Նորություններ

Քաղաքական դիրքորոշումների, ֆինանսական միջոցների և առկա ռեսուրսների կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը ռազմական դրության պայմաններում

Հանրային խորհրդի կազմում ձևավորված օպերատիվ շտաբն իր հերթական նիստում քննարկել է ռազմաճակատում տիրող իրավիճակը, հնարավոր զարգացումները, տեղական և միջազգային հանրության արձագանքն ընթացիկ իրադարձություններին, ինչպես նաև Հանրային խորհրդի դերը պետական մարմինների, սփյուռքի և միջազգային կառույցների, համազգային համախմբման համատեքստում դրամահավաքին աջակցելու, տարբեր ընդհանրություններով առանձնացող հանրությունների միջև արդյունավետ հաղորդակցությունն ապահովելու և հանրային կարծիքը վեր հանելու հարցերում: Նիստին ներկա էին նաև կառավարման ոլորտի փորձագետներ Թամարա Գևորգյանն ու Կարեն Հակոբյանը:

Քննարկման կիզակետում համընդհանուր միավորումը՝ քաղաքական դիրքորոշումների, ֆինանսական միջոցների և առկա ռեսուրսների կոնսոլիդացիան էր, որը պետք է հնարավորություն տա մշակել հստակ մեսիջներ՝ ուղղված թիրախային բոլոր խմբերին՝ երկրորդելով ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումն ու գործողություններն այն մասով, որի շուրջ առկա է հանրային համաձայնություն և միանշանակ ընկալում: Հանդիպման 2 հիմնական թեմաներն էին հաղորդակցությունը ռազմական դրության պայմաններում և համընդհանուր դրամահավաքն ու ռազմաճակատին ցուցաբերվող հնարավոր այլևայլ աջակցությունը թիկունքում:

Առաջարկներ հնչեցին մասնավորապես ռազմական դրության պայմաններում պետությանն ուղղվող ֆինանսական հոսքերի ծավալների մեծացման գործիքների, թիրախային հաղորդագրությունների մշակման և դրանց տարածման ուղղությունների, մասնավոր կառույցների, ՀԱԵ հետ համագործակցության ուղղությունների վերաբերյալ, որոնք բուռն քննարկման և կարծիքների վերհանման դաշտ ստեղծեցին: Որոշում կայացվեց հնչած առաջարկների համատեքստում մշակել մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ բաց և փակ ուղերձներ ու նամակներ, որոնցով հանրային խորհուրդն իր խորհրդատվական գործառույթի շրջանակներում կներդնի առավելագույն ջանքերը՝ նպաստելու ռազմական դրության պայմաններում արդյունավետ պետական կառավարմանն ու բազմակողմ հաղորդակցությանը:

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close