ՀինՆորություններ
Ցավակցագիր անվանի հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ
Մեծ ցավով տեղեկացանք ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան մասին:
Մեծանուն ճարտարապետի հեղինակած շենքերը, հուշարձաններն ու համալիր կառույցները, որպես վառ կոթողներ, հավերժ կզարդարեն մեր երկիրն ու հայ ճարտարապետական մշակույթը:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան