Նորություններ
Ցավակցագիր Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ․
Կյանքից հեռացավ թատերական աշխարհի ևս մի կարկառուն դեմք՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը։
Մեծ է նրա ներդրումը թատրոնի զարգացման գործում։ Մինչև կյանքի վերջ ամուր կապված լինելով բեմին, իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով երիտասարդ սերնդին՝ նա մարմնավորում էր հայ մշակույթն ու ազգային արժեհամակարգը, որի ջատագովն ու պաշտպանն էր։
Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ