Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովՁեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովՆորություններ

Սպանդանոցային մորթի անցնելու Կառավարության որոշումը՝ Հանրային խորհրդի նիստի օրակարգում

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ Հանրային խորհրդի նիստը, որտեղ քննարկվեցին սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու Կառավարության որոշման ու մինչև հուլիսի 1-ը դրա հետաձգման շուրջ զարգացումները: Ներկայացվեց Հանրային խորհրդի նախաձեռնած հանրային լսումների, Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից գույքագրված ու հավաքագրված խնդիրների հիման վրա հանձնաժողովի պատրաստած խորհրդատվական փաստաթուղթը:

Հանրային խորհրդում մշակված և քննարկման դրված փաստաթուղթը հիմնված է 2 կարևորագույն սկզբունքների վրա. մի կողմից հանրային շահն է ու հանրային սննդի անվտանգությունը, մյուս կողմից՝ անասնապահությամբ զբաղվողների շահերը: Հանրային խորհրդի կողմից միաձայն հաստատված փաստաթուղթը Կառավարությանն է ներկայացնում սպանդանոցների հիմնման, սանիտարահիգենիկ նորմերի պահպանումով տեխնիկական ու տեղափոխման միջոցներով հագեցման, մորթի գործընթացի թափանցիկ կազմակերպման, իսկ անասնապահությամբ զբաղվողների համար՝ առաջացող հավելյալ նյութական, ժամանակային ու ֆինանսական ծախսերի սուբսիդավորման առաջարկություններ:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում էին համագործակցության և փոխօգնության համազգային կառույցների համակարգի ձևավորմանը, ՀՀ-ում էկոլոգիական և առողջապահական առկա խնդիրներին և դրանց շուրջ իրականացված ուսումնասիրություններին և այլն:

Սփյուռք-Հայաստան համագործակցության համատեքստում ներկայացվեց համագործակցության 2 հիմնական մոտեցում, նպատակ դրվեց դրանց հիմքով մշակել համագործակցության նորարարական նախագիծ և այս տարվա վերջին սպասվող մի քանի լայնամասշտաբ միջոցառումներին ընդառաջ՝ ներկայացնել այն Կառավարությանը: Խորհրդի կողմից հավանություն տրվեց նաև խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանին և Գագիկ Մակարյանին լիազորել ներգրավվել այլ կառույցների կողմից ստեղծվող հանձնաժողովներում էկոլոգիական և առողջապահական հարցերի շուրջ հանրային խորհրդի կարծիքը ներկայացնելու նպատակով:

Մամուլի անդրադարձը ՀԽ նիստին՝ ստորև.

ARMENPRESS.AM, ARAVOT.AM, A1PLUS.AM, SHANTNEWS.AM, ARARATNEWS.AM

Թեմատիկ հոդվածներ

Back to top button
Close