Քաղաքացիների ընդունելություն՝ ԱԴ իրավական ռեժիմի պայմաններում
Հանրային խորհրդի քարտուղարությունն Արտակարգ դրության իրավական ռեժիմում, պահպանելով պարետատան ցուցումներն ու անվտանգության կանոնները, նախաձեռնել է ՀԽ դիմած քաղաքացիների ընդունելություն: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնց առնչությամբ առաջիկայում կիրականացվեն մի շարք քայլեր՝ պատկան մարմինների հետ համագործակցությամբ արծարծված հարցերը հստակեցնելու և դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Քաղաքացիների հետ քննարկված թեմաների շրջանակն ընդգրկում է.
▪️քաղծառայության մրցույթների օրինականության հարցեր,
▪️կենսաթոշակների հաշվարկման հարցեր,
▪️պետական մարմինների արձագանք քաղաքացիների դիմում-բողոքներին,
▪️հանրային գերակա շահից տուժած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնում անցումային արդարադատության մեխանիզմներով,
▪️օզոնատորների կիրառում թունելների ախտահարման, արտակարգ դրության պայմաններում հասարակական տրանսպորտի, հանրակրթական հաստատությունների, նախակրթարանների, մետրոյի ու այլ վայրերի ախտահարման նպատակով,
▪️առաջիկայում մեթանով աշխատող քաղաքային նոր տրանսպորտի համար ավտոպարկերում գազալցակայանների կառուցման հարցեր,
▪️Հանրային խորհրդի հետ քաղաքացիների համագործակցության հարցեր,
▪️Հեռուստաեթերի կարգավորման ու զտման հարցեր:
Հանրային խորհուրդը կարևորում է քաղաքացիների ներգրավվածությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի բարձրաձայնման, վերհանման և քննարկման նյութ դարձնելու գործընթացներում և տեղեկացնում, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված նոր իրավիճակում ևս ներդրվելու են առավելագույն ջանքեր՝ քաղաքացիների հետ հաղորդակցությունը պահպանելու և զարգացնելու համար: