ՀինՆորություններ

Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից շնորհավորել է Զորի Բալայանին

Հարգելի՛ պարոն Բալայան,

Իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս հիշարժան տարեդարձի՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

Անգնահատելի է Ձեր դերը հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում՝ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ Դուք Ձեր ծանրակշիռ խոսքով, հայրենասիրական գաղափարներով ու մեծ նվիրվածությամբ ոգեղեն լիցք էիք հաղորդում մեր պայքարին:

Որպես գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ՝ Ձեր գործունեության առանցքում միշտ եղել է Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ իր հոգսերով, իղձերով ու երազանքներով: Ջանք չեք խնայել և այսօր էլ չեք խնայում՝ ծառայելու մեր ժողովրդին, առաջ տանելու մեր միասնականության գաղափարն ու նպաստելու երկու հայկական պետությունների՝ Հայաստանի ու Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն, անսպառ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ:

 

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան
 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close