Նորություններ
Վազգեն Մանուկյանը առաջարկություն է ներկայացրել Արդարադատության նախարարին

Քանի որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը հասարակության շրջանում բանավեճերի և լարվածության ալիք է բարձրացրել՝ կապված Կոնվենցիայում առկա որոշ ձևակերպումների հետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ առաջարկելով նախարարությանը պաշտոնապես հայերեն թարգմանել Կոնվենցիայի բացատրական հաշվետվությունը (որը տեղադրված է ԵԽ կայքում և պարունակում է Կոնվենցիայի բոլոր տերմինների և եզրույթների պաշտոնական բացատրությունները) և այն տեղադրել Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ հանրությանն իրազեկելու և փորձագիտական քննարկումներ կազմակերպելու նպատակով: