ՀինՆորություններ

Վահան Հովհաննիսյանն այլևս մեզ հետ չէ…

Վահան Հովհաննիսյանն այլևս մեզ հետ չէ: Նրա անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար:

Ազգային պայքարի, պետականության կերտման, քաղաքական վայրիվերումների բարդ ու դժվարին ճանապարհ անցած պետական, քաղաքական-հասարակական գործիչն իր ողջ կյանքը նվիրեց մեր երկրին ու ժողովրդին՝ իր լայնախոհությամբ ու շրջահայացությամբ միշտ վեր կանգնելով կուսակցական գործունեության սահմանագծից և նվիրվելով ազգային ու հասարակական շահերի պաշտպանությանը:

Բարձր ինտելեկտի, հայրենասիրության ու նվիրումի շնորհիվ Վահան Հովհաննիսյանը մեծ ավանդ ունեցավ մեր երկրի զարգացման գործում՝ իր յուրօրինակ, վառ կերպարով զարդարելով քաղաքական դաշտի ներկապնակը:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գործչի մահվան կապակցությամբ՝ վշտակցելով նրա ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close