ՀինՆորություններ

Վազգեն Մանուկյանն ընդունել է "Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում" ՀԿ-ի ներկայացուցիչներին

Մարտի 28-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է "Միդիա-Շանգալ"» եզդիների ազգային միավորում" հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանին, խորհրդի նախագահի տեղակալ Գյուրջիս Քոչոյանին, մարզերի գծով տեղակալ Սաբրի Բաքոյանին և կազմակերպության պաշտոնաթերթի՝ "Շանգալ"-ի խմբագիր Զինա Խատիևային:

Ամո Շարոյանը նախ բարձր է գնահատել հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ապա ներկայացրել իրենց կազմակերպության հիմնական նպատակը. այն է՝ մարդու իրավունքների՝ մասնավորապես ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Այնուհետև Շարոյանը բարձրացրել է Հայաստանի պետական կառույցներում եզդիների ներգրավվածության հարցը՝ կարևորելով ՀՀ Ազգային ժողովում, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում եզդի ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը:

Վազգեն Մանուկյանն, իր հերթին կարևորելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված նրանց գործունեությունը,՝ պատրաստակամություն է հայտնել Հանրային խորհրդի շրջանակներում հարցը բարձրացնել և առաջարկել լուծման մեխանիզմներ՝ միաժամանակ նշելով, որ այդ բարեփոխումներից պետք է օգտվեն Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունները:

Նա առաջարկել է բարձրացված հարցերի հիման վրա պատրաստել փաստաթուղթ, որը նախ քննարկման կդրվի ՀԽ հանձնաժողովներում, ապա կներկայացվի խորհրդի քննարկմանը:

Վազգեն Մանուկյանը կարևորել է նաև փաստաթուղթը հանրային քննարկման դնելը, որպեսզի դրա մշակմանը մասնակցեն նաև հասարակական սեկտորի, ինչպես նաև Հայաստանի մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

 

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close