձր հասանելիության ապահովման հարցերը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տուրիզմի, առողջ ապրելակերպի, կուրորտների/առողջարանների, հանգստյան տների, ռեկրացիոն հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները/նախագահ՝ Կ.Հարությունյան/.
- ԱՄՆ քաղաքացի Արմեն Վարդանյանի “Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում” բիզնես-ծրագրի քննարկումը;
- “Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի” ցածր եկամուտներ ունեցող շուրջ 100 ուսուցիչների սոցիալական բնակարաններ ձեռք բերելու հարցի մասին;
- Հայաստանում գործող առողջ ապրելակերպի /ֆիտնեսի/ կենտրոնների քանակի, դրանց գործունեության և բնակչությանը մատչելի լինելու մասին;
- տուրիզմի զարգացման հիմնադրամի արդյունավետության մասին:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի էներգետիկայի հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները՝ /նախագահ՝ Լ.Միքայելյան/
- 0.4; 6; 10 35 կվ էլեկտրական գծերի շահագործման տեխնիկական վիճակի մասին հարցը;
- էներգետիկ կառույցների շինարարության մրցույթների /տենդերների/ անցկացման կարգը` տեղական կազմակերպությունների ներգրավվածության համատեքստում;
- էլեկտրական ցանցերում առկա կորուստների հավանական չափը և հնարավոր առաջարկությունները` դրանք նորմատիվ կորուստներին համապատասխանեցնելու համար;
- նոր ատոմակայանի կառուցման հետ առնչվող անվտանգության խնդիրների մասին հարցը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հարցերով աշխատանքային հարաբերությունների, աշխատանքային օրենսգրքին առչնվող հարցերի ենթահանձնաժողովի 2011թ կատարած աշխատանքները /նախագահ՝ Ս.Մուրադյան/.
- առաջարկությունների փաթեթ` աշխատանքային հարաբերություններում, աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ;
- ոչ նորմալ զբաղվածների աշխատանքային հարաբերությունները կանոնակարգելու վերաբերյալ:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի բյուջետային հարցերով ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ն. Նահապետյան/.
- Եռամսյակային պետական բյուջեի մուտքերի և ծախսերի դինամիկայի, նախորդ տարիների արդյունքների համեմատման վերաբերյալ հարցը;
- Հանրապետությունում չհիմնավորված գնաճի կարգավորման ծրագրի մշակումը համապատասխան մարմինների հետ, գյուղատնտեսական ապրանքարտադրողների արտադրանքի պաշտպանման հարցը` համադրված կանոնակարգված ու իրավական հարկային և մաքսային դաշտի հետ:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հարկային, մաքսային, պետ.գույքի և սակագների կարգավորման հարցերով ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ա.Խզմալյան/.
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության “Հայաէրոնավիգացիա” ՓԲԸ-ի հայ կարգավարների աշխատանքային և սոցիալ-տնտեսական վիճակի մասին հարցը;
- Ծխախոտի, ալկոհոլի և բենզինի ակցիզային տոկոսադրույքի բարձրացման հետ կապված հիմնախնդիրները;
- Տնտեսության զարգացման արդյունավետության վրա ՀՀ ձևավորված հարկային և մաքսային քաղաքականության ազդեցության հարցը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի գիտա-արդյունաբերական և ինովացիոն տեխնոլոգիաների հարցերով ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ի.Հովակիմյան/.
- Արդյունահանող սև մետալուրգիայի արդյունաբերության զարգացման անհրաժեշտության և դրա հետևանքները Հրազդանի և Աբովյանի տարածաշրջաններում հարցը;
- Հայաստանում նանոտեխնոլոգիայի զարգացման հեռանկարները /անդրոն-տեխնոպարկ ԳՀԻ-ի ՓԲԸ ռուս-հայկական համատեղ ձեռնարկության գործունեությունը` արհեստական ճանապարհով ադամանդի ստացման գործում/;
- Արծաթի հետքային պարունակությամբ ջրային լուծույթի, որպես հարմար և մատչելի վարակազերծիչ և ախտահանիչ միջոցի մասին հարցը /ՀՀ ԳԱԱ շրջակա միջավայրի գիտակառավարման կենտրոն/:
- ՀՀ ՀԽ ֆինանսա-տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի օդային տրանսպորտի հարցերով ենթահանձնածողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Դ.Աթբաշյան/.
- Ստեփանակերտի օդանավակայանի արդյունավետ շահագործման հետ կապված հարցերը ՀՀ Կառավարությանն առընթեր ՔԱԳՎ-ի հետ Երևան-Ստեփանակերտ ավիաուղու ընտրության օպտիմալացման, ավիա կոդով և ազդակոչով ապահովելու, “Զվարթնոց” օդանավակայանում ավիածառայությունների հատուկ սակագներ սահմանելը և այլ հարցեր:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի արդյունաբերական ներքին կոոպերացիայի և հանքահումքային հարցերով 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ղ.Ղալումյան/.
- “Զանգեզուր” հանքարդյունաբերական իրավաբանական անձանց հոլդինգի ստեղծման նպատակահարմարության մասին հարցը;
- ՀՀ Ազգային Ժողով ՀՀ կառավարության կողմից ներկայացված “Ընդերքի մասին” ՀՀ օրենսգրքի, “Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին” և ”Պետական տուրքի մասին ” ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունների քննարկումը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի միջազգային տնտեսական կապերի հարցերով ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ի.Մուրադյան/.
- Հայ-չինական գիտամշակութային կապերի ազդեցությունը տնտեսական հաբերությունների զարգացման վրա, Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի ներգրավվածության մասին հարցը:
- ՀՀ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ավտոտրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Տ.Հովհաննիսյան/.
- Ներմուծվող ավտոմեքենաների վրա կիրառվող մաքսավճարների օպտիմալացման մասին հարցը;
- Մարդատար տաքսի ծառայությունների ոլորտում հավասար հարկային դաշտ ապահովելու խնդիրները:
- Կապի, հեռահաղորդակցության և փոստային ծառայությունների հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ռ.Ավոյան/.
- հեռահաղորդակցության ոլորտում գործող սակագների ձևավորման հարցը, միասնական սակագների անցման և ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ առաջարկությունները;
- փոստային ծառայությունների արդյունավետության բարձրացման մասին հարցը:
- ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի որակի ենթակառուցվածքը Հայաստանում ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ն.Օհանյան/.
- “Որակի ենթակառուցվածքը Հայաստանում” ՀՀ կառավարության ծրագրի նախագծի քննարկումը;
- Համակարգչի շահագործման արդյունքում ճառագայթման թույլատրելի սահմանի մասին հարցը;
- ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տեխնիկական վերահսկողության գնումների և չափագրումների հարցերի ենթահանձնաժողովի 2011թ. կատարած աշխատանքները /նախագահ՝ Ղ.Ղազարյան/.
- շինարարության իրավունքի լիցենզավորման նոր կարգի սահմանման վերաբերյալ հարցը;
- պետլեռտեխհսկում, տեխնիկական սարքավորումների անվտանգ շահագործման հսկողություն իրականացնող պատկան մարմինների և սպասարկվող ոլորտում իրականացվող աշխատանքների մասին հարցը:
ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովը 2012թ ունեցել է 18 նիստ, որտեղ քննարկվել են հետևյալ հարցերը`
- Կառավարության հ2 շենքի օտարման հարցը քննարկվել է քաղաքաշինության և ճարտարապետական հարցերի ենթահանձնաժողովում: Հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում նաև հանձնաժողովի ընդհանուր ժողովում՝ Առնո Բաբաջյանի անվան հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում: Արդյունքում, հարցը հնչեցվել է ՀՀ Նախագահի մոտ: Հասարակական հնչեղություն ստացած հարցի լուծման համար ՀՀ Կառավարության որոշմամբ կազմակերպվել է աճուրդային վաճառք` հաշվի առնելով, կառույցի մշակույթային օբյեկտների մեջ ներառված լինելու հանգամանքը: Հանձնաժողովի մի խումբ անդամներ ստորագրել են այդ կառույցի նախկին գնորդ Է. Էռնեկյանին հասցեագրված բաց նամակի տակ;
Արդյունքում գնորդը որոշել է շենքը վերածել թանգարանի:
- Քննարկվել է “Արմավիայի” օդաչուների նախազգուշական գործադուլի հարցը: Ուսումնասիրվել է “Զվարթնոց միջազգային օդանավակայաններ” ընկերության սահմանված տարիֆների հարցը, առաջարկություն է ներկայացվել ՀՀ Կառավարություն, արդյունքում օդանավակայանում գործող տարիֆները իջեցվել են 25%:
- “Սոցիալական բնակարանաշինություն” ծրագրի ընդունման անհրաժեշտության և իրականացման հնարավորությունների ու ուղիների մասին;
Քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովը առաջարկում է ցածր սեյսմակայունություն ունեցող շենքերի նկուղային և ծպեղնահարկերում հակասեյսմիկ բարձիկներ տեղակայել: Առավել նպատակահարմար է ծպեղնահարկերում տեղակայել սեյսմիկ բարձիկները, որով նախ կմեծացվի շենքի սեյսմակայունությունը, իսկ ծպեղնահարկը վերակառուցելով կարելի է օգտագործել որպես սոցիալական բնակարան:
Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահությունը գտնում է, որ սոցիալական բնակարանաշինությունը պետք է համարվի կարևոր սոցիալ- տնտեսական գործընթաց և անհրաժեշտ է հանրային կարծիք ձևավորել որպեսզի Կառավարության, քաղաքապետարանների, և բնակարանի կարիք ունեցող անձանց միջոցներով, հատկապես սոցիալապես անապահով խավերին ապահովել բնակարաններով:
- Քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման կարգավորման խնդիրների օպտիմալացման մասին;
Հանձնաժողովը գտնում է, որ լիցենզավորման օպտիմալացման գործընթացը պետք է աստիճանավորվի ըստ շինարարական կառույցների բարդության և նշանակության հաշվի առնելով լիցենզավորվողի ունեցած նյութատեխնիկական բազան, աշխատանքային փորձառությունը մասնագետների առկայությունը:
Որոշվել է հանձնարարել Քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի նախագահ Գ. Ազիզյանին Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի մտահոգությունները և առաջարկությունները ներկայացնել լիցենզավորման հանձնաժողովին՝ այդ օրենքի նախագծում ներառելու համար:
- “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման և տեղում Պողոս- Պետրոս եկեղեցու կառուցման և ՀՀ Կառավարության շենքի բակում թմբուկի հնարավոր կառուցման մասին հարցերը ;
Ընդունվել է որոշում` դիմել Հանրային Խորհրդի նախագահին` հորդորելու ՀՀ Վարչապետին ձեռնպահ մնալու այդ կառույցների շինարարության մտադրությունից` հաշվի առնելով հասարակության մեծամասնության և մտահոգ ճարտարապետների բացասական վերաբերմունքը;
- “Տուրիզմի զարգացման” հայեցակարգի քննարկումը և քաղաքացի Արմեն Վարդանյանի կողմից մշակած “Լճափնյա Հանգստավայրեր Հայաստանում” ծրագիրը;
Ընդունվել է որոշում` դիմել Հանրային Խորհրդի նախագահին` ընթացք տալու հանձնաժողովի նախագահության ընդունած որոշումը;
- Ազգային դրամի պատկերներով բացօթյա պուրակ ստեղծելու հարցը;
Նամակ է հասցեագրվել Երևանի քաղաքապետին քննարկելու առաջարկությունը և հնարավորինս աջակցելու ծրագրին;
- 0.4; 6; 10 35 կվ էլեկտրական գծերի շահագործման տեխնիկական վիճակի, Էլ.ցանցերում առկա հնարավոր կորուստների, Էներգետիկ կառույցների շինարարության մրցույթների /տենդերների/ անցկացման կարգի մասին հարցերը,
Քննարկմանը մասնակցել են “Հայաստանի Էլեկտրացանցեր” ՓԲԸ ղեկավարությունը: Ընդունվել է որոշում` առաջարկել “Հայաստանի Էլեկտրացանցեր” ՓԲԸ ղեկավարությանը բարձրացված հարցերին տալ համապատասխան ընթացք և մրցույթների կազմակերպման գործառույթում նկատի ունենալ և նախապատվություն տալ տեղական սպառող – ներդրող – կապալառու օղակների միասնական գործառույթին;
- Նոր ատոմակայանի կառուցման հետ առնչվող խնդիրների մասին հարցը:
Քննարկվել է Էներգետիկ հարցերի ենթահանձնաժողովի փորձագետների մտահոգությունները գործող ատոմակայանի անվտանգության համակարգերի հուսալիության ապահովման և տեխնիկական անվտանգության խնդիրների վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև հիդրոէլեկտրոկայանների արտադրած էլեկտրոէներգիայի ծավալների մեծացման հնարավորությունների ապահովումը:
- ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության “Հայաէրոնավիգացիա” ՓԲԸ-ի կարգավարների աշխատանքային և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման մասին հարցը;
Քննարկմանը մասնակցել են Քաղավիացիայի, “Աէրոնավիգացիայի” ղեկավարները, ավիակարգավարների արհմիութենական կոմիտեի ղեկավարը և ավիակարգավարներ: Ընդունվել է որոշում` դիմել Քաղավիացիայի և “Աէրոնավիգացիայի” ղեկավարությանը աշխատանքային հարաբերություններում հնարավորինս բացառել լարվածությունը և առաջիկայում անցկացվելիք որակավորման քննությունները կազմակերպել անկողմնակալ ու պատշաճ մակարդակով, նկատի ունենալով ավիակարգավարների բացառիկ դերակատարությունը օդագնացության անվտանգության հարցերում:
- Արտագնա նիստ Ստեփանակերտում` կապված տեղի օդանավակայանի շահագործման հետ՝ պայմանավորված Հայաստանի Քաղավիացիայի և “Զվարթնոց” օդանավակայանի հետ առաջիկայում ձևավորվելիք տնտեսա-իրավական հարաբերություններում:
Կազմվել է համապատասխան արձանագրություն, ներկայացվել ՀՀ Հանրային Խորհրդի նախագահին և խնդրահարույց հարցերը բարձրաձայնվել են “Շանթ ”հեռուստատեսության “Հեռանկար” ծրագրով;
- Սև մետալուրգիայի զարգացման հեռանկարը՝ պայմանավորված Կոտայքի մարզի Հրազդանի և Աբովյանի երկաթի հանքավայրերի հնարավոր շահագործումամբ՝ներառյալ էկոլոգիական խնդիրների պահպանումը, պոչամբարների անվտանգ ամբարումը և բնապահպանական այլ խնդիրները;
Քննարկմանը մասնակցել են բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Հրազդան քաղաքի 500 ավելի բնակիչների շահերի պաշտպանները համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները: Հարցերի վերաբերյալ ընդունվել են որոշումներ, ներկայացվել է Հանրային Խորհրդի նախագահ պարոն Վ. Մանուկյանին, ում կողմից համապատասխան 30 էջից բաղկացած նամակ-հիմնավորում է ուղղվել ՀՀ Կառավարություն, որի արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարի մոտ կազմակերպվել է ընդարձակ քննարկում հանք – շահագործողների, հասարակական – էկոլոգիական կազմակերպությունների հետ, որտեղ ընդունվել են համապատասխան որոշումներ:
- ՀՀ Ազգային Ժողով Կառավարության կողմից ներկայացված Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի նախագծի քննարկում, որին մասնակցել են բնապահպանության, էներգետիկայի, ֆինանսների նախարարությունների համապատասխան մասնագետները, ՀՀ Վարչապետի խորհրդականը: Քննարկման արդյունքում ձևավորվել են առաջարկություններ, ներկայացվել ՀՀ Կառավարություն, որոնք հետագայում ներառվել են ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում:
- Քննարկվել է ներմուծվող ավտոմեքենաների վրա կիրառվող մաքսավճարների օպտիմալացման մասին հարցը, նկատի ունենալով անցում կատարելը հսկիչ գներից ավտոմեքենաների վճարման անդրոգրարերը:
Ուղարկվել են համապատասխան նամակներ ֆինանսների նախարարություն:
- Անց է կացվել ՀՀ Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված հարկային փաթեթի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հանրային քննարկում, որի արդյունքում հնարավորինս բարելավվել է հարկային փաթեթը հօգուտ սպառողների և գործարարների:
- Կազմակերպվել է քննարկում հասարակության լայն շրջանակներին ֆինանսական միջոցների հասնելիության, հասանելի միկրոպրոդուկտների ապահովում՝ ցածր եկամտաբերության խավերի համար:
- Քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակած Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի հիմնադրույթները:
Ներկայացվել են առաջարկություններ պետություն- մասնավոր գործընկերության գործառույթի ներառման, ադյունաբերական հիմնադրամի ստեղծման, արտահանմանն ուղղված ապրանքային արտադրության խթանման նպատակով սուբսիդավորված վարկերի տրամադրման և առաջնահերթություն համարվող արտադրությունների ոլորտների ընդլայման ուղղությամբ:
- Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ 2 անգամ քննարկվել են Ջերմային տնտեսությունների գործունեության արդյունավետության, կենսաբանական պարարտանյութերի արտադրության կազմակերպմանը վերաբերվող հարցեր;
Քննարկման արդյունքում համապատասխան գրություն է ուղղվել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով ուսումնասիրել հարցը և տալ համապատասխան ընթացք:
- քննարկվել է ՝
առաջարկությունների փաթեթ` աշխատանքային հարաբերություններում, աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ;
Ոչ ֆորմալ զբաղվածների աշխատանքային հարաբերությունները կանոնակարգելու համար ՀՀ Հանրային Խորհրդի Նախագահ Վ. Մանուկյանի հանձնարարությամբ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովին հանձնարարվել է ուսումնասիրել միջազգային հնչեղություն ունեցող այդ հարցը և տալ համապատասխան առաջարկություններ: Հանձնաժողովը Աշխատանքային հարաբերությունների ենթահանձնաժողովի նախագահ Ս. Մուրադյանի ղեկավարությամբ ստեղծել է 4 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ ՝ հարցը ուսումնասիրել և հանդես գալ առաջարկություններով:
ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի Աշխատանքային հարաբերությունների ենթահանձնաժողովի աշխատանքային խմբի առաջարկները՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում և իրավանորմատիվային ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ելակետ ունենալով Աշխատանքի միջազգային կոնֆերանսի կողմից ընդունված Global Jobs Pact-ը
2009 թ. հունիսի 19-ին Աշխատանքի միջազգային համաժողովի 98-րդ նիստում Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ընդունել է Global Jobs Pact-ը: Համաձայնագրի նպատակն է՝առաջնորդվել, տնտեսական վերականգնմանն ուղղված, ազգային և միջազգային քաղաքականությամբ, ստեղծել աշխատատեղեր և ապահովել աշխատավորների և նրանց ընտանիքների պաշտպանությունը:
Global Jobs Pact-ը առաջարկում է մի շարք միջոցառումներ ճգնաժամը հաղթահարելու համար, որոնք յուրաքանչյուրերկիր կարող է հարմարեցնել իրեն հատուկ կարիքներին և յուրահատկություններին: Համաձայնագրում մեծ տեղ է հատկացված զբաղվածության խնդրիև՝ ձեռնարկությունների կայուն զարգացման և աջակցման առանձնահատուկ դերը՝ համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
«Գործատուները խրախուսում են Global Jobs Pact-ը, որը կարևոր ներդրում է կատարում տնտեսություն առողջացման քաղաքականության հարցում, – ասել է գործատուների միջազգային կազմակերպության (IOE) գործադիր փոխնախագահ Daniel Funesde Rioja: -Գործատուների, արհեստակցական միությունների և կառավարությունների համատեղ ջանքերը թույլ տվեցին ճգնաժամի պայմաններից դուրս գալու իրատեսական և գործնական քայլերը ակտիվացնել:» Զեկուցողը նշեց, որ սկսվում է ինտենսիվ աշխատանք: ԱՄԿ-ի, արհեստակցական միությունների, գործատուների և հատկապես կառավարությունների խնդիրն է ազգային մակարդակով կիրառել այս Պակտում ներկայացված քաղաքական կամքը կոնկրետ գործողություններում, որոնք կստեղծեն ռեալ աշխատատեղեր, կապահովեն ռեալ եկամուտներ և կնպաստեն տնտեսության վերականգնմանը:
Ինչպես նշված է ԱՄԿ-ի կողմից մշակված Գլոբալ զբաղվածության մասին ամենամյա զեկույցում, աշխարհը բախվել է հաջորդ տասնամյակում 600 միլիոն նոր աշխատատեղերի ստեղծման հրատապ անհրաժեշտության հետ, որպեսզի ապահովվի արդյունավետ և կայուն աճ ու պահպանվի սոցիալական համախմբվածությունը:
Զեկույցում նաև նշվում է, որ աշխարհի առջև կա մեկ լրացուցիչ խնդիր (հիմնականում զարգացող երկրներում)՝ ստեղծել արժանապատիվ աշխատատեղեր 900 մլն աշխատողների համար, որոնք իրենց ընտանիքների հետ ծախսում են օրեկան ավելի քիչ քան 2 $: Նշվում է նաև, որ չնայած կառավարությունների եռանդուն ջանքերի, զբաղվածության ճգնաժամը շարունակում է աճել, և աշխարհում ամեն երրորդ աշխատող կամ մոտ 1.1 միլիարդ մարդ կամ գործազուրկ է, կամ ապրում է աղքատության մեջ: Հետևաբար աշխատատեղերի ստեղծումն իրական տնտեսությունում պետք է դառնա մեր գլխավոր դերակատարումը:
Երկրների անկարողությունը ստեղծել բավարար աշխատատեղեր արտացոլվում է այնպիսի ցուցանիշով , ինչպիսին է ընդհանուր բնակչության մեջ զբաղվածության մասնաբաժինը (զբաղվածների մասնաբաժինը աշխատանքային տարիքում գտնվող ընդհանուր բնակչության մեջ արտահայտված տոկոսներով), որը 2007-ից մինչև 2010 թթ-ը ապրել է ռեկորդային անկում (61,2%-ից մինչև 60,2%):
Հարկ է նշել, որ զբաղվածության ճգնաժամից ամենից շատ տուժվածների շարքում են երիտասարդները: Ինչպես նշվում է զեկույցում, զբաղվածության ակնհայտ բարելավման հեռանկարներ մոտ ապագայում գրեթե չկա:
Ըստ «Զբաղվածության «Գլոբալ Միտումներ» վերլուծական կարծիքի(2012թ) – ի, 2011-ին 74,8 մլն գործազուրկ դարձան 15 – ից մինչև 24 տարեկան երիտասարդները, այսինքն ավելի քան 4 մլն – ով ավելի, քան 2007 թ-ին: Նշվում է, նաև աշխարհում երիտասարդների գործազրկության հավանականությունը գրեթե երեք անգամ ավելի բարձր է, քան մեծահասակներինը: Երիտասարդների գործազրկության համաշխարհային մակարդակը, որը կազմում է 12.7%, դեռևս գերազանցում է նախաճգնաժամային մակարդակը ամբողջական մեկ տոկոսով:
Զեկույցի հիմնական արդյունքները ներառում են նաև հետևյալը.
- Տեղի է ունեցել « ցածր վճարվող աշխատողների քանակության կրճատման տեմպերի ակնհայտ դանդաղեցում: 2011 թ օրեկան 2$-ից պակաս գումարով էին ապրում աշխարհի մոտ 30% աշխատողները իրենց ընտանիքներով, ինչը կազմում է ավելի քան 900 միլիոն մարդ, իսկ դա 55 միլիոն մարդով ավելի է քան սպասվում էր նախաճգնաժամային միտումների վերլուծությունից: Այդ 900 մլն « աղքատ աշխատողների կեսը գտնվում էր ծայրահեղ աղքատության մեջ գոյատևելով օրեկան ծախսելով ավելի քիչ քան 1,25$:
- Անկայուն զբաղվածների թիվն ամբողջ աշխարհում 2011թ – ին կազմել է 1.52 մլրդ մարդ, ինչը 136 միլիոնով ավելի է, քան 2000 թ – ին, և գրեթե 23 մլն-ով ավելի է 2009 թ-ից:
- Անկայուն զբաղվածների մասնաբաժինը կանանց միջև կազմել է 50.5%, որն ավելի շատ է տղամարդկանց(48.2%)համանման ցուցանիշից:
«Վերջին տվյալները վկայում են անհավասարության ուժեղացման և մշտականմեկուսացման մասին, ինչի հետ բախվում ենմիլիոնավոր աշխատողները և նրանց
ընտանիքների անդամները,- ինչպես ասել է Սոմավիան.– «Կկարողանանք մենք դուրս գալ այս ճգնաժամից թե ոչ կախված կլինի նրանից,
թե ի վերջո, ինչքանով արդյունավետ կլինի կառավարությունների վարած քաղաքականությունը: Իսկ այդ քաղաքականությունը արդյունավետ կլինի միայն այն
դեպքում, երբ դա դրական ազդեցություն կունենա ժողովրդի կյանքում:
Անձինք, ովքեր պատասխանատու են վերոհիշյալ հարցերի համար, պետք է ձեռնարկեն
վճռական և համակարգվածգործողություններ կասկածները և անվստահությունը նվազեց-
նելու համար, որոնք խոչընդոտում են մասնավոր ներդրումներիաճին, որպեսզի
մասնավոր հատվածը կարողանա նորից աշխատել՝ աշխատատեղերի ստեղծման գլոբալ
մեխանիզմի գլխավոր շարժիչը:
Աճող գլոբալիզացման պայմաններում, երբ երկու հիմնական շարժիչ ուժերը ՝ ֆինանսական գործունեության կանոնակարգման վերացումը և համաշխարհային առևտրի ազատականացումը, ապրում են ճգնաժամ, աշխատանքի բնագավառը մեծամասամբ դարձավ անարդարության աշխարհի հայելին:
Ըստ վիճակագրության ՝ աշխարհում ամեն երրորդ աշխատող, որը համարժեք է 1.1 մլրդ մարդու, կամ չի աշխատում, կամ ապրում է աղքատության մեջ, այսինքն, ծախսում է օրեկան ավելի քիչ, քան 2 $; 75 մլն երիտասարդներ գործազուրկ են; երիտասարդների շրջանում վտանգը մնալ առանց աշխատանքի երեք անգամ ավելի բարձր է քան մեծահասակների մոտ: Ամբողջ աշխատող բնակչության կեսը, մեծամասամբ կանայք, գտնվում են այս կամ այն ոչ արժանապատիվ զբաղվածության ձևերում:
Շատերը աշխատում են վտանգավոր և հաճախ անմարդկային պայմաններում, աշխարհի բնակչության ավելի քան կեսը չունի սոցիալական պաշտպանության երաշխիքներ: Մարդու ազատ աշխատանքի հիմնարար իրավունքների խախտումը հանգեցնում է մանկական աշխատանքի, հարկադիր աշխատանքի, խտրականության, ձայնի իրավունքից զրկելուն:
Համաշխարհային տնտեսական« 2012 “Գլոբալ ռիսկերը” ֆորումի զեկույցում ասվում է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում ամենայն հավանականությամբ համաշխարհային հանրության համար սպառնալիք կլինի անհավասարության ծայրահեղ աստիճանը և գարծազրկության բարձր մակարդակը, հատկապես երիտասարդների միջև:
Հետևաբար անհրաժեշտ է կրճատել անհավասարությունը և վերականգնել աշխատանքի արժեքները: Անհավասարության սաստկացումը ուղեկցվում է աշխատանքի արժեզրկմամբ և հանգեցնում ապակայունացնող հետևանքների՝ մարդկային արժանապատվության, ընտանիքի կայունության, ինչպես նաև գլոբալ գնողունակության համար:
Զարգացման բոլոր մակարդակներում հատուկ ուշադրության պետք է արժանանա աշխատանքի որակը, որն այսօր ապահովում է սեփական արժանապատվության զգացումը, իսկ վաղը՝ բարեկեցիկ ապագայի հույս, որը ծառայում է մարդկանց, ձեռնարկությունների, տնտեսության և շրջակա միջավայրի շահերին՝ հավասարակշռելով պետության, ձեռնարկությունների, աշխատողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունը:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, որը ստեղծվել է Եվրոպայում ծանր փորձությունների ու աշխատավոր բնակչության պայքարի ժամանակաշրջանում, հատկապես ցավով է գիտակցում, որ Եվրոպական երկրներում, որոնք կուտակել են հսկայական պարտքեր, կուտակվում է սոցիալական արդարության հսկայական դեֆիցիտ: Նրանց համար, ովքեր վաղուց հիացած էին Եվրոպայով, իր դեմոկրատական, ռացիոնալ ուղիով գնալու վճռականությամբ, ուժեղ միջին խավ ունենալու համար, ցավալի է տեսնել, որ շատ մարդիկ, ովքեր կապ ունեն ճգնաժամի հետ ճաշակում են նրա դառը պտուղները:
Ստորև ներկայացնում ենք <Քաղաքացիական հասարակության աջակցության> բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված աշխատանքային խմբի առաջարկներին ՀՀ Աշխատանքային օրենսգրքում և իրավանորմատիվային ակտերում փոփոխությունների վերաբերյալ հիմքում ունենալով Աշխատանքի Միջազգային կոնֆերանսի կողմից ընդունված Global Job Pact –ը :
Աշխատանքային խումբը, առաջնորդվելով Global Job Pactի հիմքում ընկած եզրակացություններով և հիմնադրամի կողմից առաջ քաշած խնդիրների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականով, մասնավորապես քաղաքացիների աշխատանքային պայմանների, սոցիալ տնտեսական իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, մշակել է որոշ առաջարկներ կապված
- ոչ ֆորմալ /ստվերային/ զբաղվածների խնդիրների
- աշխատող կանանց իրավունքների
- երիտասարդ մասնագետների զբաղվածության հիմնախնդիրնեևրի հետ
- Արհմիությունների դերի և նշանակության բարձրացմանն ուղղված առաջարկներ
Ոչ ֆորմալ /ստվերային/ զբաղվածներ
- գյուղատնտեսության, առևտրի և սպասարկման ոլորտ
- Արհմիությունները և ոչ ֆորմալ զբաղվածություն
Առաջարկներ` օրենսդրական և հայեցակարգային
Շուկայական բարեփոխումների և սեփականաշնորհման արդյունքում Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում և մասնավորապես գյուղատնտեսության առևտրի և սպասարկման ոլորտնեrում ի հայտ եկսավ գործազրկությունը, առաջացավ գործազուրկների մի մեծ բանակ , որոնք որակավորում ունեին հատկապես վերը նշված բնագավառներում: Խիստ մասնագիտացված ճյուղերում առաջացավ վերավորակավորման խնդիր, սակայն համապատասխան ծրագրեր, որպես այդպիսիք չկային: Հետևաբար բազմաթիվ մարդիկ իրենց ընտանիքների գոյությունը ապահովելու համար ներգրավվեցին ոչ ֆորմալ տնտեսությունում: Սկզբում այդպիսի զբաղվածությունը նունիսկ ինչ-որ իմաստով շահութաբեր էր : Դրա զարգացմանը նպաստում է շուկայի լիբերալիզացիան, ինֆլյացիան և այլ գործոններ: Այսպիսով ստվերային տնտեսությունում աշխատելուն նպաստող պատճառներից մեկը նաև այն է, որ այնտեղ աշխատավարձը հաճախ ավելի շատ է քան նրանցը, ովքեր աշխատում են աշխատանքային պայմանագրերով: ՀՀ-ում առևտրի և սպասարկման ոլորտում ստվերային տնտեսություն վարելուն նպաստող հանգամանքներ են օրինակ`
- ստվերում զբաղվածների կրթական մակարդակը և իրենց իրավունքների մասին իրազեկված լինելը
- արհմիություններին այլ հասարակական կազմակերպությունների հետ նույնացնելու հանգամանքը
- անօրինական/անլեգալ/ և ոչ ֆորմալ զբաղվածներին նույնացնելը
- ազգային մենթալիտետից բխող այլ առանձնահատկություններ:
Ոչ ֆորմալ զբաղվածությունը չարիք է ոչ միայն պետության տնտեսության այլ հենց այդ զբաղվածի համար: ՀՀ-ում այսօր գործազրկության աճին զուգընթաց, մեծանում է նաև ոչ ֆորմալ զբաղվածների թիվը:
Գյուղատնտեսության ոլորտի աշխատողների մեծ մասը ոչ ֆորմալ աշխատողներ են այսինքն նրանցից շատերը չունեն գործատու, աշխատանքային պայմանագիր և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, իսկ առևտրի և սպասարկման ոլորտի աշխատողների մի մասը չգրանցված անօրինական աշխատողներ են և կրկին դուրս են հարկային դաշտից: :
- Սա վկայում է այն մասին, որ հասարակության /աշխատող/ լայն զանգված ոչ միայն դուրս է մնում հարկային դաշտից, այլ նաև չունի հնարավորություն ունենալ աշխատանքային ստաժ և կուտակել անհրաժեշտ կենսաթոշակ, ինչպես նաև հարկ եղած դեպքում արհեստակցական միության կամ այլ օրինական ճանապարհով ներկայացվելու և պաշտպանելու իրենց շահերը: Այստեղ ավելորդ չենք համարում նշել , որ ոչ ֆորմալ զբաղվածների ֆորմալ դաշտ բերելու հարցը պետք է դառնա արհմիութենական աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը:
- Առաջին փուլում արհմիութենական կազմակերպությունները պետք է աշխատեն ստվերում զբաղվածներին արհմիության շարքերը ներգրավելու ուղղությամբ, խրախուսելով ամեն մի նոր ստեղծված թեկուզ փոքրաթիվ կազմակերպության ստեղծումը:
Շատ կարևոր ենք համարում ոչ ֆորմալ զբաղվածներին արհմիությունների միջոցով ուսումնական ծրագրերին ներգրավումը, ինչպես նաև անվճար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրում կապված աշխատանքային իրավունքի հարցերի հետ:
Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք `
Արհմիություններին՝
- համագործակցել գործատուների և պետական ինստիտուտների հետ՝պայքարելու ստվերային և անլեգալ աշխատանքի դեմ;
- մեծ ուշադրություն դարձնել տեղեկատվական և լուսաբանման աշխատանքներին;
- ներազդել համապատասխան օրենքների ստեղծման գործընթացի վրա;
- ստեղծել կազմակերպություններ արևտրի հասարակական սննդի սպասարկման փոքր օբյեկտներում, գյուղատնտեսության ոլորտում խթանել կոոպերացիաների ստեղծումը;
- եթե կանոնադրությունները խանգարում են ցանկացած տիպի անդամությանը վերանայել կանոնադրությունները;
- մշակել կողմնորոշված և երկարաժամկետ գործողությունների ծրագիր՝ ուղղված կառուցվածքային փոփոխություններին;
- ոչ ֆորմալ զբաղվածների հարցը պետք է լինի բոլոր նիստերի օրակարգում և ամեն անգամ ֆիքսվի դինամիկան այդ ոլորտում, ամեն անգամ թեկուզ մեկ մարդով ստվերից օրինական դաշտ բերված աշխատողների թիվը ավելացնելը լուսաբանվի և խրախուսվի;
- սերտորեն համագործակցել ԶԼՄ ների հետ քանի – որ փորձը ցույց է տալիս, որ դա իրազեկման լավագույն տարբերակներից է;
Գործատուի մոտ ոչ ֆորմալ աշխատող/ներ/ հայտնաբերվելու դեպքում բացի օրենքով նախատեսված տուգանքից, աշխատողի համար վճարել պարտադիր սոցիալական վճարները այն ժամանակահատվածի համար, որը աշխատողը փաստացի աշխատել է տվյալ գործատուի մոտ, համապատասխանաբար վերականգնելով աշխատանքային ստաժը:
Գյուղատնտեսության մասին օրենքում կամ աշխատանքային օրենգրքի առանձին գլխով գյուղատնտեսության ոլորտում “զբաղվածների” համար սահմանել իրավական կատեգորիա` առանձին տեսակի աշխատանք կատարող և հատուկ հարկման դաշտով ,պետությանը ծառայություն մատուցող, կամ այլ:
Այս առումով կարևորում ենք սոցիալական գործընկերության ամրապնդումը և եռակողմ
/ Կառավարություն- Արհմիություններ – Գործատուների միություններ/ գործնական և արդյունավետ համագործակցությունը:
Կանայք` Կանանց հիմնախնդիրները աշխատանքային ոլորտում
ՀՀ–ում տնտեսության բոլոր բնագավառներում կանանց և տղամարկանց գործունեության հավասար իրավունքները ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ:
Սակայն այսօր կանանց ֆինանսատնտեսական գործունեությունը հիմնականում սահմանափակվում են մանրածախ առևտրով և փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնավորապես սպասարկման ոլորտում: Կանանց սոցիալ–տնտեսական վիճակի բարելավումը միայն տնտեսական խնդիր չէ այլև առնչվում է կանանց գործունեությունը քաղաքական դաշտում մեծացնելու հնարավորությունների հետ: Շուկայական նոր հարաբերությունների հաստատմամբ երկրում տեղի ունեցան մի շարք կառուցվածքային փոփոխուփյուններ որոնց հետևանքով շատ հիմնարկներ և ձեռնարկություններ փակվեցին կամ վերակազմավորվեցին: Տեղի ունեցավ մեծ չափով աշխատատեղերի կրճատում նվազեց որոշ մասնագիտությունների պահանջարկը, որը բերեց գործազրկության և միգրացիոն գործընթացների աճին: Այս ամենի արդյունքում բնակչության մի ստվար զանգված հայտնվեց սոցիալ-տնտեսական վատ վիճակում: Գործազրկությունը թեև ընհանուր հիմանխնդիր է տղամարդկանց համար, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ անկախ գործազուրկների թվի տարեկան ցուցանիշների փոփոխումից անփոփոխ է մնացել այդ խմբում կանանց թվի գերակշռությունը : Օրինակ` 2005 թվականի հունվարի մեկի դրությամբ գրանցված գործազուրկների ընդհանուր թվում կանայք կազմում էին 66%: Կանանց գործազրկության մակարդակը ավելի քան երկու անգամ գերազանցում է տղամարդկանց համապատասխան ցուցանիշը: Պաշտոնապես գրանցված գործազրկության ըստ սեռի վերլուծությունը 1995-2008թթ. ընթացքում ցույց է տալիս, որ Հայաստանում գործազուրկների առավելա•ույն մասը կազմում են կանայք: Զբաղվածության պետական ծառայության կողմից հայտնած տեղեկատվության համաձայն`2011 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում զբաղվածության պետական ծառայությունը հաշվառել է 32.2 հազար աշխատանք փնտրող:
Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.8 %:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործազուրկի կար•ավիճակ ստացած կանայք առավել մեծ թիվ են կազմում քաղաքներում: Վկայում են, որ ավելի ծանր սոցիալ- տնտեսական վիճակում են գտնվում բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև այն ընտանիքները, որտեղ գումար վաստակողը կինն է: Աշխատաշուկայում ձևավորված նոր հարաբերությունները և պահանջները, քայքայված ենթակառուցվածքը կանանց դարձրին ավելի անմրցունակ, և որպես հետևանք սոցիալապես ավելի խոցելի:
Բացի այդ ընտանեկան և աշխատանքային պարտականությունները համատեղելու անհնարինությունը զրկում են կանանց անհրաժեշտ աշխատանքային ստաժից, ինչը հետագայում բացասաբար է անդրադառնում նրանց կենսաթոշակի չափին: Ընդհանուր առմամբ Հայաստանում սոցիալ-տնտեսական վատ իրավիճակը կանանց մոտ առաջացրել է հետևյալ փոխկապակցված հիմնախնդիրներ.
1. Կանանց շրջանում մեծ չափերի հասնող •ործազրկությունը
2. Կանանց եկամուտների ցածր մակարդակը
3. Կանանց ոչ բավարար մասնակցությունը հանրապետության սոցիալ-տնտեսական, հասարակական և մշակույթային զարգացման գործընթացին
Վերը նշվածը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որի պայմաններում կանայք հայտնվում են անելանելի վիճակում և համաձայնվում են գրեթե յուրաքանչյուր առաջարկվող աշխատանքի, ցանկացած վարձատրությամբ և պայմաններով: Այս հանգամանքը իր հերթին բերում է աշխատաշուկայում ըստ սեռի խտրականության դրսևորման մի քանի ձևերի.
• խտրականություն ըստ աշխատավարձի: Գործատուները հաճախ միանաման աշխատանքի պայմաններում կատարող և նմանատիպ աշխատանքային փորձ ունեցող կանանց վճարում են ավելի ցածր, քան տղամարդկանց.
• պաշտոնական առաջխաղացման և որակավորման բարձրացման դեպքում.
• մասնագիտական խտրարականություն: Գործատուները ձգտում են կանանց ՙվերցնել՚ ավելի ցածր վարձատրվող աշխատանքներում կամ ավելի քիչ պատասխանատվություն ունեցող պաշտոններում, նախատեսելով առավել բարձր վճարվող աշխատանքներն այն տղամարդկանց համար, ովքեր ունեն նույն մասնագիտացված պատրաստավածությունը և աշխատանքի արտադրողականության նույն ներուժը, ինչպիսին` կանայք:
Անհրաժեշտ է պետական կառավարման որոշակի գենդերային քաղաքականություն զբաղվածության ոլորտում: Զբաղվածության ոլորտին առնչվող բոլոր ծրա•րերում անհրաժեշտ է հաշվի առնել գենդերային բաղադրիչը: Անհրաժեշտ է ոչ միայն հասարակական քննարկումների և ՀԿ-երի մակարդակով, այլ նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով կազմակերպել և անցկացնել սեմինարներ կանանց` իրենց աշխատանքային և այլ իրավունքներին ծանոթացնելու, ինչպես նաև կոտրելով որոշ կարծրատիպեր ՙստիպել՚ հաղթահարելով վախը կամ ՙսոցիալական վարկանիշի՚ բարդույթը, ահազանգել աշխատանքային և այլ ոլորտներում առկա խտրականությունների մասին:
Օրենսդրական փոփոխության առաջարկներ` կապված կանանց աշխատանքային իրավունքների հետ
Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդված 1-ին մասի 2.2 ենթակետի համաձայն`<Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`մինչև մեկ տարեկան երեխա խնա
մելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով. հոդվածով նախատեսված դեպքերի>, այսինքն 114-րդ հոդվածի վերը թվարկած իրավական նորմերը չեն տարածվում 113 հոդվածի 1-ին մասի 2-րդկետով նախատեսված դեպքերի, այն է` <արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և(կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբպայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում>:
Սակայն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հովածի համաձայն` < Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր(խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայիերեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցողաշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
2. Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի>:
Վերը նշված իրավական նորմերի համադրական վերլուծությունից հետևում է, որ կազմակերպության լուծարման կամվերակազմավորման դեպքում, խոսքը գնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մասին,մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող է պահպանել աշխատատեղը (պաշտոնը) մինչև խնամքի տակգտնվող երեխայի մեկ տարին լրանալը:
Առաջարկում ենք` հանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հովածի 2-րդ մասի վերապահումը`և շարադրել հետևյալ կերպ` <արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), բացառությամբ սույն օրենսգրքի113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի>, իսկ 114-րդ հոդված1-ին մասի 2.2 ենթակետը շարադրել հետևյալ կերպ`Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`մինչև երկուտարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդկետերով .. հոդվածով նախատեսված դեպքերի> :
Երիտասարդներ
Հայաստանում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրները չեն շրջանցել նաև երիտասարդներին: Դրանցից` մասնգիտական որակավորման և պահանջվող մասնագիտությունների և առկա աշխատատեղերի անհամապատասխանելիությունը, աշխատանքային փորձի պարտադիր պահանջը գործատուների կողմից, կրթական համակարգում արտադրական պրակտիկայի կազմակերպման մասնագիտական կենտրոնների բացակայությունը, հանգեցրին իրավիճակի, երբ երիտասարդները լքում են մարզերը, գյուղերը և տեղի է ունենում աշխատուժի կենտրոնացում մայրաքաղաքում: Այսպիսով`
- Երիտասարդ մասնագետների արտագաղթը կանխելու և պետության և հասարակության համար նրանց գիտելիքները և աշխատանքը պիտանի դարձնելու ըստ մասնագիտության աշխատելու հնարավորություն ընձեռելու նպատակով անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ երաշխիքներ, արտոնություններ նրանց համար ովքեր կգործուղվեն մարզերում աշխատելու, տրամադրել նրանց բնակելի տարածություն, հողամաս, վարկ ստանալու հնարավորություն և կնքել պայմանագիր առնվազն տաս տարով:
ԲՈՒՀ –երում և այլ ուսումնական հաստատություններում/միջին մասնագիտական հաստատություններում և այլն/վերջին կուրսում ինտերակտիվ մեթոդներով, սեմինար, օնլայն ուսուցում, իրականացնել իրազեկում ապագա աշխատողներին իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին, մասնավորապես դատական և արտադատական/արհմիութենական, կոլեկտիվ /պաշտպանության վերաբերյալ:
- Հաշվի առնելով Եվրոպական, մասնավորապես Դանիայի փորձը ուսանողներին, արտադրական պրակտիկան սկսելու պահից, ներգրավել համապատասխան ճյուղի արհմիությունում որպես անդամ, սիմվոլիկ անդամավճարով: Դրա համար ամնհրաժեշտ կլինի փոփոխություն կատարել արհմիությունների մասին օրենքում, սակայն հնարավոր կլինի լուծել անհրաժեշտ մեկ տարվա աշխատանքային ստաժի խնդիրը:
Սոցիալական գործընկերությունը Հայաստանում
Կառավարություն
Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ոլորտը կարգավորող պետական գերատեսչությունը, սկսած 1918թվականից, բազմիցս անվանափոխվել է և վերջին տարիներին կոչվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարարութուն:
Հայաստանի առաջին հանրապետության երկրորդ կառավարության վերակազմավորման ժամանակ 1918 թվականինոյեմբերին, ստեղծվել է հանրային խնամատարության նախարարությունը, իսկ 1919 թվականի ապրիլի 8ին այնվերանվանվել է “Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարություն”: 1920 թվականի հունվարի 8–իննախարարությունը վերանվանվել է “Հանրային խնամատարության և վերաշինության նախարարություն”:
1920 թվականի դեկտեմբերի 8-ին նախարարությունը վերակազմակերպվել է որպես խնամատարության և վերաշինությանկոմիսարիատ, այնուհետև, դեկտեմբերի 21-ին` սոցիալական ապահովության ժողկոմատ: 1925 թվականի մարտի 12-ինվերանվանվել է “Աշխատանքի և սոցիալ ապահովության ժողկոմատ”: 1946 թվականին վերակազմվել է ՀՍՍՀ սոցիալականապահովության մինիստրության:
Ետխորհրդային շրջանում, 1990 թվականին ՀՀ սոցիալական ապահովության մինիստրությունը վերակազմավորվեց ՀՀաշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության:
1995 թվականի ԱԺ-ի ընտրություններից հետո ՀՀ Նախագահի հրամանագրով փոփոխություն կատարվեց կառավարությանկառուցվածքում. նախարարությունը վերակազմավորվեց սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչությանտեղաշարժի և փախստականների հարցերով նախարարության:
1996 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով կառավարության կառուցվածքի նոր փոփոխություն տեղի ունեցավ. 1996թվականի նոյեմբերի 8-ին նախարարությունը վերակազմավորվեց սոցիալական ապահովության նախարարության:
2000 թվականի փետրվարի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նախարարությունը միաձուլման ճանապարհովվերակազմավորվեց ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության:
2000 թվականի մայիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նախարարությունը տարանջատման ճանապարհովվերակազմավորվեց ՀՀ սոցիալական ապահովության նախարարության: 2003 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ Նախագահիհրամանագրով նախարարությունը վերանվանվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Գործատուների միություն
“Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը” (ՀԳՀՄ) հիմնադրվել է 2007թ-ի նոյեմբերի 15-ին, համաձայն”ՀՀ Աշխատանքային Օրենսդրության” և “Գործատուների Միության” մասին օրենքի պահանջների (ընդունված 2007թ-իփետրվարին):
ՀԳՀՄ-հանդիսանում է` ինքնաֆինանսավորվող, ինքնակառավարվող, շահույթ չհետապնդող կազմակերպություն, և որպեսիրավաբանական անձ` համաձայն ՀՀ օրենսդրության գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարության պետականռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից: ՀԳՀՄ ունի 13 ճյուղային և 6 տարածքային միություններ, և ընդհանուրթվաքանակով մոտ 1000 անդամներ:
ՀԳՀՄ Գործունեության Հիմնական Ուղղությունները
- Սոցիալական գործընկերություն
- Աջակցություն բիզնեսին և լոբբինգ
- Կրթություն-աշխատաշուկա համագործակցություն
- Արտահանման խթանում
- ՓՄՁ և կանանց ձեռներեցության աջակցություն
- Զբաղվածության խթանում
- Միգրացիա և թրաֆիքինգ
- Համագործակցություն արտասահմանյան գործատուների միությունների հետ
- Ցուցահանդեսներ և բիզնես ֆորումներ
- Հրապարակումներ, ամսագրեր, գրքեր
Առաքելությունը
Լինել հզոր և ազդեցիկ կառույց, որը կերաշխավորի գործարար միջավայրի կատարեկագործումը և գործարար համայնքիշահերի պաշտպանությունը:
Ռազմավարական առաջնահերթությունները
- Գործատուների կազմակերպության ինստիտուցիոնալ հզորացում և արդյունավետ կառավարում
- Բարենպաստ միջավայր գործարարության համար (շարունակական)
- Սոցիալական երկխոսություն կրթություն-աշխատաշուկա համագործակցության հարցերով (2010-2020)
Արհմիություններ
Հայաստանում առաջին արհմիությունները կազմակերպվել են 1905–07թթ.-ին` Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում,Ալավերդում: Հայաստանում արհմիությունները մասսայական տարածում են ստացել 1921թ: Նույն տարվա փետրվարի 6-ին, Երևանում, արհմիութենական առաջին կոնֆերանսում ստեղծվել է Հայաստանի արհեստակցական միություններիխորհուրդը (ՀԱՄԽ):
Հայաստանի արհմիությունների առաջին համագումարը տեղի է ունեցել 1921թ. օգոստոսի 22-ին:Արհմիությունների հիմնական խնդիրներն են եղել սոցիալիստական մրցության ծավալման միջոցովհանրապետության ժողովրդական տնտեսության պլանների կատարման համար աշխատավորներիմոբիլիզացումը, աշխատավորության շահերի պաշտպանությունը, նրանց սոցիալական ապահովագրության,բուժման և թոշակավորման կարգավորումը:
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԲՆՈՒԹԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արհեստակցական միությունը հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքիդրսևորումով համախմբում է տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին:Արհեստակցական միությունը կազմակերպության գործատուի մոտ ներկայացնում և պաշտպանում է իր մեջ միավորվածաշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ուշահերը:
Արհմիությունը անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, այլկազմակերպություններից և քաղաքական կուսակցություններից: Արհմիությանն անդամակցությունը կամավոր է:
Եթե աշխատողները միավորված չեն և չունեն արհմիություն, ապա միայնակ աշխատողը չի կարող մշտապես պաշտպանել իր աշխատանքային իրավունքները և դրա հետ կապված սոցիալական, տնտեսական և մասնագիտական շահերը: Աշխատողը մշտապես կախում ունի իր աշխատանքից և աշխատավարձից, որն էլ իր հերթին կախում ունի գործատուից: Սա նշանակում է, որ աշխատողն ազատ չէ իր ընտրության հարցում և շատ հաճախ նա գերադասում է լռել իր խախտված աշխատանքային իրավունքների մասին` հաշվի առնելով Հայաստանում զբաղվածության խնդրի ապահովման իրավիճակը: Սակայն, միավորվելով, աշխատողներն ի զորու են հակազդել գործատուին և պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները:
ՀՀ արհմիությունների մասին օրենքը սահմանել է արհմիության նպատակները: Դրանք են`
- ներկայացնել և պաշտպանել աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական ու այլ շահերը ևիրավունքները գործատուի և (կամ) երրորդ անձի մոտ, սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներումապահովել աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքայինհարաբերություններում.
- գործատուի հրավերով մասնակցել արտադրական ծրագրերի մշակմանը և դրանց կենսագործմանը.
- գործատուին ներկայացնել առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմաններիբարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթևացման, արտադրական նորմաներիվերանայման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ.
- գործատուի հետ համագործակցել արհեստակցական միության մասնակցի (անդամի) պարգևատրման ևխրախուսման հարցերում.
- գործատուի ներկայացմամբ քննարկել աշխատանքային կարգապահության խախտում թույլ տվածարհեստակցական միության մասնակցի (անդամի) հարցը:
Խորհրդային միության ժամանակաշրջանում արհմիություններին լայն լիազորություններ էին տրված: Հարկ է նշել, որ Խորհրդային միության տարիներին գործում էր միայն մեկ գործատու` պետությունը, որն էլ արհմիություններին էր հանձնել իր լիազորությունների մի ստվար հատված` ամբողջ սոցիալական ապահովության փաթեթը:
Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում գոյություն ունեն բազմաթիվ գործատուներ, որոնց հետ էլ արհեստակցական միությունները փորձում են վարել կոլեկտիվ բանակցություններ և համագործակցել որպես սոցիալական գործընկերներ: Ինչ վերաբերում է սոցիալական հսկա փաթեթին և արհմիությունների լայն լիազորություններին այս ոլորտում, ապա հարկ է նշել, որ պետությունը վերադարձրել է օրենքով իրեն վերապահված լիազորությունները, որոնց իրականացման համար այն լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ:1
Հայաստանում գործող արհմիությունների կառուցվածքը
Ներկայումս Հայաստանում գործում է արհմիութենական մեկ ազգային կենտրոն` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ), որը հանդիսանում է եռակողմ սոցիալական գործընկերության2 կողմ:
ՀԱՄԿ–ի կազմում գործում են 24 ճյուղային հանրապետական միություններ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների արհմիութենական կազմակերպություններում միավորված աշխատող արհմիութենականներին:
Հայաստանում գործող ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների անվանումները և կոնտակտային տվյալները ներկայացված են Հավելված 6-ում:
Գոյություն ունեն արհեստակցական միությունների սկզբնական, տարածքային, ճյուղային և հանրապետական մակարդակներ:
Սկզբնական մակարդակի արհեստակցական կազմակերպությունն իրենից ներկայացնում է որոշակի կազմակերպությունում/որոշակի գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների կամավոր միավորում:Արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն երեք աշխատողի)նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ: Հիմնադիր ժողովըհաստատում է կազմակերպության կանոնադրությունը, ընտրում է ղեկավար և վերահսկողություն իրականացնողմարմիններ:
Արհեստակցական կազմակերպությունների տարածքային միությունը իրավաբանական անձանց միություն է, որըմիավորում է որոշակի տարածքում (մարզում կամ քաղաքում կամ որևէ առանձնահատկությամբ առանձնացվածտարածքում) գործող արհեստակցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ տարածքիառավելագույն թվով աշխատողներ: Այս աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը տարածքային միությունը ներկայացնում և պաշտպանում է տվյալ տարածքի գործատուների միության, տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) և պետական կառավարման տարածքային մարմինների հետ փոխհարաբերություններում:
Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը իրավաբանական անձանց միություն է,որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում(հարակից ճյուղերում) գործող արհեuտակցական միությունների կեuից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ ճյուղիառավելագույն թվով աշխատողներ: Ճյուղային հանրապետական միությունը իր անդամ կազմակերպություններում միավորված տվյալ ոլորտի աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնում և պաշտպանում է գործատուների համապատասխան ճյուղային միությունում, ՏԻՄ-ներում, պետական կառավարման մարմիններում:
Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը
Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը իրավաբանական անձանց միություն է, որըմիավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների կեսից ավելիին,որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ,իսկ անդամ կազմակերպությունները միավորում են առավելագույն թվով աշխատողների` ՀՀ կառավարության և գործատուների հանրապետական միության հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:
Ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 28-ի՝ “Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում` արհեստակցական միություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունք…”: Արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն երեք աշխատողների) նախաձեռնությամբ:
Արհեստակցական կազմակերպության անդամներ կարող են լինել տվյալ գործատուի հետ օրինական աշխատանքային իրավահարաբերությունների մեջ գտնվող աշխատողները, որոնք աշխատում են`
- ՀՀ տարածքում,
- ՀՀ տարածքից դուրս, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող աշխատողները:
Արհեստակցական միության անդամ լինելու կարգը սահմանվում է այդ կազմակերպության կանոնադրությամբ, որպես կանոն՝ աշխատողի դիմումի համաձայն:5
Արհմիության անդամ չեն կարող լինել ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողները, ինչպես նաև դատավորները և սահմանադրական դատարանի անդամները:
Արհմիությունները մասնակցում էին տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանների մշակմանն ուիրականացմանը, կազմակերպում էին սոցիալիստական մրցություն: Հսկողություն և վերահսկողություն էին իրականացնումաշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման նկատմամբ, վերահսկումէին բանվորների ու ծառայողների բնակարանային, կենցաղային սպասարկումը, կառավարում էին սոցիալականապահովագրությունը, առողջարանները, պրոֆիլակտորիումներն ու հանգստյան տները, կուլտուր- լուսավորական,տուրիստական, մարզական հիմնարկները, մանկական (պիոներական) ճամբարները:
1992թ. Արհմիությունների 18-րդ համագումարում արհմիությունների 24 ճյուղային հանրապետական միություններըստորագրեցին hռչակագիր` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա (այսուհետև ՀԱՄԿ) ստեղծելու մասին:
2011թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում միավորված են 24 ճյուղայինհանրապետական միություններ, 725 արհեստակցական կազմակերպություններ, 241330 արհմիության անդամներով:
ԽՍՀՄ փլուզման և Հայաստանի անկախացման արդյունքում ՀՀ արհմիությունները հայտնվեցին անօրոշության մեջ: Մի կողմից պատերազմի հետևանքով պարալիզացված տնտեսությունը, մյուս կողմից հապճեպ երբեմն ոչ նպատակահարմար սեփականաշնորհումը հանգեցրին նրան, որ փակվեցին խոշոր ձեռնարկություններ, ինչի արդյունքում մեծ թվով արհմիության անդամներ հարկադրված եղան դուրս գալ արհմիությունից: Սրան գումարվեց նաև նոր աշխատանքային օրենսգրքում աշխատողների իրավունքների և շահերի պաշտպանությանը միտված հոդվածներից արհմիությունը բառը ուղղակի հանելը: Արդյունքում մեծ վնաս հասցվեց արհմիության հեղինակությանը, դերին և նշանակությանը, քանի-որ պակասեցին աշխատողների շահերի և դրանից բխող սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևորագույն լծակներ: Այս առընչությամբ աշխատանքային խումբը ունի բազմաթիվ առաջարկներ, որոնցից իրատեսական ենք համարել և առանձնացրել հետևյալը`/առաջնորդվելով և հաշվի առնելով ՀՀ կողմից վավերացված մի շարք ԱՄԿ Կոնվենցիաներ/:
Հաշվի առնելով, որ աշխատանքի անվտանգության ապահովմանը ուղղված աշխատանքները ոչ լիարժեք են, և միշտ չի, որ պահպանվում են գործատուների կողմից, առաջարկում ենք`
- արհմիություններին ներգրավել կազմակերպություններում աշխատանքի անվտանգության հրահանգավորման, ինչպես նաև կանոնների պահպանման վերահսկման գործում:
- Կոլեկտիվ բանակացություններ վարելու իրավունքը վերապահել միայն արհմիություններին`հաշվի առնելով, որ կազմակերպություններում չկան աշխատողների խորհուրդներ, այլ գործում են արհմիություններ իսկ աշխատողների խորհուրդը արհեստական ներմուծված հասկացություն է:
Աշխատանքային օրենսգրքում նույնպես առկա են կետեր, որոնք դժվարացնում են արհմիությունների աշխատանքը` եթե գործատուն չի պատասխանում կամ մերժում է կոլեկտիվ բանակցություններ սկսելու արհմիության առաջարկը,կոլեկտիվ բանակցությունները համարվում են չկայացած: Պրակտիկապես անհնար կամ շատ դժվար է ստիպել գործատուին նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Առաջարկում ենք`
- սահմանել դրույթ, որտեղ կողմը`արհմիությունը կամ գործատուն կոլեկտիվ բանակցությունների առաջարկ ստանալու դեպքում պարտավոր է բանակցել, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում գործադուլ……. և այլն ըստ օրենքի:
ԱՕ-ում բազմաթիվ են կետեր, երբ գործատուն կարող է կիրառել կարգապահական տույժեր, աշխատանքից ազատում,…, երբ աշխատողը ոչ պատշաճ կերպով է իրականացնում իր աշխատանքը:
Սակայն արհմիությունը կազմակերպությունում ստեղծվում է, որպես աշխատողի շահերը պաշտպանող և ներկայացնող օղակ, սակայն գործատուն նույնպես հաճախ խոչնդոտում է արհմիութենական աշխատանքների իրականացմանը, կամ ոտնահարում աշխատողի իրավունքները: Կա իհարկե նախատեսված պատիժ ՀՀ Քրեական օրենգրքի 161-րդ հոդվածի համաձայն <1.Միավորումներ /հասարակական կամ արհեստակցական միություններ/ կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը ………., խոչընդոտելը կամ միջամտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեահարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով>, սակայն գործնականում փաստացի անհնար է ապացուցել, որ կա միջամտում կամ խոչընդոտ կոնկրետ արհմիութենական աշխատանքներ իրականացնելու մասով:
Արհմիություններին մնում է դատարանի և գործադուլի միջոցով պաշտպանել իր և իր անդամների շահերը: Սակայն Արհեստակցական Միութունների մասին օրենքը այս առումով շատ ոչ կոնկրետ դրույթներ է սահմանում թե գործադուլի և թե դատարան դիմելու արհմիության իրավունքի մասին ինչը խոչÁնդում է կամ անհնարին է դարձնում արհմիության գործունեությունը, որպես ադպիսին:
2013թ հոկտեմբերի 23-ին ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի կատարած աշխատանքների տարեկան հաշվետու զեկույցը
Հանրային Խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում անդամագրված անդամները բաժանված են 18 ենթահանձնաժողովներում, որոնք ընդգրկում են հանրային ֆինանսատնտեսական կյանքի բոլոր ոլորտները: Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովի կոլեգիան 2013թ. հունվար- հոկտեմբերին անց է կացրել նախագահության 10 նիստ, որոնք ձևավորվել են ենթահանձնաժողովներում քննարկված և ՖՏԲ հանձնաժողովի քննարկմանը ներկայացված հարցերից.
Այս տարվա հունվարի 22-ին հանձնաժողովի կոլեգիան քննարկել է ենթահանձնաժողովների ընթացիկ տարվա աշխատանքային ծրագրերը և հավանություն տվել դրանք ընդգրկելու իրենց օրակարգերում:
1. 2013թ. փետրվարի 8-ին ՀՀ ՀԽ ֆինանսա – տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահության կայացած նիստում քննարկվել է “Հայռուսգազարդ” ՓԲԸ 2013-2015թթ իրականացվելիք՝ 33980.7մլն դրամի ներդրումային ծրագիրը, որը հաստատվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Ըստ որի 2013թ. նախատեսվում է իրականացնել 7616.2մլն դրամի աշխատանքներ առանց ԱԱՀ-ի , այդ թվում՝
- Գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստակայանի վերակառուցում և ընդլայնում – 426.3 մլն դրամ;
- Գազափոխադրման համակարգի վերակառուցում – 1423.2 մլն դրամ;
- Նոր բաժանորդների միացում – 315.0 մլն դրամ
- Գազափոխադրման համակարգերում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ – 1255.4մլն դրամ
- Գազաբաշխման համակարգի վերակառուցում – 1795.9մլն դրամ
- Գազաբաշխման համակարգերում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ – 1255.4մլն դրամ
Նկատի ունենալով, որ 2013թ սպասվում է գազի գնի թանկացում Ռուսաստանի Դաշնության կողմից և այն, որ 2013թ Հայաստանի Հանրապետությունում չի սպասվում աշխատավարձների և թոշակների բարձրացում, ուստի հանձնաժողովի կարծիքն է դիմել Կառավարությանը մեկ անգամ ևս քննարկել “Հայռուսգազարդ” ՓԲԸ-ի 2013թ ներդրումային ծրագրի անհրաժեշտությունը, որը կբերի գազի սակագնի թանկացում ՀՀ-ում:
Այս խնդիրը բարձրացվել է ՀՀ ՀԽ նախագահ ՝պ-րն Վ. Մանուկյանի առջև, խնդրանքով դիմել ՀՀ Կառավարություն հարցին ընթացք տալու համար:
2. Օրակարգի երկրորդ հարցով քննարկվել է “Հայաստանի էլեկտրացանցեր” ՓԲԸ 2013-2015թթ իրականացվելիք՝ 24.712մլն դրամի ներդրումային ծրագիրը, որը հաստատվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Ըստ որի 2013թ. նախատեսվում է իրականացնել 8.038մլն դրամի աշխատանքներ:
Ֆինանսա – տնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահության նիստին հրավիրված էին “Էներգետիկների համահայկական ասոցիացիայի” նախագահ` Ս.Սարգսյանը և միության անդամներ` Վ.Աթոյանը, Վ. Հովակիմյանը: Նրանց կողմից ներկայացվեց Հայաստանի Էներգետիկայի համակարգում առկա թերությունները՝ կապված գյուղերում և շրջաններում մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման շեղումների, համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցնողների ոչ մասնագիտական կրթության, ենթակայանների անվտանգ շահագործման խնդիրների (համակարգում հիմնական ֆոնդերի մաշվածությունը կազմում է մոտ 80%), բանվորական մասնագետների ցածր որակավորման և այլ թերություների մասին:
Նախագահության անդամները համակարծիք էին բարձրացված հարցերին և տեսակետ արտահայտեցին, որ կա անհրաժեշտություն էներգոհամակարգում տեխնիկական վերահսկողություն իրականացնելու: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում գործում է «Էներգետիկայի պետական տեսչություն»՝ վերահսկողական մարմինը, որը հիմնականում օրենսդրա – նորմատիվային վերահսկողություն է իրականացնում: Իսկ “Հայաստանի էլեկտրացանցեր” ՓԲԸ-ում և շահագործումը և տեխնիկական վերահսկողությունը իրականացնում է նույն մարմինը:
Ելնելով հարցի կարևորությունից դիմել ենք ՀՀ Կառավարությանը` գործուն քայլեր ձեռնարկելու, հանրային վերահսկողության ներքո, ՀԷՑ-ի ներդրումային միջոցները առավել արդյունավետ օգտագործելու համար, ինչպես նաև քննարկել միջին տեխնիկական մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման հավաստագրերի տրամադրման համար ուսումնական կենտրոնի ստեղծման հարցը:
Ստացվել է ՀՀ Կառավարության պատասխանը ելակետ ունենալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության եզրակացությունները:
3. Լսվել է նաև ՚«Երևան Ջուր» ՓԲԸ ներդրումային ծրագիրը և սակագների փոփոխության հարցը, որով խմելու ջրի 1խմ արժեքը 178դրամից իջել է 174դրամի: Հանձնաժողովը կարծիք է հայտնել ջրի սակագնի հետագա աստիճանական և էական իջեցման անհրաժեշտության մասին:
4. Հայաստան – Իրան երկաթգծի իրացվելիության ծրագրի մասին
Ինչպես գիտենք, այս երկաթգծի շինարարության անհրաժեշտությունը կարևորելով, ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը ընդգրկել է 2008թ, նախագահական իր առաջին ընտրության նախընտրական ծրագրում: Անցած տարիների ընթացքում ՖՏԲ հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է այդ կարևոր կառույցի շինարարական աշխատանքների սկսմանը: 2012թ ՀՀ Տրանսպորտի նախարարությունը պայմանագիր է կնքել չինական «Ռասիա» ընկերության հետ 18 ամսվա ընթացքում պարզելու Հայաստան – Իրան երկաթգծի իրացվելիության ծրագիրը:
5. Երևանի կառուցապատման մասին տեղեկատվություն
Հարցի վերաբերյալ խնդիրը բարձրացրել է քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ պ-րն Գ. Ազիզյանը: Հարցի էությունը կայանում է նրանում, որ Երևանում կան մի շարք քանդված կառույցներ(՚«Սևան» և «Դվին» հյուրանոցները, Երիտասարդական պալատը, Աֆրիկյանների տունը, «Մանկական աշխարհ» հանրախանութը, «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, «Աջափնյակ» կայարանը և այլն) որոնց տեղերը մնացել են դատարկ կամ կիսակառույց են, որով աղճատում են մայրաքաղաքի տեսքը, չեն շահագործվում և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Մարտի 18-ին
6. Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանն առընչվող խնդիրների մասին
Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկել է Վանաձոր – Ֆիոլետովո երկաթգծի շինարարության իրականացման հնարավորության մասին հարցը: Խնդիրը կայանում է նրանում, որ երկաթգծի այդ հատվածի կառուցման գաղափարը շրջանառվում է շուրջ 30 տարի և հանրության մեջ շարունակ աճում է հետաքրքրությունը այդ կառույցի նկատմամբ: 1988թ. նախագծվել է երկաթգծի այդ հատվածը, որի երկարությունը նախատեսված է 31.2կմ, ուղղորդող թեքությունը 30 պրոմիլ՝ կրկնակի քարշակի կիրառմամբ:
Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության երկաթգծի «Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ին, 2008թ., 30 տարով, կոնցենսիոն կառավարման է հանձնված հայկական երկաթուղու տնօրինումը, որն էլ մեծ ուշադրություն է դարձնում երկաթգծի այդ հատվածի կառուցմանը:
«Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս հայտարարությամբ, որ պատրաստ է ներդնել ապագա երկաթգծի շինարարության համար պահանջվող գումարի 50%: ՈՒղղորդող թեքությունը նվազեցնելու և կրկնակի քարշակի կիրառումը բացառելու նպատակով «Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ 12.08.2011թ պատվիրել է «Սիբգիպրոտրանս» ինստիտուտին՝ մշակել այդ երկաթգծի տեխնիկո – տնտեսական նախագիծ – հիմնավորումը: «Սիբգիպրոտրանս» ինստիտուտը ելակետ ունենալով շահագործման ծախսերի օպտիմալացման և ինժեներա -երկրաբանական բարենպաստ տեղանքով երկաթգծի անցկացումը, մշակել է 12 տարբերակներ, որոնցից առավել նպատակահարմար է 4-րդ տարբերակը՝ 6-րդ տարբերակի հավելումով, ուղղորդող թեքությունը՝ 20 պրոմիլ, ընդհանուր երկարությունը՝ 44.25կմ + 0.65կմ = 44.9կմ, նախագծային արժեքը 212.0մլն ԱՄՆ դոլար: Երկաթգծի շինարարության այս համադրված տարբերակը ունի եռանկյունի սխեմա, որն անցնում է Արջուտ կայարանով և ապահովում երկողմանի մուտք դեպի Ֆիոլետովո, ինչպես Գյումրիից, այնպես էլ Այրումից: Վանաձոր և Ֆիոլետովո կայարանների տեղանքի բացարձակ նիշերի տարբերությունը 402մ է, որը մեծացնում է կառույցի բարդության աստիճանը՝ ներառելով 41 ջրթող խողովակներ, ավելի քան 2.675կմ երկարությամբ կամուրջներ ու կամրջաշարքեր:
Վանաձոր – Ֆիոլետովո երկաթգիծը կունենա ժողովրդատնտեսական մեծ նշանակություն: Ճանապարհի շահագործմամբ կկրճատվի Այրում – Երևան երկաթգծի երկարությունը առնվազն 112կմ-ով, որը կիջեցնի բեռների փոխադրման ինքնարժեքը 27 -30%-ով: Այս ճանապարհի կառուցմամբ կմիացվեն Իջևան – Հրազդան – Երևան ուղղությանը Թբիլիսի – Գյումրի – Երևան գործող երկաթգծին, որով էապես կկրճատվեն միջշրջանային և միջհանրապետական փոխադրումների երկարությունը համապատասխանաբար 70-120կմ և 100-270կմ: Այս նախագծի իրականացմամբ Հայաստանը կունենա շրջանաձև և տարանցիկ երկաթուղային հաղորդակցություն, որով միջանցիկ բեռնափոխադրումների ծավալները կգերազանցեն 14մլն տն: Առանց Վանաձոր – Ֆիոլետովո երկաթգծի շինարարության իրականացման անհնար է ապահովել Հայաստան – Իրան երկաթգծի արդյունավետ տարանցիկությունը: Հայաստանի տնտեսության աճին զուգընթաց աճելու են երկաթգծային բեռնափոխադրումների ծավալները: Եթե 2011թ բեռնափոխադրումները կազմել են 3293.048 հազ տն, որից արտահանումը՝ 366.36 հազ.տն, ներմուծումը՝ 1532.843 հազ.տն, իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ 2020թ երկաթգծային բեռնափոխադրումները համապատասխանաբար կկազմեն 5360,775 հազ.տն, որից արտահանումը՝ 596.4 հազ.տն, ներմուծումը՝ 2495.325 հազ.տն, ներհանրապետականը՝ 2269.05 հազ.տն:
ՀՀ Նախագահի 2013թ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արած հայտարարության համաձայն Հայաստանը սկսում է գործընթաց Մաքսային Միությանն անդամակցելու և քայլեր է ձեռնարկելու Եվրասիական Միության կայացմանը աջակցելու ուղղությամբ: Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի երկաթգծի զարգացման համար Ռուսաստանի Դաշնության կողմից հատկացվելու է 15մլրդ ռուբլի (մոտ 500մլն դոլար):
Առաջարկվում է այդ գումարից 70մլն դոլարը հատկացնել Վանաձոր- Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանը ՌԴ Հարավ Կովկասյան Երկաթգծի հետ
50-50 համամասնությամբ: Երկաթգծի կառուցմամբ կկրճատվի Հայաստան բերվող և առաքվող բեռների երկաթգծային ճաանապարհը 100-150կմ, իսկ բեռնափոխադրման սակագինը կնվազի 25- 27%:
30մլն դոլար հատկացնել Դիլիջան- Իջևան երկաթգծի սողանքային երևույթների վերացմանը՝ համաձայն իտալացիների կողմից արված նախագծի(22մլն Եվրո), մնացած 400մլն դոլարը հատկացնել Հայաստան – Իրան երկաթգծի շինարարությանը (նախագծում, շինարարություն և այլն):
- Քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը «Արմավիայի» նախագործադուլային տրամադրությունների քննարկումը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին
Հանրության մեջ ժամանակ առ ժամանակ մեծանում էր լարվածությունը “Արմավիա” ընկերության և “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ սուբյեկտների միջև: Այդ լարվածության դրսևորումները ամիսներ առաջ արտահայտվեցին “Արմավիա” ընկերության աշխատողների աշխատանքի դուրս չգալով, իսկ վերջերս էլ “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ կողմից դադարեցվեցին ազգային փոխադրողի որոշ չվերթների սպասարկումը,որից տուժեցին ուղևորները: Երկու դեպքերում էլ Հանրային Խորհրդի Նախագահ Վ. Մանուկյանի անմիջական նախաձեռնությամբ ՖՏԲ հանձնաժողովին տրված հանձնարարությամբ ուսումնասիրվել և քննարկվել են կողմերի պատճառաբանությունները: Առաջին դեպքում հարցի կարգավորմանն ուղղված մեր առաջարկությունները ներկայացվել են Կառավարության կողմից հարցն ուսումնասիրող հանձնաժողովին, որը ևս նպաստեց օդային թռիչքների հետ կապված սակագների ընդհանուր 25% իջեցմանը: Հերթական քննարկումը Հանրային Խորհրդում տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին “Արմավիա” ընկերության, “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ և ՔաղԱվիացիայի գլխավոր վարչության ղեկավարների մասնակցությամբ: Քննարկման արդյունքում ձևավորվեցին մի շարք առաջարկություններ որոնք ներկայացնում եմ Ձեզ`
- Օդային օրենսգրքի մշակում և ընդունում Ազգային Ժողովի կողմից, որը պետք է թարգմանվի ԻԿԱՕ-ի լեզուներից մեկով և ներկայացվի վերջինիս:() Օրենսգրքի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դրանով հռչակվում է երկրի սուվերինությունը օդային տարածքի նկատմամբ և սահմանվում վերջինիս պետական կարգավորման, շահագործման և օգտագործման իրավական հիմքերը: Եթե երկիրը չունի օդային օրենսգիրք, գործում են միջազգային ընդհանուր ստանդարտները, որտեղ հաշվի չեն առնվում տվյալ երկրի առանձնահատկությունները: Տարածաշրջանի հարևան երկրները ունեն օդային կոդեքս, որտեղ ամրագրված են 50-60 նորմեր:
- Քաղաքացիական ավիացիայի զարգացմանը նպաստելու նպատակով առաջարկում ենք քննարկել ՔաղԱվիացիայի գլխավոր վարչության վերահսկողական և օրենսդրական գործառույթների տարանջատման հարցը: Այդ կարծիքն են հայտնում նաև միջազգային USAID փորձագետները:
- ՀՀ Քաղավիացիաի ոլորտում գործում են երկու մոնոպոլ կառույցներ “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ և “Արմավիա” ավիաընկերությունը: Խնդիր է առաջանում ապամոնոպոլիզացնել ոլորտը, իսկ օդանավակայանում գործող որոշ ծառայությունները դարձնել մրցակցային:
- “Զվարթնոց” օդանավակայանի շահագործման վերաբերյալ Կառավարության կողմից կնքած պայմանագրի շրջանակներում կատարել փոփոխություն կապված ավիակերոսինի սակագնի ձևավորման բանաձևում նպատակ ունենալով իջեցնել ավիատոմսերի գինը, քանի որ վառելիքը կազմում է տոմսի ինքնարժեքի 40% ավելին (Երևան- Սիմֆերոպոլ-1100կմ- 116հազ.դրամ, Մոսկվա- Վոլգոգրադ-1105կմ-56հազ.դրամ, Երևան-Մոսկվա-1800կմ-101հազ.դրամ, Մոսկվա –Չելյաբինսկ-56հազ.դրամ, Երևան-Սոչի-520կմ-91հազ.դրամ,Մոսկվա-Վորոնեժ-500կմ-36.4հազ.դրամ):
- Համաձայն ՀՀ Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում գործադիր մարմիններին տրված հանձնարարականի` կապված հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության գործառույթի ձևավորման հետ, առաջարկում ենք ավիացիոն քաղաքականության իրականացման հարցերում ներգրավել Ավիացիայի Ազգային Ասոցիացիային և Հանրային Խորհրդի ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովին:
- Ազգային ավիափոխադրողի դիրքերն ամրապնդելու նպատակով և մինչև «Բաց Երկինք» պայմանագրի կնքումը՝ առաջարկել կառավարությանը քննարկել «Արմավիա» Ավիաընկերության բաժնետոմսերի ձեռքբերման հարցը (ոչ պակաս, քան 26%-ը, ինչպես դա ընդունված է համաշհարհային պրակտիկայում` Ֆրանսիա -54.4%, Չեխիա-95.7%, Աէրլոֆլոտ-51.0%, Ֆինլանդիա-55%, Հդկաստան-76.0%, Թուրքիա-49.0%):
- Նկատի ունենալով Հայաստանի աշխարհագրական դիրքը առաջարկվում է քննարկել ստեղծելու Միջազգային Տարանցիկ Օդանավակայան(HAB), որի համար կարելի է օգտագործել նախկին օդանավակայանի հնարավորությունները:
Մեր առաջարկությունները, ցավոք սրտի, պատշաճ ուշադրության չարժանացան, որի արդյունքում «Արմավիա» ընկերությունը իրեն համարեց սնանկ, դուրս մնաց ավիացիոն ոլորտից և այսօր Հայաստանը չունի Ազգային ավիափոխադրող,իսկ Քաղավիացիայի վարչության հավաստիացումները՝ մոտ ժամանակներում նոր ավիափոխադրողներ ունենալու վերաբերյալ, ամիսներ շարունակ մնացել են չլուծված:
Ապրիլի 10-ին
- Փոքր և միջին ձեռնարկություններին հարկային արտոնյալ պայմանների սահմանման առաջարկությունների քննարկման մասին
Համաձայն գործող ՓՄՁ-ների հարկային կարգի, ԱԱՀ վճարելուց ազատվում են մինչև 58,350 մլն.Դ նախորդ տարվա շրջանառությունը չգերազանցող տնտեսվարող սուբյեկտները: Առաջին տարում գործնեություն ծավալողները համարվում են այդ դաշտում գործող կազմակերպություններ, եթե նրանք դիմումով չեն ներկայացել հարկային տեսչություն` ԱԱՀ-ով աշխատելու ցանկության համար: Սակայն 2010թ. դեկտեմբերի 22-ին “Հայաստանի Հանրապետության հարկերի մասին օրենքում” կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն, որն ուժի մեջ է մտել 01.01.2011թ., նորամուծված է փոխկապակցվածություն հասկացությունը, որի բնորոշումը տրված է հարկային տարածքային տեսչությունների ղեկավարներին` հետախուզական գործողությունների և երրորդ անձանցից ձեռք բերված տեղեկությունների հիման վրա պարզելու այդ փոխկապակցվածությունը: Եթե ՓՄՁ-ները նախորդ տարվա ապրանքների ձեռք բերման, ծառայությունների մատուցման ընդհանուր շրջանառության մեջ 80%-ը բաժին է ընկնում մեկ աղբյուրից, ապա 58,350 մլն.Դ շրջանառության դաշտում գործող կազմակերպությունները կարող են փոխկապակցվածության պայմանով հաջորդ տարի համարվել ԱԱՀ վճարող: Եթե ՓՄՁ-ները որոշակի գործունեության համար վճարում են պետական տուրք 100,0 հազարԴ ավել, հաջորդ տարի, մեխանիկորեն համարվում են ԱԱՀ վճարող, թեև նրանց տարեկան իրացման շրջանառությունների ծավալները չեն գերազանցում ՓՄՁ-ների համար սահմանված շեմը: Անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել ՓՄՁ-ների համար հարկային պարտավորությունների հաշվառման մեխանիզմը`պահպանելով սահմանված արտոնությունը:
Մեր առաջարկությունների հիման վրա ՀՀ Կառավարությունը Ազգային ժողով ներկայացրեց ՓՄՁ-ի հարկման նոր օրենք՝ Շրջանառության 3,5%հարկման գործառույթի ընդունում:
- Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական փոփոխությունները և տնտեսվարողների դժգոհությունների քննարկումը
Հարցը քննարկվել է հանձնաժողովի կոլեգիայում,դեպոզիտարիայի իրավաբանի մասնակցությամբ, առաջարկվել է վերջինիս տնտեսվարող սուբյեկտների հետ մեկ անգամ ևս քննարկել առաջարկվող փոփոխությունները կապված արժեթղթերի սպասարկման սակագների վերաբերյալ և կատարել համապատասխան փոփոխություններ կանոնակարգում:
Մայիսի 13-ին
- Բենզինի իրացման գործառույթում հարկային քաղաքականության արդյունքում այդ ապրանքատեսակի ծավալների իրացման մեծացման և հարկային մուտքերի ավելացման մասին:
Բենզինի շուկայում տիրող իրավիճակը մտահոգում Է հանրությանը, քանի որ այն որպես Էներգակիր ունի առանձնահատուկ նշանակություն և դրա իրացման ծավալները բնութագրում են տնտեսության զարգացման մակարդակը:
Վերջին տարիներին բենզինի իրացման ծավալները, տարեկան կտրվածքով, շարունակ կրճատվում են: Այսպես, եթե 1996-1997թթ. ամսեկան իրացվում էր մոտ 28 հազ. տն բենզին, 2007-2008թթ. 20-21 հազ. տն, ապա 2011թ. իրացվել է 8 հազ. տն: Ստացվում է, որ վերջին 15 տարում բենզինի իրացման ծավալները կրճատվել են ավելի քան 3 անգամ և այն առաջին անհրաժեշտության ապրանքից վերածվել է ճոխության ապրանքի: Բենզինին փոխարինել է մեթան գազը: ԵՎ սա բնական է, քանի որ փոքրածավալ շարժիչով`գազով լցարկված մեքենաները 1 կմ անցնելու համար ծախսում են 13.5 դրամ, իսկ բենզինով լցարկվածները` 50 դրամ, կամ 3.7 ան•ամ ավելի:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ վերջին 5 տարիների ընթացքում ավտոտրանսպորտի պարկն ավելացել է գրեթե 2.5 անգամ, իսկ բենզինի պահանջարկը նվազել է նույնքան անգամ: Հայաստանում առկա են մոտ 450 հազ. ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց գրեթե 80% աշխատում է գազով: Բենզինի իրացման ծավալների հետագա նվազումն ամսեկան 8 հազ. տոննայի. կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նավթամթերքի ներմուծման, ինչպես ֆինանսատեխնիկական, այնպես էլ լոգիստիկ առումներով, որն, անշուշտ, կազդի ապրանքի գնագոյացման վրա պայմանավորված` բենզինի փոքրաքանակ ձեռքբերումների ոչ շահեկան պայմանագրերի կնքմամբ և բեռնափոխադրող նավերի թերբեռնվածությամբ, ինչն էլ կհանգեցնի այդ ապրանքատեսակի ոչ ռիթմիկ մատակարարմանը:
Դիտարկենք հարկային մուտքերը` ամսեկան 20 հազ. տն (տարեկան կտրվածքով ներմուծված 240 հազ տն) բենզինի իրացման դեպքում (ներկայիս 96 հազ տն դիմաց) կստացվի, որ չներմուծված և չսպառված 144 հազ. տն. բենզինի հնարավոր իրացումը կապահովեր 16 մլրդ դրամի հարկային մուտքեր: Նկատի ունենալով նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների քանակը վերջին 5 տարիներին ավելացել է մոտ 2.5 անգամ ու պահպանվեր բենզին – գազ օգտագործող մեքենաների համամասնությունը, ապա բենզինի հարկումից ՀՀ պետական բյուջե կարող էր մուտքագրվել առնվազն 40 մլրդ դրամ: Մինչդեռ բենզինի սպառման ծավալնեը կրճատվել են 2.5 անգամ, իսկ գինն ավելացել է կրկնակի (բենզինի 1 լ 2007թ. կազմում էր` 250-280 դրամ, իսկ 2012թ.` 500-520 դրամ):
Համաշխարհային ճանաչում ունեցող մեքենաշինության և շարժիչաարտադրող ձեռնարկությունները մեթանային գազը որպես վառելիք նախատեսվել է կիրառել միայն այն սարքերում և ագրեգատներում, որոնք ունեն կայուն բեռնվածություն, որը հնարավորին չափով պակասեցնում է գազերի թերի այրումն, ինչն էլ բացառում է մթնոլորտում ՙCO՚ թունավոր միացության առաջացումը: Հայաստանի` գերբեռնված քաղաքային և մասնավոր տրանսպորտի շարժիչների աշխատանքի պայմաններում հնարավոր չէ ակնկալել գազի լրիվ այրում
Նշենք, որ մեթանի թերի այրումից առաջացած ՙCO՚ ՙշմոլ գազ՚-ը կամ բնապահպանների լեզվով ասած ածխածնի մոնօքսիդը օդում 0.08% պարունակության դեպքում, առաջացնում է թունավորում, իսկ 0.32% դեպքում պարալիչ` անցանկալի ավարտով: Հայտնի է նաև այդ •ազի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի, օզոնային շերտի պակասեցման և կլիմայի փոփոխության վրա:
Մթնոլորտի անկախ փորձագիտական, ինչու չէ նաև, պաշտոնական մոնիտորինգի տեղեկատվությամբ վերջին 5 տարիների ընթացքում Երևան քաղաքում ածխածնի մոնօքսիդի պարունակությունն անընդհատ գերազանցում է թույլատրելի սահմանային խտությունը (ԹԱԽ-ն պետք է լինի 3 մ•/մ3) մինչդեռ այն 2-3 անգամ գերազանցում է սահմանային ցուցանիշը:
Ըստ վիճակագրական տվյալների (www/np.am) վերջին 5ամիսներին գրանցվել է հետևյալ պատկերը`
11.10.2011թ. | 30.11.2011թ. | 29.12.2011թ. | 15.01.2012թ. | 14.02.2012թ. |
7.16 մգ/մ3 | 8.41 մգ/մ3 | 6.3 մգ/մ3 | 5.92 մգ/մ3 | 8.52 մգ/մ3 |
Ելնելով վերոգրյալից և օրենսդրորեն բարելավելով բենզինի հարկման գործառույթները, կարելի է ակնկալել բյուջեի էական համալրում, էժան վառելիք և մաքուր շրջակա միջավայր և աշխատատեղերի ավելացում:
Ստացվել է ֆինանսների նախարարի ստորագրությամբ պատասխան, որ նախարարությունը դեռևս պատրաստ չէ հարցին անդրադառնալու համար՝ չունենալով համապատասխան վերլուծություն:
- Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման տնտեսական նպատակահարմարությունը և նրա ազդեցությունը Հայաստանի էկոնոմիկայի զարգացման վրա:
Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը ճապոնական վարկով՝ 400-450մգվտ հզորությամբ, համաձայն ՋԷԿ-ի և Իրանական կողմի միջև կնքված պայմանագրի(գործողության ժամկետը մինչև 2028թ), կաշխատի ԻԻՀ ավելացված գազի քանակով, ինչը կիջեցնի հանրապետության բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը և տնտեսությանը կմատակարարի էժան էլեկտրաէներգիա: Հարցը կարելի է լուծել նկատի ունենալով Միջազգային Համագործակցության Ճապոնական բանկի կողմից $400մլն վարկավորման պատրաստկամությունը, որն աննախադեպ արտոնյալ է, տրվում է 40 տարով, որից 10 տարին առանց վճարման, հետագա 30 տարիներին՝ տարեկան 0.75 տոկոսավճարով: Երևանի ՋԷԿ-ը այսօր աշխատում է ԻԻՀ ստացվող բնական գազով(2012թ իրացվել է 450մլնմ3 գազ, ապրանքային փոխանակաման պայմանագրով, յուրաքանչյուր 1մ3 գազի դիմաց, իրանական կողմին է փոխանցվում 3կվտ/ժամ էլեկտրաէներգիա): Միաժամանակ Երևանի ՋԷԿ-ը Հայաստանի բաշխիչ ցանցերին 2012թ. մատակարարել է 1.2մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա 0.4դրամով, որը նպաստել է էլեկտրաէներգիայի սակագնի պահպանմանը՝ խնայելով 450մլնմ3 գազի իրացում: Երկրորդ էներգաբլոկի կառուցումը հնարավորություն կստեղծի համաձայն ԻԻՀ-ի հետ կնքած պայմանագրի մինչև 2028թ արդեն իսկ յուրաքանչյուր 3մ3 գազի դիմաց մատակարարել 9կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ բաշխիչ ցանցերին՝ ավելի քան 3մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը կկազմի Հայաստանում ծախսվող էլեկտրաէներգիայի գրեթե 50%-ը: Այսպիսով կարող ենք տնտեսել մոտ 1.5մլրդ մ3 բնական գազ և հանրապետության բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել ավելի քան 2անգամ;
Հարցը ներկայացվել է ՀՀ Վարչապետին Հանրային Խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
- «Նաիրիտ» ՓԲԸ վերագործարկման խնդիրները:
«Նաիրիտ» ՓԲԸ վերագործարկման ձգձգումը՝ կապված ՌԴ «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցություններով, խնդիր է առաջանում մտածել Երևանի ՋԷԿ-ի և «Նաիրիտ»ՓԲԸ-ի համատեղ իրանական գազով աշխատացնելու վերաբերյալ՝ ստեղծելով ընկերություն, որը բանակցություններ կվարի ԻԻՀ հետ, մատակարարվող գազի դիմաց բարտերային սկզբունքով մատակարարել կամ քլորոպրենային կաուչուկ կամ էլեկտրական հոսանք:
Ինչպես գիտենք, Երևանի ՋԷԿ-ը կառուցվել է «Նաիրիտ» ԳԱՄ-ը գոլորշի և էլեկտրական հոսանք մատակարարելու համար: Ներկայումս «Նաիրիտ» ՓԲԸ շուրջ 3 տարի չի աշխատում, մինչդեռ քլորոպենային կաուչուկի միջազգային պահանջը անցնում է տարեկան 300 հազար տոննայից: «Նաիրիտ» ՓԲԸ ի վիճակի է բնական գազի հումքի օգտագործմամբ արտադրել մոտ 15 հազար տոննա կաուչուկ, իսկ բուտադիենի հումքով՝ 30 հազար տոննա: Գործարանի վերագործարկման ձգձգումը, տարբեր պատճառներով, հիմք են տալիս հանդես գալ հետևյալ առաջարկությամբ՝ ստեղծել «Հարավային Արդյունաբերական Հանգույց» Երևանի ՋԷԿ-ի և «Նաիրիտ» ՓԲԸ-ի հենքի վրա(«Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտքի վերադարձումը՝ Միջազգային Պետական Բանկին վերաձևակերպել՝ սահմանելով ժամանակացույց): Քայլեր ձեռնարկել «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատանքը կազմակերպելու ԻԻՀ-ի և ՀՀ-ի սուբյեկտների միջև առկա ապրանքային փոխանակման պայմանագրի հիման վրա ավելացնելով բնական գազի դիմաց նաև քլորոպենային կաուչուկի մատակարարումը: Ապրանքային փոխանակումից զատ արտադրված կաուչուկը վաճառել միջազգային գներով, փակելով գործարանի պարտքը:
Հարցը ներկայացվել է ՀՀ Վարչապետին Հանրային Խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
- Կառավարության 2 շենքի օտարման վերաբերյալ:
Կառավարության հ2 շենքի օտարման հարցը քննարկվել է քաղաքաշինության և ճարտարապետական հարցերի ենթահանձնաժողովում: Հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում նաև հանձնաժողովի ընդհանուր ժողովում՝ Առնո Բաբաջյանի անվան հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում: Արդյունքում, հարցը հնչեցվել է ՀՀ Նախագահի մոտ: Հասարակական հնչեղություն ստացած հարցի լուծման համար ՀՀ Կառավարության որոշմամբ կազմակերպվել է աճուրդային վաճառք` հաշվի առնելով, կառույցի մշակույթային օբյեկտների մեջ ներառված լինելու հանգամանքը: Հանձնաժողովի մի խումբ անդամներ ստորագրել են այդ կառույցի գնորդ Է. Էռնեկյանին հասցեագրված բաց նամակի տակ;
Քննարկման արդյունքում շենքի նախնական վաճառքը չեղյալ է հայտարարվել, կազմակերպվել է աճուրդային վաճառք, իսկ հին և ապա նոր հիմունքներով գնորդը որոշել է շենքը վերածել թանգարանի, որի դիմաց պարտավորվել է Արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում կառուցել չորս նախարարությունների համար նոր շենք:
Հունիսի 28-ին
- Տուրիզմի, առողջ ապրելակերպի ենթահանձնաժողովի 2013թ հունիսի 24-ի ընդունած որոշման քննարկումը՝ կապված «Արարատ-73» ֆուտբոլային թիմի 40ամյա հոբեյլանը արժանավայել նշելու միջոցառումների մասին:
ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը 2013թ հունիսի 28-ի նիստում քննարկեց ՙԱրարատ-73՚ ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբեյլանը արժանավայել նշելու հարցը, որը օրակարգ էր մտցրել Տուրիզմի, առողջ ապրելակերպի և ռեկրեացիոն հարցերի ենթահանձնաժողովը: Առաջարկվող միջոցառումների ծրագիրը հանձնաժողովի նիստին ներկայացրեց ենթահանձնաժողովի նախագահ, Հայաստանի արհմիութենական կոնֆեդերացիայի Տուրիզմի և սպորտի աշխատողների հանրապետական ճյուղային կոմիտեի նախա•ահ Կ.Հարությունյանը: Նա իրազեկեց, որ 2013թ. հունիսի 24-ին կայացված ենթահանձնաժողովի նիստում քննարկվել է հայկական ֆուտբոլի լեգենդար ակումբի՝ «Արարատե-ի, անցած փառավոր ուղու, ներկա խնդիրների և ՙԱրարատ-73՚ 40-ամյա հոբեյլանը արժանավայել նշելու հարցը: Ենթահանձնաժողովի նիստին մասնակցել են լեգենդար ֆուտբոլիստներ՝ Ա.Անդրեասյանը, Ս.Մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Հ.Քեհեյանը և Հ.Աբրահամյանը, սպորտային մեկնաբան` Ս.Բաղդասարյանը: Հանձնաժողովին ներկայացրած առաջարկությունները ներառում են իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես ՙՀրազդան՚ հանրապետական մարզադաշտի տարածքում հայկական ֆուտբոլի պատմության թանգարան հիմնադրելուն, ֆուտբոլիստների սոցիալական վիճակին անդրադառնալուն և այլ հարցեր:
ՀՀ Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահությունը հավանության է արժանացրել Տուրիզմի, առողջ ապրելակերպի և ռեկրեացիոն հարցերի ենթահանձնաժողովի ընդունած որոշմանը: Հանձնաժողովում առաջարկվեց ձևավորել աշխատանքային խումբ՝ համագործակցելու ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ առաջարկվող միջոցառումների իրականացման հարցում:
ՀՀ ՀԽ Նախագահ պ-րն Վ.Մանուկյանը իր կողմից դիմել է ՀՀ Կառավարությանը հանձնարարելու պատկան մարմիններին՝ քննարկելու ՙԱրարատ-73՚ ֆուտբոլային ակումբի 40-ամյա հոբեյլանը արժանավայել նշելու մասին հարցը: Արդյունքում ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել «Արարատ-73» ֆուտբոլիստների մեծարման երեկո, որտեղ նրանց են հանձնել պետական կոչումներ, տրվել դրամական պարգևներ:
- ՀՀ հանքա-հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մասին:
Ոչ վաղ անցյալում Հայաստանը ունեցել է զարգացած գունավոր մետաղների արտադրություն` ներքին կոոպերացիայի ընդլայնված ցանցով, որին սպասարկում էին գիտահետազոտական և բուհական ինստիտուտները: Ալավերդու պղնձաձուլարանի կառուցման վրա ծախսվել էր 300մլն խորհրդային ռուբլի, որն արտադրում էր տարեկան 40հազար տն ռաֆինացված պղինձ` ապահովելով 50մլն ռուբլու եկամուտ:
Հետխորհրդային շրջանում որդեգրած տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանում ձևավորվեց տնտեսության նոր կառուցվածք, որի 2011թ մակրոտնտոսական ցուցանիշներում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմեց 992,0մլրդ. դրամ($2674մլն ), 14.1%-ով ավելի քան նախորդ տարի , որում հանքագործական արդյունաբերությունը կազմել է 169.1մլրդ. դրամ($455մլն), 12.2%-ով ավելի քան նախորդ տարի: Հիմնային մետաղների արտադրությունը կազմել է 157.3մլրդ դրամ($424մլն): Պղնձի խտանյութի արտադրությունը կազմել է 127,74 հազ.տն, 8.2%-ով ավելի քան նախորդ տարի, կոնվերտորային պղնձի արտադրությունը կազմել է 8876 տն, 16.1%-ով ավելի քան նախորդ տարի:
Հանքաարդյունաբերության մեջ առաջատարը համարվում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը (հանքավայրի հանքաքարի պաշարները գնահատվում են 1.5 մլրդ տն ավել 0.25% պղնձի պարունակությամբ : Բացի այդ տարածաշրջանի Լիճքի հանքավայրի գնահատված պաշարները կազմում են 235.0 հազ. տն.` 0.5% պղնձի պարունակությամբ, Այգեձորի հանքավայրի կանխատեսված պաշարները` 220.0 հազ. տն 0.22-0.5% պղնձի պարունակությամբ: Ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների 2010թ. հանրապետությունում արդյունահանվել է 118,0 հազ. տն պղնձի խտանյութ, որը 33,7% ավել է եղել նախորդ տարվանից, իսկ 2011թ արդյունահանվել է 127.7հազ. տն: Արդյունահանված պղնձի խտանյութից որոշակի քանակից 2010թ-ին արտադրվել է 7644.0 տն. կոնվերտորային պղինձ, 11.5% ավել նախորդ տարվանից, իսկ 2011թ արտադրվել է 8876տն, որում ներառված է նաև Դրմբոնից բերված 20-30 հազ. տն. պղնձի խտանյութը` պղնձի 16-17% պարունակությամբ: Այսպիսով, արդյունահանված պղնձի խտանյութի մոտ 1/3-ը վերածվում է կոնվերտորային պղնձի, իսկ 2/3-ը (90.0-100.0 հազ. տն.) արտահանվում է: Հաշվի առնելով այս դինամիկան և պղնձի միջազգային գինը ( 1 տն մոտ 8.0-10.0 հազ. դոլար), կարծում ենք, որ արդարացված կլինի Զանգեզուրի տարածաշրջանում պղնձաձուլարանի կառուցումը, որտեղ կարտադրվի կոնվերտորային պղինձ: Ձուլարանի կառուցման խնդիրը կարելի է լուծել Կառավարության որդեգրած արտահանմմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի` պետություն – մասնավոր գործընկերության գործառույթի շրջանակներում: Ըստ շրջանառվող տեսակետների ձուլարանի կառուցումը տնտեսապես արդարացված կլինի առնվազն 60 հազ. տն. կատոդային պղնձի ելքի դեպքում: Նկատի ունենալով պղնձի խտանյութի ստացման ներկա քանակությունն ու աճի միտումները, ինչպես նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարները, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում( 1991թ. հաստատատվել է շուրջ 450մլն տոննա հանքաքարի պաշար, 1.6մլն տոննա 0.355% պղնձի պարունակությամբ) ու ըստ շահագործման ծրագրի. 2014թ Թեղուտում կարդյունահանվի 50-60 հազ. տն., 2015թ` 90 հազ. տն. պղնձի խտանյութ, որից կարելի է ստանալ 20-30 հազ. տն. կատոդային պղինձ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զանգեզուրի տարածաշրջանից այսօր արդեն իսկ կարելի է ստանալ մոտ 35 հազ. տն., իսկ 2015թ.` 40 հազ. տն. ավելի կատոդային պղինձ, ուստի ձուլարանի կառուցման անհրաժեշտությունը դառնում է արդիական:
Ըստ մոտավոր հաշվարկների նոր ձուլարանի կառուցումը կպահանջի մոտ
200-250 մլն.դոլար, կտևի մոտ 3 տարի:
Պղնձի արդյունաբերությունում ընդհանուր ծախսերը բաժանվում են ` (Գունավոր մետաղների ստացում -1960թ, հեղ. Ս.Ա.Պետրուշին և ուրիշներ )
Հանքաքարի արդյունահանման ծախսեր – 55%,
Հարստացման ծախսեր – 30%,
Խտանյութերի վերամշակման -15%
Ծախսերի օգտագործման աստիճանը կախված է ընտրված տեխնոլոգիայից և նրա շահագործումից,որոնք Հայաստանում շատ ցածր են:
Ալավերդու ձուլարանում պղնձի խտանյութից կոնվերտորային պղնձի ստացման տեխնոլոգիական պրոցեսն է`
Պղնձի խտանյութը հալեցնում են արտացոլիչ վառարանում որի արդյունքում ստացվում է շտեյնը, խարամները և ծծմբագազերը, վերջինս բաց է թողնվում մթնոլորտ: Խարամների(FeO x SiO2 + Al2O3 ) մի մասը կարող է օգտագործվել ցեմենտի արտադրության մեջ: Ստացված շտեյնը ենթարկում են կոնվերտացման, որից ստանում են ` 99.7-99.8% սև պղինձ, որի մեջ կան թանկարժեք մետաղներ: Այսպես` Քաջարանից բերվող պղնձի խտանյութում 26-28%-ը պղինձն է, 1 տոննայում` ոսկին` 1գր., արծաթը` 2-3գր: Դրմբոնից բերվող 1տն խտանյութում` պղնձի պարունակությունը – 16-17%, ոսկին- 30-50գր., արծաթը` 50-80գր.: Երկու հանքավայրերից բերված կոնցենտրատները ` Դրմբոնից 20-30հազար տն, Քաջարանից` մոտ 20 հազ. տն, միասին կազմում են 45հազար տն: Ալավերդու գործարանը աշխատում է արտահալման և կոնվերտացման պրոցեսներով: 2012թ ստացվել է 8876տն. սև կոնվերտորային պղինձ, որի 1տոննայում առկա է 135.0գր միջինացված ոսկու քանակություն, իսկ ընդհանուր արտահանված պղնձի քանակությունում ` 1207կգ ոսկի: Այս տեխնոլոգիայի պայմաններում առաջացած ծծմբագազերը( SO2, SO3, N2, O2 ) կազմում են 30% և արտանետվում է մթնոլորտ 45000տն x 0,3 = 13,5հազ.տն ծծմբագազեր`վնաս հասցնելով տարածաշրջանի էկոլոգիական վիճակին: Այս պրոցեսը կանխելու նպատակով պետք է արտանետվող գազերից ստանալ ծծմբական թթու, որի համար անհրաժեշտ է գործող տեխնոլոգիան կատարելագործել:
Միջազգային պրակտիկայում 30-ական թվականներից հայտնի են արդյունաբերական պայմաններում ծծմբական գազերը և խտանյութի ջերմատվությունը օգտագործել պղնձի խտանյութի ինքնհալման ավտոգեն պրոցեսներում, մինչդեռ գործող տեխնոլոգիական պրոցեսում խտանյութը հալելու համար օգտագործվում է 30% վառելանյութ` 18.3հազ. մ3 մեթան գազ:
Զանգեզուրի տարածաշրջան
Պղնձի խտանյութի առկա հանքարդյունահանման ծավալների` 127.7հազ.տն. դեպքում հանած Ալավերդու մասնաբաժինը կարելի է ստանալ (107.7 x 0.26% = 28.9) հազ տն սև պղինձ, որի մեջ ոսկու պարունակությունը կազմում է մոտ 100կգ:
Սև պղնձի արժեքը `28.9 x 8000 = $231.2մլն գումարած ոսկու արժեքը` 1գ = $50, որը կկազմի $5.0մլն:
Հանրապետությունում ստացվելիք ընդհանուր սև պղնձի քանակը 2011թ.-ին կարող էր կազմել 28.9 + 8.876 = 37.776 տն, որի ընդհանուր արժեքը կկազմեր $302.2մլն և ավելացրած 1300կգ ոսկու արժեքը` մոտ $50մլն:
Ելնելով վերգրյալից կարելի է քննարկել մի քանի տարբերակներ մաքուր պղնձի արտադրության վերաբերյալ`
- Ալավերդու գործարանի տեխնոլոգիան արդիականացնել և վերամշակել Զանգեզուրի և Դրմբոնի ամբողջ խտանյութը 145.0հազ.տն և ստանալ $330.0մլն ընդհանուր եկամուտ, կազմակերպելով նաև ծծմբական թթվի արտադրությունը (133.0հազ.տն) առնվազն $100մլն.արժողությամբ:
- ա) Քաջարանում կառուցել նոր ժամանակակից ձուլարան սև պղինձ և ծծմբական թթու ստանալու համար, օգտագործելով գործարանի շահագործման պահին տարածաշրջանում ստացվելիք ` Քաջարանի, Ագարակի, Լիճքի և Այգեձորի հանքավայրերի առնվազն 140.0հազ. տն խտանյութը(140 x 0.26 = 36.0)հազ.տն սև պղինձ $280.0մլն. արժողությամբ և 130.0հազ.տն. ծծմբական թթու մոտ $100մլն.արժողությամբ:
բ) Ալավերդու ձուլարանի կատարելագործելու արդյունքում 2015թ. Ստանալ սև պղինձ Թեղուտից ստացվելիք 90.0հազ. տն և Դրմբոնից բերվելիք 30.0հազ.տն խտանյութից արդյունքում 120.0հազ.տն միջին 24%պղնձի պարունակությամբ խտանյութից կարելի է ստանալ 28.8 հազ.տն սև պղինձ $230.0մլն. արժողությամբ, ինչպես նաև 110.0հազ.տն. ծծմբական թթու մոտ $90.0մլն. արժողությամբ:
Երկրորդ տարբերակի ա և բ ենթատարբերակներով կարելի է ստանալ $700.0մլն. եկամուտ, որի մեջ ծախսերը գնահատելով անգամ 55%, կկազմի $385.0մլն:
Պղնձի արդյունաբերությունում ծախսերը բաժանվում են հանքաքարի արդյունահանման վրա 55%, հարստացման վրա 30%, վերամշակման վրա 15% (Первушин)` 36.0 հազ.տն և 28.8հազ.տն. սև պղինձը ենթարկել էլեկտրազտման Ալավերդիում գոյություն ունեցող նախկին արտադրամասում այն վերականգնելով և արդիականացնելով, ստանալով 99.92-99.95% Վայերբարսի պղինձ: Նշված պղնձի մի մասը կօգտագործվի Հայաստանի տնտեսության մեջ արտադրական կոոպերացիոն կապերի զարգացման համար`կաբելային, էլեկտրատեխնիկական, մեքենաշինական, գյուղատնտեսական և այն: Որպես առաջարկ կարելի է քննարկման ներկայացնել էլեկտրոլիզի նոր արտադրամասի կազմակերպումը Երևանի չգործող գործարաններից (Քիմռեակտիվ ) մեկում: էլեկտրոլիզի արտադրության մեջ կաշխատեն մոտ 500մարդ 4 հերթափոխով: Արտադրությանը զուգահեռ կարելի է ստանալ երկաթի արջասպ(FeSO4 x 7H2O), որը կօգտագործվի Արարատյան դաշտավայրի աղակալած հողերի մելորացիայի համար (որպես հիմնավորում` Հողագիտության, ագրոքիմիայի և մելորացիայի գիտական կենտրոնի ղեկավար Ռ.Ղազարյանի 09.02.07թ. Հ0-55/4 նամակը), ստացվող ծծմբական թթուն կօգտագործվի էլեկտրոզտման պրոցեսներում և արտադրվող ավտոմարտկոցներում:
Հուլիսի 11-ին
- Թեթև արդյունաբերության զարգացման համար հարկային արտոնությունների սահմանման անհրաժեշտության մասին
Հայաստանը ոչ վաղ անցյալում ունեցել է զարգացած թեթև արդյունաբերություն: 1988թ. 13.5 մլրդ ռուբլի ՀՆԱ-ում թեթև արդյունաբերության արտադրանքը կազմել է 3.0մլրդ ռուբլի: Արտադրվել է 80.7 մլն զույգ գուլպեղեն, 20.2 մլն հատ տրիկոտաժից վերնազգեստ, 15.3 մլն զույգ կաշվից կոշիկ, 41.0 մլն հատ կանացի կաշվե ապրանքներ, 61.0 մլն հատ սպիտակեղեն և 22.5 մլն հատ կաշվե այլ ապրանքներ:
2010թ. արտադրած արդյունաբերական ապրանքների 824 մլրդ դրամի հաշվեկշռում մանածագործական արտադրատեսակների և հագուստի արտադրությունը կազմել է 4.0 մլրդ դրամ, որը կազմում է ամբողջ արդյունաբերության 0.5%-ը, իսկ ՀՆԱ` 0.11%-ը: Թուրքիայից 2010թ. ներմուծվել է 212.1 մլն դոլարի, իսկ Չինաստանից 436.7 մլն դոլարի ապրանքներ, որի զգալի մասը կազմում է թեթև արդյունաբերության արտադրանքը: Ստեղծված իրավիճակը թելադրում է միջոցներ ձեռնարկել թեթև արդյունաբերությունն արդիականացնելու, հարկային արտոնություններ տրամադրելու, տեղական շուկան սեփական արտադրանքով հագեցնելու և դրանց մի մասն էլ արտահանելու ուղղությամբ:
Քննարկման արդյունքները ուղղարկվել են ՀՀ Կառավարություն, որտեղ որոշվել է հանձնարարել «Իվ Կոնսալտինգ» ընկերությանը ներկայացնել թեթև արդյունաբերության զարգացման հայեցակարգը ՀՀ Կառավարության հաստատմանը:
- Գյումրու «Անալիտիկ- մեկ» ՓԲԸ աղաչափերի արտադրության պատվերների պահպանմանն առընչվող հարցերի քննարկումը և համապատասխան քայլերի ձեռնարկումը:
Հարցը ներկայացվել է ՀՀ Վարչապետին, կայացվել է որոշում խնդիրը ընդգրկել Հայ-Ռուսական միջկառավարական հանձնաժողովի Սանկտ-Պետերբուրգյան նիստում:
Արդյունքում Միջկառավարական հանձնաժողովի արձանագրությունում գրանցվել է գրառում՝ հարցը ներառել Ռուսաստանի Ռազմատեխնիկական կոմիտեի օրակարգում ՝ լուծման հեռանկարով:
- Երևանի ավտոտրանսպորտի սակագնի բարձրացման, Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը և ՖՏԲ հանձնաժողովի ավտոտրանսպորտի ենթահանձնաժողովի առաջարկությունները:
Տաքսիների շահագործման կարգի փոփոխությունները, դեղին համարանիշներով տաքսու վարորդների պահանջները և հարցի արդարացի լուծման վերաբերյալ ՖՏԲ հանձնաժողովի Ավտոտրանսպորտային հարցերի ենթահանձնաժողովի առաջարկությունների քննարկումը:
Հանձնաժողովը առաջարկել է Երևանի քաղաքապետարանին շարունակել քննարկումները շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ՝ որոշելու քաղաքային ավտոտրանսպորտի կազմակերպման, զարգացման և շահագործման առավել արդյունավետ ուղիների որոնման հարցում:
Օգոստոսի 16-ին
- Մեղրի օգտագործման ոլորտների ընդլայման և մեղուների վրա հեռահաղորդակցության ալիքների ազդեցությունը:
Զեկ. Թ. Նազարյան
Զեկուցողը ներկայացրեց ՀՀ մեղվաբույծների Ազգային միավորման կողմից մշակված ծրագիրը մեղվակաթի և ծաղկափոշու արտադրության և վերամշակման վերաբերյալ: Մեղվակաթը կենսաբանական ակտիվ նյութ է, որից կարող են արտադրվել դեղամիջոցներ և ակտիվ հավելումներ՝ բազմաթիվ հիվանդությունների բուժման համար(շաքարախտ, սրտային, վահանագեղձի և ուռուցքային հիվանդություններ ), որոնք վկայում են մի շարք խոշոր գիտնականներ՝ ակադեմիկոսներ՝ Սկուլաչովը, Սինյակովը ինչպես նաև Չինաստանի, Ճապոնիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք գիտնականներ: Համապատասխան արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է ձեռք բերել լիոֆիլիզացիայի ապարատ, ծաղկափոշու չորացման ապարատ, փաթեթավորման սարք և այլն:
Հանձնաժողովը դրական գնահատելով մեղվաբույծների առաջարկությունները պատրաստակամություն հայտնեց միջնորդություն ներկայացնել ՀՀ Կառավարությանը կից Վենչուրային հիմնդրամին ուսումնասիրել հարցի լուծման իրացվելիության հավանականությունը և ցուցաբերել աջակցություն:Ըստ մեղվաբույծների միավորման դիտարկման մեղուների վրա խիստ բացասական ազդեցություն ունեն հեռահաղորդակցության ալիքները (բջջային), որոնք խաթարում են մեղուների կողմնորոշմանը և պատճառ դառնում նրանց վերացմանը:
Հանձնաժողովը մտահոգություն հայտնեց այդ հարցը խորապես ուսումնասիրել, հավաքել անհրաժեշտ նյութեր և դիմել պատկան մարմիններին:
- «ԱԻՍՄ» ՓԲԸ –ի աշխատակիցների բողոքը՝ կապված ՀՀ Կառավարության կողմից ընդունված բաժնետիրական կապիտալի բաժանման համամասնության վերաբերյալ որոշման չկատարման մասին
Հանրային Խորհրդին է դիմել ՙԱԻՍՄ՚ •իտահետազոտական բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի ժ/պ Ա. Արզումանյանը, խորհրդի անդամներ` Լ. Հարությունյանը, Բ. Հովհաննիսյանը, Վ.Հարությունյանը, Ա. Վարդանյանը, խնդրանքով` աջակցել կոլեկտիվին ժամանակին անհատույց սեփականաշնորհված 20% բաժնեմասից 15.13% բաժնեմասը կազմող բաժնետերերի և մնացած 4.87% բաժնեմասի ու ներառյալ պետական 80% բաժնետոմսերի հենքի վրա նոր կանոնադրությամբ պետական կարգավիճակի ՙՀայսեյսմշին և ԿՊԳՀԻ՚ վերակազմակերպման առնչությամբ ծագած խնդիրների լուծման հարցում:
Դիմումատուները հայտնում են, որ շուրջ մեկ տասնամյակ ընկերության ապաշնորհ տնօրինման արդյունքում ծայրահեղ աղետալի վիճակի է հասցվել նորացված կազմակերպությունը:
Սկսած 2004թ, երբ ինստիտուտի տնօրինությունը հանձնվեց Արմեն Մանասյանին, ով գիտության հետ կապ չի ունեցել, սկսել է գիտափորձարարական աշխատանքների համար նախատեսված մետաղական հարմարանքների ու գույքի վաճառքով զբաղվել, բացի այդ յուրացրել է կոլեկտիվի մահացած բաժնետերերի բաժնեմասերը և այլն: Կոլեկտիվի անդամները դիմել են ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային Ժողովին ու ՀՀ Կառավարությանը: ՀՀ Նախագահի վերհսկողության ծառայության կողմից կատարված ստուգումների արդյունքում Ա. Մանասյանը հեռացվել է ինստիտուտից և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Սակայն, ի շնորհիվ համաներման, պատիժ չի կրել և իր ձեռքում ունենալով ընկերության 4.87%-ի բաժնետոմսերի գերակշռող մասը, չհամաձայնելով ՀՀ Կառավարության կողմից սահմանված բաժնետոմսերի ետգնման գնին, շուրջ 1.5 տարի դատական կար•ով պետությունից` ի դեմս ՙՀայսեյսմշին և ԿՊԳՀԻ՚ ԲԲԸ, պահանջում է սահմանվածից 6 անգամ ավելի գնով իր բաժնեմասի ետգնում: Իսկ վերջերս, Քաղաքաշինության նախարարությունը դարձյալ ՕԵԿ –ին հանձնելուց հետո, նախկին տնօրենը հայտնվել է հովանավորչության ներքո և խոչընդոտում է ՀՀ Կառավարության որոշումների իրա•ործմանը:
Ի կատարումն ՀՀ Կառավարության 09.09.2011թ որոշման ՙՀայսեյսմշին և ԿՊԳՀԻ՚ ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում (արձանա•րություն N7) ընկերությունը վերանվանվել է ՙԱԻՍՄ՚ նախկին անվանումով: Նախարարությունը պարտադրում է կոլեկտիվին իր մեջ ընդ•րկել Ա. Մանասյանին իր բաժնեմասով:
Ակնհայտ է, որ ՀՀ Քաղաքաշինության նախարարության և ՙԱԻՍՄ՚ ԲԲԸ միջև կա սկզբունքային վեճ, որը խան•արում է կոլեկտիվի բնականոն աշխատանքի կազմակերպմանը:
Հնձնաժողովը դիմել է ՀՀ ՀԽ նախագահ պ-րն Վ. Մանուկյանին առաջարկով դիմել ՀՀ Վարչապետին՝ միջոցներ ձեռնարկելու, ՀՀ Կառավարության 20.12.2010թ. հ1746-Ա որոշումը իրականացման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել: Արդյունքում. Կառավարության 2013թ հոկտեմբերի 17-ի նիստում ընդունվել է բաժնետոմսերի համամասնության նոր բաժանում՝ 20/80 հարաբերությամբ:
Սեպտեմբերի 17-ին
- Վանաձորի «ՔիմՊրոմ» ՓԲԸ աշխատանքների կազմակերպմանը նպաստող միջոցառումների մասին:
Կիրովականի քիմիական կոմբինատի վերագործարկման հարցով կլուծվի Հայաստանը քիմիական պարարտանյութերով ապահովելու խնդիրը:
Հարցի կարևորությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ Կառավարության որոշմամբ Վրաստանից պետք է ներմուծվի ազոտական պարարտանյութ մոտ 8400տոննա, որը Կառավարության բյուջետային միջոցների փոխհատուցմամբ հատկացվելու է գյուղական համայնքներին, այն դեպքում, երբ ունենք Վանաձորի քիմիական կոմբինատ, որը ստեղծված է նաև այդ պարարարտանյութի արտադրության համար: Առաջարկվում է պարարտանյութի սուբսիդավորման միջոցները ուղղել կոմբինատ՝ մատակարարվող գազի գնի իջեցման համար կիրառելով պետություն – մասնավոր գործընկերության գործառույթը:
Հարցը ներկայացվել է ՀՀ Վարչապետին Հանրային Խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
- Կաշվի, բրդի մթերման, վերամշակման և հայրենական բրենդային ապրանքանիշերի վերականգնման հարցը
- Հ Հանրային Խորհրդի ֆինանսա – տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկել է Հայաստանում կաշվի հումքի մշակման և տեղական շուկայում այն օգտագործելու մասին հարցը: Ինչպես հայտնի է Հայաստանը դեռևս 19 դարի վերջից համարվել է կաշի և կոնյակ արտադրող երկիր:
- Խորհրդային տարիներին ստեղծվել էր Շահումյանի անվան կաշվի գործարանը: Այն այսօր կոլեկտիվի կողմից սեփականաշնորհվել և դարձել է Փակ Բաժնետիրական Ընկերություն: Ընկերության հզորությունը թույլ է տալիս այսօր տարեկան մշակել 3500-4000տն չմշակված խոշոր եղջերավոր անասունների կաշի, որը ըստ էության հանրապետության կաշվի հումքի ողջ պոտենցիալն է: Այս ծավալը Խորհրդային Հայաստանի արտադրական կաշվի պահաջարկի մոտ 35% է:
- Ներկայումս Հայաստանում գործում են կաշվի վերամշակման 6-7 ձեռնարկություններ: Կաշվի տեղական հումքի վրա գործող ընկերությունները վերջին տարիներին չեն աշխատում, քանի որ կաշվի ձեռք բերման հարցում առկա են և կազմակերպչական, իրավական և ֆինանսական բնույթի չլուծված խնդիրներ:
- Կազմակերպական խնդիրը կայանում է նրանում, որ մսի կոմբինատներում սպանդանոցները չեն գործում և մթերման գրասենյակները վերացել են: Այսօր խոշոր եղջերավոր անասունների մորթը կատարվում է հիմնականում անհատ անձանց կողմից ձեռքով, տնային պայմաններում, որտեղ չի պահպանվում մսի նախնական մշակման տեխնոլոգիան(հովացում, սառեցում), վնասվում է կաշին և կորցնում իր որակը: Առաջացած կաշվի հումքը հավաքում են ֆիզիկական անձիք և իրացնում արտերկրից հայտնված գնորդներին: Այդ ոլորտում գործունեություն իրականացնող անձինք, որպես կանոն դուրս են մնում հարկման դաշտից, իսկ մշակման նպատակով տեղական մթերողները կաշին ձեռք բերելով ֆիզիկական անձանցից առանց փաստաթղթերի, ձևակերպում են որպես ՙանհայտ անձից գնում՚, ձեռք բերած կաշվի գնի վրա ավելացնելով 10%ª համաձայն ՙԵկամտային հարկի մասին օրենքի: Արտերկրի գնորդները կաշվի հումքը արտահանում են առանց մաքսատուրք վճարելու որը հանգեցնում է նրանց ունեցած դիրքի շահեկանությանը համեմատած տեղական մթերողի:
- Ստեղծված իրավիճակը հօ•ուտ տեղական արտադրողի լուծելու համար անհրաժեշտ է`
- – դիմել Կառավարությանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկել(հարկային, մաքսային) կաշվի հումքի մթերման, տեղում վերամշակման ու արտահանման և տեղական արտադրության մեջ օ•տա•ործման ուղղությամբ;
- – միջոցառումներ ձեռնարկել տարածքային սպանդանոցներ ստեղծելու` խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթը կազմակերպելու համար; Հայաստանից տարեկան արտահանվում է մոտ 4 հազար տոննա կաշվի հումք:
Առաջարկվում է սահմանել մաքսատուրք կաշվի հումքի արտահանման վրա, որի արդյունքում Հայաստանում կարտադրվեն մոտ 5մլն. զույգ կոշիկ, կբացվեն 3հազար աշխատատեղեր, կիսով չափ կկրճատվի ներմուծման ծավալները:
Հայաստանում առկա է 4 հազար տոննա չմթերված ոչխարի բուրդ, որին տարեկան ավելանում է ևս հազար տոննա:
Առաջարկվում է Արդյունաբերության Զարգացման Հիմնադրամի երաշխավորությամբ տրամադրել սուբսիդավորված վարկ բրդի մթերմամբ, վերամշակմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ ապրանքային արտադրություն կազմակերպելու և արտահանելու համար:
Սահմանել արտոնություններ Հայկական ճանաչում ձեռք բերած և այժմ չգործող ապրանքատեսակների (բրենդների) արտադրությունների կազմակերպման համար՝ «Մասիս», «Նաիրի», « Հայկական տրիկոտաժ» և այլն:
- Հունվար – օգոստոս ամիսներին ՀՀ Պետական բյուջեի կատարման ընթացքը և տնտեսության զարգացման դինամիկան:
Զեկ. Ն.Նահապետյան
- Նա ներկայացրեց, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած 2013թ. օգոստոսի ամսական և 2013թ. հունվար-օգոստոսի (աճողական) մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները ըստ ոլորտների ունեն հետևյալ դինամիկան՝ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2013թ օգոստոսին կազմել է 101 106.9 մլն.դրամ, որը 2012թ օգոստոսի նկատմամբ աճել է 102.9%, 2013թ հունվար- օգոստոս ամիսներին կազմել է 764 151.3 մլն.դրամ կամ աճը 2012թ նույն ամիսների նկատմամբ կազմել է 106.2%:
- Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2013թ օգոստոսին կազմել է 169 157.8 մլն.դրամ, որը 2012թ օգոստոսի նկատմամբ աճել է 111.9%, 2013թ հունվար- օգոստոս ամիսներին կազմել է 467 096.2մլն.դրամ կամ աճը 2012թ նույն ամիսների նկատմամբ կազմել է 107.1%:
- Շինարարության ծավալը 2013թ օգոստոսին կազմել է 37 703.4 մլն.դրամ, որը 2012թ օգոստոսի նկատմամբ նվազել է 92.5%, 2013թ հունվար- օգոստոս ամիսներին կազմել է 193 989.3մլն.դրամ կամ աճը 2012թ նույն ամիսների նկատմամբ կազմել է 91.7%:
- Առևտրի շրջանառությունը 2013թ օգոստոսին կազմել է 198 397.4 մլն.դրամ, որը 2012թ օգոստոսի նկատմամբ կազմել է 98.9%, 2013թ հունվար- օգոստոս ամիսներին կազմել է 764 151.3 մլն.դրամ կամ աճը 2012թ նույն ամիսների նկատմամբ կազմել է 102.5%:
- Ծառայությունների ծավալը(առանց առևտրի) 2013թ օգոստոսին կազմել է 86 367.3 մլն.դրամ, որը 2012թ օգոստոսի նկատմամբ կազմել է 99.3%, 2013թ հունվար- օգոստոս ամիսներին կազմել է 651 721.2մլն.դրամ կամ աճը 2012թ նույն ամիսների նկատմամբ կազմել է 103.2%:
- Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2013թ օգոստոսին կազմել է 618.1 մլն. կՎտ.ժ, որը 2012թ օգոստոսի նկատմամբ կազմել է 93.8%, 2013թ հունվար- օգոստոս ամիսներին կազմել է 764 151.3 մլն.դրամ կամ աճը 2012թ նույն ամիսների նկատմամբ կազմել է 106.2%:
- Արտաքին առևտրաշրջանառությունը 2013թ օգոստոսին կազմել է 466.6 մլն. դրամ, որը 2012թ օգոստոսի նկատմամբ կազմել է 99.4%, 2013թ հունվար- օգոստոս ամիսներին կազմել է 3 656.5 մլն.դրամ կամ աճը 2012թ նույն ամիսների նկատմամբ կազմել է 102.8%:
այդ թվում`
արտահանումը 2013թ օգոստոսին կազմել է 126.8 մլն.դոլար, որը 2012թ օգոստոսի նկատմամբ կազմել է 106.2%, 2013թ հունվար- օգոստոս ամիսներին կազմել է 952.2մլն.դոլար կամ աճը 2012թ նույն ամիսների նկատմամբ կազմել է 108.9%:
- Միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ օգոստոսին կազմել է
149725դրամ, որը 2012թ օգոստոսի նկատմամբ կազմել է 105.1%, 2013թ հունվար- օգոստոս ամիսներին կազմել է 145795դրամ կամ աճը 2012թ նույն ամիսների նկատմամբ կազմել է 103.7%:
Հանձնաժողովը արձանագրում է, որ մտահոգության տեղիք է տալիս շինարարության ծավալների կրճատումը նախաճգնաժամային տարվա՝ 2008թ շինարարության ծավալները կրճատվել են ավելի քան 2.5 անգամ: Այս իրավիճակն արդյունք է նրա, որ առկա պատրաստի բնակարանները թանկ են, շուկան հագեցած է չկան գնորդներ: Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է շինարարության համար հատկացվող հողի արժեքը իջեցնել, ցածր տոկոսով վարկեր տրամադրել հավանական գնորդներին, զարկ տալ սոցիալական բնակարանաշինությանը, լայնորեն կիրառելով պետություն- մասնավոր գործընկերության գործիքակազմը:
Արտաքին առևտրաշրջանառության մեջ արտահանումը ունի աճողական միտում՝ նախորդ տարվա համեմատ մոտ 6%. որը դրական երևույթ է, իսկ ներմուծման ծավալները նվազում են, 3%-ով:
Հանձնաժողովը գտնում է, որ պետք է ներմուծմանը փոխարինող տեղական ապրանքների արտադրությունը խթանել լայնորեն կիրառելով արդյունաբերության հիմնադրամի միջոցներով վարկերի սուբսիդավորման ծավալները և շուտափույթ ստեղծել արտահանման ապահովագրման գործակալությունը:
Հոկտեմբերի 5-ին
- «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ ղեկավարության նկատմամբ ՀՀ Մաքսային օրենսգրքի 139.1 հոդվածի հատկանիշներով տույժի նշանակման ոչ իրավաչափ կիրառումը և դրանից բխող հետևանքները ընկերության հետագա գործունեության վրա:
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը ս.թ. հոկտեմբերի 5-ին քննարկելով բարձր ճնշման բալոնների արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության դիմումը` ՀՀ Պետական եկմակուտների կոմիտեի հետաքննչական վարչության կողմից ընկերության պաշտոնատար անձանց (տնօրենների) նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 139.1-րդ հոդվածով նախատեսված զանցանք թույլ տալու և ընդհանուր 550 մլն դրամ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ, պարզեց հետևյալը.
«Գոլդեն Ֆիլդ» և “Այջիվիայ” ՍՊ ընկերությունների միջև 02.11.2009թ. կնքվել է պայմանագիր, որով “Այջիվիայ” ՍՊ ընկերությունը պետք է «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված պատվերի հիման վրա վերջինիս նյութերով` մետաղական խողովակներով, կատարեր ավտոմեքենայի բարձր ճնշման բալոնների արտադրման աշխատանքներ: Սակայն, «Գոլդեն Ֆիլդ» և “Այջիվիայ” ՍՊ ընկերությունները պայմանագրի գործողությունը համարելով անիմաստ, 11.01.2010թ. պայմանագիրը լուծել են, այնինչ անփությության կամ անհասկանալի այլ պատճառներով Առևտրաարդյունաբերական պալատի §Հայէքսպերտիզա¦ ՍՊԸ-ի կողմից տրված փորձաքննության ակտերում որպես ապրանք արտադրող նշվել է “Այջիվիայ” ՍՊԸ-ի անվանումը: 2012թ. հունվարին «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից հերթական փորձաքննության ակտը վերձնելիս նկատվել է առկա սխալը, այն ուղղվել է և հետագա փորձաքննության ակտերում Առևտրաարդյունաբերական պալատի §Հայէքսպերտիզա¦ ՍՊ ընկերության կողմից արդեն որպես արտադրող նշվել է “Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության անվանումը:
Ս.թ. հոկտեմբերի 5-ին կայացած նիստի ընթացքում “Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության տնօրեն Մ.Գաբրիելյանը հայտնել է, որ 02.11.2009թ. պայմանագրի անհրաժեշտությունն ի սկզբանել բացակայել է, քանի որ ընկերությունը մետաղական խողովակների վերամշակման համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով` սարքավորումներով և մասնագետներով, համալրված է եղել և այլ կազմակերպությանը վերամշակման ծառայության պատվիրակելու անհրաժետություն չի եղել:
2013թ. մայիսին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական վարչությունը Վրաստանի մաքսային ծառայության համապատասխան հարցմանը պատասխանելիս “Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և փաստարկելով 2009 թվականից մինչև 2010 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Առևտրաարդյունաբերական պալատի §Հայէքսպերտիզա¦ ՍՊ ընկերության կողմից տրված փորձաքննության ակտերը, որոնցում որպես ապրանք արտադրող նշվել է “Այջիվիայ” ՍՊ ընկերության անվանումը, պատճառաբանել է, որ 2009-2010 թվականներին “Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության կողմից «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված խողովակները հանձնվել են “Այջիվիայ” ՍՊ ընկերությանը վերամշակման համար, ուստի և ընկերության պաշտոնատար անձանց ենթարկել է ընդհանուր 550 մլն դրամի չափով վարչական տույժի` հիմք ընդունելով ՀՀ մաքսային օրենսգրքի 139.1-րդ հոդվածով նախատեսված նորմի պահանջները:
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձանաժողովի անդամները փորձեցին պարզաբանումներ ստանալ “Այջիվիայ” և “Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերությունների միջև կնքված պայմանագրի, պայմանագրի գործողության ժամկետների վերաբերյալ և պարզվեց, որ կողմերի միջև թիվ 01/09 պայմանագիրը կնքվել է 02.11.2009թ. և լուծվել է 11.01.2010թ., իսկ 01.09.2013թ. “Այջիվիայ” ՍՊ ընկերության տնօրենի կողմից տրված տեղեկանքով փաստվել է, որ հիշյալ երկու ընկերությունների միջև փաստացի որևէ պայմանագրային հարաբերություններ չեն առաջացել, “Գոլդեն Ֆիլդ” ՍՊ ընկերության համար որևէ կարգի մշակման կամ այլ աշխատանք չի կատարվել: Պարզվել է նաև, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական վարչության կողմից “Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության պաշտոնատար անձանց վերագրված ենթադրյալ խախտումը, որը նախատեսված է ՀՀ մաքսային օրենսգրքի 139.1-րդ հոդվածով, տեղի է ունեցել 2009 թվականից մինչև 2010 թվականի հունվար ամիսներին, սակայն ՀՀ մաքսային օրենսգրքի 139.1-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 25.01.2010թ-ին (խստացնող բնույթ կրող նորմերը հետադարձ ուժ չունեն), բացի այդ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական վարչության կողմից խախտվել են նաև պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:
Ելնելով վերոգրյալից, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձանաժողովը փաստում է, որ “Գոլդեն Ֆիլդ” ՍՊ ընկերության պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական վարչության կողմից իրականացվել է ոչ իրավաչափ վարչարարություն, անհրաժեշտ է վերանայել ընկերության պաշտոնատար անձանց տույժի ենթարկելու որոշումները:
Քննարկման արդյունքում որոշում է կայացվել դիմել ՀՀ ՀԽ նախագահ պ-րն Վ. Մանուկյանին համապատասխան նամակ ուղղել ՀՀ Վարչապետին: Հանձնաժողովի նիստի արձանագրությունը Վ. Մանուկյանի կից գրությամբ ՀՀ Վարչապետի կողմից հասցեագրվել է ՀՀ ՊԵԿ-ին
- «Զվարթնոց» օդանավակայանի նախկին կլոր շենքի հետագա օգտագործման և տնօրինման մասին հարցը:
- Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով
Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը /144 անդամ/ բաղկացած է 3 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 17 անդամ: Անցած ժամանակաշրջանում հանձնաժողովն անցկացրել է 2 լիագումար նիստ և կոլեգիայի 6 նիստ. քննարկվել են հետևյալ հարցերը`
- “Գյուղացիական տնտեսություններում արտադրության կազմակերպման հարցերի ուսումնասիրման և գյուղացիական կոոպերատիվների զարգացման խնդիրները” և “ՀՀ գյուղատնտեսության կոոպերացիայի մասին” օրենքի հայեցակարգի նախագծի մշակման հարցերը /սկզբնական շրջանում ՀԽ անդամներից ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը քննարկել էր այդ հարցը և ներկայացրել հանձնաժողովին/:
Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել է երկու այց` Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի Լուկաշին համայնք և Բաղրամյանի տարածաշրջանի Քարակերտ համայնք:
Առաջին այցի ընթացքում ՀԽ անդամները հանդիպել են նշված համայնքներում ստեղծված կոոպերատիվների անդամների հետ, քննարկվել են կոոպերատիվների անդամների կողմից բարձրացված հարցերը և դրանց լուծման ուղիները:
Երկրորդ այցը կազմակերպվել է նույն համայնքներում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Համայնքների կոոպերատիվների անդամների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը արձանագրեց, որ արդեն ստեղծվել են գյուղատնտեսության զարգացման համար կարևոր սպառողական կոոպերատիվներ, որոնցում կամավոր հիմունքներով ընդգրկվել են գյուղացիական տնտեսությունները` հողերը միասին օգտագործելու, իրենց խնդիրները համատեղ լուծելու պայմանով: Այն հնարավորություն է տալիս մոտ 20-30% նվազեցնել գործարարական ծախսերը և ավելի ինտենսիվ վարել գյուղատնտեսությունը:
Ձևավորվեց որոշակի կարծիք, որ գյուղատնտեսության զարգացումն ապահովելու համար պետք է խթանել նման տիպի կոոպերատիվների զարգացումը:
- “Բերդաձոր-Կաքավաձոր” այգեգործական հասարակական կազմակերպության հողատարածքի կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունները;
- “Ջրվեժ” անտառապարկից 21.76 հա տարածքի օտարման մասին հարցերը;
- Գյուղապետի հետ համատեղ, ուսումնասիրվել և լուծման ընթացք է տրվել Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խաչփառ գյուղի մի շարք բնակիչների կողմից բարձրացված գազամատակարարման, խմելու և ոռոգման ջրի ապահովման հարցերին;
- Դալմայի այգիների վիճակի մասին:
Հանձնաժողովի նիստերում բարձրացվել ու քննարկվել են նաև`
- Ոռոգելի հողերի օգտագործման, ոռոգման համակարգերի նախապատրաստման, ոռոգման ջրով ապահովվածության, ոռոգման շրջանի սկսման ժամկետի: Քննարկվել է ոռոգման ջրի մատակարարման պլան-ժամանակացույցը (մասնավորապես Սևան-Հրազդան համակարգինը), կատարվել են ճշգրտումներ ոռոգման ջրի պահանջարկի ծավալներում և ջրի մատակարարման ժամկետներում: Որոշվել և երաշխավորվել են ջրի ծավալը և բացթողնման ժամկետները:
- Երևան քաղաքում էլիտար շենքերի կառուցման հարցերը;
- Բերքի իրացման համար “ԳԱՖ” ԻԱՄ հետ համատեղ կազմակերպվել է Սեբաստիա-Մալաթիա շուկային հարակից սառնարանում գյուղմթերքների ընդունումը, պահեստավորումը և առաքումը վաճառողներին;
- Հակակարկտային կայանների տեղակայման և արդյունավետ շահագործման խնդիրները;
- Սերմնաբուծության և սելեկցիայի զարգացման խնդիրները: Աշխատանքային կարգով համապատասխան մասնագետների հետ քննարկվել է, մասնավորապես, 2010-2014թ.թ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը ու ծրագրի իրականացման համար սերմնաբուծական տնտեսություններին աջակցելու խնդիրները: Առաջարկվել է առաջնահերթ ներկրված բարձր վերարտադրության սերմերը տրամադրել սերմնաբուծության տնտեսություններին և հետևել վերարտադրությունը կազմակերպելու գործընթացին:
Հանձնաժողովի ենթահանձնաժողովներում և աշխատանքային խմբերում քննարկվել և համապատասխան առաջարկություններ են ներկայացվել`
- սերմնաբուծության /ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յ.Ջավադյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին/,
- տոհմաբուծության,
- ոչխարաբուծության /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին/,
- ոռոգման և ջրարբիացման համակարգերի վերակառուցման /ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յ.Ջավադյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Ջրպետկոմին/,
- Արարատյան դաշտի ջրային և հողային պաշարների օգտագործմանը վերաբերող հարցեր:
Տեղում ուսումնասիրվել է Երևան քաղաքի Տիչինա փողոցին հարակից հողատարածքները կառուցապատման նպատակով օտարելու հարցը և առաջարկվել է քաղաքաշինության նորմերին համապատասխան ապահովել կառուցվող օբյեկտների և Շահումյան թիվ 2 գերեզմանատան միջև 300մ հեռավորությունը, որն ընդունվել է:
Ուսումնասիրվել, քննարկվել, դրական լուծում է տրվել բնակիչների դիմումներին, բողոքներին և առաջարկություններին, մասնավորապես`
- Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր, Կայանավան գյուղերի;
- Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղի;
- Գավառ քաղաքի;
- Կոտայքի մարզի Արտավազ գյուղի;
- Հրազդանի տարածաշրջանի Արզական գյուղի;
- Արմավիր քաղաքի;
- Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչների դիմումներին;
- Քանաքեռի տնամերձ հողերը ոռոգման ջրով ապահովելու;
- Ավանի Քուչակ թաղամասի թիվ 2 շենքին հարակից կաթսայատան վերակառուցման;
- Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչների հողերի խոշորացմանը վերաբերող հարցերին:
Հանձնաժողովը կազմակերպել է սեմինար-քննարկումներ նվիրված գյուղկոոպերացիայի զարգացմանը, Արմավիրի մարզի մի շարք կոոպերատիվների այցելություններ, 2009թ. նոյեմբերի 23-24-ին ՙՖՐՈՒՏՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ՚-ի հետ համատեղ համաժողով` կապված գյուղատնտեսության հիմնահարցերին:
- թվականի ընթացքում հանձնաժողովը անցկացրել է լիագումար 3 նիստ, կոլեգիայի 11 նիստ, ենթահանձնաժողովի 6 նիստ, այդ թվում՝ գյուղատնտեսական հարցերի ենթահանձնաժողովի՝ 4 և բնապահպանական հարցերի ենթահանձնաժողովի` 2 նիստ, ինչպես նաև 14 լսումներ:
Հանձնաժողովի կոլեգիայի նիստերի ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.
- 2011 թվականի հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը;
- Շրջակա միջավայրի պահպանության մասին «ՀՀ օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտեցումների» մասին;
- «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագծի քննարկում /բնապահպանական հարցերի ենթահանձնաժողովի ներկայացրած առաջարկությունները/;
- ՀՀ-ում բուծվող գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման հայեցակարգի քննարկում: ՀՀ-ում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, դրանց դեմ պայքարի աջակցության հիմնադրամի ստեղծման հայեցակարգը;
- ՀՀ-ում 2011թ. «Վարելահողերի օգտագործման վիճակի մասին» կազմված հարցաթերթ-հարցաշարի հաստատումը;
- Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության ծրագրերի քննարկում /արոտավայրերի ջրարբիացում/;
- ՀՀ-ում ոռոգման 6 մայր ջրանցքների համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագիրը;
- «ՀՀ գյուղատնտեսության մասին» օրենքի նածագիծը;
- «Հայկական միրգ» ԲԲԸ ստեղծումը;
- ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին հավանություն տալու հարցը;
- ՀՀ-ում 2011 թ. վարելահողերի օգտագործման վիճակը:
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում քննարկվել ենՀՀ ջերմոցային տնտեսությունների զարգացման հայեցակարգի հարցըևՀՀ վարելահողերում գետնատանձի մշակման առաջարկությունը:
Լսումների ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.
- ՀՀ ոչխարաբուծության զարգացման ծրագիրը /3 անգամ/;
- Սերմնաբուծական տնտեսությունների զարգացումը;
- Տոհմային անասնաբուծության զարգացումը;
- Ջերմոցային տնտեսությունների ներկա վիճակը և դրանց զարգացման հեռանկարները;
- Գյուղական մեծ համայնքների տնտեսական զարգացման ծրագիրը;
- Գյուղացիական տնտեսությունների միավորման հայեցակարգը:
Հանձնաժողովը ՀՀ լիագումար նիստում քննարկել է ՀՀ ոռոգման 6 մայր ջրանցքների համակարգում ավտոմատ ջրաչափության կառավարման ծրագրի հարցը և ՀՀ-ում 2011թ. վարելահողերի օգտագործման վիճակի մասին հարցը:
Հանձնաժողովը ստացել է թվով 23 նամակ /դիմումներ, բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր/: Բոլոր դիմումներն ուսումնասիրվել և քննարկվել են: Դրական լուծում են ստացել որոշ դիմումներ, մասնավորապես՝ գյուղտեխնիկայի ապահովման, վարկ ստանալու, ՀՀ մարզերում գյուղմթերքի պահպանման, փաթեթավորման և մատակարարման, Մասիս քաղաքի ջրամատակարարման հետ կապված հարցերը և այլն: Այդ թվում եղել են նաև առաջարկություններ, որորնք քննարկվել են և որոնց հնարավորինս լուծում է տրվել: Օրինակ՝ գյուղի զարգացման ծրագրի վերաբերյալ, ՀՀ-ում ձկնաբուծության վերաբերյալ, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ, հանքարդյունաբերության վնասակար հետևանքների վերաբերյալ, բիոգազի արտադրության կազմակերպման վերաբերյալ, ՀՀ-ում ձիաբուծության վերաբերյալ և այլն:
Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի երթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի կատարված աշխատանքները
Գյուղատնտեսական հարցերի ենթահանձնաժողով
- Գյուղատնտեսության արտադրակազմակերպաիրավական և օժանդակ արտադրության հարցերի աշխատանքային խումբ՝
- Սերմնաբուծության ներկայիս վիճակը և դրա զարգացման հարցերը, էլիտային սերմնաբուծության զարգացումը և սերմաբուծական տնտեսություններին աջակցության հարցերը;
- Անասնաբուծության, մասնավորապես` ոչխարաբուծության զարգացման հարցերը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և ՀՀ Պետական Ագրարային Համալսարանի մասնագետների հետ համատեղ;
- Կոոպերատիվների կազմակերպման հարցերը;
- 2011թ. գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի օգտագործման վիճակը, մասնավորապես վարելահողերինը;
- Վարելահողերի բերրիության վիճակը;
- Արարատյան դաշտավայրի հողերի մելիորատիվ վիճակը;
- Պարարտանյութերի, մասնավորապես գրանուլացված թռչնաղբի արտադրության կազմակերպման հարցը:
- Գյուղատնտեսության արտադրանքի իրացման և վարելամշակման ու սննդի անվտանգության հարցերի աշխատանքային խումբ՝
- Գյուղատնտեսական մթերքների պահեստավորման նպատակով մարզերում սառնարանների կառուցման, փաթեթավորման հարցերը, մասնավորապես քննարկվել է “Изобило Рycь” ընկերության առաջարկությունը։ Առաջարկվել է օգտագործել Անիի տարածաշրջանում կառուցված սառնարանը;
- ՀՀ մայրաքաղաքում և մեծ քաղաքներում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման հարցը;
- Պետության կողմից քվոտավորման հետ կապված հարցը:
- Գյուղատնտեսության ենթակաոուցվածքների հարցերի աշխատանքային խումբ՝
- Արարատյան դաշտավայրի կոլեկտորա-դրենաժային ցանցի վիճակը և դրա բարելավման (մաքրման) հարցը;
- Ոռոգման և ջրամատակարարման հարցերը, մասնավորապես` գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու, ջրի չափման և տրման հարցը;
- Ոռոգման ցանցերի վերականգնման, ջրաչափության ավտոմատացման և 6 մայր ջրանցքների ավտոմատ կառավարման հարցերը;
- Հեռագնա արոտավայրերի ջրարբիացման համակարգերի վերակառուցման հարցերը;
- Նյութատեխնիկական և գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման, ՀՀ գյուղ մեքենաների արտադրության կազմակերպման հարցերը;
- Բույսերի պաշտպանության, պարարտացման մեքենայացման հարցերը:
- Գյուղատնտեսական ֆինանսատնտեսական հարցերի աշխատանքային խումբ՝
- Գյուղատնտեսության հարկման հետ կապված, մասնավորապես ջերմոցային տնտեսություններում ԱԱՀ, ներկրվող սարքավորումների մաքսային տուրքերի վերաբերյալ հարցերը;
- Գնագոյացման, գյուղատնտեսության արտադրանքի ինքնարժեքի, շուկային վերաբերվող հարցերը;
- Գյուղատնտեսության սուբսիդավորման և բյուջետային հատկացումների հարցը, մասնավորապես լեռնային և սահմանամերձ համայնքների պետական աջակցության հարցը;
- Կոոպերատիվին լիզինգով հատկացվող գյուղատնտեսական մեքենաների և գործիքների հարցը։
Բնական ռեսուրսների օգտագործման եեթահանձնաժողով
- Բնօգտագործման վերականգնվող ռեսուրսների հարցերի աշխատանքային խումբ
- Մակերևութային և ստորգետնյա ջրերի օգտագործման վիճակը, մասնավորապես Արարատյան դաշտավայրի Արտեզյան ավազանի ջրերի օգտագործման վիճակի հարցը;
- Արարատյան դաշտավայրի շատրվանող հորատանցքերի շահագործման վիճակի, դրանց կահավորումը ջրաչափերով և փականային ռեժիմի բերման հարցը;
- Ձկնաբուծական տնտեսությունների կողմից շահագործվող հորերը ջրաչափերով կահավորելու հարցը:
- Բնօգտագործման չվերականգնվող ռեսուրսների հարցերի աշխատանքային խումբ`
- Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման վիճակի բարելավման, հողերի խոշորացման, միավորման, կոոպերատիվների կազմակերպման հարցերը;
- Հողերի դաշտային և լաբորատոր փորձարկումների արդյունքների քննարկումը;
- Անտառվերանորոգման, անտառշինության հարցերի քննարկումը;
- Արոտավայրերի, մասնավորապես հեռագնա արոտավայրերի օգտագործման վիճակի բարելավման, ջրարբիացման համակարգերի վերաբերյալ:
Բնապահպանական հարցերի ենթահանձնաժողով
- Բնական ռեսուրսների պահպանման աշխատանքային խումբ՝
- Օդային ավազանի պահպանության հարցը;
- Մակերեսային և ստորգետնյա ջրային ռեսուրսների պահպանության, մասնավորապես Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի դինամիկ վիճակի, ջրերի սպառման կանխարգելման հարցերը;
- Մակերեսային ազատ հոսքերի կարգավորման և կուտակման հարցը ջրամբարների, մասնավորապես փոքր ջրամբարների կառուցման միջոցով:
- Կենսաբազմազանության և կենսաանվտանգության պահպանության աշխատանքային խումբ
- Բնության հատուկ պահպանվող հարցերի քննարկում /Խոսրովի անտառի, Թռչկանի ջրվեժի պահպանման հարցը/;
- Կենցաղային թափոններին և վնասակար արտանետումներին վերաբերվող հարցերը, մասնավորապես` Սևանա լճի ափամերձ տարածքներին վերաբերվող հարցը;
- Շրջակա միջավայրի և ընդերքի օգտագործման ՀՀ օրենքի նախագծի քննարկման հարցը:
- Քաղաքների և այլ բնակավայրերի պահպանման հարցերի աշխատանքային խումբ՝
- Քաղաքաշինությունը բնական աղետներից և ռիսկերից պաշտպանելու, մասնավորապես, Երևան քաղաքի բազմահարկ շենքերի կառուցման վերաբերյալ հարցերը:
Աշխատանքային խմբերում քննարկված բոլոր հարցերը և առաջարկությունները քննարկվել են հանձնաժողովի կոլեգիայի նիստում և կազմակերպված լսումների ընթացքում:
ՀՀ Հանրային խորհրդի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 2012թ. և 2013թ անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքների
Հանրային խորհրդի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը /144 անդամ/ բաղկացած է 3 ենթահանձնաժողովներից: Հանձնաժողովի կոլեգիան կազմված է 17 անդամից 2012թ. և 2013թ անցած ժամանակահատվածում հանձնաժողովն անցկացրել է 1 լիագումար նիստ և կոլեգիաի 8 նիստ, հաշվետու ժամանակահատվածում քննարկվել և լուծվել են հետևյալ խնդիրները`
1. Ուսումնասիրվել է գյուղի և գյուղատնտեսության համակարգային զարգացման ծրագիրը և ներկայացվել է համապատասխան կարծիք;
2. Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել է երեք այց`Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջան, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջան և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան: Տեղերում մարզպետարանների ԳԱՄկ-էրի մասնագետների համայնքների ղեկավարների հետ քննարկվել են գյուղատնտեսական հողատեսքերի, մասնավորապես ոռոգելի հողերի օգտագործման, դաշտավարության, անասնապահության զարգացման, ոռոգման ցանցերի վերականգնման, ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման, մատակարարվող ոռոգման ջրի կառավարման և ջրաչափության ավտոմատացման հարցերը: Այցի ժամանակ քննարկել է հողերի խոշորացման, միավորման, կոոպերատիվների կազմակերպման և դրա առավելությունների մասին հարցերը արվել է համապատասխան առաջարկություններ:
3. Տավուշի մարզի մարզպետարանի միջոցով լուծվել է Բերքաբեր համայնքի ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքները :
4. Տավուշի մարզի Կիրանց համայնքի ջրամատակարարման ցանցի և Կիրանց գետից սնվող ոռոգման ջրանցքի վերականգնման վերաբերյալ կատարվել է ուսումնասիրությունները և մարզպետարանի հետ համատեղ տրվել լուծումներ:
5. Լուծվել է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղի մեկ թաղամասի ջրամատակարարման ջրագծի (500մ) կառուցման հարցը գյուղապետի հետ համատեղ:
6. Ուսումնասիրվել է Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ համայնքի ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման պատճառները և տրվել համապատասխան առաջարկություն որի հիման վրա աշխատանքները կատարվել և ավարտվել են:
7. Մասիսի տարածաշրջանի մի շարք համայնքներում ուսումնասիրվել է ինքնաշատրվանող հորատանցքերի վերականգնման խնդիրները և տրվել է լուծումներ հորատանցքերի վերականգնման և գործարկման համար:
Հանձնաժողովի նիստերում բարձրացվել և քննարկվել են նաև
- Ոռոգելի հողերի օգտագործման, ոռոգման համակարգերի նախապատրաստման, ոռոգելի ջրի ապահովածության, հիմնական ջրամբարներում ջրի կուտակման, Սևան-Հրազդանյան իռիգացիոն-էներգետիկ համակարգի դերիվացիոն ջրանցքների, մասնավորապես Հրազդան ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքի նորոգման, խնդիրները, կատարվել են ճշգրտումներ ոռոգման ջրի պահանջարկի ծավալներում և ջրի մատակարարման ժամկետներում:
- Որոշվել և երաշխավորվել են ոռոգման ջրի ծավալները և բաց թողման ժամկետները, մասնավորապես Սևանա լճից:
- Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի արոտավայրերը Իրանական Իսլամական հանրապետությանը վարձակալության տրամադրման հարցը և ներկայացվել է համապատասխան առաջարկություն:
- Արարատյան դաշտավայրի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման եղանակների ու պահանջվող միջոցների հաշվարկը, որը ներկայացվել է ՀՀ կառավարության և ՀՀ Բնապահպանական նախարարություն:
- Սյունիքի մարզի ոռոգման համակարգերի վերականգնման և գործարկման առաջարկությունները, որի իրականացումը հնարավորություն կստեղծի գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկել շուրջ 5.0հա նախկինում ոռոգվող հողեր
- Երկու պիլոտային ծրագրեր Արզնի-Շամիրամ մայր ջրանցքում ջրաչափության ավտոմատացման և ջրաբաշխման և ոռոգման ավտոմատ կառավարման համար:
- “Ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի շրջանառության մեջ ներդրման նպատակային ծրագիրը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- “ՀՀ Գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայացակարգին հավանություն տալու մասին” ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի լրամշակված տարբերակը:
- “Սննդամթերքի մակնանշմանը ներկայացվող պահանջների կանոնակարգը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- “Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման հայեցակարգին և հայեցակարգի կատարման ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
- “Հայաստանի Հանրապետությունում խաղողագործության զարգացման“ ՀՀ կառավարության որոշման լրամշակված տարբերակը:
- “Բնապահպանական և բնօգտագործման վճարումների մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Լսումների ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը:
– Սերմնաբուծության տնտեսությունների զարգացման հարցը;
– Կենդանիների արհեստական սերմավորման հարցը;
– Հեռագնա արոտավայրերի ջրարբիացման համակարգերի վերականգնման ընթացքը քննարկվել է 3 անգամ;
– Արարատյան արտեզյան ավազանի ջրերի` մասնավորապես վերականգնվող ջրային ռեսուրսների հարցը քննարկվել է 5 անգամ ;
– Ազգային ջրային պաշարի պահպանման հարցը:
– Շիրակի դաշտավայրի հողերի օգտագործման հարցը;
– Արարատյան դաշտավայրի հողերի մելիորատիվ վիճակը և կոլեկտրա-դրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների կատարման ընթացքը;
– Արտեզյան ավազանի ինքնաշատրվանող հորերը փականներով և ջրաչափերով կահավորման և փականային ռեժիմով շահագործման հարցը;
– Գրանուլացված օրգանական պարարտանյութի /թռչնաղբ/ հարցը:
Ուսումնասիրվել, քննարկվել, դրական լուծումներ է տրվել բնակիչների դիմումներին բողոքներին և առաջարկություններին, մասնավորապես`
– Իջևանի տարածաշրջանի Կիրանց և Բերքաբեր գյուղերի
– Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ գյուղի
– Վարդենիսի տարածաշրջանի Ակունք գյուղի
– Արտաշատի տարածաշրջանի Օշական գյուղի
Քննարկվել է ՀՀ-ում 1.0մլն.տոննա եգիպտացորենի հատիկի արտադրության ներկայացված ծրագիրը:
Անցած ժամանակահատվածի ընթացքում հանձնաժողովը անցկացրել է լիագումար մեկ նիստ կոլեգիայի 8 նիստ ենթահանձնաժողովի 5 նիստ, այդ թվում գյուղատնտեսական հարցերի ենթահանձնաժողովի 4 նիստ, բնապահպանական հարցերի ենթահանձնաժողովի 2 նիստ ինչպես նաև 13 լսումներ:
Հանձնաժողովի կոլեգիայի նիստերի ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը`
- 2012 թվականի հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը
- “Քիմիական նյութերի մասին” օրենքի նախագիծը
- “Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների և օգտագործման հիմնահարցերը”
- “Հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության բարելավման մասին” խնդիրները
- “Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման հայեցակարգը”
- “Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի փակ և կիսափակ համակարգերի անցման մասին” խնդիրները
- “Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների ծրագրը ”
- “Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության մասին օրենքի” նախագծը:
Հ.Խ. գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում քննարկվել է գրանուլացված օրգանական պարարտանյութի (թռչնաղբի) արտադրության հարցը, որին դեռևս դրական լուծում չի տրվել:
Լսումների ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը:
- Սերմնաբուծական տնտեսությունների զարգացումը քննարկվել է 2 անգամ
- Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորումը
- Հեռագնա արոտավայրերի ջրարբիացման ընթացքը քննարկվել է 2 անգամ
- Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի ջրերի օգտագործումը քննարկվել է 4 անգամ
- Ձկնաբուծության նպատակով արտեզյան ավազանի ջրերի օգտագործումը քննարկվել է 4 անգամ
- Գյուղատնտեսական հողերի բերրիության և ագրոքիմիական հետազոտությունների արդյունքները
- Սևան-Հրազդանյան իռիգացիոն-էներգետիկ համակարգի իշխման տակ դտնվող ոռոգելի հողերի ոռոգման ջրապահովումը (շարունակական)
- Արարատյան դաշտավայրի ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակը և կոլեկտորա-դրենաժային ցանցերի մաքրման ընթացքը:
Հանձնաժողովում քննարկվել է և դրական լուծումներ են տրվել որոշ դիմումների և ծրագրերի, մասնավորապես` գյուղտեխնիկայի ապահովման մատչելի վարկերը ստանալու, ՀՀ մարզերում գյուղմթերքի պահպանման, իրացման և այլ հարցերին:
Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների աշխատանքային խմբերի կողմից ուսումնասիրվել և քննարկվել են հետրյալ հիմնահարցերը`
Գյուղատնտեսական հարցերի ենթահանձնաժողով
1. Գյուղատնտեսության արտադրակազմակերպչական և օժանդակ արտադրության հարցերի աշխատանքային խումբ:
- Սերմնաբուծության ներկայիս վիճակը և դրա զարգացման հարցերը
- Էլիտային սերմնաբուծության զարգացումը և սերմնաբուծական տնտեսություններին աջակցության հարցերը:
- Անասնաբուծության, մասնավորապես խոշոր եղջրավոր անասնապահության զարգացման հարցերը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ
- Արարատյան դաշտավայրի ոռոգելի հողերի չօգտագործման պատճառները (շութջ 18.0հազ.հա) և դրանք գյուղատնտեսության շրջանառության մեջ ընդգրկելու հարցը ;
- Կոոպերատիվների կազմակերպման հարցը;
- Գյուղատնտեսական հողատեսքերի` մասնավորապես վարելահողերի բերիության հարցը;
- Պարարտանյութերի, մասնավորապես գրանուլեցված թռչնաղբի արտադրության կազմակերպման հարցը, որ դեռևս չի լուծվել և ընթացքի մեջ է:
2. Գյուղատնտեսության արտադրանքի իրացման և վերամշակման ու սննդի անվտանգության հարցերի աշխատանքային խումբ.
- Գյուղատնտեսական մթերքների, պահեստավորման նպատակով մարզերում, համայնքներում սառնարանների կառուցման, փաթեթավորման հարցերը:
- Համայնքներում պտղի և հատապտուղների ընդունման ու վերամշակման փոքր ձեռնարկությունների ստեղծման հարցը:
3. Գյուղատնտեսության ենթակառուցվածքների հարցերի աշխատանքային խումբ:
- Ոռոգման ներտնտեսային բաժանարար ցանցերի վիճակը և դրանց բարելավման հարցը:
- Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու, ջրի չափման և տրման հարցերը:
- Հեռագնա արոտավայրերի ջրարբիացման համակարգերի, ճանապարհների, էլ.ցանցերի վերականգնման աշխատանքների ընթացքը:
- Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման, գյուղ.մեքենաների ապահովվածության հարցը:
4. Գյուղատնտեսական ֆինանսատնտեսական հարցերի աշխատանքային խումբ:
- Գյուղատնտեսության հարկման հետ կապված հարցեր մասնավորապես սահմանամերձ և լեռնային համայնքներում ոռոգման ջրի, հողի հարկի և այլ հարցեր:
- Գնագոյացման, գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի շուկային վերաբերվող հարցեր;
- Գյուղատնտեսության սուբսիդավորման, բյուջետային հատկացումների հարցը;
- Գործող կոոպերատիվներին (Ապարանի և Ղափանի) լիզինգով հատկացվող գյուղատնտեսական մեքենաների հարցը;
- Գյուղացիական տնտեսություններին մատչելի վարկի տրամադրման հարցը;
Բնական ռեսուրսների օգտագործման ենթահանձնաժողով
1. Բնօգտագործման վերականգնվող ռեսուրսների աշխատանքային խումբ:
- ՀՀ մակերևույթային և ստորգետնյա ջրային ռեսուրսների օգտագործման վիճակի քննարկում
- Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների օգտագործման, Ազգային ջրային պաշարների պահպանման և զարգացման հարցերը
- Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ինքնաշատրվանող հորերից արտահանվող ջրաելքերի և վերականգնվող ջրային ռեսուրսների ջրային պաշարների հարցերի քննարկում;
- Ձկնաբուծական տնտեսություններում ինքնաշատրվանող հորատանցքերը ջրաչափերով կահավորման ընթացքը:
2. Բնօգտագործման չվերականգնվող ռեսուրսների աշխատանքային խումբ:
- Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման վիճակի, չօգտագործվող կամ ոչ նպատակային օգտագործվող հողերի օգտագործման հարցը:
- Գյուղատնտեսական հողատեսքերի խոշորացման, միավորման, կոոպերատիվների կազմակերպման ընթացքը
- Գյուղատնտեսական հողատեսքերի բերիության բարձրացման միջոցառումների թննարկում;
- Գյուղամերձ և հեռագնա արոտավայրերի, մասնավորապես հեռագնա արոտավայրերի ենթակառուցվածքների վերականգնման ընթացքի քննարկում, մասնավորապես ջրարբիացման համակարգերի վերականգնման ընթացքը:
Բնապահպանական հարցերի ենթահանձնաժողով
1. Բնական ռեսուրսների պահպանման աշխատանքային խումբ
- Մակերեսային և ստորգետնյա ջրային ռեսուրսների պահպանման արդյունավետ օգտագործման, մասնավորապես Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի դինամիկ վիճակի, վերականգնվող, օգտագործելի ռեսուրսների սահնմաններում արդյունահանման, ջրերի սպառման կանխարգելման և Ազգային ջրային պաշարների պահպանման ու զարգացման հարցերը;
- ՀՀ տարածքում կազմավորվող մակերեսային ազատ հոսքերի կարգավորման, կուտակման հարցը, մասնավորապես բարձր նիշերում փոքր ջրամբարների կառուցման միջոցով:
- ՀՀ ջրամբարների կառուցման հայացակարգը մշակվել և ուղղարկվել է ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե քննարկման:
2. Կենսաբազմազանության և կենսանվտանգության պահպանության աշխատանքային խումբ
- Բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հարցերի քննարկում;
- Սևանա լճի ջրհավաք ավազանի և Սևանա լիճ թափվող գետերի հուների բնական վիճակի պահպանման հարցի քննարկում;
- Կենցաղային թափոններին և վնասակար արտանետումներին վերաբերվող հարցեր, մասնավորապես Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքաադյունաբերության վերաբերվող հարցերը:
- Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով
2009-2010թթ.հաշվետվություն
Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը /204 անդամ/ բաղկացած է 6 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 11 անդամ: Հաշվետու ժամանակաշրջանում հանձնաժողովը անցկացրել է 3 լիագումար նիստ և 2 կոլեգիայի նիստ:
Հանձնաժողովը քննարկել է հեռաբժշկության զարգացման մասին ծրագիրը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին և ՀՀ առողջապահության նախարարություն/: 2010 թվականի հունիսի 6-ին ՀԽ էր դիմել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` “Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստման մասին” օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ վերը նշված հանձնաժողովի եզրակացությունը ստանալու խնդրանքով: Հանձնաժողովը համակողմանիորեն քննարկելուց հետո իր եզրակացությունը ներկայացրեց ՀՀ Սահմանադրական դատարան: Բացի այդ, հանձնաժողովը քննարկել է առողջապահության և սոցիալական ոլորտին վերաբերող հետևյալ օրենքների նախագծերը.
- “Առողջապահության մասին”;
- “Դեղերի մասին”;
- “Սոցիալական աջակցության մասին”;
- “Բարեգործության մասին”;
- “Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին” /Դ.Դումանյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալակն հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Բաբլոյանին/;
- “Հոմեոպատիկ ցողունային բջիջների մասին” /Դ.Դումանյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Բաբլոյանին/:
Հանձնաժողովը քննարկել է նաև առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցը /ապահովագրական բժշկություն/, բժշկական և սոցիալական գործունեության խնդիրը, արտոնագրման և լիցենզավորման հարցը, մասնավոր բժշկական հիմնարկների աշխատանքների կանոնակարգման հարցը, ինչպես նաև պատասխանել է սոցիալական բնույթ ունեցող 54 դիմում-բողոքների:
2011 թվականի հաշվետվություն
ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը անց է կացրել 2 լիագումար նիստ և 3 կոլեգիայի նիստ: Նշված նիստերի ժամանակ բարձրացվել են ենթահանձնաժողովներում քննարկվեծ հարցերը: Դրանք են՝
զինծառայողներին և սոցիալապես անապահով խավերին վերաբերող հարցեր;
- ինտեգրված ծառայությունների հետ կապված բարեփոխումների ծրագիրը և մանկատների բեռնաթափման հարցը;
- ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հիմնախնդիրները` քաղաքական, տնտեսական, նորմատիվային-իրավական կարգավորման;
- ՀՀ Կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» թիվ 581 որոշմամբ հաստատված կարգում կատարված փոփոխությունները;
- հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության կազմակերպման և իրականացման արդի խնդիրները;
- ՀՀ բնակչության առողջական վիճակը և այն պայմանավորող որոշ գործոնների համալիր դինամիկ գնահատականը;
- մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին հարցը:
Նշված հարցերից մի քանիսը քննարկվել են նաև կոլեգիայում: Այդ հարցերն են՝
- ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հիմնախնդիրները;
- ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» թիվ 581 որոշմամբ հաստատված կարգում կատարված փոփոխությունները;
- «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀԽ հանձնաժողովի եզրակացությունը:
Հանձնաժողովը քննարկել և ընթացք է տվել 11 դիմումների:
2012 թվականի հաշվետվություն
ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը անց է կացրել 1 լիագումար նիստ և 2 կոլեգիայի նիստ: Լիագումար նիստը հրավիրվել է ՀԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի վերընտրության նպատակով: Քվերկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայրապետ Գալստյանը:
Կոլեգիայի նիստերի ժամանակ բարձրացվել են ենթահանձնաժողովներում քննարկված հարցերը: Դրանք են՝
- Ոչ սպեցիֆիկ հակաթույների մշակում;
- Նուրբ օրգանկան քիմիայի ինստիտուտի կողմից ստեղծվող նոր դեղերի մասին առաջարկություն;
- Ակտիվացված ջրի ստացման եւ այդ սարքավորման սերիական թողարկման առաջարկություն: Իոնիզացված ջրի կենտրոն ստեղծելու հարցը;
- <<Գնումների մասին օրենքի>> հարցը;
- Պետպատվերի սահմանափակ լինելու հարցը:
- Արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական մանկաբարձա-գինեկոլոգիական օգնության կազմակերպման և իրականացման սկզբունքների ներդրում և ուսուցման կազմակերպում:
- Մանկաբարձա-նեոնատոլոգիական ստացիոնար բժշկական օգնության կազմակերպման և իրականացման հիմնական սկզբունքների ներդրում:
Հանձնաժողովը քննարկել և ընթացք է տվել 10 դիմումների:
2013 թվականի հաշվետվություն
ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը անց է կացրել 2 կոլեգիայի նիստ: Նշված նիստերի ժամանակ բարձրացվել են ենթահանձնաժողովներում քննարկված այն հարցերը, որոնք առոջապահության համակարգում անհապաղ լուծման կարիք ունեն, դրանք են`
- Դեղերի տենդերային ոչ արդյունավետ քաղաքականությունը;
- Սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված գումարների ոչ ճիշտ օգտագործման հարցը;
- Մանկական տրավմատիզմին վերաբերող տեխնիկական սարքերի վերազինման հարցը;
- ՀՀ-ում խնամքի տներ ստեղծելու հարցը;
- Դպրոցներին դեղեր հատկացնելու հարցը;
- Ոչ ստանդարտ երեխաների հոգեկան առողջության համար համապատսախան բաժանմունք ստեղծելու հարցը;
- Պետ.պատվերի տակ սպասարկվող սոցիալապես անապահով խավի նկատմամբ հոգեբանական ճիշտ մոտեցում ցուցաբերելու հարցը;
- Մարզերում արտագնա բժշկական օգնություն եւ բժիշկների հետ հմտության փորձի փոխանակում կազմակերպելու հարցը;
- Յուրաքանչյուր մարզում գոնե մեկ օնկոբժիշկ ունենալու հարցը;
- Մարզերում անչափահաս տղա երեխաների մարմնավաճառության աճի հարցը;
- Սեռավարակների վերահսկողությունը մեծացնելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից ֆինանսավորում ստանալու հարցը;
- զինծառայողներին և սոցիալապես անապահով խավերին վերաբերող հարցեր;
- Բժշկական էթիկային առնչվող հարցեր:
- Ծննդօգնության հիվանդանոցային ծառայությունների ուղեգրման կարգի մշակում, հաստատում ԱՆ կողմից:
- Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների օրենքում փոփոխությունների իրականացում, հաստատում կառավարության կողմից:
- Արդյունավետ պերինատալ բուժօգնության հիմունքների մշակում և ուսուցում:
Հանձնաժողովը քննարկել և ընթացք է տվել 2 դիմումների:
- Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով
Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը/166 անդամ/բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդրկում է 11 անդամ: Անցկացվել են 7 լիագումար և 12 կոլեգիայի նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են “ՀՀ բնակավայրերի քաղաքաշինական ծրագրերի փաստաթղթերի ապահովման միջոցառումների մասին” և “ՀՀ գյուղական համայնքներում քաղաքաշինական և ճարտարապետական ծառայությունների ապահովման միջոցների մասին” հարցերը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/: Հանձնաժողովի կոլեգիայի անդամները մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի նիստերին: Քննարկվել և ընթացքի մեջ է Ձորաղբյուր ամառանոցի 5000-ից ավելի բնակիչներ ունեցող բնակավայրի առաջնահերթ հարցերի ուղղությամբ համալիր ծրագրի մշակումը /համաձայն ՀԽ-ին ուղղված բնակիչների դիմումների/, ինչպես նաև այդ բնակավայրին համայնքի կարգավիճակ տալու հարցը: Հանձնաժողովն արտագնա նիստ է գումարել Արագածոտնի մարզի Ուջան համայնքում` համայնքի հասարակական խորհրդի հետ համատեղ, որի արդյունքում օգնություն է ցուցաբերվել գյուղում խմելու ջրի անցկացման, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շահագործման հարցերում: Հանձնաժողովը աշխատանքներ է տանում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համայնքների հետ /Վազաշեն, Պառավաքար, Կոթի, Կարմիրաղբյուր/:
Բացի այդ, հանձնաժողովը նիստերում քննարկել են հետևյալ հարցերը`
- Բնակարանային ֆոնդի կառվարման և շահագործման բարելավման ուղղությամբ կառավարության 5-ամյա ռազմավարական ծրագիրը:
- Համայնքների խոշորացման ծրագրի մասին:
- Անտառների շահագործման այլընտրանքային ծրագրի մասին:
- Կրթական համակարգի բարելավման մասին:
- Համայնքներում կանաչապատման տարի հայտարարելու մասին:
Նշված բոլոր հարցերը լուսաբանվել են “Հայաստանի Հանրապետություն” պաշտոնաթերթում և լրատվություն է թողարկվել հեռուստատեսությամբ:
ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը 2011 թ. մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այն հարցերը, որոնք արդիական են տարածքային զարգացման, հատկապես նրանց համաչափության ապահովման, տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման, կառավարության կողմից ընդունված հայեցակարգերի մշակման և դրանց կիրառման ուղղությամբ:
Հանձնաժողովը համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ, նախագահ Կ. Առաքելյանը մշտապես մասնակցում է նախարարության կոլեգիայի նիստերին, տարբեր հարցերի քննարկման ժամանակ ներկայացնում հանրության, Հանրային խորհրդի և հանձնաժողովի կարծիքը: Հանձնաժողովը համագործակցում է նաև ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների, Քաղաքաշինության, Էկոնոմիկայի նախարարությունների հետ:
Տարբեր հարցերի քննարկման ժամանակ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման նախարարության փոխնախարարներ Վ. Տերտերյանը և Ա.Բախշյանը, բաժնի պետ Ա.Սարգսյանը, Կ.Բակոյանը, վարչության պետ Գ.Եգանյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ Ե.Աթայանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի պետ Ա.Եգանյանը, հասարակական կազմակերպությունների նախագահներ:
Քննարկումներին ակտիվորեն մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ, հանձնաժողովների նախագահներ:
2011թ. ընթացքում Ճարտարապետների միության, Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի, Ավ.Իսահակյանի անվան գրադարանի դահլիճների գումարվել են հանձնաժողովի չորս լիագումար նիստեր, որտեղ քննարկվել են հետևյալ հարցերը.
- Ապրիլի 21-ին՝ «Համայնքների խոշորացումը` որպես տեղական ինքնակառավարման բարելավման արդյունավետ միջոց» /զեկ. Կ.Բակոյան՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության բաժնի պետ/;
- Հուլիսի 14-ին՝ «Տարածքային զարգացման նոր հայեցակարգը» /զեկ. Ա.Սարգսյան՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության բաժնի պետ/;
- Հոկտեմբերի 10-ին՝ «Միգրացիոն հոսքերի վիճակը» /զեկ. Գ. Եգանյան՝ ՀՀ միգրացիոն գործակալության պետ/;
- Դեկտեմբերի 15-ին՝ «Բազմաբնակարան շենքերի կառավարման բարելավմանն ուղղված ռազմավարական ծրագիր» /զեկ. Ե.Աթոյան՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ/: Քննարկումների ընթացքում եղած առաջարկություններն ու դիտողություններն ուղարկվել են ՀՀ կառավարություն, համապատասխան նախարարություններ: Նիստերի աշխատանքները լուսաբանվել են հեռուստատեսությամբ և ռադիոյով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում: Մեկ հարցի շուրջ անց են կացվել լսումներ (թեման՝ ՀՀ-ից միգրացիոն հոսքերի վիճակը):
2011թ. հրավիրվել է հանձնաժողովի կոլեգիայի 6 նիստ:
- Հունվարի 27-ին՝ «Համատիրությունների գործունեության բարելավումը բազմաբնակարան շենքերի կառավարման հնգամյա ծրագրում» /զեկ. Ա.Եգանյան` ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի պետ/;
- Մարտի 30-ին՝ «Անտառների արդյունավետ օգտագործման այլընտրանքային ծրագրերի իրագործման անհրաժեշտության մասին» /զեկ. Գ.Շախկյան՝ «Թեղուտ» հասարակական կազմակերպության նախագահ/;
- Ապրիլի 15-ին՝ «ՀՀ համայնքներում, ուսումնական հաստատություններում բարեկարգման և կանաչապատման տարվա անցկացում» /զեկ. Կ. Դանիելյան, Կ. Առաքելյան/: Այս հարցերի վերաբերյալ հրավիրվել է մամուլի ասուլիս, որին մասնակցել են Կ. Առաքելյանը և Գ. Շախկյանը;
- Հունիսի 1-ին՝ «Կրթական նոր համակարգի առանձնահատկություններն ու թերութունները» /զեկ. Լ. Ֆլջյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Բրյուսովի անվ. Ինստիտուտի պրոռեկտոր/;
- Հոկտեմբերի 20-ին՝ «Համայնքների խոշորացման ուղղությամբ արված առաջարկությունների» /զեկ. Կ. Առաքելյան/: Արված առաջարկություններն ուղարկվել են ՀՀ կառավարություն և ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն և տեղ են գտել համանուն հայեցակարգում:
- Դեկտեմբերի 15-ին՝ «2012թ. հանձնաժողովի գերակա ուղղություններ» /զեկ. Կ. Առաքելյան/:
Առաջարկությունները քննարկվել են լիագումար նիստում: Ընդունվել են հետևյալ առաջարկությունները.
- Համայնքների խոշորացման հայեցակարգին համապատասխան գործընթաց /Յ. Խալաթյան/;
- Տարածքների զարգացման ծրագրի շրջանակներում համայնքների կառուցապատման նախագծային ապահովում /Ս.Օհանյան/;
- Բազմաբնակարան շենքերի կառավարման ռազմավարական ծրագրի իրագործում /Ա.Սիմոնյան/;
- ՀՀ ժողովրդագրության իրավիճակը և միգրացիոն հոսքերը /Կ. Առաքելյան/:
Բարեկարգման և կանաչապատման ծրագիրը տեղ է գտել գյուղական համայնքների կազմավորման 15-ամյակի կառավարական միջոցառումների մեջ: Հանձնաժողովի նախագահ Կ. Առաքելյանը ընդգրկվել է կառավարական հանձնաժողովի կազմում: Ծրագրի իրականացման արդյունքներն ամփոփվել են Ջերմուկ քաղաքում ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի մասնակցությամբ: Սեկցիոն քննարկումներում ելույթներ է ունեցել Կ. Առաքելյանը:
Հանձնաժողովը Հանրային Խորհրդի լիագումար նիստերի քննարկմանն է ներկայացրել 2 հարց՝
1. «Բազմաբնակարան շենքերի, դրանց բակերի պահպանման արդիական համակարգի և համատիրությունների գործունեությունը» /մարտի 22-ին, զեկ. Կ.Առաքելյան/;
2. «ՀՀ ժողովրդագրության ներկա վիճակը և միգրացիոն հոսքերը» /դեկտեմբերի 13-ին, զեկ. Կ.Առաքելյան/:
ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի 4 ենթահանձնաժողովները` Տարածքային կառավարման, Տեղական ինքնակառավարման, Տարածքային զարգացման և Համայնքային ծառայության գումարել են 3-ական նիստեր:
Ենթահանձնաժողովների գործունեությունը հիմնականում կենտրոնացել է հանձնաժողովներում և կոլեգիայի նիստերում քննարկվող հարցերի նախապատրաստության վրա:
2011թ. ընթացքում 3 խմբեր` մշակույթի և կրթության, բնապահպանության, բնակավայրերի բարեկարգման և կառուցապատման, հարցեր են նախապատրաստել կոլեգիայի նիստերում քննարկելու համար:
Հանձնաժողովի լիագումար նիստում հաստատված 4 գերակայությունները` ենթադրվող լրացուցիչ հարցերով, պարբերաբար կքննարկվեն հանձնաժողովի լիագումար նիստերում, կոլեգիայի նիստերում և ենթահանձնաժողովներում:
Ընթացիկ տարում հանձնաժողովը համալրվել է 3 նոր անդամներով: 3 տարիների ընթացքում հանձնաժողովը համալրվել է 37 անդամներով:
Հանձնաժողովի 1 անդամ մահացել է, 4 անդամներ մեկնել են հանրապետությունից, 1-ը ծառայում է բանակում, 1-ը տեղափոխվել է այլ հաձնաժողով, 2-ը այլ հանձնաժողովներից` այս հանձնաժողով:
Հանձնաժողովում քաղաքացիներից ստացված նամակները համապատասխան ընթացք են ստացել: Այսպես`
- Վայոց ձորից երկրապահի բնակարանի վերանորոգման պահանջով նամակի առնչությամբ Կ. Առաքելյանը անձամբ հանդիպել է մարզպետի և նրա տեղակալի հետ: Պայմանավորվածության համաձայն նամակն ուղարկվել է ՀՀ կառավարություն:
- Տավուշի մարզի Կոթիի համայնքից ստացված նույն բովանդակությամբ նամակի առթիվ հարցի լուծման խոստում է տվել մարզպետ Ա. Ղուլարյանը: Ասլանյանից ստացված նամակն ուղարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Վայոց ձորից երկրապահ Վահան Վարդանյանի դիմումը դրական լուծում է ստացել և ՀՀ առողջապահության նախարարությունում ձևակերպվել է պետպատվեր:
- Հանձնաժողովը պատշաճ ձևով համագործակցել է ՀՀ Հանրային խորհրդի աշխատակազմի հետ:
- 2012թ., գերակա հարցերից բացի, կուսումնասիրվեն և կքննարկվեն նաև հողերի խոշորացման և Տավուշի մարզի սահմանամերձ գոտի այցելության ժամանակ բնակիչների կողմից բարձրացված հարցերի լուծման եղանակները:
Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի կողմից 2012-2013 թվականներին կատարած աշխատանքների մասին:
ՙՏարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման՚ հանձնաժողովը նրա ենթահանձնաժողովները և խմբերը որոշակի աշխատանքներ են կատարել մեր կյանքի կարևորագույն հարցերի շուրջ հասարակական կարծիքի ուսումնասիրման, առավել կարևոր հարցերը ՀՀ նախագահին, կառավարությանը, հանրային խորհրդին ներկայացնելու, ինչպես նաև ժողովրդի հետ իշխանությունների հետադարձ կապերի ապահովման ուղղությամբ:
Ուշադրության է արժանի այն փաստը, որ անցած տարիներին մեծացել է հասարակայնության ուշադրությունը հանրային խորհրդի նկատմամբ: Հանրային խորհրդի նշված հանձնաժողովի հետ համագործակցելու ցանկության ավելացումը: Նրա անդամների թիվը 131 հոգուց դարձել է 168, կամ ներգրավվել են հանձնաժողովի 37 նոր անդամներ:
Բազմաթիվ քաղաքացիներ իրենց նամակներով, այցելությունների ու հանդիպումների միջոցով, հեռախոսազանգերով բարձրացրել են բազմաթիվ հարցեր և ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Վերջին երկու տարիներին ևս հանձնաժողովը իր ուշադրության կենտրոնում է պահել, այն առաջնահերթությունները, որոնց վրա կենտրոնացվել է իր գործունեությունը:
Հարցերի հաջող լուծմանը մեծապես նպաստել է հանձնաժողովի սերտ համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, տարածքային կառավարման նախարարության, նրա վարչությունների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների ստեղծագործական միությունների հետ:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը, կոլեգիայի անդամները մասնակցել են Ազգային Ժողովում կազմակերպված լսումներին, կապված տարածքների խոշորացման, քաղաքացիական հասարակայնության հայեցակարգի, ՙՀամատիրությունների մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու մասին փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումներին, ելույթներ ունեցել և ներկայացրել իրենց առաջարկությունները: Դրանից առավել կարևորները ներգրավվել են օրենքների նախագծերում և օրենքներում:
Հանձնաժողովում տարբեր հարցերի քննարկամանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, փոխնախարար` Վաչե Տերտերյանը, վարչությունների, ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանների պաշտոնատար անձինք, նախարարներ, փոխնախարարներ:
Քաղաքաշինության, բնապահպանության, կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, փորձագետներ, հասարակայնության ներկայացուցիչներ, հանրային խորհրդի անդամներ, հանձնաժողովի նախագահներ:
Կարևոր հարցեր լուսաբանվել են ՙՀայաստանի Հանրապետություն ՚, ՙԱվագանի՚, ՙՀայոց աշխարհ՚ պաշտոնաթերթերում, տարբեր հեռուստատեսությունների, ռադիոհաղորդումների կողմից: Բնության պահպանության, աղբահանության վերաբերյալ հրավիրվել են մամլո ասուլիսներ, Կ. Առաքելյանը մասնակցել է ս/թ հոկտեմբերին ՙԱզատ գոտի՚ հեռուստահաղորդմանը, որը քննարկել է համատիրությունների մասին հարցը:
Հանձնաժողովի կոլեգիայի անդամները, ենթահանձնաժողովների ղեկավարները մասնակցել են տարբեր սիմպոզիումների, կլոր սեղանների ու այլ քննարկումների:
Հանձնաժողովը 3 տարի անընդմեջ ապահովել է իր մասնակցությունը Ջերմուկում կազմակերպվող գյուղական համայնքների համաժողովներին, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վարչապետ` Տիգրան Սարգսյանը, բոլոր մարզպետները, նախարարները, նրանց առջև ելույթի ձևով բարձրացրել հարցեր կապված համայնքների գործունեության բարելավման , համայնքների խոշորացման, իշխանությունների ապակենտրոնացման և այլ խնդիրների հետ:
Հանձնաժողովի համար որպես գերակա խնդիրներ շարունակում են մնալ հարցերը, որոնք 2011թ-ի դեկտեմբերի 15-ին ընդունվել են հանձնաժողովի լիագումար նիստում:
Դրանք հետևյալ հարցերն են.
1. Համայնքների խոշորացման հայեցակարգ (որի պահանջների հետևման պատասխանատուն է ենթահանձնաժողովի նախ. Յուրա Խալաթյանը)
2. Տարածքների զարգացման ծրագրի շրջանակներում համայնքների կառուցապատման նախագծերով, ապահովում (պատասխանատու` տարածքային կառավարման ենթահանձնաժողովի նախª Ս. Օհանյանը):
3. Բազմաբնակարան շենքերի կառավարման ռազմավարական ծրագրի շրջանակներում ՙՀամատիրությունների մասին՚ նոր օրենքի ընդունում և համատիրությունների աշխատանքի բարելավում .(պատ. հանձնաժողովի կոլեգիայի անդամ ԱԺ պատգամավոր Ա. Սիմոնյանը):
4. ՀՀ տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարությունը (պատ. հանձնաժողովի նախ. Կ. Առաքելյան):
5. ՀՀ ժողովրդագրության հոսքերը և միգրացիոն իրավիճակը (պատասխանատու` Տեղական ինքնակառավարման ենթահանձնաժողովի նախ.ªՄ. Արևշատյանը):
6. Համայնքների համաչափ զարգացման և սահմանամերձ գոտու ամրապնդման ռազմավարությունը (պատասխանատու` Կ. Առաքելյան):
7. Դրանց ավելացել է նաև ՀՀ-ում աղբահանության նոր համակարգի ներդրման խնդիրը (պատ. Հ. Թովմասյան, Կ.Առաքելյան):
2012-2013թթ. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովը գումարել է լիագումար հինգ նիստ:
Նիստերում քննարկվել են հետևյալ հարցերը.
1. ՙՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի մասին՚
Հարցը զեկուցել ՀՀ միգրացիայի ծառայության պետª Գագիկ Եգանյան
2. ՙՀայաստանի մտավորականների և մի խումբ կազմակերպությունների դիմումը ՀՀ նախագահին` կապված հեռուստաեթերի կարգավորման հետ՚
Հարցը զեկուցել է հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ` Ժիրայր Դադասյանը:
Նիստին մասնակցել է հանրային խորհրդի նախագահ` Վազգեն Մանուկյանը, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների ղեկավար աշխատողներ, հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստալրագրողներ, մտավորականներ:
Նամակում բարձրացված հարցերի կարևորությունից ելնելով, ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, պետական մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն` Կամո Վարդանյանը, ոստիկանության գնդապետ, վարչության պետի տեղակալ` Նելլի Դուրյանը, բժշկական համալսարանի պրոռեկտոր Աշոտ Չալինյանը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն` Կարո Վարդանյանը, մշակույթի նախարարության վարչության պետ` Գեղանուհի Սերյանյանը, երգահան` Սասուն Պասկևիչյանը, Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ ՙԴիպված՚ հաղորդաշարի ղեկավար Զավեն Հարությունյանը և ուրիշների խորը և արժեքավոր առաջարկություններից շատերը ընդունվեցին ծրագրի մեջ, որոնց իրականացումը էապես նպաստեց հեռուստաեթերի բովանդակության ու հաղորդումների որակի բարելավմանը: Լիագումար նիստի նյութերը հանգամանորեն լուսաբանեցին տպագիր մամուլում, հեռուստառադիոյի եթերում:
3. ՙՀՀ տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումները՚ հարցի քննարկմանը հիմնական զեկուցումով հանդես եկավ ՙՔաունթեր փարթ ինտերնեշնլ Հայաստան՚ տեղական ինքնակառավարման ծրագրի տնօրեն` Արթուր Դրամբյանը, լսվեցին 4 հարակից զեկույցներ:
Զեկուցումներով հանդես եկան համայնքների միության նախագահ` Էմիլ Երիցյանը, համայնքների ֆինանսական միավորման նախագահ` Վահրամ Շահբազյանը, Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահ` Արտակ Պետրոսյանը, ՙՈւրբան՚ կայան զարգացման հիմնադրամի նախագահ` Արմինե Թուխիկյանը:
Լիազոր նիստում ներկա էին և ելույթ ունեցան ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, հանրային խորհրդի նախագահ` Վազգեն Մանուկյանը, հանրային խորհրդի անդամներ, նախարարությունների պատասխանատու աշխատողներ:
4. ՙՀամատիրությունների վերակազմավորման և նրանց բարելավման մասին՚
Զեկ. Կ. Առաքելյան
Լիագումար նիստը հատուկ նշել է օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը:
Ազգային Ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի պատասխանատու ներկայացուցիչը իր ելույթում նշեց, որ ՙՀամատիրությունների մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը պատրաստ է: Այն ընդունելու դեպքում էապես կբարելավվի համատիրությունների գործունեությունը:
5. ՙՏեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակայնության զարգացման հայեցակարգի մասին՚
Զեկ. Գ. Մանուկյան
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի պետ:
Այս տարվա դեկտեմբերի սկզբին ընդլայնված նիստում պլանավորված է լսել նաև 6.ՙԱվագանու գործունեության հետագա բարելավման հարցը՚:
2012-2013թթ. տեղի են ունեցել ՙՏարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի կոլեգիայի 7 նիստեր և 2 ընդլայնված նիստեր՚:
Կոլեգիայի նիստերն անդրադարձել են ինչպես հանձնաժողովի լիագումար նիստերում քննարկված հարցերին, այնպես էլ քննարկվել են ընթացիկ կարևորություն ունեցող հարցեր:
Որպես թիրախային խնդիրներ ուշադրության կենտրոնում են պահվել հետևյալ հարցերը
1. Տարածքների համաչափ զարգացումը
2. Համայնքների ֆինանսատնտեսական գործունեությունը, կապված սեփական եկամուտների հավաքագրմանը
3. Մասնակցային ժողովրդավարության տեղական մակարդակում
4. Տեղական ինքնակառավարման եվրոպական պարտիայի ուղղությամբ կատարված աշխատանքներին
5. Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման մասին Ազգային ժողովի լսումների արդյունքները
6. Գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մեթոդաբանությունը
7. ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ու տարածքների զարգացման և դրանք անվտանգության գոտի դարձնելու անհրաժեշտությունը
8. Համայնքների բարեկարգման և աղբահանության կազմակերպման ծրագրի իրագործումը
Հանձնաժողովի 4 ենթահանձնաժողովները երկու տարիների ընթացքում հրավիրել են յուրաքանչյուրը 5-6-ական նիստեր, իրենց գործունեության մասին պարբերաբար տեղյակ պահել հանձնաժողովին ու կոլեգիային:
Հանձնաժողովի կոլեգիան, ինչպես նաև ենթահանձնաժողովները անդրադարձել են հասարակության մեջ մեծ տարակարծություններ առաջացնող այնպիսի հարցերի, ինչպիսին է.
1. Քաղաքային տրանսպորտի թանկացման հարցը
2. Երևան քաղաքի էկոլոգիական միջավայրի պահպանության
3. Մշակութային արժեքների պահպանության հարցը կապված ծածկած շուկայի, Երևանի Հանրապետության հրապարակի, Զվարթնոց օդանավակայանի, Մոսկվա կինոթատրոնի հետ:
Ուշադրության կենտրոնում են պահվել նաև հողերի ռացիոնալ և ճիշտ օգտագործման, գյուղատնտեսության զարգացման հարցերը:
Քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են.
1. Արարատյան դաշտավայրի ձկնաբուծությունը, հատկապես իշխան ձկան արտադրությունը Հայաստանի հյուսիս-արևելյան, լեռնային և նախալեռնային շրջաններ տեղափոխելու հարցը
2. Գյուղական համայնքներում սողանքների վերացման հարցը
3. Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտու բնակիչների նկատմամբ արտոնությունների կիրառման հարցը
4. Սահմանամերձ գոտում բնակչությանը ամրացնելու նպատակով տնայնագործական և փոքր ձեռնարկությունների հիմնման հարցը
5. Գյուղական համայնքների սովորողների կրթության, մշակութային, հայրենասիրական դաստիարակության հարցերը և այլն:
Կոլեգիան և ենթահանձնաժողովները ուսումնասիրել և անդրադարձել են բնակչության նամակներինª ինչպիսիք են.
1. Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչ Սևադա Թադևոսյանի նամակը հանձնաժողովի նախագահի կողմից ուսումնասիրվել է տեղում և արդյունքները ներկայացրել ինչպես հանրային խորհրդին, այնպես էլ կառավարությանը:
Խոսքը վերաբերվում է նրա ձկնաբուծական տնտեսության վերականգմանը: Ապօրինի շահագործվող հանքից թունավոր նյութեր են խառնվել ջրին, որի հետևանքով տեղի է ունեցել ձկան մեծ կորուստ: Հարցը դատական կարգով լուծման ընթացքի մեջ է:
2. Ծաղկաձորի շրջակայքում անտառների, հանրային հողերի նկատմամբ թույլ տրվող կամայականությունների, բնակչությանը խմելու և ոռոգելի ջրերի տարածքում երկաթի հանքերի աննպատակահարմար եղանակով շահագործման ծրագրերի մասին:
3. Տավուշի մարզի վեց գյուղական համայնքներում գյուղատնտեսական զարգացման ծրագրի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Արշակ Սարիբեկյանի դիմումը, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերից մի շարք բնակիչների դիմումներին, որոնց տրվել են համապատասխան ընթացք:
Հանձնաժողովն իր ուշադրության կենտրոնում է պահել որոշակի թիրախային հարցերի ընթացքը և իր անհանգստությունը արտահայտել համապատասխան կազմակերպությունների առջև: Դրանցից հանձնաժողովը կարևորում է.
1. Տարածքների համաչափ զարգացման ծրագրերի իրականացման ժամանակ չանտեսել առաջնահերթ հարցերը, գլխավորապես կապված սահմանամերձ գոտու համայնքներին տրվող արտոնություններին:
2. Համայնքների խոշորացման հարցի հետ կապված քննարկումների ժամանակ հանրապետության ղեկավարների, Տարածքային կառավարման նախարարությունը ուշադրությունն է հրավիրել տարածքների շտապողական խոշորացման վտանգների վրա, առաջարկելով սկզբում ունենալ լավ օրինակներ, և հետևելով նրա արդյունքներին շարունակել բնակչության կամքին համապատասխանող խոշորացումներին:
3. Հանձնաժողովը որոշակիորեն մտահոգվել է ՙՀանրային խորհրդի մասին՚ նախապատրաստվող օրենքի նախագծի առիթով և հետագայում հանրային խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակության լայն շերտերի հետ շփումը մեծացնելու ուղղությամբ հանդես եկել գործնական առաջարկություններով:
Հուսով եմ , որ ՙՀանրային խորհրդի մասին՚ օրենք և հանրային խորհրդի նոր կազմ ունենալու դեպքում, հաշվի առնելով նախորդ հանձնաժողովների և խորհրդի թույլ տված բացթողումները, հանրային խորհուրդը կդառնա այն կառույցը, որը էլ ավելի մեծ դերակատարություն կունենա քաղաքացիական հասարակության ձևավորման , իշխանությունների և հասարակության համագործակցությունը էլ ավելի արդյունավետ դարձնելու գործում:
8. Պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողով
Հանրային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովը /74 անդամ/ բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 7 անդամ:
Հաշվի առնելով հանձնաժողովի անդամների փոքրաքանակ թիվը` հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվել են աշխատանքային խմբերով:
Հանձնաժողովի անդամները մասնակցել են տարբեր հարցերի վերաբերյալ հանրային լսումներին, իսկ մի շարք քաղաքացիների անհատական դիմումների, նամակներում բարձրացրած հարցերի ուսումնասիրության և համապատասխան լուծում տալու նպատակով կազմակերպվել են հանդիպումներ նամակների հեղինակների հետ, այլ պետական կառույցների ղեկավարների հետ, որոնց միջոցով լուծումներ են տրվել:
Ներքին գործերի (ոստիկանության) ենթահանձնաժողովը ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2010թվականի ապրիլի 1-ի N 354 տարվա փետրվարի 7-ին ՀՀ կառավարության թիվ 109-ն որոշմամաբ հաստատված ՀՀ Ոստիկանության 2013-2014թթ. Բարեփոխումների ծրագրի որոշման կատարման ընթացքը:
Ծրագիրը կատարելու նպատակով Ոստիկանությունում գործում են աշխատանքային խմբեր: Ուսումնասիրությունների կատարման ընթացքում ոստիկանության համապատասխան օղակներում տեղի են ունեցել քննարկումներ և վերլուծություններ:
Ծրագրի լիարժեք կատարման պայմաններում կբարձրանա բնակչության հետ ամենօրյա շփվող ծառայությունների որակը, կբարձրանա Ոստիկանության հանդեպ հանրային վստահության անվտանգության աստիճանը:
Բարեփոխումների են տեղի ունեցել նաև օրենսդրական ոլորտում (մշակվել են մոտ 200 իրավական ակտեր և ուղեցույցեր) կրթական, կառուցվածքային և կազմակերպման ոլորտում`
Այսպես
- ՀՀ Ոստիկանությունում ներդրվել է քաղաքացիական հատուկ ծառայությունը, որով ոստիկանական գործառույթներ իրականացնող ստորաբածանումների շուրջ 440 ծառայողներ անցում կատարեցին քաղաքացիական հատուկ ծառայության: Անցման գործընտացը շարունակվում է:
- Ներդրվել է համայնքային ոստիկանության մոդելը:
Շուրջ 2 տարի տևած փորձնական ծրագրի ավարտից հետո արդեն իսկ 2012թ. հունիսի 1-ից Երևան քաղաքում գործում է համայնքային ոստիկանությունը` 11 հենակետերով:
- Օպտիմալացվել են ոստիկանության ծառայությունները: Կենտրոնական ապարատում լուծարվել են միատեսակ գործառույթներ իրականացնող կառույցները, բացառվել են կրկնվող գործառույթները: Հաստիքների թվաքանակը կրճատվել է 20%-ով, որոնք տրամադրվել են ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին:
- ՀՀ Ոստիկանությունում ներդրվել է եռաստիճան կրթական համակարգ:
ՀՀ Ոստիկանության նոր ինտերնետային կայքէջը, որի միջոցով ոստիկանության գործունեությունը հանրության բաց և թափանցիկ ներկայացնելու հնարավորություն ընձեռվեց:
Հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքների առումով, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում աճել է վերջինիս բացահայտման արդյունավետությունը:
Այսպես, ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 0.4%-ով, միևնույն ժամանակ նվազել` ծանր հանցագործություններով` 13.2%:
Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը մասնակցել է ՀՀ ԱԺ լսումներին` “Բանակ-Հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում” “Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն”, “Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման և դիմակայման համակարգի ստեղծումը և զարգացումը”, “Մարդու իրավունքները զինված ուժերում” թեմաներով:
Հանձնաժողովը քննարկել է 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթականիկ 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ազգային ծրագրի կատարման վերաբերյալ իր առաջարկություններն ու ներկայացրել ՀՀ ՀԽ նախագահին (ՀՀ ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղարկվել է ՀՀ Նախագահին և ՀՀ Վարչպետին):
Հանձնաժողովը քննարկել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգում Սպայական փոխօգնության միություն ստեղծելու վերաբերյալ և ՀՀ հանրակրթական դպրոցներում Ռազմական պաշտպանություն առարկայի դասավանդման հարցերը:
Հանձնաժողովի պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ուսումնասիրություններ և վերլուծություններ են կատարել ՀՀ ՊՆ բանակային կորպուսների, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, ինժեներասարկրավորային վարչություններում և նրանց ենթակա զորավարչություններում:
Ուսումնասիրությունների և վերլուծությունների ընդհանուր պատկերը հետևյալն է`
- նվազել են ծանր հանցագործությունների և մահվան դեպքերի քանակը;
- նվազել են ավտեվթարների և նրանց հետևանքով առաջացած ծանր հետևանքները;
- բարձրացել է մարտական պատրաստականության որակը;
- նվազել են զինվորական կարգապահական խախտումները;
- ՀՀ ՊՆ զորամասերը համալրվել են ժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ;
- մեծ շինարարական աշխատանքներ են տարվել ՀՀ ՊՆ զորամասերում (կառուցվել և վերանորոգվել են զորանոցներ, բնակելի շենքեր, ճաշարաններ և այլն):
Ենթահանձնաժողովի կողմից հայտնաբերվել են թերություններ`
- զինվորական կարգապահության մակարդակը բարձր չէ;
- զորամասերի սպայական և ենթասպայական կազմը, պայմանագրային զինծառայողներն ապահովված չեն բնակարաններով;
- բանակին մեծ թիվ են կազմում շարային ծառայությանը ոչ պիտանի զինվորները;
- բավարար մակարդակով կազմակերպված չէ զինառների (военторг) գործունեությունը;
- հանրակրթական դպրոցներում լավ հիմքերի վրա դրված չէ հայրենասիրական դաստիարակությունը;
- բանակ են թափանցում տարբեր կրոնական հակումներ ունեցող անձիք, որը հետևանք է հանրապետությունում ստեղծված իրավիճակի և համապատասխան կառույցների ոչ բավարար աշխատանքի:
- Ենթահանձնաժողովի կարծիքները և առաջարկությունները քննարկվել են զորամասերում ապայական կազմի հետ:
- Աշխատանքներն, ըստ էության, շարունակվում են: Հանձնաժողովն իրականացնում է քաղաքացիների ընդունելություններ և տալիս ` համապատասխան լուծումներ, որի արդյունքում էլ կրճատվել է դիմում-բողոքների քանակը:
9. Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի հանձնաժողով
ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի հանձնաժողովը (թվով 85 անդամ) բաղկացած է 5 ենթահանձնաժողովներից և 5 աշխատանքային խմբերից: Հանձնաժողովի կոլեգիան կազմված է 12 անդամներից: Անցած ժամանակահատվածում հանձնաժողովն ունեցել է 4 լիագումար, ընդլայնված կազմով կոլեգիայի 6 և հերթական 22 նիստեր:
Հանձնաժողովի նախաձեռնությամբ Հանրային խորհրդի լիագումար նիստերում քննարկվել է՝
1. Ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների իջեցման, որակի բարձրացման հարցը:
2. “Ազգային համագործակցություն” հիմնադրամի և “Ազգային համագործակցության ցանց” բազմակողմանի ծառայություններ մատուցող հեռահաղորդակցման կառույցի ստեղծման ծրագիրը:
Հանձնաժողովի առաջարկություններն ընդունվել են Հանրային խորհրդի կողմից և հետագայում ներկայացվել ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Հանձնաժողովի առաջարկությամբ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվել է հեռահաղորդակցման ժամանակակից միջոցների օգնությամբ գյուղմթերքների արտադրության խթանմանը,իրացմանը նպաստելու հետ կապված ծրագիրը, որն արժանացել է կոլեգիայի հավանությանը:
Երևանի քաղաքապետարանը համապատասխան բաժնի, համատիրությունների, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովում քննարկվել է բարձրահարկ շենքերում վերելակային տնտեսության անմխիթար վիճակի բարելավման անհրաժեշտության հարցը: Հաշվի առնելով, որ ներկայումս գործնականում հնարավոր չէ ամբողջությամբ թարմացնել վերելակային տնտեսությունը՝ խորհրդակցությունում ընդունվել է որոշում` առաջարկել համապատասխան կազմակերպություններին, թարմացմանը զուգընթաց կազմակերպել վթարային իրավիճակների կանխարգելմանը նպաստող միջոցառումներ, մասնավորապես, որոշ անհրաժեշտ մասերի դրսից գնման, տեղում արտադրության կազմակերպման, որակյալ վերանորոգման ապահովմանը նպաստող քայլեր:
Սպառողների շահերի պաշտպանության ենթահանձնաժողովը, հանրային ծառայությունների գծով աշխատանքային խմբի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժնի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպած ստուգայցերի միջոցով ներկայացրել է առևտրի ոլորտում թերակշռումների պատկերը, պարբերաբար կատարել համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հեռուստատեսությամբ, մամուլով ներկայացրել է հանրությանը:
Ներկայումս` հանձնաժողովում շարունակվում են սպառողների շահերի պաշտպանության համար` անհրաժեշտ տեղեկատվական համակարգի, սոցիոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա “Հանրային կարծիքի շտեմարան” տեղեկատվական բազայի, ԱՀՑ-ի շրջանակներում՝ գյուղերում հեռակապի կենտրոնների, հայտարարությունների “Գյուղի տախտակ” կայքի, զանգվածային լրատվամիջոցներով հանրության հետ անմիջական կապի ապահովման կառույցի ձևավորման միջոցով:
2011թ. ընթացքում գումարվել է հանձնաժողովի և կոլեգիայի 36 նիստ և ամսական պարբերությամբ անցկացվել են ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի հավաքներ:
Տարվա ընթացքում հանձնաժողովը ստացել է բազմաթիվ դիմումներ, առաջարկություններ, բողոքներ, որոնք քննարկվել են կոլեգիայի, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերում և անհրաժեշտության դեպքում կայացվել համապատասխան որոշումներ, մասնավորապես՝
1. Բողոքների հիման վրա քննարկվել է մենաշնորհային դիրք ունեցող “ՀՀ էլեկտրական ցանցեր” ընկերության կողմից ուժային տրանսֆորմատորների տեղադրումն ապահովելու համար չկատարված աշխատանքների դիմաց գումարներ պահանջելու խնդիրը: Այդ հարցով հանձնաժողովը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, խնդրի հետ կապված հարուցվել է վարչական վարույթ, կատարվել են ուսումնասիրություններ, և պարզվել է, որ համապատասխան գործարքները կատարվել են Հանրային ծառայությունները կարգավորղող հանձնաժողովի որոշումների հիման վրա: Այդ պատճառով ընկերության նկատմամբ վարչական վարույթը կասեցվել է, առաջարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` վերանայել իր որոշումները:
2. Քաղաքացիների կողմից արված առաջարկությունների հիման վրա նորից է քննարկվել ՀԴՄ կտրոնների խաղարկության հետ կապված հարցը, քննարկումների արդյունքներն ուղարկվել են ՊԵԿ` ուսումնասիրության:
3. Մայրաքաղաքի տարբեր շրջաններում առևտրի և ծառայությունների սպասարկման նպատակով տրամադրված կրպակների զանգվածային ապամոնտաժման հետ կապված հարցերով ստացված բազմաթիվ դիմում-բողոքները ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովը կազմակերպել է ընդլայնված կազմով քննարկումներ: Քննարկումների արդյունքում ընդունված առաջարկություններն ուղարկվել են քաղաքապետարան:
4. Առևտրի և ձեռնարկատիրական գործունեության հարցերի ենթահանձնաժողովների նախաձեռնությամբ նորից են քննարկվել մաքսային սահմանում ապրանքների ներմուծման ընթացքում կողմնորոշիչ գների կիրառմամբ գնահատման ժամանակ ծագող բարդությունները: ՊԵԿ-ին կրկին դիմում է գրվել` անդրադառնալ այդ բարդություններին, առաջարկվել է գտնել ավելի մեղմ տարբերակներ:
5. Հատուկ ուսումնասիրվել են նաև ՊԵԿ-ում առկա դրական տեղաշարժերը` կապված էլեկտրոնային համակարգերի ներդրման հետ, որոշվել է աջակցել, որ կազմակերպվի համացանցային սոցիոլոգիական ուսումնասիրություն հետևյալ հարցով. Ինչպես են գնահատում գործարարները համապատասխան բարեփոխումները հարկային, մաքսային համակարգում:
Հանձնաժողովի աջակցությամբ www.sociology.am կայքում կազմակերպված հարցումների արդյունքները քննարկվել են կոլեգիայի նիստում և տրամադրվել ՊԵԿ-ին:
6. Ձեռնարկատիրական գործունեության հարցերի, փոքր և միջին ձեռներեցության աջակցության ենթահանձնաժողովների և տեղեկատվական հարցերի աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումների հիման վրա կոլեգիայի նիստում որոշվել է աջակցել “Ազգային համագործակցություն” հիմնադրամին՝
6.1. փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներին համացանցում անվճար կայքէջեր տրամադրելու հարցում, օգնել, որ մշակվեն օրինակելի ձևեր, նպաստել տեղեկացման, խորհրդատվական, քարոզչական համապատասխան գործընթացներին
6.2. ստեղծել փոխօգնության ազգային կառույց, որի մասնակիցները փոխադարձ աջակցությամբ կարողանան էապես կրճատել հեռակապի, հեռահաղորդակցման վրա կատարվող իրենց ծախսերը` շարունակելով օգտվել համացանցային որակյալ ծառայություններից, ունենալ իրենց անհատական էջերը կառույցի կայքում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը կկարողանա տեղադրել իր ապրանքների, ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, որը կարող է տրամադրել փոխօգնության մյուս մասնակիցներին: Իրենց էջերում նրանք հնարավորություն կունենան նաև տեղադրել տեղեկատվություն, թե իրենց իրավունքների ազատության ոտնահարման ինչպիսի դեպքեր են եղել, ինչ պաշտպանության կարիք ունեն:
7. Հանրության հետ կապերի և ինֆորմացիոն տեղեկատվական հարցերի աշխատանքային խմբերի նախաձեռնությամբ կոլեգիայում քննվել է Հանրային խորհրդի համար ուղիղ տեսաձայնային կապով համացանցային ակումբ ձևավորելու հարցը: Որոշվել է առաջարկել <<Ազգային համագործակցություն>> հիմնադրամին հանձնաժողովի աջակցությունը` հիմնադրամի համապատասխան կառույցի ձևավորման հարցում՝ պայմանով, որ համացանցային այդ կառույցից պետք է օգտվեն Հանրային խորհուրդն ու նրա հանձնաժողովները: Տեխնիկական աշխատանքները հիմնականում ավարտվել են, 2012թ հունվարին նախատեսվում է անցկացնել համացանցային անդրանիկ միջոցառումը:
8. Քննարկվել է Առևտրի հարցերի ենթահանձնաժողովի և ինֆորմացիոն տեղեկատվական հարցերի աշխատանքային խմբի առաջարկությունը՝ գյուղացիական տնտեսություններին աջակցելու, սննդամթերքի շուկաներում վերավաճառողների թելադրանքից ազատվելու նպատակով հեռահաղորդակցման ժամանակակից միջոցների օգտագործմամբ արտադրող-սպառող անմիջական փոխադարձ կապը կազմակերպելու հարցը: Այդ նպատակով առաջարկվել է համացանցում ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի և “Ազգային համագործակցություն” հիմնադրամի հետ համատեղ ձևավորել հատուկ տեղեկատվական կայք (www.farmers.am), որտեղ հանրապետությունում գործող 200 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ՝ սերմեր, գյուղատնտեսական տեխնիկա և այլ ծառայություններ մատուցող, ինչպես նաև սննդամթերք արտադրող կազմակերպությունների վերաբերյալ կտեղադրվի անհրաժեշտ տեղեկատվություն համացանցային առևտրի ժամանակակից ձևով փոխանակումներ իրականացնելու համար:
9. Ծառայությունների հարցերի ենթահանձնաժողովի, ինֆորմացիոն տեղեկատվական հարցերի և հանրային, կոմունալ ծառայությունների աշխատանքային խմբերի նախաձեռնությամբ հավասար հնարավորությունների ապահովման նպատակով առաջարկվել է դիմել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բաժանորդին հնարավորություն տալ օպերատորին փոխելու դեպքում պահպանել իր գործող հեռախոսահամարը: Առաջարկվել է նաև ստեղծել հեռակապի գործուն համակարգ, որի օգնությամբ հանձնաժողովի բոլոր անդամները (մայրաքաղաքից դուրս բնակվողները) հնարավորություն ունենան տեսաձայնային հեռաքննարկումների միջոցով անմիջականորեն մասնակցել կենտրոնի աշխատանքներին:
10. հանրային, կոմունալ ծառայությունների հարցերով աշխատանքային խմբի, սպառողների հարցերի ենթահանձնաժողովի և հանրության հետ կապերի աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կոլեգիայում քննարկվել է.
10.1. համացանցում սպառողների առաջարկները, բողոքները, դիտարկումները ներկայացնող տեղեկատվական բազա ունենալու նպատակահարմարության հարցը
10.2. շուկայում լայն սպառման առարկաների մասին “Սպառողի հանրագիտարան” համացանցային տեղեկագրքերի ձևավորման հարցերը:
11. Առևտրի և ծառայությունների ոլորտում սպառողների, մասնավորապես թերակշռումների և ժամկետանց ապրանքների, դեղերի մասին դիտարկումների տեսանյութերի արխիվացման և համապատասխան կայքերում տեղադրելու հարցերը:
Ստանալով sociology.am կայքի ադմինիստրացիայի համաձայնությունը` որոշվել է կայքում 2012թ. բացել “Սպառողի հանրագիտարան” տեղեկագիրքը, բողոքի և առաջարկությունների բաժին, կազմակերպել տեսանյութերի հավաքագրում և տեղադրումը:
12. Հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվել է նաև շրջիկ և շրջածախ առևտրի կազմակերպման տարբերակների, ինտերնետ-խանութների, 09000 վճարովի ծառայության, բազմաբնակարան շենքերում վերելակների անմխիթար վիճակի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների շարունակական կատարման, հանգստյան տների, առողջարանների, զբոսաշրջության հետ կապված հարցերը: Որոշվել է 2012թ. ևս անդրադառնալ վերոնշյալ խնդիրներին:
Առաջիկա տարվա ընթացքում նախատեսվում է արագացնել փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողների էլեկտրոնային կայքերի անվճար տրամադրման աջակցման հետ կապված հարցերը, ձևավորել խորհրդատվական, փորձի փոխանակման նորարարական և նորամուծությունների հետ ծանոթացման աշխատանքները ներկայացնող համացանցային ծառայություն ստեղծելու խնդիրը:
Մշակվում է լայն սպառման ապրանքների նկատմամբ ներկայացվող պահանջների չափանիշների մասին տեղեկատվական բազայի ձևավորումը: Նախատեսված է ավարտին հասցնել սպառողի հանրագիտարանի ձևավորման գործընթացը, ինչպես նաև շարունակել անավարտ մնացած հարցերը:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2013
2013թ. անցած 7 ամիսների ընթացքում ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովը գումարել է 3 հանձնաժողովի նիստ և ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի և կոլեգիայի 12 նիստ: Քննարկվել են.
- Հանրային խորհրդի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության հարցը և մշկվել են դրա հետ կապված առաջարկություններ Հանրային խորհրդի կանոնադրության , կառուցվածքի փոփոխման մասին: Ընդհանուր հավանության է արժանացել առաջարկությունը առաջիկայում նոր ձևավորվող Հանրային խորհրդում ունենալ 2 առանձին հանձնաժողովներ ա) գործարարների և փոքր ու միջին բիզնեսի շահերի պաշտպանության հանձնաժողով և բ) սպառողների շահերի իրավունքների պաշտպանության հանձնաժողով, ինչպես նաև առաջարկվել է օրենքում նախատեսել Հանրային խորհրդի վերահսկողական խնդիրների ամրագրման հարցը:
- Հանրապետական ընտրությունների հետ կապված քննարկվել են լարվածության թուլացմանը նպաստելու հետ կապված հարցերը, ինչ խնդիրներ կցանկանար հանձնաժողովը, որ ընդգրկվեին ընտրություններին մասնակցող կողմերի նախընտրական ծրագրերում, մասնավորապես ներազգային համագործակցության ամրապնդման հետ կապված սահմանադրական որոշ փոփոխությունների անհրաժեշտության հարցերը:
- Ենթահանձնաժողովներում, աշխատանքային խմբերի և կոլեգիայի և հանձնաժողովի նիստերում հատուկ քննարկումներ են ծավալվել գազի և էլեկտրոէներգիայի թանկացման հետ կապված հարցերով: Պահանջվել է, որ հանձնաժողովի տեսակետները հանձնաժողովի նախագահը ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
- Մենաշնորհային և գերիշխող դիրքի չարաշահման դեպքերի հետ կապված փոքր-միջին բիզնեսի, գործարարների շահերի պաշտպանության կազմակերպման հարցերով կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ հանձնաժողովի առաջարկությունները ներկայացվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և նրա կողմից կազմակերպված միջազգային կոնֆերանսի ժամանակ:
- Սպառողների շահերի պաշտպանության հետ կապված հանձնաժողովի անդամ մասնագիտացված կազմակերպությունների հետ կապված նորից են քննարկվել թերակշռումների, ժամկետանց ապրանքների, սննդամթերքի որակի և այլ հարցեր: Առաջարկվել է նպաստել, որ համացանցում ձևավորվի հստակ կայք` այսպես ասած «բողոքի գիրք» որտեղ ի լուր բոլորին ներկայացվելու են թերությունների, խախտումների, չարաշահումների դեպքերը անմիջական նկարագրությամբ:
- Հատուկ քննարկվել է կենսաթոշակային կուտակման ֆոնդի հետ կապված հարցերը, առաջարկվել է միջոցներ ձեռնարկել, որ օրենքում կատարվեն էական փոփոխություններ:
- Քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելու շրջանակում քննարկվել են հանրությանն առավել հուզող հարցերը (Մաշտոցի պուրակ, Ծածկած շուկա և այլն): Հանձնաժողովի տեսակետները «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման հարցով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հանրային խորհրդի լիագումար նիստում:
- Նոյեմբերի վերջին նախատեսվում է գումարել հանձնաժողովի նիստ ՀԴՄ նոր սարքերի տեղադրման անհրաժեշտության հարցով:
ՀՀ հանրային խորհրդի ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովին հասցեագրված 2013թ. մուտքային գրություններ
- Ա-88/04.06.13թ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, նախարարի տեղակալ` Ա.Ալեքսանյան
Բովանդակություն- Ըստ 2013թ. հունվարի 10-ի «ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N70-Ն որոշման 1-ին հավելված 57կետի փոփոխությամբ` ՀՀ քննարկմանն է ներկայացվում ՀՀ կառավարության «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը:
- Ա-187/30.09.13թ.- ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն, նախարարի առաջին տեղակալ` Վաչե Տերտերյան
Բովանդակություն- Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգ:
- Ա-167/04.09.13թ.- քաղաքացի Էդուարդ Մանուկյանից, ք.Երևան
Բովանդակություն- Բազավորել է www.translator.am-ում թուրքերեն, թալիշերեն, քրդերեն, չերքեզերեն, համշենահայերեն լեզուների թարգմանությունը: ՀՀ անվտանգության կառույցներում կիրառություն գտնելու համար խնդրում է Հանրային խորհրդին քննարկել և դիմել պետական կառույցներին համակարգը շահագործելու համար միջոցներ ձեռնարկել:
2013թ. գրություններին ի պատասխան.
ա) Հանգամանորեն մշակվել և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանն են ներկայացվել ՀՀ-ում համացանցի կառավարման սկզբունքների մասին մեր մոտեցումները, ներկայացված նախագծի մասին մեր դիտողություններն ու առաջարկությունները
բ) գ) ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանն է ուղարկվել ներկայացված հայեցակարգի մասին մեր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք ներկայացվել են նաև հայեցակարգի քննարկման նպատակով հրավիրված խորհրդաժողովի ժամանակ:
գ) Պարոն Է.Մանուկյանի հետ քննարկելով նրա առաջարկությունը նպատակահարմար է գտնվել անդրադառնալ հարցին պետական համապատասխան կառույցների արձագանքից հետո միայն.
10. Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով
Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերիհանձնաժողովը/78 անդամ/բաղկացած է 3 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդրկում է 5 անդամ: Անցկացվել են 5 լիագումար և 6 կոլեգիայի նիստեր, քննարկվել են հարցեր` կապված տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ զեկույցի հետ, ինչպես նաև 2 միջադեպ Ֆիոլետովո գյուղի հետ կապված: Հանձնաժողովը անցկացրել է 3 արտագնա նիստ, այդ թվում նաև Արարատի մարզի Հովտաշեն գյուղ` կապված 13-ամյա եզդի երեխայի անհետանալու հետ:
2011 թվականի ընթացքում ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքարամասնությունների հարցերի հանձնաժողոցը անցկացրել է 3 հանձնաժողովի, 4 ենթահանձնաժողովի և 3 կոլեգիայի նիստեր, ինչպես նաև կազմակերպել է 1 լսում:
2011 թ. ընթացքում հանձնաժողովը ստացել է 2 դիմում՝ Թուրքիայում ասորիների ցեղասպանության Հուշարձան-կոթողի կառուցման ու տեղադրման, ինչպես նաև Ֆիալետովո գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որոնք քննարկվել են ենթահանձնաժողովի նիստերում և տեղափոխվել հանձնաժողովի լիագումար նիստ: Հանձնաժողովը բացի վերոնշյալ հարցերից քննարկել է նաև.
- ՌԱԵՀ-ի /Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով/ զեկույցը Հայաստանի վերաբերյալ;
- ՀՀ ազգային փոքրամասնությունների դիմումը՝ մարզպետարաններում իրենց համակարգող մարմին նշանակելու վերաբերյալ;
- ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը, որի քննարկումը շարունակական բնույթ է կրում և տեղափոխվել է 2012թ. աշխատանքային պլանների մեջ:
Հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվել է Ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային օրենսդրության և Հայաստանի ազգային օրենսդրության համատեղելիության հարցը:
2012թ-ը, ի տարբերություն նախորդ տարիների, նշանակալի է նրանով, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտմանը կապված բողոքներ չեն եղել:
Ինչպես և նախորդ տարիներին, ՀՀ հանրային խորհուրդը (ՀԽ) ակտիվորեն համագործակցել է Հայաստանում գրանցված այն բոլոր հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ներկայացնում են 11 ազգային փոքրամասնությունների համայնքների շահերը:
Ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի աշխատանքին ակտիվորեն մասնակցում են ազգային փորամասնությունների բոլոր համայնքների ներկայացուցիչները:
ՀԽ վարչական աշխատակիցներն օգնում են ազգային փոքրամասնությունների ղեկավարներին հայերեն թարգմանել իրենց զեկույցները, մեթոդական գրականություն ստանալ, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներ կազմակերպել, ինչը համայնքների ղեկավարներին տալիս է հնարավորություն` օպերատիվ կերպով լուծելու իրենց ղեկավարած համայնքների որոշակի ընթացիկ խնդիրներ: ՀԽ վարչական աշխատակիցները մասնակցում են ազգային փոքրամասնությունների համայնքների կազմակերպած միջոցառումներին, ակտիվ մասնակցություն են ունենում ազգային փոքրամասնությունների համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը:
Հանրապետությունում ապրում են նաև ադրբեջանցիներ և հայ գնչուներ (բոշաներ):
Ադրբեջանցիները, իրենց համար օբյեկտիվ պատճառներով, իրենց համայնքը չեն գրանցում ՀՀ արդարադատության նախարարությունում, քանի որ անհանգստանում են Ադրբեջանում ապրող իրենց հարազատների և մտերիմների անվտանգության համար և չեն ուզում դառնալ ճնշման և շանտաժի օբյեկտներ արտաքին ուժերի համար: Նրանց անվտանգությանն ուղղված սպառնալիքը դրսից է, Հայաստանում այն լիովին երաշխավորված է, նրանք հայ հարևանների հետ ապրում են հաշտ ու խաղաղ:
Հայաստանաբնակ գնչուների (բոշաներ) թվաքանակը մոտավորապես 8-9 հազար է, և միայն պրոֆեսիոնալ ազգագրագետը կարող է տարորոշել նրանց ազգային պատկանելությունը: Ուրիշների հետ շփվելիս նրանք իրենց համարում են հայեր:
Հայաստանի Հանրապետության կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջազգային փաստաթղթերով հաստատված պարտավորությունների կատարումը Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահի մշտական հսկողության ներքո է:
ՀՀ ԱԺ 2012-2013թթ-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին ազգային փոքրամասնությունների ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին, ինչը համարվում է ինտեգրացման դրական տեղաշարժ:
Հայաստանում ազգային փոքրամասնությունների շահերը և դրանց պաշտպանությունը գտնվում է այնպիսի պետական մարմինների սևեռուն ուշադրության ներքո, ինչպիսիք են ՀՀ նախագահի աշխատակազմը, որում գործում է ազգային փոքրամասնությունների համակարգող խորհուրդը, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային և կրոնական փոքրամասնությունների պետական վարչությունը և ՀՀ հանրային խորհուրդը:
Բայց ամբողջ վերոշարադրյալը դեռ չի վկայում այն մասին, որ ազգային փոքրամասնությունները Հայաստանում պրոբլեմներ չունեն: Պրոբլեմներ կան: Դրանք են` բնակարանային, կենցաղային, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և կրթական, այնպիսիք, որպիսիք ունի Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը: Այդ պրոբլեմները հնարավոր է լուծել միայն Հայաստանի կայուն և հզոր տնտեսության պայմաններում:
Ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի անդամների կողմից իրականացվող պարբերական դիտարկումները ազգային փոքրամասնությունների ստվար բնակության վայրերում հնարավորություն է տալիս բացահայտելու տեղի վարչական մարմինների աշխատանքի թերությունները: Դիտարկման արդյունքների մասին տեղեկացնում են հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահին և հանրային խորհրդի նախագահին: Այսպիսով` հանրային խորհրդի նախագահը, ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարների հետ մշտական հաղորդակցման մեջ լինելով, ունենում է բավարար տեղեկություն այն բանի համար, որ նախազգուշական միջոցներով խափանի ազգային փոքրամասնությունների իրավունքների հնարավոր խախտումները:
Ենթահանձնաժողովների ղեկավարների նախաձեռնությամբ և համայնքների ղեկավարների մասնակցությամբ ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների բացահայտման նպատակով իրականացվեցին դիտարկումներ նրանց ստվար բնակության վայրերում:
Արդյունքում պարզվեց.
– Մոլոկանների (ռուսական կրոնական փոքրամասնություն) Ֆիոլետովո գյուղի բնակիչները ունեն պրոբլեմներ` աշխատանքի տեղավորման և տեղի դպրոցի վերանորոգման: Հարավ-կովկասյան երկաթուղու (ՀԿԵ) ղեկավարությունը հանձն առավ պարտավորություն` գյուղի բնակիչների աշխատանքի տեղավորման և տեղի դպրոցի վերանորոգման: Դպրոցը վերանորոգվեց, գյուղի բնակիչները կարող են աշխատանքի տեղավորվել ՀԿԵ-ի համակարգում:
– 05.03.2012թ–ին Հայաստանի հույների <<Պատրիդա>> կազմակերպությունը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների հանձնաժողովն ընդունեց Հայաստանի քաղաքացի Ալվարդ Էվոյանի հայտարարությունը: Ա. Էվոյանը խնդրում էր ապահովել իր` ազգությամբ հույն որդու անվտանգությունը, որը գտնվում էր ՀՀ ազատազրկման վայրերից մեկում: Ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Է. Զոլյանը և հանձնաժողովի անդամ Է. Պոլատովը դիմեցին համապատասխան իրավապահպան կառույցին և մորը հավաստիացրին, որ որդու անվտանգությանը ոչինչ չի սպառնում և որ նա գտնվում է պետության պաշտպանության ներքո: Գործը հանձնաժողովի վերահսկողության տակ պահվեց: 2013թ-ին Ա. Էվոյանի որդին ազատվեց և երկրից մեկնեց:
– 24.05.2012թ-ի ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նիստում Ս. Ռաֆաիլիդիսը և Ա. Կուզմինսկայան հաշվետու եղան իրենց կողմից Շիրակի մարզում անցկացված դիտարկման արդյունքների մասին, որի նպատակն էր Շիրակի մարզի ղեկավարների կողմից կրթության ոլորտում ազգային փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ հրովարտակի դրույթների գործնական կատարման ուսումնասիրությունը:
Դիտարկումը ցույց տվեց, որ մարզի ղեկավարության կողմից ցուցաբերվում է ոչ միայն բազմակողմանի աջակցություն կրթության, մշակույթի ոլորտներում, այլև իրավապաշտպանության:
– 18.08.2012թ-ին ՀՀ հանրային խորհուրդն ընդունեց Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ռուս, 1966թ-ին ծնված Ն.Ա. Զադորկինի դիմումը` դստեր` 1996թ-ին ծնված Օկսանա Զադորկինի հիվանդության առնչությամբ: Միջնակարգ դպրոցն ավարտելու նպատակով Հայաստանի քաղաքացի Օ. Զադորկինան մեկնել էր ՌԴ, որտեղ հիվանդացել էր և տեղափոխվել էր Ստավրոպոլ քաղաքի հիվանդանոց: Ախտորոշվել էր աուտոիմունային հեպատիտ` երիկամային խրոնիկ անբավարարությամբ: Հանձնաժողովի անդամ Է. Պոլատովը հիվանդության պատմությունն ուղարկեց Հայաստանի առողջապահության նախարարություն` փորձագիտական եզրակացության համար: Հաստատվեց, որ այդպիսի ախտորոշմամբ հիվանդը կարիք է զգում Մոսկվայի համապատասխան հիվանդանոցում բուժվելու: ՀՀ հանրային խորհուրդը դիմեց Ստավրոպոլի երկրամասի առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանություն` ՌԴ առողջապահության նախարարության առջև միջնորդություն ներկայացնելու խնդրանքով, այն է` հատկացնել քվոտա` Հայաստանի քաղաքացու անվճար բուժման համար Մոսկվայի մասնագիտացված հիվանդանոցում: ՀՀ հանրային խորհրդի խնդրանքը բավարարվեց: Հայաստանի քաղաքացի Օ. Զադորկինան անցավ ստացիոնար բուժման կուրս Մոսկվայի մանկական կլինիկական հիվանդանոցում, հիմա նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Հաշվի առնելով հիվանդության անբուժելիության աստիճանը` աղջիկը ներառվեց համապատասխան հաշվառման մեջ` շարունակական ստացիոնար բուժման համար: Բուժման ընթացքում հանրային խորհրդի անդամները անընդհատ կապի մեջ էին հիվանդանոցի բուժող բժիշկների հետ: Բուժման ավարտին Հայաստանի հանրային խորհրդի անունից հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ն. Ն. Վագանովին և ամբողջ բուժող անձնակազմին ուղարկվեց շնորհակալական նամակ:
07.09.2012թ–ին Հայաստանի հրեական համայնքի նախագահ, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռիմա Վարժապետյանը հաղորդեց տեղեկություններ` Իսրայելի սփյուռքի նախարարի` Հայաստան այցելության առնչությամբ: Պայմանագիր է ստորագրվել Հայաստանի մշակույթի նախարարության հետ: Քննարկվել են Հայաստանում հրեաների իրավունքներին կապված հարցեր:
– Լսվեցին հանձնաժողովի ղեկավար Ռ. Վարժապետյանի, Ա. Կուզմինսկու և Ս. Ռաֆաիլիդիսի տեղեկատվությունը` մարզերի ղեկավարների` ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքներում իրենց ստանձնած պարտավորությունների կատարման հաշվետվությունների վերաբերյալ:
– Ընդունվեց և ընթերցվեց Հայաստանի ազգային փոքրամասնությունների հայտարարությունը` զինվորական քրեական հանցագործ, Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովի` Հունագարիայից Ադրբեջան արտահանձնելու առնչությամբ: <<Կացնով մարդասպան>> մականունն ստացած Ռ. Սաֆարովը, անցնելով անգլերենի դասընթաց ՆԱՏՕ-ի <<Գործընկերություն` հանուն խաղաղության>> ծրագրի շրջանակներում, 2004թ-ի փետրվարի 19-ին սպանեց հայ սպային կացնով գլխին հարվածելով:
– Հույների <<Պատրիդա> կազմակերպությունը Հայաստանի եզդիների կազմակերպությունների, ժողովրդավարության զարգացման, պարլամենտարիզմի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի Երևանի մասնաճյուղի հետ համատեղ 2012թ-ի դեկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 30-ը ազգային փոքրամասնությունների համար կազմակերպեց սեմինարներ` <<Ընտրական իրավունքի իրացումը Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար>> թեմայով:
Սեմինարներն անցկացվեցին Արագածոտնի և Լոռու մարզերում: Հարյուրավոր մասնակիցների հանձնվեցին վկայագրեր առ այն, որ մասնակցել են սեմինարներին:
2013 թվական
Երևան, 2013թ-ի հուլիսի 8: <<Հայաստանի Հանրապետության ռուս հայրենակիցներին օգնության և աջակցության հիմնադրամը>>, գործադիր տնօրեն Ի. Սեմյոնովի գլխավորությամբ և <<Արտասահմանում ապրող հայրենակիցների իրավունքների պաշտպանության և աջակցության հիմնադրամի>> օժանդակությամբ, կազմակերպեց համաժողով` <<Միջազգային իրավական ակտերի կիրառումը Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առնչությամբ>> թեմայով: Համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրվել էին ՀՀ-ում մի շարք դեսպանությունների աշխատակիցներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարներ, գիտական, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև երկրի առաջատար փորձագետներ ու վերլուծաբաններ:
Համաժողովի ավարտին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մասնակիցները միաձայն հաստատեցին 10 բաժիններից բաղկացած <<Հանձնարարականը>>: <<Հանձնարարականում>> մասնավորապես ասված է, որ <<…. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանրապետական համաժողովի մասնակիցները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ռուսախոս համայնքների կապն ամրապնդելու, իրենց ինքնատիպ մշակույթն ու լեզուն պահպանելու, հասարակական կյանքին իրենց ինտեգրվածության աստիճանը բարձրացնելու, հասարակական կյանքում ակտիվ մասնակցության հնարավորությունները ընդլայնելու և արժանի տեղ զբաղեցնելու ձգտմամբ…. >>:
2013թ-ի հոկտեմբերի 14-ին Վրաստանից ժամանած <<Ժողովրդավարության և քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնը>> կազմակերպեց կլոր սեղան` <<Գնչուների (բոշաներ) պրոբլեմները Հարավային Կովկասում>> թեմայով: Տեղի ունեցավ կարծիքների փոխանակում: Քննարկման ընթացքում մասնակիցները եզրահանգեցին այն մտքին, որ Հայաստանում ապրող գնչուները, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, <<ազգային պատկանելությանը կապված>> պրոբլեմներ չունեն:
25.10.2013-ին <<Արտասահմանում ապրող հայրենակիցների իրավունքների պաշտպանության և աջակցության հիմնադրամը>>, ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի հետ համատեղ, Վանաձոր քաղաքում անցկացրեց ՀՀ-ում պետական կառույցների կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային իրավական ակտերի դրույթների կատարմանը վերաբերող համաժողով: Համաժողովում ելույթ ունեցան` ազգային փոքրամասնությունների հարցերի փորձագետ պրոֆեսոր Վ. Քոչարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային և կրոնական փոքրամասնությունների վարչության պետ Վ. Ասատրյանը, ռուս հայրենակիցների օգնության հիմնադրամի ղեկավար Ի. Սեմյոնովը, ինչպես նաև ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Է. Պոլատովը: Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակիցները, ինչպես նաև միջազգային և հանրապետական հասարակական կազմակերպություններ:
2013թ-ի հունվարից առ այսօր երեք ենթահանձնաժողովների կողմից իրականացվող դիտարկման արդյունքներով` ազգային փոքրամասնությունները ունեցել են 42 ոչ մեծ պրոբլեմներ` հիմնականում սոցիալ-տնտեսական, կենցաղային, մշակութային-կրթական բնույթի, որոնք օպերատիվ կերպով լուծվել են տեղական իշխանության մարմինների կողմից: Ամբողջ 2013թ-ի ընթացքում ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն ակտիվորեն մասնակցել են և ներգրավված են եղել են տարբեր համաժողովների և սեմինարների, որոնք կազմակերպվել էին միջազգային և հանրապետական կազմակերպությունները:
Նկատի ունենալով վերոշարադրյալը և այսօրվա իրավիճակի վերլուծությունը` կարելի է եզրակացնել, որ Հայաստանում ազգային հարց` իր դասական ըմբռնմամբ, գոյություն չունի: Այստեղ չի իրականացվում հետապնդման քաղաքականություն ազգային պատկանելության հիման վրա, գոյություն չունի մի ժողովրդի գիտակցության թունավորում մյուսի նկատմամբ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից ոչ ոք չի զրկվել ՀՀ քաղաքացիությունից:
Սա Հայաստանի էթնոքաղաքական իրավիճակի ևս մի կարևոր առանձնահատկություն է: Բայց սրանից դեռ չպետք է վերջնական հետևություն անել, թե Հայաստանում ամեն ինչ կարգին է և թե չկան ազգային պրոբլեմներ: Դրանք կան, և ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության կառուցման, Հանրապետության ներքին կայունությունը, ազգամիջյան խաղաղությունը և համագործակցությունը պահպանելու համար պետք է հրապարակայնորեն խոսել այն պրոբլեմների մասին, որոնք ներկայումս հուզում են ազգային փոքրամասնություններին:
11. Գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձաժողով
Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերիհանձաժողովը /65 անդամ/ բաղկացած է 2 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 7 անդամ: Հաշվետու ժամանակաշրջանում հրավիրվել է 5 լիագումար և 12 կոլեգիայի նիստեր, որտեղ քննարկվել է “Կանանց դրության բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման” ազգային ծրագրի կատարման հարցը: Հանձնաժողովը առաջարկել է սահմանել “Ընտանիքի օր” տոնը / ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերիհանձաժողովի նախագահ Ե.Վարդանյանի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ վարչապետին/, քննարկել է “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին/, ինչպես նաև ԱԺ-ում քննարկման ժամանակ որոշ առաջարկություններ ներկայացրել “Ընտրական օրենսգրքի” լրամշակված տարբերակի մասին:
Հանձնաժողովը քննարկել է նաև “Ընտանիքի հիմնախնդիրները” հարցը և ներկայացրել է առաջարկություն` անցկացնելու “Ընտանիքի տարի” ծրագիրը: Առաջարկությունն ուղարկվել է ՀՀ կառավարություն:
Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը անցկացրել է լիագումար 2 նիստ, հանձնաժողովի կոլեգիայի 4 նիստ, որոնցից մեկը ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովի հետ համատեղ: Նիստերում քննարկվել են հետևյալ հարցերը.
- Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակի նախագծի քննարկում և ՀՀ ԱԺ լսումներին առաջարկություններ ներկայացնելու հարցը;
- “Ընտանիքի տարի” հայտարարելու մասին հարցը, որն ընդգրկվել է ՀԽ լիագումար նիստի օրակարգում և արժանացել հավանության;
- “Ընտանիքի տարի” համալիր ծրագրի ընդունման առաջարկությունը, որն ուղղվել է ՀՀ կառավարություն;
- Միգրացիայի, ժողովրդագրական և գենդերային հիմնախնդիրները;
- ՀՀ կառավարության “Պետական գենդերային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրի” քննարկումը;
- “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների երաշխիքների մասին” օրենքի նախագծի քննարկումը /շարունակելի է 2012թ/:
Հանձնաժողովը ստացել է առաջարկություններ՝
- Կանանց Հանրապետական խորհրդի կողմից մասնակցելու “Ընտանիքի տարի” առաջարկի ստորագրահավաքին /մասնակցել և կազմակերպել ենք/;
- Քննարկել ՀԽ-ում ակտիվ քաղաքացիական գործունեություն ծավալող կանանց պետական պարգևների ներկայացնելու հարցը, որը քննարկվել է ՀԽ փոքր նիստում: Առաջարկվել է ուսումնասիրել պետական պարգևների շնորհման կարգը, առաջարկվել են փոփոխություններ:
Հանձնաժողովի նախագահը մասնակցել է միգրացիայի հիմնահարցը քննարկող միջհանժնաժողովային աշխատանքային խմբի աշխատանքներին:
Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը անցկացրել է լիագումար 1 նիստ, հանձնաժողովի կոլեգիայի 4 նիստ, որոնցից մեկը ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Նիստերում քննարկվել են հետևյալ հարցերը.
- “Ընտանիքի զարգացման ու հզորացման” հատուկ պետական համալիր ծրագրի մշակման առաջարկ, որն ներկայացվել է 2012 թ. ապրիլին ՀՀ Նախագաը Ս.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
- 2012 թ. հունիսի 6-ին հանձնաժողովը ՀԽ նախագահ Վ.Մանությանի մասնակցությամբ քննարկեց ՀԽ մասին օրենքի ընդունման, գործառրույթների հստակեցման և նոր մեխանիզմների ընտրության հարցերը: Ներկայացվել են առաջարկություններ:
- 2013 թ. հուլիս-օգոստոսին “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների երաշխիքների մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ հասարակությունում տարածված կարծիքների քննարկում: Խնդիրը քննարկվել է ՀԽ փոքր խորհրդում: Տեղի են ունեցել հանձնաժողովի և կոլեգիայի նիստեր այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընդունվել է Հանձնաժողովի Հայտարարություն «Գենդերային քաղաքականության հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած առանձին գործիչների ու կազմակերպությունների ոչ մասնագիտական և միտումնավոր մեկնաբանությունների կապակցությամբ»: Հայտարարությունը փոխանցվել է ԶԼՄ-ներին, հասարակական և այլ կազմակերպություններին:
- ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել է հարց 2013 թ. մայիսին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների կատաարման ընթացքում մասնագիտական փորձաքննության անհրաժեշտության վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահը մասնակցել է կառավարության շենքի և այլ պատմամշակութային առժեքների պաշտպանման հիմնահարցը քննարկող միջհանժնաժողովային աշխատանքային խմբի աշխատանքներին: Հարցը ներկայացվել է ՀՀ Նախագահի հանդիպման ժամանակ:
12.Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողով
Հանրային խորհրդի միջազգային ինտեգրման, կրոնի և սփյուռքի հարցերի հանձնաժովը /216 անդամ/ բաղկացած է 4 ենթահանձնաժողովից: Հանձնաժողովի կոլեգիան ընդգրկում է 9 անդամ: Անցած ժամանակաշրջանում հանձնաժողովը անցկացրել է 4 լիագումար և 9 կոլեգիայի նիստեր:
Հանձաժողովը քննարկել ու ՀԽ նիստին է ներկայացրել Երեւանում գորգարվեստի թանգարան հիմնելու առաջարկությունը, ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող միջոցառումներ իրականացնելու մասին հարցը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին/, Մ.Սարյանի տուն-թանգարանի ոչ բարվոք պայմանների կապակցությամբ վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ խնդիրը /ՀԽ նախագահի ստորագրությամբ ուղղվել է ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին/:
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը ՀԽ նիստերին պարբերաբար տեղեկատվություն է հաղորդել հայթուրքական հարաբերությունների տարբեր փուլերի վերաբերյալ:
Ենթահանձնաժողովների առաջարկությամբ հանձնաժողովը քննարկել է արտերկրում ՀԽ կառույցներ ստեղծելու մասին առաջարկությունները, ՀԽ եթերաժամ ունենալու և “21-րդ դարում մարդու հոգևոր անվտանգությանն ուղղված մարտահրավերները և աշխարհիկ կրոնական կառույցների դերը այս բնագավառում” հարցերը:
2011 թվականի ընթացքում ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովը անցկացրել է կոլեգիայի 3 և ենթահանձնաժողովի 19 նիստ:
Հանձնաժողովը կոլեգիայի նիստերից մեկում քննարկել և որոշել է հանձնաժողովի շրջանակներում ստեղծել Արցախի հարցերով աշխատանքային խումբ:
ՀՀ ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի` Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության և օգտագործման խնդիրների հանձնաժողովը (նախագահ` Ժ. Ասրյան) 2010թ. քննարկել և կայացրել է որոշումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
- Մարտիրոս Սարյանի 130-ամյակը. տուն-թանգարանի ոչ բարվոք պայմանների կապակցությամբ վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, արժեքների պահպանման խնդիրներ:
- Գանձասարի օծման 770-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման խնդիրներ:
- Ավանդական մշակույթի պահպանման ու զարգացման և ժողովրդգրական պատկերիբարելավման ծրագիր.
- Հայոց գորգի թանգարան – գիտահետազոտական կենտրոնի ստեղծելու հարցը:
- Մարզերում և ԼՂՀ շրջաններում «Ազգային արհեստագործական կենտրոն»-ների ստեղծելու հարցը:
- « Մոսկվա » կինոթատրոնի ամառային դահլիճի խնդիրը:
- Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խնդիրը:
- 2010 թ.-ի սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվող միջոցառումը որպես թուրքական սադրանք:
- Արևմտյան Հայաստանում և ներկա Թուրքիայի այլ տարածքներում Հայ հոգևոր-պատմամշակութային հուշարձանների նկատմամբ կիրառվող Թուրքական քաղաքականության վերաբերյալ:
ՀՀ հանրակրթական համակարգում պետական օտարալեզու դպրոցների ստեղծման խնդրի վերաբերյալ:
- Արտասահմանյան պետությունների Հայ համայնքներում ՀՀ Հանրային Խորհրդի ներկայացուցչությունների ստեղծման հարցը:
ՀՀ ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի` Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության և օգտագործման խնդիրների հանձնաժողովը (նախագահ` Ժ. Ասրյան) 2011թ. քննարկել և կայացրել է որոշումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
- <<ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ>> կառավարական մեդալ հիմնելու, դրանով առաջինը հայ ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանին հետմահու պարգևատրելու հարցը:
- Ընդունել առաջարկություններ`Երևանի քաղաքապետին ներկայացնելու համար:
- Կարեն Կոմանդորյանի հեղինակությամբ «Հայկական ազգային դրամի զբոսայգի» հիմնադրելու հարցը:
- Գ. Նժդեհի անվան (նախկին Սպանդարյանի) հրապարակից Ս. Սպանդարյանի արձանի ապամոնտաժման և նրա տեղում Գ. Նժդեհի արձանի տեղադրման հարցը:
- ՀՀ մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կառավարական տան թիվ 1 շենքի բակում աշտարակի կամ թմբուկի կառուցման հարցը:
- <<Հայկական ազգային դրամի զբոսայգի>> կառուցելու հարցը (2-րդ քննարկում)
- Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի ճակատագրի հարցը:
- Վաճառի եկեղեցու ոչ մասնագիտական վերանորոգման հարցը:
ՀՀ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
ԿՐՈՆԻ, ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻն ԻՆՏԵԳՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2012 թ. – 2013 թ.
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՌՈՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաշվետու ժամանակաշրջանում Հանձնաժողովը և նրա ենթհանձնաժողովները ներգրավված են եղել մի շարք հասարակական կարևոր հնչեղոթյուն ունեցող հարցերի քննարկման մեջ:
Մասնավորապես, Հանձնաժողովի Կոլեգիան մի քանի անգամ անդրադարձել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Սլովակիայից Թուրքիա տեղափոխման հարցին: Ծավալված քննարկումների արդյունքում մասնակիցները եկել են եզրակացության, որ անհրաժեշտ է, խորհրդակցելով ՀՀ ԱԳՆ-ի հետ, խնդիրը բողոքարկել տարբեր ատյաններում, տարբեր ֆորմատներով և տարբեր մակարդակներով: Այդ հարցին նվիրված է եղել նաև Հանձնաժողովի Կոլեգիայի մեկ այլ, ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Աժ-ի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, Սփույռքի նախարարության Համահայկական միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Կամո Սարգսյանը, ՄԱԿ-ի հետ աշխատող հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ, թուրքագետներ: Ծավալված մտքերի փոխանակության արդյունքում որոշվել է հանձնարարել Հանձնաժողովի նախագահ Ռ. Սաֆրաստյանին և Հանձնաժողովի Կոլեգիայի անդամ Կ. Դանիելյանին կազմել բողոքի նամակ՝ միջազգային ատյաններին դիմելու նպատակով: Նամակը կազմվել է և հետագայում ուղարկվել է համապասխան հասցեներով:
Ի թիվս այլոց, Հանձնաժողովի Կոլեգիան մի քանի անգամ քննարկել է նաև մեկ այլ, հասարակության կողմից մեծ ուշադրության արժանացրած հարց՝ Հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ: Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հնչել են մի շարք կոնկրետ առաջարկներ, որոնք փոխանցվել են Հանրային Խորհրդին՝ հետագա քննարկման համար:
Կարելի է նշել նաև մի շարք այլ խնդիրներ, որոնք եղել են Հանձնաժողովի Կոլեգիայի քննարկումների կենտրոնում: Այսպես, օրինակ, ուշադրություն է հատկացվել Հայոց պատմական և բնության հուշարձանները որպես ազգային մշակութային արժեք ճանաչելու և պահպանելու, ադրբեջանցի բարբարոսների կողմից Նախիջևանի հայոց գերեզմանատան և գերեզմանաքարերի անխնա ոչնչացման, Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի հանրային քննարկում կազմակերպելու, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ <<Հանուն արդարության>> կառավարական (պետական) մեդալ հիմնելու վերաբերյալ հարցերը: Կոլեգիայի անդամների կողմից նշվել է, որ այդ մեդալով պետք է պարգևատրվեն Հայ Դատին և ընդհանրապես` ցեղասպանությունների դեմ պայքարում մեծ ծառայություններ մատուցած անհատները` անկախ քաղաքացիությունից, ազգային պատկանելությունից և դավանանքից:
Հաշվետու ժամանակաշրջանում Հանձնաժողովի կազմում գործող ենթահանձնաժողովներից իր ակտիվությամբ աչքի է ընկել Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը: Նրա օրակարգում են եղել մի շարք հասարակական լայն հնչեղություն ստացած խնդիրներ: Այսպես, օրինակ, քննարկվել են ՀՀ Կառավարության թիվ 2 տան վաճառքի վերաբերյալ կառավարության որոշումն անվավեր ճանաչելու, Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի վերանորոգման, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի, ≪Հրազդան≫ մարզադաշտին հարող տարածքի, ռադիո-հեռուստաեթերի մաքրման և այլ հարցեր: Քննարկման փուլում են գտնվում մի քանի այլ խնդիրներ:
Հանձնաժողովի կազմում գործող մյուս ենթահանձնաժողովները հաշվետու ժամանակաշրջանում նույնպես իրենց ուշադրության կենտրոնում են պահել հասարակությանը հետաքրքրող մի շարք խնդիրներ: Քննարկումների նյութ են եղել, մասնավորապես, հեռուստասերիալների բարոյական և գեղագիտական մակարդակի, միջկրոնական կազմակերպությունների միջև փոխվստահության մթնոլորտի հաստատման, սեռական փոքրամասնությունների և սեռական կողմնորոշման առանձնահատկությունների, Կրոնական կազմակերպությունների դերակատարությունը երիտասարդության արժեհամակարգի ձևավորման գործընթացում, ՀՀ տեղակայված տարբեր երկրների դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, դեսպանների հետ մշտական աշխատանքային կապերի հաստատման և այլ հարցեր: Հատուկ տեղ է հատկացվել քաղաքացիների նամակների հետ աշխատանքին: Այսպես, օրինակ, քննարկվել է զոհված ազատամարտիկների մայրերի դիմումը Եռաբլուրի մատուռը ըստ նպատակի օգտագործման մասին հարցը: Ենթահանձնաժողովների նիստերում քննարկման են դրվել նաև մի շարք օրենքների նախագծեր: Կարելի է նշել, օրինակ, Կրոնի ենթահանձնաժողովի կողմից Կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության մասին և Խտրականության մասին օրենքների նախագծերի քննարկումները: Չեն շրջանցվել նաև արտաքին քաղաքական արդիական նշանակություն ունեցող մի շարք կարևոր խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, Միջազգային ինտեգրման ենթահանձնաժողովի կողմից քննարկված Սիրիայի իրադրության և սիրիահայերի հայերի, այդ թվում, նրանց ՀՀ հաստատման, Մաքասին միությանը ՀՀ անդամակցության հետ առնչվող հարցերը:
Ենթանձնաժողովների նախագահների հաշվետվությունները քննարկվել են Հանձնաժողովի նիստում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրային խորհրդին ուղղված բազմաթիվ դիմումների, բողոքների, առաջարկությունների, ինչպես նաև հանրության, հասարակական կազմակերպությունների, ՀԽ անդամների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերի քննարկումները և ուսումնասիրությունները թույլ են տալւիս հետևություններ անել պետության առջև ծառացած մի շարք խնդիրների վերաբերյալ:
Հայաստանի իշխանությունների մոտ բացակայում են երկրի, պետության տարբեր ոլոչրտների զարգացմանն առնչվող գաղափարախոսությունը, տեսիլքը՝ ինչ նպատակներ են դրված պետության առջև, ինչպես են տեսնում երկրի զարգացման ուղղվածությունը: Չեն մշակվել գոնե մոտակա ժամանակաշրջանի համար, զարգացման ռազմավարություններ, տարբեր ոլորտներում նպատակներին հասնելու համար նախատեսված ծրագրային քայլերի հաջորդականություն:
Վերը նշված զարգացման ռազմավարություննեի բացակայությունը նկատվում է առաջին հերթին դատաիրավական ոլորտում՝ չնայած վերջին երկու տարվա ընթացքում իրականացված որոշ բարեփոխումներին: Դատական ատյանների կողմից արդարադատության իրականացման հետ կապված թերությունները, կադրային խնդիրների առկայությունը (ազնիվ, պարկեշտմ, արհետավարժ դատավորների, կարելի է ասել, ի սպառ բացակայությունը), դատական համակարգի ներքին և արտաքին անկախության բացակայությունը, դատավորների միջև առկա ազգակցական և ընկերական կապերի պատճառով առաջ եկած կաստայական փակ համակարգը հանդիսանում են Հայաստանի զարգացման ամենագլխավոր խոչընդոտներից:
Համակարգային մոտեցումների թերզարգացվածությունն ակնառու է նաև՝
- Հանքահումքային արդյունաբերությունում (ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հանրայն սեփականությունը հանդիսացող հանքերի ոչ արդյունավետ օգտագործում, հայեցակարգի մշակման անհրաժեշտություն, շրջակա միջավայրի վրա հանքերի շահագործման բացասական ազդեցություն, հանքերի սեփականատերերի հետ պայմանագրերի վերաբայում՝ հօգուտ պետական բաժնեմասերի, որոշ դեպքերում՝ ազգայնացում, ոչ միայն հումքի արտահանում, այլև արտադրության փակ ցիկլի հիմնում);
- գիտության ֆինանսավորման հարցում (հիմնարար գիտություններին հատկացվող ֆինանսական միջոցների կտրուկ ավելացում);
- կրթական ոլորտում՝ կապված դասագրքերի բովանդակության և ընտրության կարգի, ինչպես նաև բուհական և հետբուհական կրթության բարելավման խնդիրներում;
- հեռուստաեթերի հետ կյապված հարցերում (զարգացման հեռանկարներ, արժեհամակարգի և հստակ չափանիշների մշակում, բովանդակություն, լեզվի աղավաղում, հեռուստաընկերությունների գործունեության մշտադիտարկում);
- բնապահպանական ոլորտում (ռազմավարության բացակայություն, անվերահսկելի ծառահատում, պոչամբարների հետ կապված խնդիրներ);
- Երևանի կառուցապատման հարցերում (մայրաքաղաքի կենտրոնի զարգացման ռազմավարության բացակայություն, ճարտարապետական աղճատվածություն);
- հարկային-մաքսային ոլորտում (փոքր և միջին բիզնեսի հետ կապված հարկային, մաքսային օրենսդրության փոփոխություն, վարչարարության դաշտի բարեփոխում, կադրային խնդիրներ):
Այս ամենն ակնառու է դարձնում ևս մեկ խնդիր՝ բարձր պաշտոնատար անձանց՝ իրենց զբաղեցրած պաշտոններին անհամապատասխանությունը (նախարարների և փոխնախարարների ընտրությունը հարկավոր է կատարել ոչ թե կուսակցական պատկանելությունից ելնելով, այլ մասնագիտական և բարոյական հատկանիշների հիման վրա), դրանից շատերի սերտաճումը բիզնեսի հետ (պետական պաշտոնյաների կողմից բացեիբաց իրականացվող ձեռներեցությունը):
ՀՀ Հանրային խորհուրդը ևս մեկ անգամ իշխանությունների և հասարակության ուշադրությունն է հրավիրում երկրի տնտեսության մենաշնորհային բնույթի վրա: Դատաիրավական համակարգի անբավարար լինելու հետ մեկտեղ այս խնդիրն ուղղակիորեն սպառնում է երկրի անվտանգությանը, ազդում նրա հետագա բնականոն զարգացման վրա:
Հայաստանում տւիրող անարդարության մթնոլորտը, ոչ հավասար պայմաններում ապրելու, աշխատելու իրողությունը, սոցիալական անարդարությունը և աղքատության բարձր ցուցանիշները խթանում են արտագաղթը: Այս խնդիրը, ցավոք, չի արժանանում անհրաժեշտ ուշադրության իշխանությունների կողմից և չեն ձեռնարկվում անհապաղ միջոցառումներ այն կանխելու ուղղությամբ:
ՀՀ Հանրային խորհրդի առաջին կազմը որպես առաջնահերություն նշել է և իր ջանքերը ներդրել Հայաստանի գյուղատնտեսության, մասնավորապխես, գյուղացիական կոոպերացիաների զարգացման գործում՝ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Դրա հետ մեկտեղ ՀԽ նպատակահարմար է գտնում ընդգծել գյուղատնտեսության պետական աջակցության, ինչպես նաև ջրային պաշարների և վարելահողերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
ՀՀ Հանրային խորհուրդը գտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից ընդունվող «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծում իր լիազորությունների հստակեցումը՝ կապված իշխանությունների հետ արդյունավետ համագործակցության, հանրության խնդիրներին ժամանակին անդրադառնալու, այդ խնդիրների վերհանման և ՀՀ Նախագահինբ ներկայացնելու հետ, ինչպես նաև Հայաստանի մարզերում և սփյուռքում ՀԽ գրասենյակների հիմնումը կնպաստի հասարակություն-իշխանություն խողովակի կայացմանն ու զարգացմանը: