ՀինՆորություններ

Տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ

Ս.թ. հունվարի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:

Օրակարգի առաջին հարցը վերաբերել է ՀԽ անդամների թափուր տեղերը լրացնելուն: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է կազմել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահի թափուր տեղի ընտրության կազմակերպչական հարցերով:

Օրակարգի մյուս հարցը վերաբերել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան ապամոնտաժելուն: Խորհրդի անդամները, դրական գնահատելով Կոնցեսիոների նոր առաջարկությունը՝ պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը, միաժամանակ վերահաստատել են Հանրային խորհրդի այն դիրքորոշումը, որ օդանավակայանի հին մասնաշենքի ամբողջական պահպանման և օգտագործման տեսանկյունից կան չքննարկված տարբերակներ, ուստի անհրաժեշտ է նոր նախագծի մշակման աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի անվանի ճարտարապետներին և գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ:

ՀԽ նիստի ընթացքում քննարկվել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հարցազրույցում հնչած տեսակետը Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ վարած քաղաքականության վերաբերյալ:

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close