ՆորություններՏեսանյութեր

Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովում քննարկվել է լրագրողի դիմումը

Հանրային խորհրդում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումի քննարկումն էր, որին միացել են երեք տասնյակից ավելի լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լրագրողի դիմումը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրատվամիջոցներն անվանարկելու և երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին:

Լրագրողը ՀԽ է դիմել նոյեմբերի 4-ին: ՀԽ նախագահի կողմից դիմումը վերահասցեագրվել է ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով:

Քննարկման ամբողջական տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close