ՀինՆորություններ

Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից շնորհավորել է Հայրապետ Գալստյանին ծննդյան օրվա առթիվ

Հարգելի պարոն Գալստյան

Իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 77-րդ տարեդարձի առթիվ:

Անգնահատելի է Ձեր ավանդը Հայաստանում բժշկագիտության՝ մասնավորապես ուռուցքաբանության զարգացման գործում: Ձեր գործունեության շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, բարձրացել է մեր երկրի միջազգային հեղինակությունը բժշկագիտական ոլորտում: Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները, որոնք ամբողջացրել եք բազմաթիվ գիտական աշխատություններում, մենագրություններում ու ձեռնարկներում, արժեքավոր դերակատարում ունեն ոլորտի զարգացման, երիտասարդ մասնագետների կայացման համար:

Դուք ոչ միայն բարձրակարգ բժիշկ ու գիտնական եք, այլև իսկական հայ քաղաքացի՝ մտահոգ իր երկրի, իր քաղաքի ապագայով և իր ժողովրդի խնդիրներով ու հոգսերով: Այս իմաստով բարձր ենք գնահատում նաև Հանրային խորհրդում Ձեր ակտիվ դերակատարումը:

Մաղթում ենք Ձեզ առողջություն, նորանոր նվաճումներ բժշկագիտության ոլորտում և հաջողություններ Ձեր գիտական, հասարակական ու մարդասիրական գործունեության մեջ:

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close