Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորել է Հայրապետ Գալստյանին
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ, բժշկակա նգիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ.
«Հարգարժան պարոն Գալստյան, իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը:
Բարձր գնահատելով Ձեր մեծ ավանդը մեր երկրում բժշկագիտության զարգացման գործում` միաժամանակ ուզում եմ արժևորել նաև Ձեր հասարակական գործունեությունը Հանրային խորհրդի կազմում: Որպես Հանրային խորհրդի անդամ և որպես փորձառու մասնագետ ու հեղինակավոր անհատ` Դուք մշտապես բարձրացնում եք սոցիալ-առողջապահական ոլորտի հրատապ խնդիրներ` փորձելով նպաստել ոլորտի զարգացանն ու կայացմանը, հասարակական խնդիրների լուծմանը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար կյանք ու անսպառ եռանդ` շարունակելու Ձեր անձնվեր գործունեությունը պետական և հասարակական հատվածներում»: