ՀինՆորություններ
Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է ունեցել ՀԽ գործունեության մեջ
Հայտնի տնտեսական գործիչ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ստեփան Գիշյանի անժամանակ մահը ծանր կորուստ, ափսոսանք ու ցավ է բոլորիս համար:
Հանրային խորհրդի սկզբնավորումից ի վեր ներգրավված լինելով խորհրդի կազմում` Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է ունեցել ՀԽ գործունեության մեջ` առանձնանալով իր փաստարկված, համոզիչ, սկզբունքային դատողություններով ու տեսակետներով, խնդիրների համակողմանի ու անաչառ վերլուծությամբ, պրագմատիկ դիրքորոշմամբ:
Որպես փորձառու տնտեսագետ` նա լուրջ ներդրում է ունեցել ՀՀ տնտեսության ոլորտում` իր մասնագիտական բարձր կարողություններն ի նպաստ դնելով հատկապես բանկային ոլորտի կայացման ու զարգացման գործին:
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին ու հարազատներին և այս դժվարին պահին հայտնում մեր զորակցությունը:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան