ՀինՆորություններ
Ցավակցագիր Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ
Խոր վշտով տեղեկացանք Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան, հայ կինոյի ու թատրոնի փայլուն ներկայացուցիչ Ազատ Գասպարյանի մահվան մասին:
Նրա կերտած վառ կերպարները երբեք չեն ջնջվի ժողովրդի հիշողությունից, իսկ նրա անունը հավերժ կմնա հայ կինոյի ու թատրոնի պատմության ամենալուսավոր էջերում:
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից վշտակցում եմ մեծանուն դերասանի ընտանիքին, հարազատներն, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան