Քաղաքացիների ընդունելություն Հանրային խորհրդում
Հանրային խորհրդի քարտուղարությունը պարբերաբար իրականացնում է քաղաքացիների ընդունելություն՝ նրանց հուզող հարցերը լսելու, հետագայում դրանց հիմա վրա փորձագիտական հետազոտություններ իրականացնելու և խորհրդատվական փաստաթղթեր մշակելու համար:
Հերթական ընդունելության օրը նշանակված է հունվարի 20-ին՝ ժամը 12:00-15:00:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ զանգահարելով ՀԽ գրասենյակ +37410515619 հեռախոսահամարով և տրամադրելով հակիրճ տեղեկատվություն քննարկվելիք թեմայի վերաբերյալ կամ նշված տեղեկատվությունը հասցեագրել քարտուղարությանը՝ նամակ ուղղելով publiccouncil@gov.am էլեկտրոնային փոստի հասցեին: