ՆորություններՖինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողով

Արտաքին տնտեսական կապերի զարգացման հեռանկարները՝ ՖՏԲ հարցերի հանձնաժողովի նիստում

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ։

Օրակարգում ս․թ․ հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երևանյան նիստում ընդունված՝ արտաքին տնտեսական կապերի զարգացմանը նպաստելու վերաբերյալ որոշման իրագործման ուղղությամբ Հայաստանի տնտեսվարողների համար իրականացվելիք միջոցառումների մասին հարցն էր։

Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ, տնտեսվարող սուբյկետների ղեկավարներ։

Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նիստի սկզբում հանդես է եկել զեկուցմամբ և իր խոսքում գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երևանյան նիստին ընդունված որոշման առնչությամբ և ներկայացրել այդ ուղղությամբ իր կողմից իրականացրած քայլերը։

Հաշվի առնելով, որ 2019 թ․ հունվարից Հայաստանն ստանձնել է  ԵԱՏՄ մարմինների նախագահությունը, ինչպես նաև ընդառաջ գնալով երևանյան նիստին կայացված որոշման իրականացմանը՝ նոյեմբեր ամսին Վազգեն Սաֆարյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սաֆարյանն առաջարկել է վարչապետին դիմել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին՝ աջակցելու իրենց երկրների մեքենաշինարարներին, սարքաշինարարներին և այլ տնտեսվարողների, որպեսզի վերջիններս ակտիվորեն մասնակցեն 2020 թ․ գարնանը Երևանում անցկացվելիք՝ ԵԱՏՄ մաքսային միության շրջանակներում գործող և մեքենաշինության զարգացմանը նպաստող համակարգող խորհրդի նիստին։

Վարչապետի հանձնարարականով վերոնշյալ հարցի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը դիմել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարին։

ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին ներկա տնտեսվարողներն իրենց ելույթներում կարևորել են մեքենաշինության զարգացմանը նպաստող համակարգող խորհրդի նիստին գործընկեր պետությունների համապատասխան ոլորտի տնտեսվարողների մասնակցությունը՝ նշելով, որ դեռևս գոյություն ունեն նախկինից մնացած որոշակի կապեր, ինչը կարելի է խորացնել ու զարգացնել համագործակցության արդյունավետ հարթակի ստեղծման դեպքում։

ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի ռազմարդյունաբերական հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանն, իր հերթին կարևորելով մեքենաշինության զարգացմանը նպաստող համակարգող խորհրդի նիստը Երևանում անցկացնելու հնարավորությունը, նշել է, որ  2020 թ․ գարնանը Երևանում անցկացվելու է նաև սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec» ցուցահանդեսը, և արդյունավետ կլինի, եթե մեքենաշինության զարգացմանը նպաստող համակարգող խորհրդի նիստն անցկացվի այդ օրերին։

Հանձնաժողովը որոշել է ստեղծել աշխատանքային խումբ, որ կզբաղվի մեքենաշինության զարգացմանը նպաստող համակարգող խորհրդի նիստի աշխատանքներին տնտեսվարողների մասնակցության կազմակերպչական հարցերով։

Նիստի ընթացքում քննարկված հարցերից մեկն էլ առնչել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ փոքր էներգետիկ համակարգերի արտադրություն հիմնելու հնարավորություններին, որի վերաբերյալ առաջարկով հանդես է եկել ներկաներից մեկը։

Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ նեկայացված առաջարկն ուսումնասիրելու և դրա իրագործմանն աջակցելու նպատակով։

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close